PDA

Դիտել ողջ տարբերակը : Եկեք շփվենք կենդանիների հետ:

davtyanhasmik
25.05.2011, 10:26
Նժույգով զբոսանքն օգնում է հոգեկան խանգարում ունեցողներին:
Ալիքավոր թութակը թեթևացնում է սրտի ցավը:
Կատուն փարատում է մարդու մենությունը,հանգստացնում նրան,իջեցնում արյան ճնշումը:
Շների մոտ կա անսովոր կենսադաշտ, որն օգնում է անհավասարակշիռ և նյարդային մարդկանց:

Կան պերուական,մեքսիկական,չինական հրաշք շներ,որոնք բուժում են ասթման,կանոնավորում են սրտի ռիթմը,արյան շրջանառությունը,հեռու են պահում ալերգիաներից, նույնիսկ դանդաղեցնում են ուռուցքային հիվանդությունները:Այս ամենը բացատրվում է միայն նրանց մարմնի բարձր ջերմաստիճանով` 40,5°C:

copypaste.am

Chilly
25.05.2011, 12:08

վաու

Մի անգամ էշի հետ զբոսանքն ինձ շատ օգուտ տվեց... Ես հասկացա, որ էշը մի անգամ ցեխն ա ընկնում, էլ նորից նույն տեղով չի անցնում

Ariadna
25.05.2011, 12:13
Ինձ էլ մի անգամ շունը կծեց, դրանից հետո հասկացա, որ որ շան հետ էլ ընկերություն անես, փայտը միշտ պետք է ձեռքիդ պահես :))

Shah
25.05.2011, 12:24
մի անգամ գորիլայի հետ ընկերություն էի անում... :)))
ու հասկացա որ գորիլան մարդու բարեկամը չէ :))

Ռուֆուս
25.05.2011, 13:23
Ինչ ուզում եք ասեք, սկունսից վատ ընկեր չկա :)) Եթե հանկարծ սկունսը թսի, մի կիլոմետր շառավիղով դրա հոտը կգա :)) Հակագազն էլ չի փրկի: :[

Ariadna
25.05.2011, 13:45
Աչքիս կենաց ա հասունանում՝ եկեք չշփվենք կենդանիների հետ :D

Shah
25.05.2011, 14:02
Աչքիս կենաց ա հասունանում՝ եկեք չշփվենք կենդանիների հետ :D
չէ, խի՞ Ariadna jan, օրինակ փորձել ե՞ս մորեխների հետ ընկերություն անես... թասիբ եմ ասել.. :D
ու վաբշե եկեք տանենք էս թեման զվարճալի

Chuk
25.05.2011, 14:07
Մոդերատորական.
Երկու օձ սողում են անապատով: Մեկը մյուսին հարցնում ա.
- Լսի, մենք շա՞տ թունավոր ենք:
- Շա՜տ:
- Շա՛տ-շա՞տ:
- Շա՜տ-շա՛տ-շատ:
- Թքեցի... նոր լեզուս կծեցի: