PDA

Դիտել ողջ տարբերակը : Վերակենդանացնե՛նք Մաշտոցի այգին



Tanamasi
27.05.2011, 19:24
Ապրիլի 17-ին Մաշտոցի այգում տեղի ունեցավ «Արևածագ» բնապահպանական փառատոնը։

https://lh5.googleusercontent.com/-rBnmMOz7UNA/Td-9zO1ph-I/AAAAAAAAABQ/j0eCOqRVMS8/218101_197238473647049_182778418426388_438335_1026221_n.jpg

Փառատոնը կազմակերպել էր «Վերակենդանացնենք Մաշտոցի այգին» նախաձեռնող խումբը: Խմբի անդամները երիտասարդներ են, որոնց համախմբել է այգու վերակենդանացման խնդիրը: Այգին գտնվում է Մաշտոցի պողոտայի և Արամի և Բուզանդի փողոցների հատման կետում՝ Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ։ Շաբաթ օրը այգու տարածքում կազմակերպրվել էր շաբաթօրյակ Երևանի քաղաքպետարանի կողմից, որին մասնակցել էին խմբի անդամները: Այգին մաքրվել էր աղբից, տնկվել էին նոր ծառեր:

https://lh6.googleusercontent.com/-k0LKnfv9pd4/Td-9wpYU5hI/AAAAAAAAABE/Qbkc_BUJRFE/s640/208557_197574596946770_182778418426388_439896_3969661_n.jpg

Կիրակնօրյա փառատոնի ընթացքում այգում կազմակերպվեցին տարբեր խաղեր ու մրցույթներ (օրիգամի, ջրաներկ, պլաստիրին, գրաֆիտի), հեծանվային դասընթացներ, երաժշտություն։

https://lh4.googleusercontent.com/-P_oc38m1IAE/Td_Axf1_78I/AAAAAAAAABk/pwaFgCV0eoQ/s576/217037_197237676980462_182778418426388_438310_3723358_n.jpg

https://lh4.googleusercontent.com/-X9oQPJY4MoY/Td_Aw8fBYFI/AAAAAAAAABg/mr7OQoFdaFY/s512/208462_197236816980548_182778418426388_438278_7368171_n.jpg

https://lh3.googleusercontent.com/-Q8_XQjGkHQA/Td-9vx3wv-I/AAAAAAAAABA/RNyCUTNip4U/s512/208450_197243130313250_182778418426388_438369_615022_n.jpg

Մասնակցում էին ինչպես այդ թաղամասի, այնպես էլ քաղաքի այլ համայնքների բնակիչները:

https://lh3.googleusercontent.com/-Cr-VPGKrfGE/Td-9vpTdwII/AAAAAAAAAA8/Sbi3mmuLplM/208305_197243256979904_182778418426388_438373_4327583_n.jpg

Փառատոնին մասնակից էին տարբեր տարիքի մարդիկ, երիտասարդներ, երեխաներ, ծողներ, պապիկներ ու տատիկներն, ուսանողներ, վերջինները եկել էին իրենց կիթառներով, հնչում էր կենդանի երաժշտություն:

https://lh5.googleusercontent.com/-Zqw2E-LaHiU/Td-90a7c2PI/AAAAAAAAABY/YxlvyStYy5s/221777_197243233646573_182778418426388_438372_2604934_n.jpg

Փառատոնին ներկա էր ԿԱՐԻՆ ազգագրական երգի-պարի համույթը, բոլորը ոգևորությամբ պարում էին, չնայած անձրևին:

https://lh5.googleusercontent.com/-sUMAykZS5NY/Td-9xvbH0ZI/AAAAAAAAABM/c7kc0e3tqHE/216543_197243100313253_182778418426388_438368_7738156_n.jpg

Այս ամենը եզրափակեց կիթառի հնչյուններով ուղեկցվող երեկոյան թեյախմությունը։ Տեսնելով այգու աշխուժությունը, հետաքրքրված անցորդները միանում էին մասնակիցներին:

https://lh3.googleusercontent.com/-cY7b7ILUbz0/Td-9zStaNlI/AAAAAAAAABU/FVRgELX0Ltc/217569_197236520313911_182778418426388_438268_5228252_n.jpg

Չնայած անձրևային եղանակին, փառատոնն իսկական արևածագ էր՝ բարձր տարամադրության շնորհիվ:

Tanamasi
27.05.2011, 19:27
Ցանկության դեպքում կարող եք միանալ կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալ ֆեյսբուքում նախաձեռնության էջից (http://www.facebook.com/#!/pages/%D5%8E%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A5%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%B6%D5%A5%D5%B6%D6%84-%D5%84%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D6%81%D5%AB-%D5%A1%D5%B5%D5%A3%D5%AB%D5%B6/182778418426388)։ Մոտ օրերին այգում սպասվում են նոր միջոցառումներ։

Tanamasi
28.05.2011, 20:02
Ուրեմն ։)



Հունիսի 1-ին ժամը 19:00-21:00 սիրով հրավիրում ենք Մաշատոցի այգի` նշելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Սպասվում են փուչիկներ, երգեր, կավիճներով նկարչություն, տարբեր խաղեր, քաղցրավենիք և հեքիաթներ փոքրիկների համար։

Այգին գտնվում է Մաշտոցի պողոտայի, Արամի և Բուզանդի փողոցների հատման կետում՝ Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ։

Սիրով կսպասենք ձեզ :)
...Միացեք և մեզ հետ միասին անցկացրեք ևս մի գեղեցիկ և հաճելի օր:


Վերակենդանացնենք Մաշտոցի այգին. http://www.facebook.com/pages/Վերակենդանացնենք-Մաշտոցի-այգին/182778418426388

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Իվենթը ֆեյսբուքում (http://www.facebook.com/event.php?eid=218661531484962&ref=notif&notif_t=event_wall#wall_posts)

Kuk
28.05.2011, 21:35
Ինձ մի հարց ա հետաքրքրում այս այգու հետ կապված, հուսով եմ այգու ապագայով մտահոգված մարդիկ տեղյակ կլինեն. ճի՞շտ է արդյոք, որ այս այգու տարածքը վաճառված է, և եթե այո, մտադի՞ր են արդյոք վերը նշված նախաձեռնող խմբի անդամներն ինչ-որ կերպ զբաղվել այդ հարցով:

Apsara
29.05.2011, 00:20
վաաայ, վերջապես:hands մեկ տարի այգու մոտակայքում էի բնակվում, ամեն անգամ անցնում էի ու պատկերացնում, թե ինչ գեղեցիկ է եղել խնամված ժամանակ, և ինչու է այս օրի հասել: Կմիանանք

Freddie
29.05.2011, 15:29
Ինձ մի հարց ա հետաքրքրում այս այգու հետ կապված, հուսով եմ այգու ապագայով մտահոգված մարդիկ տեղյակ կլինեն. ճի՞շտ է արդյոք, որ այս այգու տարածքը վաճառված է, և եթե այո, մտադի՞ր են արդյոք վերը նշված նախաձեռնող խմբի անդամներն ինչ-որ կերպ զբաղվել այդ հարցով:

Ինչքանով ինձ է հայտնի, հասարակական տարածքները վաճառքի ենթակա չեն։ Դրանք կարող են վարձով տրվել, բայց ոչ վաճառվել։
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են նաև Մաշտոցի այգու հարցը։ Մանրամասները այստեղ. http://kanach-aygi.livejournal.com/13479.html