PDA

Դիտել ողջ տարբերակը : Լեհերեն (նաև թարգմանություններ)



Askalaf
31.05.2011, 18:00
Լեհերենը (polski–պոլսկի, język polski–յէնզիկ պոլսկի) չեխերենի և սլովակերենի հետ միասին պատկանում է արևմտասլավոնական լեզուների խմբին՝ մաս կազմելով Հնդեվրոպական լեզվաընտանիքին։
Տարբեր գնահատականներով այժմ լեհերեն են խոսում աշխարհում մոտ 40-50 միլիոն մարդ։ Այն հանդիսանում է Լեհաստանի պետական լեզուն։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման լեհերենը 22-րդ տեղում է։
Լեհերեն այբուբենը լատինատառ է, բաղկացած է 32 տառերից (որոշ տառեր ունեն հատուկ պոչիկներ, կետիկներ, կամ գծիկներ)։

Aa, Ąą, Bb, Cc, Ćć, Dd, Ee, Ęę, Ff, Gg, Hh, Ii, Jj, Kk, Ll, Łł, Mm, Nn, Ńń, Oo, Óó, Pp, Rr, Ss, Śś, Tt, Uu, Ww, Yy, Zz, Źź, Żż

Ռուսերենին տիրապետող անձինք հիմնականում հեշտությամբ են յուրացնում այս լեզուն, քանի որ շատ բառեր կրկնվում են։

Օրինակ՝ слово - słowo երկու դեպքում էլ նշանակում է բառ։

Սակայն շատ դեպքերում էլ պետք է զգույշ լինել, քանի որ նույն բառը ռուսերենում և լեհերենում կարող է ունենալ լրիվ հակառակ իմաստը։

Օրինակ` заказ (պատվեր) - zakaz (արգելանք)։

Բավականին տիպիկ օրինակ, որը շատ է հանդիպում ռուսախոս տուրիստների մոտ։

Ասենք վերջիններս հարցնում են, թե «ինչպե՞ս գնամ շուկա», պատասխանը հնչում է՝

– Idź cały czas prosto i dojdziesz do rynku. (Գնա միայն ուղիղ և կհասնես շուկա):

Այստեղ "cały czas" նշանակում է "միայն ուղիղ" կամ "ամբողջ ժամանակ ուղիղ", որը ոչ մի կապ չունի ռուսերեն "целый час"–ի հետ։
Չիմացողները մտածում են, որ մի ժամ պետք է քայլեն ու ասենք հրաժարվում են էդ մտքից, կամ ասենք տաքսի են վարձում։
:D

(շարունակելի)

V!k
31.05.2011, 19:10
ճիշտն ասած չեմ կարդացել, թե ինչ ես գրել, բայց թեմայի վերնագիրը արդեն սխալ է կազմված, ոչ թե " Լեհերեն լեզու" այլ հենց "լեհերեն";)

StrangeLittleGirl
31.05.2011, 20:19
zakaz-ը չեխերենում էլ ա արգելք, ասենք` kurenje zakazano (ստեղ տառերի պոչիկ-մոչիկները բաց եմ թողել) նշանակում է ծխելն արգելվում է

Աբելյան
31.05.2011, 22:07
Ինչքան որ ռուսերենին ա նման, երկու էդքան էլ չեխերենին ա նման::)

Ի դեպ, էլի մի քանի բառեր.
pukać (կտր.` zapukać)-թխկացնել, բաբախել
błąd-սխալ
kaczka-բադ
puszka-ժեշտի բանկա
zapomnij!-մոռացիր
czas-ժամանակ
godzina-ժամ

Լեհերենը ուժեղ ազդեցություն ա թողել ուկրաիներենի վրա, ինչի պատճառով որոշ մարդիկ լեհերենը արևելյան խումբ են մտցնում (սխալմամբ):

Askalaf
31.05.2011, 22:27
Ինչքան որ ռուսերենին ա նման, երկու էդքան էլ չեխերենին ա նման::)

Ի դեպ, էլի մի քանի բառեր.
pukać (կտր.` zapukać)-թխկացնել, բաբախել
błąd-սխալ
kaczka-բադ
puszka-ժեշտի բանկա
zapomnij!-մոռացիր
czas-ժամանակ
godzina-ժամ

Լեհերենը ուժեղ ազդեցություն ա թողել ուկրաիներենի վրա, ինչի պատճառով որոշ մարդիկ լեհերենը արևելյան խումբ են մտցնում (սխալմամբ):

Շատ ավելի սլովակերենին ա նման։ Նենց որ եթե լեհերեն գիտես, կարաս հանգիստ ասես, որ սլովակերեն էլ գիտես (կամ գոնե հասկանում ես), ինչը չէի ասի չեխերենի համար։
իսկ zapukać նշանակում ա "թակել" ;)

Աբելյան
31.05.2011, 22:42
Շատ ավելի սլովակերենին ա նման։ Նենց որ եթե լեհերեն գիտես, կարաս հանգիստ ասես, որ սլովակերեն էլ գիտես (կամ գոնե հասկանում ես), ինչը չէի ասի չեխերենի համար։
իսկ zapukać նշանակում ա "թակել" ;)
A tak naprawde to kwestia czasu aż serce zapuka dla kogo innego.
Գուգլից գտա::) Բացառված չի, որ սխալ ա:

lampone
02.06.2011, 17:00
Իսկ դուք որտեղից եք սովորել այդ լեզւները? Հայաստանում կա դպրոց օրինակ լեհական թեքումով?

Askalaf
11.07.2011, 19:54
Իսկ դուք որտեղից եք սովորել այդ լեզւները? Հայաստանում կա դպրոց օրինակ լեհական թեքումով?

Հայաստանում լեհական թեքումով դպրոց չկա, բայց լեզուն սովորել ցանկացողները կարող են դիմել այստեղ (http://www.polonia.org/armenia.htm)։

Askalaf
11.07.2011, 20:16
Հնչյունաբանություն

Լեհերենում շեշտը դրվում է նախավերջին վանկի վրա, օր.՝ Arménia, Ormiánin (հայ)։ Բացառություն են կազմում որոշ բայական ձևեր, օր.՝ jecháliśmy (գնում էինք)։


https://lh5.googleusercontent.com/-4fYOp1U-3xc/ThshEKBBDpI/AAAAAAAAC2g/yZ7m_WVwF_c/s640/ajbuben.jpg


Աղբյուր՝ Ա.Պիսովիչ «Լեհ–հայերեն փոքր բառարան»

Հ.Գ. Որակի համար ներող կլինեք :)։

Աբելյան
11.07.2011, 22:25
Լեհերենում շեշտը դրվում է նախավերջին վանկի վրա, օր.՝ Arménia, Ormiánin (հայ)։ Բացառություն են կազմում որոշ բայական ձևեր, օր.՝ jecháliśmy (գնում էինք)։
Պլյուս որոշ փոխառություններ::)