PDA

Դիտել ողջ տարբերակը : Իսկ դուք պատրա՞ստ եք վաղը դեն նետել ծխախոտը



e-armenians
30.05.2011, 13:03
Վաղը՝ մայիսի 31-ին, ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է:

Բոլոր ծխողները միգուցե մեկ անգամ էլ խորհեին, եւ օգտագործեին այդ օրվա խորհուրդը՝ վերջնականապես ազատվելու մահաբեր ծխախոտից...

Apsara
30.05.2011, 13:34
Վաղը՝ մայիսի 31-ին, ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է:

Բոլոր ծխողները միգուցե մեկ անգամ էլ խորհեին, եւ օգտագործեին այդ օրվա խորհուրդը՝ վերջնականապես ազատվելու մահաբեր ծխախոտից...

Շատ լավ կլիներ, եթե մարդն ուզեր ու հեշտությամբ դեն նետեր այն, ինչ իրեն և կողքիններին թունավորում է, իսկ միգուցե ծխողները գոնե միայն վաղը չծխեն, տեսնես հնարավոր ա՞ տենց դիմանալ:

ars83
30.05.2011, 15:58
Լսում ե՞ս, Ռուֆուս, մարդը քեզ ա հարցնում՝ պատրա՞ստ ես դեն նետել աիգարետդ, մի քիչ ջանի գալ, գլխացավը մոռանալ ու շրջակայքում գտնվող մարդկանց թոքերը չապխտել: :sad Հը՞, այ լուցկու չոփ: :P :aggressive

Ռուֆուս
30.05.2011, 15:59
Լսում ե՞ս, Ռուֆուս, մարդը քեզ ա հարցնում՝ պատրա՞ստ ես դեն նետել աիգարետդ, մի քիչ ջանի գալ, գլխացավը մոռանալ ու շրջակայքում գտնվող մարդկանց թոքերը չապխտել: :sad Հը՞, այ լուցկու չոփ: :P :aggressive

Չէ :beeee

My World My Space
30.05.2011, 16:06
Լսում ե՞ս, Ռուֆուս, մարդը քեզ ա հարցնում՝ պատրա՞ստ ես դեն նետել աիգարետդ, մի քիչ ջանի գալ, գլխացավը մոռանալ ու շրջակայքում գտնվող մարդկանց թոքերը չապխտել: :sad Հը՞, այ լուցկու չոփ: :aggressive

էս ինչ հարձակումներ ա Արս..... :aggressive Ռուֆուսը ստեղ մենակ չի.... նայի կոլայդեռի զոհ չդառնաս միամիտ.....:P

Kuk
30.05.2011, 16:12
Իսկ դուք պատրա՞ստ եք վաղը դեն նետել ծխախոտը

Այո՛, իհարկե. եթե տուփը դատարկվի, անպայման դեն կնետեմ:

Իսկ եթե լուրջ. ինձ հետաքրքիր ա՝ կա՞ աշխարհում մի մարդ, ով էս օրը թարգել ա ծխելը: Ներվերիս ազդում են սենց տխմարությունները: Էլի ծխելս եկավ http://planetsmilies.net/smoking-smiley-5437.gif

ars83
30.05.2011, 16:28
էս ինչ հարձակումներ ա Արս..... :aggressive Ռուֆուսը ստեղ մենակ չի.... նայի կոլայդեռի զոհ չդառնաս միամիտ.....:P
Ես որ կոլայդերի զոհ դառա, ծխողներից սկի մի թութունի հատիկ չի մնա: :P Ռուֆուսը մի կողմից հեծանիվ ա քշում, առողջ կյանք-բան, մյուս կողմից գնում նստում բնության ամենասիրուն տեսարանների մեջտեղում (գետ, զեփյուռ, ծառեր, սարեր :)) ) ու բքում::angry Իսկ ես հակասական բաներ չեմ սիրում. :D սաղ իմ պայքարը տրամաբանական նկատառումներով ա:
Եվ ընդհանրապես, Հովհաննես, կխնդրեի իմ առողջապահական նկրտումներին չմիջամտել: Հասկացա՞ր: :aggressive

Հ.Գ. Էս «անշնորհակալ» Արսն էլ նենց մի կպած շնորհակալություններ ա հայտնում ծխողների ու նրանց պաշտպանների գրառումներին: :sad Սպասի, դու հլը ձեռքս կընկնես, ադաշ: :P :friends:

Chuk
30.05.2011, 16:35
Մոդերատորական. ծխախոտ (http://www.akumb.am/showthread.php/37-Ծխախոտ):