PDA

Դիտել ողջ տարբերակը : Դասախոսների գլխից անպակաս լինենք



davtyanhasmik
25.05.2011, 10:33
Ուսանողական կյանքում ամեն մեկիս դարդ ու ցավերից մեկը շպարգալկաների խնդիրնա… Ո՞նց արտագրենք, որ չբռնացնեն, բայց լրիվ գրենք` գերազանց… Նենց չի, որ ես էտ կարգի չսովորող եմ, որ շպարգալկաների հույսին եմ մնացել, բայց դե հաստատ բոլորի մոտ էլ կան ոչ մասնագիտական, հիմար, ապուշ առարկաներ, որ մեռնենք էլ չենք սովորի… Ու այ էդ ժամանակ գալիսա արտագրելու են տաղանդը, որ ամեն մեկը չի, որ ունի…

Սիրելի կոլլեգա-արտագրողներ ջան, սկսենք նրանից, որ, շատ-շատերս ինքներս մեզ վառում ենք մեր պահվածքով, էտեղ աշխատումա էն հայկական “գող` սիրտը դող” վիճակը… Եթե կա շպարգալկա, մեզնից անկախ խառնվում ենք իրար, ներվային շարժումներ անում, կարմրում, անընդհատ կողքերը նայում կամ դասախոսին նենց հայացքով ենք նայում, որ էտ հայացքը ամեն ինչ ասումա…. դասախոսները շների պես դիմացինի վախը զգում են, զգույշ էղեք…. Դրա համար, էն մարդիկ, ովքեր իրանց չեն կարում հավաքեն, առաջին հերթին մինչև քննությունը մի հատ վալիում խմեք, հանգստացեք…Հետո, կա տարածված էն ուսանողի հոգեբանությունը, որ եթե վերջում ես նստում, ուրեմն արտագրում ես, ու դրա համար վերջում նստողների վրա կոնտրոլը միշտ էլ ավելի շատա լինում, դրա համար ինչքան կարաք անշառ տեղեր նստեք…

Դասախոսների գլխից անպակաս լինենք...:)

Վերջերս ամբողջ կուրսով արտագրում ենք հեռախոսներից… Նկարում ենք նյութը, դնում ենք դիմացը, իբր ժամ նայելու համար, ու արտագրում ենք, ու հենց դասախոսը մոտենումա, մի հատ հպում ու հեռախոսը բլոկա ընկնում… Բայց դե դասախոսներ կան, որ արգելում են անգամ հեռախոս հանել սեղանին դնել, էտ դեպքում, սեղանին չէ, բայց գրպանում կարա մեզ լավ օգնի… Շորի տակից գալիս են ականջակալները, ու եթե պարապ մարդ ունեք, որ պատրաստա նստի ամբողջ հարցը թելադրի, ուրեմն էտա` գտածա, բայց էտ մեթոդը ավելի լավ աշխատումա աղջիկների համար, որովհետև լարերը խառնվում են մազերին ու բռնացնելը անհնարա… Բայց չմոռանաք, մի հատ սկզբում կողքինից հարցնել ` հեռախոսի մեջից ձայն լսվումա, թե չէ, որովհետև ահագին աբիդնի բան կլինի, որ դասախոսը ձեր մոտով անցնելուց լսի, թե ոնց են ձեզ հեռախոսով թելադրում ամեն ինչ… Իսկ եթե հանկարծ պարապ մարդ չի գտնվել, որ նստի ու լրիվ թելադրի, դրա համար էլ լուծում կա…
Եթե չեք ալարում, նստում եք մի օր առաջ լրիվ դիկտաֆոնով ձայնագրում եք, ու վուալա, պատրաստա… Նման արտագրությունները համարյա միշտ էլ հաջողվում են…:))

Դասախոսների գլխից անպակաս լինենք...:)Ահագին լավ ձևա, երբ տանը գրած բերում ես ու վերջում լսարանում գրածի փոխարեն տան գրածն ես հանձնում, բայց էտ էն դեպքում, երբ դասախոսը էնքան հարիֆա, որ չի ստորագրել….

Շաաաաատ լավ շպարգալկայի ձևա, երբ նեղ, բայց երկար թղթի վրա ամեն ինչ գրում ես ու գառմոշկայի նման ծալում ես, համարյա 99 տոկոսանոց հաջողությամբ ավարտվող ձևա…

Ծխողների համար շպարգալկաները լավ թաքցնելու տեղա սիգարետի տուփը, որը կարաք դնեք սեղանին ու ոչ մի կասկած չհարուցեք…

Իսկ եթե տեսնում եք, որ ընդհանրապես ձև չկա արտագրելու, մի հուսահատվեք, հաստատ կուրսում կգտնվեն մի էրկու դոցենտ պարտիզաններ, որոնք ինքնազոհ սովորում են ամեն առարկա, անգիր են անում ամեն գիրք ու պատվի հարցա բոլորը բառ առ բառ գրել… Գնացեք իրանց կողքը նստեք ու հավեսով արտագրեք…

Բոլորին հաջողություն եմ մաղթում արտագրելու գործում, դասախոսների գլխից անպակաս եղեք….:))

Ռուֆուս
25.05.2011, 10:42
Հարգելի davtyanhasmik, իսկ ինչու՞ նեղություն չեք կրում աղբյուրը նշել: www.copypaste.am (http://www.copypaste.am/2011/05/21/%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A3%D5%AC%D5%AD%D5%AB%D6%81-%D5%A1%D5%B6%D5%BA%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BD-%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A5%D5%B6%D6%84/)

Chuk
25.05.2011, 10:43
Մոդերատորական. Քննարկման հստակ նյութ չունեցող, պահանջ չառաջադրող թեման փակվում է: Ակումբը բլոգ չէ, այլ ֆորումային համակարգ:

Բացի այդ առաջին գրառման մեջ դրված նյութը պատճենվել է «Չարտասանված խոսքեր... (http://mondeperso.blogspot.com/2011/04/blog-post_08.html)» բլոգից: Արգելվում է որևէ կայքից կամ բլոգից ակումբում նյութերի արտատպումը՝ առանց աղբյուրի նշման: Նման կերպ շարունակելու դեպքում նախատեսվում է նախազգուշական ժամանակավոր արգելափակում: