PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Քաղաքի խիղճը...



My World My Space
26.05.2011, 18:28
Քաղաքի խիղճը...


Փոքր էր քաղաքը: Հազիվ 10-15 հազար բնակչություն ուներ: Քաղաքն իր հոգսերով էր ապրում, մենք` էրեխեքս, մեր խաղերով: Մեր խաղատեղին քաղաքի կիսավեր բերդն էր, ուր խլեզներն էին վխտում, ուր ձորակ կար խորը-խորը... ու լիքը-լիքը արձագանքներ...

Քաղաքի շուկան վաղուց դուրս էր եկել շուկայի սահմաններից, ու եկել հասել էր մեր փողոց: Փողոցն էնքան կենդանի էր, էնքան մարդկայնացած....յուրաքանչյուր դռան երկու կողմերում մեծ սալեր կային դրած, որտեղ ցերեկները արևկող էին անում տատի-պապիները, իսկ երեկոյան ամբողջ փողոցը քարերի վրա նստած էր: Քաղաքը հանգիստ վայելում էր իր ծերությունը....
Մի օր քաղաքի անդորրը խանգարվեց: լուր տարածվեց, որ մի երիտասարդ իր նախկին դասընկերուհուն բռնաբարել է, ապա պապի հետ կտոր-կտոր են արել աղջկան, որ մաս-մաս լցնեն գտեը, բայց բռնվել են:

Քաղաքը ցավից գալարվեց, քաղաքը ծուլ-ծուլ էլավ: Քաղաքի համար սպանությունն էր անսովոր դարձել, էնքան անսովոր, որ միայն տատի-պապիների հիշողության մեջ էին մնացել պատահած էդ հատուկենտ դեպքերը:

Ողջ քաղաքը բզզած մի քանի օր, բոլորի խոսակցության թեման այդ օրերին նույնն էր:

Երկիրը նորանկախ էր, երկրում քաղաքացիական կռիվներ էին գնում: Քաղաքը չվստահեց իշխանությանը: Քաղաքը որոշեց ինքնադատաստան տեսնել: Քաղաքի իշխանությունները սատարեցին ժողովրդին: Թե ո՞վ որոշեց, չգիտեմ, սակայն լուր տարածվեց, որ երտասարդին ու պապուն սպանելու են:: Պապը չհասավ դատաստանի օրվան, մեռավ:

Երկու օր անց քաղաքը դաժան հաշվեհարդար տեսավ: Երիտասարդին տարան մեր խաղատեղին` բերդերը, ու իր մեքենայի մեջ վառեցին: Տեսարանը, որին թաքուն հետևում էինք, սարսափելի էր.... Վառվող մեքենայից մի կերպ դուրս եկած երիտասարդը վառվում ու աղեկտուր ջուր էր աղերսում: Ջուր տվող չեղավ: Ու նա ցավից իրեն նետեց ձորը` ջրի մեջ:

Հին սովորության համաձայն երտասարդին չթաղեցին գերեզմանատանը: Նա էնտեղ տեղ չուներ:
Քաղաքը ասես հանդարտվեց, բայց մարդկանց հոգիներում դեռ փոթորիկ էր, դաժանությունը տեղի էր տվել խղճմտանքին: Հետաքրքիր խալխ են էս սարեցիք... անտարբեր մնալ չգիտեն, համ խղճալ գիտեն, համ դաժանորեն պատժել....

Քաղաքը սկսում էր կամաց-կամաց մոռանալ: Կյանքը հին հունն էր ընկնում: մենակ մի բայց կար: Ամբողջ շրջանում տարվա էդ եղանակի սովորական անձրները չկային: Քանի գնաց անհանգստացավ ժողովուրդը: Անբողջ քառասուն օր անձրև չեղավ: Տատի-պապիներն ինչքան լարեցին իրենց խունացած հիշողությունը, նման դեպք չհիշեցին: Շրջանն այրվում էր.... Դաշտերի շրթունքները ծարավից ճաք էին տվել, ողջ ցանքսը այրվում էր անջուր... Մենք` էրեխեքս սարսափից բերդեր չէինք գնում, ու սահմանափակվում էինք մեր նեղլիկ փողոցում խաղալով:

Մի օր կանուխ քաղաքին կիպ կպած գյուղից երկու տատի էկան:Էկան մեր փողոցի վերում գտնվող եկեղեցու բակում կանգնեցին ու տատիներից մեկը սկսեց.
- Ժողովուրդ, էրեկ մտա մեր մատուռը ջուխտըմ մոմ վառեցի ու խնդրանք էրի օր թոն գա: Աղոթքս էրի, մոմս մարա՜վ, ժողովուրդ.... Լալով տուն գնացի... գիշերը վառած մանչը էկավ երազիս.... Ըսավ` վեդռամ ջուր էր ուզածս, տվող չեղավ, հմի դուք ի՜նչ կուզեք....Էս ի՜նչ էրինք մենք ժողովո՜ւրդ....

Ժողովուրդը շանթվեց ասես: Գյուղից եկած կանայք եկեղեցու կողքի աղբրից երկու դույլ ջուր լցրեցին ու լալով քաղաքից դուրս էկան: Ամբոխն էլ ետևից: դե մենք էլ` ամբոխի...

Քաղաքից դուրս ելան հասան մենավոր գերեզմանին, երկու դույլ ջուրը լցրեցին վրան, խաչակնքեցին ու ետ դարձան: Ժողովուրդը հիպնոսվածի պես ետ դարձավ:
Դեռ քաղաք չէինք մտել հանկարծակի սարսափելի անձրև տեղաց, արևոտ ու անամպ երկնքից....


(էս շուտվանից գրել էի, ու ալարում էի խմբագրեմ.... սենց կարդացեք, ներողություն)

My World My Space
26.05.2011, 18:48
Հետգրության կարգով ասեմ, որ պատմությունն ավելի քան իրական է.... :(

Mark Pauler
27.05.2011, 12:23
Հով, նոր մտքովս անցավ, որ քո պատմվացքներով մի հատ հավեսի պատմվածքների ժողովածու կարա ստացվի:
Արի կլնի դու կամաց մտածի տպվելու մասին ու ավելի լուրջ կպի գրելուն:

My World My Space
27.05.2011, 12:42
Հով, նոր մտքովս անցավ, որ քո պատմվացքներով մի հատ հավեսի պատմվածքների ժողովածու կարա ստացվի:
Արի կլնի դու կամաց մտածի տպվելու մասին ու ավելի լուրջ կպի գրելուն:

Մեղքս ի՞նչ թաքցնեմ, նման մտադրություն կա, դաժե մարդիկ կային պիտի օգնեին, էն էլ ձեն չեն հանում.... :beee իրանց..... :))

Claudia Mori
27.05.2011, 16:05
Հով ջան ապրես, որ նման պատմությունների կողքով ուղղակի չես անցնում ու մոռանում, սա այն դեպքն է, երբ իրականությունը չեմ ուզում ընդունել ու դրա պատճառով պատմվածքի վրա էլ եմ զայրանում, բայց դե լռելը հաստատ ԱՄԵՆԱՍԽԱԼ բանն է...

Հ.Գ. :) Ամբողջ ճշմարտությունը նրա աչքերում ֆիլմը հիշեցի, միգուցե, որ բանտարկեին ու հետը ընդհանրապես չխոսեին ավելի ճիշտ կլիներ:) ամեն դեպքում մարդկային դաժանությունը սահման չունի ու այս պարագայում բոլորն էլ իրենց հերթին մեղավոր են

My World My Space
29.05.2011, 08:44
Հով ջան ապրես, որ նման պատմությունների կողքով ուղղակի չես անցնում ու մոռանում, սա այն դեպքն է, երբ իրականությունը չեմ ուզում ընդունել ու դրա պատճառով պատմվածքի վրա էլ եմ զայրանում, բայց դե լռելը հաստատ ԱՄԵՆԱՍԽԱԼ բանն է...

Հ.Գ. :) Ամբողջ ճշմարտությունը նրա աչքերում ֆիլմը հիշեցի, միգուցե, որ բանտարկեին ու հետը ընդհանրապես չխոսեին ավելի ճիշտ կլիներ:) ամեն դեպքում մարդկային դաժանությունը սահման չունի ու այս պարագայում բոլորն էլ իրենց հերթին մեղավոր են

Շնորհակալ եմ Կարինե ջան: Մենակ մի բան եմ ուզում ասել: Խղճով մարդն ամենադաժանն է պատժում երբեմն: Իսկ ժողովրդի ցասումը, որը մինչ այդ այդպիսի հանագործություն չէր տեսել, ավելի ահավոր է, քան ինքը հանցագործությունը: դա այդպես է եղել միշտ: Լավ, թե վատ, դա ուրիշ խնդիր է: