PDA

Դիտել ողջ տարբերակը : Երևանի Մանթաշյան փողոցի բնակիչներից մեկը փակել է իր տան դիմաց գտնվող մայթի հատվածը



Adriano
29.05.2011, 09:38
Պարզվում է, որ սեփական տան դիմաց չի կարելի լուսամուտից կես մետրի վրա մարդիք գնան գան: Բացի այդ համարելով, որ մայթի այդ հատվածը հանդիսանում է տվյալ բնակչի սեփականությունը, վերջինս այն փակել է… Ինձ ուղղակի հետաքրքիր է սա օրինական բան է, թե ոչ…Եվ ինչպես վարվենք այս դեպքում մայթով անցնողների հետ, փաստորեն տեսնելով, որ այն փակա մարդիկ պետք է փողոցով քայլեն…
Հասկանալի է, որ մի կողմից անձի շահերն են շոշափվում, մյուս կողմից հասարակության և հարց է առաջանում ո՞րն է առավել կարևոր…


http://www.youtube.com/watch?v=nehep1-AW0c

Apsara
29.05.2011, 10:14
համոզված եմ, որ դա անօրեն քայլ է, բայց չզարմանաք, որ վաղը պարզվի անձը մայթը սեփականաշնորհել է և պատրաստվում է ինչ-ինչ նպատակներով օգտագործել: Սա ինչ է այն մայթերի հետ համեմատած, որ խանութների պատճառով անցնելու տեղ էլ չեն թողել,իսկ մեր բնակչության այն բուռն պոռթկումը, որ առաջին հարկի անձինք իրենց պատուհանի դիմացը՝շենքի առջևի և հետևի մասերում փակում են՝ համարելով դա իրենցը, բայց իրականում դա անօրեն է, իսկ հողը պետությանն է պատկանում:

Իսկ հիմա անհատի տեսակետից. շատերը ստիպված են այդ անել որոշակի անախորժություններից փրկվելու համար, օրինակ հայրս մի ժամանակ դիմեց այդ քայլին, որ պատուհանի տակի գարշահոտությունը թափած աղբի պատճառով վերանա /պետական աղբամանները մեր պատուհանից քսան մետրի վրա են գտնվում/, իսկ Քասախում՝ իմ բնակարանի պատուհանի տակի հողը կողքի հարևանն է առգրավել, քանի որ իրեն իր պատուհանի տակինը քիչ թվաց, իսկ ինքը բանտի պետի տեղակալ է, ինչ ուզում անում է, ոչ ոք նրա ոտքը չի տրորի: Հիմա իմ պատուհանի տակ ուրիշնեը խորոված են անում, քայլում են, աղմկում, նստում ուտում-խմում և այլն,,,,

Վիշապ
29.05.2011, 10:44
Մեր ժողովդրի մի ստվար հատված թքած ունեն մնացյալի վրա, որովհետև նրանք չեն համարում այդ մնացյալին իրենց հետ կապ ունեցող, ասենք համաքաղաքացի, համերկրացի բառերը նրանց համար անիմաստ բառեր են: Իրենց աշխարհայացքն ու տեսահորիզոնն էլ սահմանափակվում է իրենց հայաթի զաբոռով: Լավ է, որ ընդլայնվելու ցանկություն կա:)) Ես օրինակ պատկերացրեցի, թե ասենք կամազ եմ քշում, ու էս կնիկը ուզում ա փողոցն անցնի, քցում եմ կամազիս տակ ասելով՝ «ի՜նշ գորձ ունես ճամփիս վրա, գնայիր ուրիշ տեղով անցնեիր...»

Լեո
29.05.2011, 10:53
Ես օրինակ պատկերացրեցի, թե ասենք կամազ եմ քշում, ու էս կնիկը ուզում ա փողոցն անցնի, քցում եմ կամազիս տակ ասելով՝ «ի՜նշ գորձ ունես ճամփիս վրա, գնայիր ուրիշ տեղով անցնեիր...»

Իսկ ես մտածում եմ, որ էդ խեղճ կինը հեչ էլ մեղավոր չէ, որովհետև չի հասկանում՝ ինչ ա անում :( Նա մեղավոր չէ, որովհետև մինչև իր քթի տակն ա տեսնում (ինչպես ինքն ասեց՝ 5 մետր), որից այն կողմ մշուշ է :(

Կամազի տակ կարելի ա սեփականության վկայական տվողին գցել կամ Կամազ չճարելու դեպքում՝ «քացու» տակ :)

Վիշապ
29.05.2011, 11:08
Իսկ ես մտածում եմ, որ էդ խեղճ կինը հեչ էլ մեղավոր չէ, որովհետև չի հասկանում՝ ինչ ա անում :( Նա մեղավոր չէ, որովհետև մինչև իր քթի տակն ա տեսնում (ինչպես ինքն ասեց՝ 5 մետր), որից այն կողմ մշուշ է :(

Կամազի տակ կարելի ա սեփականության վկայական տվողին գցել կամ Կամազ չճարելու դեպքում՝ «քացու» տակ :)

Չեմ կարծում, որ էս կնիկն ու վկայական տվողը իրարից ինչ-որ բանով տարբերվում են: Վկայական տվողն էլ մի բան փակած կլինի, ու ոնց երևում է առաջնորդվել է «քանի պաշտոնի եմ, ինչքան կարամ օգտվեմ» սկզբունքով, այսինքն իր աշխատանքի իրական նպատակներից խաբար չի: Ես կառաջարկեմ հետևյալը՝ վկայական տվողն ու էս կնիկը ճանապարհի վրա են, ու մենք իրենց քցում ենք կամազի տակ: Արդյունքում ոչ մի ողբերգական բան կարծես թե չի ստացվում:

Kita
29.05.2011, 11:51
Ինչից եք խորացել, եթե մեր շենքի տակի խանութի աշխատողը հետս կռիվ կանի, որ մեր շենք դեմի կանաչապատ տարածքում ման չգամ, իրանց խանութի մոտով չանցնեմ, էսի օրինական բան կլինի:))

Freeman
29.05.2011, 12:01
Ժող բայց ի՞նչ կապ ունի,որ մասնավոր սեփականություն ա,ինչքան գիտեմ շինությունները փողոցի կենտրոնից որոշակի հեռավորություն պիտի ունենան(Թե՞ զաբոռը շինություն չի :think)