Askalaf
31.05.2011, 18:00
Լեհերենը (polski–պոլսկի, język polski–յէնզիկ պոլսկի) չեխերենի և սլովակերենի հետ միասին պատկանում է արևմտասլավոնական լեզուների խմբին՝ մաս կազմելով Հնդեվրոպական լեզվաընտանիքին։
Տարբեր գնահատականներով այժմ լեհերեն են խոսում աշխարհում մոտ 40-50 միլիոն մարդ։ Այն հանդիսանում է Լեհաստանի պետական լեզուն։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման լեհերենը 22-րդ տեղում է։
Լեհերեն այբուբենը լատինատառ է, բաղկացած է 32 տառերից (որոշ տառեր ունեն հատուկ պոչիկներ, կետիկներ, կամ գծիկներ)։
Aa, Ąą, Bb, Cc, Ćć, Dd, Ee, Ęę, Ff, Gg, Hh, Ii, Jj, Kk, Ll, Łł, Mm, Nn, Ńń, Oo, Óó, Pp, Rr, Ss, Śś, Tt, Uu, Ww, Yy, Zz, Źź, Żż
Ռուսերենին տիրապետող անձինք հիմնականում հեշտությամբ են յուրացնում այս լեզուն, քանի որ շատ բառեր կրկնվում են։
Օրինակ՝ слово - słowo երկու դեպքում էլ նշանակում է բառ։
Սակայն շատ դեպքերում էլ պետք է զգույշ լինել, քանի որ նույն բառը ռուսերենում և լեհերենում կարող է ունենալ լրիվ հակառակ իմաստը։
Օրինակ` заказ (պատվեր) - zakaz (արգելանք)։
Բավականին տիպիկ օրինակ, որը շատ է հանդիպում ռուսախոս տուրիստների մոտ։
Ասենք վերջիններս հարցնում են, թե «ինչպե՞ս գնամ շուկա», պատասխանը հնչում է՝
– Idź cały czas prosto i dojdziesz do rynku. (Գնա միայն ուղիղ և կհասնես շուկա):
Այստեղ "cały czas" նշանակում է "միայն ուղիղ" կամ "ամբողջ ժամանակ ուղիղ", որը ոչ մի կապ չունի ռուսերեն "целый час"–ի հետ։
Չիմացողները մտածում են, որ մի ժամ պետք է քայլեն ու ասենք հրաժարվում են էդ մտքից, կամ ասենք տաքսի են վարձում։
:D
(շարունակելի)