PDA

Դիտել ողջ տարբերակը : «Այո», «ոչ», «կարևոր չէ» խնդիրներ

Էջեր : [1] 2 3 4 5 6 7 8

Apsara
29.05.2011, 20:04
նման խնդիրները և տրամաբանական են լինում, և ոչ, միակ առանձնահատկությունն այն է, որ խնդիրը ներկայացնելուց հետո պատասխանը գտնում եք ուզացի չափ հարցեր տալով, որոնց կարող եմ պատասխանել ԱՅՈ, ՈՉ, ԿԱՐևՈՐ ՉԷ:

Մոդերատորական. Մի խնդիրը դեռ չլուծված` նոր խնդիր առաջարկելն արգելվում է: Եթե մեկ շաբաթ կամ ավելի խաղը կանգնում է, ապա կարելի է նոր խնդիր տեղադրել:

Ուրեմն սկսեցինք

Մի մարդ ռեստորանում նստած ընթրում է, այդ պահին մի ուրիշ մարդ ներս է մտնում, ընթրողը գրպանից հանում է ատրճանակը և սպանում ներս մտնողին, սակայն չի դատվում և բանտ չի նստում:

հարց՝ ինչու՞

հա խնդրին ծանոթ և պատասխանն իմացողներին խնդրում եմ համբերատար լինել:)

Adriano
29.05.2011, 21:20
Հարց.Այդ պահին, երբ ներս է մտնում սպանողը, սպանվածի կողքը ուրիշ մարդ կա՞ր…

Apsara
29.05.2011, 21:34
նախ ներս է մտնում սպանՎողը, բայց սրա թե նրա կողքի մարդու հետ կապված պատասխանը՝ կարևոր չէ

հ.գ. կարող եք միանգամից շատ հարցեր գրել

Աթեիստ
29.05.2011, 21:36
1. Սպանողն ու սպանվողը ազգականնե՞ր էին։
2. Սպանվողը զինվա՞ծ էր։
3. Սպանողը տղամա՞րդ էր։
4. Սպանվողը տղամա՞րդ էր։

Apsara
29.05.2011, 21:42
1. Սպանողն ու սպանվողը ազգականնե՞ր էին։ այո /առանց արյունակցական կապի/
2. Սպանվողը զինվա՞ծ էր։ ոչ
3. Սպանողը տղամա՞րդ էր։ այո
4. Սպանվողը տղամա՞րդ էր։ ոչ

Աթեիստ
29.05.2011, 21:48
1. Սպանության պատճառը ֆինանսակա՞ն է։
2. Սպանողն ու սպանվողն ամուսիննե՞ր էին։
3. Եթե 1-ին հարցի պատասխանը «ոչ» է, ապա սպանության պատճառը դավաճանությու՞նն էր։

Apsara
29.05.2011, 22:00
1. Սպանության պատճառը ֆինանսակա՞ն է։ ոչ
2. Սպանողն ու սպանվողն ամուսիննե՞ր էին։ այո
3. Եթե 1-ին հարցի պատասխանը «ոչ» է, ապա սպանության պատճառը դավաճանությու՞նն էր։ ոչ

Մանուլ
29.05.2011, 22:09
Սպանողը ոստիկա՞ն էր:

soultaker
29.05.2011, 22:15
1. Սպանվողը դե՞մ էր սպանվելուն
2. Սպանողի կյանքին վտանգ սպառնու՞մ էր, երբ նա սպանեց կնոջը

Հայկօ
29.05.2011, 22:20
Սպանվողը ներս մտնելիս արդեն մեռա՞ծ էր:
Սպանողը աֆղանացի՞ էր:
Ավատարիդ մեջ տղե՞դ ա:

Ռեդ
29.05.2011, 22:22
1. Արդյո՞ք սպանողն այդ ուտելիքը պատվիրել էր հիմնականում նրա համը փորձելու նպատակով:
2. Արդյո՞ք այդ ուտելիքն էր պատճառ հանդիսանում սպանության (կամ կապ ուներ սպանության պատճառի հետ):

Apsara
29.05.2011, 22:40
1. Սպանվողը դե՞մ էր սպանվելուն
2. Սպանողի կյանքին վտանգ սպառնու՞մ էր, երբ նա սպանեց կնոջը

1. կարևոր չէ, տրամաբանորեն այո
2. ոչ

Սպանվողը ներս մտնելիս արդեն մեռա՞ծ էր:
Սպանողը աֆղանացի՞ էր:
Ավատարիդ մեջ տղե՞դ ա:

ոչ
կարևոր չէ
կարևոր չէ

1. Արդյո՞ք սպանողն այդ ուտելիքը պատվիրել էր հիմնականում նրա համը փորձելու նպատակով:
2. Արդյո՞ք այդ ուտելիքն էր պատճառ հանդիսանում սպանության (կամ կապ ուներ սպանության պատճառի հետ):

1. կարևոր չէ
2. ոչ /ոչ/

Սպանողը ոստիկա՞ն էր:

ոչ

Արէա
29.05.2011, 22:45
1.Կինը մինչև մահանալը կատարե՞լ էր որևէ հանցագործություն
2.Կնոջ մոտ ինչ-որ բան կա՞ր, որը սպանության պատճառ էր հանդիսացել

Apsara
29.05.2011, 22:47
Ադրիանո, կարծում եմ հաղորթագրությունումդ տված հարցի պատասախանը ավելի լավ է այստեղ տամ, երևի շատերը չեն հասկացել հարցը

հարց՝ ինչու մարդ սպանելուց հետո սպանողը չի դատվում և բանտ նստում

հ.գ. ի դեպ սա իրական պատմություն է, մի ժամանակ թնդում էր մարդկանց մեջ, հիմա խնդիր է դառել, բայց ես զապասում դեռ շատ խնդիրներ ունեմ, այնպես որ առաջ...

Adriano
29.05.2011, 22:51

Այ հիմա հասկանալիա, թե չէ մարդիկ կենտրոնացել են այն հարցի շուրջ, թե ինչու սպանվեց, սակայն սա երկրորդական հարցա,իմ կարծիքով վերջնական հարցը նա է թե սպանողը ինչու չդատվեց :)

Վահե-91
29.05.2011, 22:52
1. Երևի սպանողը նախարար էր կամ նախարարի ազգական :D

2. Սպանվածը Բեն Լադեննա եղել ու սուտա թե ամերիկացիներն են իրան սպանել՝ Էս մարդնա ընթրելուց սպանել

Ռեդ
29.05.2011, 22:53
Սպանողը հոգեկան հիվանդ է՞ր:

Apsara
29.05.2011, 22:54
1.Կինը մինչև մահանալը կատարե՞լ էր որևէ հանցագործություն
2.Կնոջ մոտ ինչ-որ բան կա՞ր, որը սպանության պատճառ էր հանդիսացել

1. այո
2. ոչ

Արէա
29.05.2011, 22:55
Կինը սպանե՞լ էր իրենց երեխային

Apsara
29.05.2011, 22:57
Կինը սպանե՞լ էր իրենց երեխային

:)ոչ

Apsara
29.05.2011, 22:58
1. Երևի սպանողը նախարար էր կամ նախարարի ազգական :D

2. Սպանվածը Բեն Լադեննա եղել ու սուտա թե ամերիկացիներն են իրան սպանել՝ Էս մարդնա ընթրելուց սպանել

էստեղ հարց չկա, որպատասխանեմ

Սպանողը հոգեկան հիվանդ է՞ր:

ոչ

Apsara
29.05.2011, 23:02
Այ հիմա հասկանալիա, թե չէ մարդիկ կենտրոնացել են այն հարցի շուրջ, թե ինչու սպանվեց, սակայն սա երկրորդական հարցա,իմ կարծիքով վերջնական հարցը նա է թե սպանողը ինչու չդատվեց :)

նու, եթե ճիշտն ասեմ, առաջինն իմանալու դեպքում հիմնական պատասխանը պարզ է դառնում, այստեղ պետք է պարզապես տրամաբանել, ստացված այոների շուրջ և ճիշտ հարցեր տալ,

հուշում՝ որ դեպքում մարդ կատարած հանցագործության համար պատիժ չի ստանում:)

soultaker
29.05.2011, 23:02
1. Կինը որևէ մեկին սպանե՞լ էր:
2. Մինչև կնոջ ներս գալը ամուսինը մտադի՞ր էր նրան սպանել

Ռեդ
29.05.2011, 23:03
Կինն ամուսնուն սպանելու մտադրությա՞մբ էր եկել ռեստորան:

Apsara
29.05.2011, 23:04
1. Կինը որևէ մեկին սպանե՞լ էր:
2. Մինչև կնոջ ներս գալը ամուսինը մտադի՞ր էր նրան սպանել

1. ոչ
2. ոչ

Apsara
29.05.2011, 23:04
Կինն ամուսնուն սպանելու մտադրությա՞մբ էր եկել ռեստորան:

ոչ :8

Ռեդ
29.05.2011, 23:05
Իսկ կինը տեղյա՞կ էր, որ ամուսինն այդ ռեստորանում է գտնվում:

soultaker
29.05.2011, 23:06
Այդ ռեստորան որոշ մարդկանց մուտքը արգելվա՞ծ էր:

Արէա
29.05.2011, 23:11
Ամուսինը մտածում էր, թե կինը ինչ-որ մեկին սպանե՞լ է

Apsara
29.05.2011, 23:15
Իսկ կինը տեղյա՞կ էր, որ ամուսինն այդ ռեստորանում է գտնվում:

ոչ

Այդ ռեստորան որոշ մարդկանց մուտքը արգելվա՞ծ էր:

կարևոր չէ

Ամուսինը մտածում էր, թե կինը ինչ-որ մեկին սպանե՞լ է

ոչ

Ռեդ
29.05.2011, 23:17
Ռեստորանի աշխատողներից կա՞ր մեկը, որին ճանաչում էր կինը:

Մանուլ
29.05.2011, 23:19
Կարող ա՞ հետո էլ ինքնասպան ա լինում :D

soultaker
29.05.2011, 23:19
1. Ամուսինը որևէ մեկին սպասու՞մ էր
2. Կինը որևէ մեկի հետ հանդիպմա՞ն էր եկել
3. Կնոջ արտաքինի հետ կապված որևէ բա՞ն ստիպեց ամուսնուն սպանել նրան

Ռեդ
29.05.2011, 23:20
Կինն ահաբեկչական գործողությունների նպատակո՞վ էր եկել ռեստորան:

Ameli
29.05.2011, 23:20
Կինը սիրեկանի հե՞տ էր ներս մտել:
Կինը պարուհի՞ էր:

Ռեդ
29.05.2011, 23:22
Փորձում եմ էնպիսի հարցեր ընտրել, որ անընդհատ պահվի սպանությունից հետո չդատվելու տրամաբանությունը :)):

Արէա
29.05.2011, 23:22
Փաստորեն կինը հանցագործություն էր կատարել, բայց ոչ սպանություն: Մարդուն սպանության համար չեն դատում, եթե սպանությունը կատարել է աֆեկտի վիճակում, այսինքն պետք է լիներ այնպիսի պատճառ, որը հոգեպես կցնցեր ամուսնուն աֆեկտի հասցնելով, բացի սպանությունից այլ հանցագործություն չեմ կարողանում մտաբերել որի պատճառով սպանություն կատարածին չեն դատի:

Արդյոք կնոջ կատարած հանցագործությունն էր պատճառ հանդիսացել սպանությանը:

Lusina
29.05.2011, 23:24
Ամուսինը կրակելուց ուրիշի՞ն է փորձել սպանել, ասենք հանցագործի, որը կնոջ հետ է ներս մտել

Lusina
29.05.2011, 23:25
Վայ նոր մտքովս անցավ , կարո՞ղ է ամուսինը կնոջը սպանելուց հետո ինքնասպան է եղել

Apsara
29.05.2011, 23:30
Ռեստորանի աշխատողներից կա՞ր մեկը, որին ճանաչում էր կինը:

կարևոր չէ

Կարող ա՞ հետո էլ ինքնասպան ա լինում :D

ոչ

1. Ամուսինը որևէ մեկին սպասու՞մ էր
2. Կինը որևէ մեկի հետ հանդիպմա՞ն էր եկել
3. Կնոջ արտաքինի հետ կապված որևէ բա՞ն ստիպեց ամուսնուն սպանել նրան

1. կարևոր չէ
2. կարևոր չէ
3. ոչ

Կինն ահաբեկչական գործողությունների նպատակո՞վ էր եկել ռեստորան:

ոչ

Կինը սիրեկանի հե՞տ էր ներս մտել:
Կինը պարուհի՞ էր:

ոչ
ոչ

Փաստորեն կինը հանցագործություն էր կատարել, բայց ոչ սպանություն: Մարդուն սպանության համար չեն դատում, եթե սպանությունը կատարել է աֆեկտի վիճակում, այսինքն պետք է լիներ այնպիսի պատճառ, որը հոգեպես կցնցեր ամուսնուն աֆեկտի հասցնելով, բացի սպանությունից այլ հանցագործություն չեմ կարողանում մտաբերել որի պատճառով սպանություն կատարածին չեն դատի:

Արդյոք կնոջ կատարած հանցագործությունն էր պատճառ հանդիսացել սպանությանը:

այո

Ամուսինը կրակելուց ուրիշի՞ն է փորձել սպանել, ասենք հանցագործի, որը կնոջ հետ է ներս մտել

ոչ

Վայ նոր մտքովս անցավ , կարո՞ղ է ամուսինը կնոջը սպանելուց հետո ինքնասպան է եղել

ոչ

soultaker
29.05.2011, 23:32
Այն հանցագործությունը, որի համար կինը սպանվեց, նա կատարել էր ռեստորան մտնելուց հետո՞

Ameli
29.05.2011, 23:36
հուշում՝ որ դեպքում մարդ կատարած հանցագործության համար պատիժ չի ստանում:)

ինքնապաշտպանության, սա է միայն միտքս գալիս, ամուսինը ինքնապաշտպանությա՞ն համար է սպանում կնոջը /հոգեկան հիվանդ լինելը "ոչ' պատասխանն է ստացել/:

Ռեդ
29.05.2011, 23:42
Ամուսինը նախկին կալանավո՞ր էր:

yerevanci
29.05.2011, 23:43
1. Կի՞նն է խնդրել իրեն սպանել
2. Կինը հետախուզության մեջ էր և պետությունը գումար էր խոստացել նրան սպանողին

Ameli
29.05.2011, 23:46
Կամ էլ գուցե ամուսինը փախուստի է դիմում և նրան չեն գտնում ու չեն դատու՞մ /ծիծաղելի տարբերակ է/

Արէա
29.05.2011, 23:48
1. Կի՞նն է խնդրել իրեն սպանել
2. Կինը հետախուզության մեջ էր և պետությունը գումար էր խոստացել նրան սպանողին

1. Միևնույն է կդատեին
2. Դեպքը իրական էր, ու տեղի էր ունեցել մի քանի տարի առաջ, դժվար թե վերջի տարիներին ինչ որ մեկին սպանելու համար պետությունը գումար խոստանար:

Հ.Գ. քննարկումներն արգելված չեն, չէ՞

Apsara
29.05.2011, 23:48
Այն հանցագործությունը, որի համար կինը սպանվեց, նա կատարել էր ռեստորան մտնելուց հետո՞

ոչ

Ամուսինը նախկին կալանավո՞ր էր:

այո /վերջապես մոտենում ենք/

1. Կի՞նն է խնդրել իրեն սպանել
2. Կինը հետախուզության մեջ էր և պետությունը գումար էր խոստացել նրան սպանողին
1. ոչ
2. ոչ

ինքնապաշտպանության, սա է միայն միտքս գալիս, ամուսինը ինքնապաշտպանությա՞ն համար է սպանում կնոջը /հոգեկան հիվանդ լինելը "ոչ' պատասխանն է ստացել/:

սրան էլ եմ պատասխանել՝ ոչ

Ռեդ
29.05.2011, 23:49
այո /վերջապես մոտենում ենք/
Մի անգամ ամուսինն արդեն դատվե՞լ էր "կնոջը սպանելու համար" :)):

Մանուլ
29.05.2011, 23:51
այո /վերջապես մոտենում ենք/

Նախկինում դատվել էր ամուսնու դեմ մահափորձի համա՞ր:

Վայ, ինձ թվաց` կինն էր նախկինում դատվել: Կարող եք չպատասխանել հարցիս:

soultaker
29.05.2011, 23:55
Մինչև կնոջ գալը ամուսինը գիտե՞ր, որ կինը հանցագործություն է կատարել

Ameli
29.05.2011, 23:57
այո /վերջապես մոտենում ենք/

վայ վերջապես, շնորհակալություն Ռեդին

Ամուսինը մինչ սպանությունը ատամ ունե՞ր կնոջ վրա, զայրացա՞ծ էր
Կինը մատնե՞լ էր ամուսնուն

yerevanci
30.05.2011, 00:01
1. Ամուսնուն դատապարտել են կնո՞ջ կատարած հանցագործության համար
2. Ամուսնուն դատապարտած են եղել ոչ իր կատարած սպանության համար, և երբ որ պարզվել է նա անմեղ է, արդեն տարիներն անցած են եղել:

Apsara
30.05.2011, 13:24
Մի անգամ ամուսինն արդեն դատվե՞լ էր "կնոջը սպանելու համար" :)):

այո այո այո ճիշտ պատասխան

Բանը նրանում է եղել, որ կինը իր սպանության սուտ փաստը կազմակերպել է, ամուսնուն մեղադրել են և քսան տարով բանտարկել, իսկ երբ նա վերջապես բանտից դուրս է եկել, պատահաբար հանդիպել է կնոջը և առանց մտածելու սպանել, նա այդ հանցագործություն համար արդեն իսկ դատվել էր և պատիժ կրել, արդարադատությունը գտավ, որ նույն մարդուն երկու անգամ սպանել հնարավոր չէ, ինչպես նաև ոչ ոք նույն հանցագործություն համար երկու անգամ չի պատժվում:

մի հատ չաղ վարկանիշ Ռեդին:)

Շուտով հաջորդ խնդիրը՝ ավելի բարդ

yerevanci
30.05.2011, 20:34
նոր խնդիր եմ ուզում :clap

Safaryan
30.05.2011, 22:08

Համարյա նույն սյուժեով երգ, բայց լրիվ ուրիշ վերջաբանով, լսեք:)

http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=T5fFU2Dercc#t=181s

Apsara
02.06.2011, 10:23
նոր խնդիր եմ ուզում :clap

լսում և ենթարկվում եմ ;)

Դասասենյակում քննություն է, ուսանողները գալիս են ամեն մեկը մի տոմս է քաշում և նստում են, անցնում է տասնհինգ րոպե, ուսանողներից մեկը վերղնում է ստուգման գրքույկը մոտենում դասախոսին, դասախոսը բացում է ստուգման գրքույկը, նշանակում գերազանց, ուսանողը դուրս է գալիս դասասենյակից: Եվ ամենակարևորը, այդ ընթացքում ոչ ոք ոչինչ չի խոսում:
Հարց՝ ինչպես է ուսանողը գերազանց գնահատական ստանում:

հ.գ. այս անգամ հարցերին նույն արագությամբ չեմ կարողանա պատասխանել, գուցե նույնիսկ այսօր չպատասխանեմ, այնպես որ լավ կլինի հարցերի շարանը շատ լինի

kitty
02.06.2011, 10:59
1)քննությունը գրավոր էր՞
2)ուսանողը ուներ գերազանց գիտելիքներ՞
3)քննության համար նյաշառք եին վճարել

Apsara
02.06.2011, 11:11
1)քննությունը գրավոր էր՞
2)ուսանողը ուներ գերազանց գիտելիքներ՞
3)քննության համար նյաշառք եին վճարել

1)կարևոր չէ
2)կարևոր չէ
3)ոչ

kitty
02.06.2011, 12:42
1)ստուգողը ուսանողի հարազատն էր՞
2)ստուգողը հասկանում էր այն առարկային որից ուսանողը քննություն էր տալիս՞

Kiss
02.06.2011, 12:46
1) Դասախոսը նրա հա՞յրն է <Մայրը>
2)Մյուս ուսանողները նրա ազգականներն են?

Ameli
02.06.2011, 14:26
1. 2 կամ ավելի գրավորների միջինո՞վ է ստանում :
2. Այդ ուսանողը տվյալ կուրսի՞ց էր:

Սլիմ
02.06.2011, 14:35
1. Ուսանողի առաջին մասնագիտությունն է?
2. Ուսանողը արդեն հանձնել է այդ քննությունը?
3. Ուսանողը նախկինում սովորել է այլ ֆակ-ոմ և այդ ժամանկ հանձնել է այդ քննությունը?

Apsara
02.06.2011, 16:54
1)ստուգողը ուսանողի հարազատն էր՞
2)ստուգողը հասկանում էր այն առարկային որից ուսանողը քննություն էր տալիս՞

ոչ
այո

1) Դասախոսը նրա հա՞յրն է <Մայրը>
2)Մյուս ուսանողները նրա ազգականներն են?

ոչ
ոչ

1. 2 կամ ավելի գրավորների միջինո՞վ է ստանում :
2. Այդ ուսանողը տվյալ կուրսի՞ց էր:

կարևոր չէ
այո

1. Ուսանողի առաջին մասնագիտությունն է?
2. Ուսանողը արդեն հանձնել է այդ քննությունը?
3. Ուսանողը նախկինում սովորել է այլ ֆակ-ոմ և այդ ժամանկ հանձնել է այդ քննությունը?

կարևոր չէ
ոչ
կարևոր չէ

Rammstein
02.06.2011, 17:10
1. Դասախոսը նախապես ինչ-որ արտոնությո՞ւն էր սահմանել առաջինը վերջացնողի համար:
2. Եթե ոչ թե 15, այլ 2 րոպե հետո մոտենար դասախոսին, էլի նույն ձեւով գերազանց կստանա՞ր:
3. Կարող ա՞ դասախոսը նախապես ասել էր` «Ով խոսաց, գերազարնց չի ստանալու»: :))

Lusina
02.06.2011, 17:45
Միգուցե քննությունը ինչ-որ օտար լեզվի քննություն է եղել և տոմսի մեջ այդ օտար լեզվով գրված է եղել, որ ով հասկանա գրվածը և մոտենա, 5 է ստանալու.:))Կամ ինչ-որ գլուխկոտրուկ, որի լուծումը դա հասկանալն էր:esim

yerevanci
03.06.2011, 12:08
Առարկան, որից հանձնում են քննությունը, սուրդո է՞

Apsara
03.06.2011, 13:08
1. Դասախոսը նախապես ինչ-որ արտոնությո՞ւն էր սահմանել առաջինը վերջացնողի համար:
2. Եթե ոչ թե 15, այլ 2 րոպե հետո մոտենար դասախոսին, էլի նույն ձեւով գերազանց կստանա՞ր:
3. Կարող ա՞ դասախոսը նախապես ասել էր` «Ով խոսաց, գերազարնց չի ստանալու»: :))

ոչ
ոչ
ոչ

Միգուցե քննությունը ինչ-որ օտար լեզվի քննություն է եղել ...:esim
այո

... տոմսի մեջ այդ օտար լեզվով գրված է եղել, որ ով հասկանա գրվածը և մոտենա, 5 է ստանալու.:))Կամ ինչ-որ գլուխկոտրուկ, որի լուծումը դա հասկանալն էր:esim
ոչ

Առարկան, որից հանձնում են քննությունը, սուրդո է՞

ներողություն եմ խնդրում, բայց ես չգիտեմ ինչ է նշանակում սուրդո, նաև ներկա պահին մարդ չկա որ հարցնեմ, այնպես որ սպասում եմ բացատրության, որ ճիշտ պատասխանեմ

Lusina
03.06.2011, 13:59
Քննության առարկան խուլ ու համրերի լեզու՞ն է եղել

Միքո
03.06.2011, 14:16
հին ու բարի խնդիր, որ շատերը կարողա որպես իրականություն կասեն…
Մորզեի այբուբեն :P

yerevanci
03.06.2011, 15:19
ներողություն եմ խնդրում, բայց ես չգիտեմ ինչ է նշանակում սուրդո, նաև ներկա պահին մարդ չկա որ հարցնեմ, այնպես որ սպասում եմ բացատրության, որ ճիշտ պատասխանեմ

խուլ ու համրերի լեզուն նկատի ունեմ

Apsara
03.06.2011, 19:00
Քննության առարկան խուլ ու համրերի լեզու՞ն է եղել

խուլ ու համրերի լեզուն նկատի ունեմ
ապրեք երեխեք բացատրության համար, բայց:(

հին ու բարի խնդիր, որ շատերը կարողա որպես իրականություն կասեն…
Մորզեի այբուբեն :P

շնորհակալություն խաղը փչացնելու համար, որ բարի չլինեի մի հատ բացասական էի տվել հիմա:angry

չեմ հասկանում առաջին գրառմանս միջի խնդրանքը պիտի ստորագրություն սարքեմ, որ էս թեմայում բոլոր տեղերը երևա՞
:angry

Smokie
07.06.2011, 10:37
Ուզում եմ մի խնդիր էլ ես առաջարկեմ::)

Մի անգամ Չերչիլը կանանց զուգարանում էր, իսկ միջանցքում այդ ժամանակ շատ մարդ էր հավաքված: Երբ Չերչիլը դուրս եկավ, ոչ-ոք չծիծաղեց իր վրա:

Հարց ինչու՞:

Lord
07.06.2011, 11:56
Ուզում եմ մի խնդիր էլ ես առաջարկեմ::)

1.զուգարանում մարդ էին սպանել՞
2. չէրչիլը կարողա իրանց են բանից աներ ՞

Smokie
07.06.2011, 11:59
1.զուգարանում մարդ էին սպանել՞
2. չէրչիլը կարողա իրանց են բանից աներ ՞

1. ոչ
2. ոչ

Lord
07.06.2011, 12:01
1. ոչ
2. ոչ

տղամարդկանց զուգարանը չէր գործում՞

Valentina
07.06.2011, 12:08
Ուզում եմ մի խնդիր էլ ես առաջարկեմ::)

Չերչիլը կանացի հագուստո՞վ էր

Smokie
07.06.2011, 12:10
տղամարդկանց զուգարանը չէր գործում՞

Որ ասեմ ոչ, դուրս կգա, որ չէր գործում, որ ասեմ այո, էլի դուրս կգա որ չէր գործում: Գործում էր:))

Smokie
07.06.2011, 12:10
Չերչիլը կանացի հագուստո՞վ էր

Ոչ:)

Lord
07.06.2011, 12:11
Որ ասեմ ոչ, դուրս կգա, որ չէր գործում, որ ասեմ այո, էլի դուրս կգա որ չէր գործում: Գործում էր:))

այսինքն մեկա
տղամարդկանց զուգարանում հաէլի չկար՞

Valentina
07.06.2011, 12:13
Ուզում եմ մի խնդիր էլ ես առաջարկեմ::)

Միջանցքում հավաքվածները միայն տղամարդիկ էին:

Smokie
07.06.2011, 12:17
այսինքն մեկա
տղամարդկանց զուգարանում հաէլի չկար՞

Կարեւոր չէ

Smokie
07.06.2011, 12:19
Միջանցքում հավաքվածները միայն տղամարդիկ էին:

Կարեւոր չէ

Safaryan
07.06.2011, 12:50
Չերչիլը որպես "Չերչիլ" արդեն հայտնի էր? իրան ճանաչում էին?

Smokie
07.06.2011, 12:54
Չերչիլը որպես "Չերչիլ" արդեն հայտնի էր? իրան ճանաչում էին?

Ոչ :)

Lord
07.06.2011, 12:55
1.ինչ որ կնոջ հետ էր դուրս գալիս՞

Safaryan
07.06.2011, 12:55
կարողա երեխա էր, ու իրա մայրիկի հետ էր? / կամ ինչ -որ կնոջ/

Smokie
07.06.2011, 12:57
1.ինչ որ կնոջ հետ էր դուրս գալիս՞

Այո

կարողա երեխա էր, ու իրա մայրիկի հետ էր? / կամ ինչ -որ կնոջ/

Այո

Farfalla
07.06.2011, 13:02
Եթե չեմ սխալվում, Չերչիլը կանացի զուգարանումա ծնվել

Safaryan
07.06.2011, 13:02
:D մենակ չասեք թե հենց այդտեղա լույս աշխարհ եկել, հա?

Smokie
07.06.2011, 13:11
Եթե չեմ սխալվում, Չերչիլը կանացի զուգարանումա ծնվել

Էէէէէէհ:angry հիմա ամբողջ խաղը փչացավ :( Ֆարֆալլա ջան, ախր դու նախօրոք գիտեիր ճիշտ պատասխանը, կարող էիր առանձին ասել դա:

:D մենակ չասեք թե հենց այդտեղա լույս աշխարհ եկել, հա?

Այո-այո, այդպես էլ կա, խնդիրը «լուծված է»:

Ameli
10.06.2011, 23:52
Նենսին Էլենի հետ սուրճ էր խմում.
-Ինչու՞ ես մտածում, որ ամուսինդ քեզ սիրում է,-հարցնում է Նենսին: Էլենը շատ պատճառաբանություններ է բերում /Ջոնը սա է անում, Ջոնը նա է անում..../, բայց Նենսին միշտ ասում է, որ դա սեր չէ, այլ այսինչն է: Ի՞նչ է ասում Էլենը, որ Նենսին ասում է.
-Այ դա սեր է:

Կարելի է ասել պատասխանը 2 տարբերակ ունի, բայց եթե մեկն էլ ասեք, ու թեմայի մասնակիցներն էլ ցանկանան ես երկրորդը կասեմ:

Հուշում - պատասխանը հումորային է

Lusina
11.06.2011, 00:13

Սուրճը կաթո՞վ է եղել

Ameli
11.06.2011, 00:14
Սուրճը կաթո՞վ է եղել

Կարևոր չէ

yerevanci
11.06.2011, 00:15
Սուրճի սե՞րն է ցույց տալիս

Lusina
11.06.2011, 00:16
Սուրճի սե՞րն է ցույց տալիս

Ես էլ կաթի սերն էի ուզում ասել, մոռացել էի, որ սուրճինն էլ կա:))

Ameli
11.06.2011, 00:19
Սուրճի սե՞րն է ցույց տալիս

Ոչ , երևանցի ջան:

Ուշադրություն դարձրեք մուգ և թափանցիկ գրածներիս:

yerevanci
11.06.2011, 00:36
Ջոնը այդ պահին տանն էր

Ameli
11.06.2011, 00:40
Ջոնը այդ պահին տանն էր

Կարևոր չէ

Արամ
11.06.2011, 00:41
Ջոնը ինձ է անում:

yerevanci
11.06.2011, 00:50
Ջոնը փաղաքշական խոսքեր է ասում

Ameli
11.06.2011, 00:51
Ջոնը ինձ է անում:

Սա Էլենի պատասխա՞նն է ըստ քեզ :o , եթե այո, ապա կասեմ՝ ոչ:

Ameli
11.06.2011, 00:54
Ջոնը փաղաքշական խոսքեր է ասում

Ոչ /Սա տեխնիկական - չգիտեմ էլ ինչ գրեմ, միայն ոչ պատասխանելով, չի լինում գրվում է թե գրառումս կարճ է, այնպես որ լավ կլինի միանգամից մի քանի հարցերի պատասխանեմ/

Ռեդ
11.06.2011, 00:59
Ժող, հիշեք, որ պատասխանը հումորային է:

Valentina
11.06.2011, 01:02
Ջոննա՞ սուրճը պատրաստում
կոֆե վ պօստել :))

Ameli
11.06.2011, 01:08
Ջոննա՞ սուրճը պատրաստում
կոֆե վ պօստել :))

:)) ոչ

Ռեդ
11.06.2011, 01:13
Էլենն ասում ա.
-Նանսի, հլա ասա "Այ դա սեր է":
Նանսին էլ ասում ա.
-Այ դա սեր է:

Ameli
11.06.2011, 10:08
Էլենն ասում ա.
-Նանսի, հլա ասա "Այ դա սեր է":
Նանսին էլ ասում ա.
-Այ դա սեր է:

:)) ոչ

Արամ
11.06.2011, 16:24
Սա Էլենի պատասխա՞նն է ըստ քեզ :o , եթե այո, ապա կասեմ՝ ոչ:

դե որ գրել եմ ուրեմն դա էլենի պատասխանն ա ըստ ինձ, էն աչքեր բացաց սմայլիկի իմաստը չհասկացա, էդ ինչը քեզ տենց զարմացրեց?

Safaryan
11.06.2011, 16:52
Եթե Նենսին Էլենի հետ ոչ թե սուրճ խմեր, ասենք թեյ խմեր, կամ շախմատ խաղար, պատասխանը կփոխվե՞ր դրանից:

yerevanci
11.06.2011, 16:56
Էլենն ինչ ոչ սերիալից հատված է հիշում :D

Safaryan
11.06.2011, 17:12
Նենսին ամունացած է? /եթե այո շարունակեմ/
Ջոնը այնպիսի բան է անում, որ Նենսիի ամուսինը չի անում /չէր անի/ ?

Safaryan
11.06.2011, 17:13
Ջոնը զոքանչի հետ է ապրում? :D

Ameli
11.06.2011, 17:31
դե որ գրել եմ ուրեմն դա էլենի պատասխանն ա ըստ ինձ, էն աչքեր բացաց սմայլիկի իմաստը չհասկացա, էդ ինչը քեզ տենց զարմացրեց?

Պարզապես չեմ հասկանում թե ինչ է նշանակում "Ջոնը ինձ է անում": :8

Եթե Նենսին Էլենի հետ ոչ թե սուրճ խմեր, ասենք թեյ խմեր, կամ շախմատ խաղար, պատասխանը կփոխվե՞ր դրանից:

ոչ

Էլենն ինչ ոչ սերիալից հատված է հիշում :D

ոչ

Ջոնը զոքանչի հետ է ապրում? :D

կարևոր չէ

Ameli
11.06.2011, 17:54
Նենսին ամունացած է? /եթե այո շարունակեմ/
Ջոնը այնպիսի բան է անում, որ Նենսիի ամուսինը չի անում /չէր անի/ ?

1.Կարևոր չէ:
2.Կարևոր չէ /ուզում եմ ձեզ մի քիչ օգնել, դրա համար կասեմ՝ հնարավոր է և չաներ/

Safaryan
11.06.2011, 17:58
իսկ Էլենը գեղեցիկ է? կարողա շատ գեշաաաաա, բայց Ջոնը իրան ասումա գեղեցկուհի :)

Ameli
11.06.2011, 18:15
իսկ Էլենը գեղեցիկ է?

Կարևոր չէ

Sagittarius
11.06.2011, 18:19
Ջոնը լավ է անում :))

Safaryan
11.06.2011, 18:19
իսկ Էլենը մաքրասեր է?

Lusina
11.06.2011, 18:23
Էլենը դա ասելուց սպասու՞մ էր, որ Նենսին կասի դա սեր է

yerevanci
11.06.2011, 18:23
Էլենի փոխարեն Ջոնն է Էլենի աշխատանքի վայր գնում :D

Ameli
11.06.2011, 18:30
Ջոնը լավ է անում :))

Կարևոր չէ :))

իսկ Էլենը մաքրասեր է?

Կարևոր չէ

Էլենը դա ասելուց սպասու՞մ էր, որ Նենսին կասի դա սեր է

Իհարկե այո, չէ որ նա անընդհատ պատճառաբանություններ էր բերում, իսկ Նենսին ասում էր, որ դա սեր չէ, այլ այսինչ է

Էլենի փոխարեն Ջոնն է Էլենի աշխատանքի վայր գնում :D

ոչ, կարևոր չէ

Safaryan
11.06.2011, 18:34
Ջոնը էլենին խնամում է, երբ նա հիվանդ է

Ameli
11.06.2011, 18:37
Իրականում սա անեկդոտ է:pardon, ես եմ այն ձեր համար խնդիր դարձրել :)) , և չէի էլ մտածում, որ սուրճի պահը լավ շեղող հանգամանք կլինի :lol :

Safaryan
11.06.2011, 18:41
Էլենն ասում է «նա ինձ համբուրում է նույնիսկ այն դեպքում, երբ դեռ ինձ կարգի չեմ բերել» /ասենք առավոտ շուտ, անլվա, կամ էլ ավելը ձեռքին, փոշու մեջ:D :D /

Ameli
11.06.2011, 18:58
Ջոնը էլենին խնամում է, երբ նա հիվանդ է

Կարևոր չէ

Էլենն ասում է «նա ինձ համբուրում է նույնիսկ այն դեպքում, երբ դեռ ինձ կարգի չեմ բերել» /ասենք առավոտ շուտ, անլվա, կամ էլ ավելը ձեռքին, փոշու մեջ:D :D /

աաաաաաաաաաաաաաաաաաաաա :aaa դու մոտ ես պատասխանին, ավելի կոնկրետացրու, իսկ փակագծերում գրվածիդ կասեմ՝ ոչ :acute :))

Safaryan
11.06.2011, 19:01
Կարևոր չէ

աաաաաաաաաաաաաաաաաաաաա :aaa դու մոտ ես պատասխանին, ավելի կոնկրետացրու, իսկ փակագծերում գրվածիդ կասեմ՝ ոչ :acute :))

ավելի կոնկրետ:8 ասենք համբուրում է երբ մազերը գզգզված են, տնային խալաթով է ու շատ կեղտոտ, հեչ հերիք բերանից էլ տհաճ հոտ է գալիս :o

yerevanci
11.06.2011, 19:03
իսկ միգուցե Ջոնը երազում էլ է Էլենին համբուրում

Ameli
11.06.2011, 19:15
ավելի կոնկրետ:8 ասենք համբուրում է երբ մազերը գզգզված են, տնային խալաթով է ու շատ կեղտոտ, հեչ հերիք բերանից էլ տհաճ հոտ է գալիս :o

:D
Շաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ մոտ ես

իսկ միգուցե Ջոնը երազում էլ է Էլենին համբուրում

ոչ

Safaryan
11.06.2011, 19:18
:D
Շաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ մոտ ես

:D ԼԱՎ, տհաճ հոտը կարա լինի կերած սոխի ու սխտորի հոտ :D ասենք համբուրվում են խաշ ուտելուց հետո, ուղղակի Էլենն ու Ջոնը ուր, խաշն ուր?:D:D:D

Ameli
11.06.2011, 19:26
:D ԼԱՎ, տհաճ հոտը կարա լինի կերած սոխի ու սխտորի հոտ :D ասենք համբուրվում են խաշ ուտելուց հետո, ուղղակի Էլենն ու Ջոնը ուր, խաշն ուր?:D:D:D

:D լավ, թող սա լինի ոչոքի, տեղադրում եմ պատասխանը, համաձայն եք? ասեք կա'մ "այո", կա'մ "ոչ", "կարևոր չէ պատասխանը չի ընդունվում :ok :D

yerevanci
11.06.2011, 19:27
:D լավ, թող սա լինի ոչոքի, տեղադրում եմ պատասխանը, համաձայն եք? ասեք կա'մ "այո", կա'մ "ոչ", "կարևոր չէ պատասխանը չի ընդունվում :ok :D

այոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո

Safaryan
11.06.2011, 19:37
այո

Ameli
11.06.2011, 19:50
Եթե ծիծաղելի չլինի, չծեծեք :tomato :bl

Նենսին Էլենի հետ սուրճ էր խմում.
-Ինչու՞ ես մտածում, որ ամուսինդ քեզ սիրում է,-հարցնում է Նենսին:
-Նա ամեն առավոտ թափում է աղբը:
-Բայց դա սեր չէ :nea , դա տնային տնտեսությունը լավ կազմակերպելու նշան է:
-Ամուսինս տալիս է ինձ այնքան գումար, ինչքան որ ինձ պետք է:
- Բայց դա սեր չէ :nea , դա շռայլություն է:
-Իմ ամուսինը երբեք այլ կանանց չի նայում:
-Դա սեր չէ :nono , դա վատ տեսողության նշան է:
-Ջոնը միշտ բացում է դուռ իմ առաջ:
-Դա սեր չէ :nea , դա ուղղակի լավ դաստիարակության նշան է:
-Ջոնը համբուրում է ինձ նույնիսկ այն ժամանակ, երբ ես սխտոր եմ կերած լինում և երբ բիգուդիներ են լինում գլխիս:
-Այ դա սեր է :o :aha :good :

Safaryan
11.06.2011, 19:51
իսկ սենց "նա համբուրում է ինձ, երբ ես սխտոր կերած եմ լինում", նենսին էլ ասում է այ դա սեր է:D

Safaryan
11.06.2011, 20:00
մի հարց էլ ես դնեմ :)

Մի մարդ սունկ շատ է սիրում, բայց վախենալով, որ կթունավորվի, այն երբեք չի ուտում /պարզաբանեմ, հիմնականում չի ուտում, բայց մի քանի անգամ կերել է/ ; Բայց մի անգամ նա մի մեծ աման սունկ է պատվիրում: Ինչու?

Lusina
11.06.2011, 20:04

Իր համար չի պատվիրում:esim

Safaryan
11.06.2011, 20:05
Իր համար չի պատվիրում:esim
ոչ /իր համար է/

Ameli
11.06.2011, 20:08
Պատվիրում է, բայց ոչ ուտելու համար, երևի ուրիշ բան է անում սնկով?

Անի Ներկարար
11.06.2011, 20:09
մի հարց էլ ես դնեմ :)

Մի մարդ սունկ շատ է սիրում, բայց վախենալով, որ կթունավորվի, այն երբեք չի ուտում /պարզաբանեմ, հիմնականում չի ուտում, բայց մի քանի անգամ կերել է/ ; Բայց մի անգամ նա մի մեծ աման սունկ է պատվիրում: Ինչու?

Ուզում է ինքնասպանությու՞ն գործել:

Safaryan
11.06.2011, 20:10
Պատվիրում է, բայց ոչ ուտելու համար, երևի ուրիշ բան է անում սնկով?

ոչ . .

Վահե-91
11.06.2011, 20:10
մի հարց էլ ես դնեմ :)

Մի մարդ սունկ շատ է սիրում, բայց վախենալով, որ կթունավորվի, այն երբեք չի ուտում /պարզաբանեմ, հիմնականում չի ուտում, բայց մի քանի անգամ կերել է/ ; Բայց մի անգամ նա մի մեծ աման սունկ է պատվիրում: Ինչու?

կյանքը ապահովագրել էր ? :D

Safaryan
11.06.2011, 20:12
Ուզում է ինքնասպանությու՞ն գործել:

ոչ

կյանքը ապահովագրել էր ? :D

ոչ

Անի Ներկարար
11.06.2011, 20:15
Որտե՞ղ է պատվիրում, ռեստորանու՞մ:

Safaryan
11.06.2011, 20:16
Որտե՞ղ է պատվիրում, ռեստորանու՞մ:

ոչ.

Անի Ներկարար
11.06.2011, 20:18
Այդ ամենը կատարվում էր երազու՞մ:

Safaryan
11.06.2011, 20:20
Այդ ամենը կատարվում էր երազու՞մ:

ոչ.

Անի Ներկարար
11.06.2011, 20:24
Պատվիրելիս կրկին վախենու՞մ էր թունավորվելուց:

Lusina
11.06.2011, 20:25
1.Դե հիմա մարդը սիրում ա, ուզում ա ուտի
2.Իրա մոտ հիշողության կորուստ ա, չի հիշում, որ վախենում ա
3.Ճաշում ա զոքանչի հետ
4.Այն փաստը, որ ռեստորանում չի պատվիրում, կարևո՞ր է

Safaryan
11.06.2011, 20:26
Պատվիրելիս կրկին վախենու՞մ էր թունավորվելուց:

կարևոր չէ

Safaryan
11.06.2011, 20:27
1.Դե հիմա մարդը սիրում ա, ուզում ա ուտի
2.Իրա մոտ հիշողության կորուստ ա, չի հիշում, որ վախենում ա
3.Ճաշում ա զոքանչի հետ
4.Այն փաստը, որ ռեստորանում չի պատվիրում, կարևո՞ր է

1. այո
2. ոչ
3. ոչ
4. այո

Lusina
11.06.2011, 20:29
1. այո
2. ոչ
3. ոչ
4. այո

Ճիշտն ասած ՝ ես առաջին տարբերակը որպես հենց պատասխան էի գրել, բայց էդ պարագայում չեմ հասկանում 4րդի դրական պատասխանը:8

Ինչուիկ
11.06.2011, 20:32
Ուրիշ ուտելիք պատվիրելու հնարավորություն ունի՞։

Safaryan
11.06.2011, 20:32
Ճիշտն ասած ՝ ես առաջին տարբերակը որպես հենց պատասխան էի գրել, բայց էդ պարագայում չեմ հասկանում 4րդի դրական պատասխանը:8

ամեն ինչ ճիշտ է /1. այո, 4. այո/

Ուրիշ ուտելիք պատվիրելու հնարավորություն ունի՞։

այո

Անի Ներկարար
11.06.2011, 20:32
Նա սունկը պատվիրում է հիվանդանոցում,որ եթե թունավորվի անմիջապես փրկեն

Safaryan
11.06.2011, 20:33
Նա սունկը պատվիրում է հիվանդանոցում,որ եթե թունավորվի անմիջապես փրկեն

ոչ.

Ինչուիկ
11.06.2011, 20:36
Գուցե այդ մի քանի անգամներից մեկն էլ այդ անգամ է՞ր։

Safaryan
11.06.2011, 20:37
Գուցե այդ մի քանի անգամներից մեկն էլ այդ անգամ է՞ր։

ոչ.

Անի Ներկարար
11.06.2011, 20:37
Կամ գուցե դա առաջին անգամն էր որ սունկ էր ուտում:

Safaryan
11.06.2011, 20:39
Կամ գուցե դա առաջին անգամն էր որ սունկ էր ուտում:

ոչ.

Ինչուիկ
11.06.2011, 20:41
Նա գիտե՞ր, որ իր պատվիրածը սունկ է։

Safaryan
11.06.2011, 20:43
Նա գիտե՞ր, որ իր պատվիրածը սունկ է։
այո

Lusina
11.06.2011, 20:47
Հետաքրքիր ա, բացի ռեստորանից որտեղ պետք ա "պատվիրեր"
Միգուցե նա այնպիսի էքստրեմալ վիճակում էր, ասենք ընկնող ինքնաթիռի, կամ փչացած գնացքի, որ կյանքը վտանգված էր, և նա ուզում է սունկ ուտել:esim
Հ.Գ. Եթե պատասխանը հումորային չէ, ասեք էդ ուղղությամբ չմտածենք:)

Ինչուիկ
11.06.2011, 20:51
Մեծ աման պատվիրեց, որ ինքան ուզի ուտի։ Թունավորվելիս մի հատիկ սնկից էլ կթունավորվի, բայց էս դեպքում, գոնե իր ուզածի չափ կուտի։ :pardon

հ.գ հումորային չէ հարցը

Մեծ աման պատվիրեց, որ ինքան ուզի ուտի։ Թունավորվելիս մի հատիկ սնկից էլ կթունավորվի, բայց էս դեպքում, գոնե իր ուզածի չափ կուտի։ :pardon
ոչ

Valentina
11.06.2011, 20:54
մի հարց էլ ես դնեմ :)

Մի մարդ սունկ շատ է սիրում, բայց վախենալով, որ կթունավորվի, այն երբեք չի ուտում /պարզաբանեմ, հիմնականում չի ուտում, բայց մի քանի անգամ կերել է/ ; Բայց մի անգամ նա մի մեծ աման սունկ է պատվիրում: Ինչու?

զոքանչի համար է պատվիրում :D

Safaryan
11.06.2011, 20:59
զոքանչի համար է պատվիրում :D

ոչ.

Lusina
11.06.2011, 21:00
զոքանչի համար է պատվիրում :D

Նախ ես արդեն դա ասել եմ:P երկրորդ, հումորային չէ;)
Նա պատճառ ունի՞ լիովին համոզված լինելու, որ այս անգամ չի թունավորվի

Safaryan
11.06.2011, 21:01
Նախ ես արդեն դա ասել եմ:P երկրորդ, հումորային չէ;)
Նա պատճառ ունի՞ լիովին համոզված լինելու, որ այս անգամ չի թունավորվի

ոչ.

Lusina
11.06.2011, 21:10
Նախ ես արդեն դա ասել եմ:P երկրորդ, հումորային չէ;)
Նա պատճառ ունի՞ լիովին համոզված լինելու, որ այս անգամ չի թունավորվի

ոչ.

1.Այդ պահին ամենաապահով սնունդը դա է
2.Նա ինչ-որ պատճառով սկսել է չանհանգստանալ իր կյանքի համար

Valentina
11.06.2011, 21:11
ճաշացանկում մենակ սունկ էր

Safaryan
11.06.2011, 21:14
1.Այդ պահին ամենաապահով սնունդը դա է
2.Նա ինչ-որ պատճառով սկսել է չանհանգստանալ իր կյանքի համար

1. կարևոր չէ
2. այո

ճաշացանկում մենակ սունկ էր
կարևոր չէ

Lusina
11.06.2011, 21:19
Լավ , պարզ ա.Եթե ռեստորանում չի պատվիրել ու այլևս չի անհանգստանում կյանքի համար, ուրեմն ինքը կալանավոր ա ու իրան դատապարտել են մահվան, դա էլ իր վերջին ընթրիքն է, կարծեմ, ինչ ուզում են՝ պատվիրում են վերջում

Safaryan
11.06.2011, 21:22

11.06.2011, 22:46
Այդ արարողության ժամանակ նա խախտում է որոշակի կանոններ, բայց և այնպես ոչինչ չի փոխվում, և ամեն ինչ ավարտվում է այնպես, ինչպես նախատեսվել էր: Ինչի՞ մասին է խոսքը:

Lusina
11.06.2011, 22:54
Այդ արարողության ժամանակ նա խախտում է որոշակի կանոններ, բայց և այնպես ոչինչ չի փոխվում, և ամեն ինչ ավարտվում է այնպես, ինչպես նախատեսվել էր: Ինչի՞ մասին է խոսքը:

1.Խախտում է արարողությա՞ն կանոններ
2.Գիտակցվա՞ծ է խախտում
3.Չգիտեմ ինչու մտքովս անցած առաջին բանը թաղումն էր:))

yerevanci
11.06.2011, 22:55
1. Այդ արարողությունը հենց այդ նա-ի պատվինա՞ լինում
2. Արարողության ընթանալու համար ինչ որ կոնկրետ վայր անհրաժե՞շտ է

Safaryan
11.06.2011, 22:55
1.Խախտում է արարողությա՞ն կանոններ
2.Գիտակցվա՞ծ է խախտում
3.Չգիտեմ ինչու մտքովս անցած առաջին բանը թաղումն էր:))
1. այո
2.ոչ
3. այո

1. Այդ արարողությունը հենց այդ նա-ի պատվինա՞ լինում
2. Արարողության ընթանալու համար ինչ որ կոնկրետ վայր անհրաժե՞շտ է

1. այո
2. այո

yerevanci
11.06.2011, 22:57
էս ինչ կարճ տևեց :(

Lord
11.06.2011, 22:57
Այդ արարողության ժամանակ նա խախտում է որոշակի կանոններ, բայց և այնպես ոչինչ չի փոխվում, և ամեն ինչ ավարտվում է այնպես, ինչպես նախատեսվել էր: Ինչի՞ մասին է խոսքը:

ինքը իր թաման ժամանակ է կաննոները խաղտում ՞

Safaryan
11.06.2011, 22:59
էս ինչ կարճ տևեց :(

ոչ

ինքը իր թաման ժամանակ է կաննոները խաղտում ՞
այո

Lusina
11.06.2011, 23:02
էս ինչ կարճ տևեց :(

Դեռ պետք է պարզենք ինչ կանոն է խախտում:)
1.Ցավակցելու և լացելու փոխարեն պառկած է, դա՞ է խախտումը
Իսկ եթե լուրջ, այդ կանոնը սովորաբար Նա խախտու՞մ է (դե այսինքն մահացածը)

yerevanci
11.06.2011, 23:03
ես էլ մտածեցի թե վերջացավ :) փաստորեն դեռ ամեն ինչ առջևում է

հարց. Քաղաքավարության կանոնների մասի՞ն է խոսքը

Safaryan
11.06.2011, 23:04
Դեռ պետք է պարզենք ինչ կանոն է խախտում:)
1.Ցավակցելու և լացելու փոխարեն պառկած է, դա՞ է խախտումը
Իսկ եթե լուրջ, այդ կանոնը սովորաբար Նա խախտու՞մ է (դե այսինքն մահացածը)

1. ոչ
2. սովորաբար ոչ

ես էլ մտածեցի թե վերջացավ :)

Քաղաքավարության կանոնների մասի՞ն է խոսքը

ոչ

Lord
11.06.2011, 23:05
ոչ

այո

չլինի պարզվումա , որ մահացած չի բայց հետո էլի մահանումա՞ :))

Safaryan
11.06.2011, 23:06
չլինի պարզվումա , որ մահացած չի բայց հետո էլի մահանումա՞ :))

այո:hands
թաղման ժամանակ մահացածը դագաղում նստում է, հետո իջնում, բայց չի հասցնում մի քանի քայլ գնա, մեքանայի տակ է ընկնում, ու մահանում, թաղում էլ տեղը տեղին ավարտվում է:

yerevanci
11.06.2011, 23:07
այ քեզ մահ :think

Lusina
11.06.2011, 23:07
Այդ արարողության ժամանակ նա խախտում է որոշակի կանոններ, բայց և այնպես ոչինչ չի փոխվում, և ամեն ինչ ավարտվում է այնպես, ինչպես նախատեսվել էր: Ինչի՞ մասին է խոսքը:

Էս արտահայտությունը թույլ չի տալիս տարբերակներ ասել :8

Lusina
11.06.2011, 23:09
այո:hands
թաղման ժամանակ մահացածը դագաղում նստում է, հետո իջնում, բայց չի հասցնում մի քանի քայլ գնա, մեքանայի տակ է ընկնում, ու մահանում, թաղում էլ տեղը տեղին ավարտվում է:

Արդար չէր:beee
Հ.Գ. пункт назначения ֆիլմը աչքիս էս դեպքի հիման վրա ա նկարահանվել:D

yerevanci
11.06.2011, 23:18
Մի հատ էլ խնդիր իմ կողմից

Բարձրահարկ շենքի 8-րդ հարկի բնակարանում ապրող երեխայի ձեռքը կպնում է պատուհանագոգին դրված ծաղկամանին և ծաղկամանն ընկնում է պատուհանի ուղղությամբ տեղակայված մեքենայի վրա և վնասում մեքենան: Մեքենայի տերը փոխհատուցում է պահանջում, բայց դատարանը երեխային և նրա ծնողներին ազատ է արձակում՝ առանց փոխհատուցման: Ինչու՞

Safaryan
11.06.2011, 23:23

կարողա մեքենան սխալ տեղ էր կանգնած?

yerevanci
11.06.2011, 23:26
կարողա մեքենան սխալ տեղ էր կանգնած?

այո, մոտ ես

Safaryan
11.06.2011, 23:28
մեքենան արգելված վայրում էր կանգնած, որտեղ կայանելն արգելվում է

yerevanci
11.06.2011, 23:29
մեքենան արգելված վայրում էր կանգնած, որտեղ կայանելն արգելվում է

այո, և վերջ, այ սա իսկականից կարճ տևեց

Lord
11.06.2011, 23:30
այո, և վերջ, այ սա իսկականից կարճ տևեց

էս շատ հեշտ էր միատ դժվար բան ասեք

Safaryan
11.06.2011, 23:38
Գրեմ, հարցերին հետո կպատասխանեմ:

Քանի որ Մերիի համար շատ շոգ էր Կոլյան կուրացավ: Ինչպե՞ս:

Lord
11.06.2011, 23:41
Քանի որ Մերիի համար շատ շոգ էր Կոլյան կուրացավ: Ինչպե՞ս:

չլինի Մերին շոգից հանվել էր Կոլյան էլ ստիպված կուրացել էր ոպեսի տկլոր Մերիին չտեսնի :))

yerevanci
11.06.2011, 23:42
Մերին և Կոլյան ազգականնե՞ր են
Կոլյայի ակնոցները օպտիկական էին և միաժամանակ արևային
Մերին վերցրեց Կոլյայի ակնոցները

Safaryan
11.06.2011, 23:45
չլինի Մերին շոգից հանվել էր Կոլյան էլ ստիպված կուրացել էր ոպեսի տկլոր Մերիին չտեսնի :))

ոչ

Մերին և Կոլյան ազգականնե՞ր են
Կոլյայի ակնոցները օպտիկական էին և միաժամանակ արևային
Մերին վերցրեց Կոլյայի ակնոցները
1. ոչ
2. ոչ /ակնոց չկա/
3. ոչ

yerevanci
11.06.2011, 23:48
երբ Կոլյան կուրացավ, Մերին նրա կողքին է՞ր

Մերին է՞ր մեղավոր Կոլյայի կուրանալու համար

Safaryan
11.06.2011, 23:48
երբ Կոլյան կուրացավ, Մերին նրա կողքին է՞ր
ոչ.

Մերին է՞ր մեղավոր Կոլյայի կուրանալու համար
ոչ /մեղավոր չէ/

Lord
11.06.2011, 23:50
1.կարողա շոգ էր և Կոլյան ուզում էր կոնդիցիոնեռը սարքեր
2. տոկից էր կուրացել՞
3.խմելուց՞
4. նրան օգնել էին կուրանալ ՞

Safaryan
11.06.2011, 23:51
1.կարողա շոգ էր և Կոլյան ուզում էր կոնդիցիոնեռը սարքեր
2. տոկից էր կուրացել՞
3.խմելուց՞
4. նրան օգնել էին կուրանալ ՞
1. ոչ
2. ոչ
3. ոչ
4. ոչ

Valentina
11.06.2011, 23:57
Շոգ լինելը կապ ունի՞ Կոլյայի կուրանալու հետ

Safaryan
12.06.2011, 00:01
Շոգ լինելը կապ ունի՞ Կոլյայի կուրանալու հետ
այո

Անի Ներկարար
12.06.2011, 12:20
Քանի որ շոգ էր Մերիի համար ուրեմն շոգ էր նաև Կոլյայի համար, եթե շոգ էր ուրեմն արև էր: Հետևաբար Կոլյան կուրացավ արևի վառ սկավառակին նայելիս:

Safaryan
12.06.2011, 16:16
Քանի որ շոգ էր Մերիի համար ուրեմն շոգ էր նաև Կոլյայի համար
կարևոր չէ

եթե շոգ էր ուրեմն արև էր:
այո

Հետևաբար Կոլյան կուրացավ արևի վառ սկավառակին նայելիս:
ոչ

Անի Ներկարար
12.06.2011, 16:25
գուցե Կոլյան խանդից կուրացավ:

Safaryan
12.06.2011, 16:29
գուցե Կոլյան խանդից կուրացավ:

ոչ.

_Հրաչ_
12.06.2011, 16:29
Կոլյան կուրանալու գնով փրկե՞ց Մերիին:

Lusina
12.06.2011, 16:30
1.Մերին մա՞րդ է
2.Կոլյան մա՞րդ է

Safaryan
12.06.2011, 16:44
Կոլյան կուրացավ արևի վառ սկավառակին նայելիս:
ոչ /բայց արևը կապ ունի/

Կոլյան կուրանալու գնով փրկե՞ց Մերիին:
ոչ

1.Մերին մա՞րդ է
2.Կոլյան մա՞րդ է
1. այո
2. այո

Անի Ներկարար
12.06.2011, 17:56
Կոլյայի կուրանալու մեջ հայելին կապ ու՞նի:

_Հրաչ_
12.06.2011, 18:07
Քանի որ արև էր, Մերին հայելով կուրացրեց (նշմար տվեց) հարևանությամբ բնակվող Կոլյային: :)

Անի Ներկարար
12.06.2011, 18:21
Քանի որ արև էր, Մերին հայելով կուրացրեց (նշմար տվեց) հարևանությամբ բնակվող Կոլյային: :)

Դու գողացար իմ միտքը:D

Safaryan
12.06.2011, 18:42
Կոլյայի կուրանալու մեջ հայելին կապ ու՞նի:
ոչ / հուշում, ապակին, ոչ հայելին/

Քանի որ արև էր, Մերին հայելով կուրացրեց (նշմար տվեց) հարևանությամբ բնակվող Կոլյային: :)
ոչ

Դու գողացար իմ միտքը:D
կարևոր չէ :P

Անի Ներկարար
12.06.2011, 18:43
Կոլյան դրսու՞մ էր:

Safaryan
12.06.2011, 18:48
Կոլյան դրսու՞մ էր:

կարևոր չէ

Անի Ներկարար
12.06.2011, 18:50
Եթե Մերիի փոխարեն ուրիշը լիներ Կոլյան էլի կկուրանա՞ր:

yerevanci
12.06.2011, 18:56
Մերին պատուհանը բացեց, քանի որ շոգ էր, իսկ արևի ճառագայթներն ապակին անդրադարձնելով ընկան Կոլյայի աչքերին

Safaryan
12.06.2011, 18:56
Եթե Մերիի փոխարեն ուրիշը լիներ Կոլյան էլի կկուրանա՞ր:
եթե նույն իրավիճակը ստեղծվեր, այո

Մերին պատուհանը բացեց, քանի որ շոգ էր, իսկ արևի ճառագայթներն ապակին անդրադարձնելով ընկան Կոլյայի աչքերին

թերի է, բայց մոտ ես

_Հրաչ_
12.06.2011, 18:57
Քանի որ Մերիի համար շոգ էր, նա բացեց պատուհանը, որի ապակին, արևի լույսն անդրադարձնելով, կուրացրեց բակում կանգնած Կոլյային: :)

Մենակ չասես՝ ոչ: :))

Safaryan
12.06.2011, 19:00
Քանի որ Մերիի համար շոգ էր, նա բացեց պատուհանը, որի ապակին, արևի լույսն անդրադարձնելով, կուրացրեց բակում կանգնած Կոլյային: :)

Մենակ չասես՝ ոչ: :))

ոչ.

ասեցի:)

Անի Ներկարար
12.06.2011, 19:02
Գուցե Մերին բացեց պատուհանը ու պատուհանից պատահաբար ինչ որ բան ընկավ Կոլյայի գլխին կամ աչքին ու նա կուրացավ

yerevanci
12.06.2011, 19:02
թերի է, բայց մոտ ես

1. Մերին պատուհանը բացեց, քանի որ շոգ էր

2. Արևի ճառագայթներն ապակին անդրադարձնելով ընկան Կոլյայի աչքերին

որպեսզի իմանամ որ մասում եմ թերանում :)

հ.գ. շատ մոտ եք պատասխանին / ուղղակի ճառագայթները աչքերին չեն ընկնում, մտածեք/

Անի Ներկարար
12.06.2011, 19:05
Կոլյան կանգնա՞ծ էր:

Safaryan
12.06.2011, 19:06
Կոլյան կանգնա՞ծ էր:

կարևոր չէ

Անի Ներկարար
12.06.2011, 19:09
Կոլյան ու Մերին ճանաչու՞մ էին իրար:

Safaryan
12.06.2011, 19:10
Կոլյան ու Մերին ճանաչու՞մ էին իրար:

Այո

Հայկօ
12.06.2011, 19:10
Կոլյան ակնո՞ց էր դնում:

yerevanci
12.06.2011, 19:11
պատուհանագոգին ինչ որ բան կա՞ր դրված, որը նպաստեց Կոլյայի կուրանալուն

Անի Ներկարար
12.06.2011, 19:11
Իսկ արևանոցը.«զոնտիկ»-ը կապ ու՞նի կուրանալու հետ:

Safaryan
12.06.2011, 19:12
պատուհանագոգին ինչ որ բան կա՞ր դրված, որը նպաստեց Կոլյայի կուրանալուն

պատուհանագոգին՝ ոչ

Իսկ արևանոցը.«զոնտիկ»-ը կապ ու՞նի կուրանալու հետ:
ոչ

yerevanci
12.06.2011, 19:12
պատուհանագոգին՝ ոչ

իսկ այլ տեղ ինչ որ բան կա՞ր դրված, որը նպաստեց Կոլյայի կուրանալուն :)

Safaryan
12.06.2011, 19:15
իսկ այլ տեղ ինչ որ բան կա՞ր դրված, որը նպաստեց Կոլյայի կուրանալուն :)
այո

yerevanci
12.06.2011, 19:16
Կոլյայի կուրանալու պատճառը պատուհանի բացվե՞լն էր

yerevanci
12.06.2011, 19:18
Կոլյան ակնո՞ց էր դնում:

ես պատասխանեմ ոչ, որովհետև նմանատիպ հարց արդեն տվել եմ ;)

Safaryan
12.06.2011, 19:19
Կոլյայի կուրանալու պատճառը պատուհանի բացվե՞լն էր

այո / մասամբ/

Safaryan
12.06.2011, 19:20
Կոլյան ակնո՞ց էր դնում:
ակնոց - ոչ / բայց միտքը մոտ է/

Lusina
12.06.2011, 19:22
Այ Կոլյա Կոլյա, հեռադիտակով հետևում էր Մերիին:acute

Safaryan
12.06.2011, 19:27
Այ Կոլյա Կոլյա, հեռադիտակով հետևում էր Մերիին:acute

Այո
Ուրեմն Կոլյան սիրահարված է լինում Մերիին, և մի արևային օր հեռադիտակով հետևում էր Մերիին: Երբ Մերին սկսեց շոգել, բացեց սենյակի պատուհանը, որով էլ արեգակի ճառագայթներն անդրադարձան ուղիղ Կոլյայի հեռադիտակի վրա, որի հետևանքով էլ նրա աչքերը կուրացան:

yerevanci
12.06.2011, 19:30
Մի հատ շատ հեշտ խնդիր

Առավոտյան վաշտի հերթապահը զեկուցում է հրամանատարին, որ ինքը երազում տեսել է, թե թշնամին հարձակվել է իրենց զորամասի վրա: Հրամանատարը, թեև կասկածանքով, բայց զեկուցում է այդ լուրը գլխավոր շտաբ: Այդ երեկո թշնամին իրոք փորձում է հարձակվել, սակայն հարձակումը կանխվում է՝ ի շնորհիվ նախապես տեղեկացվածության: Հրամանատարը հաջորդ առավոտյան հանդիսավոր կերպով շնորհակալություն է հայտնում զինվորից, որից հետո կարգադրում նրան ձերբակալել: Ինչու՞

Անարդար ստացվեց, երեխեքը լրիվ գուշակել էին, եկա լրիվ կարդացի :oy

Safaryan
12.06.2011, 19:33
Մի հատ շատ հեշտ խնդիր

Առավոտյան վաշտի հերթապահը զեկուցում է հրամանատարին, որ ինքը երազում տեսել է, թե թշնամին հարձակվել է իրենց զորամասի վրա: Հրամանատարը, թեև կասկածանքով, բայց զեկուցում է այդ լուրը գլխավոր շտաբ: Այդ երեկո թշնամին իրոք փորձում է հարձակվել, սակայն հարձակումը կանխվում է՝ ի շնորհիվ նախապես տեղեկացվածության: Հրամանատարը հաջորդ առավոտյան հանդիսավոր կերպով շնորհակալություն է հայտնում զինվորից, որից հետո կարգադրում նրան ձերբակալել: Ինչու՞

իրոք հեշտ խնդիր է, հիմա չեմ գրում

yerevanci
12.06.2011, 19:35
իրոք հեշտ խնդիր է, հիմա չեմ գրում

քեզ համար ու բոլոր նրանց, ովքեր ծառայության հետ առնչվել կամ ազգական են ունեցել, նրանց համար շատ հեշտ կլինի

_Հրաչ_
12.06.2011, 19:38
Հերթապահը գիշերն իրավունք չուներ քնել, առավել ևս՝ երազ տեսնել: ;)

yerevanci
12.06.2011, 19:39
Հերթապահը գիշերն իրավունք չուներ քնել, առավել ևս՝ երազ տեսնել: ;)

ըհը, բա որ ասում էի հեշտա :P ես էլ արդեն սկսում էի մտածել թե ինչի՞ա ձգվում պատասխանը :)

Նաիրուհի
12.06.2011, 19:39
Վաշտի հերթապահին քնել չի՛ կարելի :ՃՃՃ

Իիի, ուշացա :(

yerevanci
12.06.2011, 19:40
Վաշտի հերթապահին քնել չի՛ կարելի :ՃՃՃ

Իիի, ուշացա :(

այո, այո

Rammstein
12.06.2011, 19:41
Մի հատ շատ հեշտ խնդիր

Առավոտյան վաշտի հերթապահը զեկուցում է հրամանատարին, որ ինքը երազում տեսել է, թե թշնամին հարձակվել է իրենց զորամասի վրա: Հրամանատարը, թեև կասկածանքով, բայց զեկուցում է այդ լուրը գլխավոր շտաբ: Այդ երեկո թշնամին իրոք փորձում է հարձակվել, սակայն հարձակումը կանխվում է՝ ի շնորհիվ նախապես տեղեկացվածության: Հրամանատարը հաջորդ առավոտյան հանդիսավոր կերպով շնորհակալություն է հայտնում զինվորից, որից հետո կարգադրում նրան ձերբակալել: Ինչու՞

Հերթապահը բանակի կանոնադրության ինչ-որ կե՞տ էր խախտել (ասենք` տրանսլիտով էր զեկուցել, կամ էլ մոդերատորական էր անտեսել :D):

Վայ քու արա, ես էլ ուշացա:
Երազ տեսնելու մասը աչքիցս վրիպել էր, թե չէ էս հարցը չէի տա: :))