PDA

Դիտել ողջ տարբերակը : «Այո», «ոչ», «կարևոր չէ» խնդիրներ

Էջեր : 1 2 3 4 5 6 [7] 8

Մելտա
01.08.2011, 23:40
միգուցե աստիճանների միջոցով է դա տեղի ունեցել:think

Ameli
01.08.2011, 23:42
իսկ սենյակում այլ իր կար որ կարող էր աթոռի «դեր տանել»

Այլևս՝ ոչ

Նկուղի առաստաղը բոլոր կետերում հատակից նույն բարձրության վրա՞ էր:

այո

միգուցե աստիճանների միջոցով է դա տեղի ունեցել:think

ոչ

Skeptic
01.08.2011, 23:42
Կարո՞ղ ա դեպի նկուղը տանող աստիճաններից էր ինչ-որ կերպ կախվել: :unsure

Arpine
01.08.2011, 23:42
նկուղը կարևո՞ր է

Skeptic
01.08.2011, 23:42
Այլևս՝ ոչ

Կարո՞ղ ա սառույցի մեծ կտորի վրա էր կանգնել: :}

Lusina
01.08.2011, 23:43
Այլևս՝ ոչ

Սառու՞յց էր

այո
Սառու՞յց էր

Ameli
01.08.2011, 23:47
Կարո՞ղ ա սառույցի մեծ կտորի վրա էր կանգնել: :}

Սառու՞յց էր

Այո-այո, ներեցեք, բայց մնացած հարցերը այլևս կարևոր չեն: Փաստորեն խնդիրը իմ վրա նստեց գրեթե մեկ ժամ :} : Ու նորից հարգարժան Սկեպտիկը, կեցցես:

Վախենում եմ էլի խնդիր դնեմ, Սկեփթիկը էլի արագ կլուծի :(

Lusina
01.08.2011, 23:48
Այո-այո, ներեցեք, բայց մնացած հարցերը այլևս կարևոր չեն: Փաստորեն խնդիրը իմ վրա նստեց գրեթե մեկ ժամ :} : Ու նորից հարգարժան Սկեպտիկը, կեցցես

Պահ:beee

Ameli
01.08.2011, 23:51
Հիմա ի՞նչ ենք անում, մի կես ժամ էլ ենք նստու՞մ:

Մելտա
01.08.2011, 23:51
հետաքրքիր խնիր էր շատ Ամելի ջան....մի խնիր էլ ես ասեմ.....Այդ իրը պատրաստողը դրա կարիքը չունի,տերը,ով պատվիրել է չի ցանկանում այդ իրը,իսկ օգտագործողը չի էլ իմանում,որ օգտագործում է այն..ի՞նչն է այդ իրը

Skeptic
01.08.2011, 23:53
Ու նորից հարգարժան Սկեպտիկը, կեցցես:
:oy

Վախենում եմ էլի խնդիր դնեմ, Սկեփթիկը էլի արագ կլուծի :(
Ամելի ջան, ուղղակի բախտս ա բերում: :pardon
Օրինակ` էս դեպքում ինձ օգնեց էն հանգամանքը, որ «Սղոց» /Пила/ կինոյի չեմ հիշում որերորդ մասը տեսել եմ, որտեղ նման պահ կար:

Skeptic
01.08.2011, 23:53
հետաքրքիր խնիր էր շատ Ամելի ջան....մի խնիր էլ ես ասեմ.....Այդ իրը պատրաստողը դրա կարիքը չունի,տերը,ով պատվիրել է չի ցանկանում այդ իրը,իսկ օգտագործողը չի էլ իմանում,որ օգտագործում է այն..ի՞նչն է այդ իրը

Դագա՞ղը:

Առաջին բանը, որ մտքովս անցավ՝դագաղ:}

Ameli
01.08.2011, 23:53
հետաքրքիր խնիր էր շատ Ամելի ջան....մի խնիր էլ ես ասեմ.....Այդ իրը պատրաստողը դրա կարիքը չունի,տերը,ով պատվիրել է չի ցանկանում այդ իրը,իսկ օգտագործողը չի էլ իմանում,որ օգտագործում է այն..ի՞նչն է այդ իրը

դագաղը :(

Arpine
01.08.2011, 23:55

ուշացա

Մելտա
01.08.2011, 23:55
այո դագաղը...սենց չեղավ շատ հեշտ խնդիր էր:)

Ameli
01.08.2011, 23:58
Խնդիր եմ ասում, բայց կարող ա թռնեմ :}

Այրված անտառում վատալազի շորերով , չայրված դիակ են գտնում: ինչպե՞ս:

էս կեսգիշերին ինչերից ենք խոսում :{

Lusina
02.08.2011, 00:05
Խնդիր եմ ասում, բայց կարող ա թռնեմ :}

Այրված անտառում վատալազի շորերով , չայրված դիակ են գտնում: ինչպե՞ս:

էս կեսգիշերին ինչերից ենք խոսում :{

Անտառու՞մ էր մահացել

Ameli
02.08.2011, 00:06
Անտառու՞մ էր մահացել

ոչ.

Մելտա
02.08.2011, 00:07
այրվելուց հետո էր դիակը հաըտնվել անտառում

Ameli
02.08.2011, 00:12
այրվելուց հետո էր դիակը հաըտնվել անտառում

Կարծես թե այո

Arpine
02.08.2011, 00:15
մահացածը վատալա՞զ էր

Ameli
02.08.2011, 00:16
Այրվածը վատալա՞զ էր

այո

Մելտա
02.08.2011, 00:16
Կարծես թե այո

կարծես թե՞,թե այո:)

Lord
02.08.2011, 01:29
երևի անտառի պաժառը հանգցնելու համար ինչ որ տեղից ջուր են բերել լցրել էտ ջրի մեջ էլ վադալազնա եղել :)

Ameli
02.08.2011, 09:42
կարծես թե՞,թե այո:)

այո

երևի անտառի պաժառը հանգցնելու համար ինչ որ տեղից ջուր են բերել լցրել էտ ջրի մեջ էլ վադալազնա եղել :)

Երևի, ավելի մանրամասն

Skeptic
02.08.2011, 10:55
Երևի, ավելի մանրամասն

Երևի էն որ ուղղաթիռներով ջրամբարներից ու ավազաններից ջուր են բերում, լցնում, էդ մարդը դրանց տարաների մեջ ա ընկել: :(

Եթե պատասխանը ճիշտ ա, ուրեմն հաղթողը Տիկոն ա (Lord-ը), քանի որ, ըստ էության, ոչ մի նոր բան ես չասեցի:

Ameli
02.08.2011, 12:23
ճիշտ եք, ուղղաթիռով վերևից ջուր են լցնելիս եղել, ինչ-որ խնդիրներ են առաջացել, էդ մարդը մտել է էդ մեեծ տարայի մեջ որ նորոգի, տեսնի ինչ ա եղել ու ել չի կարողացել դուրս գալ, ու տենց ինքն էլ ջրի հետ ընկել ա :(

կեցցեք

Varzor
02.08.2011, 12:29

Եթե չեմ սխալվում, սա իրական դեպք է և դասվել է "Անհեթեթ մահերի" շարքին:
Անտառային հրդեհ մարող ուղղաթիռը ջուր է վերցրել ջրային ավազանից, որում ջրասուզակ է եղել: Ջրասուզակը պատահապար հայտնվել է ջրի տարայում և ջրի հետ միասին ցած է նետվել վառվող անտառի վրա:
Ահավոր մահ :(

Մելտա
02.08.2011, 12:56
ճիշտ եք, ուղղաթիռով վերևից ջուր են լցնելիս եղել, ինչ-որ խնդիրներ են առաջացել, էդ մարդը մտել է էդ մեեծ տարայի մեջ որ նորոգի, տեսնի ինչ ա եղել ու ել չի կարողացել դուրս գալ, ու տենց ինքն էլ ջրի հետ ընկել ա :(

կեցցեք

ինչ տխուր ու անիմաստ մահ:(

Varzor
02.08.2011, 16:56
Խնդիր:
Ինչու է ոզնին խմում, եթե նա չի ծխում?

Ameli
02.08.2011, 17:01
Խնդիր:
Ինչու է ոզնին խմում, եթե նա չի ծխում?

1.ջուր է խմու՞մ, թե 2. օղի :D կամ գուցե 3. կաթ :o

Arpine
02.08.2011, 17:05
Խնդիր:
Ինչու է ոզնին խմում, եթե նա չի ծխում?

ինչի եթե ծխումա ուրեմն պետքա անպայման խմի կամ հակառակը:D
կամ ինչա խմում

Valentina
02.08.2011, 17:08
Խնդիր:
Ինչու է ոզնին խմում, եթե նա չի ծխում?

Կարողա Ծիծաղի տան մասինա խոսքը:
Գնում եմ արագ, որ գնեմ կարագ: Արամայիս Սահակյան
:D

Varzor
02.08.2011, 17:21
1.ջուր է խմու՞մ, թե 2. օղի :D կամ գուցե 3. կաթ :o

Ոգելիլից խմիչքներ, հիմնականում` օղի :D

Varzor
02.08.2011, 17:22
ինչի եթե ծխումա ուրեմն պետքա անպայման խմի կամ հակառակը:D
կամ ինչա խմում

Դե պատճառը գուշակելն էլ հենց խնդրի իմաստն է ;)
"Խմել" ասելով ի նկատի ունենք ոգելից խմիչքները:

Varzor
02.08.2011, 17:25
Կարողա Ծիծաղի տան մասինա խոսքը:
Գնում եմ արագ, որ գնեմ կարագ: Արամայիս Սահակյան:D

Հարգանքներով իրական, Արամայիս Սահակյան :D
Չէ, Ծիծաղի տան հետ կապ չունի:

Arpine
02.08.2011, 17:26
Դե պատճառը գուշակելն էլ հենց խնդրի իմաստն է ;)
"Խմել" ասելով ի նկատի ունենք ոգելից խմիչքները:

ոզնին կարևորա՞

Ameli
02.08.2011, 17:29
Դե պատճառը գուշակելն էլ հենց խնդրի իմաստն է ;)
"Խմել" ասելով ի նկատի ունենք ոգելից խմիչքները:

Բա ինչու՞ Վալենտինային չես պատասխանում, ինձ թվում ա ինքը ճիշտ ա գրել :)

Varzor
02.08.2011, 17:35
ոզնին կարևորա՞

Այդքան էլ չէ ;)

Varzor
02.08.2011, 17:36
Բա ինչու՞ Վալենտինային չես պատասխանում, ինձ թվում ա ինքը ճիշտ ա գրել :)

???
Պատասխանել եմ :think

Lord
02.08.2011, 17:43
դառդիցա խմում :)) , բժիշկնել արգելելա ծխելը

Arpine
02.08.2011, 17:43
Այդքան էլ չէ ;)

Այսինքն հարցը խմելու ու ծխելու մեջա՞

Ameli
02.08.2011, 17:44
???
Պատասխանել եմ :think

Պահո, վատ ա , իսկ ոզնիները ընդհանրապես ծխու՞մ են:

Varzor
02.08.2011, 17:48
դառդիցա խմում :)) , բժիշկնել արգելելա ծխելը

Լավ տարբերակա, բայց ինքը չի :D

Varzor
02.08.2011, 17:48
Պահո, վատ ա , իսկ ոզնիները ընդհանրապես ծխու՞մ են:

Տվյալ պարագայում` այո

Lord
02.08.2011, 17:52
ոզնին մարդա, թե կենդանի՞

Varzor
02.08.2011, 17:58
ոզնին մարդա, թե կենդանի՞
Ինչքան կեսնաբանությունից հիշում եմ` կենդանի ա :D

Arpine
02.08.2011, 18:10
կարողա՞ էտ «ոզնին» ծխող չի:))

Varzor
02.08.2011, 18:32
կարողա՞ էտ «ոզնին» ծխող չի:))
Այո ծխող չի, որ չի ծխում ;)
Մնաց իմանանք, թե խի ա խմում, եթե ծխող չի :)

Arpine
02.08.2011, 18:35

միգուցե խմումա որ մոռանա,որ ծխող չի

խմող ա դրա համր էլ խմում ա :D

Varzor
02.08.2011, 18:46
միգուցե խմումա որ մոռանա,որ ծխող չի

Ճիշտն ասած, դժվար ոզնին եդքան խորանա :D

Varzor
02.08.2011, 18:47
խմող ա դրա համր էլ խմում ա :D

Այո խմող ա, բայց այդ դեպքում ինչու չի ծխում?

Հ.Գ.
Ճիշտ պատասխանը համարյա ստացել եք, ուղղակի պետք է միավորել մտքերը ;)

Ameli
02.08.2011, 18:50
Ոզնին խմող ա դրա համար խմում ա, ու էլ կարևոր չի ծխող ա թե ծխող չի, չնայած իրականում ծղող չի

Arpine
02.08.2011, 18:57
Ճիշտն ասած, դժվար ոզնին եդքան խորանա :D

:D
դե հա բայց մեկ-մեկ կենդանիները մարդկանցից ավելի մարդկային են

եթե էտ «ոզնին» ծխող չի իրա չծխելը իրա խմելու հետ ինչ կապ կարա ունենա

պատասխանը հումորայինա՞

Varzor
02.08.2011, 19:02
:D
դե հա բայց մեկ-մեկ կենդանիները մարդկանցից ավելի մարդկային են
եթե էտ «ոզնին» ծխող չի իրա չծխելը իրա խմելու հետ ինչ կապ կարա ունենա
պատասխանը հումորայինա՞

Չէ, :)

Varzor
02.08.2011, 19:05
Ոզնին խմող ա դրա համար խմում ա, ու էլ կարևոր չի ծխող ա թե ծխող չի, չնայած իրականում ծղող չի

Համարյա ճիշտ ա

Ameli
02.08.2011, 19:11
Համարյա ճիշտ ա

Ոզնին խմող ա , որ ծխի ստամոքսը պաժառ կընկնի :D
կամ էլ էնքան խմող ա, որ երբեք սթափ չի լինում, որ կարողանա ծխի :D

Valentina
02.08.2011, 19:13
Կարողա՞ ոզնին ընկել էր խմիչքի տակառը:

Հայկօ
02.08.2011, 19:14
Խմում ա, որ ծարավից չմեռնի: Ոզնի ա, ուղտ չի: Զակոն ջունգլի: Պըրծ:

Varzor
02.08.2011, 19:28
Ոզնին խմող ա , որ ծխի ստամոքսը պաժառ կընկնի :D
կամ էլ էնքան խմող ա, որ երբեք սթափ չի լինում, որ կարողանա ծխի :D

Էլի հեռացար ...

Varzor
02.08.2011, 19:29
Կարողա՞ ոզնին ընկել էր խմիչքի տակառը:

ՉԷ, այդպիսի "բախտի" չի արժանացել :D

Varzor
02.08.2011, 19:35
Խմում ա, որ ծարավից չմեռնի: Ոզնի ա, ուղտ չի: Զակոն ջունգլի: Պըրծ:

:D
Փաստորեն չեղած տեղը արաղն էլ ա ջուր :D

Վահե-91
02.08.2011, 21:40
կարողա էնքան հարբածա, որ մոռացելա սիգարետն ինչա ? :oy

John
02.08.2011, 21:55
Ախպեր չի ուզում` չի ծխում :)

Varzor
03.08.2011, 08:18
կարողա էնքան հարբածա, որ մոռացելա սիգարետն ինչա ? :oy

Չէ, բայց ինչու եքչծխելը կապում խմելու հետ?

Varzor
03.08.2011, 08:19
Ախպեր չի ուզում` չի ծխում :)

Չեմ կարող ասել ուզում ա, թե չէ, բայց չի ծխում

Lusina
04.08.2011, 14:27
Ոզնին խմող ա դրա համար խմում ա, ու էլ կարևոր չի ծխող ա թե ծխող չի, չնայած իրականում ծղող չի

Համարյա ճիշտ ա
Մի քիչ բառերի հետ խաղ անենք, համարյա բառից ազատվենք:))
1.Ոզնին խմող էր, այդ պատճառով էլ խմում էր, մեզ ոչ ոք չի հարցրել, թե այդ դեպքում ինչու նա ծխող չէր

2.

Ինչու է ոզնին խմում, եթե նա չի ծխում? պատասխան՝ ակնհայտ է, այդպես էլ պետք է լիներ (Ոնց մեզ սովորեցրել են:)))

Varzor
05.08.2011, 13:01
Մի քիչ բառերի հետ խաղ անենք, համարյա բառից ազատվենք:))
1.Ոզնին խմող էր, այդ պատճառով էլ խմում էր, մեզ ոչ ոք չի հարցրել, թե այդ դեպքում ինչու նա ծխող չէր:
պատասխան՝ ակնհայտ է, այդպես էլ պետք է լիներ (Ոնց մեզ սովորեցրել են:)))

Միանգամայն ճիշտ պատասխան է :D

Իհարկե, հարցում ոչինչ չէր հարցվում, թե ինչու է ծխում: "Ինչու է խմում, եթե չի ծխում:" "Եթե չի ծխում"-ը խնդրի լուծման համար ավելորդ պայման է :D
Ուղղակի. խմում է, որովհետև խմող է :D

Rammstein
05.08.2011, 22:57
Մոդերատորական. Lord-ի ու Varzor-ի հեղինակած վերջին 5 թեմայից դուրս գրառումները ջնջվել են, այս անգամ` առանց նկատողությունների:

Ameli
06.08.2011, 20:50
խմող ա դրա համար էլ խմում ա :D

Այո խմող ա, բայց այդ դեպքում ինչու չի ծխում?

Հ.Գ.
Ճիշտ պատասխանը համարյա ստացել եք, ուղղակի պետք է միավորել մտքերը ;)

Փաստորեն ես ճիշտ էի, իսկ դու չասացիր "այո" :(

_Հրաչ_
07.08.2011, 00:52
Մի հատ դժվար խնդիր եմ դնում: Պատասխանն իմացողներին խնդրում եմ չպատասխանել:

«Գնա, տես՝ տանը չի, ասա՝ գա»: Գնաց, տեսավ՝ տանը չի, ասաց, որ գա: Որ չգար, հո կգար:

Վերլուծել :)

Հուշում՝ ճիշտ ուղղությամբ ընթանալու համար. Ասողը (մեջբերված խոսքի հեղինակը) թագավորն ա:

Ովքեր նայում են թեման, թող հարցերը գրեն, առավոտ կնայեմ, կպատասխանեմ:

Էլիզե
07.08.2011, 02:33
«Գնա, տես՝ տանը չի, ասա՝ գա»: Գնաց, տեսավ՝ տանը չի, ասաց, որ գա: Որ չգար, հո կգար:

Հմմմ... ուժերս փորձեմ-

Էս "գա"-ն վերաբերվում էր տո՞ւն գալուն: Այսինքն` ուզեր-չուզեր մեկ է` տուն պետք է գնա՞ր թագավորի պահանջած մարդը…

_Հրաչ_
07.08.2011, 10:56
Հմմմ... ուժերս փորձեմ-
Էս "գա"-ն վերաբերվում էր տո՞ւն գալուն: Այսինքն` ուզեր-չուզեր մեկ է` տուն պետք է գնա՞ր թագավորի պահանջած մարդը…

Ոչ :)

Lusina
07.08.2011, 11:14
Մի հատ դժվար խնդիր եմ դնում: Պատասխանն իմացողներին խնդրում եմ չպատասխանել:

«Գնա, տես՝ տանը չի, ասա՝ գա»: Գնաց, տեսավ՝ տանը չի, ասաց, որ գա: Որ չգար, հո կգար:

Վերլուծել :)

Հուշում՝ ճիշտ ուղղությամբ ընթանալու համար. Ասողը (մեջբերված խոսքի հեղինակը) թագավորն ա:

Ովքեր նայում են թեման, թող հարցերը գրեն, առավոտ կնայեմ, կպատասխանեմ:
1.Էակա՞ն էր, թե ում է դիմում թագավորը, թե՞ 2. պարզապես ծառայող էր
3."Որ 3րդ անձը չգար, հո նույն 3րդ ա՞նձը կգար"

Անի Ներկարար
07.08.2011, 11:19
եկողը շնչավոր էր թե անշունչ առարկա:

_Հրաչ_
07.08.2011, 11:20
1.Էակա՞ն էր, թե ում է դիմում թագավորը, թե՞ 2. պարզապես ծառայող էր
3."Որ 3րդ անձը չգար, հո նույն 3րդ ա՞նձը կգար"

1. Այնքանով այո, որ մյուս կերպարների հետ չխառնվի: Իսկ մնացած առմամբ՝ ոչ:
2. Այո
3. Ոչ :)

_Հրաչ_
07.08.2011, 11:20
եկողը 1.շնչավոր էր թե 2.անշունչ առարկա:

1. Այո
2. Ոչ

Անի Ներկարար
07.08.2011, 11:27
Տանը չլինողն ու նա, որին կանչում էր թագավորը տարբեր մարդի՞կ էին:

_Հրաչ_
07.08.2011, 11:36
Տանը չլինողն ու նա, որին կանչում էր թագավորը տարբեր մարդի՞կ էին:

1. Այո

Անի Ներկարար
07.08.2011, 11:37
Որ չգարը -ը վերաբերում է տանը չլինողի՞ն:

_Հրաչ_
07.08.2011, 11:38
Որ չգարը -ը վերաբերում է տանը չլինողի՞ն:

Այո

Անի Ներկարար
07.08.2011, 11:48
Ինձ մոտ այս սխեման ստացվեց. Թագավորը կանչում էր մեկին, որի գալ- չգալը կախված էր տանը չլինողից, բայց քանի որ տանը չլինողը եկել էր տուն, ապա նա, ում կանչում էր թագավորը չէր կարողացել գալ: Բայց նրանց ով լինելը առայժմ հստակորեն չեմ կռահում:

_Հրաչ_
07.08.2011, 11:49
Ինձ մոտ այս սխեման ստացվեց. 1.Թագավորը կանչում էր մեկին, որի գալ- չգալը կախված էր տանը չլինողից, 2.բայց քանի որ տանը չլինողը եկել էր տուն, 3.ապա նա, ում կանչում էր թագավորը չէր կարողացել գալ: Բայց նրանց ով լինելը առայժմ հստակորեն չեմ կռահում:

1. Ոչ
2. Այո
3. Ոչ

Անի Ներկարար
07.08.2011, 11:53
տանը չլինողը 1. կին էր, 2.տղամարդ էր
Նա ում կանչում էր թագավորը 3.կին էր, 4. տղամարդ էր

_Հրաչ_
07.08.2011, 11:55
տանը չլինողը 1. կին էր, 2.տղամարդ էր
Նա ում կանչում էր թագավորը 3.կին էր, 4. տղամարդ էր

1. ոչ
2. այո
3. ոչ
4. այո

Lord
07.08.2011, 11:59
էտ կանչողը տուն էր գնացել կանչելու ?
եթե տանը լիներ կարար կանչեր?

Lusina
07.08.2011, 11:59
Մի հատ դժվար խնդիր եմ դնում: Պատասխանն իմացողներին խնդրում եմ չպատասխանել:

«Գնա, տես՝ տանը չի, ասա՝ գա»: Գնաց, տեսավ՝ տանը չի, ասաց, որ գա: Որ չգար, հո կգար:

Վերլուծել :)

Հուշում՝ ճիշտ ուղղությամբ ընթանալու համար. Ասողը (մեջբերված խոսքի հեղինակը) թագավորն ա:

Ովքեր նայում են թեման, թող հարցերը գրեն, առավոտ կնայեմ, կպատասխանեմ:
1.Իսկապե՞ս հուշում ա, թե՞ 2.խնդրի ամենաշեղող մասը:))
3Ճի՞շտ է բացված.«Գնա,1՛ դու տես, 2՛եթե նա տանը չի, 3՛ասա, որ նա գա»: Գնաց, տեսավ, 4՛որ նա տանը չի,5՛ ասաց, որ նա գա:

_Հրաչ_
07.08.2011, 12:04
1.Իսկապե՞ս հուշում ա, թե՞ 2.խնդրի ամենաշեղող մասը:))
3Ճի՞շտ է բացված.«Գնա,1՛ դու տես, 2՛եթե նա տանը չի, 3՛ասա, որ նա գա»: Գնաց, տեսավ, 4՛որ նա տանը չի,5՛ ասաց, որ նա գա:

1. Հավատա՝ հուշում չլիներ, մի 50 անգամ ավելի դժվար կլիներ (այո)
2. Ոչ (էդ էլ իմ լավությունը :beee) :))
3. Այո, բայց համեմատականներ անցկացրու Անիի վերջին կատարած հարցումների պատասխանների հետ (որ չխճճվի):

_Հրաչ_
07.08.2011, 12:05
1.էտ կանչողը տուն էր գնացել կանչելու ?
2. եթե տանը լիներ կարար կանչեր?

1. Այո
2. Այո, բնականաբար :)

Lusina
07.08.2011, 12:08
«Գնա,տես ,եթե 3-րդը տանը չի, ասա, որ 4-րդը գա»: Գնաց, տեսավ, որ 4րդը տանը չի,ասաց, որ 3րդը գա: Որ 3րդը չգար, հո 4րդը կգար:D
Հ.Գ. Մեկա թագավորի դերը ոչ մեկս չենք օգտագործում:))

_Հրաչ_
07.08.2011, 12:20
1.«Գնա,տես ,եթե 3-րդը տանը չի, ասա, որ 4-րդը գա»: 2. Գնաց, տեսավ, որ 4րդը տանը չի,ասաց, որ 3րդը գա: 3.Որ 3րդը չգար, հո 4րդը կգար:D
Հ.Գ. Մեկա թագավորի դերը ոչ մեկս չենք օգտագործում:))

1. Այո
2. Ոչ
3. Այո

Լավ, կարող ես առանց թագավորի, թվերով: Թագավորը պատկերավոր ու պարզ լինելու համար նախատեսված addon ա: :))

Անի Ներկարար
07.08.2011, 12:31
լավ էսպես ասեմ. 3-րդը եկել էր թագավորի մոտ մինչև 4-ի գա՞լը:

_Հրաչ_
07.08.2011, 12:33
լավ էսպես ասեմ. 3-րդը եկել էր թագավորի մոտ մինչև 4-ի գա՞լը:

Ոչ:

ոչ չգար, հո կգար

Անի Ներկարար
07.08.2011, 12:42
Նա, ով տանը չէր և նա, ում կանչում էր թագավորը նու՞յն տանն էին ապրում:

_Հրաչ_
07.08.2011, 12:43
Նա, ով տանը չէր և նա, ում կանչում էր թագավորը նու՞յն տանն էին ապրում:

Այո: :)

Անի Ներկարար
07.08.2011, 12:52
Նա, ով տանը չէր և նա, ում կանչում էր թագավորը նու՞յն մասնագիություն ունեին:

_Հրաչ_
07.08.2011, 12:55
Նա, ով տանը չէր և նա, ում կանչում էր թագավորը նու՞յն մասնագիություն ունեին:

Էական չէ: :)

Sagittarius
07.08.2011, 12:58
1.Իսկապե՞ս հուշում ա, թե՞ 2.խնդրի ամենաշեղող մասը:))
3Ճի՞շտ է բացված.«Գնա,1՛ դու տես, 2՛եթե նա տանը չի, 3՛ասա, որ նա գա»: Գնաց, տեսավ, 4՛որ նա տանը չի,5՛ ասաց, որ նա գա:

տեսավ որ տանը չի ասեց, որ գա. մարդն էլ եկավ /տուն/, որ չգար /տուն/, հո կգար արքայի մոտ.

Անի Ներկարար
07.08.2011, 12:58
նա, ով տանը չէր գուցե բժիշկ էր:

The silent river
07.08.2011, 13:20
Ով որ պիտի գար թագավորի մոտ կին է՟ր:

Անի Ներկարար
07.08.2011, 13:25
Ով որ պիտի գար թագավորի մոտ կին է՟ր:

տանը չլինողը 1. կին էր, 2.տղամարդ էր
Նա ում կանչում էր թագավորը 3.կին էր, 4. տղամարդ էր

1. ոչ
2. այո
3. ոչ
4. այո

Մոդերատորական. Մեջբերումները պետք է կատարել սահմանված կարգով, որպեսզի գրառումը հասկանալի լինի ու շփոթմունք չափառանա: Մեջբերումն ուղղվել է:

The silent river
07.08.2011, 13:34
Անի ջան Հրաչը հանելուկը սխալ ա ձևակերպել: Ես ել փորձում եմ իրան հուշումներով ուղղել տամ սխալը:

Տալիս եմ ճիշտ ձևը.

Գնա տես տանը չի ասա թող գա: Գնաց որ կանչի տեսավ եկել ա: Որ չգար հո կգար:

Դե հիմա տվեք հարցերը:

Valentina
07.08.2011, 14:35
Հենց թագավորին պետքա կանչե՞ր

_Հրաչ_
07.08.2011, 17:59
տեսավ որ տանը չի ասեց, որ գա. մարդն էլ եկավ /տուն/, որ չգար /տուն/, հո կգար արքայի մոտ.

Հարցդ կիսատ ա: Որպեսզի կարողանամ այո-ոչ-կարևոր չէ պատասխանեմ, պետք ա ասես՝ ով տեսավ, ով չի տանը, ով գա: Ով եկավ տուն, ով կգնար արքայի մոտ:
(կարելի է նաև համարակալել անձանց, որ չխառնվեն) :)

նա, ով տանը չէր գուցե բժիշկ էր:.

Չէ, ստեղ էլ բժիշկ չկա: :))

Ով որ պիտի գար թագավորի մոտ կին է՟ր:

1. Այո կամ ոչ: Խնդրում պայման կա. «որ չգար, հո կգար»:

Անի ջան Հրաչը հանելուկը սխալ ա ձևակերպել: Ես ել փորձում եմ իրան հուշումներով ուղղել տամ սխալը:

Տալիս եմ ճիշտ ձևը.

Գնա տես տանը չի ասա թող գա: Գնաց որ կանչի տեսավ եկել ա: Որ չգար հո կգար:

Դե հիմա տվեք հարցերը:

Տենց էլ կլնի: Բայց մի խառնի: Թող ոնց խնդիրը ձևակերպել եմ, նենց էլ գնա: :)

Հենց թագավորին պետքա կանչե՞ր

Չէ, թագավորը կանչողն էր: :)

Lusina
07.08.2011, 18:31
1. Այո
2. Ոչ
3. Այո

Լավ, կարող ես առանց թագավորի, թվերով: Թագավորը պատկերավոր ու պարզ լինելու համար նախատեսված addon ա: :))
:think
«Գնա,տես ,եթե 3-րդը տանը չի, ասա, որ 4-րդը գա»: Գնաց, տեսավ, որ 3րդը տանը չի,ասաց, որ 4րդը գա: Որ 3րդը չգար, հո 4րդը կգար
Հ.Գ.Թվերով լավ ա:))

The silent river
07.08.2011, 19:07
Լավ ես չեմ մասնակցի, ուղակի կողքից Հրաչի տեղը կպատասխանեմ: տվեք հարցերը:

_Հրաչ_
07.08.2011, 20:34
:think
1. «Գնա,տես ,եթե 3-րդը տանը չի, ասա, որ 4-րդը գա»: Գնաց, տեսավ, որ 3րդը տանը չի,ասաց, որ 4րդը գա: Որ 3րդը չգար, հո 4րդը կգար
Հ.Գ.Թվերով լավ ա:))

Այո: Ճիշտ ա:

Լավ, շատ ձգձգվեց: Գրեմ լրիվ պատասխանը երևի:

_Հրաչ_
07.08.2011, 20:56
Բայց համարենք, որ Լուսինան հաղթեց:

Ուրեմն թագավորը կանչում ա սուրհանդակին, ուղարկում, որ կանչի նազիրին՝ ասելով.
- Գնա, տես, եթե տանը չի, կնոջը կանչի մոտս:
Սուրհանդակը գնում ա, տեսնում, որ նազիրը տանը չի, կնոջն ասում ա՝ որ գնա թագավորի մոտ:
Սուրհանդակի գնալուց հետո նազիրը տուն ա վերադառնում, ինքն ա գնում թագավորի մոտ: Որ նազիրը չգար տուն, հո կինը կգնար թագավորի մոտ: :) :pardon

Անի Ներկարար
07.08.2011, 21:49

Վայ Հրաչ Հրաչ, բա ես հարցրեցի այո ոչ ով ասեցիր երկուսն էլ տղամարդ են:

_Հրաչ_
07.08.2011, 22:05
Վայ Հրաչ Հրաչ, բա ես հարցրեցի այո ոչ ով ասեցիր երկուսն էլ տղամարդ են:

Վա՜յ, Անի, Անի ջան: Եթե ուշադիր լինեիր, սենց եմ պատասխանել

1. Այո կամ ոչ: Խնդրում պայման կա. «որ չգար, հո կգար»:

Այսինքն՝ այո այն դեպքում, երբ նազիրը տուն չգար, (կգնար կինը) իսկ ոչ՝ այն դեպքում, երբ վեզիրը տուն եկավ և անձամբ գնաց թագավորի մոտ (գնացողը կինը չէր):

Հիմա պարզ ա՞: :)
Բայց դու էլ քիչ ավանդ չունես խնդրի լուծման բարդագույն գործում: :)

The silent river
09.08.2011, 11:49
Տեսա՟ր Անի ջան, որ իմ ու քո տված հարցը նույնը չէր: Դու էլ նենց խիստ նեղանում էիր յանի քո հարցը կրկնելու համար::angry

John
09.08.2011, 12:54
Խնդիր: Կլեոպատրայի օրինական մորը ահավոր դուր չէր գալիս Կլեոպատրան, և նա ամեն ջանք գործադրում էր Կլեոյին սպանելու համար, բայց վերջինս այնքան էլ հիմար չէր. նա շատ զգուշավոր էր և ամեն անգամ խուսափում էր մոր թակարդներից: Մի անգամ մայրը Կլեոյին հրավիրեց ընթրիքի: Ընթիքի ժամանակ նա դանակով կտրեց միսը՝ կտորներից մեկը կերավ ինքը, իսկ մյուսը Կլեոն, որից հետո Կլեոն մահացավ... Ինչպե՞ս հաջողվեց մորը սպանել Կլեոյին:
Հ.Գ.
ռուսերենից եմ թարգմանել, գուցե էդ մոր պահը էնքան էլ հաջող չի ստացվել, բայց դրանից խնդրի իմաստը չի փոխվում...

Varzor
09.08.2011, 13:21

Դանակի շեղբի մի կողմը թունավորված էր:

John
09.08.2011, 13:25
Դանակի շեղբի մի կողմը թունավորված էր:
Ճիշտ է ;) հույս ունեմ՝ չգիտեիր լուծումը ու տեղում տրամաբանորեն լուծեցիր)

Varzor
09.08.2011, 13:32
Ճիշտ է ;) հույս ունեմ՝ չգիտեիր լուծումը ու տեղում տրամաբանորեն լուծեցիր)

Անկեղծորեն չգիտեի :)
սկզբում մտածեցի, որ ափսե էր թունավոր, կամ էլ մսի միայն այդ կտորն էր թունավորված: Մեկ էլ մտածեցի, որ Կլեոն զգոշանալով, որ իրեն կթունավորեն վերցրել է այն կտորը, որը մոր համար էր, բայց հենց այդ կտորն էլ թունավոր դուրս եկավ:
բոլոր վարկածներն էլ տրամաբանական են, աւղղակի առաջին վարկածս հայտնեցի` ճիշտ դուրս եկավ :)

Varzor
09.08.2011, 13:35
ԽՆԴԻՐ

Մի սենյակ կա` 4 անկյուն ունի, ամեն անկյունում նստած է մի կատու, ամեն կատվի տեսադաշտում նստած է 3 կատու իսկ ամեն կատվի պոչին նստած է 1 կատու:

Քանի կատու կա սենյակում?

John
09.08.2011, 13:38
ԽՆԴԻՐ

Մի սենյակ կա` 4 անկյուն ունի, ամեն անկյունում նստած է մի կատու, ամեն կատվի տեսադաշտում նստած է 3 կատու իսկ ամեն կատվի պոչին նստած է 1 կատու:

Քանի կատու կա սենյակում?
4? Ենթադրում եմ, որ ամեն անկյունում նստած մեկ կատուն տեսնում է մյուս երեք անկյուններում նստած կատուներին և ամեն կատուն նստած է ինքն իր պոչին )))

Varzor
09.08.2011, 13:40
ԽՆԴԻՐ (հայկական մուլտֆիլիմից)

Թագավորը սովորություն ուներ սովորական քաղաքացու հագուստով շրջել քաղաքաում և իմանալ, թե ինչ է կատարվում իր թագավորությունում:
Մի օր պանդոկում, որպես հասարակ մարդ նաստած, թագավորը գինի է խմում ու հաց ուտում: Դրսում աղմուկ է` մարդիք բողոքում են թագավորի դեմ:
Թագավորը հարցնում է.
- Էս ինչ են ուզում
Պանդոկի մի այցելու.
- Ուզում են, որ թագավորը արդար լինի:
- Էդ ինչ է եղել? Ինչ պիտի անի թագավորը, որ չի անում?, -հարցնում է ծպտված թագավորը
Ու պանդոկի այցելուն շատ խելացիորեն մեկնաբանում է, ներկայացնում խնդիրը և տալիս շատ խելացի լուծում:
- Լսի դու իմաստուն մարդ ես, արի միջնորդեմ կդառնաս թագավորից հետո երկրորդ մարդը` նախարարապետ ու կլուծես խնդիրները, - առաջարկում է ծպտված թագավորը
- Չէ, թագավորն ապրած կենա, չեմ ուզում, - պատասխանում է այցելուն:
- Էդ ինչից ենթադրեցիր, որ ես թագավորն եմ?, - զարմացած հարցրեց թագավորը:

Հարց.
Ինչից ենթադրեց?

Անի Ներկարար
09.08.2011, 13:41
ինձ թվում է 4 կատու կա սենյակում:

Varzor
09.08.2011, 13:41
4? Ենթադրում եմ, որ ամեն անկյունում նստած մեկ կատուն տեսնում է մյուս երեք անկյուններում նստած կատուներին և ամեն կատուն նստած է ինքն իր պոչին )))

Ճիշտ է :)

John
09.08.2011, 13:45
Գուցե խոսքը այնպիսի խնդրի մասին էր, որ հասարակ քաղաքացին հաստատ կիմանա՞ր թե ինչից են մյուսները դժգոհում... ու որ հարցրեց ինքև էդ մարդուց՝ դրանից էս խելացի մարդը ենթադրեց, որ թագավորն է...

Varzor
09.08.2011, 15:07

Ոչ, որովհետև 1. թագավորը հարցակա չհարցրեց "ինչ են ուզում" 2. հնարավոր է որ նա օտարական էր, կամ նոր եր վերադարձել այլ երկրից: կամ էլ վատ էր լսում: Պալատական պաշտոնյան էր (քանի որ կարող էր միջնորդել արքայի առջև) ու ժողովրդի անցուդարձից տեղյակ չէր և այլն 3 .Պանդոկի այցելու ճշտում չկատարեց, թե "իսկ դուք չգիտեք?"

John
09.08.2011, 15:22

Իսկ գուցե այցելո՞ւն էր պալատական, կամ ասենք նազիր-վեզիրն էր՝ էլի ծպտված ու թագավորին լա՜վ ճանաչում էր...

Varzor
09.08.2011, 15:24
Իսկ գուցե այցելո՞ւն էր պալատական, կամ ասենք նազիր-վեզիրն էր՝ էլի ծպտված ու թագավորին լա՜վ ճանաչում էր...
Ոչ, այցելուն սովորական քաղաքացի էր` հասարակ մարդ ու պալատում երբեք չէր եղել, թագավորին էլ չէր տեսել երբեք:

Lusina
09.08.2011, 17:57
ԽՆԴԻՐ (հայկական մուլտֆիլիմից)

Թագավորը սովորություն ուներ սովորական քաղաքացու հագուստով շրջել քաղաքաում և իմանալ, թե ինչ է կատարվում իր թագավորությունում:
Մի օր պանդոկում, որպես հասարակ մարդ նաստած, թագավորը գինի է խմում ու հաց ուտում: Դրսում աղմուկ է` մարդիք բողոքում են թագավորի դեմ:
Թագավորը հարցնում է.
- Էս ինչ են ուզում
Պանդոկի մի այցելու.
- Ուզում են, որ թագավորը արդար լինի:
- Էդ ինչ է եղել? Ինչ պիտի անի թագավորը, որ չի անում?, -հարցնում է ծպտված թագավորը
Ու պանդոկի այցելուն շատ խելացիորեն մեկնաբանում է, ներկայացնում խնդիրը և տալիս շատ խելացի լուծում:
- Լսի դու իմաստուն մարդ ես, արի միջնորդեմ կդառնաս թագավորից հետո երկրորդ մարդը` նախարարապետ ու կլուծես խնդիրները, - առաջարկում է ծպտված թագավորը
- Չէ, թագավորն ապրած կենա, չեմ ուզում, - պատասխանում է այցելուն:
- Էդ ինչից ենթադրեցիր, որ ես թագավորն եմ?, - զարմացած հարցրեց թագավորը:

Հարց.
Ինչից ենթադրեց?
" Չէ, թագավորն ապրած կենա, չեմ ուզում" այսպես միայն թագավորի՞ն են դիմում
2.Միգուցե այդ մարդը չէր էլ ենթադրել, որ թագավորն է, պարզապես խոսքի մեջ այդպես է ասել

Varzor
09.08.2011, 18:05
" Չէ, թագավորն ապրած կենա, չեմ ուզում" այսպես միայն թագավորի՞ն են դիմում
2.Միգուցե այդ մարդը չէր էլ ենթադրել, որ թագավորն է, պարզապես խոսքի մեջ այդպես է ասել
Ոչ, այ մարդը արդեն գլխի էր ընկել, որ արքայի հետ է խոսում, դրա համար էլ այդպես է դիմել:

Lusina
09.08.2011, 18:16
1.Այդ մարդը թագավորի շարժուձևի՞ց էր գլխի ընկել
2.Նրա ասածների՞ց , եթե այո
3.Միգուցե միայն թագավո՞րը կարող էր նախարարապետ նշանակել, և ուրիշ ոչ ոք չէր կարող միջնորդել դրա համար

Varzor
09.08.2011, 18:38

2-րդ և 3-րդ տարբերակները իրար հաջորդում են:
3-րդը ճիշտ է՝ միայն այն մարդը կարող է ուրիշին առաջարկել լինել երկրորդը, եթե ինքը առաջինն է ;)

Կեցցես :)

Lusina
09.08.2011, 18:43
2-րդ և 3-րդ տարբերակները իրար հաջորդում են:
3-րդը ճիշտ է՝ միայն այն մարդը կարող է ուրիշին առաջարկել լինել երկրորդը, եթե ինքը առաջինն է ;)

Կեցցես :)
Ճիշտ է բոլոր ժամանակների համար:))
Հ.Գ.Հետաքրքիր խնդիր էր:)

Lusina
10.08.2011, 19:44
Խնդիր(հեշտ)
Մի հայտնի փաստաբան է լինում(անվանենք համար 1), որը միշտ շահում էր իր դատական գործերը.Մի օր նա որոշում է իր փորձով կիսվել կոլեգաներից մեկի հետ(համար 2) և խոստանում է, որ իր տված դասերից հետո համար 2-ը նույնպես ոչ մի գործ տանուլ չի տա, հակառակ դեպքում՝ համար 1-ը հետ կվերադարձնի դասընթացների գումարը.Սակայն համար 2-ը գումար չուներ այդ դասընթացների դիմաց վճարելու համար, և նրանք պայմանավորվում են, որ համար 2-ը կվճարի ՝հենց իր առաջին գործը շահի.Դասընթացները բարեհաջող ավարտ ունեցան, համար 2-ը մեկը մյուսի հետևից սկսում էր շահել բոլոր դատական գործերը, սակայն համար 1-ի գումարը այդպես էլ չէր տալիս.Այդ ժամանակ համար 1-ը որոշում է դիմել դատարան՝ իր փողը ստանալու համար.Սակայն դատավորը այդպես էլ չի կարողանում վճիռ կայացնել.Ինչու՞

Rammstein
10.08.2011, 19:50
Որտեւ երկուսն էլ ձեւը գիտեին տանուլ չտալու: :D

Ameli
10.08.2011, 19:52

1.Պայմանավորվածությունը բանավո՞ր էր, թե՞ գրավոր /դասեր տալու/
2.Այնուամենայնիվ, որևէ վճիռ կայացա՞վ

Lusina
10.08.2011, 19:52
Որտեւ երկուսն էլ ձեւը գիտեին տանուլ չտալու: :D
Կարևոր չէ(տվյալ պարագայում նրանց փորձը և գիտելիքները էական չէին)

Lusina
10.08.2011, 19:53
1.Պայմանավորվածությունը1. բանավո՞ր էր, 1՛.թե՞ գրավոր /դասեր տալու/
2.Այնուամենայնիվ, որևէ վճիռ կայացա՞վ
1.ոչ
1՛այո
2.ոչ

Skeptic
10.08.2011, 20:11
Խնդիր(հեշտ)
Մի հայտնի փաստաբան է լինում(անվանենք համար 1), որը միշտ շահում էր իր դատական գործերը.Մի օր նա որոշում է իր փորձով կիսվել կոլեգաներից մեկի հետ(համար 2) և խոստանում է, որ իր տված դասերից հետո համար 2-ը նույնպես ոչ մի գործ տանուլ չի տա, հակառակ դեպքում՝ համար 1-ը հետ կվերադարձնի դասընթացների գումարը.Սակայն համար 2-ը գումար չուներ այդ դասընթացների դիմաց վճարելու համար, և նրանք պայմանավորվում են, որ համար 2-ը կվճարի ՝հենց իր առաջին գործը շահի.Դասընթացները բարեհաջող ավարտ ունեցան, համար 2-ը մեկը մյուսի հետևից սկսում էր շահել բոլոր դատական գործերը, սակայն համար 1-ի գումարը այդպես էլ չէր տալիս.Այդ ժամանակ համար 1-ը որոշում է դիմել դատարան՝ իր փողը ստանալու համար.Սակայն դատավորը այդպես էլ չի կարողանում վճիռ կայացնել.Ինչու՞
1-ի օգտին չի կարա լուծի, որովհետև դուրս կգա, որ 2-րդը դատը տանուլ ա տալիս, այսինքն` 1-ի խոստումը, համաձայն որի` 2-րդը ոչ մի դատ տանուլ չի տա, խախտվում ա => 2-րդը դասերի համար ոչ մի բան պարտավոր չի վճարել: :pardon :{

Lusina
10.08.2011, 20:15

Այո.
Մի փոքր հավելում, նույն կերպ չէր կարող լուծել նաև 2.ի օգտին, քանի որ այդ դեպքում 2-ը շարունակում էր իր բոլոր գործերը շահած մնալ և պարտավոր էր վճարել
Հ.Գ. Մոռացել էի նշել` լուծողը նոր խնդիր պետք ա տեղադրի:))

Skeptic
10.08.2011, 20:18

Խնդիր չունեմ: :(

Ameli
16.08.2011, 10:26
Խնդիր, սիրահար զույգը ժայռի ծայրին կանգնած է լինում, տհաս աղջիկը ասում է.
-Եթե ինձ սիրում ես նետվի'ր ժայռից:
Ի՞նչ ասի էս մեր տղան, որ աղջիկը գրկի ու չթողնի տղային նետվել:

Skeptic
16.08.2011, 10:50
Խնդիր, սիրահար զույգը ժայռի ծայրին կանգնած է լինում, տհաս աղջիկը ասում է.
-Եթե ինձ սիրում ես նետվի'ր ժայռից:
Ի՞նչ ասի էս մեր տղան, որ աղջիկը գրկի ու չթողնի տղային նետվել:

Կարո՞ղ ա` «եթե նետվեմ, էլ քեզ չեմ կարող սիրել» :unsure

Ameli
16.08.2011, 11:12
Կարո՞ղ ա` «եթե նետվեմ, էլ քեզ չեմ կարող սիրել» :unsure

Ոչ.

Lusina
16.08.2011, 11:14
Խնդիր, սիրահար զույգը ժայռի ծայրին կանգնած է լինում, տհաս աղջիկը ասում է.
-Եթե ինձ սիրում ես նետվի'ր ժայռից:
Ի՞նչ ասի էս մեր տղան, որ աղջիկը գրկի ու չթողնի տղային նետվել:
Չի՞ լինի , որ անի, ոչ թե ասի, ասենք` գրկի աղջկան:))

Ameli
16.08.2011, 11:20
Չի՞ լինի , որ անի, ոչ թե ասի, ասենք` գրկի աղջկան:))

Տղեն ասի, աղջիկը՝ անի :)) , այսինքն տղեն ասում ա , աղջիկը այդ խոսքերից հուզված գրկում ա նրան, այնպես որ՝ ոչ

Lusina
16.08.2011, 11:22
Տղեն ասի, աղջիկը՝ անի :)) , այսինքն տղեն ասում ա , աղջիկը այդ խոսքերից հուզված գրկում ա նրան, այնպես որ՝ ոչ
Դե լավ , փաստորեն տղեն ոչ թե հնարամիտ ա, այլ հասարակ ռոմանտիկ
Դե ինչ կարա ասի հասարակ ռոմանտիկը:think
"Ես կնետվեմ, բայց եթե դու ինձ սիրում ես, ապա թույլ չես տա ինձ նետվել"

Ameli
16.08.2011, 17:26
Դե լավ , փաստորեն տղեն ոչ թե հնարամիտ ա, այլ հասարակ ռոմանտիկ
Դե ինչ կարա ասի հասարակ ռոմանտիկը:think
"Ես կնետվեմ, բայց եթե դու ինձ սիրում ես, ապա թույլ չես տա ինձ նետվել"

Ընդհակառակը, ինձ թվում է նա ավելի շուտ հնարամիտ է , քան ռոմանտիկ

ոչ

Lusina
16.08.2011, 21:15
1.Տղու ասածին միայն այդ հիմար աղջի՞կը կխաբնվեր
2.Տղան համոզվա՞ծ էր իր խոսքերի հետագա ազդեցության վրա

Ameli
16.08.2011, 21:32
1.Տղու ասածին միայն այդ հիմար աղջի՞կը կխաբնվեր
2.Տղան համոզվա՞ծ էր իր խոսքերի հետագա ազդեցության վրա

Նախ ասեմ, որ աղջիկը հիմար էր ըստ իս նրա համար, որ տղային նման խնդրի առաջ էր կանգնացրել, և տղայի ասածն էլ հեչ էլ խաբնվելու բան չէր, այնպես որ
1. ոչ /յուրաքանչյուր սիրող մարդ էլ "կխաբնվեր", դարձյալ՝ ըստ իս/
2. կարծում եմ՝ այո

Lusina
16.08.2011, 21:37

Դե հիմար էր էլի..... ըստ իս ևս:))
Տղայի ասածի մեջ "սեր" բառը կա՞ր:think

Ameli
16.08.2011, 21:40
Տղայի ասածի մեջ "սեր" բառը կա՞ր:think

ոչ .

Lusina
16.08.2011, 21:43
Տղայի ասածի մեջ կա՞ր
1.հանուն քեզ
2.միայն քո համար
3.մենք անբաժան
4.արի ինձ հետ
5.առանց քեզ՝ ոչ մի տեղ
արտահայտություններից մեկը

Ameli
16.08.2011, 21:43
Տղայի ասածի մեջ կա՞ր
1.հանուն քեզ
2.միայն քո համար
3.մենք անբաժան
4.արի ինձ հետ
5.առանց քեզ՝ ոչ մի տեղ
արտահայտություններից մեկը

ոչ մեկը

Lusina
16.08.2011, 21:50
Մալադեց, փաստորեն շաբլոն խոսքեր չի ասել, սխալ կարծիք ունեի տղու մասին:think
Նրա ասածը կոնկրետ նետվելու "առաջարկի" հետ կապ ունե՞ր

Ameli
16.08.2011, 21:52
Մալադեց, փաստորեն շաբլոն խոսքեր չի ասել, սխալ կարծիք ունեի տղու մասին:think
Նրա ասածը կոնկրետ նետվելու "առաջարկի" հետ կապ ունե՞ր

այո

Lusina
16.08.2011, 21:54
1.Նա ցույց տվեց, թե պատրատվում է նետվե՞լ
2.Հրաժեշտի պես բա՞ն էր ասածը

Nare-M
16.08.2011, 21:58
Իրենց երկուսի ապագայի հետ կապ ունի՞:

Ameli
16.08.2011, 22:00
1.Նա ցույց տվեց, թե պատրատվում է նետվե՞լ
2.Հրաժեշտի պես բա՞ն էր ասածը

1. կարծում եմ այո, չնայած ոչ թե ցույց տվեց որ պատրաստվում է նետվել այլ ցույց տվեց, որ պատրաստ է նետվել
2.ոչ

Ameli
16.08.2011, 22:00
Իրենց երկուսի ապագայի հետ կապ ունի՞:

ոչ .

Lusina
16.08.2011, 22:08
Ասաց."Նետվելն ի՞նչ ա, երկնքից աստղեր կբերեմ:))"
Հ.Գ. Դե լավ, ես էս թեմայով լուրջ պատասխաններ ի վիճակի չեմ տալու, հեռանամ, քանի համը չեմ հանել:oy

Freeman
16.08.2011, 22:11
Ասաց՝ թռնում եմ,եթե դու էլ ինձ ես սիրում,մի թող

ոչ :))
:)) , հետո կգաս, որ տեսնես ինչ ա ասել ;)

Ameli
16.08.2011, 22:12
Ասաց՝ թռնում եմ,եթե դու էլ ինձ ես սիրում,մի թող

ոչ .

Freeman
16.08.2011, 22:15
ոչ .
Աղջիկը, երբ չթողեց,արդեն համոզված է՞ր որ տղան կնետվի

Ameli
16.08.2011, 22:17
Աղջիկը, երբ չթողեց,արդեն համոզված է՞ր որ տղան կնետվի

այո /կարծում եմ/

Freeman
16.08.2011, 22:18
այո /կարծում եմ/
Տղան ինչ-որ բան ասաց,որից աղջիկը համոզվեց,նոր չթողե՞ց:))

Freeman
16.08.2011, 22:19
Եթե տղան սուսուփուս նետվեր,աղջիկը կթողնե՞ր:think

Ameli
16.08.2011, 22:22
Եթե տղան սուսուփուս նետվեր,աղջիկը կթողնե՞ր:think

Գուցե այո /եթե մեր կարծածի չափ տհաս լիներ/ , չգիտեմ, կարևոր չի /կարևորը չթռավ/

Ameli
16.08.2011, 22:24
Տղան ինչ-որ բան ասաց,որից աղջիկը համոզվեց,նոր չթողե՞ց:))

Համոզելու բան չկար ;)

Freeman
16.08.2011, 22:24
Գուցե այո /եթե մեր կարծածի չափ տհաս լիներ/ , չգիտեմ, կարևոր չի /կարևորը չթռավ/
Նախորդ էջի վերջում էլ հարց ունեմ:))

Ameli
16.08.2011, 22:26
Նախորդ էջի վերջում էլ հարց ունեմ:))

տեսել եմ ;)

Freeman
16.08.2011, 22:31
Համոզելու բան չկար ;)
Նկատի ունեմ տղայի ասածն ազդեց,որովհետև 1. դրանից հետո աղջիկը հավատա՞ց,թե՞ 2.ուրիշ պատճառով
Եթե 2-րդն այո, 3.տղան ինչ-որ բան ասաց,որի պատճառով պետք չի՞ նետվի

Ameli
16.08.2011, 22:39
Նկատի ունեմ տղայի ասածն ազդեց,որովհետև 1. դրանից հետո աղջիկը հավատա՞ց,թե՞ 2.ուրիշ պատճառով
Եթե 2-րդն այո, 3.տղան ինչ-որ բան ասաց,որի պատճառով պետք չի՞ նետվի

1.ոչ
2.ուրիշ պատճառով ի՞նչ, ուրիշ պատճառով աղջիկը հավատաց, որ իրան սիրում ա՞, ոչ
3.այո, նա այնպիսի բան ասաց, որի շնորհիվ չնետվեց

Հ.Գ. նենց դժվար ա ձեր ասածներին ճիշտ պատասխանել, (իմ կարծիքով եմ պատասխանում, հետո եթե գտնեք որ սխալ եմ պատասխանել ասեք, չքաշվեք :)) ) ախր տղան ընդամենը 2 բառ ասաց

Freeman
16.08.2011, 22:40
2.ուրիշ պատճառով ի՞նչ, ուրիշ պատճառով աղջիկը հավատաց, որ իրան սիրում ա՞, ոչ

Նենց բան ասեց,որ սիրելու հետ կապ չուներ ու աղջիկը չթողե՞ց:think

Ameli
16.08.2011, 22:47
Նենց բան ասեց,որ սիրելու հետ կապ չուներ ու աղջիկը չթողե՞ց:think

Իրա ասածը կոնկրետ սիրո հետ կապ չուներ, "սեր" և դրա նման ռոմանտիկ բառեր չկային, բայց աղջիկը չթողեց, որ թռնի, այնպես որ՝ այո

Rammstein
16.08.2011, 23:14
Կարող ա՞ տղան աղջկան խնդրեց, որ շրջվի կամ գնա, որպեսզի իր մահը չտեսնի: :think

Էլիզե
16.08.2011, 23:14
Չեմ կարդացել գրված տարբերակները, բայց ասեմ իմ տարբերակը`

-Միասին թռչենք,-ասաց տղան: /Տհասոտ տղա էլ ինքն էր/ :))

Ameli
16.08.2011, 23:29
Չեմ կարդացել գրված տարբերակները, բայց ասեմ իմ տարբերակը`

-Միասին թռչենք,-ասաց տղան: /Տհասոտ տղա էլ ինքն էր/ :))

:)) ոչ տղան խելացի էր :beee

Ameli
16.08.2011, 23:31
Կարող ա՞ տղան աղջկան խնդրեց, որ շրջվի կամ գնա, որպեսզի իր մահը չտեսնի: :think

ոչ .

Rammstein
16.08.2011, 23:39
1. Տղան աղջկան ինչ-որ բա՞ն խնդրեց:
Եթե այո, ապա
2. Խնդրեց ինչ-որ բան անե՞լ:

Ameli
16.08.2011, 23:53
1. Տղան աղջկան ինչ-որ բա՞ն խնդրեց:
Եթե այո, ապա
2. Խնդրեց ինչ-որ բան անե՞լ:

1.դա ավելի շուտ խնդրանք չէր, այնուամենայնիվ այո
2.եթե ընդունում ենք, որ դա խնդրանք էր ՝ այո

Freeman
16.08.2011, 23:58
Խնդրեց,որ իրան չթողի՞ հանուն սիրո նետվել :think

Ameli
17.08.2011, 00:00

ոչ ոչ ոչ, վաաայ :))

Donor
17.08.2011, 00:00
տղան կանգնեց եզրին ու ասաց. _Եթե դու ինձ սիրում ես` բրդի կամ չփխի կամ հրի :)

Ameli
17.08.2011, 00:06
տղան կանգնեց եզրին ու ասաց. _Եթե դու ինձ սիրում ես` բրդի կամ չփխի կամ հրի :)

այոոոոոո :)) , դե իսկ մեր հիմարիկը չդիմացավ, լացեց ու պինդը-պինդը գրկեց սիրեցյալին :cry

John
28.10.2011, 03:06
Հատուկ Վալենտիայի համար :) բայց բոլորի ակտիվությունը խրախուսվում է... Հայտնի խնդիր է՝ գուցե էստեղ էլ կա դրված, բայց ովքեր պատասխանը գիտեն՝ կխնդրեի լռել ու մտածելու հնարավորթյուն տալ մյուսներին: Ցանկանում եմ բարի ժամանց...

երկու մտերիմ ընկեր են լինում`Վարդանը և Տիգրանը:Աընպես է ստացվում,որ Վարդանը ստիպված է լինում երկար ժամանակով մեկնել արտերկիր:Բաժանվելուց առաջ նա պայման է առաջարկում,համաձայն որի պետք է իրենք չամուսնանան և որևէ կնոջ հետ չքնեն,միչև դարձյալ միմյանց չհանդիպեն:Եթե ընկերներից մեկը խախտեր պայմանը`սպանվելու էր մյուսի կողմից:
Անցնում են տարիներ:
Վարդանը վերադառնում է և ընկերոջը ստուգելու նպատակով առանց նախապես տեղեկացնելու այցելում է նրան:
Տիգրանի տան դուռը բացում է մի երիտասարդ կին:Վարդանը ներկայանում է,թե ով է ինքը,և կինը նրան ներս է հրավիրում:
Ողջագուրվելուց հետո ընկերները նստում են բազմոցին:Դեպի ննջարան տանող դուռը բաց էր,և Վարդանը տեսնում է,որ այնտեղ մի երկտեղանի մահճակալ կա,իսկ նրա կողքին`մեկտեղանի մահճակալ:
Վարդանն ուզում է պարզել,թե ով է դուռը բացող կինը,և ինչու է ննջարանում երկտեղանի մահճակալ դրված:
Տիգրանն ասում է,որ այդ կինը իր զարմուհին է,որ իրենք ամուսիններ չեն,կինը քնում է երկտեղանի մահճակալին,իսկ ինքը`միտեղանի և հավատացմում է,որ պայմանը չի խախտվել:
Վարդանի հեռանալուց հետո անհետանում են տան դանակներն ու պատառաքաղները:
Մի քանի օր հետո ընկերները նորից են հանդիպում,և Տիգրանը պատմում է Վարդանին,որ իր տնից կորել են դանակներն ու պատառաքաղները և մինջ օրս չեն գտնվել:
Այդ լսելով`Վարդանը սպանում է Տիգրանին:

Հարց.
-Ինչո՞ւ Վարդանը լուրը լսելուց հետո սպանեց ընկերոջը:

Valentina
28.10.2011, 03:23

"զարմուհին" վախենալով, որ Վարդանը գլխի կընկնի որ կիննա, թաքցնումա դանակներն ու պատառաքաղները, որ Վարդանը չսպանի Տիգրանին, իսկ Տիգրանն անզգուշաբար ասում դրա մասին Վարդանին: Վարդանն էլ գլխիա ընկնում, որ նա իրականում զարմուհին չի այլ կինն ա:
Սե՞նց :think

John
28.10.2011, 03:38

չէ)

Skeptic
28.10.2011, 08:58
Կարո՞ղ ա Վարդանը էն մեկտեղանի մահճակալի մեջ դանակ/պատառաքաղ էր թաքուն դրել: :unsure

John
28.10.2011, 09:53
Կարո՞ղ ա Վարդանը էն մեկտեղանի մահճակալի մեջ դանակ/պատառաքաղ էր թաքուն դրել: :unsure
հա, Գագիկ ջան, ճիշտ ես :)

Valentina
28.10.2011, 10:28
Կարո՞ղ ա Վարդանը էն մեկտեղանի մահճակալի մեջ դանակ/պատառաքաղ էր թաքուն դրել: :unsure

հլը էս մասը մի քիչ մանրամասնեք :think

John
28.10.2011, 11:15
հլը էս մասը մի քիչ մանրամասնեք :think

Վարդանի հեռանալուց հետո անհետանում են տան դանակներն ու պատառաքաղները:
Վարդանը դրանք պահել էր մեկտեղանի մահճակալի վրա այնպես, որ եթե ուզենաս պարկել՝ ծածկոցը քաշես՝ կտեսնես... քանի որ դրանք չէին հայտնաբերվել՝ ուրեմն էդ մահճակալը չի օգտագործվում... նշանակում է՝ երկուսով երկտեղանիի վրա են քնում..

Varzor
28.10.2011, 11:18
հլը էս մասը մի քիչ մանրամասնեք :think
Վարդանը դանակներն ու պատառաքաղները դրել էր մեկտեղանի մահճակալի անկողնում:
Եթե Տիգրանը քնում էր այդ մահճակալի վրա, ապա հենց նույն գիշեևը կհայտնաբերեր դրանք: Բայց քանի որ նա քնում էր երկտեղանի մահճակալում, այդ կնոջ հետ միասին և մտքներով չէր էլ անցել կորած իրերը փնտրել անկողնում, ապա չէին գտել: Հենց այդ նորությունից էլ Վարդանը եզրակացրել էր, որ Տիգրանը գիշերներն անց է կացրել երկտեղանի մահճակալում:

Valentina
28.10.2011, 17:14
Գագ դու ասեցիր պատասխանը չէ? Խնդիր կդնես?

Skeptic
28.10.2011, 18:42
Գագ դու ասեցիր պատասխանը չէ? Խնդիր կդնես?
Նորմալ խնդիր չունեմ: :(

Ripsim
28.10.2011, 21:52
Ես մի հատ խնդիր դնեմ, եթե հետաքրքիր է հարցեր տվեք (հույսով եմ այստեղ չկա, իսկ եթե կա էլ, ով գիտի խնդրում եմ չհուշի)

Անապատ...Մի մարդ է մահացած ընկած: Կողքը ջարդված լուցկի է ընկած: Բացահայտեք խնդրեմ, ինչպես է այս դեպքը տեղի ունեցել?

Ameli
28.10.2011, 22:04

Էս խնդիրը, կարծեմ, եղել ա:

_Հրաչ_
28.10.2011, 22:07
Հաստատ ա եղել: Լուցկու կարճ հատիկը քաշելու ու թռչելու մասին ա:

Ripsim
28.10.2011, 22:24
Հաստատ ա եղել: Լուցկու կարճ հատիկը քաշելու ու թռչելու մասին ա:

Դե լավ:ok, նախապես զգուշացրել էի, որ կարող է եղած լինի:)

Valentina
17.11.2011, 19:47
Ակտիվացնեմ թեման.

Դաշտում ընկած է մեռած մարդ որի մեջքին կա մի առարկա, որն իրականում պետք է նրան փրկեր, ոչ թե սպաներ:
Հարց. Ինչպես է այդ մարդը մահացել?

Rammstein
17.11.2011, 19:49
Ակտիվացնեմ թեման.

Դաշտում ընկած է մեռած մարդ որի մեջքին կա մի առարկա, որն իրականում պետք է նրան փրկեր, ոչ թե սպաներ:
Հարց. Ինչպես է այդ մարդը մահացել?

1. Էդ առարկան անկարգե՞լ էր (պարաշյուտ):
2. Մարդը շնչահե՞ղձ էր եղել:

Valentina
17.11.2011, 19:53
1. Էդ առարկան անկարգե՞լ էր (պարաշյուտ):
2. Մարդը շնչահե՞ղձ էր եղել:

Պարաշյուտւն փաստորեն անկարգել են հա՞ ասում: Ճիշտա :))
Խնդիր կդնե՞ս, թե՞ ես դնեմ:

Valentina
17.11.2011, 20:43
Քանի որ նոր խնդիր առաջարկող չկա ես դնեմ.

Մի մարդ ամեն անգամ գործուղման գնալիս իր հետ վերցնում է խոզապուխտ, չնայած այն բանին, որ չի սիրում: Եվ հենց տեղ է հասնում շպրտում է խոզապուխտը:
Հարց. Ինչու՞:

Smokie
17.11.2011, 20:51
Խոզապուխտը իր համար չէ՞, որեւէ կենդանու է՞ տալիս:))

Valentina
17.11.2011, 20:56
Խոզապուխտը իր համար չէ՞, որեւէ կենդանու է՞ տալիս:))

Ոչ չի տալիս կենդանու:

soultaker
17.11.2011, 21:47
Մեջը թմրադե՞ղ էր պահում:

Arpine
17.11.2011, 23:45
Քանի որ նոր խնդիր առաջարկող չկա ես դնեմ.

Մի մարդ ամեն անգամ գործուղման գնալիս իր հետ վերցնում է խոզապուխտ, չնայած այն բանին, որ չի սիրում: Եվ հենց տեղ է հասնում շպրտում է խոզապուխտը:
Հարց. Ինչու՞:

Խոզապուխտը մինչև տեղ հասնե՞լն է պետք, թե՞ վերջում:
Ի՞ր համար էր, թե՞ ուրիշի:

Valentina
17.11.2011, 23:49
Մեջը թմրադե՞ղ էր պահում:

Ոչ, բայց մասամբ մոտ ես:

1.Խոզապուխտը մինչև տեղ հասնե՞լն է պետք, 2.թե՞ վերջում:
3.Ի՞ր համար էր, 4.թե՞ ուրիշի:

1. այո
2.ոչ
3. այո
4. ոչ

soultaker
17.11.2011, 23:59
Ոչ, բայց մասամբ մոտ ես:

1) Մեջը ինչ որ բան պահելու համա՞ր էր տանում, եթե այո, ապա.
a) Ոսկի
b) Փող
c) Զարդ

Valentina
18.11.2011, 00:13
1) Մեջը ինչ որ բան պահելու համա՞ր էր տանում, եթե այո, ապա.
a) Ոսկի
b) Փող
c) Զարդ
1. խոզապուխտի մեջ?

Ameli
18.11.2011, 00:31
Դա կապ ունի՞ չճանապարհին իրեն հարմարավետ զգալու հետ:

Valentina
18.11.2011, 00:33
Դա կապ ունի՞ չճանապարհին իրեն հարմարավետ զգալու հետ:

Որոշ չափով այո:

soultaker
18.11.2011, 01:18
1. խոզապուխտի մեջ?

Բնականաբար հա

Valentina
18.11.2011, 01:24
Բնականաբար հա

Ոչ:

Skeptic
18.11.2011, 01:35
Կարո՞ղ ա որ հաստ թելերով խոզապուխտը կապկպում են, դրա հետ ա կապված: :))

Valentina
18.11.2011, 01:39
Կարո՞ղ ա որ հաստ թելերով խոզապուխտը կապկպում են, դրա հետ ա կապված: :))

Ոչ:

Ameli
18.11.2011, 09:13
Խոզապուխտը տեսնելով ինչ-որ բան էր հիշո՞ւմ:

soultaker
18.11.2011, 11:52
Խոզապուխտը պահում էր, որ շները թմրադեղը չգտնեն, խոզապուխտով շեղվեն?

Valentina
18.11.2011, 13:52
Խոզապուխտը տեսնելով ինչ-որ բան էր հիշո՞ւմ:

ոչ

Խոզապուխտը պահում էր, որ շները թմրադեղը չգտնեն, խոզապուխտով շեղվեն?

մոտ ես պատասխանին, բայց ոչ շները, ու ոչ թմրադեղ:

Varzor
18.11.2011, 14:24
Քանի որ նոր խնդիր առաջարկող չկա ես դնեմ.
Մի մարդ ամեն անգամ գործուղման գնալիս իր հետ վերցնում է խոզապուխտ, չնայած այն բանին, որ չի սիրում: Եվ հենց տեղ է հասնում շպրտում է խոզապուխտը:
Հարց. Ինչու՞:

Դրանով թաքցնում է իր կնոջ (սիրուհու) օծանելիքի հոտը :))

soultaker
18.11.2011, 15:17
1) Խոզապուխտը նախատեսված էր ինչ-որ մեկին շեղելու համար: Եթե այո, ապա շեղում էր նրանց.
a) հոտառությունը
b) տեսողությունը
c) միտքը

John
18.11.2011, 16:29
Գուցե ինքը մուսուլման էր ու պետք էր էդ փաստը թաքցնե՞լ, դրա համար էլ խոզապուխտ վերցնում հետը...

Valentina
18.11.2011, 19:29
Գուցե ինքը մուսուլման էր ու պետք էր էդ փաստը թաքցնե՞լ, դրա համար էլ խոզապուխտ վերցնում հետը...

:hands
Համարենք ճիշտ ես, եինքը մուսուլման չէր, բայց երբ գնում էր մուսուլմանական երկիր,անցակետում եթե տեսնում էին խոզապուխտը, չէին վերցնում, ու դրա տակ թաքնված խմիչքը բարեհաջող հասնում էր տեղ, որից հետո մարդը խոզապուխտը դեն էր նետում:

Arpine
09.12.2011, 19:11
Խնդիր

Գեներալի տղայի հայրը ծեծում է գեներալի հոր տղային. ո՞վ է ում ծեծում, երբ գեներալը տանը չէ.:)

Արէա
09.12.2011, 19:14
Խնդիր

Գեներալի տղայի հայրը ծեծում է գեներալի հոր տղային. ո՞վ է ում ծեծում, երբ գեներալը տանը չէ.:)

Գեներալը երևի կին է, ու օգտվելով գեներալ կնոջ բացակայությունից, ամուսինը ստորաբար ծեծում է աներձագին :))

Ripsim
09.12.2011, 19:55
Գեներալը երևի կին է, ու օգտվելով գեներալ կնոջ բացակայությունից, ամուսինը ստորաբար ծեծում է աներձագին :))

Կամ էլ գեներալը ծեծում է իր եղբորը՝ ու ոչ տանը, ասենք օրինակ փողոցում:)

LoK®
01.11.2012, 01:44
Քանի որ մոտ մի տարի գրառում չի եղել, թեման թարմացնեմ նոր խնդիրով:

Քեվինը երբեք Քեմբրիջ չի ընդունվել ու այնտեղ սովորելու պլաններ չի ունեցել, քանի որ ամբողջ օրը աշխատում էր: Այնուամենայնիվ, նա հանձնել է ավարտական քննությունները և դիպլոմ ստացել: Ինչպե՞ս:

Valentina
08.02.2013, 15:33

Քեվինը դպրոցական է?

ԱնԱիդա
08.02.2013, 15:45
Քանի որ մոտ մի տարի գրառում չի եղել, թեման թարմացնեմ նոր խնդիրով:

Քեվինը երբեք Քեմբրիջ չի ընդունվել ու այնտեղ սովորելու պլաններ չի ունեցել, քանի որ ամբողջ օրը աշխատում էր: Այնուամենայնիվ, նա հանձնել է ավարտական քննությունները և դիպլոմ ստացել: Ինչպե՞ս:
հավաքած աշխատավարձով

Varzor
09.02.2013, 01:20
Քանի որ մոտ մի տարի գրառում չի եղել, թեման թարմացնեմ նոր խնդիրով:

Քեվինը երբեք Քեմբրիջ չի ընդունվել ու այնտեղ սովորելու պլաններ չի ունեցել, քանի որ ամբողջ օրը աշխատում էր: Այնուամենայնիվ, նա հանձնել է ավարտական քննությունները և դիպլոմ ստացել: Ինչպե՞ս:

Կարևոր չէ, կարևորը որ ուսման դժվարություններն անցյալում են :))

Միքո
09.02.2013, 10:22
Քանի որ մոտ մի տարի գրառում չի եղել, թեման թարմացնեմ նոր խնդիրով:

Քեվինը երբեք Քեմբրիջ չի ընդունվել ու այնտեղ սովորելու պլաններ չի ունեցել, քանի որ ամբողջ օրը աշխատում էր: Այնուամենայնիվ, նա հանձնել է ավարտական քննությունները և դիպլոմ ստացել: Ինչպե՞ս:

քեմբրիջի դիպլոմ չի ստացել :)) ուրեմն ուրիշ տեղա սովորել

Գանգրահեր
09.02.2013, 17:41
Պրակտիկան ավելի կարևոր է,միանգամից ավարտական քննությանն ա մասնակցել :)

Valentina
23.03.2013, 21:12
Ոչ մեկ խնդիր չի դնի խաղանք? :8

Valentina
23.03.2013, 22:00
Լավ, ես կդնեմ.

Մատիտը դրեցին հատակին, և մի քանիսին ասեցին, որ վրայով թռնեն, բայց նրանցից ոչ մեկ չկարողացավ:
Հարց. Ինչու՞

Անջրպետ
23.03.2013, 22:04
Լավ, ես կդնեմ.

Մատիտը դրեցին հատակին, և մի քանիսին ասեցին, որ վրայով թռնեն, բայց նրանցից ոչ մեկ չկարողացավ:
Հարց. Ինչու՞
Մատիտը շատ էր կարճ:))

Valentina
23.03.2013, 22:05
Մատիտը շատ էր կարճ:))

Չէ, դա չէր պատճառը:

Smokie
23.03.2013, 22:07
Մատիտը ուղիղ պատի դիմաց դրեցի՞ն

Valentina
23.03.2013, 22:08
Մատիտը ուղիղ պատի դիմաց դրեցի՞ն

Ուղիղ այսինքն ուղղահայց նկատի ունես?

Վահե-91
23.03.2013, 22:10
Ուղիղ այսինքն ուղղահայց նկատի ունես?
չէ, ծիպա, որ վրայով թռնեյին կծեփռտվեին պատին :pardon

Smokie
23.03.2013, 22:12
չէ, ծիպա, որ վրայով թռնեյին կծեփռտվեին պատին :pardon

:aha

Valentina
23.03.2013, 22:15
:aha
Ոչ, էտ չի կարա խոչնդոտ լինի, որովհետև սովորական մատիտի բարձրությունը հաղթահարելը խնդիր չի մարդու համար:

Smokie
23.03.2013, 22:16
Ոչ, էտ չի կարա խոչնդոտ լինի, որովհետև սովորական մատիտի բարձրությունը հաղթահարելը խնդիր չի մարդու համար:

Ես Վահեի գրառումն եմ մեջբերել:))

Valentina
23.03.2013, 22:20
չէ, ծիպա, որ վրայով թռնեյին կծեփռտվեին պատին :pardon

Ես Վահեի գրառումն եմ մեջբերել:))

Հա, էս ուրիշ բան, լավ կլիներ ավելի մանրամասն նկարագրեիք, բայց մանրամասները ես ասեմ, դուք էլ խնդիր ման եկեք:
Եթե մատիտը դրվի պատի ու հատակի հատման գծին զուգահեռ, կամ ուղղահայաց, վրայով թռնել չի լինի ))))

Smokie
23.03.2013, 22:35

Զուգահեռ, կամ ուղղահայաց դրված, բայց անմիջապես պատին կպած::)

Valentina
23.03.2013, 22:39
Զուգահեռ, կամ ուղղահայաց դրված, բայց անմիջապես պատին կպած::)

Հա, ես դա նկատի ունեի, դու ավելի կոնկրետացրիր բացատրությունս )))

Դե խնդիր դրեք:

Valentina
23.03.2013, 23:19
Խնդիրները վերջացել են հա?
Ես սենց գիտեի. ճիշտ պատասխանողը նոր խնդիր էր դնում: Ինչն եմ խառնում? :8

Smokie
24.03.2013, 09:46
Խնդիրները վերջացել են հա?
Ես սենց գիտեի. ճիշտ պատասխանողը նոր խնդիր էր դնում: Ինչն եմ խառնում? :8

Չունեմ խնդիր,:( բայց կուզեի թեման շարունակվեր:

Մեկնումեկդ դրեք:8

Valentina
24.03.2013, 20:01
Խնդիր. Կար չկար մի ձի, որը միշտ վերջինն էր հասնում ֆինիշին մրցավազքերի ժամանակ:
Մի անգամ մրցավազքին նա հաղթեց, ոչ մի խթանիչ միջոց չէր օգտագործվել, և եթե ժոկեյը չխոստովաներ, ոչ մեկ չէր իմանա թե հաղթանակն ինչպես էր ձեռք բերվել:

Հարց. Ինչպե՞ս կատարվեց այդ ամենը:

Smokie
24.03.2013, 20:43
Նախորդ մրցավազքերին ուրի՞շ ժոկեյ էր (գուցե հենց նա էլ խոստովանել էր:)) )

Valentina
24.03.2013, 20:47
Նախորդ մրցավազքերին ուրի՞շ ժոկեյ էր (գուցե հենց նա էլ խոստովանել էր:)) )

Ոչ, նույն ժոկեյն էր:

Smokie
24.03.2013, 20:56
Գուցե նախորդ մրցույթների ժամանակ ժոկեյը հարբած էր:)