PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամանորյա հեքիաթ (Պաուլո Կոելյո)



tvsevak
30.05.2011, 21:19
Ամանորյա հեքիաթ (Պաուլո Կոելյո)

Ըստ հին ու շատ հայտնի լեգենդի, մի օր, Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի (кедр)։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորեցիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերի մեջ։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Իլյա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին, տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով:
Եվ մի գեղեցիկ օր նրանք որոշեցին խոսել ապագայի մասին.
- Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
- Իսկ ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու, -ասաց երկրորդը:
- Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:
Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և վերջապես, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք կտրեցին ծառերն ու տարան:
Ամեն մի ծառն ուներ իր նվիրական երազանքը, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ինչեր ենք երազում: Առաջին ծառից փարախ կառուցեցին, իսկ մնացորդներով` մսուր: Երկրորդից` կոպիտ, գյուղական աթոռներ ու սեղան սարքեցին, որոնք հետո ծախեցին կահույքավաճառին: Երրորդի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և դրեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Միշտ տրտնջում էին երեք ծառերն էլ. «Մեր փայտն այնքա~ն լավն էր, բայց ոչ-ոք չկարողացավ ինչպես հարկն է օգտագործել այն»:
Ժամանակն անցնում էր, և մի անգամ, մի ամուսնական զույգ գիշերելու տեղ չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր տղա ունեցավ, որին դրեց մսուրում, փափուկ դեզի վրա:
Եվ այդ պահին առաջին ծառը հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. նա այդ գիշեր պահել էր Աշխարհի ամենակարող Թագավորին:
Մի քանի տարի անց, գյուղական մի սովորական խրճիթում մարդիկ նստեցին հաց ուտելու հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Մինչ ընթրիքը կսկսեին, մարդկանցից մեկը օրհնեց սեղանին դրված հացն ու գինին:
Եվ երկրորդ ծառն անմիջապես հասկացավ, որ ոչ սովորական այս ընթրիքին, ինքն ականատեսը դարձավ Մարդու և Աստվածայինի կապին:
Հաջորդ առավոտյան, երրորդ ծառի տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց, մի տանջված ու արյունոտված տղամարդու բերեցին և խաչեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և սկսեց իր դաժան բախտն անիծել:
Սակայն չէր անցել և երեք օր, երբ նա հասկացավ իր բաժին բախտը: Մարդը, որ մեխված էր այդ խաչին, դարձավ Երկրի Լուսավորիչը: Իսկ իր տախտակներից սարքված խաչը, տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:
Այսպես կատարվեց նրանց ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է մեր երազանքների հետ, դրանք կատարվում են, բայց լրիվ այլ կերպ, քան պատկերացնում ենք:

Հայուհի
30.05.2011, 23:29
Մոտ 2 տարի առաջ «Ե՞ս Yes!» ամսագրում տպագրվել է այս հեքիաթի թարգմանությունը: Ձե՞ր թարգմանությունն էր :8

tvsevak
31.05.2011, 01:06
Ոչ, ես նույնիսկ ծանոթ էլ չեմ: Ես մի փոքրիկ էտյուդ էի գրել սոճու մասին բավականին վաղուց, դրանից հետո իմ ընկերներից մեկը խորհուրդ տվեց սա կարդալ, որովհետև նմանություն էր տեսել... Հիմա կդնեմ այստեղ դա... Կարդացել եմ անգլերենով, հետո վերջերս որոշեցի թարգմանել, քանի որ կայքումս նոր էի տեղադրել այս էտյուդը... :oy


Անտառում` գետի ափին, հազարավոր սովորական ծառերի մեջ մի երազկոտ սոճի կար։ «Երբ մեծանամ, մի այսպիսի նավ եմ դառնալու` մեծ, ուժեղ, որ ընկերներս ինձնով հպարտանան»,-մտածում էր նա` նայելով անցնող շոգենավերին։ «Կամ մի մեծ կամուրջ կդառնամ այս գետի վրա, որ մարդկանց ճանապարհը շիտակ լինի, հաճելի ու կարճ»,-շարունակում էր երազել սոճին։
Բայց երբ մեծացավ, դարձավ մի տուփ լուցկի, որը հրդեհեց ողջ անտառը...

11.06.2004 թ.

Claudia Mori
31.05.2011, 08:36
Անտառում` գետի ափին, հազարավոր սովորական ծառերի մեջ մի երազկոտ սոճի կար։ «Երբ մեծանամ, մի այսպիսի նավ եմ դառնալու` մեծ, ուժեղ, որ ընկերներս ինձնով հպարտանան»,-մտածում էր նա` նայելով անցնող շոգենավերին։ «Կամ մի մեծ կամուրջ կդառնամ այս գետի վրա, որ մարդկանց ճանապարհը շիտակ լինի, հաճելի ու կարճ»,-շարունակում էր երազել սոճին։
Բայց երբ մեծացավ, դարձավ մի տուփ լուցկի, որը հրդեհեց ողջ անտառը...11.06.2004 թ.

Հիշեցի այս գործդ:)

Ռուֆուս
31.05.2011, 10:00
Ճիշտն ասած քո էտյուդն ավելի շատ դուրս եկավ, քան Կոելյոյի գրածը :))

Ֆոտոն
30.06.2011, 16:41
Քո գրածն էլ հավանեցի, Կոելյոյինն էլ: Թարգմանությունդ էլ բավական հաջող էր: :)