PDA

Դիտել ողջ տարբերակը : «Այո», «ոչ», «կարևոր չէ» խնդիրներ

Էջեր : 1 2 3 4 5 [6] 7 8

Lusina
27.07.2011, 11:06
Հարց՝ 5-րդը էն 4-ի ճամփո՞վ հասավ մինչև նշանակված վայրը

Այո
Հ.Գ. Ես խնդիրը խմբագրեցի,բայց չեմ ասի կոնկրետ ինչը փոխեցի, մեկ անգամ էլ կարդացեք

John
27.07.2011, 11:09
1.Լուսինա, 5րդը քայլո՞ւմ էր...
2.5րդը մեքենայո՞վ էր

Lusina
27.07.2011, 11:10
1.Լուսինա, 5րդը քայլո՞ւմ էր...
2.5րդը մեքենայո՞վ էր

1.Ոչ
2.Ոչ

John
27.07.2011, 11:11
1.Ոչ
2.Ոչ

պարզ ա... դագաղի մե՞ջ էր 5րդը, էն 4ն էլ իրան տանում էին... կափարիչն էլ փակ էր... էխ, էս ինչեր ա գալիս մտքիս...

Lusina
27.07.2011, 11:12
պարզ ա... դագաղի մե՞ջ էր 5րդը, էն 4ն էլ իրան տանում էին... կափարիչն էլ փակ էր... էխ, էս ինչեր ա գալիս մտքիս...

Ճիշտ պատասխան:ok
Խնդիրը լուծված է

John
27.07.2011, 11:14
Ճիշտ պատասխան:ok
Խնդիրը լուծված է

օյ... նենց չի որ հեշտ խնդիր էր՝ ուղղակի մանկությունս էի հիշել՝ էն որ ուղեղս ժանգոտ չէր )))

Valentina
27.07.2011, 11:19
Խնդիր.
Մի մարդ գիշերը պառկեց, որ քնի, բայց ոչ մի կերպ չէր կարողանաում, հետո վերցրեց հեռախոսը մի համար հավաքեց, լսեց որ զանգը գնում է, ու հետո դրեց լսափողը և հանգիստ քնեց:

Lusina
27.07.2011, 11:28
Խնդիր.
Մի մարդ գիշերը պառկեց, որ քնի, բայց ոչ մի կերպ չէր կարողանաում, հետո վերցրեց հեռախոսը մի համար հավաքեց, լսեց որ զանգը գնում է, ու հետո դրեց լսափողը և հանգիստ քնեց:

Էս խնդիրը եղել ա:B Դե լավ լուծեք, որ ուրիշը դնեմ, ահագին թարգմանել եմ:D

Arpine
27.07.2011, 11:30
հա ես էլ եմ դա ասում եղելա

Lord
27.07.2011, 11:43
Խնդիր.
Մի մարդ գիշերը պառկեց, որ քնի, բայց ոչ մի կերպ չէր կարողանաում, հետո վերցրեց հեռախոսը մի համար հավաքեց, լսեց որ զանգը գնում է, ու հետո դրեց լսափողը և հանգիստ քնեց:

1. քաղաքային էր զանգում?
2. սպասում էր ասենք ինքնաթիռը վայրեջք կատարեր?

Valentina
27.07.2011, 11:46
1. քաղաքային էր զանգում?
2. սպասում էր ասենք ինքնաթիռը վայրեջք կատարեր?

1. այո
2. ոչ

Եթե եղելա ուրեմն ուրիշը տեղադրեք:

John
27.07.2011, 11:51
Խնդիր (ՀԵՇՏ) Երբ Արիստոտելը հրապարակեց իր աշխատությունների մի մասը՝ Ալեքսանդր Մակեդոնացին վրդովված նրան նամակ ուղարկեց: Ինչո՞ւ էր վրդովվել Ալեքսանդրաը...

Smokie
27.07.2011, 11:54
Խնդիր (ՀԵՇՏ) Երբ Արիստոտելը հրապարակեց իր աշխատությունների մի մասը՝ Ալեքսանդր Մակեդոնացին վրդովված նրան նամակ ուղարկեց: Ինչո՞ւ էր վրդովվել Ալեքսանդրաը...

Գուցե Արիստոտելը ոչ մի տեղ ոչինչ չէ՞ր գրել իր աշակերտի (հենց իր՝ Մակեդոնացու) մասին::think

John
27.07.2011, 11:55
Գուցե Արիստոտելը ոչ մի տեղ ոչինչ չէ՞ր գրել իր աշակերտի (հենց իր՝ Մակեդոնացու) մասին::think

գուցե և չէր գրել, բայց էդ չէր պատճառը)

Valentina
27.07.2011, 11:56
Խնդիր (ՀԵՇՏ) Երբ Արիստոտելը հրապարակեց իր աշխատությունների մի մասը՝ Ալեքսանդր Մակեդոնացին վրդովված նրան նամակ ուղարկեց: Ինչո՞ւ էր վրդովվել Ալեքսանդրաը...

Արիստոտելը Ալեքսանդրից ավելի շուտ չի՞ ապրել

John
27.07.2011, 12:00
Արիստոտելը Ալեքսանդրից ավելի շուտ չի՞ ապրել

Ալեքսանդրի ուսուցիչն է եղել ))) էդ որպես հուշում... ;)

Valentina
27.07.2011, 12:03
Աշխատությունների մեջ կային Մակեդոնացու մտքերից՞

John
27.07.2011, 12:05
Աշխատությունների մեջ կային Մակեդոնացու մտքերից՞

Չէ :)

Smokie
27.07.2011, 12:06
1.Գուցե վրդովված էր, որ իր հոր՝ Ֆիլիպ թագավորի մասին չի գրել:

2.Կամ... կարող ա՞ վատ բաներ գրել:

Skeptic
27.07.2011, 12:06
Խնդիր (ՀԵՇՏ) Երբ Արիստոտելը հրապարակեց իր աշխատությունների մի մասը՝ Ալեքսանդր Մակեդոնացին վրդովված նրան նամակ ուղարկեց: Ինչո՞ւ էր վրդովվել Ալեքսանդրաը...

1. Հակաբռնակալական կամ հականվաճողական մտքե՞ր կային աշխատությունների մեջ:
2. Կարո՞ղ ա Ալեքսանդրին մի բան էր սովորացրել, իսկ աշխատություններում դրա հակառակն էր գրել:

Valentina
27.07.2011, 12:07
Աշխատություների մեջ կային Մակեդոնացու էսպես կոչված տետրերը, ուզում եմ ասեմ, ժամանակին Մակեդոնացու սխալները ջրի երես էին դուրս եկել

John
27.07.2011, 12:09
1.Գուցե վրդովված էր, որ իր հոր՝ Ֆիլիպ թագավորի մասին չի գրել:

2.Կամ... կարող ա՞ վատ բաներ գրել:

1.ոչ
2.ոչ

John
27.07.2011, 12:09
1. Հակաբռնակալական կամ հականվաճողական մտքե՞ր կային աշխատությունների մեջ:
2. Կարո՞ղ ա Ալեքսանդրին մի բան էր սովորացրել, իսկ աշխատություններում դրա հակառակն էր գրել:

1. ոչ
2. ոչ

John
27.07.2011, 12:10
Աշխատություների մեջ կային Մակեդոնացու էսպես կոչված տետրերը, ուզում եմ ասեմ, ժամանակին Մակեդոնացու սխալները ջրի երես էին դուրս եկել
ոչ :)

Valentina
27.07.2011, 12:12
Վրդովվեց, որ ամբողջը չի հրատարակե՞լ

Lusina
27.07.2011, 12:12
Նրա վրդովման պատճառը դա
1.Հրապարակումների մեջ ինչ-որ բանում համաձայն չլինելն էր
2.Կոնկրետ ինչ-որ բանի հրապարակման փաստը, այսինքն նա կուզենար, որ դա գաղտնի մնար

John
27.07.2011, 12:15
Վրդովվեց, որ ամբողջը չի հրատարակե՞լ

ոչ)

Նրա վրդովման պատճառը դա
1.Հրապարակումների մեջ ինչ-որ բանում համաձայն չլինելն էր
2.Կոնկրետ ինչ-որ բանի հրապարակման փաստը, այսինքն նա կուզենար, որ դա գաղտնի մնար
1.ոչ
2.մոտ ես....

Skeptic
27.07.2011, 12:15
Ճիշտ պատասխանը մտքով անցնում էր, բայց պրիմիտիվ էր թվում, ու քանի որ մենակ գուգլելուց հետո համոզվեցի, չեմ դնի: :(

Lusina
27.07.2011, 12:17
ոչ)

1.ոչ
2.մոտ ես....
Միգուցե այդ հրատարակություններում կային այնպիսի գաղտնիքներ, որոնցով նա առաջնորդվում էր իր ռազմական գործողությունների ժամանակ

Ճիշտ պատասխանը մտքով անցնում էր, բայց պրիմիտիվ էր թվում, ու քանի որ մենակ գուգլելուց հետո համոզվեցի, չեմ դնի: :(

Անհամբեր մարդ ես էլի:))

John
27.07.2011, 12:17
Ճիշտ պատասխանը մտքով անցնում էր, բայց պրիմիտիվ էր թվում, ու քանի որ մենակ գուգլելուց հետո համոզվեցի, չեմ դնի: :(
պետք չէր շատ խորանալ... ախր ասեցի, որ հեշտ է )

Valentina
27.07.2011, 12:17
Այն, որ ինքը եղել է Արիստոտելի աշակերտը կուզեր գաղտնի մնա՞ր

John
27.07.2011, 12:18
Միգուցե այդ հրատարակություններում կային այնպիսի գաղտնիքներ, որոնցով նա առաջնորդվում էր իր ռազմական գործողությունների ժամանակ
ավելի մոտ ես, բայց լիարժեք չէ...

Այն, որ ինքը եղել է Արիստոտելի աշակերտը կուզեր գաղտնի մնա՞ր
չէ)))

Lusina
27.07.2011, 12:20
ավելի մոտ ես, բայց լիարժեք չէ...

չէ)))

Դե մնում է միայն ասել, որ այդ հրատարակումները բոլորովին կործանեցին նրան՝ թշնամու առաջ բացելով իր թույլ տեղերը:esim

John
27.07.2011, 12:21
Դե մնում է միայն ասել, որ այդ հրատարակումները բոլորովին կործանեցին նրան՝ թշնամու առաջ բացելով իր թույլ տեղերը:esim

է՜հ... ֆրֆրում ես ճիշտ պատասխանի շուրջը...

Lusina
27.07.2011, 12:23
է՜հ... ֆրֆրում ես ճիշտ պատասխանի շուրջը...

:)) Դե լավ սենց դեպքերում հեռվանում են ու նորից գալիս.ասում եմ Մակեդոնացին կասկածամի՞տ մարդ էր:))

John
27.07.2011, 12:24
:)) Դե լավ սենց դեպքերում հեռվանում են ու նորից գալիս.ասում եմ Մակեդոնացին կասկածամի՞տ մարդ էր:))
կարևոր չէ)))))))))

Lusina
27.07.2011, 12:25
Վերադառնանք ռազմական գործողություններին:)) Միգուցե իր ապագա պլաններն էին բացահայտվում

John
27.07.2011, 12:27
Վերադառնանք ռազմական գործողություններին:)) Միգուցե իր ապագա պլաններն էին բացահայտվում

ո'չ, Լուսինա )))))

John
27.07.2011, 12:38
Ալեքսը վրդովվել էր էն փաստից, որ այն, ինչ սովորեցրել են ՄԻԱՅՆ իրեն՝ դարձավ հասանելի բոլորի համար...

Skeptic
27.07.2011, 12:39
Լուս, դիր: :unsure

Եսասեր մարդ դուրս եկավ բայց հա, չէ, ես երբեք չէի մտածի:mda:))
Դե դիր խնդիրդ Սկեպտիկ:)

Lusina
27.07.2011, 12:40
Լուս, դիր: :unsure

:)) Չէ ուզում եմ խաղամ, դու դիր

Skeptic
27.07.2011, 12:40
Եսասեր մարդ դուրս եկավ բայց հա, չէ, ես երբեք չէի մտածի:mda:))
Դե դիր խնդիրդ Սկեպտիկ:)

Ես քեզանից հետո չդնե՞մ:

John
27.07.2011, 12:41
Նենց չանեք էլի ես դնեմ՝ կողմնորոշվեք ;) :D

Lusina
27.07.2011, 12:41
Ես քեզանից հետո չդնե՞մ:

:DԴե դիր վերջապես :D

Skeptic
27.07.2011, 12:43
Լավ:

Խնդիր: Ռազմական ուսումնարանում քննություն է ընթանում: Ուսանողները հերթով տոմսերը քաշում են, գնում պատրաստվելու: Մեկ րոպե անց նրանցից մեկը մոտենում է դասախոսին: Վերջինս նրան ոչինչ չհարցնելով 5 է նշանակում: Երջանիկ ուսանողը հեռանում է:

Պարզաբանեք իրավիճակը: :))

Lusina
27.07.2011, 12:44

Էէէէէ Սկեպտիկ, էսքան սպասացրեցիր, որ արդեն եղած խնդիր դնես.Մորզեի այբուբենն էր քննությունը:beee

Valentina
27.07.2011, 12:47
Լավ:

Խնդիր: Ռազմական ուսումնարանում քննություն է ընթանում: Ուսանողները հերթով տոմսերը քաշում են, գնում պատրաստվելու: Մեկ րոպե անց նրանցից մեկը մոտենում է դասախոսին: Վերջինս նրան ոչինչ չհարցնելով 5 է նշանակում: Երջանիկ ուսանողը հեռանում է:

Պարզաբանեք իրավիճակը: :))

Եղելա կարծեմ սենց խնդիր

Skeptic
27.07.2011, 12:48
:cry

Լուս, դիր:

Lusina
27.07.2011, 12:49
:cry

Լուս, դիր:

Նոր խնդիր, մի քիչ երկար ,բայց հեշտ. Մի աղքատ մարդ է լինում, որը չի կարողանում տալ իր տան վարձը և դրսում մնալու վտանգի մեջ է հայտնվում.Տանտերը սիրում էր այդ աղքատ մարդու աղջկան և ասում է այդ մարդուն, որ ինքը կների նրա պարտքը, եթե նա տա իր աղջկան իրեն կնության.Սակայն խեղճ մարդը համոզված է, որ իր աղջիկը դժբախտ կլինի այդ մարդու հետ .Երկար մտածելուց հետո աղքատ մարդն առաջարկում է տանտիրոջը կոմպրոմիսի գնալ, և ասում է , որ նրանք վիճակահանություն կանցկացնեն, եթե հաղթի տանտերն, ապա կստանա իր աղջկան, իսկ եթե հաղթի նա, ապա նրա պարտքերը հենց այնպես կներվեն.Տանտերը համաձայնվում է, նրանք պետք է պարկի մեջ 2 քար դնեին՝ մեկը սպիտակ, մյուսը մոխրագույն, եթե աղքատ մարդը հաներ սպիտակ քարը, ապա նա կհաղթեր.Սակայն տանտերը խարդախության է դիմում և 2 քարն էլ մոխրագույն է դնում, խեղճ մարդը նկատում է դա, սակայն հասկանում է, որ եթե բացահայտի խարդախությունը, ապա տանտերը կարող է այլևս չհամաձայվել այդ առաջարկին, և դիմում է մի հնարամիտ քայլի ու հաղթում է.Ինչպե՞ս է վարվում աղքատ մարդը

Freeman
27.07.2011, 12:53
Էդ խորամանկությունն էս սաղ պատմության հետ կապված է՞ր,նկատի ունեմ,եթե մենակ իմանայինք խաղի կանոններն ու կատարված խարդախությունը,կլուծե՞ինք,եթե չիմանայինք էլ,թե ինչի վրա են խաղում

Skeptic
27.07.2011, 12:54
Ուղեղս կախեց: :blin

Lusina
27.07.2011, 12:55
Էդ խորամանկությունն էս սաղ պատմության հետ կապված է՞ր,նկատի ունեմ,եթե մենակ իմանայինք խաղի կանոններն ու կատարված խարդախությունը,կլուծե՞ինք,եթե չիմանայինք էլ,թե ինչի վրա են խաղում

1.Այո
Դե իմաստը նրանում էր, որ բացատրվեր, թե խի մարդը չէր կարող պարզապես բացահայտել իր նկատած խարդախությունը:)

Lusina
27.07.2011, 12:56
Ուղեղս կախեց: :blin

Կարևոր չէ:))

John
27.07.2011, 13:02
Գիտեմ պատասխանը, բայց քանի որ վաղուց գիտեի, ոչ թե հենց նոր լուծեցի՝ չեմ գրում))) լավ խնդիր է ;)

Freeman
27.07.2011, 13:03
Կարևոր չէ:))

Ո՞նց կարևոր չի,կարևոր ա :)) սենց ո՞նց ա լուծելու

Lusina
27.07.2011, 13:04
Ո՞նց կարևոր չի,կարևոր ա :)) սենց ո՞նց ա լուծելու

Կարևոր չի:esim
Restart :))

Freeman
27.07.2011, 13:07
Աղքատ մարդը վերջում սպիտակ ա հանու՞մ,որ հաղթում ա

Ոչ ;)

Skeptic
27.07.2011, 13:10
Աղքատ մարդը որևէ պայման կապո՞ւմ ա տանտիրոջ հետ` կապված քարը հանելու հետ, մասնավորապես` քարը հանելու հերթականության վերաբերյալ:

Lusina
27.07.2011, 13:11

Ոչ. քարը հանելու հերթականության խնդիր չկա այստեղ, միայն նա պետք է քար հաներ, եթե հանվածը սպիտակ լիներ, նա հաղթում էր, եթե ոչ՝ պարտվում

Freeman
27.07.2011, 13:11
Ասում ա դու հանի,տանտերն ա՞ մոխրագույն հանում :think

Lusina
27.07.2011, 13:13
Ասում ա դու հանի,տանտերն ա՞ մոխրագույն հանում :think

Ոչ, նա է քար հանում:)

Skeptic
27.07.2011, 13:14
Ոչ. քարը հանելու հերթականության խնդիր չկա այստեղ, միայն նա պետք է քար հաներ, եթե հանվածը սպիտակ լիներ, նա հաղթում էր, եթե ոչ՝ պարտվում

...

/չէի տեսել/

Lusina
27.07.2011, 13:15
Թևքի տակ սպիտակ քա՞ր ա թաքցնում: :esim

Ոչ.

Freeman
27.07.2011, 13:16
Ոչ, նա է քար հանում:)

1.Մոխրագույն ա հանում,բայց հաղթում ա՞
2.Կանոնը փոխում ա՝ով մոխրագույն հանի,կհաղթի

Lusina
27.07.2011, 13:16
1.Մոխրագույն ա հանում,բայց հաղթում ա՞
2.Կանոնը փոխում ա՝ով մոխրագույն հանի,կհաղթի

1.Այո
2.Ոչ

Skeptic
27.07.2011, 13:17
2-ն էլ հանո՞ւմ ա: :unsure

Lusina
27.07.2011, 13:18
2-ն էլ հանո՞ւմ ա: :unsure

Ոչ.

Skeptic
27.07.2011, 13:22
Ձեռքին սպիտակ ներկ ա քսում: :D

Lusina
27.07.2011, 13:23
Ձեռքին սպիտակ ներկ ա քսում: :D

Ոչ.:))

Freeman
27.07.2011, 13:25
1Հանելուց առաջ տանտերը գիտի՞ որ մոխրագույն հանեց՝ հաղթելու ա
2հանելուց առաջ ինչ-որ բան ասում ա՞
3Հանելուց հետո ինչ-որ բան ասում ա՞
4.Որ մոխրագույնա հանում,սկզբում տանտերը մտածում ա,որ ինքն ա՞ հաղթել

Lusina
27.07.2011, 13:27

3.այո
4.կարևոր չէ, բայց եթե ուզում ես, թող լինի այո:)

Freeman
27.07.2011, 13:31
1Այսինքն հանելուց հետո ինչ-որ բան ա սում,որի պատճառով էլ հաղթում ա՞
2Ասածը գույնի հետ կապ ունի՞

Lord
27.07.2011, 13:31
մոխրագույնը հանումա ասում մեջ սպիտակնա թողել?

1.Այո, բայց ոչ միայն ասածի պատճառով;)
2.Այո

Lusina
27.07.2011, 13:32
մոխրագույնը հանումա ասում մեջ սպիտակնա թողել?

Ոչ, բայց ինչ-որ առումով մոտ ես

Freeman
27.07.2011, 13:37
Ոչ, բայց ինչ-որ առումով մոտ ես

Ասում ա «բեր են էլ հանենք,տեսնենք,ո՞րն ա ավելի սպիտակ» :))

Lusina
27.07.2011, 13:38
Ասում ա «բեր են էլ հանենք,տեսնենք,ո՞րն ա ավելի սպիտակ» :))

Ոչ:))

Lord
27.07.2011, 13:39
մոխրագույնը հանումա ու համոզումա, որ սպիտակ գույնա :))

Lusina
27.07.2011, 13:41
մոխրագույնը հանումա ու համոզումա, որ սպիտակ գույնա :))

Ոչ.

Lord
27.07.2011, 13:42
ասումա որ դալտոնիկա?

Freeman
27.07.2011, 13:42
Ասում ա առաջինն են մեկն էի հանել,հիմա գրպանիս մեջ ա,փաստորեն սպիտակն էր :))
2 Ասում ա«պայմանի մեջ չկար,որ պիտի մի հատ քար հանեմ» :think

Lusina
27.07.2011, 13:43
ասումա որ դալտոնիկա?
Ոչ

Ասում ա առաջինն են մեկն էի հանել,հիմա գրպանիս մեջ ա,փաստորեն սպիտակն էր :))
2 Ասում ա«պայմանի մեջ չկար,որ պիտի մի հատ քար հանեմ» :think
2.Ոչ
1.լավ չհասկացա, մի հատ էլ ձևակերպի

Lusina
27.07.2011, 13:46
Մի քիչ օգնեմ,պարզապես գրեմ այն, ինչ արդեն գիտեք, տեսեք, Նա հաղթելու էր այն դեպքում, եթե մնացածը համոզված լինեին, որ հանել է սպիտակ քար...դեեեեեե

Freeman
27.07.2011, 13:47
Ոչ

2.Ոչ
1.լավ չհասկացա, մի հատ էլ ձևակերպի

Ձևակերպեմ՝ ասում ա են սպիտակը շուտ էի հանել,որ էս մոխրագույն ա,ուրեմն էն էլ սպիտակն էր :)) չնայած միքիչ անհավանական տարբերակ ա :8

Լավ ես դուրս եմ գալիս,չլուծեք,մինչև մի քանի ժամից գամ լուծեմ մենակ չմեջբերես ասես կարևոր չի :))

Freeman
27.07.2011, 13:48
Մի քիչ օգնեմ,պարզապես գրեմ այն, ինչ արդեն գիտեք, տեսեք, Նա հաղթելու էր այն դեպքում, եթե մնացածը համոզված լինեին, որ հանել է սպիտակ քար...դեեեեեե

Տանտիրոջից բացի ուրիշ վկաներ էլ կայի՞ն
էդ դեպքում ասում ա,վայ մոտիցս ընկավ,պարկը բացում տեսնում են մեջը մոխրագույն ա,ասում են ուրեմն սպիտակն էիր հանել :))

Lusina
27.07.2011, 13:48
Ձևակերպեմ՝ ասում ա են սպիտակը շուտ էի հանել,որ էս մոխրագույն ա,ուրեմն էն էլ սպիտակն էր :)) չնայած միքիչ անհավանական տարբերակ ա :8

Լավ ես դուրս եմ գալիս,չլուծեք,մինչև մի քանի ժամից գամ լուծեմ մենակ չմեջբերես ասես կարևոր չի :))

Ուր ես գնում համարյա լուծել ես:))
Ընդգծածս այո, մնում ա ճիշտ ասես, թե երբ ա դա ասում և ինչ անելուց հետո

Freeman
27.07.2011, 13:50

Տես հաջորդ գրածս ճիշտ ա՝գցում ա գետին,տեսնում են պարկի մեջինը մոխրագույն ա,ուրեմն էս էլ սպիտակ ա:))

Lord
27.07.2011, 13:50
միատը հանումա պահումա ցույց չի տալիս պարկի մեջինա ցույց տալիս ու ասումա որ մոտինը սպիտակնա

Lusina
27.07.2011, 13:50
Տանտիրոջից բացի ուրիշ վկաներ էլ կայի՞ն
էդ դեպքում ասում ա,վայ մոտիցս ընկավ,պարկը բացում տեսնում են մեջը մոխրագույն ա,ասում են ուրեմն սպիտակն էիր հանել :))

99%.ոց ճիշտ պատասխան;) Դե լավ էն մի տոկոսը արդեն մանրուք ա, նա մտածված քարը գցում ա հեռու, որ չտեսնեն, թե ինչ հանեց

Lusina
27.07.2011, 13:52
Տես հաջորդ գրածս ճիշտ ա՝գցում ա գետին,տեսնում են պարկի մեջինը մոխրագույն ա,ուրեմն էս էլ սպիտակ ա:))

միատը հանումա պահումա ցույց չի տալիս պարկի մեջինա ցույց տալիս ու ասումա որ մոտինը սպիտակնա

Այո, բայց չի պահում, կարող էին ստիպել , որ ցույց տա, գցում ա գետնին ուրիշ քարերի մեջ
Խնդիրը լուծված է:)

Freeman
27.07.2011, 13:52
99%.ոց ճիշտ պատասխան;) Դե լավ էն մի տոկոսը արդեն մանրուք ա, նա մտածված քարը գցում ա հեռու, որ չտեսնեն, թե ինչ հանեց

Ուռաաաաաաա (հաջորդ գրառմանս մեջ 99,56% ճիշտ պատասխան էր)

Valentina
27.07.2011, 19:06
Խնդիր.
Մեծահարուստի տղային առևանգել էին: Գողացողը պահանջում էր բերել թանկարժեք ադամանդը քաղաքի այգիներից մեկում գտնվող հեռախոսի խցիկ: Միլիցիան ամբողջովին շրջապատել էր այգին:
Մեծահարուստը մտնում է խցիկ և կատարում գողացողի բոլոր պահանջները: Ի դեպ վերջինս խցիկում չէր: Բայց նրան հաջողվում է ստանալ ադամանդը և չձերբակալվել:
Ինչպես նրան հաջողվե՞ց:

Գուգլել չկա՛: Եթե այս խնդիրը ձեզ արդեն հանդիպել է, այս դեպքում ևս խնդրում եմ չպատասխանել:

Skeptic
27.07.2011, 19:22

Խցիկի ներքևի հատվածը մետրոյի կամ ստորերկրյա այլ ճանապարհի (:))) վերևո՞ւմ էր

Գուգլել չկա՛: Եթե այս խնդիրը ձեզ արդեն հանդիպել է, այս դեպքում ևս խնդրում եմ չպատասխանել:
:pioneer

Valentina
27.07.2011, 19:55
Խցիկի ներքևի հատվածը մետրոյի կամ ստորերկրյա այլ ճանապարհի (:))) վերևո՞ւմ էր

:pioneer
1. Ոչ
2. Կարևոր է :))

Lusina
27.07.2011, 19:58
Խնդիր.
Մեծահարուստի տղային առևանգել էին: Գողացողը պահանջում էր բերել թանկարժեք ադամանդը քաղաքի այգիներից մեկում գտնվող հեռախոսի խցիկ: Միլիցիան ամբողջովին շրջապատել էր այգին:
Մեծահարուստը մտնում է խցիկ և կատարում գողացողի բոլոր պահանջները: Ի դեպ վերջինս խցիկում չէր: Բայց նրան հաջողվում է ստանալ ադամանդը և չձերբակալվել:
Ինչպես նրան հաջողվե՞ց:

Գուգլել չկա՛: Եթե այս խնդիրը ձեզ արդեն հանդիպել է, այս դեպքում ևս խնդրում եմ չպատասխանել:
Նա անձա՞մբ է վերցրել ադամանդը խցիկից

Valentina
27.07.2011, 19:59
Նա անձա՞մբ է վերցրել ադամանդը խցիկից

Ոչ:

Lusina
27.07.2011, 20:01
Ոչ:

Նա ուղարկել է
1.մարդու
2.կենդանու
3.ռոբոտի:))

Valentina
27.07.2011, 20:02
Նա ուղարկել է
1.մարդու
2.կենդանու
3.ռոբոտի:))

1. ոչ
2. այո
3.ոչ

Lusina
27.07.2011, 20:04
1. ոչ
2. այո
3.ոչ

Էս չլինի՞ խոսացած էր, դու ինձ ասել ես խնդիրը:D
Նա ուղարկել էր իր հավատարիմ
1.շանը
2.թութակին
3.Գայլին:D չէի կարող չհիշատակել պարզապես:hi

Valentina
27.07.2011, 20:07
Էս չլինի՞ խոսացած էր, դու ինձ ասել ես խնդիրը:D
Նա ուղարկել էր իր հավատարիմ
1.շանը
2.թութակին
3.Գայլին:D չէի կարող չհիշատակել պարզապես:hi

1. Ոչ
2. Ոչ
3.Ոչ

Lusina
27.07.2011, 20:08
1. Ոչ
2. Ոչ
3.Ոչ
1.Թռչու՞ն էր
2.Սողու՞ն էր
3.Տառականի՞ն էր ուղարկել:o

Skeptic
27.07.2011, 20:08
Աղավնուն: :pardon

Lusina
27.07.2011, 20:10
Աղավնուն: :pardon

Է Սկեպտիկ, մի փչացրու խնդիրը վայ:beee

Skeptic
27.07.2011, 20:10
Է Սկեպտիկ, մի փչացրու խնդիրը վայ:beee

Հը՞ն :'

Valentina
27.07.2011, 20:12
Աղավնուն: :pardon

Այո: Խնդիրը համարվում է լուծված, բայց ես մի քիչ մանրամասնեմ:
Սա իրական դեպք է, որը տեղի է ունեցել Թայվանում, հեռախոսախցիկում դրված էր աղավնի՝ վանդակի մեջ, վզից կախված էր գրություն, որ ադամանդը պետք է թողնել աղավնու վզից կախված փոքրիկ տոպրակի մեջ և բաց թողնել աղավնուն: Ու սենց ադմանդը հասնումա պատվիրատուին :))

Valentina
27.07.2011, 20:47
Խնդիր

Նյու-Յորքի փոքրիկ խանութներից մեկը կրում է "Յոթ Զանգակներ" անվանումը, բայց անվան կողքը կախված են 8 զանգակներ: Ինչու՞

Skeptic
27.07.2011, 20:51
Խնդիր

Նյու-Յորքի փոքրիկ խանութներից մեկը կրում է "Յոթ Զանգակներ" անվանումը, բայց անվան կողքը կախված են 8 զանգակներ: Ինչու՞

Ուփս, սխալ բան էի գրել: :oy

Skeptic
27.07.2011, 21:15
Խնդիր

Նյու-Յորքի փոքրիկ խանութներից մեկը կրում է "Յոթ Զանգակներ" անվանումը, բայց անվան կողքը կախված են 8 զանգակներ: Ինչու՞

Կարո՞ղ ա 8-րդը դռան բացվել-փակվելու ազդանշանի համար ա: :unsure

Valentina
27.07.2011, 21:22
Կարո՞ղ ա 8-րդը դռան բացվել-փակվելու ազդանշանի համար ա: :unsure

Ոչ:

Lusina
27.07.2011, 21:26
Խնդիր

Նյու-Յորքի փոքրիկ խանութներից մեկը կրում է "Յոթ Զանգակներ" անվանումը, բայց անվան կողքը կախված են 8 զանգակներ: Ինչու՞
Հենց տենց հայերեն էլ գրե՞լ են

Nare-M
27.07.2011, 21:29
Խնդիր

Նյու-Յորքի փոքրիկ խանութներից մեկը կրում է "Յոթ Զանգակներ" անվանումը, բայց անվան կողքը կախված են 8 զանգակներ: Ինչու՞
Այդպե՞ս է նախատեսված եղել:

Միքո
27.07.2011, 21:45
Խնդիր

Նյու-Յորքի փոքրիկ խանութներից մեկը կրում է "Յոթ Զանգակներ" անվանումը, բայց անվան կողքը կախված են 8 զանգակներ: Ինչու՞

կարողա՞ սխալ են գրել

Freeman
27.07.2011, 21:47
Կարո՞ղ ա 8-րդը դռան բացվել-փակվելու ազդանշանի համար ա: :unsure

Բոլոր զանգակներն էլ էդ խանութի տարածքում էի՞ն կախված

Valentina
27.07.2011, 22:33
Այդպե՞ս է նախատեսված եղել:
Ոչ

կարողա՞ սխալ են գրել
Այո, բայց խնդիրն ավարտվախ չէ, նոր է սկսում

Բոլոր զանգակներն էլ էդ խանութի տարածքում էի՞ն կախված
Այո

Freeman
27.07.2011, 22:35
Միամիտ ե՞ն սխալ գրել

Valentina
27.07.2011, 22:35
Միամիտ ե՞ն սխալ գրել

այո

Nare-M
27.07.2011, 22:36
Ոչ

Այո, բայց խնդիրն ավարտվախ չէ, նոր է սկսում

Այո

Իսկ սխալը անվա՞ն մեջ է, թե՞ զանգակների թվի մեջ:

Միքո
27.07.2011, 22:37

հմմ…
տերերը տարօրինակ մարդիկ են եղել ու տենց էն գրել… էլ ի՞նչ կարամ ասեմ

Freeman
27.07.2011, 22:37
այո

Պիտի գտնենք,թե ո՞նց ա եղել,որ միամիտ ա սխալ են գրե՞լ

Valentina
27.07.2011, 22:38
Իսկ սխալը անվա՞ն մեջ է, թե՞ զանգակների թվի մեջ:

հմմ…
տերերը տարօրինակ մարդիկ են եղել ու տենց էն գրել… էլ ի՞նչ կարամ ասեմ

հիմա էս հարցին ասեմ այո թե ոչ: Հարցը թեմային համապտասխան ձևակերպեք:

Միքո
27.07.2011, 22:39
Իսկ սխալը անվա՞ն մեջ է, թե՞ զանգակների թվի մեջ:

ինձ թվում է էտ հնարավոր չի պարզել, սկի տերերը չեն իմանա :D

Valentina
27.07.2011, 22:40
Պիտի գտնենք,թե ո՞նց ա եղել,որ միամիտ ա սխալ են գրե՞լ

Մի փոքր լրացուցիչ ինֆորմացիա տամ խնդրի հետ կապված: Պետք պարզել թե սխալն ինչու չէին ուղղում:

Միքո
27.07.2011, 22:41
Մի փոքր լրացուցիչ ինֆորմացիա տամ խնդրի հետ կապված: Պետք պարզել թե սխալն ինչու չէին ուղղում:

կուտ են տալիս մարդկանց :D փորձում են դրանով գրավեն հաճախորդին, ես ճի՞շտ եմ :D

Freeman
27.07.2011, 22:42

1.Փորագրած ա՞
2.տառերը թանկարժեք մետաղներից ե՞ն
3.պատճառը սխալն ուղղելու գնի հետ ա՞ կապված

Nare-M
27.07.2011, 22:42
Որ հետաքրքրությո՞ւն առաջացնեն:think

John
27.07.2011, 22:47
որ հաճախորդին էլ հետաքրքրի էդ հարցը՝ մտնի վաճառողից իմանալու, մարդ ես՝ մի բան էլ կառնի ձեռի հետ :D

Valentina
27.07.2011, 22:47
կուտ են տալիս մարդկանց :D փորձում են դրանով գրավեն հաճախորդին, ես ճի՞շտ եմ :D
այո

1.Փորագրած ա՞
2.տառերը թանկարժեք մետաղներից ե՞ն
3.պատճառը սխալն ուղղելու գնի հետ ա՞ կապված

արդեն կարևոր չէ

Որ հետաքրքրությո՞ւն առաջացնեն:think

Այո, սկզբում սխալը եղել էր անուշադրության, որի պատճառով մարդիկ հաճախ մտնում էին խանութ, զգուշացնելու համար սխալի մասին: Հետո դա դարձավ հաճախորդներին գրավելու միջոց:

Էսօր էլ խնդիր չեմ դնի, առաջարկում եմ դուք դնեք, որ ես էլ խաղամ:

Valentina
27.07.2011, 22:48
որ հաճախորդին էլ հետաքրքրի էդ հարցը՝ մտնի վաճառողից իմանալու, մարդ ես՝ մի բան էլ կառնի ձեռի հետ :D

Այո

Freeman
27.07.2011, 22:49
Էսօր էլ խնդիր չեմ դնի, առաջարկում եմ դուք դնեք, որ ես էլ խաղամ:

Ես չեմ կարա,դուրս եմ գալիս,թող ուրիշ մարդ դնի,վաղը ես կդնեմ

Միքո
27.07.2011, 22:49
սաղ հեչ, անո՞ւնն էր սխալ, թե՞ զանգակներն էին շատ :D :D

Nare-M
27.07.2011, 22:51

Հավանաբար զանգակներն են շատ եղել:))

John
27.07.2011, 22:51
փաստորեն էսօր 2րդ խնդիրն ա արդեն լուծում եմ))) Խնդիր ուզո՞ւմ եք)))

John
27.07.2011, 22:59
Խնդիր ուզո՞ւմ եք)))
չեք ուզում՝ չեմ գրի՝ այ քեզ բան... :B

Nare-M
27.07.2011, 23:00
չեք ուզում՝ չեմ գրի՝ այ քեզ բան... :B

Ուզում ենք:)

John
27.07.2011, 23:05
Ուզում ենք:)
Դե որ դու ես ասում ;)))
ՀԵՇՏ ԽՆԴԻՐ: Արգենտինայի զբոսայգիներում, լողափերում ու հրապարակներում հաճախ կարելի է հանդիպել ցուցանակների, որոնք վկայում են այն մասին, թե ինչքան շատ են արգենտինացիները սիրում ֆուտբոլը)))
ՀԱՐՑ: Ի՞նչ է գրված այդ ցուցանակների վրա:
Դե գուգլո ձյայի օգնությանը դիմելուց հետո խնդիրը հարամ անել չկա, խաղում ենք արդար ;)))

Lusina
27.07.2011, 23:12

Գրված է "Մենք ՝ արգենտինացիներս, շատ ենք սիրում ֆուտբոլը"

John
27.07.2011, 23:17
Գրված է "Մենք ՝ արգենտինացիներս, շատ ենք սիրում ֆուտբոլը"
Չէ Լուսինա ջան))) աչքդ վախեցել է չէ՞ արդեն հասարակ խնդիրներից :D

Nare-M
27.07.2011, 23:18
«Ֆուտբոլ» բառը մեջը կա՞:

Lusina
27.07.2011, 23:19
Չէ Լուսինա ջան))) աչքդ վախեցել է չէ՞ արդեն հասարակ խնդիրներից :D

Ես դասեր եմ քաղել:pioneer
Պատասխանը անմիջական կապ ունի՞
1. Արգենտինայի հետ
2. նրա ժողովրդի հետ

John
27.07.2011, 23:23
«Ֆուտբոլ» բառը մեջը կա՞:
Չգիտեմ ինչքանով ա կանոնների մեջ մտնում էս հարցը, որտև անմիջական կապ ունի պատասխանի հետ... Բայց որ դու ես ;) Հա, կա)

1. Արգենտինայի հետ
2. նրա ժողովրդի հետ
Եթե ի նկատի ունես՝ իրանց մասին պատասխանում հիշատակվում է, թե ոչ՝ ուրեմն.
1.Ոչ
2.Ոչ

Nare-M
27.07.2011, 23:27
Չգիտեմ ինչքանով ա կանոնների մեջ մտնում էս հարցը, որտև անմիջական կապ ունի պատասխանի հետ... Բայց որ դու ես ;) Հա, կա)

Շնորհակալություն:oy:

Միգուցե՝ «Ամեն ինչ Ֆուտբոլի համա՞ր» :))

Ոչ, դա նկատի չունեի, լավ հարցիս իմաստը սա է, խնդիր կփոխվե՞ր այն բանից, որ Արգենտինայի փոխարեն այլ երկիր գրված լիներ, այսինքն նրանց առանձնահատուկ ինչ-որ բան կա՞

John
27.07.2011, 23:33
Ոչ, դա նկատի չունեի, լավ հարցիս իմաստը սա է, խնդիր կփոխվե՞ր այն բանից, որ Արգենտինայի փոխարեն այլ երկիր գրված լիներ, այսինքն նրանց առանձնահատուկ ինչ-որ բան կա՞
Ոչ, չէր փոխվի

Lusina
27.07.2011, 23:43
Շնորհակալություն:oy:

Միգուցե՝ «Ամեն ինչ Ֆուտբոլի համա՞ր» :))

Հարց ունեք:read

John
27.07.2011, 23:49
Շնորհակալություն:oy:

Միգուցե՝ «Ամեն ինչ Ֆուտբոլի համա՞ր» :))

Կներեք, չէի նկատել, Լուսինային շնորհակալ եմ հուշման համար: Ցավոք, սխալ է պատասխանը

Skeptic
27.07.2011, 23:49
1. Այստեղ չի թույլատրվում ֆուտբոլ խաղալ,
2. Այստեղ կարելի է ֆուտբոլ խաղալ:

:))

John
27.07.2011, 23:53
1. Այստեղ չի թույլատրվում ֆուտբոլ խաղալ,
2. Այստեղ կարելի է ֆուտբոլ խաղալ:

:))
1.Այոոոոո, շնորհավորում եմ))

ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼԸ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Lusina
27.07.2011, 23:55
Իսկ ցուցանակների իմաստը 1. միայն այն էր, որ ցույց տան նրանց սերը ֆուտբոլի հանդեպ
2.Թե՞ ֆուտբոլի միջոցով գրավում էին այլ բանի, ասենք "սրճարանում ցուցադրվում է ֆուտբոլ","Հյուրանոցի բոլոր սենյակներում ցուցադրվում է ֆուտբոլ" և այլն :))

Lusina
27.07.2011, 23:56

Հարցը հանված է:))

Nare-M
28.07.2011, 00:00
Մի խնդիր էլ ես տեղադրեմ::)

Աղջիկը տղային հարցնում է. «Դու ինձ սիրո՞ւմ ես»: Տղան լռում է: Աղջիկը երկրորդ անգամ է հացնում. «Դու ինձ սիրո՞ւմ ես»: Տղան նորից լռում է: Աղջիկը երրորդ անգամ է հարցնում. «Դու ինձ սիրո՞ւմ ես»: Տղան ասում է «այո»: Աղջիկը մահանում է:
Ինո՞ւ:

Skeptic
28.07.2011, 00:02

Կարո՞ղ ա տղան ատամներով բռնել էր պարանը, որից կախված էր աղջիկը: :} /ագռավի ու աղվեսի առակը հիշեցի :D/

Lusina
28.07.2011, 00:03

1.Ուրախությունից
2.Զարմանքից
3.Ավտովթար ա լինում, էնքան ա խոսացնում, դե տանը կհարցնեիր էլի աղջիկ ջան
4.Տղեն ա սպանում
Հակված եմ 4.րդ տարբերակին

Nare-M
28.07.2011, 00:06
Կարո՞ղ ա տղան ատամներով բռնել էր պարանը, որից կախված էր աղջիկը: :} /ագռավի ու աղվեսի առակը հիշեցի :D/

Այո:)): Կրկեսի աշխատողներ են եղել, ու այդ ժամանակ իրենց հերթական համարի փորձն էին կատարում:

Skeptic
28.07.2011, 00:07
Օյ :oy

Lusina
28.07.2011, 14:15
Մի հատ խնդիր դնեմ, որի լուծումը եթե չնայեի երևի մի ժամ կմտածեի, ազնվությամբ:))
Մի մարդ հարբած վիճակում վերադառնում է տուն, նա մեքենայով չէր և փողոցի մեջտեղով քայլելով գնում էր, փողոցը լուսավորված չէր ո՛չ փողոցային լույսերով, ո՛չ լուսնի լույսով, բացի դրանից այդ մարդու հագին սև շորեր էին, սակայն երբ մի մեքենա թեքվեծ և մտավ այդ փողոց, նա նկատեց այդ մարդուն և շրջանցեց նրան.Ինչպե՞ս

Freeman
28.07.2011, 14:17

Մեքենայի լույսով էդ մարդը լուսավորվեց,երևաց :think

Skeptic
28.07.2011, 14:18

Կարո՞ղ ա ձեռքը շիշ կար, որի վրայից մեքենայի լուսարձակների լույսն անդրադարձավ:

Lusina
28.07.2011, 14:18
Մեքենայի լույսով էդ մարդը լուսավորվեց,երևաց :think

Վայ մոռացել էի նշել, մեքենայի լույսերը նույնպես միացած չէին

Arpine
28.07.2011, 14:18
Մի հատ խնդիր դնեմ, որի լուծումը եթե չնայեի երևի մի ժամ կմտածեի, ազնվությամբ:))
Մի մարդ հարբած վիճակում վերադառնում է տուն, նա մեքենայով չէր և փողոցի մեջտեղով քայլելով գնում էր, փողոցը լուսավորված չէր ո՛չ փողոցային լույսերով, ո՛չ լուսնի լույսով, բացի դրանից այդ մարդու հագին սև շորեր էին, սակայն երբ մի մեքենա թեքվեծ և մտավ այդ փողոց, նա նկատեց այդ մարդուն և շրջանցեց նրան.Ինչպե՞ս

1.ցերեկ էր, թե՞ գիշեր

Lusina
28.07.2011, 14:19
Մեքենայի լույսով էդ մարդը լուսավորվեց,երևաց :think

Վայ մոռացել էի նշել, մեքենայի լույսերը նույնպես միացած չէին

Freeman
28.07.2011, 14:19
Ցերեկ է՞ր

Lusina
28.07.2011, 14:20
1.ցերեկ էր, թե՞ 2.գիշեր

1.աո
2.Ոչ
Խնդիրը լուծվեց:))

Freeman
28.07.2011, 14:22
1.աո
2.Ոչ
Խնդիրը լուծվեց:))

Որ ասում էիր «ազնիվ խոսք առանց պատասխանը նայելու մի ժամ մտեծել եմ»,էդ մեծ հուշում էր,առանց դրա կարող ա ես մի շաբաթ մտածեի :))

Lusina
28.07.2011, 14:29
Ցերեկ է՞ր
Այո

Որ ասում էիր «ազնիվ խոսք առանց պատասխանը նայելու մի ժամ մտեծել եմ»,էդ մեծ հուշում էր,առանց դրա կարող ա ես մի շաբաթ մտածեի :))
Դե ես միանգամից նայել էի պատասխանը, բայց իմ վրա համոզված եմ, որ կմտածեի առնվազն մի ժամ:)) Ում մտքով կանցներ հարբած մարդը ցերեկով գնար տուն :D
Դե խնդիր դրեք

Arpine
28.07.2011, 14:31
հարց
2 հոգի վազում են դեպի գետը , որ անցնեն, բայց նավակը մեկն է, որը կարող է տանել ընդամենը մեկին: Ինչպես՞ կարող են 2-ն էլ անցնել գետը

Lusina
28.07.2011, 14:32
հարց
2 հոգի վազում են դեպի գետը , որ անցնեն, բայց նավակը մեկն է, որը կարող է տանել ընդամենը մեկին: Ինչպես՞ կարող են 2-ն էլ անցնել գետը

Գետի տարբեր կողմերու՞մ են

Skeptic
28.07.2011, 14:33
հարց
2 հոգի վազում են դեպի գետը , որ անցնեն, բայց նավակը մեկն է, որը կարող է տանել ընդամենը մեկին: Ինչպես՞ կարող են 2-ն էլ անցնել գետը

Շատ հեշտ, եթե հանդիպակաց մայթերին են գտնվում: :pardon

Arpine
28.07.2011, 14:35
Շատ հեշտ, եթե հանդիպակաց մայթերին են գտնվում: :pardon

Այո

Lusina
29.07.2011, 23:35
Տրամաբանականի թեմայում հույս չունեմ նենց խնդիր դնելու, որ չի եղել:))
Ոչ ստանդարտ մտածողների համար խնդիր (տենց էր գրած:sulel)
Մի մարդ մեքենա էր վարում լողի համար նախատեսված(դե ստորջրյաներից էլի) ակնոցներով.Ինչու՞

Arpine
29.07.2011, 23:37

մեքենայի դիմացի ապակին չկար՞:))

Lusina
29.07.2011, 23:38
մեքենայի դիմացի ապակին չկար՞:))

Ոչ:)

Valentina
29.07.2011, 23:39
Սուզանավի վարորդն է՞ր

Lusina
29.07.2011, 23:40
Սուզանավի վարորդն է՞ր

Ոչ, սովորական մեքենայի մեջ էր

Nare-M
29.07.2011, 23:43
Միգուցե ջրի վրա էր վարո՞ւմ:

Lusina
29.07.2011, 23:43
Միգուցե ջրի վրա էր վարո՞ւմ:

Ոչ:)

Arpine
29.07.2011, 23:44
կարողա ուղղակի իրեն տենց էր հարմար

Lusina
29.07.2011, 23:46
կարողա ուղղակի իրեն տենց էր հարմար

Այո, բայց պետք է բացատրել ինչու:)

Arpine
29.07.2011, 23:49
միշտ էր էդպես անում

Lusina
29.07.2011, 23:49
միշտ էր էդպես անում

Ոչ.

Valentina
29.07.2011, 23:51
Ակնոցները աչքերին է՞ին

Lusina
29.07.2011, 23:51
Ակնոցները աչքերին է՞ին

Այո

Nare-M
29.07.2011, 23:52
Իսկ ակնոցները արևայի՞ն են:

Valentina
29.07.2011, 23:52
Որովհետև արևի համար նախատեսված ակնոցները մոտը չէին

Arpine
29.07.2011, 23:52
իր համար էր անում թե՞ ուրիշի

Lusina
29.07.2011, 23:56
Իսկ ակնոցները արևայի՞ն են:
Ոչ.

Որովհետև արևի համար նախատեսված ակնոցները մոտը չէին
Ոչ.չեմ ուզում ասեմ, որ մոտ ես

1.իր համար էր անում 2. թե՞ ուրիշի

1.Այո
2.Այո, որոշ իմաստով

Skeptic
29.07.2011, 23:58
Ավտոն կաբրիոլե՞տ էր:

Lusina
29.07.2011, 23:58
Ավտոն կաբրիոլե՞տ էր:

Կարևոր չէ

Nare-M
30.07.2011, 00:01
Կարճատես կամ հեռատես է::pardon

Lusina
30.07.2011, 00:04
Կարճատես կամ հեռատես է::pardon

Այո:) Նա կորցրել էր իր օպտիկական ակնոցները, իսկ այդ ժամանակ հանգստի մեջ էր և իր մոտ էին լողի ակնոցները,որոնք նույնպես օպտիկական էին:)
Հ.Գ. Իրականում Վալենտինան մոտ էր, բայց այդ մասին սպիտակ տառերով էի գրել:oy

Lord
30.07.2011, 00:05
կարողա ինժինեռ էր, նոր տեսակի ջրային ավտոմեքենա էր փորձարկում?

Valentina
30.07.2011, 00:06
Լավ սպասեք ասեմ, որովհետև վաղո չէ մյուս օրը Վարդավառնա, ու նա պաշտպանվում էր ջրվելուց:
Հ.Գ. Սպիտակ տառերով սպիտակի վրայա գրել...

Lusina
30.07.2011, 00:08
կարողա ինժինեռ էր, նոր տեսակի ջրային ավտոմեքենա էր փորձարկում?
Ոչ, արդեն լուծվել ա;)

Լավ սպասեք ասեմ, որովհետև վաղո չէ մյուս օրը Վարդավառնա, ու նա պաշտպանվում էր ջրվելուց:
Հ.Գ. Սպիտակ տառերով սպիտակի վրայա գրել...
Պատասխանը ընդունվում է, տարբերակ ա:D
Հ.Գ. Դե ոչ ստանդարտ խնդիր էր, ոչ ստանդարտ հուշեցի:oy

Lord
30.07.2011, 00:16
էտ ստորջրյա ակնոցները օպտիկական էին?

Lusina
30.07.2011, 00:18
էտ ստորջրյա ակնոցները օպտիկական էին?

Այո, կարգին օպտիկայում էլ վաճառում են, ինքս եմ լսել:))

Nare-M
30.07.2011, 00:19
էտ ստորջրյա ակնոցները օպտիկական էին?
Ըստ խնդրի՝ այո:)

Lord
30.07.2011, 00:26
Այո, կարգին օպտիկայում էլ վաճառում են, ինքս եմ լսել:))

ջրային ակնոցները մենակ ջրի մեջ են նորմալ ցույց տալիս, ջրից դուրս լավ չի երևում, ավելի հեշտ կլիներ իրեն առանց էտ ջրային ակնոցների քշեր, խնդիր կազմողը աչքիս լողալ չգիտի :))

Nare-M
30.07.2011, 00:34
Մեկն էլ ես դնեմ::) Եթե եղել է, ասեք:

Անմարդ տարածություն, դիակ, կողքին պարկ:
Պարզել հանգամանքները:

Lusina
30.07.2011, 00:38
Մեկն էլ ես դնեմ::) Եթե եղել է, ասեք:

Անմարդ տարածություն, դիակ, կողքին պարկ:
Պարզել հանգամանքները:

Դագաղի մե՞ջ է:unsure

Nare-M
30.07.2011, 00:39
Դագաղի մե՞ջ է:unsure

Ոչ:)

Lusina
30.07.2011, 00:43
Լավ էս մի տարբերակն էլ գրեմ ու գնամ, մի քիչ դաժան ա, բայց դե....Կարո՞ղ ա մարդու ոտքերից քարերով լի պարկ են կապել ու նետել են օվկիանոսի հատակը

Valentina
30.07.2011, 00:46
Մեկն էլ ես դնեմ::) Եթե եղել է, ասեք:

Անմարդ տարածություն, դիակ, կողքին պարկ:
Պարզել հանգամանքները:

Ալեքսանդր Դյումա, Էդմոն Դանտես, Իֆ ամրոց:

Nare-M
30.07.2011, 00:47
Լավ էս մի տարբերակն էլ գրեմ ու գնամ, մի քիչ դաժան ա, բայց դե....Կարո՞ղ ա մարդու ոտքերից քարերով լի պարկ են կապել ու նետել են օվկիանոսի հատակը

Ոչ:

Lusina
30.07.2011, 00:48
Ալեքսանդր Դյումա, Էդմոն Դանտես, Իֆ ամրոց:

Տես է, ես էլ նույն գիրքը հիշեցի, բայց հաջորդող դեպքերը:))

Nare-M
30.07.2011, 00:49
Ալեքսանդր Դյումա, Էդմոն Դանտես, Իֆ ամրոց:

Ոչ:)

Lusina
30.07.2011, 12:52
Մեկն էլ ես դնեմ::) Եթե եղել է, ասեք:

Անմարդ տարածություն, դիակ, կողքին պարկ:
Պարզել հանգամանքները:
1. Պարկը դատա՞րկ էր
2.մարդը այդտե՞ղ էր մահացել

Nare-M
30.07.2011, 20:36
1. Պարկը դատա՞րկ էր
2.մարդը այդտե՞ղ էր մահացել

1. Ոչ
2. Այո

Lusina
30.07.2011, 20:40
1.Պարկի մեջ մա՞րդ էր
2.Այդ մարդը սպանվե՞լ էր

Nare-M
30.07.2011, 20:43
1.Պարկի մեջ մա՞րդ էր
2.Այդ մարդը սպանվե՞լ էր

1. Ոչ
2. Ոչ

Lusina
30.07.2011, 20:46
1. Ոչ
2. Ոչ

Պարկի մեջ
1.Անշունչ ի՞ր էր
2.Կենդանի արարա՞ծ էր
3.Անմիջական առնչություն ունե՞ր մարդու մահանալու հետ

Nare-M
30.07.2011, 20:48
Պարկի մեջ
1.Անշունչ ի՞ր էր
2.Կենդանի արարա՞ծ էր
3.Անմիջական առնչություն ունե՞ր մարդու մահանալու հետ

1. Այո
2. Ոչ
3. Այո

Lusina
30.07.2011, 20:49
Վերևի՞ց էին ընկել այդ տարածություն

Nare-M
30.07.2011, 20:52
Վերևի՞ց էին ընկել այդ տարածություն

Այո

Lusina
30.07.2011, 20:54
Այո

Միգուցե (երբեք չեմ հիշի հայերեն տարբերակը:oy) պառաշուտով ցատկել էր, բայց այն չէ՞ր բացվել

Nare-M
30.07.2011, 20:59
Միգուցե (երբեք չեմ հիշի հայերեն տարբերակը:oy) պառաշուտով ցատկել էր, բայց այն չէ՞ր բացվել

Ճիշտ այդպես:) ես էլ էտ բառը չեմ հիշում:oy

Lusina
30.07.2011, 21:04
Ճիշտ այդպես:) ես էլ էտ բառը չեմ հիշում:oy

Գտա," անկարգե"լ Նարե ջան:))
Հ.Գ.Էս Խնդրի համար, ԻՀԿ, Էդմոն Դանտեսի տարբերակը ավելի հետաքրքիր պատասխան է:)

Skeptic
31.07.2011, 02:19
Խնդիր. /հուսամ` չի եղել/

1. Դա միշտ հուզված/գրգռված է,
2. Դա շատ ընտանիքներում կա, հաճախ դրանց լիարժեք անդամ է,
3. Դուք կարող եք դրա վրա խաղ խաղալ,
4. Դա շատ հարուստ է,
5. Դա տոկոսներ է տալիս,
6. Դա միշտ վերև է նայում,
7. Եվ.....
8. Դա նման է երկնքում լույսի,
9. Դա կարգավորում է իրենից աջ գտնվող բաները,
10. Դա կարգավորում է իրենից ձախ գտնվող բաները:

Հարց. ի՞նչ են դրանք:

Lusina
31.07.2011, 15:32

Նյութակա՞ն ա

Arpine
31.07.2011, 15:46

միգուցե գումա՞ր :think

Skeptic
31.07.2011, 16:53
Նյութակա՞ն ա
Այո:

միգուցե գումա՞ր :think
Ոչ, բայց 4-րդը գումարի հետ ա կապված:

Skeptic
01.08.2011, 19:34
Լավ, քանի որ ոչ ոք լուծելու հավես չունի, պատասխանը դնեմ.

Կոմպի ստեղնաշարի թվերն են, եթե Shift-ը պահած հավաքեք.
1. !
2. @
3. #
4. $
5. %
6. ^
7. &
8. *
9. (
10. ) /0/

Skeptic
01.08.2011, 19:36
Դե խնդիր դրեք: :sad

Arpine
01.08.2011, 22:22
մեկդ խնդիր դրեք

Ameli
01.08.2011, 22:30
Լավ մի ներվայինացեք :)) , մի հատ հեշտ խնդիր դնեմ, բայց որ գուգլել եք չէէ, էլ չեմ խաղա :beee

Ուրեմն, մեկին գտնում են նկուղում կախված, այդտեղ աթոռ չկա /կախվելով ինքնասպան լինելու գլխավոր պարագաներից մեկը/ , ինչպե՞ս :

Lusina
01.08.2011, 22:35

1.Սեղան կարար դներ,2. կամ աստիճան, 3.կամ բազկաթոռ, կամ.......

Ameli
01.08.2011, 22:38
1.Սեղան կարար դներ,2. կամ աստիճան, 3.կամ բազկաթոռ, կամ.......

ոչ, ոչ, ոչ

Lusina
01.08.2011, 22:41
Կարող էր պարանը կապել առաջին հարկից և ոտքով բացել նկուղ տանող դռնակը ու .......չգիտեմ լավ նկարագրեցի, թե ոչ...կարճ ասած՝ պարանը նկուղի՞ առաստաղից էր կապած

Ameli
01.08.2011, 22:45
Կարող էր պարանը կապել առաջին հարկից և ոտքով բացել նկուղ տանող դռնակը ու .......չգիտեմ լավ նկարագրեցի, թե ոչ...կարճ ասած՝ պարանը նկուղի՞ առաստաղից էր կապած

այո, պարանը նկուղի առաստաղից էր կապած.....կարծես թե հասկացա ինչ նկատի ունես, բայց՝ ոչ

Nare-M
01.08.2011, 22:50
Առաստաղը ցածր էր, և մարդը ուղղակի ոտքերը ծալել է::esim

Ameli
01.08.2011, 22:53

ոչ.

Lusina
01.08.2011, 22:53
Կարող էր նաև այսպես.......պարանը կապում է, թռնում է ու գլուխը մտցնում է օղակի մեջ, դե էսպես ավելի հեշտ ա էլի:8

Nare-M
01.08.2011, 22:57
Կամ էլ, ինքը չի կախվել, «օգնել են» որ կախվի:

Ameli
01.08.2011, 22:59
Կարող էր նաև այսպես.......պարանը կապում է, թռնում է ու գլուխը մտցնում է օղակի մեջ, դե էսպես ավելի հեշտ ա էլի:8

ոչ :)) , ավելի լավ է իրավիճակը նկարագրող հարցեր տաս:

Lusina
01.08.2011, 23:00
ոչ :)) , ավելի լավ է իրավիճակը նկարագրող հարցեր տաս:

Բայց ինչու՞, շատ լավ տարբերակ էր, թող ոստիկաններն էլ մտածեն, թե նրան սպանել են
Հ.Գ. Դե լավ, քանի Ռամշը չի տուգանել, օֆֆթոփս ուղղեմ, հարց ՝նա ուզու՞մ էր մեռնել

Ameli
01.08.2011, 23:04
1.Բայց ինչու՞, 2.շատ լավ տարբերակ էր,3. թող ոստիկաններն էլ մտածեն, 4.թե նրան սպանել են

1.Կարևոր չէ :))
2.այո, համաձայն եմ :))
3.այո, լրիվ համամիտվում եմ :))
4.ըըըըմ, ոչ :nea

Lusina
01.08.2011, 23:07
Լավ մի ներվայինացեք :)) , մի հատ հեշտ խնդիր դնեմ, բայց որ գուգլել եք չէէ, էլ չեմ խաղա :beee

Ուրեմն, մեկին գտնում են նկուղում կախված, այդտեղ աթոռ չկա /կախվելով ինքնասպան լինելու գլխավոր պարագաներից մեկը/ , ինչպե՞ս :

Այդ մեկը Շեռլոկ Հոլմսն է՞ր
Հ.Գ. Հարց ես բաց թողել:)

Ameli
01.08.2011, 23:07
Այդ մեկը Շեռլոկ Հոլմսն է՞ր

Ոչ, նույնիսկ կարևոր էլ չի

Lusina
01.08.2011, 23:08
Ոչ, նույնիսկ կարևոր էլ չի

Միգուցե նրա հնարքը կարդացած մե՞կն էր
Հ.Գ. Մարդը մահացա՞ծ էր

Ameli
01.08.2011, 23:16
Միգուցե նրա հնարքը կարդացած մե՞կն էր
Հ.Գ. Մարդը մահացա՞ծ էր

կարևոր չէ
այո, քանզի կախվել էր

Arpine
01.08.2011, 23:18
ինքն էր կախվել թե՞ օգնել էին

Ameli
01.08.2011, 23:19
1.ինքն էր կախվել թե՞2. օգնել էին

1.այո
2.ոչ

Nare-M
01.08.2011, 23:19
Բայց ինչու՞, շատ լավ տարբերակ էր, թող ոստիկաններն էլ մտածեն, թե նրան սպանել են
Հ.Գ. Դե լավ, քանի Ռամշը չի տուգանել, օֆֆթոփս ուղղեմ, հարց ՝նա ուզու՞մ էր մեռնել

Հարց ունես;)

Lusina
01.08.2011, 23:20
կարևոր չէ
այո, քանզի կախվել էր

Պարտադիր չէր, որ մահացած լիներ, կարող էր հնարքի դիմած լինել;)
Հ.Գ. Այդ դեպքում Նարեի հարցը, որը այդպես էլ չնկատեցիր,1. նրան օգնե՞լ էին կախվելու հարցում, և իմ հարցերից մեկը,2. նա ուզու՞մ էր մահանալ

Arpine
01.08.2011, 23:22
միգուցե նա ոտքեր չուներ և իր սայլակն էր մի կողմ հրել

Ameli
01.08.2011, 23:26
Հարց ունես;)

Պարտադիր չէր, որ մահացած լիներ, կարող էր հնարքի դիմած լինել;)
Հ.Գ. Այդ դեպքում Նարեի հարցը, որը այդպես էլ չնկատեցիր,1. նրան օգնե՞լ էին կախվելու հարցում, և իմ հարցերից մեկը,2. նա ուզու՞մ էր մահանալ

Վայ, կներեք, չէի նկատել: 1.ոչ, 2. այո

միգուցե նա ոտքեր չուներ և իր սայլակն էր մի կողմ հրել

ոչ

Lusina
01.08.2011, 23:29
1.Նա ինչ-որ պատճառ ունե՞ր նման ինքնասպանության համար2.Ինչ-որ բա՞ն էր ուզում դրանով ապացուցել:

Ameli
01.08.2011, 23:31
Նա ինչ-որ նպատակ ունե՞ր նման ինքնասպանության համար

ոչ, երևի ուղղակի ինքնատիպ մահ էր ուզում, էէհհհհ, ուզում եք բերնիցս խոսք քաշե՞ք :angry:D

Arpine
01.08.2011, 23:36
իսկ սենյակում այլ իր կար որ կարող էր աթոռի «դեր տանել»

soultaker
01.08.2011, 23:39
Նկուղի առաստաղը բոլոր կետերում հատակից նույն բարձրության վրա՞ էր: