Դիտել ողջ տարբերակը : «Այո», «ոչ», «կարևոր չէ» խնդիրներ
yerevanci
22.06.2011, 17:19
կարողա ակրոբատ էին էդ գնացքները ? :o :hands
ոչ
Հակառակ ուղղությամբ շարժվողը այդ նու՞յն գնացքն էր` պարզապես վագոնները կիսել էին:
ոչ
Նոր խնդիր
Երկկողմանի երկաթգիծ, որը, հասնելով թունելին, բաժանվում է միակողմանի գծերի: Յուրաքանչյուր ուղղությամբ գնացքը մտնում է իր թունելը և հակառակ ուղղությամբ շարժվող գնացքին չի հանդիպում, սակայն մի գնացք շարժման ընթացքում մտավ մի թունելը և դուրս եկավ իր ուղղությամբ, այդ նույն թունելով հակառակ ուղղությամբ մտավ մեկ այլ գնացք, բայց նրանք չհանդիպեցին և վթար տեղի չունեցավ: Ինչպե՞ս
Նրանք տարբեր ժամերի՞ էին թունել մտել::D
yerevanci
22.06.2011, 17:53
Նրանք տարբեր ժամերի՞ էին թունել մտել::D
այոոոոոոոո և վերջ, խնդիրը լուծված է
Խնդիր
Մի կին տեսնում է Աստծուն և դրա մասին պատմում քահանային: Քահանան ասում է կնոջը.
-Եթե հաջորդ անգամ տեսնես՝ խնդրիր Նրան պատմել իմ մեղքերից, որոնք միայն Նրան են հայտնի: Դա բավարար ապացույց կլինի այն բանի, որ դու հենց Աստծուն ես տեսնում և ոչ թե ինչ-որ մեկի:
Մի ամսից կինը նորից եկավ քահանայի մոտ, քահանան հարցրեց, թե նորից է տեսել Աստծուն, կինը դրական պատասխան տվեց: Քահանան հարցրեց.
-Դու նրան իմ ասած հարցը տվեցի՞ր
-Այո
-Եվ Նա ի՞նչ ասաց
- ? ? ?
-Իրոք, դու Աստծուն ես տեսել:
Ի՞նչ էր ասել Աստված կնոջը :
soultaker
22.06.2011, 20:07
Երևի ոչ մի բան էլ չէր ասել:
Կամ էլ ասել էր մեղք չունի:
Երևի ոչ մի բան էլ չէր ասել:
Կամ էլ ասել էր մեղք չունի:
1.ոչ
2.ոչ
Rammstein
22.06.2011, 21:02
Ինչ-որ կոնկրետ մե՞ղք էր ասել:
Ինչ-որ կոնկրետ մե՞ղք էր ասել:
Ոչ , կոնկրետ մեղք չէր ասել:
Կինը իրո՞ք տեսել էր Աստծուն (առաջին անգամ, երկրորդ անգամ):

Այո
Հետաքրքիր ա...
Պատասխանը խոստովանության գաղտնիքի հետ կապ ունի՞:

Մի քիչ լավ չհասկացա հարցդ :' :oy , բայց երևի թե ոչ
Բայց եթե Աստված պատմի կնոջը այն մեղքերի մասին, որոնք միայն Աստծուն են հայտնի, ապա այդ մեղքերն այլևս չեն լինի այնպիսի մեղքեր, որոնք միայն Աստծուն են հայտնի: Պարադոքս ա: Կինը երբեք չի կարող քահանային պատմել այնպիսի բան, որը միայն Աստծուն է հայտնի, քանի որ պատմելու համար դրանք պիտի հայտնի լինեն նաև իրեն:

Ուղղակի կասեմ՝ կարևոր չէ:
1. Աստված կնոջը ինչ որ կոնկրետ բան ասել է?
2. Քահանան գործած մեղք ուներ?

1. Կոնկրետ բան ասել ա, որ կինը կոնկրետ պատասխան ա տվել, բայց............
2.Կարևոր չէ
Կինը ուղղակի նույնությամբ կրկնել ա Աստծու ասա՞ծը:
1. Ինչ որ ընդհանուր մի բանա ասել, ասենք անմեղ մարդիկ չկան, կամ չգիտեմ, նման կարգի:
Բայց զգում ե՞ք՝ ինչ դարակազմիկ ու անկյունաքարային խնդիր ա: Մենք ստեղ, փաստորեն, փորձում ենք մի նախադասությամբ լուծել էն հարցը, որ բոլոր ժամանակների սկզբից կա ու անլուծելի ա: Անհերքելի կերպով ապացուցեք, որ Աստված կա: Դե ապացուցեք :):
Claudia Mori
22.06.2011, 23:14
Միգուցե ասել է՝ այդ մասին հարցրու Աստծուն
Կինը ուղղակի նույնությամբ կրկնել ա Աստծու ասա՞ծը:
Այո
1. Ինչ որ ընդհանուր մի բանա ասել, ասենք անմեղ մարդիկ չկան, կամ չգիտեմ, նման կարգի:
Կարելի ա ասել՝ այո /կարծում եմ ճիշտ եմ պատասխանում :D/, բայց օրինակներիդ կասեմ՝ ոչ
Հուշում - պատասխանը ավելի շատ Աստծու հետ ա կապված /Էս էլ Հայկօյի խաթր/
Բայց զգում ե՞ք՝ ինչ դարակազմիկ ու անկյունաքարային խնդիր ա: Մենք ստեղ, փաստորեն, փորձում ենք մի նախադասությամբ լուծել էն հարցը, որ բոլոր ժամանակների սկզբից կա ու անլուծելի ա: Անհերքելի կերպով ապացուցեք, որ Աստված կա: Դե ապացուցեք :):
Չհեգնես :nono
Միգուցե ասել է՝ այդ մասին հարցրու Աստծուն
Ոչ
1. Ասելա որ գաղտնիքները `մեղքերը չի պատմում?:B

Ոչ ..
Չհեգնես :nono
Չեմ հեգնում :cry2: Ընդհակառակը՝ լրիվ լուրջ եմ ասում: Մենակ էդ ինտրիգն ա ինձ պահում էս թեմայում, հետաքրքիր ա :):
1. Ասելա, որ ինչ էլ արած լինի, ինքը ներելա?

:cry2 Դե լավ որ չես հեգնում . . . մնա', ու կտեսնես թե ինչքան պարզ էր պատասխանը:
Անհերքելի կերպով ապացուցեք, որ Աստված կա: Դե ապացուցեք :):
Ի դեպ, մենք ոչ թե պետք է ապացուցենք այն, թե Աստված կա, թե ոչ, /սա "Աթեիստ" թեման չէ/ այլ պետք է գտնենք այն պատասխանը, որը համոզում է քահանային, որ կինը Աստծուն է տեսել:
Claudia Mori
22.06.2011, 23:43
. . . մնա', ու կտեսնես թե ինչքան պարզ էր պատասխանը:
Ասել է՝ Ես եմ Աստվածը:D
1. Ասելա, որ ինչ էլ արած լինի, ինքը ներելա?
Ոչ , բայց շաաատ մոտ ես:
1. Ամելի իսկ Աստծո ասածը քահանան գիտեր?
2. Ասելա, որ ով էլ ապահխարհի ներում կստանա?
Ասել է՝ Ես եմ Աստվածը:D
Կինը? Կինն է ասել ես եմ Աստվածը? Ոչ
1. Ամելի իսկ Աստծո ասածը քահանան գիտեր?
2. Ասելա, որ ով էլ ապահխարհի ներում կստանա?
1.Կարծում եմ՝ ոչ
2.Ոչ
1. Աստված ներումա իրան հավատացողներին
2. Աստված ներումա իրան ծառայողներին
3.Աստված ներումա նրանց ովքեր իրոք զղչում են
4.Աստված ներումա իրա երկրային զավակներին
5. Հյրը չի կարող չներել իր զավակին
Claudia Mori
22.06.2011, 23:56
Կինը? Կինն է ասել ես եմ Աստվածը? Ոչ
Բնականաբար Աստված, բայց այս մեկը հումոր էր;)
Իսկ եթե լուրջ պատասխան մի տարբերակ էլ ասեմ ու գնամ քնեմ, միգուցե ասել է՝ Աստված ասաց, որ ներում է ինձ իրեն փորձելու մեղքը
1. Աստված ներումա իրան հավատացողներին
2. Աստված ներումա իրան ծառայողներին
3.Աստված ներումա նրանց ովքեր իրոք զղչում են
4.Աստված ներումա իրա երկրային զավակներին
5. Հյրը չի կարող չներել իր զավակին
5 հատ "ոչ"
Հուշում - ներումն ու դա շատ նման բաներ են, բայց իմ խորին համոզմամբ նույն բանը չեն:
Բնականաբար Աստված, բայց այս մեկը հումոր էր;)
Իսկ եթե լուրջ պատասխան մի տարբերակ էլ ասեմ ու գնամ քնեմ, միգուցե ասել է՝ Աստված ասաց, որ ներում է ինձ իրեն փորձելու մեղքը
Ոչ.
Խնդիր
Մի կին տեսնում է Աստծուն և դրա մասին պատմում քահանային: Քահանան ասում է կնոջը.
-Եթե հաջորդ անգամ տեսնես՝ խնդրիր Նրան պատմել իմ մեղքերից, որոնք միայն Նրան են հայտնի: Դա բավարար ապացույց կլինի այն բանի, որ դու հենց Աստծուն ես տեսնում և ոչ թե ինչ-որ մեկի:
Մի ամսից կինը նորից եկավ քահանայի մոտ, քահանան հարցրեց, թե նորից է տեսել Աստծուն, կինը դրական պատասխան տվեց: Քահանան հարցրեց.
-Դու նրան իմ ասած հարցը տվեցի՞ր
-Այո
-Եվ Նա ի՞նչ ասաց
- ? ? ?
-Իրոք, դու Աստծուն ես տեսել:
Ի՞նչ էր ասել Աստված կնոջը :
Ինձ էս խնդրի պատասխանը դեռ հետաքրքրում ա...
Աստված կնոջն ասել է, որ ինքը ներել է քահանայի բոլոր մեղքերը և մոռացել դրանց մասին և, հետևաբար, ոչ մի մեղքի մասին չի կարո՞ղ պատմել:
Աստված ասել է, որ արդեն մոռացել է բոլորը?
Կինն ինքը հասկանում է՞ր, թե ինչ է ասում քահանային:
Պատասխանը մի բան էր, որ մենակ քահանա՞ն կհասկանար:
Պատասխանի մեջ «աղոթք» բառը կա՞:
Պատասխանի մեջ «երազ» բառը կա՞:
Պատասխանը ներառու՞մ է այնպիսի մի մեղք, որ քահանան դեռ չի գործել, սակայն ապագայում մտադիր է կամ մտքով անցել է:
...հենց նոր նկատեցի, որ էսօր հաց չեմ կերել :scare :o
Աաաաա՜, Ամելի, կա՛ց, էս հարցերին պատասխանիր, նոր գնա հաց ուտելու :goblin:
Աստված ասել է, որ արդեն մոռացել է բոլորը?
Այո, կեցցես Կիտա :hands , ու էլ մյուսների հարցերին չնայելով միանգամից ասում եմ. "Կարևոր չի" :pardon :
Աաաաա՜, Ամելի, կա՛ց, էս հարցերին պատասխանիր, նոր գնա հաց ուտելու :goblin:
Փիղ եմ ուզուուում :goblin......:lol
Բայց ես էլ էի էլի համարյա նույն հարցը տվել, իմ հարցը ինչո՞վ կարևոր չի :beee:
Աստված կնոջն ասել է, որ ինքը ներել է քահանայի բոլոր մեղքերը և մոռացել դրանց մասին և, հետևաբար, ոչ մի մեղքի մասին չի կարո՞ղ պատմել:
Խնդիրն ավելի հետաքրքիր էր, քան պատասխանը :':
Փիղ եմ ուզուուում :goblin......:lol
Բարի ախորժակ:)):
1 խնդիր էլ իմ կողմից.
Թուրքիայում շատ կոշիկ մաքրողներ անցորդներին իրենց ծառայությունները առաջարկում են լիովին անվճար: Սակայն այն անցորդները, ովքեր որոշում են օգտվել նրանց ծառայությունից, իրենք են վճարում:
Ինչու՞:

Կեղտոտում էին կոշիկները, անցորդներն էլ ստիպված փող էին առաջարկում, որ լավ մաքրեն :)):

Ոչ:
soultaker
25.06.2011, 00:08
- Եթե նրանք չվճարեն, կարո՞ղ են միշտ անվճար օգտվել կոշիկ մաքրողների ծառայություններից, թե՞ միայն առաջին անգամ:
- Պատճառը կապվա՞ծ է արժանապատվության հետ

- Ոչ: Ժամանակը կապ չունի:
- Ոչ:
soultaker
25.06.2011, 00:18
Կոշիկի մաքրությունը կփոխվի՞ կախված վճարելուց/չվճարելուց:

Այո:
-Դու նրան իմ ասած հարցը տվեցի՞ր
-Այո
-Եվ Նա ի՞նչ ասաց
- Ասաց, որ արդեն մոռացել է քո բոլոր մեղքերը:
-Իրոք, դու Աստծուն ես տեսել:
Հազար ներողություն, բայց ախր հեչ համոզիչ չի...
Ameli ջան... էհ... ըմ... գնայիր, հաց ուտեիր էլի, մի տեսակ հաճույքներս կոտրեցիր: :))
1 խնդիր էլ իմ կողմից.
Թուրքիայում շատ կոշիկ մաքրողներ անցորդներին իրենց ծառայությունները առաջարկում են լիովին անվճար: Սակայն այն անցորդները, ովքեր որոշում են օգտվել նրանց ծառայությունից, իրենք են վճարում:
Ինչու՞:
Անվճարի դեպքում թքելով էին մաքրում: :D
Անվճարի դեպքում թքելով էին մաքրում: :D
Ոչ:
Եթե կոշիկի մաքրությունը կապ ուներ վճարելու հետ , ենթադրում եմ, որ 1. նախօրո՞ք էին վճարում
2.Նրանք, ովքեր օգտվում էին ծառայությունից, նախապես գիտե՞ին, թե չվճարելու դեպքում ինչպիսին կլինի արդյունքը,եթե ոչ՝
3.Նախօրորք չիմանալով՝ ծառայությունից օգտվողները ինչ-որ բանից հենց տեղում հասկանում էին, որ ավելի լավ է վճարել
Բայց ես էլ էի էլի համարյա նույն հարցը տվել, իմ հարցը ինչո՞վ կարևոր չի :beee:
Դու էլ կեցցես :hands, բայց մյուս անգամ լեզու չհանես, եղավ :angry.....:D
Հազար ներողություն, բայց ախր հեչ համոզիչ չի...
Ինչի համոզիչ չի որ? Հիմի համոզիչ ա, համոզիչ չի՝ էդ ա :pardon
Ameli ջան... էհ... ըմ... գնայիր, հաց ուտեիր էլի, մի տեսակ հաճույքներս կոտրեցիր: :))
Ցավում եմ :sorry
1 խնդիր էլ իմ կողմից.
Թուրքիայում շատ կոշիկ մաքրողներ անցորդներին իրենց ծառայությունները առաջարկում են լիովին անվճար: Սակայն այն անցորդները, ովքեր որոշում են օգտվել նրանց ծառայությունից, իրենք են վճարում:
Ինչու՞:
Այդ անցորդները վճարում են քանի որ իրենց կոշիկները իրոք կեղտոտ են լինում, իսկ նրանց, որոնց իրենց ծառայությունները անվճար են մատուցում, կոշիկները մաքուր են լինում:
Եթե կոշիկի մաքրությունը կապ ուներ վճարելու հետ , ենթադրում եմ, որ 1. նախօրո՞ք էին վճարում
2.Նրանք, ովքեր օգտվում էին ծառայությունից, նախապես գիտե՞ին, թե չվճարելու դեպքում ինչպիսին կլինի արդյունքը,եթե ոչ՝
3.Նախօրորք չիմանալով՝ ծառայությունից օգտվողները ինչ-որ բանից հենց տեղում հասկանում էին, որ ավելի լավ է վճարել
1. Կարելի է ասել այո
2. Ոչ
3. Այո
Այդ անցորդները վճարում են քանի որ իրենց կոշիկները իրոք կեղտոտ են լինում, իսկ նրանց, որոնց իրենց ծառայությունները անվճար են մատուցում, կոշիկները մաքուր են լինում:
Ոչ
1.Մաքրողները բոլորի՞ն էին իրենց ծառայությունները անվճար առաջարկում
2.Միգուցե անվճար ծառայությունը առաջարկելու պահին մաքրողների ձեռքին այնպիսի մաքրող միջոցներ էին, որոնցից հասկացվում էր, որ լավ չեն մաքրելու
Երևի երբ կոշիկ մաքրողները տեսնում էին, որ հարուստ մարդ ա գալիս միանգամից իրա կոշիկները սկսում էին ընտիր մաքրել, որ հաջորդ անգամ իրանց մոտ գա և դա անում էին անվճար
իսկ ով ինքն էր գալիս բնականաբար պետք ա վճարեր

1. Այո:
2. Ոչ:

Միգուցե պարզապես ամոթ էր անվճար մաքրել տալ կոշիկները:esim
Չեմ հավատում ասածներիս բայց գրեմ՝ կարող ա կոշիկ մաքրողները կոշիկներին նայելով կարողանում են գուշակել թե կոշիկի տերը որտեղ ա եղել, ու մաքրելու ընթացքում բայցահայտում են "գաղտնիքը", դե բոլորին անխտիր անվճար էին ծառայություն մատուցում, իսկ նրանք, ովքեր չեն ուզում, որ անցնող-դառնողները իմանային թե իրենք որտեղ են եղել նախօրոք վճարում են , անհավատալի ա :D , բայց էլի տարբերակ ա ;)

Ոչ::)

Լավ մի տարբերակ էլ ասեմ ու վերջ:)) Ոնց հասկացա 1.մաքրողները ինչ-որ կերպ հասկացնում էին, որ անվճար ծառայությունը բանի պետք չի լինելու, 2.Դա անում էին ցուցադրելու միջոցով, ասենք իրենց կոշիկներից մեկը շատ լավ փայլեցված էր, մյուսը՝ ոչ, ասելով "անվճար" բառը՝ ցույց էին տալիս կեղտոտ կոշիկը:))

2. Ոչ, բայց արդեն մոտ ես պատասխանին:;)
Rammstein
25.06.2011, 12:30
Մոդերատորական. Հիշեցնեմ, որ խաղի իմաստն է` կատարել այնպիսի հարցադրումներ, որոնց պատասխանները կհանգեցնեն խնդրի լուծմանը, այլ ոչ թե գրել պատասխանի տարբերակներ` ակնկալելով, որ դրանցից մեկը ճիշտ դուրս կգա:
կարողա մի ոտքը անվճար էին մաքրում, իսկ մյուսն էլ մաքրելու համար փող էին ուզում ?

Բռավոոո (Վ+1)
Նրանք մի կոշիկը անվճար են մաքրում, և հաճախորդը որպեսզի հիմար տեսք չունենա մեկ մաքուր և մեկ կեղտոտ կոշիկով, ստիպված վճարում է երկրորդի համար:

Էդ դեպքում էն հարցիս պատասխանը "կարելի է ասել այո".ի փոխարեն պետք է լիներ ոչ:beee
Դե լավ , իրականում ոչ.ը ինձ ավելի սխալ ուղղության վրա կդներ:)) հետաքրքիր խնդիր էր:)
Խնդիր - Հնդկաստանում, երբ աղջիկը նոր աշխատանքի է անցնում, առաջին 7 օրը պետք է /ցանկալի է/ նույն հագուստով չներկայանա, ինչու ?
Խնդիր -Հնդկաստանում, երբ աղջիկը նոր աշխատանքի է անցնում, առաջին 7 օրը պետք է /ցանկալի է/ նույն հագուստով չներկայանա, ինչու ?
Այդ "սովորույթը" ինչ-որ կապ ունի՞ Հնդկաստանի հետ
Ուզում եմ ասել միգուցե Հնդկաստանում իրոք այդպես է, դրա համար է խնդրում կոնկրետ Հնդկաստան նշված, բայց խնդիրը իմաստը կկորցնի՞, եթե ուրիշ երկիր նշված լիներ
Խնդիր - Հնդկաստանում, երբ աղջիկը նոր աշխատանքի է անցնում, առաջին 7 օրը պետք է /ցանկալի է/ նույն հագուստով չներկայանա, ինչու ?
Իսկ դա ինչ-որ կապ ունի՞ աղջկա սոցիալական կարգավիճակի (կաստայի) հետ:
Այդ "սովորույթը" ինչ-որ կապ ունի՞ Հնդկաստանի հետ
ըըըըըըըը, :} եսիմ, երևի այո :think:8

Թերևս ոչ
ըըըըըըըը, :} եսիմ, երևի այո :think:8
հարցը խմբագրել եմ, ավելի կոնկրետ եմ ձևակերպել
Դա ինչ-որ կապ ունի՞ աղջկա` տուն գնալու հետ:
Այդ "սովորույթը" ինչ-որ կապ ունի՞ Հնդկաստանի հետ
Ուզում եմ ասել միգուցե Հնդկաստանում իրոք այդպես է, դրա համար է խնդրում կոնկրետ Հնդկաստան նշված, բայց խնդիրը իմաստը կկորցնի՞, եթե ուրիշ երկիր նշված լիներ
այո
Դա ինչ-որ կապ ունի՞ աղջկա` տուն գնալու հետ:
այո
այո
Եթե աղջիկը հաջորդ օրը ուրիշ հագուստով է գալիս աշխատանքի, ուրեմն նախորդ գիշեր գնացել է տուն:
Ես սենց մի բան լսել էի, բայց չեմ հասկանում, թե ինչու ա շեշտված առաջին շաբաթը:

Այո: Դե երևի հնդիկները մարդուն մի շաբաթում արդեն շատ լավ են ճանաչում :)) , եսիմ
Երևի որ սաղ իմանան լողացել-շորերը փոխել ա))
Քանի որ նոր խնդիր դնող չկա, ես մեկը կդնեմ: Եվ այսպես.
Հեռավոր արևելքի փողոցներում կարելի է հանդիպել բազմաթիվ ճապոնական մարդատար մեքենաներ, ամենագնացներ: Սակայն այնտեղ ճապոնական ավտոբուսներ գրեթե չկան: Եվ ոչ այն պատճառով, որ նրանց ղեկը աջակողմյան է: Այլ ինչու՞:

ճապոնացիներին բնորոշ գիծ է ներառում?
Աջակողմյան ղեկը կապ ունի?
ճապոնացիներին բնորոշ գիծ է ներառում?
Ոչ::)
Աջակողմյան ղեկը կապ ունի?
Ոչ::)
Rammstein
28.06.2011, 01:34
Քանի որ նոր խնդիր դնող չկա, ես մեկը կդնեմ: Եվ այսպես.
Հեռավոր արևելքի փողոցներում կարելի է հանդիպել բազմաթիվ ճապոնական մարդատար մեքենաներ, ամենագնացներ: Սակայն այնտեղ ճապոնական ավտոբուսներ գրեթե չկան: Եվ ոչ այն պատճառով, որ նրանց ղեկը աջակողմյան է: Այլ ինչու՞:
Ղեկի աջակողմյանը` հեչ, բայց որ դռները ձախ կողմից են, հաստատ կխանգարի:
Ուրիշ պատճառ էլ կա՞:
Ղեկի աջակողմյանը` հեչ, բայց որ դռները ձախ կողմից են, հաստատ կխանգարի:
:hands
Ճիշտ է, ձախակողմյան դռների պարճառով:
Իսկ ձախակողմյան են, որտև ռուլը աջակողմյան է ու կխանգառի իհարկե դռան բացվելուն ու էս դեպքում ռուլի աջակողմյան լինելը կարևոր է:
Քանի որ նոր խնդիր դնող չկա, ես մեկը կդնեմ: Եվ այսպես.
Հեռավոր արևելքի փողոցներում կարելի է հանդիպել բազմաթիվ ճապոնական մարդատար մեքենաներ, ամենագնացներ: Սակայն այնտեղ ճապոնական ավտոբուսներ գրեթե չկան: Եվ ոչ այն պատճառով, որ նրանց ղեկը աջակողմյան է: Այլ ինչու՞:
ճանապարհը իր որակով ավտոբուս չի կարող ընդունել,
Իսկ ձախակողմյան են, որտև ռուլը աջակողմյան է ու կխանգառի իհարկե դռան բացվելուն ու էս դեպքում ռուլի աջակողմյան լինելը կարևոր է:
Չէ, Կիտ ջան, ռուլի աջ կամ ձախ կողմից լինելը էստեղ էական չի: Կարևորն էն ա, որ դռներն են ձախ կողմից, ինչը աջակողմյան երթևեկություն ունեցող երկրների կանգառներում մեծ պրոբլեմ ա առաջացնում:
Valentina
28.06.2011, 17:37

Իսկ Լոնդոնում էլ պրոբլեմ կառաջացնե՞ն ձախակողմյան դռները

Ոչ, քանի որ Մեծ Բրիտանիայում, ինչպես և Ճապոնիայում, երթևեկությունը ձախակողմյան է::)
Valentina
28.06.2011, 17:56
Ոչ, քանի որ Մեծ Բրիտանիայում, ինչպես և Ճապոնիայում, երթևեկությունը ձախակողմյան է::)
Հեռավոր Արևելքում Ճապոնյան չի՞, բա եթե պրոբլեմ չի առաջացնում էտ դեպքում պետքա լինեին ավտոբուսները:
Մեկել մեր երթևեկության դեպքում սկզբում նայում ենք ձախ, հետո աջ, չեղա՞վ ձախակողմյան
Պարզաբանում.
Հեռավոր Արևելքում Ճապոնյան չի՞, բա եթե պրոբլեմ չի առաջացնում էտ դեպքում պետքա լինեին ավտոբուսները:
Նկարում կապույտով ցույց են տրված Հեռավոր Արևելքի երկրները (շրջանները):
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/e/e5/Far_east1.png
Ճապոնիան նույնպես մտնում է Հեռավոր Արևելքի երկրների մեջ, բայց ելնելով խնդրի բնույթից, այն բնականաբար չէր կարող ներառվել այդ երկրների ցուցակի մեջ:
Մեկել մեր երթևեկության դեպքում սկզբում նայում ենք ձախ, հետո աջ, չեղա՞վ ձախակողմյան
Մեր հանրապետությունում երթևեկությունը աջակողմյան է (քանի որ միշտ առաջ ես շարժվում փողոցի աջ կողմով):;)
Անի Ներկարար
28.06.2011, 18:55
Մի խնդիր էլ ես տեղադրեմ:
Մեծ Բրիտանիայի արքայազներ Չառլզն ու Ուիլյամը երբեք ոչ մի դեպքում նույն ինքնաթիռով կամ ուղղաթիռով չեն թռչում: Ինչու՞:
Valentina
28.06.2011, 18:57
Մի խնդիր էլ ես տեղադրեմ:
Մեծ Բրիտանիայի արքայազներ Չառլզն ու Ուիլյամը երբեք ոչ մի դեպքում նույն ինքնաթիռով կամ ուղղաթիռով չեն թռչում: Ինչու՞:
Որպեսզի ավիավթարի դեպքում երկուսն էլ չմեռեն:
Անի Ներկարար
28.06.2011, 19:24
Որպեսզի ավիավթարի դեպքում երկուսն էլ չմեռեն:
Այո այո միանգամայն ճիշտ ես
Նոր խնդիր:)
Մի առավոտ շենքի անցորդների առաջ բացվում է հետևյալ տեսարանը. շենքի տանիքի վրա վիճում էին մի կին և տղամարդ, անցորդների մեծ մասը սկսեց հետևել այդ տեսարանին, հանկարծ կինը հրեց տղամարդուն, որը սկսեց ինչ-որ բանից բռնվելու փորձեր անել, սակայն ապարդյուն, նա վայր ընկավ և մահացավ.Հետաքրքիրն այն էր, որ այդ մարդու սպանության համար մեղադրվեց ոչ թե կինը, որը հրել էր նրան, այլ ընդհանրապես ուրիշ մարդ.կարծում եմ հարցը պարզ է. ո՞վ մեղադրվեց սպանության համար և ինչու՞
Valentina
28.06.2011, 23:49

Այդ ուրիշ մարդը հենց մեռնողն է՞ր
Այդ ուրիշ մարդը հենց մեռնողն է՞ր
Ոչ.
Valentina
28.06.2011, 23:53
Միայն մե՞կ մարդ մեղադրվեց սպանության համար
Նոր խնդիր:)
Մի առավոտ շենքի անցորդների առաջ բացվում է հետևյալ տեսարանը. շենքի տանիքի վրա վիճում էին մի կին և տղամարդ, անցորդների մեծ մասը սկսեց հետևել այդ տեսարանին, հանկարծ կինը հրեց տղամարդուն, որը սկսեց ինչ-որ բանից բռնվելու փորձեր անել, սակայն ապարդյուն, նա վայր ընկավ և մահացավ.Հետաքրքիրն այն էր, որ այդ մարդու սպանության համար մեղադրվեց ոչ թե կինը, որը հրել էր նրան, այլ ընդհանրապես ուրիշ մարդ.կարծում եմ հարցը պարզ է. ո՞վ մեղադրվեց սպանության համար և ինչու՞
Իսկ դա ինչ-որ կապ ունի՞ այդ տան շինարարների հետ:

շինարարների մեղադրեցին?
Իսկ դա ինչ-որ կապ ունի՞ այդ տան շինարարների հետ:
շինարարների մեղադրեցին?
Ոչ.
Միայն մե՞կ մարդ մեղադրվեց սպանության համար
Այո.
Valentina
28.06.2011, 23:57
Բացի կռվողներից տանիքում էլի մարդ կա՞ր
Բացի կռվողներից տանիքում էլի մարդ կա՞ր
Այո.
soultaker
28.06.2011, 23:59
- Կինը վեճի ժամանակ հարբա՞ծ էր:
- Կինը հոգեկան հիվա՞նդ էր:
- Կինը չափահա՞ս էր:
- Կինը վեճի ժամանակ հարբա՞ծ էր:
- Կինը հոգեկան հիվա՞նդ էր:
- Կինը չափահա՞ս էր:
1.ոչ, բայց կարող եմ ասել նույնիսկ կարևոր չէ
2.ոչ
3.կարևոր չէ
Valentina
29.06.2011, 00:01
Երևի չկարողացան իմանան կոնկրետ ո՞վ էր հրողը դրա համա՞ր
ռեժիսորին մեղադրեցին?
Ոչ. ուֆ չեմ ուզում ասեմ, որ մոտ ես:))
Valentina
29.06.2011, 00:04
Կինո էին նկարու՞մ :D
Ոչ. ուֆ չեմ ուզում ասեմ, որ մոտ ես:))
դե ըստ երևույթի ֆիլմինկարահանումներ էր գնում և երևի պռոդյուսերին կամ ովա պատասխանատուն նման դեպքերում իրան մեղադրեցին?
Երևի չկարողացան իմանան կոնկրետ ո՞վ էր հրողը դրա համա՞ր
Ոչ.
Կինո էին նկարու՞մ :D
Այո.
դե ըստ երևույթի ֆիլմինկարահանումներ էր գնում և երևի պռոդյուսերին կամ ովա պատասխանատուն նման դեպքերում իրան մեղադրեցին?
Այո
Valentina
29.06.2011, 00:10
Խնդիր. Ի՞նչ են կրում համարյա 100 միլիոն կանայք:

պատասխանատվություն :)) երեխայի տեսքով
Valentina
29.06.2011, 00:14
պատասխանատվություն :)) երեխայի տեսքով
դա դժվար կլիներ որոշել կրում են թե ոչ, հետևաբար պատասխան ոչ :))
Խնդիր. Ի՞նչ են կրում համարյա 100 միլիոն կանայք:
Աննա անունը::)
Valentina
29.06.2011, 00:15
Աննա անունը::)
Այո, գիտեի՞ք պատասխանը:
Այո, գիտեի՞ք պատասխանը:
Ինտեռնետում մի տեղ կարդացել էի::)
Valentina
29.06.2011, 00:19
Ո՞վա խնդիր դնում:
շուտ վերջացան խնդիրները, էլ չկա?
Ո՞վա խնդիր դնում:
շուտ վերջացան խնդիրները, էլ չկա?
Մի հատ հեշտոտ ասեմ, մինչև հետաքրքիր խնդիր գտնեմ.
Հարց.Կարո՞ղ է արդյոք մարդ ամուսնանալ իր այրու քրոջ հետ

այո ?
այո ?
Ոչ. բնականաբար պետք ա բացատրեք ինչու;)
Ոչ. բնականաբար պետք ա բացատրեք ինչու;)
իսկ ինչ որ մեկը կարող է իրեն խանգարել?
կամ ինչ որ հատուկ կանոններ կան մնան դեպքերում?
կա մեր ինչ գոր, ով ում հետ ուզումա թող ամուսնանա:D

1.Ոչ
2.Դե կարելի է ասել այո, կյանքի կանոն է:D
3.Կարևոր չէ
Շատ կարևոր հուշում. մի անգամ էլ կարդացեք:D
Մի հատ հեշտոտ ասեմ, մինչև հետաքրքիր խնդիր գտնեմ.
Հարց.Կարո՞ղ է արդյոք մարդ ամուսնանալ իր այրու քրոջ հետ
Չէ, չի կարող: Որովհետև ԻՆՔԸ ՄԵՌԱԾ Ա: Մեռած, սատկած, վախճանված, լուսահոգի, օղորմածիկ, դիակ, լեշ: Հաջորդը, էլի :):
ոչ քանի որ ինքը մահացած է? :D

Մեկ ուրիշդ խնդիր ասեք երեխեք, ես հետաքրքիր բան չգտա
ոչ քանի որ ինքը մահացած է? :D
Այո ;)
Գտա, տղաների համար պետք ա որ հեշտ լինի:)
Բեռնատար մեքենան անցնում է շատ ցածր կամուրջի տակով ու լռվում, այն էլ այնպես, որ ո՛չ առաջ է կարողանում գնալ, ո՛չ հետ.Վարորդը չի կարողանում ոչինչ անել, մինչև որ մի դպրոցական շատ հեշտ լուծում է առաջարկում, և վարորդը հենց այդպես էլ վարվում է.Ո՞րն էր լուծումը, մեքենան ինչպե՞ս է դուրս գալիս կամուրջի տակից

ինչ որ բեռ են մեջը լցնում?
կամ պագրիշկեքի օդը թողում ?
ինչ որ բեռ են մեջը լցնում?
Ոչ.
գետինը թրջեցին?
Ոչ.
Հ.Գ. Բայց եթե կարելի ա ինձ բացատրի էլի գետինը թրջելը ո՞նց էր օգնելու
կամ պագրիշկեքի օդը թողում ?
Սա ճիշտ պատասխանն է::)
ինչ որ բեռ են մեջը լցնում?
Սա ճիշտ պատասխանն է::)
Այո. Նոր նկատեցի խմբագրածը
Նոր խնդիր.
Մի օր առավոտյան, զինվորը, որը մինչ այդ գիշերային հերթապահության էր, մոտեցավ հարյուրապետին ու ասաց, որն ինքն այդ գիշեր երազի մեջ տեսել է, թե ինչպես են այդ օրը երեկոյան բարբարոսները հյուսիսից հարձակվելու ամրոցի վրա: Հարյուրապետը չհավատաց նրան, սակայն որոշակի միջոցառումներ ձեռնարկեց: Այդ գիշեր բարբարոսները իրոք հարձակվեցին, բայց ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նրանց գրոհը ետ մղվեց: Կռվից հետո հարյուրապետը շնորհակալություն հայտնեց զինվորին զգուշացման համար, բայց հետո հրամայեց նրան վերցնել կալանքի տակ: Ինչու՞:
Այո. Նոր նկատեցի խմբագրածը
էս հեշտ էր, ուրիշը առաջարկի
Valentina
29.06.2011, 01:09
ուշացա
Valentina
29.06.2011, 01:11
Նոր խնդիր.
Մի օր առավոտյան, զինվորը, որը մինչ այդ գիշերային հերթապահության էր, մոտեցավ հարյուրապետին ու ասաց, որն ինքն այդ գիշեր երազի մեջ տեսել է, թե ինչպես են այդ օրը երեկոյան բարբարոսները հյուսիսից հարձակվելու ամրոցի վրա: Հարյուրապետը չհավատաց նրան, սակայն որոշակի միջոցառումներ ձեռնարկեց: Այդ գիշեր բարբարոսները իրոք հարձակվեցին, բայց ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նրանց գրոհը ետ մղվեց: Կռվից հետո հարյուրապետը շնորհակալություն հայտնեց զինվորին զգուշացման համար, բայց հետո հրամայեց նրան վերցնել կալանքի տակ: Ինչու՞:
Էս խնդիրն եղելա, հերթապահն իրավունք չուներ քնելու:

Այս խնդիրը արդեն եղել է:)
էս հեշտ էր, ուրիշը առաջարկի
Դե մի քիչ էլ դուք ինտերնետից ման եկեք հանեք էլի:))
ուշացա
այո:)

պոստին քնել էր
Այս խնդիրը արդեն եղել է:)
Դե մի քիչ էլ դուք ինտերնետից ման եկեք հանեք էլի:))
այո:)
դե որ ես իմանամ էլ իմ համար հետաքրքիր չի լինի խաղը :D
Այս խնդիրը արդեն եղել է:)
Չէի տեսել::oy
Իզուր տեղը թարգմանեցի:
Լավ մի հատ էլ հեշտ խնդիր.
Մայրը դուրս է գալիս զբոսանքի իր 2 երեխաների հետ, որոշ ժամանակ անց նրանք հասնում են դաշտ, և երեխաները սկսում են ուրախ վազել, թռչկոտել դաշտի մեջ.հանկարծ նկատում են ծաղիկներ և առանց երկար-բարակ մտածելու սկսում են ուտել այդ ծաղիկները խոտի հետ միասին.Սակայն մայրը, տեսնելով դա, նրանց չի արգելում ուտել, դեռ մի բան էլ ինքն էլ է միանում նրանց.ինչու՞
Valentina
29.06.2011, 01:22

Կովն իրա հորթուկների հետ էր :D
Կովն իրա հորթուկների հետ էր :D
Ոչ, իրականում այծեր են, բայց խնդիրը դրանից շատ չի փոխվի, այնպես որ՝ այո :))
Լավ մի հատ էլ հեշտ խնդիր.
Մայրը դուրս է գալիս զբոսանքի իր 2 երեխաների հետ, որոշ ժամանակ անց նրանք հասնում են դաշտ, և երեխաները սկսում են ուրախ վազել, թռչկոտել դաշտի մեջ.հանկարծ նկատում են ծաղիկներ և առանց երկար-բարակ մտածելու սկսում են ուտել այդ ծաղիկները խոտի հետ միասին.Սակայն մայրը, տեսնելով դա, նրանց չի արգելում ուտել, դեռ մի բան էլ ինքն էլ է միանում նրանց.ինչու՞
երևի ոչխար են ?:D

Հոկտեմբերյան են գնացել::D
Հոկտեմբերյան են գնացել::D
կարևոր չէ
երևի ոչխար են ?:D
Ոչ, իրականում այծեր են, բայց խնդիրը դրանից շատ չի փոխվի, այնպես որ՝ այո
սիրում եմ էլի ctrl C ctrl V:))
Խնդիրը լուծված է
Նոր, դժվար խնդիր.
Մարդը միայնակ ապրում էր արդեն մեկ ամիս: Նա ոչ ոքի հետ չէր շփվում, ոչ մի տեղ չէր գնում և ոչ ոք էլ նրա մոտ չէր գնում: Մի օր ուշ երեկոյան նա անջատեց լույսը և գնաց: Նրա գնալու վայրը դեռ ոչ ոքին հայտնի չէ: Սակայն նրա գնալուց որոշ ժամանակ անց զոհվեց 100 մարդ:
Ո՞վ էր նա, ի՞նչ տեղի ունեցավ և ինչու՞մ էր այդ մարդը մեղավոր:
իրական պատմական դեպք ա՞
Կարևոր չէ (չգիտեմ էլ ճիշտն ասած)::)
քաղաքական բանտարկյալ էր?
գնալ մահանալու հետ էս ?
1. քաղաքական բանտարկյալ էր?
2. գնալ մահանալու հետ էս ?
1. Ոչ
2. Այդ մարդը հավանաբար ինքնասպանություն է գործել, սակայն դա տվյալ խնդրի լուծման համար կարևոր չէ:
Նրա գնալու պատճառով են մարդիկ մահացել:
Կխնդրեմ խնդիրն ավելի ուշադիր կարդալ:
մարդիկ մահացան, որովհետև լո՞ւյսն էր անջատվել

Այո::)
Էդ մարդը հիդրո/ջերմո/ատոմային էլեկտրակայանում էր աշխատու՞մ:
ԻՀԿ, երկաթգծում/մետրոյում էր աշխատում:

Կարո՞ղ ա փարոսում էր աշխատում: :unsure
Կարո՞ղ ա փարոսում էր աշխատում: :unsure
Միանգամայն ճիշտ է: Ինչպե՞ս գլխի ընկար: Գուգլ՞
Նա փարոսի պահակ էր և նրա՝ լույսերը հանգցնելու պատճառով բազմաթիվ նավեր խորտակվեցին:
http://www.golovo-lomki.ru/images/s-2.jpg
Միանգամայն ճիշտ է: Ինչպե՞ս գլխի ընկար: Գուգլ՞
Նա փարոսի պահակ էր և նրա՝ լույսերը հանգցնելու պատճառով բազմաթիվ նավեր խորտակվեցին:
Ազնիվ պիոներական, Գուգլ չեմ արել: Ընդամենը հարցը դրեցի էսպես. ո՞ր դեպքում մարդկանց կյանքը կախված կլինի վառված լույսից: Առաջին բանը, որ մտքովս անցավ, երկաթգիծ/մետրո տարբերակն էր, 2-րդը՝ դա: :)
Նորից ես ու նորից նոր խնդիր.:)
Մի անգամ Մալազիայի Կուալա-Լումպուր մայրաքաղաքի զբոսայգի ձյուն բերեցին: Որպեսզի այն չհալչի, իշխանությունները արգելեցին դիպչել այդ ձյանը: Ու՞մ համար բացառություն արեցին:

1.Եթե բացառություն չանեին դա կամ նա կարո՞ղ էր դիպչել, եթե այո
2. արև՞ը

1.Այո:
2. Ոչ::)
Անի Ներկարար
29.06.2011, 21:55
դիպչողը մա՞րդ էր:
Անի Ներկարար
29.06.2011, 21:58
նա ցանկանու՞մ էր ,որ դիպչի այդ ձյանը թե ո՞չ:
Մի՞թե հարբածների մասին ա խոսքը: :unsure

Moonwalker
29.06.2011, 22:02
Ձմեռ Պապի՞ն::think
Անի Ներկարար
29.06.2011, 22:03
դե եթե չէր ցանկանում դիպչի ուրեմն պատահաբար էր դիպչելու: ես էլ էի մի պահ մտածում , որ հարբածների մասին է, բայց մի տարբերակ էլ ունեմ . գուցե կույրերի մասին է խոսքը:
Ճիշտն ասած՝ առաջին բանը, որ մտքովս անցան, երեխաներն են, բայց մտածեցի՝ շատ պարզունակ կլինի: :unsure
գուցե կույրերի մասին է խոսքը:
Այո, ճիշտ է::hands
Անի Ներկարար
29.06.2011, 22:06
Այո, ճիշտ է::hands
հետաքրքիր էր:hands
Նոր խնդիր
ՄԻ մարդ մտնում է բառ և բառմենից( գուգլի ասելով հայերեն տարբերակը բուֆետապանն էր, լավ չհնչեց:)) ) ջուր է խնդրում ( մինչ այդ նրանք երբեք չէին հանդիպել և իրար չէին ճանաչում), բայց բառմենը հանկարծակիորեն հանում է ատրճանակը և պահում այդ մարդու վրա.Քիչ անց այդ մարդը շնորհակալություն է հայտնում և հեռանում.Ի՞նչ կատարվեց
Rammstein
30.06.2011, 16:19

1. Ատրճանակն իսկակա՞ն էր:
Եթե ոչ, ապա`
2. Հրահա՞ն էր:
Եթե այո, ապա`
3. Բարմենը հաճախորդի սիգարե՞տն էր վառում:

1.կարևոր չէ.
2.կարևոր չէ.
3.Ոչ.
Հետեւից ուզում էին խփել այդ մարդուն, բարմենը պաշտպանում էր:think

Ասեմ , որ խնդիրը որոշ չափով հումորային է
CactuSoul
30.06.2011, 17:07
Ասեմ , որ խնդիրը որոշ չափով հումորային է
«Ձեռքով արեք, Ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով» :D

:)) Ոչ.
Պատվիրատուն առողջական խնդիր ունե՞ր:
Rammstein
30.06.2011, 17:14
Իսկ էդ որ հանկարծակիորեն հանում ա ատրճանակը, հաճախորդը սկզբում վախենում ա՞:
Պատվիրատուն առողջական խնդիր ունե՞ր:
Կարելի է ասել այո, բայց այնքան էլ առողջական խնդիր չէ
Իսկ էդ որ հանկարծակիորեն հանում ա ատրճանակը, հաճախորդը սկզբում վախենում ա՞:
Այո.
Հ.Գ. Շնորհակալություն սխալս ուղղելու համար:)
Valentina
30.06.2011, 17:33
Ասում եմ կարողա զկրտում էր՞ :D
Գալիսա բարմենից ջուր խնդրում, նա էլ հանումա ատրճանակը, վախացնում, էտ մարդու զկրտոցն անցնումա: Սե՞նց:

Այո:hands
Քեզ էլ ՈՉ Լորդ, սարքած գործ չէր:P
Խնդիր.
Մանկական հիվանդանոցում երիտասարդ հիվանդները սիրում էին խաղալ հիվանդանոցում գտնվող փափուկ արջուկներով: Ցավոք երեխաներին այդ արջուկները այնքան էին դուր գալիս, որ դրանք սկսեցին անհայտանալ. փոքրահասակ հիվանդները դրանք տանում էին տուն: Հիվանդանոցի ղեկավարությունը ինչպե՞ս լուծեց այդ պրոբլեմը:

Պրոբլեմը լուծելուց հետո
1.երեխաները այլևս չէի՞ն ցանկանում խաղալիքները տուն տանել
2.Ցանկանում էին, բայց ինչ-որ պատճառով չէին կարող

1. Ոչ:
2. Այո::)
արջուկներին կապում էին?
Ոչ::)
Իսկ հիվանդանոցում երեխաները կարող է՞ին խաղալ արջուկների հետ
1.Իմանալով պատճառը երեխաները վախենու՞մ էին, եթե այո
2. իրե՞նց համար
3.արջուկների՞ համար
արջուկներին էլ էին հիվանդ ձևացնում?

3. Այո:
արջուկներին էլ էին հիվանդ ձևացնում?
:hands
Պատասխանը ընդհանուր առմամբ ճիշտ է:
Արջուկների վրա վիրակապ էին կապում ու երեխաներին ասում, որ նրանք պետք է մնան հիվանդանոցում բուժվելու համար:
Խնդիր
Տղամարդուն գտնում են սպանված իր աշխատասենյակում: Նրա մարմինը ընկած էր գրասեղանին, ձեռքում սեղմած էր ատրճանակ և սեղանին դրված էր ձայնագրանցիչ (դիկտաֆոն): Ոստիկանները միացնում են ձայնագրանցիչը և անմիջապես լսում այս հաղորդագրությունը. «Ես այլևս չեմ կարող ապրել: Կյանքն իմ համար այլևս ոչ մի նշանակություն չունի…»: Վերջում լսվում է կրակոցի ձայնը:
Ոստիկանները անմիջապես գլխի ընկան, որ նրան սպանել են: Ինչու՞:
Valentina
01.07.2011, 13:43

Երևի նրանց մոտ հարց առաջացավ, իսկ ո՞վ էր անջատել ձայնագրիչը: Դրանից էլ գլխի ընկան: Այդպե՞ս է:
Ձայնագրիչում հնչող ձայնը էդ տղամարդո՞ւնն էր:
Երևի նրանց մոտ հարց առաջացավ, իսկ ո՞վ էր անջատել ձայնագրիչը: Դրանից էլ գլխի ընկան: Այդպե՞ս է:
Ոչ::)
Ձայնագրիչում հնչող ձայնը էդ տղամարդո՞ւնն էր:
Այո:
Valentina
01.07.2011, 13:46
Կրակոցի ձայնը չէր կարող լսվել, եթե նա ինքնասպան լիներ:
Կարո՞ղ ա էն պարզ պատճառով, որ ատրճանակի բոլոր փամփուշտները տեղում էին: >_>

:o
Ոչ:
Կարո՞ղ ա էն պարզ պատճառով, որ ատրճանակի բոլոր փամփուշտները տեղում էին: >_>
Ոչ:
Valentina
01.07.2011, 13:53
Բացի այդ երկու նախադասությունից ուրիշ բան կա՞ր ձայնագրված

Կարևոր չէ::)
Բայց վերջում պետք ա լսվեին հենց ոստիկանների ոտնաձայները, այսինքն կրակոցից հետո (որը, ըստ խնդրի տվյալների, հնչել ա վերջում) ինչ-որ մեկը ձայնագրիչն անջատել ա: :esim
Valentina
01.07.2011, 13:56
Խնդիր
Տղամարդուն գտնում են սպանված իր աշխատասենյակում: Նրա մարմինը ընկած էր գրասեղանին, ձեռքում սեղմած էր ատրճանակ և սեղանին դրված էր ձայնագրանցիչ (դիկտաֆոն): Ոստիկանները միացնում են ձայնագրանցիչը և անմիջապես լսում այս հաղորդագրությունը. «Ես այլևս չեմ կարող ապրել: Կյանքն իմ համար այլևս ոչ մի նշանակություն չունի…»: Վերջում լսվում է կրակոցի ձայնը:
Ոստիկանները անմիջապես գլխի ընկան, որ նրան սպանել են: Ինչու՞:
Խնդրի սկզբում արդեն գրվածա,որ սպանել են:))

ասե՞մ :))
Երևի որովհետև մահացածը չէր կարող անջատել ձայնագրանցիչ:
Ես ես խնդիրը լսել էի բայց ոչ մի բան չեմ հիշում:
Երևի որովհետև մահացածը չէր կարող անջատել ձայնագրանցիչ:
Ես ես խնդիրը լսել էի բայց ոչ մի բան չեմ հիշում:
Բայց վերջում պետք ա լսվեին հենց ոստիկանների ոտնաձայները, այսինքն կրակոցից հետո (որը, ըստ խնդրի տվյալների, հնչել ա վերջում) ինչ-որ մեկը ձայնագրիչն անջատել ա: :esim
Ոչ: Ասենք տեղը պրծել ա, դրա համար էլ անջատվել ա:;)
Խնդրի սկզբում արդեն գրվածա,որ սպանել են:))
Ոչ::)
Անի Ներկարար
01.07.2011, 14:00
իսկ ձայնագրիչի վրա միայն այդքանն էր ձայնագրվա՞ծ: «Ես այլևս չեմ կարող ապրել: Կյանքն իմ համար այլևս ոչ մի նշանակություն չունի…»: Վերջում լսվում է կրակոցի ձայնը:

Կարևոր չէ:
ասե՞մ :))
Միքոն ոնց որ թե գիտի պատասխանը: Բայց եթե որոնողական համակարգով ես գտել պատասխանը, մի գրի::)
Իսկ կարո՞ղ ա կրակոցի ձայնը բնորոշ էր ոչ թե ատրճանակին, այլ, ասենք, shotgun-ին (հայերենը չեմ հիշում) կամ ավտոմատին:

չէ հա, էդքան հավես ունեմ ման գամ միմ տեղից գտնեմ :))
չեմ պատասխանի, բայց կհետևեմ, որ ստուգեմ ինձ
Չդիմացա, էս մեկը Գուգլ արեցի: :))
Անի Ներկարար
01.07.2011, 14:11
ես էսպես եմ մտածում, եթե ինքնասպան եղած լիներ դժվար թե ձայնագրիչը միացնելուց հետո անմիջապես լսեին ձայնագրությունը: Ըստ տրամաբանության այն պետք էր նախ ետ տալ լսելու համար:
Ես իմացա գրած է Ոստիկանները միացնում են ձայնագրանցիչը և անմիջապես լսում... բայց լսելուց առաջ պետք է դիկտաֆոնը հետ տալ,բայց արդեն հետ տված է եղել
ես էսպես եմ մտածում, եթե ինքնասպան եղած լիներ դժվար թե ձայնագրիչը միացնելուց հետո անմիջապես լսեին ձայնագրությունը: Ըստ տրամաբանության այն պետք էր նախ ետ տալ լսելու համար:
:hands
Ճիշտ է:
Միքոյի հուշու՞մը օգնեց:
Valentina
01.07.2011, 14:14
Չդիմացա, էս մեկը Գուգլ արեցի: :))
Ես էլ :oy
Անի Ներկարար
01.07.2011, 14:20
:hands
Ճիշտ է:
Միքոյի հուշու՞մը օգնեց:
Այո :oyուղություն տվեց
Խնդիր
Վաղ առավոտյան թագավորին դիմեց պալատի ժամապահներից մեկն ու հաղորդեց,որ երազում արքայի նավը տեսել էր ծովում խորտակվելիս:Այդ լսելով թագավորը ծով դուրս չեկավ,բայց նավը ուղարկեց նավարկության:Կեսօրին լուր հասցրեցին, որ նավը խորտակվել է:Թագավորը <<պայծառատես>> ժամապահին մի կոտ ոսկի պարգևեց,բայց զնդանը նետեղ:
Ինչու՞:
Valentina
01.07.2011, 14:51

Ժամապահն իրավունք չուներ քնելու, նման խնդիր արդեն ունցել ենք :))
Rammstein
01.07.2011, 16:16
Ժամապահն իրավունք չուներ քնելու, նման խնդիր արդեն ունցել ենք :))
Մեկի փոխարեն երկու անգամ: Էս երրորդն էր:
Բոլորիցտ ներեղություն եմ խնդրում թյուրիմացության համար:Օգտվեցի որոնել թեմայում բան չգթնվեց ես ել մտածեցի....:Հազար անգամ ներեղություն
Նոր խնդիր.
Վենեսուելայի ոստիկանությունը արդեն երկար ժամանակ է, ինչ տեղյակ էր մի գողի սև գործերի մասին և նրան բռնելու բազմաթիվ փորձեր են կատարվել,սակայն բոլորը ապարդյուն.Ոստիկանությունը տեղյակ էր, թե որտեղ է բնակվում գողը և հերթական անգամ ձերբակալելու թույլտվությունը ստանալով ՝ նրանք ուղևորվում էին այդ հասցեով.Բայց հենց նրանք հասնում էին տան մոտ, գողը վազում էր իր սենյակ և փակվում այնտեղ.Ոստիկանությունը որոշ ժամանակ սպասում էր , այնուհետև ստիպված հեռանում.Ինչու՞
Անի Ներկարար
01.07.2011, 17:13
Գողը մա՞րդ էր:
1. ոստիկանությունը ապացույց ունե՞ր, որ նա գող է,
2. սենյակը բանտախու՞ց էր:

1.Այո (խնդրում գրված է, որ ոստիկանները նրան ձերբակալելու թույլտվություն ունեին)
2.Ոչ
Թույլտվությունը ժամանակո՞վ էր::unsure
Նոր խնդիր.
Վենեսուելայի ոստիկանությունը արդեն երկար ժամանակ է, ինչ տեղյակ էր մի գողի սև գործերի մասին և նրան բռնելու բազմաթիվ փորձեր են կատարվել,սակայն բոլորը ապարդյուն.Ոստիկանությունը տեղյակ էր, թե որտեղ է բնակվում գողը և հերթական անգամ ձերբակալելու թույլտվությունը ստանալով ՝ նրանք ուղևորվում էին այդ հասցեով.Բայց հենց նրանք հասնում էին տան մոտ, գողը վազում էր իր սենյակ և փակվում այնտեղ.Ոստիկանությունը որոշ ժամանակ սպասում էր , այնուհետև ստիպված հեռանում.Ինչու՞
հին ու բարի խնդիր :))
tengo un gato los pantalones
Թույլտվությունը ժամանակո՞վ էր::unsure
Ոչ.
հուշում-կարևոր չէ նրանք մի ժամ կսպասեին և կթողնեին կգնաին, թե մի ամբողջ օր
հին ու բարի խնդիր :))
tengo un gato los pantalones
կարևոր չէ:esim
հին ու բարի խնդիր :))
tengo un gato los pantalones
Եթե Միքոյի հուշումը ճիշտ եմ հասկացել, ուրեմն գողի սենյակը գտնվում էր հարևան պետությունում: :unsure

Այո, ֆիլմը տեսածների համար արդեն ոչ թե հուշում էր, այլ պատասխան

Волчья откровенность - вовсе не доверчивость, а только дурная привычка размышлять вслух. :pardon
:))
ԽՆԴԻՐ : Աղջկա մայրը մահանում է, ու հենց թաղման օրը՝ էդ նեղ մաջալին նա ծանոթանում է մի երիտասարդի հետ, որին սիրահարվում է հենց տեղնուտեղը, ամբողջ օրը միասին են անցկացնում, սակայն մոռանում եմ հասցեներով փոխանակվել, միմյանց կոորդինատները իմանալ, տուն վերադառնալուն պես աղջիկը տեսնում է քրոջը մազերը սանրելիս և սպանում նրան, ինչու՞: Պատասխանը նախօրոք իմացողներին խնդրում եմ չասել, թողեք մյուսներն էլ մտածեն:

Պատասխանը իմացողները անգամ չեն էլ ցանկանա կրկին պատասխանել ու հետո էլ ..... դե լավ չօֆֆթոփեմ:oy
ԽՆԴԻՐ : Աղջկա մայրը մահանում է, ու հենց թաղման օրը՝ էդ նեղ մաջալին նա ծանոթանում է մի երիտասարդի հետ, որին սիրահարվում է հենց տեղնուտեղը, ամբողջ օրը միասին են անցկացնում, սակայն մոռանում եմ հասցեներով փոխանակվել, միմյանց կոորդինատները իմանալ, տուն վերադառնալուն պես աղջիկը տեսնում է քրոջը մազերը սանրելիս և սպանում նրան, ինչու՞: Պատասխանը նախօրոք իմացողներին խնդրում եմ չասել, թողեք մյուսներն էլ մտածեն:
էդ տղեն իրա քրոջ հետ կապ ուներ մինչև էդ ?

ոչչչչչչչչչչչչչչչ
մազեր սանրելը տենց կարևորա ?
թե կարար դրա տեղը ցանկացած ուրիշ բան աներ ? ասենք.......սափրվեր ?
մազեր սանրելը տենց կարևորա ?
ոչ
թե կարար դրա տեղը ցանկացած ուրիշ բան աներ ?
այո
ասենք.......սափրվեր ?
:))
կարողա իրանք երկվորյակ քրեր էին ? ու նա սպանեց քրոջը, որ հանկարծ էդ տղեն փողոցում չտենա քրոջն ու իրա տեղը դնի ?

ոչ ...
կարողա սպանեց քրոջը, որ թաղմում լինի ու էտ տղային նորից տեսնի?
Կարող ա՞ աղջիկը տղայի հետ ծանոթանալիս դեռ չգիտեր մոր մահվան մասին:think
yerevanci
13.07.2011, 13:52
1. Իսկ աղջիկը մտադրվա՞ծ սպանեց քրոջը
2. Միգուցե նա հայելիում, որի առաջ սանրվում էր քույրը, տեսավ իրեն, և «իր» վրա կրակեց, այսինք հայելու ուղղությումբ և սպանեց քրոջը