PDA

Դիտել ողջ տարբերակը : Nairi Live - Tribute to MetallicA

AniwaR
29.05.2011, 00:08
Հունիսի 18-ին տեղի կունենա հայկական հևի/պրոգրեսիվ/ֆոլկ մետալ Նաիրի խմբի մեծ մենահամերգը՝ նվիրված MetallicA խմբի հիմնադրման 30-ամյակին:

Nairi
Live At
"Cafesjian Center for The Arts Special Events Auditorium"

METALLICA
GREATEST HITS

Բարև բոլորին: Կրկին տեղեկացնում ենք, որ հունիսի 18-ին «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի համերգային սրահում տեղի կունենա Հայաստանի Ռոք ասոցացիայի անդամ NAIRI ռոք խմբի մեծ մենահամերգը` նվիրված աշխարհռչակ Metallica խմբի երեսնամյա հոբելյանին: Համերգին կհնչեն լեգենդար խմբի լավագույն հիթերը, ինչպես նաև NAIRI-ի սիրված ստեղծագործությունները` «Տարերք» լարային հնգյակի ուղեկցությամբ:

Մեծ սիրով ` NAIRI

LET'S ROCK TOGETHER!

AniwaR
29.05.2011, 00:14
Մեգաթունդ համերգ ա լինելու, ժողովուրդ: Մանավանդ «Տարերք» հնգյակն ա շատ հետաքրքիր: Իրանք 4 ջութակ են + 1 թավջութակ ու կատարելու են Մետալիկայի ստեղծագործություններից: :)

Տոմսերը գինն ինչքան գիտեմ 2000 դրամ ա: :) Հաստատ արժի հայկական ամենալավ խմբերից մեկին (ոչ միայն հիմիկվա, այլև ընդհանրապես, ու իրանք լավն են ոչ միայն Հայաստանի մասշտաբով, այլ ընդհանրապես :))) լսելու համար: :love Ժողովուրդ, եկե՛ք, գնահատե՛ք ձեր ունեցածը: :)

Kita
29.05.2011, 00:20
Ուխ գալիս եմ:love
Իսկապես լավ բան է սպասվում:)

AniwaR
29.05.2011, 00:25
Ուխ գալիս եմ:love
Իսկապես լավ բան է սպասվում:)

Ու՜խ: :love

Rammstein
29.05.2011, 00:38
Եթե կրծքիս ձախ կողմում արյանս խումբը, իսկ աջ կողմում «Հայկական Բանակ» գրությունը կպցրած չլինի, ես էլ կգամ: :))

AniwaR
29.05.2011, 00:53
Հա, մեկ էլ ով որ չգիտի, «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը Կասկադում ա: :oy

Necrophagist
29.05.2011, 01:14
ասեմ որ խմբի սեփական երգերն էլ են Տարերքի հետ կատարվելու (նախորոք ենթարկվել են վերամշակման), տեսնենք ինչ կլինի :)

իսկ տոմսերը սովորականից թանկ են որովհետև մ քիչ թանկաբազառոտ տեղա էտ Գաֆեսճյան կենտրոնը :D

Հայկօ
29.05.2011, 01:15
Հարմար տեղ ա՞: Չեմ եղել:

Skeptic
29.05.2011, 01:22
ասեմ որ խմբի սեփական երգերն էլ են Տարերքի հետ կատարվելու (նախորոք ենթարկվել են վերամշակման), տեսնենք ինչ կլինի :)

իսկ տոմսերը սովորականից թանկ են որովհետև մ քիչ թանկաբազառոտ տեղա էտ Գաֆեսճյան կենտրոնը :D

Բարի գալուստ Ակումբ: :))

Կաշխատեմ էս մեկն էլ բաց չթողնել: :unsure

Kita
29.05.2011, 01:25
Տեղը թանկ է:)) Տոմսի գինը չնայած շատ էլ նորմալ է, եթե չհամեմատենք իրանց նախկին համերգների տոմսերի հետ:))

Հայկօ
29.05.2011, 01:29
Դե խաշ ու խինկալի ուտելու չենք գնում :)): 2000-ը նորմալ գին ա, նույնիսկ էժան ա:

AniwaR
29.05.2011, 01:43
ասեմ որ խմբի սեփական երգերն էլ են Տարերքի հետ կատարվելու (նախորոք ենթարկվել են վերամշակման), տեսնենք ինչ կլինի :)

Ոհո: O_O Էս մեկը չէի իմանում: Հետաքրքիր ա: :think

AniwaR
29.05.2011, 01:47
Հարմար տեղ ա՞: Չեմ եղել:

Ես էլ չեմ եղել, բայց Գուգուլն ասում սենց տեղ ա.

http://c4.bravo.am/wp-content/uploads/2010/02/Chico_and_-Friends.jpg

http://c4.bravo.am/wp-content/uploads/2010/07/IMG_9105.jpg

Kita
29.05.2011, 01:48
Չէ տեղը շատ կայֆն է:love
Էտ 100%:))

Necrophagist
29.05.2011, 01:51
Բարի գալուստ Ակումբ: :))

Կաշխատեմ էս մեկն էլ բաց չթողնել: :unsure

շնորհակալություն )

ես էլ չեմ եղել, չգիտեմ, երևի Վելվետի դրած նկարների մեջիննա ;)

Kita
29.05.2011, 01:55
Հլը էս էջի աջ մասի նկարները նայելով գնացեք:)

http://www.cmf.am/index.php?al=jazz_lounge

AniwaR
29.05.2011, 09:34
Հլը էս էջի աջ մասի նկարները նայելով գնացեք:)

http://www.cmf.am/index.php?al=jazz_lounge

Wow, բայց դե համերգի ժամանակ շատերը (ով տեղավորվեց:))) գնալու են բեմի դիմաց կանգնեն: :)

Ռուֆուս
30.05.2011, 13:43
Ժող, բայց էդ տեղը շատ փոքր է, երևի արժի ինչքան հնարավոր ա շուտ տոմսերն առնել: Իմ համար ո՞վ տոմս կառնի :oy

Yellow Raven
30.05.2011, 13:54
Գաֆեսճյանում բոմի դիմաց կանգնելու համար հարմարավետ պայմաններ չկան Անի :))
Համ էլ ընդեղի աշխատողները կարողա չթողեն էլ,եսիմ... :think

Kita
30.05.2011, 15:40
ՀԱ էլի, գնանք տոմսերը շուտվ առնենք:)

AniwaR
30.05.2011, 16:22
Գաֆեսճյանում բոմի դիմաց կանգնելու համար հարմարավետ պայմաններ չկան Անի :))
Համ էլ ընդեղի աշխատողները կարողա չթողեն էլ,եսիմ... :think

Եսիմ, դե չեմ եղել, բայց ոնց որ հենց բեմի դիմացը մի քիչ /չնայած շատ նեղ/ տեղ կա, հը՞ն: Իսկ էդ սեղանները երբեք չեն հանվու՞մ էնտեղից: Ես Նաիրի նստած լսեմ, ինֆարկտ կստանամ: Չնայած, որ էս անգամ լարային կվինտետի հետ են...

Տոմսեր ինձ թվում ա համերգի օրն էլ կլինեն, ուղղակի հենց էդ ա, պետք ա կանգնես երևի: :))

Yellow Raven
30.05.2011, 22:11

Լավ Էլիի ժամանակ տոմս չկար, էդ մարդուն առաջարկեցինք գումարը տանք ու կանգնենք... Կանգնելու անուն լսեց զարմացավ:))
Վերջը 90 աստիճան անկյան տակ աթոռի վրա նստեցի:))

AniwaR
02.06.2011, 14:32
Լավ Էլիի ժամանակ տոմս չկար, էդ մարդուն առաջարկեցինք գումարը տանք ու կանգնենք... Կանգնելու անուն լսեց զարմացավ:))
Վերջը 90 աստիճան անկյան տակ աթոռի վրա նստեցի:))

Ա՜յ քեզ բաաան։ Օ_Օ Լավ չի հեչ։

Yellow Raven
16.06.2011, 12:34
Ժող տոմսերը առե՞լ եք:think
Համերգի օրը որ գամ կկարողանա՞մ առնել:)

Արէա
16.06.2011, 12:43
Տոմսերը հենց "Գաֆեսճյանում" են վաճառվո՞ւմ, թե՞ ուրիշ տեղ էլ կա

Yellow Raven
16.06.2011, 12:50
Տոմսերը հենց "Գաֆեսճյանում" են վաճառվո՞ւմ, թե՞ ուրիշ տեղ էլ կա

Ինչքան գիտեմ մենակ իրանց մոտ... Բայց ներքևից պետքա առնես, Կասկադի զուգարանի մոտի տոմսարկղից :))

Rammstein
17.06.2011, 16:12
Ժող, իսկ ժամը քանիսի՞ն ա սկսում: :oy

Ճիշտ ա, հիմա կրծքիս ձախ կողմում արյանս խումբը, աջ կողմում էլ` «Հայկական բանակ» գրությունը չի կպցրած, բայց երեկ ընկերս իրա կրծքի ձախ ու աջ կողմերից վերջապես հեռացրեց արյան խումբն ու «Հայկական բանակ» գրությունը ու վաղը կարող ա գնամ իրա բարի վերադարձը նշելու, ուզում էի տեսնեմ, կհասցնե՞մ էս համերգին էլ գամ: :))

Skeptic
17.06.2011, 16:24
Հետաքրքիր ա` Ֆեյսբուքի event-ում էլ ժամը նշած չի: :esim

Բայց ես, մեկ ա, չեմ գնալու: :))

Skeptic
17.06.2011, 16:28
Ափդեյթ. ժամը 20:00 /աղբյուր (http://www.cmf.am/index.php?al=thisweek)/

Yellow Raven
17.06.2011, 21:56
Սկեպտիկը փոշմանեց:))
Ռամշ,Ռուֆ, Կիտա ,իսկ դուք գալի՞ս եք:think

Kita
17.06.2011, 22:08
Սկեպտիկը փոշմանեց:))
Ռամշ,Ռուֆ, Կիտա ,իսկ դուք գալի՞ս եք:think

Վաղը էնքան գործ ունեմ:( Գոնե 9ին լիներ ուֆ:(

Yellow Raven
17.06.2011, 22:13
Սաղ գալիս էին, հիմա ոչ մեկ չի գալիս :))

Kita
17.06.2011, 22:19
Սաղ գալիս էին, հիմա ոչ մեկ չի գալիս :))

Կարող եմ 9ին գալ:))

Rammstein
18.06.2011, 00:46
Սկեպտիկը փոշմանեց:))
Ռամշ,Ռուֆ, Կիտա ,իսկ դուք գալի՞ս եք:think

Դե որ 20:00-ին ա, կարող ա հասցնեմ: :)

Ռուֆուս
18.06.2011, 00:54
Ես ուզում եմ, իսկ տոմսեր կա՞ն: Կարո՞ղ ա գնանք, տոմս չլինի:

AniwaR
18.06.2011, 02:00
Վեեե: Էս ի՞նչ պարազիտ ժողովուրդ եք: :D
Հաստատ լինելու են տոմսեր: Եթե ինձ ու Արամեգի նման հավատարիմ ֆանատները վաղն առխայեն գնում են տոմսը տեղում առնելու, բոլորն էլ կարող են տենց անել:
Ժամը 8-ին, բայց Նաիրիի համերգներին, որ գնում ես, իրենք մի ժամը առնվազն սաունդչեք են անում ու փորձնական մի երկու համար են կատարում: x_x :D Էնպես որ միգուցե, որ ուշանաք էլ, ձեր օգուտը լինի:

AniwaR
18.06.2011, 18:16
Ես թռա համե՜՜՜րգ: Հուսով եմ շատերիդ կտենամ: :ՊՊՊ

Ռուֆուս
19.06.2011, 13:51
Ընտիրագույն համերգ էր, սկզբից մինչև վերջ վայելեցի :love Միակ մեծ մինուսը նոր վոկալիստն էր, ով չնայած շատ լավ էր երգում, բայց իր անտիռոք կերպարով ու բեմական շատ անկապ շարժուձևով ու խարիզմայի բացակայությամբ վանում էր :( Չգիտեմ, կամ պետք ա վոկալիստին փոխեն, կամ էլ գոնե սովորացնեն, թե բեմի վրա ոնց պետք ա իրեն պահի:

Claudia Mori
19.06.2011, 14:35
Ջազից հետո, դեռ ռոք չէի լսել:D Լավն էին, տաղանդավոր տղերք են, հայկական հնչյունների, ինչպես նաեւ դասական երաժշտության՝ ջութակների ու թավ ջութակի համադրությունը գժոտ էր: Դե սոլիստի ձայնը ընթացքում ահագին բացվեց, բայց ախր հեչ ռոքային չէր, աչքերը փակ կարելի էր վայելել, բայց ռոքի դեպքում ես սիրում եմ, որ գլխավոր ասելիքը տեղ հասցնողը բեմը քանդում է:jagi

Հ.Գ. Անիին հատուկ շնորհակալություն այս խմբով վարակելու համար;)

Rammstein
19.06.2011, 15:19
Ընտիրագույն համերգ էր, սկզբից մինչև վերջ վայելեցի :love Միակ մեծ մինուսը նոր վոկալիստն էր, ով չնայած շատ լավ էր երգում, բայց իր անտիռոք կերպարով ու բեմական շատ անկապ շարժուձևով ու խարիզմայի բացակայությամբ վանում էր :( Չգիտեմ, կամ պետք ա վոկալիստին փոխեն, կամ էլ գոնե սովորացնեն, թե բեմի վրա ոնց պետք ա իրեն պահի:

Ի՞նչ նոր վոկալիստ: Ինչի՞ համար ա նոր վոկալիստ պետք եղել իրանց: :think

AniwaR
19.06.2011, 15:22
Ի՞նչ նոր վոկալիստ: Ինչի՞ համար ա նոր վոկալիստ պետք եղել իրանց: :think

Զի Այդինն էլ խմբում չի:

Rammstein
19.06.2011, 15:47
Զի Այդինն էլ խմբում չի:

Վայ, էդ լավ չի: Իսկ Արտաշը չի երգո՞ւմ:

AniwaR
19.06.2011, 16:35
Վայ, էդ լավ չի: Իսկ Արտաշը չի երգո՞ւմ:

Երգում ա մեկումեջ: Բայց ձայնի հետ պրոբլեմներ ունի հիմա: :(

Necrophagist
22.06.2011, 22:32
երկար գրելու հավես չունեմ, բայց լավ էր, չնայած այնուամենայնիվ Ստոպ-ի համերգները ավելի լավ են անցնում զուտ մթնոլորտի առումով, թե չէ նստած համերգ լսելը հեչ հավես չի

ի դեպ, մյուս համերգը հենց Ստոպումա լինելու, Հուլիսի 1-ին երևի (համերգի օրը ասեցին 2 շաբաթից, հետևաբար ամսի 1-ին)

Ռուֆուս
23.06.2011, 09:18

Հա, էդ մեկը հաստատ, ի դեպ սա իմ կյանքի ամենառոմանտիկ ռոք համերգն էր՝ վառած մոմերով ու մնացած բաներով :love :}