PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ կդառնա Ռուսաստանի նոր նախագահ

Philosopher
17.02.2007, 09:31
Ո՞վ կդառնա Ռուսաստանի հաջորդ նախագահը, նախ նա կլինի նոր մարդ, թե՞ Պուտինը կշարունակի կառավարել, եթե նոր մարդ, ապա ո՞վ։

P.S.
17.02.2007, 10:06
Կարծում եմ հարցը պետք է վերաձևակերպել. «Ով կդառնա Ռուսաստանի միջանկյալ նախագահ«, որովհետև այսօր արդեն պարզ է, որ հաջորդ նախագահը ապահովելու է Պուտինի երրորդ անգամ ընտրվելու Սահմանադրական պահանջը՝ ընդամենը նրա տեղը գործի գնալով հինգ տարով, որից հետո նորից իշխանության է գալու Պուտինը: Այս առումով որևէ կոնկրետ ֆավորիտ չկա: Պուտինը իր լակոտներին կասի, սաղդ դրեք, ով հաղթի, նա էլ մի քիչ պրեզիդենտ-պրեզիդենտ կխաղաղա, մինչեւ իմ հերթը հասնի...

Մեդվեդև եւ Իվանով՝ ամենահավանական թեկնածուներն են:

Philosopher
17.02.2007, 10:14

Ռուսաստանը սպեցիֆիկ երկիր է, եթե, օրինակ, Հայաստանում կարող է լինել միջանկյալ նախագահ, ապա Ռուսաստանում այդ բահարցը բավականին բարդ է։ Բազմաթիվ օրինակները, երբ որևէ պաշտոնյա, որն ի սկզբանե իշխանության է եկել որպես որևէ մեկի մարդ, որպես միջանկյալ պաշտոնյա, հետագայում այնպես է վարել կուլիսային քաղաքականությունը, որ արդյունքում դարձել է լուրջ քաղաքական գործոն։ Այնպես որ, Պուտինը երբեք չի կարող համոզված լինել, որ ԿԳԲ–ի գեներալ Իվանովը հինգ տարի հետո իր իշխանությունը կզիջի ԿԳԲ–ի միջին կարգի սպա Պուտինին։ Այդպես պնդելու որևէ հիմք չունենք։ Պուտինն էլ իշխանության եկաով որպես ելցինյան կլանի ներկայացուցիչ, սակայն արդյունքում ոչնչացրեց այդ կլանը և ստեղծեց սեփականը։ Ի՞նչ երաշխիքներ կան, որ Իվանովն էլ սեփական կլանը չի ստեղծի։ Իսկ եթե հաջորդ նասխագահը լինի ոչ թե Իվանովը, այլ, ասենք, Մեվեդևը, Կոզակը կամ մի անհայտ գորիչ՝ ինչպիսին էր Ֆրադկովը մինչև վարչապետ դառնալը, ապա միգուցե, ուժերի գերլարումով, պուտինյան կլանին հաջողվի պահպանել իշխանությունը։

P.S.
17.02.2007, 11:31
Պուտինը հաջողեց, որովհետև գտնվում էր քիչ թե շատ ժողովրդավարական կամ անկառավարվող ելցինյան Ռուսաստանում: Նրա ստեղծած Ռուսաստանը խիստ կանխատեսելի է:

Philosopher
17.02.2007, 13:37
Ռուսաստանը երբեք կայուն երկիր չի եղել՝ գոնե ներքաղաքական առումով։ Եվ Ռուսաստանում շատ բաներ են որոշում այն անհատները, որոնք որևէ քաղաքական դիրք են զբաղեցնում, նույնիսկ եթե նրանք թվան լինեն խիստ անլուրջ։

Avangardist
28.02.2007, 15:36
[QUOTE=Philosopher;189449]Ռուսաստանը երբեք կայուն երկիր չի եղել՝ գոնե ներքաղաքական առումով։ Եվ Ռուսաստանում շատ բաներ են որոշում այն անհատները, որոնք որևէ քաղաքական դիրք են զբաղեցնում, նույնիսկ եթե նրանք թվան լինեն խիստ անլուրջ։[/

Ռուսաստանի առանձնահատկությունը հենց դա է` անկայունության մեջ ստեղծել կայուն կարծրատիպեր, որոնք անընդհատ կարողանում են ռեգեներացվել: Ոուսական ցարական տիպի կեցութաձևը, կարծում եմ, գենետիկորեն ամրագրված է ռուս ժողովրդի մեթալ հիշողության մեջ և այն խորքում երբեք չի փոխվի. Ռուսաստանը միշտ կմնա առատ արյան, փայլուն հոգևոր ձեռքբերումների, դավադրությունների և ավտորիտարիզմի խառնիխուռն աշխարհ` որքան էլ հակասական է հնչում: Կարծում եմ քրիսոտնեությունը Ոուսաստոում ծնեց բացառիկ հոգևոր մտածելակերպ և նրանց համար դարձավ մշակութաստեղծ բացառիկ ազդակ:
Իսկ Ռուսաստանը միշտ կկառավարի այնպիսի մարդ, որ իր մեջ կրում տոտալ վերահսկաման ցարական ստերիոտիպը:

Philosopher
28.02.2007, 15:55
Ռուսաստանի առանձնահատկությունը հենց դա է` անկայունության մեջ ստեղծել կայուն կարծրատիպեր, որոնք անընդհատ կարողանում են ռեգեներացվել: Ոուսական ցարական տիպի կեցութաձևը, կարծում եմ, գենետիկորեն ամրագրված է ռուս ժողովրդի մեթալ հիշողության մեջ և այն խորքում երբեք չի փոխվի. Ռուսաստանը միշտ կմնա առատ արյան, փայլուն հոգևոր ձեռքբերումների, դավադրությունների և ավտորիտարիզմի խառնիխուռն աշխարհ` որքան էլ հակասական է հնչում: Կարծում եմ քրիսոտնեությունը Ոուսաստոում ծնեց բացառիկ հոգևոր մտածելակերպ և նրանց համար դարձավ մշակութաստեղծ բացառիկ ազդակ:
Համաձայն եմ, և հենց դա էլ ռուսական քաղաքական մշակույթի բյուզանդականությունն է, ի դեպ, որի զինանոցից օգտվում են ժամանակակից մի շարք գործիչներ, այդ թվում՝ անդրօվկիանոսյան։

Censor
08.03.2007, 13:43
Ռուսաստանում գրանցվել է լրագրողի հերթական սպանություն, որն ռուս ոստիկանները փորձում են ինքնասպանություն որակել։
Սպանվել է «Կոմերսանտ» թերթի լրագրող Իվան Սաֆրոնովը։ Նրան քցել են Մոսկվայի կենտրոնում գտնվող սեփական տան 5-րդ հարկից։ Մարմինը գտել են ուրբաթ առավոտյան։

Բոլոր բարեկամներն ու ծանոթները չեն հավատում ինքնասպանության վարկածին և պնդում են, որ դա սպանություն էր։

Իվան Սաֆրանովը 10 տարի է աշխատում էր «Կոմերսանտ»-ում։

Մեկ էլ որ բացատրես, թե ին` կապ ունի քո լուրը Մեդվեդրի կամ Իվանովի նախագահ դառնալու հետ, շատ գոհ կլինեմ:

Ըստ իս` նախագահ կդառնա Մեդվեդևը, չնայած դա ուղղակի տվյալ պահին եղած մտքերս են:
Եվ Իվանովը և Մեդվեդևը про-ներկայիս կառավարական են, այդ պատճառով այդքան էլ չի հուզում ինձ, թե որ մեկը կլինի նախագահ, որը վարչապետ, ցանկացած դեպքում էլ լավ կստացվի:
Ինչ վերաբերում է Պուտնի հետագա վերադարձին նախագահի պաշտոնի - շատ հնարավոր է, նա ինքը մի քանի անգամ ակնարկել է..

Կարճ ասած - Ռուսաստանը ուշքի ա գալիս, մնացել ենք մենք)))

AMzone
09.03.2007, 15:09
Իմ կարծիքով ում որ Պուտինը կնշանակի, նայել կդառնա նախագահ…

Stalker
14.03.2007, 14:40
Պուտինի վերընտրվելը բացառվում է:

hippy w.s
25.03.2007, 17:09
Չգիտեմ ով կդառնա Ռուսաստանի նախագահ, բայց ով որ դառնա ուրեմ իմացեք, որ են էլ կդառնա նաև Հայաստանի նախագահ: Ուրեմն Էլ մեր ինչինա մի հատ ավել ուտող բերան,:D բերեք Հայաստանի նախագահի աթոռն էլ ծախենք ռուսներին մեկա ամեն ինչ ծախում ենք ինչ ար- չի արե ետ փտած աթոռնա արե, համել գազը կեժանցնեն:P

Vishapakah
30.03.2007, 02:33
Պուտինը կուզենար վերնտրվել բայց ցանկացողները նախագահական ադորի, Ռուսաստանում քիչ չեն. Եթե նրան այդ հնարավորությունը չտրվի, անկասկաց Վլադիմիր Վլադիմիրովիչի իրավահաջորդը կլինի ներկաիս ռազմական նախարար Սերգեյ Իվանովը.

AMzone
30.03.2007, 12:49
Շատ կուզենայ, որ Պուտինը վերընտրվեր, բայց դե օրենքով չի կարա,
2 հավանական թեկնածուն
Իվանով -իրանել ձայնս տվել եմ.