PDA

Դիտել ողջ տարբերակը : «Այո», «ոչ», «կարևոր չէ» խնդիրներ

Էջեր : 1 2 3 4 [5] 6 7 8

Ameli
13.07.2011, 20:05
Կարող ա՞ աղջիկը տղայի հետ ծանոթանալիս դեռ չգիտեր մոր մահվան մասին:think

ոչ

1. Իսկ աղջիկը մտադրվա՞ծ սպանեց քրոջը
2. Միգուցե նա հայելիում, որի առաջ սանրվում էր քույրը, տեսավ իրեն, և «իր» վրա կրակեց, այսինք հայելու ուղղությումբ և սպանեց քրոջը

1.այո
2.ոչ

կարողա սպանեց քրոջը, որ թաղմում լինի ու էտ տղային նորից տեսնի?

այո, ասում են այս խնդրի պատասխանը միանգամից գտնողները պոտենցիալ մարդասպաններ են, մարդասպանի հոգեբանություն ունեն :))

yerevanci
13.07.2011, 20:16
այդ տղան թաղման բյուրոյում էր աշխատում, կամ նմանատիպ մի տեղ

Ameli
13.07.2011, 20:20
այդ տղան թաղման բյուրոյում էր աշխատում, կամ նմանատիպ մի տեղ

Այդ ու՞մ մասին ես ասում, իմ խնդրի տղա՞յի, թե՞ Լորդի :))

yerevanci
13.07.2011, 20:29
քո խնդիրի տղայի :)

Վահե-91
13.07.2011, 20:33
Ameli, շատ տրամաբանական բան հարցրեց yerevanci-ն, որովհետև եթե էդ տղեն պետքա թաղման ժամանակ գար, ուրեմն ինքը կամ ՙՙմահն՚՚ էր կամ կատաֆալկի շոֆերը կամ փոս փորողը :) աչքիս դու էլ լավ տեղյակ չես պատմությանը :D

Ameli
13.07.2011, 20:37

Վաայ, ոնց լսել եմ նենց էլ գրում եմ :)) , իսկ էդ տղեն ով էր , ինչացու էր, էլ կարևոր չի կարևորը կարողացել էր աղջկան՝ քրոջը սպանելու աստիճան խելքահան անել :))

yerevanci
13.07.2011, 20:39
Վաայ, ոնց լսել եմ նենց էլ գրում եմ :)) , իսկ էդ տղեն ով էր , ինչացու էր, էլ կարևոր չի կարևորը կարողացել էր աղջկան՝ քրոջը սպանելու աստիճան խելքահան անել :))

փաստորեն խնդիրը վերջացելա, իսկ էտ տղայի ով լինելը կապ ունի էնքան, որ աղջիկը սպանումա քրոջը այդ տղային նորից տեսնելու համար, իսկ եթե նրանք թաղման օրն էին ծանոթացել և միմյանց հետ մինչ այդ ծանոթ չեն եղել, ուրեմն այդ տղան նման աշխատանք է ունեցել, իսկ աղջիկը որպեսզի կրկին տեսնի այդ տղային սպանումա քրոջը, որ լինի թաղում, և այդ տղան էլի գա

Ameli
13.07.2011, 20:41
փաստորեն խնդիրը վերջացելա

Փաստորեն :pardon

Վահե-91
13.07.2011, 20:54
Վաայ, ոնց լսել եմ նենց էլ գրում եմ :)) , իսկ էդ տղեն ով էր , ինչացու էր, էլ կարևոր չի կարևորը կարողացել էր աղջկան՝ քրոջը սպանելու աստիճան խելքահան անել :))

կարողա էդ տղեն էլեկտրիկ էր, էդ օրը գործով եկել էր, հանդիպել էին :hands

Lusina
13.07.2011, 20:56
այո, ասում են այս խնդրի պատասխանը միանգամից գտնողները պոտենցիալ մարդասպաններ են, մարդասպանի հոգեբանություն ունեն :))

Հա՞ որ:sulel

Ameli
13.07.2011, 21:36
Հա՞ որ:sulel

հա դե ամեն ասածի չեն հավատա Լուս ջան :))

yerevanci
15.07.2011, 18:40
Մի մարդ ապրում է 17-րդ հարկում: նա վերելակով բարձրանում է միայն այն դեպքում, երբ դրսում եղանակը անձրևային է, կամ վերելակում նրա հետ մի այլ մարդ էլ է լինում: Իսկ եթե եղանակը արևային է, ապա նա վերելակով բարձրանում է մինչև 9-րդ հարկ, որից հետո շարունակում է ոտքով բարձրանալ: Ինչու՞

Ով գիտի պատասխանը, թող ՊՄ-ով գրի, մյուսները թող մտածեն

Rammstein
15.07.2011, 18:55

1. 1-ինից մինչեւ 17-րդ հարկ միեւնո՞ւյն վերելակով են բարձրանում:
2. Էդ մարդու առողջության հետ ամեն ինչ կարգի՞ն է:

Freeman
15.07.2011, 19:32

Մենակ ինքն ա՞ տենց անում,թե՞ 9-ից բարձր հարկերում ապրողներն էլ

yerevanci
15.07.2011, 19:48
1. 1-ինից մինչեւ 17-րդ հարկ միեւնո՞ւյն վերելակով են բարձրանում:
2. Էդ մարդու առողջության հետ ամեն ինչ կարգի՞ն է:

1. այո
2. այո

yerevanci
15.07.2011, 19:49
1. Մենակ ինքն ա՞ տենց անում, 2. թե՞ 9-ից բարձր հարկերում ապրողներն էլ

1. այո
2. ոչ

Միքո
15.07.2011, 20:25
վերելակը ճախարակովա՞

yerevanci
15.07.2011, 20:27
վերելակը ճախարակովա՞

ո չ

Skeptic
15.07.2011, 20:29
Ասեմ, էլի: :))

yerevanci
15.07.2011, 20:30
Ասեմ, էլի: :))

ասա, բայց լրիվ ես ասելու

Skeptic
15.07.2011, 20:42
ասա, բայց լրիվ ես ասելու

Էդ մարդը թզուկ էր: Ձեռքը առավելագույնը հասնում էր 9-րդ հարկի կոճակին, դրա համար արևոտ օրերին (եթե հետը մարդ չէր լինում) մինչև էդ հարկն էր վերելակով բարձրանում: Իսկ անձրևոտ օրերին օգնության էր գալիս զոնԾիկը: :))

yerevanci
15.07.2011, 20:46

այոոոոոոոոոոոոոոո, մի հատ նոր խնդիր, սրա նման մի հատ եղել է, բայց մի քիչ տարբեր
երեկ չէ առաջին օրը նա 17 տարեկան էր, բայց մյուս տարի նա կլինի 20, ինչպե՞ս

Skeptic
15.07.2011, 20:53
այոոոոոոոոոոոոոոո, մի հատ նոր խնդիր, սրա նման մի հատ եղել է, բայց մի քիչ տարբեր
երեկ չէ առաջին օրը նա 17 տարեկան էր, բայց մյուս տարի նա կլինի 20, ինչպե՞ս

Էս էլ գիտեմ :oy
Նա ծնվել ա դեկտեմբերի 31-ին, իսկ հեղինակը հարցադրումն անում ա հունվարի 1-ին. երեկ չէ առաջին օրը, այսինքն, օրինակ, 2010թ. դեկտեմբերի 30-ին, նա 17 տարեկան էր, ամսի 31-ին դառավ 18, հիմա 2011թ. հունվարի 1-ն ա => հաջորդ տարի` 2012թ.-ին, նա կդառնա 20 տարեկան:

:{

yerevanci
16.07.2011, 14:48
կեցցես

Ameli
16.07.2011, 22:47
Խնդիր

Ամառային շոգ օրերից մի օր Կալիֆորնիայի այգիներից մեկում տաք շորեր հագած մարդու դիակ են գտնում:

Հարց՝ ի՞նչ էր պատահել:

Lusina
16.07.2011, 22:51
Խնդիր

Ամառային շոգ օրերից մի օր Կալիֆորնիայի այգիներից մեկում տաք շորեր հագած մարդու դիակ են գտնում:

Հարց՝ ի՞նչ էր պատահել:

Շոգից մահացել էր, ամառվա էդ շոգին տաք շորերով, բա ինչ կաներ:))
Իսկ հիմա լուրջ -1.այդ մարդը ամռա՞նն էր մահացել
2. Եթե 1.ը ոչ, ապա ինչ-որ պատճառով միայն ամռա՞նը կարող էին գտնել դիակը

Ameli
16.07.2011, 22:56
Շոգից մահացել էր, ամառվա էդ շոգին տաք շորերով, բա ինչ կաներ:))
Իսկ հիմա լուրջ -1.այդ մարդը ամռա՞նն էր մահացել
2. Եթե 1.ը ոչ, ապա ինչ-որ պատճառով միայն ամռա՞նը կարող էին գտնել դիակը

1. այո
2. 1ից => այո

Lusina
16.07.2011, 22:58
1. այո
2. 1ից => այո

Միգուցե պատճառը ձյունն էր, որը այդ տարի որոշել էր գարնանը չհալվել ՝ ամռանը նոր հալվել:D

Ameli
16.07.2011, 23:04
Միգուցե պատճառը ձյունն էր, որը այդ տարի որոշել էր գարնանը չհալվել ՝ ամռանը նոր հալվել:D

:)) ոչ

Lusina
16.07.2011, 23:08
1.Իսկ այգին պատահաբար գերեզմանոց չէ՞ր:unsure
Պատճառը բնական ինչ-որ երևու՞յթ է (ջրհեղեղ, փոթորիկ և այլն)

Ameli
16.07.2011, 23:11
1.Իսկ այգին պատահաբար գերեզմանոց չէ՞ր:unsure

ոչ

Պատճառը բնական ինչ-որ երևու՞յթ է (ջրհեղեղ, փոթորիկ և այլն)

ոչ

Lusina
16.07.2011, 23:12
1.Այդ մարդը սպանվա՞ծ էր
2.Նրան հե՞շտ գտան

Ameli
16.07.2011, 23:14
1.Այդ մարդը սպանվա՞ծ էր
2.Նրան հե՞շտ գտան

1. ոչ, մեռած էր
2.կարևոր չէ

Lusina
16.07.2011, 23:16
1. ոչ, մեռած էր
2.կարևոր չէ

Միգուցե թափառաշրջիկ էր և գետնին ընկած է եղել, ոչ ոքի մտքով չի անցել ,որ մահացած է.......
էս ինչ դաժան բաներ եմ ասում:unsure

Ռեդ
16.07.2011, 23:20
Ինֆարկտ ա էլի :(:

Skeptic
17.07.2011, 00:56
Կարո՞ղ ա` ինքնաթիռից էր ընկել: :D

Ameli
17.07.2011, 07:10
Միգուցե թափառաշրջիկ էր և գետնին ընկած է եղել, ոչ ոքի մտքով չի անցել ,որ մահացած է.......
էս ինչ դաժան բաներ եմ ասում:unsure

ոչ

Ինֆարկտ ա էլի :(:

ոչ

Կարո՞ղ ա` ինքնաթիռից էր ընկել: :D

այո , եթե նախօրոք գիտեիր թող ուրիշները մտածեն ու ասեն, խնդիրը ավարտված չեմ համարում, նենց որ մտածեք երեխեք, Սկեպտին մի նայեք

Skeptic
17.07.2011, 09:15
այո , եթե նախօրոք գիտեիր թող ուրիշները մտածեն ու ասեն, խնդիրը ավարտված չեմ համարում, նենց որ մտածեք երեխեք, Սկեպտին մի նայեք

Նախօրոք չգիտեի, ուղղակի տաք հագնված մարդը Կալիֆորնիայում, որտեղ սովորաբար ամբողջ տարին տաք ա լինում, գործ չուներ անելու: :pardon Ու ամենապարզ հետևությունը, որ մտքովս անցավ, էդ էր:

Valentina
17.07.2011, 11:19
Խնդիր

Ամառային շոգ օրերից մի օր Կալիֆորնիայի այգիներից մեկում տաք շորեր հագած մարդու դիակ են գտնում:

Հարց՝ ի՞նչ էր պատահել:

Բայց շատ հեշը ու հանգիստ ինքնասպանություն դա կարող էր լինել: Տաք շորերա հանգում, ու շոգից մեռնում:

Ameli
17.07.2011, 22:55
Նախօրոք չգիտեի, ուղղակի տաք հագնված մարդը Կալիֆորնիայում, որտեղ սովորաբար ամբողջ տարին տաք ա լինում, գործ չուներ անելու: :pardon Ու ամենապարզ հետևությունը, որ մտքովս անցավ, էդ էր:

Կեցցես, լավ տրամաբանություն ունես

Բայց շատ հեշը ու հանգիստ ինքնասպանություն դա կարող էր լինել: Տաք շորերա հանգում, ու շոգից մեռնում:

ոչ :))

Ameli
17.07.2011, 23:17
Կեցցես, լավ տրամաբանություն ունես

բայց խնդիրն ավարտված չի

John
19.07.2011, 12:08
Ինքնաթիռից թռել էր՝ էն հույսով, որ պարաշյուտը կբացվի՝ էն էլ թարսի պես չէր բացվել))))

Ameli
19.07.2011, 18:05
Ինքնաթիռից թռել էր՝ էն հույսով, որ պարաշյուտը կբացվի՝ էն էլ թարսի պես չէր բացվել))))

ոչ...

Lusina
19.07.2011, 20:40
ոչ...

Խնդրի կիսատ լինելն ինչու՞մն ա, պետք ա պարզաբանենք, թե ինչու՞ էր տաք հագնված

Ameli
19.07.2011, 22:40
Խնդրի կիսատ լինելն ինչու՞մն ա, պետք ա պարզաբանենք, թե ինչու՞ էր տաք հագնված

Այո, և կոնկրետ ինչպես էր այդտեղ հայտնվել:

John
19.07.2011, 23:11
Այո, և կոնկրետ ինչպես էր այդտեղ հայտնվել:

Անտարկտիդա էր թռչում ինքնաթիռը, դրա համար էր տաք հագնված, հետո վթար տեղի ունեցավ, պատապուլտով թռավ ընկավ այդտեղ :)))))

Ameli
20.07.2011, 07:11
Անտարկտիդա էր թռչում ինքնաթիռը, դրա համար էր տաք հագնված, հետո վթար տեղի ունեցավ, պատապուլտով թռավ ընկավ այդտեղ :)))))

:)) ոչ

John
20.07.2011, 09:31
1.էդ մարդը ամերիկացի՞ էր
2.տարածքում միայն իրա դիակն էին հայտնաբերել?

Lusina
20.07.2011, 12:14
Մարդը ինքնաթիռի մեջ դեռ ո՞ղջ էր

Ameli
20.07.2011, 19:23
1.էդ մարդը ամերիկացի՞ էր
2.տարածքում միայն իրա դիակն էին հայտնաբերել?

1.ոչ
2.այո

Մարդը ինքնաթիռի մեջ դեռ ո՞ղջ էր

այո

Lusina
20.07.2011, 19:25
Այդ մարդուն 1.նետե՞լ էին ինքնաթիռից , թե՞ 2. ինքնակամ էր "նետվել":))

Ameli
20.07.2011, 19:27
Այդ մարդուն 1.նետե՞լ էին ինքնաթիռից , թե՞ 2. ինքնակամ էր "նետվել":))

1.ոչ /անգիտակցաբար՝ այո/
2.ոչ

Smokie
20.07.2011, 19:30
Իսկ այդ մարդը պատահաբար օդաչուն չէ՞ր:think

Ameli
20.07.2011, 19:31
Իսկ այդ մարդը պատահաբար օդաչուն չէ՞ր:think

ոչ...

Lusina
20.07.2011, 19:33
1.ոչ /անգիտակցաբար՝ այո/
2.ոչ

:think Մի քիչ էն տանիքի խնդրին նմանացրի.Միգուցե ֆի՞լմ էր նկարահանվում

Ameli
20.07.2011, 20:17
:think Մի քիչ էն տանիքի խնդրին նմանացրի.Միգուցե ֆի՞լմ էր նկարահանվում

Տանիքի խնդրին ծանոթ չեմ, ոչ ֆիլմ չէր նկարահանվում:

Ameli
23.07.2011, 22:17
Երեխե՞՞՞ք, հանձնվում ե՞ք :))

Freeman
23.07.2011, 22:28
Երեխե՞՞՞ք, հանձնվում ե՞ք :))

Ես էն անգիտակցաբարի մասից ոնց-որ հասկացա,չնայած մի քիչ անհավանական ա՝ էդ մարդը փող չուներ,ու ինքնաթիռի դրսից էր բռնվել,ընկել է՞ր,դրա համար էլ տաք շոր էր հագել,դրսում ցուրտ ա :))

Ameli
23.07.2011, 22:37
Ես էն անգիտակցաբարի մասից ոնց-որ հասկացա,չնայած մի քիչ անհավանական ա՝ էդ մարդը փող չուներ,ու ինքնաթիռի դրսից էր բռնվել,ընկել է՞ր,դրա համար էլ տաք շոր էր հագել,դրսում ցուրտ ա :))

Վերջն ա :))

էն , որ փող չուներ հաստատ

Freeman
23.07.2011, 22:40
Վերջն ա :))

էն , որ փող չուներ հաստատ

Մի քիչ կատարելագործեցի՝ շասիից էր բռնվել,բացել են,ընկել ա՞

Ameli
23.07.2011, 22:44
Մի քիչ կատարելագործեցի՝ շասիից էր բռնվել,բացել են,ընկել ա՞

Բռավո , ճիշտ ա :))

Freeman
23.07.2011, 22:46
Բռավո , ճիշտ ա :))

Մի քանի օր ա մտածում էի,էսօր միամիտ տեսա,որ պատահաբար են քցել:))

Մի հատ հեշտը դնեմ՝

Մի մարդ գնում ա ռեստորան,պատվիրում ա պինգվինի միս,ուտելուց հետո ինքնասպանություն ա անում

Ինչու՞

Lusina
23.07.2011, 22:49
Մի քանի օր ա մտածում էի,էսօր միամիտ տեսա,որ պատահաբար են քցել:))

Մի հատ հեշտը դնեմ՝

Մի մարդ գնում ա ռեստորան,պատվիրում ա պինգվինի միս,ուտելուց հետո ինքնասպանություն ա անում

Ինչու՞

Համո՞վ չէր
Հ.Գ. Արդեն սենց եմ դատելու ՝ նախորդ խնդրի օրինակով:))

Freeman
23.07.2011, 22:52
Համո՞վ չէր
Հ.Գ. Արդեն սենց եմ դատելու ՝ նախորդ խնդրի օրինակով:))

Եսի՞մ :D Կարևոր չի, համ էլ էսի լուրջ խնդիր ա :))

Lusina
23.07.2011, 22:55
Եսի՞մ :D Կարևոր չի, համ էլ էսի լուրջ խնդիր ա :))

Բա զգուշացրեք :unsure
Հ.Գ. Դե լավ անլուրջ տրամադրությամբ լուրջ խնդիրներին չմասնակցեմ, թե չէ արդեն օֆֆթոփում եմ

Artyom
23.07.2011, 23:00
Մի մարդ գնում ա ռեստորան,պատվիրում ա պինգվինի միս,ուտելուց հետո ինքնասպանություն ա անում

Ինչու՞
Մսի համը հաստատ ինչ-որ նշանակություն կունենա::nyam

Freeman
23.07.2011, 23:03
Մսի համը հաստատ ինչ-որ նշանակություն կունենա::nyam

Եթե հարց էր՝ հա նշանակություն ունի, :nyam

Skeptic
23.07.2011, 23:40
Կարո՞ղ ա` պինգվինի մարմնի որոշակի հատվածը (եթե Գուգլը ճիշտ ա հուշում` ուղեղը :oy) թունավոր ա:

Freeman
23.07.2011, 23:43
Կարո՞ղ ա` պինգվինի մարմնի որոշակի հատվածը (եթե Գուգլը ճիշտ ա հուշում` ուղեղը :oy) թունավոր ա:
Կարևոր չի ))

Skeptic
23.07.2011, 23:57
Չդիմացա, գուգլեցի: :sorry

Բայց ասեմ, որ լիարժեք պատասխանը էդքան էլ հեշտ չի, ԻՀԿ: :esim

Freeman
24.07.2011, 00:02
Չդիմացա, գուգլեցի: :sorry

Բայց ասեմ, որ լիարժեք պատասխանը էդքան էլ հեշտ չի, ԻՀԿ: :esim

Էս ինետում կա՞,բա ինձ հարցնողն ասում էր ինքն ա հորինել :Angry

Skeptic
24.07.2011, 00:08
Էս ինետում կա՞,բա ինձ հարցնողն ասում էր ինքն ա հորինել :angry

2005 թվի ֆորումային գրառումներ գտա, բայց երևի ավելի հին ա: :pardon

Քեզ հարցնողը երևի բիթի ա եղել ու Գուգլը հաշվի ա առել, որտև իմ հանդիպած բոլոր սայթերում պինգվինի փոխարեն ճայ ա: :))

soultaker
24.07.2011, 00:11
Ես ել գուգլում նայեցի, բայց եթե իսկապես էնտեղի գրածնա, ավելի լավա գոնե ամբողջական խնդրի պահանջը գրեք, թե չէ սենց շատ բարդ կլինի:

Freeman
24.07.2011, 00:12
Ես ել գուգլում նայեցի, բայց եթե իսկապես էնտեղի գրածնա, ավելի լավա գոնե ամբողջական խնդրի պահանջը գրեք, թե չէ սենց շատ բարդ կլինի:

Ես ոնց լսել եմ տենց էլ դրել եմ մի հատ էդ մեկը pm կանե՞ք

Artyom
24.07.2011, 00:41
Ես ել գուգլում նայեցի, բայց եթե իսկապես էնտեղի գրածնա, ավելի լավա գոնե ամբողջական խնդրի պահանջը գրեք, թե չէ սենց շատ բարդ կլինի:
Բայց խնդիրն ամբողջական ա::pardon

Freeman
24.07.2011, 22:21
Պաաաահ,չեք ուզում մի գուշակեք,մի հատ մեծ բեեե՝ http://s19.rimg.info/fea21a8ab0b487bab69690592c679c94.gif

հանձնվում ե՞ք :(

Ameli
24.07.2011, 22:25
Պաաաահ,չեք ուզում մի գուշակեք,մի հատ մեծ բեեե՝ http://s19.rimg.info/fea21a8ab0b487bab69690592c679c94.gif

հանձնվում ե՞ք :(

Է որ գուգլում եք էլ գուշակելու ցանկություն կմնա՞

Freeman
24.07.2011, 23:54
Է որ գուգլում եք էլ գուշակելու ցանկություն կմնա՞

Թող չգուգլեն :)
Գուշակի էլի :(

Rammstein
24.07.2011, 23:58
Մի մարդ գնում ա ռեստորան,պատվիրում ա պինգվինի միս,ուտելուց հետո ինքնասպանություն ա անում

Ինչու՞

1. Միսը նորմա՞լ վիճակում էր:
2. Էդ մարդը առաջի՞ն անգամ էր պինգվինի միս ուտում:
3. Կարող ա՞ պատճառը պինգվինի ոչ ստանդարտ սեռական կողմնորոշումն էր: :D

Lusina
24.07.2011, 23:59
Մի մարդ գնում ա ռեստորան,պատվիրում ա պինգվինի միս,ուտելուց հետո ինքնասպանություն ա անում

Ինչու՞
Այդ նույն պինգվինին եթե մեկ ուրիշն ուտեր, ապա նա՞ էլ ինքնասպանություն կգործեր, դե ուզում եմ իմանամ խնդիրը մենակ պինգվինի մե՞ջ էր:))

Lord
25.07.2011, 10:11
կարողա իրան շատ հարազատ պինգվինա եղել :))

Freeman
25.07.2011, 12:55
1. Միսը նորմա՞լ վիճակում էր:
2. Էդ մարդը առաջի՞ն անգամ էր պինգվինի միս ուտում:
3. Կարող ա՞ պատճառը պինգվինի ոչ ստանդարտ սեռական կողմնորոշումն էր: :D
1.Այո
2.Այո ,բայց սենց կարող ա գուշակելն ավելի դժվար լինի
3.Ոչ :))

Այդ նույն պինգվինին եթե մեկ ուրիշն ուտեր, ապա նա՞ էլ ինքնասպանություն կգործեր, դե ուզում եմ իմանամ խնդիրը մենակ պինգվինի մե՞ջ էր:))
Ոչ

կարողա իրան շատ հարազատ պինգվինա եղել :))

Ոչ :)

John
25.07.2011, 13:09
Իսկ կարող ա՞ էդ պինգվինին ուտելու ընթացքում նենց բան ա գտել, որ իրան հարազատ էր :D

Freeman
25.07.2011, 13:13
Իսկ կարող ա՞ էդ պինգվինին ուտելու ընթացքում նենց բան ա գտել, որ իրան հարազատ էր :D

Ոչ, կարելի ա ասել հակառակը :))

Ժող,Ուշադրություն, այս (http://www.akumb.am/showthread.php/60652-Այո-ոչ-կարևոր-չէ-խնդիրներ?p=2267774&viewfull=1#post2267774) գրառման մեջ Ռամշտայնի երկրորդ հարցին սխալմամբ «Ոչ» էի պատասխանել,ուղղել եմ

Skeptic
25.07.2011, 13:17
Ռուբ, սուպերբարդ խնդիր ես դրել, գրել` «Մի հատ հեշտը դնեմ» :pardon :))

John
25.07.2011, 13:21
աչքիս շնաձկան մնացորդներ կար պինգվինի մեջ՝ շնաձգան մեջ էլ էդ մարդու ԶՈՔԱՆՋԻ մնացորդներն էր: խեղճ տղա :D

Skeptic
25.07.2011, 13:31
աչքիս շնաձկան մնացորդներ կար պինգվինի մեջ՝ շնաձգան մեջ էլ էդ մարդու ԶՈՔԱՆՋԻ մնացորդներն էր: խեղճ տղա :D

Լավն էր: :D

Բայց ինչի՞ ես միջանկյալ օղակ մտցնում, հենա պինգվինն էլ կերել ա: :D

Freeman
25.07.2011, 13:31
Ռուբ, սուպերբարդ խնդիր ես դրել, գրել` «Մի հատ հեշտը դնեմ» :pardon :))

Էդ օրը մի երեք հատ խնդիր ասեցին,մենակ էս լուծեցի :))

աչքիս շնաձկան մնացորդներ կար պինգվինի մեջ՝ շնաձգան մեջ էլ էդ մարդու ԶՈՔԱՆՋԻ մնացորդներն էր: խեղճ տղա :D

Չէ,տենց հաստատ ինքնասպանություն չէր գործի :D

Freeman
25.07.2011, 13:32
Լավն էր: :D

Բայց ինչի՞ ես միջանկյալ օղակ մտցնում, հենա պինգվինն էլ կերել ա: :D

Պինգվինը մարդ չի ուտում :D

Skeptic
25.07.2011, 13:32
Էդ օրը մի երեք հատ խնդիր ասեցին,մենակ էս լուծեցի :))

:blin

Հալալ ա... :'

Skeptic
25.07.2011, 13:33
Պինգվինը մարդ չի ուտում :D

Նայած պինգվին, նայած մարդ, նայած իրավիճակ: :}

Լավ, էլ չօֆֆթոփեմ: :oy

Kita
25.07.2011, 13:34
էսի գուշակող չի լինի:))

Միքո
25.07.2011, 13:42
էս պնդիրը Что, где, когда-ի հարցա, չեմ հիշում հայկական թե ռուսական… բայց ընդեղ պինգվին չէր, ոնց որ :D

Freeman
25.07.2011, 15:44
Էս խնդրի ձեր ասած տարբերակը նոր կարդացի մի հատ ֆորումում ու չեմ պատկերացնում,թե էդ ո՞նց կարա խնդիր համարվի :D մանկապարտեզի երեխեքին ասես,կլուծեն
Դուք սենց լուծեք :beee

Ameli
25.07.2011, 21:14
1. Զզվելով ա՞ կերել
2. կամ ուտելուց հետո զզվացել ա՞
3.կարող ա՞ պինգվինի նենց մասն ա կերել, որ զզվացել ա

Freeman
25.07.2011, 21:19
1. Զզվելով ա՞ կերել
2. կամ ուտելուց հետո զզվացել ա՞
3.կարող ա՞ պինգվինի նենց մասն ա կերել, որ զզվացել ա

1 ոչ
2 Ավելի շատ այո :))
3 ոչ :)

Ameli
25.07.2011, 21:23
2 Ավելի շատ այո :))

Ավելի շատ այո-ն ո՞րն ա , հիմա ուտելուց հետո զզվացել ա՞, դե եթե այո ուրեմն զզվել ա դրա համար ինքնասպան ա եղել :))

Lusina
25.07.2011, 21:23
Լավ հիմա նախորդ հարցս մյուս կողմից տամ:)).Եթե հենց այդ պինգվինը չուտեր,այլ մեկ ուրիշ պինգվին, էլի ինքնասպանություն կգործե՞ր

Freeman
25.07.2011, 21:28
Ավելի շատ այո-ն ո՞րն ա ,1հիմա ուտելուց հետո զզվացել ա՞, 2դե եթե այո ուրեմն զզվել ա դրա համար ինքնասպան ա եղել :))
1 այո :))
2 ոչ

Լավ հիմա նախորդ հարցս մյուս կողմից տամ:)).Եթե հենց այդ պինգվինը չուտեր,այլ մեկ ուրիշ պինգվին, էլի ինքնասպանություն կգործե՞ր

Այո

Ինչուիկ
25.07.2011, 21:32
Չլինի՞ պինգվինի մսի համը մարդու մսի համն ունի։ :)) (անկապ հարց էր, բայց չգիտեմ ինչի մտքովս անցավ :oy)

Freeman
25.07.2011, 21:35
Չլինի՞ պինգվինի մսի համը մարդու մսի համն ունի։ :)) (անկապ հարց էր, բայց չգիտեմ ինչի մտքովս անցավ :oy)

Չէ,բայց լուծմանը մոտ բան ես ասում :))

Arpine
25.07.2011, 21:40
Իսկ կարողա մտածելա որ իր հարազատներից մեկի հոգինա եղել ետ պինգվինի մեջ:))

Freeman
25.07.2011, 21:42
Իսկ կարողա մտածելա որ իր հարազատներից մեկի հոգինա եղել ետ պինգվինի մեջ:))

Չէ :))

Ինչուիկ
25.07.2011, 21:43
Իսկ գուցե իրեն ասել են, որ դա ոչ թե պինգվինի միս էր, այլ մարդու։

Freeman
25.07.2011, 21:45
Իսկ գուցե իրեն ասել են, որ դա ոչ թե պինգվինի միս էր, այլ մարդու։

Էլի չէ, բայց լուծմանն ահագին նման ա))

Ինչուիկ
25.07.2011, 21:54
Նա իր միսն է կերել։ :))

Freeman
25.07.2011, 21:58
Նա իր միսն է կերել։ :))

Չէ, նախորդի լուծումը ոչ թե մոտ էր,այլ ահավոր նման էր :))

Arpine
25.07.2011, 22:04
իսկ հենց պինգվինը ու միսը ուտելը կարևորա՞

Նաիրուհի
25.07.2011, 22:04
Ամեն դեպքում աչքիս մարդու մսի գործոնը կա էստեղ, հա՞։ Ասենք ասել են, որ պինգվինի մսի համը շատ նման է մարդու մսի համին, նա էլ հիշել է, որ ինչ-որ տեղ էլի է էդ համի միս կերել, բայց դա հաստատ չէր կարող պինգվինի միս եղած լինել, ուրեմն մտածել է, որ ինչ-որ ժամանակ պատահաբար մարդու միս է կերել։

Freeman
25.07.2011, 22:06
իսկ հենց պինգվինը ու միսը ուտելը կարևորա՞

Այո

1.Ամեն դեպքում աչքիս մարդու մսի գործոնը կա էստեղ, հա՞։ 2.Ասենք ասել են, որ պինգվինի մսի համը շատ նման է մարդու մսի համին, նա էլ հիշել է, որ ինչ-որ տեղ էլի է էդ համի միս կերել, բայց դա հաստատ չէր կարող պինգվինի միս եղած լինել, ուրեմն մտածել է, որ ինչ-որ ժամանակ պատահաբար մարդու միս է կերել։
1.Այո
2.Չէ,բայց արդեն շաաատ մոտիկ ես,մի քիչ փոխի :))

Ինչուիկ
25.07.2011, 22:06
Այսինքն գուցե նրան թվացել է, որ կերել է մարդու միս, այլ ոչ թե պինգվինի։ (եթե էլի չէ եղավ, էլ չեմ գրելու) :sad

Lusina
25.07.2011, 22:08
Մարդը պինգվինի մսի մեջ հայտնաբերել էր իր հարազատներից մեկի իրը , որը վերջերս խեղդվել էր, և հասկացել էր, որ այդ պինգվինը ճաշակել էր իր հարազատին , դե՞:))

Freeman
25.07.2011, 22:09
Այսինքն գուցե նրան թվացել է, որ կերել է մարդու միս, այլ ոչ թե պինգվինի։ (եթե էլի չէ եղավ, էլ չեմ գրելու) :sad

Չէ,բայց քո նախադասության մտքերից մեկը նույնությամբ լուծման մեջ կա :))

Freeman
25.07.2011, 22:09
Մարդը պինգվինի մսի մեջ հայտնաբերել էր իր հարազատներից մեկի իրը , որը վերջերս խեղդվել էր, և հասկացել էր, որ այդ պինգվինը ճաշակել էր իր հարազատին , դե՞:))

Չէ,բայց մի հատ Նաիրուհու գրածը կարդացեք,ահագին մոտիկ ա :))

Նաիրուհի
25.07.2011, 22:09
Իսկ կարո՞ղ է իսկապես մարդու միս է եղել կերածը։ Ասենք հասկացել է, որ էդ ռեստորանում չէր կարող պինգվինի միս լինել :esim

Freeman
25.07.2011, 22:12
Իսկ կարո՞ղ է իսկապես մարդու միս է եղել կերածը։ Ասենք հասկացել է,2.որ էդ ռեստորանում չէր կարող պինգվինի միս լինել :esim

1.ոչ,բայց էլի մոտիկ ես :))

2. ոչ

Arpine
25.07.2011, 22:12
Վերջապես նա մարդու միս է կերել թե՞ ոչ

Freeman
25.07.2011, 22:14
Վերջապես նա մարդու միս կերել է թե՞ ոչ

1.Այո
Բայց գրածիդ մեջ «է»-ի տեղը փոխել եմ :))

Lusina
25.07.2011, 22:17
1.Այո
Բայց գրածիդ մեջ «է»-ի տեղը փոխել եմ :))

Աաաաաաա, հասկացա:D
Նա մինչ այդ կերել էր մարդու միս և գիտեր համը, հենց կերավ, հասկացավ, որ մարդու միս ա

Նաիրուհի
25.07.2011, 22:18
Թե՞ ժամանակին ստիպված է եղել մարդու միս ուտելու (ասենք նավաբեկությունից հետո կենդանի մնալու համար), բայց ամեն կերպ աշխատել է դա ջնջել հիշողությունից։ Հետո էդ պինգվինի մսի համը նորից էդ դեպքն է հիշեցրել, մարդն էլ չի կարողացել էդ հարվածին դիմանալ :)

Freeman
25.07.2011, 22:18
Աաաաաաա, հասկացա:D
Նա մինչ այդ կերել էր մարդու միս և գիտեր համը, հենց կերավ, հասկացավ, որ մարդու միս ա

Չէ էլի,էդ մարդը ռեստորանում պինգվինի միս ա կերել,վայ :))

Lusina
25.07.2011, 22:20
Չէ էլի,էդ մարդը ռեստորանում պինգվինի միս ա կերել,վայ :))

Դե ասում եմ նմանացրեց վայ, հո չեմ ասում մարդու միս էր անպայման կերածը:beee

Ինչուիկ
25.07.2011, 22:20
Նա մի ժամանակ կերել է մարդու միս, ինչ-որ պայմաններում։ Իսկ այդ ժամանակ պինգվինի միսն ուտելով, իրեն թվացել է, որ էլի մարդում միս է ուտում։ :} Որովհետև համը նման է եղել։

Freeman
25.07.2011, 22:20
Թե՞ ժամանակին ստիպված է եղել մարդու միս ուտելու (ասենք նավաբեկությունից հետո կենդանի մնալու համար), բայց ամեն կերպ աշխատել է դա ջնջել հիշողությունից։ Հետո էդ պինգվինի մսի համը նորից էդ դեպքն է հիշեցրել, մարդն էլ չի կարողացել էդ հարվածին դիմանալ :)

Չէ,բայց էլի մոտիկ ես,եթե մի հատ էլ բոլոր գրածներդ կարդաս,երևի կլուծես :)

Freeman
25.07.2011, 22:21
Նա մարդու միս է կերել, բայց իրեն ասել են, որ դա պինգվինի միս է։

Միանշանակ չեմ կարա պատասխանեմ,եթե ռեստորանում նկատի ունես՝ չէ :))
Քիչ մնաց :))

Ինչուիկ
25.07.2011, 22:28
Նա արդեն երկրորդ անգամն էր ոտում պինգվինի միս, և նոր է իմացել, որ նախորդ անգամ իր կերածը, ոչ թե պինգվինի, այլ մարդու միս է եղել։

Lusina
25.07.2011, 22:30
Դե լավ, մի հատ կոնկրետ հարց, էդ մարդը սխալվե՞լ էր իր ենթադրության մեջ, ինչպիսին էլ որ այն լիներ
Ու մի հարց էլ, էս զրուցարան չի, որ չասես:)) այդ մարդը բժի՞շկ էր

Ameli
25.07.2011, 22:30
իսկ գուցե կատակել են ասել են, որ դա մարդու միս էր, ոչ թե պինգվինի

Նաիրուհի
25.07.2011, 22:31
Նա արդեն երկրորդ անգամն էր ոտում պինգվինի միս, և նոր է իմացել, որ նախորդ անգամ իր կերածը, ոչ թե պինգվինի, այլ մարդու միս է եղել։

Իմացե՞լ, թե՞ ենթադրել։ Համ էլ իմ առաջին գրածի միտքն էլ էր դա, Freeman-ն ասաց՝ չէ։ :esim

Arpine
25.07.2011, 22:32
միգուցե նա կերել էր պինգվինին որը կերել էր իր հարազատին

Ինչուիկ
25.07.2011, 22:33
Իսկ գուցե նա դիահերձող էր։ :unsure

Freeman
25.07.2011, 22:38
1.Դե լավ, մի հատ կոնկրետ հարց, էդ մարդը սխալվե՞լ էր իր ենթադրության մեջ, ինչպիսին էլ որ այն լիներ
Ու մի հարց էլ, էս զրուցարան չի, որ չասես:))2. այդ մարդը բժի՞շկ էր

1.չէ
2.Կարևոր չէ :))

իսկ գուցե կատակել են ասել են, որ դա մարդու միս էր, ոչ թե պինգվինի
Ոչ

Նա արդեն երկրորդ անգամն էր ոտում պինգվինի միս, և նոր է իմացել, որ նախորդ անգամ իր կերածը, ոչ թե պինգվինի, այլ մարդու միս է եղել։

Այոոոոո
Էդ մարդն արշավի էր գնացել անտարկտիկա,կնոջ հետ կորել էր,մի քանի օր սոված էին մնացել,հետո կինը գնացել էր որսի ու մի կտոր միս էր բերել,ասելով,որ դա պինգվինի միս է,ու որ ինքն արդեն կերել է,ամուսին կերել էր բերած միսը ու տենց մի քանի օր,հետո կինը մահացել էր ու ամուսինը թաղել մարմինը,թաղումից առաջ կնոջ մարմնի վրա խորը վերքեր էր գտել:Կնոջ մահվանից հետո փրկարարները նրան գտել էին ու փրկել,իսկ ինքը գնացել էր ռեստորան ու պինգվինի միս պատվիրել,ուտելուց հետո հասկացել էր,որ համը նախորդ կերածին նման չի =>կինն իր մարմնից էր միս պոկել,որ ամուսինը սովից չմահանա,դրա համար էլ ինքնասպանություն էր գործել

Բա,տենց կանայք էլ կան,թե-չէ մարդիկ կան ասում են բանտիկն ա կարևոր :))

Freeman
25.07.2011, 22:39
Իմացե՞լ, թե՞ ենթադրել։ Համ էլ իմ առաջին գրածի միտքն էլ էր դա, Freeman-ն ասաց՝ չէ։ :esim

Հա՞,բայ դու հակառակը չէի՞ր ասել :think

Ինչուիկ
25.07.2011, 22:40
:yahoo Վերջապես

Lusina
25.07.2011, 22:40
1.չէ
2.Կարևոր չէ :))

Ոչ

Այոոոոո
Էդ մարդն արշավի էր գնացել անտարկտիկա,կնոջ հետ կորել էր,մի քանի օր սոված էին մնացել,հետո կինը գնացել էր որսի ու մի կտոր միս էր բերել,ասելով,որ դա պինգվինի միս է,ու որ ինքն արդեն կերել է,ամուսին կերել էր բերած միսը ու տենց մի քանի օր,հետո կինը մահացել էր ու ամուսինը թաղել մարմինը,թաղումից առաջ կնոջ մարմնի վրա խորը վերքեր էր գտել:Կնոջ մահվանից հետո փրկարարները նրան գտել էին ու փրկել,իսկ ինքը գնացել էր ռեստորան ու պինգվինի միս պատվիրել,ուտելուց հետո հասկացել էր,որ համը նախորդ կերածին նման չի =>կինն իր մարմնից էր միս պոկել,որ ամուսինը սովից չմահանա,դրա համար էլ ինքնասպանություն էր գործել

Բա,տենց կանայք էլ կան,թե-չէ մարդիկ կան ասում են բանտիկն ա կարևոր :))

Ասա է;)
Լավ խնդիր էր,ապրես:)

Valentina
25.07.2011, 22:42
Ովա՞ խնդիր դնում:

Arpine
25.07.2011, 22:42
Ապրես բայց ահագին դժվար էր:)

Freeman
25.07.2011, 22:42
Ասա է;)
Լավ խնդիր էր,ապրես:)

Բա որ ասում էի

Նաիրուհի, քո գրածն էլ էր շատ մոտ,ուղղակի ասում էիր պինգվինի միսը համը մարդու մսին նման ա,իսկ էս խնդրի իմաստն էն էր,որ նման չի,դրա համար ասեցի չես լուծել,բայց շատ մոտ էիր:))

Ameli
25.07.2011, 22:48
էդ մարդն արշավի էր գնացել անտարկտիկա,կնոջ հետ կորել էր,մի քանի օր սոված էին մնացել,հետո կինը գնացել էր որսի ու մի կտոր միս էր բերել,ասելով,որ դա պինգվինի միս է,ու որ ինքն արդեն կերել է,ամուսին կերել էր բերած միսը ու տենց մի քանի օր,հետո կինը մահացել էր ու ամուսինը թաղել մարմինը,թաղումից առաջ կնոջ մարմնի վրա խորը վերքեր էր գտել:Կնոջ մահվանից հետո փրկարարները նրան գտել էին ու փրկել,իսկ ինքը գնացել էր ռեստորան ու պինգվինի միս պատվիրել,ուտելուց հետո հասկացել էր,որ համը նախորդ կերածին նման չի =>կինն իր մարմնից էր միս պոկել,որ ամուսինը սովից չմահանա,դրա համար էլ ինքնասպանություն էր գործել

Բա,տենց կանայք էլ կան,թե-չէ մարդիկ կան ասում են բանտիկն ա կարևոր :))

:blin
Վայ մամա ջան :scare
սարսափի, ռոմանտիզմի ու ինքնազոհության միքս :}

Նաիրուհի
25.07.2011, 22:48
Բա որ ասում էի

Նաիրուհի, քո գրածն էլ էր շատ մոտ,ուղղակի ասում էիր պինգվինի միսը համը մարդու մսին նման ա,իսկ էս խնդրի իմաստն էն էր,որ նման չի,դրա համար ասեցի չես լուծել,բայց շատ մոտ էիր:))

Ճիշտն ասած՝ ինձ թվացել էր, թե նման հարց են տվել, դու էլ ասել ես, թե նման է, դրա համար ես էլ էի էդպես գրել։ :oy Երևի ուշադիր չէի...

Freeman
25.07.2011, 22:49
Ճիշտն ասած՝ ինձ թվացել էր, թե նման հարց են տվել, դու էլ ասել ես, թե նման է, դրա համար ես էլ էի էդպես գրել։ :oy Երևի ուշադիր չէի...

Ոչինչ համարյա լուծել էիր,մի պահ ուզում էի ճիշտ հաշվեի :))

Arpine
25.07.2011, 22:50
ինչեր՜՜ կարող են անել կանայք:roll

Lusina
26.07.2011, 22:52
Բավականին հեշտ խնդիր:) անունները փոխում եմ ամուսինների:))
Կարենն ու Կարինեն որոշում են այցելել նոր բացված հանրախանութը,այնտեղ Կարինեն այնքան է տարվում գլխարկների բաժնի գլխարկներով, որ չի նկատում , թե ուր անհետացավ իր ամուսինը.Առաջին միտքը, որ անցավ նրա գլխով, դա գնալ և ամուսնուն փնտրելն էր, բայց հանկարծ նա հիշեց ամուսնու խոսքերը, որ եթե 2 մարդ փորձում են գտնել միմյանց, ապա ամենաճիշտը այն է, որ նրանցից մեկը մնա տեղում.Կարինեին այդ միտքը շատ դուր եկավ, չէ՞ որ այն հնարավորություն էր տալիս էլի գլխարկներ նայելու.Սակայն ամուսինը չեկավ, մեթոդը չաշխատեց.Ինչու՞

Arpine
26.07.2011, 22:55
Ամուսինն՞ էլ էր նույն մեթոդով շարժվել

Որովհետև տղամարդիկ չեն սիրում խանութներ գնալ, մանավանդ հագուստի, այդ թվում նաև գլխարկների:

Lusina
26.07.2011, 23:00
Ամուսինն՞ էլ էր նույն մեթոդով շարժվել
Այո. :) Իսկ եթե ավելի մանրամասն , ապա ամուսինը նկատել էր կնոջ անհետանալը գրքերի բաժնում, և հետևել էր նույն մեթոդին.Իսկ խնդրի իմաստն այն է, որ մեթոդը աշխատում է միայն այն դեպքում, եթե նախօրոք պայմանավորված լինեն, թե նման պարագայում ով պետք է մնա տեղում

Որովհետև տղամարդիկ չեն սիրում խանութներ գնալ, մանավանդ հագուստի, այդ թվում նաև գլխարկների:

Կարևոր չէ, ես չեմ նշել, որ կոնկրետ հագուստի կամ գլխարկի խանութ է եղել

Arpine
26.07.2011, 23:01
:yahoo:yahoo հեշտ էր

Valentina
26.07.2011, 23:02
Այո. :) Իսկ եթե ավելի մանրամասն , ապա ամուսինը նկատել էր կնոջ անհետանալը գրքերի բաժնում, և հետևել էր նույն մեթոդին.Իսկ խնդրի իմաստն այն է, որ մեթոդը աշխատում է միայն այն դեպքում, եթե նախօրոք պայմանավորված լինեն, թե նման պարագայում ով պետք է մնա տեղում

Կարևոր չէ, ես չեմ նշել, որ կոնկրետ հագուստի կամ գլխարկի խանութ է եղել

խնդրում գրել ես գլխարկ

Lusina
26.07.2011, 23:04
խնդրում գրել ես գլխարկ

:P.

Բավականին հեշտ խնդիր:) անունները փոխում եմ ամուսինների:))
Կարենն ու Կարինեն որոշում են այցելել նոր բացված հանրախանութը,այնտեղ Կարինեն այնքան է տարվում գլխարկների բաժնի գլխարկներով, որ չի նկատում , թե ուր անհետացավ իր ամուսինը.Առաջին միտքը, որ անցավ նրա գլխով, դա գնալ և ամուսնուն փնտրելն էր, բայց հանկարծ նա հիշեց ամուսնու խոսքերը, որ եթե 2 մարդ փորձում են գտնել միմյանց, ապա ամենաճիշտը այն է, որ նրանցից մեկը մնա տեղում.Կարինեին այդ միտքը շատ դուր եկավ, չէ՞ որ այն հնարավորություն էր տալիս էլի գլխարկներ նայելու.Սակայն ամուսինը չեկավ, մեթոդը չաշխատեց.Ինչու՞

Freeman
26.07.2011, 23:09
Մի հատ էլ հեշտ ես դնեմ,

Մի մարդ մահացած պառկած ա անապատում,կողքին լուցկի ա ընկած

Նկարագրել մահվան հանգամանքները :))

Arpine
26.07.2011, 23:11
Դե մի լավ խնդիր դիր Freeman :)

Lusina
26.07.2011, 23:11
Մի հատ էլ հեշտ ես դնեմ,

Մի մարդ մահացած պառկած ա անապատում,կողքին լուցկի ա ընկած

Նկարագրել մահվան հանգամանքները :))
Նկարագրեցիր պրծար էլի , անապատում ու մոտի եղածն էլ լուցկի, որը ջուր չէր դառնա երբեք.......սրտի կաթված:))

Valentina
26.07.2011, 23:12
Մի հատ էլ հեշտ ես դնեմ,

Մի մարդ մահացած պառկած ա անապատում,կողքին լուցկի ա ընկած

Նկարագրել մահվան հանգամանքները :))

շոգից մահացելա, լուցկին կապ չունի

Arpine
26.07.2011, 23:13
միամիտ տեղը լուցկին վառելա:D ու...

Freeman
26.07.2011, 23:15
Նկարագրեցիր պրծար էլի , անապատում ու մոտի եղածն էլ լուցկի, որը ջուր չէր դառնա երբեք.......սրտի կաթված:))

էս խնդրի լավն է էդ ա,հեշտ ա,բայց ավելի հեշտ ա երևում՝ ծարավից չի մահացել(ոչ էլ կաթվածից:)))

շոգից մահացելա, լուցկին կապ չունի

Շոգից էլ չի մահացել

Freeman
26.07.2011, 23:15
միամիտ տեղը լուցկին վառելա:D ու...

Լուցկին վառած չէր:)) լուրջ խնդիր ա,յա :angry

Lusina
26.07.2011, 23:16
Բայց լուցկին անմիջական կապ ունի՞ նրա մահվան հետ

Freeman
26.07.2011, 23:21
Բայց լուցկին անմիջական կապ ունի՞ նրա մահվան հետ

Անմիջական չէ,բայց ահագին կապ ունի :)

Lusina
26.07.2011, 23:24
Անմիջական չէ,բայց ահագին կապ ունի :)

Ասում եմ, կարո՞ղ ա էդ մարդը փորձել էր իմ դրած խնդիրը լուծեր լուցկիների:D
Լավ փաստորեն լուրջ խնդիր ա:think
Լավ իսկ անապատը կապ ունի՞

Valentina
26.07.2011, 23:26
Մահը վրա էր հասել անապատու՞մ:

Rammstein
26.07.2011, 23:26
Էդ մարդու մոտ բացի լուցկիից ինչ-որ ուրիշ բան կա՞ր անապատին ոչ հատուկ:

Freeman
26.07.2011, 23:30
Էդ մարդու մոտ բացի լուցկիից ինչ-որ ուրիշ բան կա՞ր անապատին ոչ հատուկ:

Կարևոր չի,բայց կարող էր լիներ,խնդրի վրա չէր ազդի

Arpine
26.07.2011, 23:32
Պատասխանը հումորայինա թե՞ ոչ

Freeman
26.07.2011, 23:39
Մահը վրա էր հասել անապատու՞մ:

Այո

Freeman
26.07.2011, 23:40
Պատասխանը հումորայինա թե՞ ոչ

Ոչ,հումորային չէր

Freeman
26.07.2011, 23:41
Ասում եմ, կարո՞ղ ա էդ մարդը փորձել էր իմ դրած խնդիրը լուծեր լուցկիների:D
1Լավ փաստորեն լուրջ խնդիր ա:think
2Լավ իսկ անապատը կապ ունի՞

1Այո :))
2 ոչ

Valentina
26.07.2011, 23:41
Սրտի կաթված ճի, շոգից չի
Ծարավի՞ց
Սովի՞ց
Լուցկին կապ ունի մահվան պատճառի հե՞տ

Lusina
26.07.2011, 23:41
1Այո :))
2 ոչ

Անապատը կապ չունի՞:o

Freeman
26.07.2011, 23:44
Սրտի կաթված ճի, շոգից չի
1Ծարավի՞ց
2Սովի՞ց
3Լուցկին կապ ունի մահվան պատճառի հե՞տ

1Ոչ
2Ոչ
3անմիջականորեն՝ ոչ

Freeman
26.07.2011, 23:45
Անապատը կապ չունի՞:o

Ոչ :))

Valentina
26.07.2011, 23:45
լուցկին մահացողինն է՞ր

Freeman
26.07.2011, 23:46
լուցկին մահացողինն է՞ր

Կարևոր չի

Valentina
26.07.2011, 23:47
Էս խնդիրը պինգվինի հետ կապ ունի՞

Freeman
26.07.2011, 23:48
Էս խնդիրը պինգվինի հետ կապ ունի՞

Չէ,ստեղ պինգվին չկա,բայց պատմությունը նման ա :))

Lusina
26.07.2011, 23:48
Ոչ :))

Բա ասա:think
Լավ փաստորեն խնդրի միջավայրը փոքրացրեցինք ՝ մահացած մարդը պառկած է, կողքին կա լուցկի, որը վառված չէ.
Հարց.այդ մարդու մասնագիտությունը էակա՞ն է

Valentina
26.07.2011, 23:49
Ինքնասպանություն էր գործե՞լ

Freeman
26.07.2011, 23:49
Բա ասա:think
Լավ փաստորեն խնդրի միջավայրը փոքրացրեցինք ՝ մահացած մարդը պառկած է, կողքին կա լուցկի, որը վառված չէ.
1Հարց.այդ մարդու մասնագիտությունը էակա՞ն է

Չէ,էս էլ բժիշկ չի :))

Freeman
26.07.2011, 23:50
Ինքնասպանություն էր գործե՞լ

Էդ էնքան էլ ինքնասպանություն չի համարվում,բայց եթե նկատի ունես իր կամքով էր մահացել՝ այո

Lusina
26.07.2011, 23:50
Չէ,էս էլ բժիշկ չի :))

Մի հատ բժիշկ չկա էլի էս խնդիրների մեջ:D
Մարդը սպանվա՞ծ էր

Freeman
26.07.2011, 23:51
Մի հատ բժիշկ չկա էլի էս խնդիրների մեջ:D
Մարդը սպանվա՞ծ էր

Չէ :)

Valentina
26.07.2011, 23:52
Շունչը պահել էր ու մահացե՞լ
Ինքնասպանությանա բա ինչա եթե իրան չեն սպանել ու ինքն իրա կամքովա մահացել:

Lusina
26.07.2011, 23:53
Լուցկին նրան օգնե՞լ էր իր կամքով մահանալու հարցում.

Freeman
26.07.2011, 23:55
Շունչը պահել էր ու մահացե՞լ
Ինքնասպանությանա բա ինչա եթե իրան չեն սպանել ու ինքն իրա կամքովա մահացել:

Ոչ :)

Freeman
26.07.2011, 23:55
Լուցկին նրան օգնե՞լ էր իր կամքով մահանալու հարցում.

Այո :)

Valentina
26.07.2011, 23:56
Լուցկի ուներ, բայց ծխախոտ չուներ ծխելու՞
:D

Lusina
26.07.2011, 23:57
Այո :)

Կարո՞ղ ա էն պատահական ընտրության պահն ա եղել, որ ում կարճ լուցկի էր ընկնում, նա պիտի մահանար, մյուսները փրկվեին

Freeman
26.07.2011, 23:58
Լուցկի ուներ, բայց ծխախոտ չուներ ծխելու՞
:D

Կարևոր չի :))

Freeman
26.07.2011, 23:59
Կարո՞ղ ա էն պատահական ընտրության պահն ա եղել, որ ում կարճ լուցկի էր ընկնում, նա պիտի մահանար, մյուսները փրկվեին

Այոոոո,
Բայց մի քիչ էլ մանրամասնի :))

Lusina
27.07.2011, 00:04
Այոոոո,
Բայց մի քիչ էլ մանրամասնի :))

Դե դու էլ էիր թերի լուծել իմ խնդիրը:))
Դե մի խումբ մարդիկ են եղել, և նա , ով կքաշեր ամենակարճ լուցկին, նա պետք է մահանար ինչ-որ պատճառով, իսկ մյուսները փրկվեին:esim

Sagittarius
27.07.2011, 00:04
Այոոոո,
Բայց մի քիչ էլ մանրամասնի :))

Ինքնաթիռից առանց պառաշուտ շպրտել են /թռել ա/. ամեն դեպքում ճիշտ պատասխանը Լուսինային

Skeptic
27.07.2011, 00:05
Կարո՞ղ ա ընկերները օդապարիկից գցել են, որ բեռը թեթևանա, իրանք թռնեն: :D

Skeptic
27.07.2011, 00:06
Աաաա, Sagittarius. :aaa

Freeman
27.07.2011, 00:07
Դե դու էլ էիր թերի լուծել իմ խնդիրը:))
Դե մի խումբ մարդիկ են եղել, և նա , ով կքաշեր ամենակարճ լուցկին, նա պետք է մահանար ինչ-որ պատճառով, իսկ մյուսները փրկվեին:esim

Լավ,ես կմանրամասնեմ՝
օդապարիկով անապատի վրայով թռչում էին,օդապարիկն սկսեց ընկնել,իրենք էլ բոլոր ավելորդ իրերն սկսեցին դուրս նետել,բայց չօգնեց:Որոշեցին,որ իրենցից մեկը պիտի դուրս թռչի հանուն մյուսների,ու լուցկի քաշելով վիճակահանություն արեցին,էս մեր հերոսն էլ հերիք չի բժիշկ չէր,համ էլ անբախտ էր :)) թարսի պես ջարդածը ինքը քաշեց ու :cry

Skeptic
27.07.2011, 00:08
Ես ճիշտ ասեցի: http://rugame.mobi/smile/emotion/dovolen2.gif

:unsure

Freeman
27.07.2011, 00:09
Ինքնաթիռից առանց պառաշուտ շպրտել են /թռել ա/. ամեն դեպքում ճիշտ պատասխանը Լուսինային

Այո,Sagittarius,էդ մարդը հիացմունքի արժանի չէր,բայց հիացմունքի արժանի արարք արեց :))

Freeman
27.07.2011, 00:10
Կարո՞ղ ա ընկերները օդապարիկից գցել են, որ բեռը թեթևանա, իրանք թռնեն: :D

Այո :))

Arpine
27.07.2011, 00:16
Լավ դե մի հատ հեշտն էլ ես ասեմ
հարց. դրված է սեղան որի շուրջը նստած են 4 հոգի : նստածներից մեկը ներքև է նայում և 10 ոտք հաշվում
ինչպես՞

Հայկօ
27.07.2011, 00:18
Լավ դե մի հատ հեշտն էլ ես ասեմ
հարց. դրված է սեղան որի շուրջը նստած են 4 հոգի : նստածներից մեկը ներքև է նայում և 10 ոտք հաշվում
ինչպես՞

Իր ոտքերը չի հաշվում:

Skeptic
27.07.2011, 00:20
Իր ոտքերը չի հաշվում:

Ես մտածում էի` սեղանը երկոտանի ա: :D :}

Sagittarius
27.07.2011, 00:21
Իր ոտքերը չի հաշվում:

+ սեղանի ոտքերը

Arpine
27.07.2011, 00:22
Իր ոտքերը չի հաշվում:

ոչ հաշվում է բոլորը

Valentina
27.07.2011, 00:25
Լավ դե մի հատ հեշտն էլ ես ասեմ
հարց. դրված է սեղան որի շուրջը նստած են 4 հոգի : նստածներից մեկը ներքև է նայում և 10 ոտք հաշվում
ինչպես՞

մեկն էլ կողքը կանգնած էր

Arpine
27.07.2011, 00:28
մեկն էլ կողքը կանգնած էր
չե բայց ասեմ որ պատասխանը հումորայինա

Ինչուիկ
27.07.2011, 00:28
Երեխա կա՞ր նստած։

Valentina
27.07.2011, 00:28
Իրա ոտքերը 2 անգամ էր հաշվել

Arpine
27.07.2011, 00:29
Իրա ոտքերը 2 անգամ էր հաշվել

Չե.

Nare-M
27.07.2011, 00:30
Իր ոտքերը երկու անգա՞մ է հաշվում::))

Arpine
27.07.2011, 00:30
Իր ոտքերը երկու անգա՞մ է հաշվում::))
ոչ.

Skeptic
27.07.2011, 00:31
Հիմա սեղանի ոտքերը հաշի՞վ են, թե՞ չէ:

Valentina
27.07.2011, 00:32
նստածներից 2ը ոտքը գցել էին ոտքին,
2+4 +4 էլ սեղանի ոտքերը

Arpine
27.07.2011, 00:33
Հիմա սեղանի ոտքերը հաշի՞վ են, թե՞ չէ:

չէ.

Arpine
27.07.2011, 00:33
նստածներից 2ը ոտքը գցել էին ոտքին,
2+4 +4 էլ սեղանի ոտքերը
ոչ.

erexa
27.07.2011, 00:34
Երեխա կա՞ր նստած սեղանի տակ :think

Ինչուիկ
27.07.2011, 00:34
Իսկ իմ հարցին կպատասխանե՞ք։ :)

Arpine
27.07.2011, 00:35
Երեխա կա՞ր նստած։

կարևոր չե

Valentina
27.07.2011, 00:35
Իրա ոտքերի դիմաց հայելի կար: :D

Skeptic
27.07.2011, 00:36
Իրա ոտքերի դիմաց հայելի կար: :D

Իմ մտքով էլ էր անցնում: :unsure

Arpine
27.07.2011, 00:37
Իրա ոտքերի դիմաց հայելի կար: :D
չե :D բայց պատասխանը հումորայինա

Valentina
27.07.2011, 00:38
Սեղանի տակ շուն կա՞ր

Arpine
27.07.2011, 00:38
Սեղանի տակ շուն կա՞ր

չե չկար:D

erexa
27.07.2011, 00:40
Երեխա կա՞ր նստած սեղանի տակ :think

Skeptic
27.07.2011, 00:40
Կարո՞ղ ա ինչ-որ մեկը կոշիկները հանել էր, ու դա ավտոմատ կերպով որպես ոտք էր հաշվվել: :))

Artyom
27.07.2011, 00:41
Լավ դե մի հատ հեշտն էլ ես ասեմ
հարց. դրված է սեղան որի շուրջը նստած են 4 հոգի : նստածներից մեկը ներքև է նայում և 10 ոտք հաշվում
ինչպես՞
Հաշվողը սխալ ա հաշվում::D

Մելտա
27.07.2011, 00:42
երեխեք էս ի՞նչ խնդիրա,ի՞նչ սեղան,ի՞նչ ոտքեր,կասե՞ք:)

Arpine
27.07.2011, 00:42
Երեխա կա՞ր նստած սեղանի տակ :think

ոչ.

Valentina
27.07.2011, 00:42
Ներքևա նայու՞մ դա նույննա ինչ նայումա սեղանի տա՞կ

Arpine
27.07.2011, 00:43
Հաշվողը սխալ ա հաշվում::D

Այոոոոոոոոոոոոոոոոո:hands:D

Arpine
27.07.2011, 00:43
երեխեք էս ի՞նչ խնդիրա,ի՞նչ սեղան,ի՞նչ ոտքեր,կասե՞ք:)

Արդեն գտան

Valentina
27.07.2011, 00:44
Հաշվողը սխալ ա հաշվում::D

Այոոոոոոոոոոոոոոոոո:hands:D

դուրս չեկավ պատասխանը

Arpine
27.07.2011, 00:45
դուրս չեկավ պատասխանը

դե ասում էի որ հումորայինա

Մելտա
27.07.2011, 00:46
Արդեն գտան

հաաա տեսաա:( ափսոս ուշ միացա

Valentina
27.07.2011, 00:46
Ես խնդիր դնեմ.
Գայանեն 3 օր էր, ինչ հիվանդանոցում էր, որևէ վնասվածքի կամ հիվանդության պատճառով չէին նրան անյտեղ պահում, բայց երբ դուրս գրելու օրը եկավ, ծնողները նրան օգնեցին որ դուրս գա հիվանդանոցից:

Nare-M
27.07.2011, 00:47
Ես խնդիր դնեմ.
Գայանեն 3 օր էր, ինչ հիվանդանոցում էր, որևէ վնասվածքի կամ հիվանդության պատճառով չէին նրան անյտեղ պահում, բայց երբ դուրս գրելու օրը եկավ, ծնողները նրան օգնեցին որ դուրս գա հիվանդանոցից:
Նո՞ր է ծնվել:

Փող չուներ,ծնողները տվեցին,որ դուրս գրե՞ն :))

Valentina
27.07.2011, 00:48
Նո՞ր է ծնվել:

այո

Ինչուիկ
27.07.2011, 00:48
Ես խնդիր դնեմ.
Գայանեն 3 օր էր, ինչ հիվանդանոցում էր, որևէ վնասվածքի կամ հիվանդության պատճառով չէին նրան անյտեղ պահում, բայց երբ դուրս գրելու օրը եկավ, ծնողները նրան օգնեցին որ դուրս գա հիվանդանոցից:

Գայանեն նո՞ր էր ծնվել։ Նորածին էր։ :)

Arpine
27.07.2011, 00:48
երեվի նոր էր ծնվել 3 օրից դուրս գրվեց

Lord
27.07.2011, 00:50
Ես խնդիր դնեմ.
Գայանեն 3 օր էր, ինչ հիվանդանոցում էր, որևէ վնասվածքի կամ հիվանդության պատճառով չէին նրան անյտեղ պահում, բայց երբ դուրս գրելու օրը եկավ, ծնողները նրան օգնեցին որ դուրս գա հիվանդանոցից:

հեշտ էր, միատ լավ խնդիր դրեք :)

Freeman
27.07.2011, 00:51
Իմ գրածը սխալ է՞ր ))) բայց հետաքրքիր տարբերակ էր՝ Գայանեին ոստիկանները փողոցում գտել էին ընկած,շտապ օգնություն էին կանչել,տեղափոխել էին հիվանդանոց,բուժվելուց հետո զանգել էր ծնողներին,որ փող բերեն,դուրս գրվի )))

Valentina
27.07.2011, 00:51
Խնդիր.
Եթե դու իմ անունը տաս, ես միանգամից կկորչեմ: Ո՞վ եմ ես:

Valentina
27.07.2011, 00:53

խնդրում նշվումա, որ հիվանդության պատճառով չէր հայտվել հիվանդանոցում))

Lord
27.07.2011, 00:53
Խնդիր.
Եթե դու իմ անունը տաս, ես միանգամից կկորչեմ: Ո՞վ եմ ես:

դու մարդ էս? :))

Artyom
27.07.2011, 00:53
Խնդիր.
Եթե դու իմ անունը տաս, ես միանգամից կկորչեմ: Ո՞վ եմ ես:
Լռությունն ես դու::P

Skeptic
27.07.2011, 00:55
Խնդիր.
Եթե դու իմ անունը տաս, ես միանգամից կկորչեմ: Ո՞վ եմ ես:

Էսի հանելուկ ա, այլ ոչ թե «Այո, ոչ, կարևոր չէ»: :pardon

Valentina
27.07.2011, 00:56
Էսի հանելուկ ա, այլ ոչ թե «Այո, ոչ, կարևոր չէ»: :pardon

Խնդիրն էլա հանելուկ

Freeman
27.07.2011, 00:57
խնդրում նշվումա, որ հիվանդության պատճառով չէր հայտվել հիվանդանոցում))

Դե գրած էր ոչ հայտնվելու մասին,այլ պահելու՝ հիվանդության պատճառով չէին պահում,փող չտալու պատճառով էին պահում )))))

Arpine
27.07.2011, 00:58
Լռությունն ես դու::P
ես էլ եմ կարծում որ լռություննա

Skeptic
27.07.2011, 01:06
Խնդիրն էլա հանելուկ

Եսի՞մ: ԻՀԿ, էստեղի խնդիրները «դետեկտիվային» մեթոդով լուծելու համար են:

Lusina
27.07.2011, 11:02
Նոր խնդիր. 5 տղամարդ տեղաշարժվում էին ճանապարհով, անձրև սկսվեց.Նրանցից 4.ը արագացրին իրենց քայլելու տեմպը, 5.րդը չփոխեց իր տեմպը(երեխեք էս բառի հայերեն տարբերակը չեմ կարում մտաբերեմ, ներող), բացի դրանից,այդ 5.րդը բոլորովին չթրջվեց, իսկ մնացած 4.ը լրիվ թրջվել էին, նշանակված վայր նրանք հասան բոլորը միաժամանակ.Ինչպե՞ս կբացատրեք :sulel

John
27.07.2011, 11:04
Հարց՝ 5-րդը էն 4-ի ճամփո՞վ հասավ մինչև նշանակված վայրը