PDA

Դիտել ողջ տարբերակը : Հետաքննական լրագրություն



Artgeo
30.05.2011, 14:22
Վերջապես Հայաստանում ինտերնետի արագությունը բարձրացավ այնքան, որ կարելի է նույնիսկ օնլայն վիդեո նայել: Թեկուզ սկզբում մի քիչ ժամանակով պաուզա սխմելով: Այն, որ ինտերնետը հզոր գործիք է տեղեկատվության տարածման, արդեն բոլորն են հասկանում: Այս թեմայում լրագրության հետ կապված մասն եմ ուզում քննարկենք: Կոնկրետ հետաքննողական լրագրության:

Շատ թե քիչ, Հայաստանյան ազատ ԶԼՄ-ները սկսել են օգտագործել ինտերնետի ընձեռած հնարավորությամբ և տեքստային մասով այն նույնիսկ գերհագեցած է: Ինչը սակայն հնարավոր չէ ասել տեսանյութերի վերաբերյալ: Ժամանակ առ ժամանակ ԶԼՄ-ների մի մասը տեսանյութեր էլ է պատրաստում և շատ հազվադեպ նույնիսկ ուղիղ եթերներ կազմակերպում: Սրա հետ կապված ինչ-որ չափով տեղեկատվության պակասը լցվել է ու հուսով եմ հետագայում ավելի կբարելավվի:

Բայց, սրա հետ միասին ՉԿԱ և ոչ մի կայք, որտեղ հնարավոր է դիտել հետաքննողական լրագրության տեսանյութեր: Տեսանյութեր, որոնք կլինեն նվիրված կոնկրետ թեմայի, 10 րոպեից ավել տևողությամբ: Օրինակ Տիգրան Պասկևիչյանի «Օտարում» ֆիլմի նման ֆիլմեր, սյուժեներ, ռեպորտաժներ:
http://www.youtube.com/watch?v=R5t4i-uWAA4

Ինչո՞ւ չեն նկարահանվում նման տեսանյութեր: Արդյո՞ք դա կադրերի պակասի խնդիր է: Մի՞թե նման տեսանյութերը հետաքրքիր չեն բնակչությանը:

Առաջարկում եմ նաև այս թեմայում տեղադրել նման տեսանյութերի հղումններ:

Claudia Mori
30.05.2011, 15:25
Լավ թեմա է Արթուր ջան, բայց առաջարկում եմ անդրադառնալ ոչ միայն տեսանյութերին, քանի որ մի քանի գրառումից հետո այլ բան չենք ունենա այստեղ գրելու, քանի որ որպես լրագրող ասում եմ, որ հեռուստատեսությամբ շաաաաաաաատ հազվադեպ կարելի է հանդիպել իրական հետաքննությունների, մի քանիսը տեսել եմ Շողակաթով այն էլ մի 8 տարի առաջ, Հ1–ով երբեմն արվում են հետաքննություններ, այն թեմաներով, որը կոնկրետ մարդկանց չի վնասի, իսկ ինտերնետում երբեմն կարող ես գտնել...

Հեռուստատեսության պարագայում ինչու՞–ի պատասխանը կարծում եմ բոլորն էլ գիտեն, իսկ մյուս լրատվամիջոցներում պատճառը մեկն է՝ գումարը...

Եթե արտասահմանում մեկ լրագրողական հետաքննությունը կարող է գնահատվել մինչև 3000դոլար ու գումարած տվյալ լրատվամիջոցը փակում է քո բոլոր ծախսերն ու ապահովում է քեզ տեխնիկայով, Հայաստանի պարագայում սա պարզապես անհատների ու խղճի գործ է դարձել ու լրագրողը մեկ տարվա մեջ երևի մի 2 անգամ է թույլ տալիս իրեն լուրջ հետաքննություն անել, որն ի դեպ ամենաշատը գնահատվում է 30000դրամ ինտերնետի պարագայում:)

Claudia Mori
31.05.2011, 13:29
1.

http://www.youtube.com/watch?v=3Zvcvgnjk4A
2.

http://www.youtube.com/watch?v=CgCS-EsXDM8

Սրանք մի քիչ շուտ են արվել, բայց լավ հետաքննություններ են` հաշվի առնելով, որ հաղորդումը կառավարության հեռուստահաղորդումն է, որքան գիտեմ սրանից հետո 2 բոմժի ապահովել են կացարանով, լավն է, նայեք, քննարկեք;)

Artgeo
17.06.2011, 11:33
Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը»

http://www.youtube.com/watch?v=VaYE1XMYOmQ

Claudia Mori
06.10.2011, 14:42
http://www.youtube.com/watch?v=72-NIHjc0MA&feature=player_embedded

Artgeo
06.10.2011, 15:51
Կարինե խոսքը հայկականի մասին ա...

Claudia Mori
06.10.2011, 16:03
Կարինե խոսքը հայկականի մասին ա...

Արթուր ջան վերնագրիդ մեջ նման բան չկա գրված, եթե դուրդ չի գալիս դրածս, կամ համարում ես ավելորդ, կարող ես ջնջել...

Artgeo
06.10.2011, 17:23
Արթուր ջան վերնագրիդ մեջ նման բան չկա գրված, եթե դուրդ չի գալիս դրածս, կամ համարում ես ավելորդ, կարող ես ջնջել...
Դուր չգալու մասին խոսք չի եղել, հակառակը դուրս շատ եկավ, բայց առաջին գրառման մեջ հստակ նշված ա ինչի մասին ա խոսքը

Claudia Mori
06.10.2011, 21:56
Դուր չգալու մասին խոսք չի եղել, հակառակը դուրս շատ եկավ, բայց առաջին գրառման մեջ հստակ նշված ա ինչի մասին ա խոսքը

Համեմատության մեջ շատ բաներ կարող են պարզ դառնալ ու սահմանափակվել միայն հայկականի մեջ, կամ ասենք երկու առանձին թեմա բացել Հ.Լ. Հայաստանում կամ Հ.Լ. արտասահմանում քիչըմ խնդալու է:) ամեն դեպքում դու ես թեմայի տերը, եթե արտասահմանի փորձը այստեղ դնելը բացառում ես, ասա, որ էլ չդնեմ :))

Bruno
10.02.2012, 18:05
http://www.youtube.com/watch?v=RG9EVG5R8uk

Նուշություն
12.10.2012, 19:29
Խայտառակություն...բառեր չեմ գտնում....

https://www.youtube.com/watch?v=rVb-6s7pY3c