PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբցիներով Խնձորեսկ...

My World My Space
28.05.2011, 10:05
Հուլիսի սկզբին գնում ենք Խնձորեսկ

քանի որ հուլիսի 2, 3-ը շաբաթ կիրակի են, սաատվետստվեննո 4-ը երկուշաբթի, 5-ը երեքշաբթի՝ պետական տոն, ուստի կարծում եմ, որ հուլիսի 4-ը կհայտարարվի ոչ աշխատանքային, իսկ դրա տեղը աշխատանքային կլինի կամ հուլիսի 2-ը կամ հուլիսի 9-ը:

Ըստ այդմ՝
1. եթե հուլիսի 2-ը լինի աշխատանքային՝ կգնանք 3-5-ը
2. եթե 2-ը լինի ոչ աշխատանքային՝ 2-5-ը

Նենց որ գլխներիդ ճարը տեսեք....

Գնալու ենք ստռոգի 18 հոգով, որովհետև ճանապարհը երկար ա, իրար գիրկ նստած գնալ չի լինի, իսկ մեքենայում հենց 18 նստատեղ ա: նենց որ նախօրոք իմացեք, որ վերջի վայրկյանին «ես էլ գամ»-ներ չի լինելու:

http://lh5.ggpht.com/_WgEQmgqPpIY/S_Dly5vprHI/AAAAAAAAANM/e0KnRg41o6M/s640/2.jpg

http://lh4.ggpht.com/_WgEQmgqPpIY/S_DmSStO2BI/AAAAAAAAANQ/7vBLkAwRxTQ/s640/3.jpg

http://www.imegaservice.com/modules/armenia/images/12696936060.jpg

https://lh5.googleusercontent.com/-PaMdhwUoGMA/TeCQRO4UB-I/AAAAAAAAAnw/-q-bfuxiKgg/DSC_4520.JPG

StrangeLittleGirl
28.05.2011, 10:28
Հով, էս ինչ գայթակղիչ էր... բայց էդ շրջանում ես հավանաբար բացակայելու եմ Հանրապետությունից :(

My World My Space
28.05.2011, 10:30
Հով, էս ինչ գայթակղիչ էր... բայց էդ շրջանում ես հավանաբար բացակայելու եմ Հանրապետությունից :(

Ի՞նչ ասեմ, ափսոս.... :(

Գեա
28.05.2011, 23:52
իսկ ճանապարհի ոլորանները վատ տանող,շուտ հոգնող,նվնվացող մարդու խումբ վերցնում եք թե դրա տեղերն էլ են սահմանափակ:

My World My Space
29.05.2011, 06:37
իսկ ճանապարհի ոլորանները վատ տանող,շուտ հոգնող,նվնվացող մարդու խումբ վերցնում եք թե դրա տեղերն էլ են սահմանափակ:

հետն էլ սովորացնում ենք չնվնվալ....:)

impression
29.05.2011, 09:06
Հով, էրեկ որ ասում էի երկու հատ պլյուս իմ կողմից, էդ հաշվի առ :)

My World My Space
29.05.2011, 09:53
Հով, էրեկ որ ասում էի երկու հատ պլյուս իմ կողմից, էդ հաշվի առ :)

առած ա... :)

My World My Space
29.05.2011, 10:03
Վանաձորցիք խի՞ չեն ձեն հանում.... :think

Kita
29.05.2011, 11:53
Մնալու հարցերը ստռոգի վրաններում?:)
Թե նախատեսվում է, այնտեղ որևէ տեղ իջևանել?:)

My World My Space
29.05.2011, 12:24
Մնալու հարցերը ստռոգի վրաններում?:)
Թե նախատեսվում է, այնտեղ որևէ տեղ իջևանել?:)
այո, վրաններում....

My World My Space
29.05.2011, 14:17
Մնալու հարցերը ստռոգի վրաններում?:)
Թե նախատեսվում է, այնտեղ որևէ տեղ իջևանել?:)

Փափկասուն կանայք Հայոց աշխարհի վրաններում չե՞ն կարող իջևանել.... :D :P

impression
29.05.2011, 14:24
իսկ միգուցե փափկասուն կանայք /բնօրինակում՝ տիկնայք/ իրականում անհանգստանում են ոչ այնքան դիմացկուն տղամարդկա՞նց համար ;)

My World My Space
29.05.2011, 14:26
իսկ միգուցե փափկասուն կանայք /բնօրինակում՝ տիկնայք/ իրականում անհանգստանում են ոչ այնքան դիմացկուն տղամարդկա՞նց համար ;)
բարեկամս բնօրինակից ձեզ ավելի քան 15 դար է բաժանում.... :P

Դե արդեն դուք կիմանաք, ինչից եք վախենում... ;)

Kita
29.05.2011, 15:36
Փափկասուն կանայք Հայոց աշխարհի վրաններում չե՞ն կարող իջևանել.... :D :P

Չէ բայց ճիշտ են ասում էլի, էս տղամարդիկ միայն կարող են մի խնդրի ուղղությամբ մտածել:))

My World My Space
29.05.2011, 15:44
Չէ բայց ճիշտ են ասում էլի, էս տղամարդիկ միայն կարող են մի խնդրի ուղղությամբ մտածել:))

ղալաթ են արել, ասել են... :beee

Հայկօ
29.05.2011, 16:02
Ժող, վերևի նկարներից մութ միջնադարի և/կամ ջունգլիի հոտ ա գալիս. մոտակայքում քաղաքակրթության ինչ-որ նշույլ լինելու ա՞, թե չէ :)):

My World My Space
29.05.2011, 16:39
Հայկօ ջան խոսքը մեր մեջ բայց դու ինչ անհամ մարդ դուրս էկար....:P մենք քաղաքակրթությունից ենք ուզում փախնենք, դու ինչ ես ասում: Քաղաքակրթություն ես ուզում, արի գնանք էյֆելյան աշտարակի տակ բարբիքյու անենք....

_Հրաչ_
29.05.2011, 22:47
Վանաձորցիք խի՞ չեն ձեն հանում.... :think

Հեռու ա, է :( Մոտիկ էլ լիներ՝ չէի կարող գալ: :))

Artgeo
29.05.2011, 23:17
wi-fi կա՞

davidus
29.05.2011, 23:22
wi-fi կա՞

Քանի՞ կլիո ա պետք:

Հայկօ
29.05.2011, 23:23
Հայկօ ջան խոսքը մեր մեջ բայց դու ինչ անհամ մարդ դուրս էկար....:P մենք քաղաքակրթությունից ենք ուզում փախնենք, դու ինչ ես ասում: Քաղաքակրթություն ես ուզում, արի գնանք էյֆելյան աշտարակի տակ բարբիքյու անենք....

Թոբա թե... Մի քաղաքակրթություն էլ լիներ... :))

Enigmatic
30.05.2011, 01:26
էրեխեք, էս Ղարաբաղի ճանապարհին ա չէ՞: Նենց խորհրդավոր ա, պատմում են, որ էն ժամանակ մարդիկ են էտ քարանձավներում ապրել: Ինչքան էլ գիտեմ, Սերժը ըտեղարենք ա ծնվել:think

My World My Space
30.05.2011, 05:59
էրեխեք, էս Ղարաբաղի ճանապարհին ա չէ՞: Նենց խորհրդավոր ա, պատմում են, որ էն ժամանակ մարդիկ են էտ քարանձավներում ապրել: Ինչքան էլ գիտեմ, Սերժը ըտեղարենք ա ծնվել:think

ու սենց պիռի թեման փչացնեիր, չէ՞.... :( :D

Maverick
30.05.2011, 08:52
այ օրինակ ես մի հոգու գիտեմ որ էտ քարանձավներում երկար ժամանակ ապրելա :P :D

Chilly
30.05.2011, 09:16
այ օրինակ ես մի հոգու գիտեմ որ էտ քարանձավներում երկար ժամանակ ապրելա :P :D

չգիտես :P

Maverick
30.05.2011, 09:23
չգիտես :P

յա, բա դու ի՞նչացու ես :P

Chilly
30.05.2011, 09:36
յա, բա դու ի՞նչացու ես :P

ամենաշատ ժամկետը որ էնտեղ մնացել եմ, եղել ա մի գիշերը, էն էլ 3-4 տարեկան էի :D

Maverick
30.05.2011, 09:51
ամենաշատ ժամկետը որ էնտեղ մնացել եմ, եղել ա մի գիշերը, էն էլ 3-4 տարեկան էի :D

էդքանը հերիքա որ քեզ պեщեռնի չելովեկ ասեն :P

My World My Space
30.05.2011, 23:42
էս էլ Խնձորեսկը...

http://www.youtube.com/watch?v=gQGahq2GwfI

http://www.youtube.com/watch?v=sp8NXHom7eA

http://www.youtube.com/watch?v=MzUSywTv724

Askalaf
31.05.2011, 00:29
էհ :(
ափսոս որ Հայաստանում չեմ, թե չէ մեծ հաճույքով կմիանայի ձեր խմբին։

My World My Space
08.06.2011, 11:23
Նոր Տիգը տեղեկացրեց, որ Կարինից 5-6 հոգի ցանկություն են հայտնել մեզ հետ Խնձորեսկ գալու: Նենց որ պարային մթնոլորտն ապահովված է.... :))

Ես էլ արդեն ավտոբուսի ճարելու հարցով եմ զբաղված: Ակումբից եկողների թիվը կլնինի նույնը` 18 հոգի:

ամսի 15-ից 18-ը կսկսենք հայտագրումը: էնպես որ պատրաստ էղեք: Ըստ նախնական հաշվարկների հավաքելու ենք 10-12.000 դրամ (all inclusive) :))

impression
08.06.2011, 11:27
Հով ես մի հատ հարց ունեմ, այն ինձ խիստ անհանգստացնում ա
ասենք էդ չորս օրը մնացինք տեղ, լիքը սար բարձրացանք, պարեցինք, գժվեցինք ու... քրտնեցինք
մի խոսքով. լողանալու հարցը ոնց ա լինելու??

My World My Space
08.06.2011, 11:30
Հով ես մի հատ հարց ունեմ, այն ինձ խիստ անհանգստացնում ա
ասենք էդ չորս օրը մնացինք տեղ, լիքը սար բարձրացանք, պարեցինք, գժվեցինք ու... քրտնեցինք
մի խոսքով. լողանալու հարցը ոնց ա լինելու??

Գետում.... :))

Իմպ ջան կողքը գյուղ ա, որտեղ հասատ կհարմարացնենք լողանալու հարցը:

My World My Space
08.06.2011, 11:37
Հով ես մի հատ հարց ունեմ, այն ինձ խիստ անհանգստացնում ա
ասենք էդ չորս օրը մնացինք տեղ, լիքը սար բարձրացանք, պարեցինք, գժվեցինք ու... քրտնեցինք
մի խոսքով. լողանալու հարցը ոնց ա լինելու??

սենց բան որ կազմակերպենք, քեզ ո՞նց կզգաս....

http://www.klimatmos.ru/sites/default/files/imagecache/product_full/dachnyy_dush.jpg

impression
08.06.2011, 11:42
արտակարգ :)

CactuSoul
08.06.2011, 12:34
Նոր Տիգը տեղեկացրեց, որ Կարինից 5-6 հոգի ցանկություն են հայտնել մեզ հետ Խնձորեսկ գալու: Նենց որ պարային մթնոլորտն ապահովված է.... :))
Հով ջան, «Կարին»-ից չէ, «Բնատաճար»-ի մեր պարի խմբից, բայց մնացածի հետ լիովին համաձայն եմ:dance

Tig
08.06.2011, 13:03
Հով ջան, «Կարին»-ից չէ, «Բնատաճար»-ի մեր պարի խմբից, բայց մնացածի հետ լիովին համաձայն եմ:dance

Անի ջան աչքիս, Հովոն մեզ էլա Կարինից համարում :))
Հով ջան ապրես, շոյված եմ... :))

My World My Space
08.06.2011, 13:47
Հով ջան, «Կարին»-ից չէ, «Բնատաճար»-ի մեր պարի խմբից, բայց մնացածի հետ լիովին համաձայն եմ:dance

Անի ջան աչքիս, Հովոն մեզ էլա Կարինից համարում :))
Հով ջան ապրես, շոյված եմ... :))

Հայեր ջան, ասեմ, որ իմ համար մի եք.... թե Կարին, թե Բնատաճար… կարևորը գործն ա.... :))

My World My Space
10.06.2011, 12:58
Հայեր ջան,
Ո՞վ կարող ա ավտոբուս ճարելու հարցում օգնի...
մեծ ավտոբուս հարմար գնով չենք կարում ճարենք....

Tig
10.06.2011, 13:03
Հայեր ջան,
Ո՞վ կարող ա ավտոբուս ճարելու հարցում օգնի...
մեծ ավտոբուս հարմար գնով չենք կարում ճարենք....

Թաղապետարանը... :))

My World My Space
10.06.2011, 20:55
Ժող ջան ամենայն հավանականությամբ գնալու ենք սրանով: նախատեսված է 22 հոգու համար, ակումբբից գալու են 18-ը:

https://lh5.googleusercontent.com/--uin-7L-jKU/TfJKHavx8lI/AAAAAAAAAqM/nQdM499DN-g/249451_207646602613702_100001050909797_647251_4980815_n.jpg

https://lh4.googleusercontent.com/-21wVUVxM-hA/TfJKHd1Mg5I/AAAAAAAAAqI/x6CiS9ID0Gc/247167_207646735947022_100001050909797_647252_760804_n.jpg

Աղջիկների համար կունենանք սենց ամառային դուշ, իսկ տղերքը թող գետով յոլա գնան....

https://lh4.googleusercontent.com/-0_Gt3OSXhFo/TfJLTh8Lo3I/AAAAAAAAAqU/_-B0HCBuha4/s640/element_210_86.jpg

My World My Space
14.06.2011, 16:19
ՈւրեմնՍ սենց...

հայտագրումը գնաց.... ունենք ընդամենը 18 տեղ, որից 7 տեղը հին սաստավից արդեն լրացրել են: մնաց 11 տեղ...

շտապե՛ք

Հ.Գ. Մոռացա ասեմ՝ հայտագրումը մենակ ՊՄ-ով, ստեղ +1-եր չշարեք

My World My Space
14.06.2011, 23:07
ՈւրեմնՍ սենց...

հայտագրումը գնաց.... ունենք ընդամենը 18 տեղ, որից 7 տեղը հին սաստավից արդեն լրացրել են: մնաց 11 տեղ...

շտապե՛ք

Հ.Գ. Մոռացա ասեմ՝ հայտագրումը մենակ ՊՄ-ով, ստեղ +1-եր չշարեք

հայտագրումը մինչև ամսի 23-ն է...

My World My Space
16.06.2011, 16:05

Տոներն են մոտենում.....
Տոներն են մոտենում.....
Տոներն են մոտենում, լա-լա-լա-լա՜
Վայելեք պահը, սա է իրականը......;)

zanazan
16.06.2011, 17:18
Տոներն են մոտենում.....
Տոներն են մոտենում.....
Տոներն են մոտենում, լա-լա-լա-լա՜
Վայելեք պահը, սա է իրականը......;)
էս ինչ մի ջիջիլ ես քցում տնաշեն :D բա մարդ ազատ չլիներ գար...

My World My Space
16.06.2011, 23:17
Հուլիսի սկզբին գնում ենք Խնձորեսկ

քանի որ հուլիսի 2, 3-ը շաբաթ կիրակի են, սաատվետստվեննո 4-ը երկուշաբթի, 5-ը երեքշաբթի՝ պետական տոն, ուստի կարծում եմ, որ հուլիսի 4-ը կհայտարարվի ոչ աշխատանքային, իսկ դրա տեղը աշխատանքային կլինի կամ հուլիսի 2-ը կամ հուլիսի 9-ը:

Ըստ այդմ՝
1. եթե հուլիսի 2-ը լինի աշխատանքային՝ կգնանք 3-5-ը
2. եթե 2-ը լինի ոչ աշխատանքային՝ 2-5-ը

Հուլիսի 4-ի փոխարեն կաշխատենք հուլիսի 9-ին

16:27 • 16.06.11
Կառավարությունը վաղվա նիստում հուլիսի 4-ի աշխատանքային երկուշաբթի օրը կտեղափոխի հուլիսի 9-ը` շաբաթ օր: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։
Կառավա¬րությունն այս որոշումն ընդունել է՝ հուլիսի 5-ի Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը։

Թերթ.ամ (http://tert.am/am/news/2011/06/16/holiday/)

Առաջարկում եմ քննարկել նաև ամսի 2-ին գնալու հարցը: Կարծում եմ չի խանգարի, քանի որ 2 օր համարյա ճանապարհ գնալու վրա է ծախսվելու՝ գնալուց ճանապարհին մոտ տեսարժան վայրերի այցելություն, գալուց՝ հավաքվելը մի քանի ժամ և ճանապարհը:

My World My Space
21.06.2011, 00:02
Ժող ջան, էկել եմ ասեմ, որ 12 օրից գնում ենք, ու 5 օր մնաց հայտագրմանը....

My World My Space
25.06.2011, 06:32
Ժող ջան մնաց մի օր ու մի քանի ազատ տեղ.... շուտ արեք...

հայտագրումն ավարտվում է կիրակի 23:59

My World My Space
25.06.2011, 22:59
Ժող ջան մի հատ հարց ունեմ Խնձորեսկ գնացողներին:

Ո՞վ ունի պիկնիկի ամանեղենի կոմպլեկտ (բաժակ+ափսե) 6 հատ պետք ա: ես 18 հատ ունեմ, քիչ ա լինում:

Հ.Գ. Ի դեպ ամառային դուշը պատրաստ ա, իրա 30 լիտրանոց բաքով:

My World My Space
27.06.2011, 08:08
Ժող ջան մի հատ հարց ունեմ Խնձորեսկ գնացողներին:

Ո՞վ ունի պիկնիկի ամանեղենի կոմպլեկտ (բաժակ+ափսե) 6 հատ պետք ա: ես 18 հատ ունեմ, քիչ ա լինում:

ալոոոոոոոո՜, ձեն հանեք.....

My World My Space
27.06.2011, 23:14
Ժող ջան ուզում եմ տեղեկացնեմ, որ վերջապես եկողների ցուցակը ի մի բերվեց:
Տեղեկացնեմ նաև որ դեռ 2 տեղ էլ ունենք:
Եթե ցանկացողներ կան, կարող են մինչև վաղը երեկոյան արձագանքել:

Եկողներին տեղեկացնեմ, որ վաղն ու մյուս օրը դրամահավաք է: Տեղի և ժամանակի մասին կտեղեկացնեմ:

Բոլոր եկողները պարտավոր են իրենց հետ ունենալ.

1. Տաք վերնահագուստ և երկրորդ ձեռք հագուստ
2. Քնապարկ,
3. Իրենց անհաժեշտ դեղորայք
4. Գրպանի լապտեր, ցանկության դեպքում նաև ծալովի դանակ
և ամենակարևորը
5. Լիարժեք հանգստանալու և լիցքաթափվելու նախատրամադրվածություն:

Երևանից շարժվելու ենք ամսի 2-ին առավոտյան ժամը 8-ին, վերադառնալու ենք ամսի 5-ին երեկոյան:

My World My Space
28.06.2011, 22:12
Դրամահավաք

օրը՝ վաղը
ժամը՝ 20:00 - 21:00
տեղը՝ Իտալական այգի (Սունդուկյանի թատրոնի հետևում)
գումարի չափը՝ 14 000 ՀՀ դրամ

Բոլորի ներկայությունը պարտադիր է...

Chilly
29.06.2011, 08:00
Ժող, ոչ թե երկու, այլ 3 հոգու տեղ ունենք, որոշ մարդիկ հրաժարվեցին գալուց տարբեր պատրվակներով, էնպես որ, մի կորցրեք բացառիկ հնարավորությունը մասնակցելու ակումբային արշավներից լավագույնին :)

Գեա
02.07.2011, 23:19
Ձեզ բարի ժամանց եմ ցանկանում, սրտանց,մենակ թե հիմա Երևանում անձրև է գալիս(գիշերը ժամը տասներկուսն է) , տեսնես հիմա ի՞նչ օրի եք:think

My World My Space
03.07.2011, 00:02
Ձեզ բարի ժամանց եմ ցանկանում, սրտանց,մենակ թե հիմա Երևանում անձրև է գալիս(գիշերը ժամը տասներկուսն է) , տեսնես հիմա ի՞նչ օրի եք:think

Գեա ջան բոլոր էկողների անունից շնորհակալություն: Մենք էլ դեռ Երևանում ենք, առավոտյան նոր դուրս կգանք....

մեզ բարի հանգիստ....

ողջ լերուք....

մի լավ կանաչեք, մինչև գանք.... ;)

My World My Space
05.07.2011, 21:12
Ժող ջաաաաա՜ն, էկաաաաաաա՜նք....

Ճիշտ ա, վերջին պահին սաղ պլանները փոխվավ, ու գնացինք Լաստիվեր, բայց մեկա՝ լազաաաաաա՜թ.....:love

էն ի՜նչ հոյակապ էր....:love

էլի եմ ուզում....:oy:love

Հ.Գ. Նկարները էս երկու օրը՝ ֆեյսում:

Agni
05.07.2011, 21:27
էն ի՜նչ հոյակապ էր....:love

էլի եմ ուզում....:oy:love

ես էլ:oy
բայց մյուս անգամ շուտ եմ ասել էշով եմ գալու:D չեմ ձգի էտ ճանապարհը

Tig
05.07.2011, 22:23
Ջաաաաան:hands

Մեռած ենք, բայց արժեր;)

Նաիրուհի
05.07.2011, 22:48
Ամենաաբսուրդն էն է, որ ընդամենը մի ժամուկես ճամփա ես գալիս ու դրախտից ընկնում ես դժոխք... Ոչ մի գրամ ցանկություն չունեի հետ գալու. կանա՜չ, գե՜տ, մամո՜ւռ, քարե՜ր, անտա՜ռ... Ու «քաղաքակրթության» ոչ մի հետք... :love

einnA
05.07.2011, 22:49
ժողովուրդ բարի վերադարձ :)
հիմա մի քանի բան պատմեք-գրեք, մենակ հիացական արձագանքները քիչ են :))
նկարներն էլ` արագաշարժ կրիայի նման, շատ սպասեցնել չտաք :beee

Գեա
05.07.2011, 23:04
բարի գալուստ:)
դե գրեք ,պատմեք մի քիչ նախանձենք:(
:)

Smokie
05.07.2011, 23:08
Բարի վերադարձ:hands

Ո՞նց եք, ո՞նց չեք, ի՞նչ տեսաք, ի՞նչ արկածների հանդիպեցիք::) Մի խոսքով... մանրակրկտորեն::oy

My World My Space
05.07.2011, 23:10
Ժող ջան, հիմա ահավոր հոգնած ենք, թողեք առավոտ կպատմենք, էլի՜....;)
համ էլ մի հատ տպավորություններն ի մի բերենք....

Հլա որ սրանով (http://www.akumb.am/showthread.php/337-%D4%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80?p=2260947&viewfull=1#post2260947) յոլա գնացեք....

Chilly
06.07.2011, 08:16
:( հետ եմ գնում

CactuSoul
06.07.2011, 11:00
:( հետ եմ գնում

Գալիս եմ հետդ:aha Լաստիվեր:love…

davidus
06.07.2011, 11:17
:( հետ եմ գնում

+1 :))

CactuSoul
06.07.2011, 11:22
Ամենաաբսուրդն էն է, որ ընդամենը մի ժամուկես ճամփա ես գալիս ու դրախտից ընկնում ես դժոխք... Ոչ մի գրամ ցանկություն չունեի հետ գալու. կանա՜չ, գե՜տ, մամո՜ւռ, քարե՜ր, անտա՜ռ... Ու «քաղաքակրթության» ոչ մի հետք... :love

Ո՞նց թե «քաղաքակրթության ոչ մի հետք», Լիլ, բա էն բարակ գերանի վրա մեխած 2 մեխը, որոնց մոտ լավ հեռախոս ունեցողների բախտը երբեմն բերում էր ու VivaCell-ի կապ էին որսում:))

Tig
06.07.2011, 11:46
+1 :))

Դավ, դու չես կարա հետ գնաս, դու շատ շատ կարաս գնաս :))

Լուսաբեր
06.07.2011, 11:52
Սկսվե՜ց :beee նախանձներ

Ինչ հավես եք անցկացրել բա՜յց, ես չեմ նախանձվում, էտ դուք եք նախանձեցնում :))

ՈՒ հետաքրքիրա Հովոն են տարօրինակ անունով խորովածից պատրաստելա՞ և, եթե այո, ապա ավքեր են ըմբոշխնել, կիսվեք տպավորություններով, ես մի քանի օրը ինձ դրանից ուզում են հյուրասիրեն, իմանամ ուտեմ չուտեմ :} :D

Tig
06.07.2011, 11:55
Ժող ուրեմն էդ Խնձորեսկը... է ինչ եմ ասում էլի թեմայից շեղվեցի :))
Հա ինչ էի ասում, էդ Լաստիվերը մի հատ հրաշք տեղա: Գետը:love Տենց տաք գետ դեռ չէի հանդիպել: Արևը մի 2 ժամ լեռները տաքացնումա... վերջ ինչքան ուզում ես լողացի: Մենակ թե անձրև չգա ու ցեխաջրեր չլցնի: Տենց էլ էդ գետի ճիշտ անունը չիմացանք...:think
Բա բնությունը... ոնցոր ասում են՝ համարյա կուսական:love
Քարանձավնե՛րը, իրանց քանդակներով... Պահի տակ ըտեղի ճգնավորներին նույնիսկ նախանձում ես :))
Բա առվակները...:love Ոնցոր առվակների մեջ ապրես: Չես կարա 3 քայլ անես ու մեկը առվակի մեջ չընկնի :))
Բա աղբյուրը... նենց զուլալ ու համով ջուր էր:love Չէ ավելի ճիշտ աղբյուրները...
Բա Հովոի ֆիրմային խաշլան:love
Մի խոսքով գժական կայֆ էր: Նունիսկ էդ երկար, դժվարանցանելի ու բեռնավորված ճանապարհ կտրելը...;)

Agni
06.07.2011, 12:00
http://a6.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/261993_222903707750291_100000919892392_661781_5684189_n.jpg
էքստրեմալ պայմաներում :) ես ու Կակտուսը

Lusinamara
06.07.2011, 12:09
Ժող ջա՜ն, բարի գալուստ:)
Գնացիք, տեսաք,, հաղթեցի՞ք մեր Իջևանին :beee :))
Երնեկ ձեզ:}

Տենց էլ էդ գետի ճիշտ անունը չիմացանք...:think

Տիգ ջան, ինչքան գիտեմ Խաչաղբյուր ա գետի անունը:):esim

CactuSoul
06.07.2011, 12:27
Գնացիք, տեսաք,, հաղթեցի՞ք մեր Իջևանին :beee :))

Չենք հաղթել, ինքն ա մեզ հաղթել:)) Ես կասեի՝ գերել ա:love

Claudia Mori
06.07.2011, 12:34
էքստրեմալ պայմաներում :) ես ու Կակտուսը

Ի~նչ հավեսական նկար է, ջաաաաաաաաաան!

Tig
06.07.2011, 12:36
Տիգ ջան, ինչքան գիտեմ Խաչաղբյուր ա գետի անունը:):esim

Լավ ոչինչ հաջորդ անգամ ավելի մոտիկից կծանոթանանք... :)) Ուղակի սիրուն չստացվեց, առանց անունն իմանալու մտանք լողացանք: Ճիշտ ա շնորհակալություն հայտնեցինք, բայց դե անունը հարցնել էր պետք...

Գալաթեա
06.07.2011, 16:09
Էս էլի պլանավորածից ուրիշ տեղ ե՞ք գնացել :D

Հով, մյուս անգամ թեման բացելուց գրի՝ "Ակումբցիներով ......"
Հետո որ հետ գաք՝ մոդերներին կասեք տեղանունը կխմբագրեն :D Որ հաստատ լինի :D

Լավ նկարներ են :)

My World My Space
06.07.2011, 17:30
Էս էլի պլանավորածից ուրիշ տեղ ե՞ք գնացել :D

Հով, մյուս անգամ թեման բացելուց գրի՝ "Ակումբցիներով ......"
Հետո որ հետ գաք՝ մոդերներին կասեք տեղանունը կխմբագրեն :D Որ հաստատ լինի :D

Լավ նկարներ են :)

Լիլ մի չարախնդա: Մեր գնացածը ձեր չգնացածից հաստատ լավ ա: :beee
Պրոստը ակումբցիների ջրին փլավ քցել չի լինում: մի քանիսը վերջին պահին անհամություն արին տարբեր հեքիաթներով ու որ ավել փող չհավաքենք տեղը փոխեցինք:
Փորձն էլ ցույց տվեց որ ԷԼԻ չենք սխալվել....:P

CactuSoul
06.07.2011, 17:51
Փորձն էլ ցույց տվեց որ ԷԼԻ չենք սխալվել....:P

Մեղմ ա ասած՝ չենք սխալվել… Մենակ ես էի սխալվել, որ տանը ինչ գտել էի, հետս վերցրել էի:)) Ամբողջ 3 կմ ճանապարհը էդ անդունդի եզրով, անտառի միջով, մեկ քարերի վրայով, մեկ էլ ցեխերի մեջ խրվելով, մեկ ներքև, մեկ վերև, էդ ծանր ու անհարմար պայուսակս ճկռելով տարել ու հետ եմ բերել: Բոլոր մկաններս հատիկ-հատիկ բռնված են:cry

Ես դեռ մտքերով Լաստիվերում եմ, գործ անել չի լինում:}

Հով, էն ո՞վ էր, որ ճանապարհի կեսին ասում էր՝ «եթե էսքանից հետո էդ Լաստիվերը դրախտ անց 5 չլինի, քեզ սպանելու եմ»:)) Դրախտ անց 5 չէր, է՜, անց 10 էր մինիմում:love…

My World My Space
06.07.2011, 18:07

Խչոն էր Ան ջան, մեր գլխավոր բողոքավորը.... առավոտից արդեն գլուխս տարել ա, ասում ա էլի եմ ձեր հետ ուզում տեղ գամ.... :))

CactuSoul
06.07.2011, 18:15
Խչոն էր Ան ջան, մեր գլխավոր բողոքավորը.... առավոտից արդեն գլուխս տարել ա, ասում ա էլի եմ ձեր հետ ուզում տեղ գամ.... :))

Դու էն ասա՝ շաուրմեն ու գարեջուրը առա՞վ:B:))
Ու ընդհանրապես. ո՞նց ես, լավացա՞ր, թե՞ դեռ տաքություն ունես:unsure

Ժողովրդին էլ բացատրեմ, որ իմանան. ժող, էս Հովոն անձրևի տակ, անձնազոհաբար մեր համար խաշլամա էր եփում… (Էն էլ ի՜նչ խաշլամա:nyam… Բառերով ասելու չի:love) Ու հետո մրսել-հիվանդացել էր, հետ գալուց ջերմություն ուներ:(…

My World My Space
06.07.2011, 18:44

Չէ, Ան ջան, հլա չի առել: :(
Բայց հույս ունեմ, որ էսօր առնել կտամ, թե չէ ծոծրակը կտենա, մեկ էլ Հովոյի խաշլամից չի տենա... :)):B

Ես էլ լավ եմ Ան ջան, թու-թու-թու.... մի քիչ հազում-մազում եմ, բայց ոչինչ....

Դու պատրաստվի Վարդավառին տեղ գնալուն: Ամսի 31-ին... ;)

CactuSoul
06.07.2011, 18:52
Դու պատրաստվի Վարդավառին տեղ գնալուն: Ամսի 31-ին... ;)
Մի՛շտ պատրաստ:pioneer
:))

matlev
06.07.2011, 21:11
Լիլ մի չարախնդա: Մեր գնացածը ձեր չգնացածից հաստատ լավ ա: :beee
Պրոստը ակումբցիների ջրին փլավ քցել չի լինում: մի քանիսը վերջին պահին անհամություն արին տարբեր հեքիաթներով ու որ ավել փող չհավաքենք տեղը փոխեցինք:
Փորձն էլ ցույց տվեց որ ԷԼԻ չենք սխալվել....:P

Ինձ մնում ա նախանձել ու պնդել, որ չնայած վերջին պահին էր չգալս, բայց հեքիաթ չէր: :beee

My World My Space
06.07.2011, 22:09
Ինձ մնում ա նախանձել ու պնդել, որ չնայած վերջին պահին էր չգալս, բայց հեքիաթ չէր: :beee

ապեր դե դու դեմից հաստատ չէիր էլ ասել, նենց որ մենք քո հետ առանձնապես հույսեր չէինք էլ կապել.... :))

My World My Space
06.07.2011, 22:11
Դու էն ասա՝ շաուրմեն ու գարեջուրը առա՞վ:B:))

Չէ, Ան ջան, հլա չի առել: :(
Բայց հույս ունեմ, որ էսօր առնել կտամ, թե չէ ծոծրակը կտենա, մեկ էլ Հովոյի խաշլամից չի տենա... :)):B

էկել եմ ասեմ, որ էրեսի զոռով ու արյան գնով ստացել եմ շաուրմաս, դաժե 2 հատ.... :))

Մնում ա պիվեն....

Հայկօ
06.07.2011, 22:32
Բարի գալուստ :)