PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժողովրդահայրենասիրական ուժերի միավորում



Chuk
26.05.2011, 18:48
Այսօր ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում կայացավ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի նախաձեռնած Ժողովրդահայրենասիրական ուժերի և անհատ քաղաքացիների երկրորդ համաժողովը, որի ընթացքում ընդունվեց հռչակագիր.

ՀՀ-ում ստեղծված աղետալի վիճակի, օրըստօրե աճող ու խորացող արտաքին ճնշումների ու սպառնալիքների, ներքին քաոսային ու ապակայունացնող ֆինանսատնտեսական ճգնաժամի և դրանց վերացման համար անհրաժեշտ ու անհետաձգելի առաջնահերթությունների իրականացման կապակցությամբ` ԺՀՈՒՄ-ի համակարգող խորհրդի անդամների կողմից հասարակության տարբեր շերտերի հետ անցկացված բազմաթիվ հանդիպումների, քննարկումների ժամանակ պարզվեց, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը ոչ միայն մտահոգ է, այլև իր ակտիվ մասնակցությամբ պատրաստակամ է ձևավորել ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ և ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐՈՎ տեսանելի ժամանակահատվածում հասնել այնպիսի լայն ու հզոր հասարակական շարժման, որն ի զորու կլինի վերջ դնել արատավոր վարչահրամայական, կլանաօլիգարխային ռեժիմին` գործող իշխանությունների անհապաղ հրաժարականի և արդարության ու ժողովրդավարության վերականգնմանը միտված համակարգի ստեղծման, անկախ պետականության հզորացման և հեղինակության բարձրացման պահանջով:

ա) Ազգային Ճակատը կարևորելու է արդարացի ժողովրդավարական ընտրությունների միջոցով հասարակության վստահությունը վայելող լեգիտիմ իշխանության ձևավորումը:

բ) Մենք անհրաժեշտ ենք համարում ժողովրդի պահանջով այսուհետ կիրառել բոլոր միջոցները` մեծ բիզնեսի մուտքը իշխանություն իսպառ բացառելու և իշխանական կառույցների ու կապիտալի սերտաճումը չեզոքացնելու համար, ուստի առաջարկելու ենք ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով:

գ) Մեր համոզմամբ` երկրում տնտեսական կայունությունն ամրակայելու համար անհրաժեշտ է առավելագույնս խորացնել և ընդլայնել ՌԴ հետ ռազմավարական և բոլոր բնագավառներում սերտ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը` անհրաժեշտ մակարդակի բերելով հարաբերությունները ԱՊՀ այլ երկրների հետ, իսկ մնացած պետությունների հետ հաստատել փոխգործակցություն այնքանով, որքանով կբխի Հայաստանի գերակա շահերից:

դ) Ղարաբաղյան հիմնահարցի արդարացի լուծման մեջ Ազգային Ճակատը մեր հասարակության համար ընդունելի կհամարի միայն պատերազմի արդյունքներին համապատասխանող խաղաղության պայմանագրի կնքումը:

ե) Տասնամյակների ընթացքում Հանրապետությունում ձևավորված ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը շտկելու համար անհրաժեշտ ենք համարում համամարդկային և հատկապես ազգային արժեքների ու հայեցի կենսակերպին բնորոշ ավանդույթների լայն քարոզչությունը և վերականգնումը հասարակական կյանքի բոլոր հարթություններում:

Սիրելի հայրենակիցներ, ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:

ԺՀՈՒՄ-ի համակարգող խորհրդի անդամները ստանձնում են վերը նշված նպատակների իրականացումը` գիտակցելով իրենց պատասխանատվությունը ազգի և ապագա սերունդների առջև:

Խորհրդի անդամներ`

ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ /Ժողովրդական կուսակցության նախագահ/
ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՍՆ /ԱԺ պատգամավոր/
ԻՇԽԱՆ ԹՈՎՄԱՍԱՅԱՆ /ԺՀԱՔ հ/խ-ի նախագահ/
ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ /ԺԿ քաղխորհրդի նախագահ/
ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ /բանասիրական գիտությունների թեկնածու/
ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ /միավորման ակտիվիստ/
ՍՏԵՓԱՆ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ /միավորման ակտվիստ/
26.05.2011թ.


Աղբյուր՝ Լրագիր (http://www.lragir.am/armsrc/country-lrahos48532.html)

Norton
26.05.2011, 18:51
Եվ դու, Բրուտոս:(

Ձայնալար
26.05.2011, 19:16
Բա մարքսի՞ստը :(

davidus
26.05.2011, 19:17
Կխնդրեի փոքր-ինչ ավելի պատասխանատու վերաբերմունք ցույց տալ սույն նախաձեռնությանը։

Mephistopheles
26.05.2011, 19:25
ժող, մեկնումեկը կարա՞ դրան իրա կանալը հետ տա, որ ինտերնետում էջ չզբաղացնի… մի հատ էլ պռորեզը դզի…

Ձայնալար
26.05.2011, 20:01
Ակունք իմաստության, հլը ստեղ նայեք :[

գ) Մեր համոզմամբ` երկրում տնտեսական կայունությունն ամրակայելու համար անհրաժեշտ է առավելագույնս խորացնել և ընդլայնել ՌԴ հետ ռազմավարական և բոլոր բնագավառներում սերտ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը` անհրաժեշտ մակարդակի բերելով հարաբերությունները ԱՊՀ այլ երկրների հետ, իսկ մնացած պետությունների հետ հաստատել փոխգործակցություն այնքանով, որքանով կբխի Հայաստանի գերակա շահերից:

Ուրեմը ՌԴ-ի հետ պետք ա խորացնենք խորացումն ու ամրապնդումը (լրիվ էրոտիկա ա) անկախ ամեն ինչից, իսկ մյուս երկրների հետ՝ ինչքան որ բխում ա Հայաստանի շահերից :D

Mephistopheles
26.05.2011, 20:14
Ակունք իմաստության, հլը ստեղ նայեք :[


Ուրեմը ՌԴ-ի հետ պետք ա խորացնենք խորացումն ու ամրապնդումը (լրիվ էրոտիկա ա) անկախ ամեն ինչից, իսկ մյուս երկրների հետ՝ ինչքան որ բխում ա Հայաստանի շահերից :D

էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանի (Պոռնոյի Արմեն) հոգևոր հայրն ա Կարապետիչը