PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուիլյամ Ատկինսոն/Ռամաչարակա



impression
30.05.2011, 10:54
Նույնիսկ չգիտեմ` արդյոք ճիշտ տեղում եմ բացում թեման, ինչևէ...

Ուիլյամ Ուոքեր Ատկինսոն: Ծնվել է 1862-ին, ամերիկացի փաստաբան, կոմերսանտ, հրատարակիչ, գրող և օկուլտիստ: Հայտնի է Յոգի Ռամաչարակա, Տերոն Դյումոնտ և այլ գրական կեղծանուններով:
Ծնվել է Բալտիմորում, Մերիլենդ: 15 տարեկանից զբաղվել է առևտրով: 1882-ից զբաղվել փաստաբանական կարիերայով: Ատկինսոնը շուտով տարվում է Նոր մտածողության շարժման գաղափարներով, որոնք իրեն օգնում են հաղթահարել ստրեսներից և գերհոգնածությունից առաջացած ուժերի անկումը:
Տեղափոխվելով Չիկագո` մասնակցում է մի շարէ ամսագրերի հրատարակմանը, գրում հոդվածներ ու գրքեր: Հետագա կարիերայի ընթացքում գրում և հրատարակվում է ոչ միայն սեփական անվան տակ, այլ նաև բազմաթիվ կեղծանունների:
1890-ին տարվում է հինդուիզմով, 1900-ից հետո ջանք չի խնայում յոգայի և արևելյան օկուլտիզմի տարածմանը նպաստելու համար: Հնդկաստան ուղևորության կամ ԱՄՆ-ում յոգայի ուսուցիչների հետ հանդիպելու մասին ոչ մի տեղեկություն չկա: Մահացել է 1932ին, Լոս Անջելեսում:

Գործերը.

Համարվում է 105 աշխատանքի հեղինակ: Ամենահայտնիներն են` "Հնդիկ յոգերի աշխարհընկալումը", "Միստիկ քրիստոնեություն", "Ռաջա յոգա" և այլն:

Կարդացել եմ Ռամաչարակայի աշխատությունը մագնետիկ հայացքի ու մտքերի ուժի վերաբերյալ, իրականում գիրք չէր, դասախոսությունների հավաքածու էր, հիմա կարդում եմ Օկուլտային բուժում կոչվող աշխատանքը, որտեղ խոսվում է մտքի ուժի, էներգիայի կենտրոնացման և դրա ճիշտ ուղղման միջոցով ֆիզիկական մարմինը կառավարելու մասին:
Կարծում եմ քչերին կհետաքրքրի, բայց ամեն դեպքում, մենք "կոմերցիոն" թեմաներ չենք բացում :D