PDA

Դիտել ողջ տարբերակը : Տարբեր մաքրության քաղաքական կոմբինացիաներ

aragats
24.05.2011, 15:03
Ում հայտնի է մեր, կամ այլ երկրների իշխանությունների, ընդդիմության, անհատների,

կուսակցությունների կողմից փայլուն իրականացրած «մաքուր » կամ «կեղտոտ» քաղաքական

կոմբինացիաներ, կխնդրեի տեղադրեր այս թեմայում:

aragats
24.05.2011, 16:34
Մի դրվագ տպավորվել է հիշողությանս մեջ: Ինչպես արտաքինից անմեղ թվացող մի հարցի շնորհիվ Պարույր Հայրիկյանի վարկանիշը ժողովրդի աչքում կտրուկ ընկավ:
Առաջին նախագահական ընտրությունների ժամանակ էր: Հայրիկյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ հեռուստաեթերով «անմեղ» հարց տրվեց՝թե ի՞նչ է նա
մտածում Անդրանիկ զորավարի մասին: (Սովետների ժամանակ հայ ժողովրդի լայն զանգվածների մոտ Անդրանիկ փաշի անունը կարելի է ասել նույնացվում էր կորցրած
հայրենիքի, հույսի, գերության մեջ գտնվող Արարատի հետ): Հայրիկյանն էլ տրված հարցի պրովոկացիոն բնույթի մասին չմտածելով, առանց մանյովրելու պատասխանեց,
ելնելով Նախիջեվանի, թուրքերի համար մեր հայրենիքի հիմքերը քանդող բոլշեվիկների հետ ինչ որ տեղ համագործակցելու տեսանկյունից:
Պարույրի ընտրազանգվածը կարելի է ասել կիսով չափ պակասեց: Ժողովուրդր խոսք ունի՝« փորձված աղվեսը զույգ ոտքով ա թալաքն ընկնում»:
Ահա թե ինչ է նշանակում ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում իրականացրած քաղաքական փայլուն կոմբինացիա:

Varzor
24.05.2011, 19:46
Հայրիկյանի տեսակետը խիստ սուբյեկտիվ էր, ելնելով այն հանգամանքից, որ բելշևիկյան ռեժիմի կողմից շատ էր հալածվել և բացահայտ հակառուսական էր:
Նախիջևանում Անդրանիկի կողմից կատարված ջարդերը իրոք տեղի են ունեցել, անձամբ լսել եմ պապիցս` նա ականատեսն է եղել: Բայց դրանք "ակն ընդ ակն" պատասխանն էին թուրք-թաթարական ջարդերին:
Դաշնակցության հետ ունեցած տարաձայնությունները պատճառ հանդիսացան, որպեսզի Անդրանիկի գործողությունները քննադատվեին "արժանապատիվ" դաշնակցության կողմից որպես "կանանց և երեխաներին երբեք չի վնասի վրեժխնդիր քաջ ֆիդան" սկզբունքին դեմ կատարված գործղություններ: Ամեն դեպքում, եթե մի պահ մեզ դնենք Անդրանիկի և նրա զինակիցների տեղը և, Աստված չանի, տեսնեինք այն ինչ անում էին թուրքերը, ապա միգուցե նույնիսկ խելագարվեինք (Արցախյան ազատամարտի դեպքում այդպիսի դեպքերը եզակի չէին) և ավելի "վատ" գործողությունների:
Բոլշևիկների հետ համագործակցությունը հիմնված է միայն 2 փաստերի վրա և ուռճացված է: Իրականում Անդրանիկը բացահայտ ռուսամետ էր, ոչ թե նրա համար, որ ռուսներին շատ էր սիրում, այլ նրա համար, որ տվյալ տարածաշրջանում որպես թուրքական ուժին միակ հակակշիռ տեսնում էր ռուսական կայսրությանը: Անձամբ մասնակից էր եղել ռուսական ուժերի կողմից Բալկաններում թուրքերի ջածջախմանը: Երկրորդ փաստը դա Անդրանիկի ջերմ ոգևորությունն էր Ստեփան Շահումյանի հանդեպ: Նույնիսկ Անդրանիկը, իր դեպի Արցախ կատարված արշավանքի ժամանակ, ուզեց Շուշին վերցնել և դրանից հետո շարժվել դեպի Բաքու և միանալ Շահումյանի ոչ թե բոլշևիկյան, այլ Ազատագրական և հակաթուրքական ուժերին, որպեսզի թույլ չտա թուրքական ուժերին հաստատվել անդրկովկասում: Իսկ Շահումյանի պես մեծ մարդուն բոլշևիկ անվանելն առնվազն անհարգալից է: Պատահակն չէր, որ նրան հենց բոլշևիկները հանձնեցին անգլիացիներին:
Ինչևէ Անդրանիկի դեպի Բաքու առաջխաղացմանը անգլիացիների պահաջով միջամտեցին հենց նույն դաշնակցականները և, նույնիսկ Անդրանիկին հայտարարելով հայտարարելով անօրինական, հեռագիր ուղարկեցին թուրքական կառավարությանը պահանջելով նրան ձերբակալել և հանձնել նրան ՀՀ կառավարությանը: Այդ հեռագրի օրինակը դեռևս մինչև 1998թ. պահպանվում էր արխիվում, ես կարդացել եմ պատճեն:
Հենց հակադաշնակցական կողմնորոշումն էր, որ հիմք հանդիսացավ բոլշևիկների կողմից Անդրանիկի անձի հանդեպ լոյալ վերաբերմունքին:
Իսկ Հայրիկյանը, չունենալով ակտիվ քաղաքական կոմբինացիաների փորձ "խայծը կուլ տվեց":
Սակայն նույնիսկ այդ պարագայում, 1990թ. մինչև անկախացումը Մոսկվայի կողմից դիտվում էր որպես պրեզիդենտի հիմնական թեկնածու, սակայն Ղարաբաղ կոմիտեի ՆՈՐԵԿ Լևոն Տեր-Պետրոսյանը (ժող. Քոռբու), մյուս անդամների հետ ձերբակալվելով, Մոսկվայի կողմից հստակ հրահանգավորվելով "հաղթական" վերադարձվեց Հայաստան:
Այն, որ նրանց վերադարձը պատահական չէր, դա կասկածից վեր է: Պետք է միամիտ երեխա լինել, որպեսզի հավատալ այն բանին, որ ամենակարող սովետական մամլիչ մեքենան, որ ազգերի ճակատագրեր էր որոշում չկարողացավ հաշվեհարդար տեսնել մի խումբ "անջատականների" հետ: Ակնհայտ հրահանգավորվեցին, վարկաբեկեցին և վերացրեցին հակառակորդներին, օժտեցին բավարար և անհրաժեշտ լիազորություններով Հայաստանում իշխանույթնա գալու և Մոսկվայի ծրագրերը կյանքի կոչելու համար: Դրա վառ ապացույցն են Նախիջևանի անհիմն չազատագրելը և Արցախյան ճակատում զորքերը հետ քաշելը:
Բացի այդ մեծ դեր կատարեց այն փաստը, որ Հայրիկյանը ռուսներին, մեղմ ասած չէր սիրում:
Սակայն Հայրիկյանի վերջնական վարկաբեկումը իրականացվեց հենց ժողովրդի միջոցով` լուրերի և ասեկոսեների տարածմամբ (իբր չի սափրվում, որովհետև գաղությում վիրավորական դաջվածք են արել ծնոտին, գաղությում այս է եղել, այն է եղել, Արցախյան պատերազմի ժամանակ ԱԻՄ-ը վախկոտություն է դրսևորել և այլն):

Lion
24.05.2011, 19:47
Մի դրվագ տպավորվել է հիշողությանս մեջ: Ինչպես արտաքինից անմեղ թվացող մի հարցի շնորհիվ Պարույր Հայրիկյանի վարկանիշը ժողովրդի աչքում կտրուկ ընկավ:
Առաջին նախագահական ընտրությունների ժամանակ էր: Հայրիկյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ հեռուստաեթերով «անմեղ» հարց տրվեց՝թե ի՞նչ է նա
մտածում Անդրանիկ զորավարի մասին: (Սովետների ժամանակ հայ ժողովրդի լայն զանգվածների մոտ Անդրանիկ փաշի անունը կարելի է ասել նույնացվում էր կորցրած
հայրենիքի, հույսի, գերության մեջ գտնվող Արարատի հետ): Հայրիկյանն էլ տրված հարցի պրովոկացիոն բնույթի մասին չմտածելով, առանց մանյովրելու պատասխանեց,
ելնելով Նախիջեվանի, թուրքերի համար մեր հայրենիքի հիմքերը քանդող բոլշեվիկների հետ ինչ որ տեղ համագործակցելու տեսանկյունից:
Պարույրի ընտրազանգվածը կարելի է ասել կիսով չափ պակասեց: Ժողովուրդր խոսք ունի՝« փորձված աղվեսը զույգ ոտքով ա թալաքն ընկնում»:
Ահա թե ինչ է նշանակում ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում իրականացրած քաղաքական փայլուն կոմբինացիա:

Ու կյանքը ցույց տվեց, որ իրականում խնդիրը ոչ թե հարցն էր, այլ Հայրիկյանի իրոք քաղաքական դատարկությունը... :)

Varzor
24.05.2011, 19:58
Ու կյանքը ցույց տվեց, որ իրականում խնդիրը ոչ թե հարցն էր, այլ Հայրիկյանի իրոք քաղաքական դատարկությունը... :)

Համաձայն չեմ, թե նա դատարկ է: Ուղղակի քաղաքական փորձ չկար ոչ միայն նրա, այլև մյուսների մոտ շատ պարզ պատճառներով` Հայաստանում բացակայում էր քաղքականա կառավարման ինստիտուտը:
Ովքեր են լիքը եղել? Հարևաններից պարտք անելու կոչ անողը, թե միտինգով ռադիկուլիտը բուժողը կամ մյուսները??
Քաղաքական "լիքությունը" միայն ժողովրդին խաբելու մեջ չէ: Ժողովրդին նույնիսկ հենարան չունեցող անհատներն են կարողացլ խաբել, բեր ժողովուրը "միամիտ" և դյուրահավատ է:
ՄԻնչ այժմ չկա քաղաքական լիքություն` ոչ մի կուսակցություն չունի ազգային-քաղաքական գաղափարախոսություն: Սահմանափակվում են միայն "Միայն ես եմ, որ կարող եմ տանել փրկության" քրիստոնեությունից "պլեչ արած" գաղափարով, որի մեջ ոչինչ չեմ տեսնում, բացի կերամանին մոտիկ գտնվելու ցանկությունից:
Քաղաքականությունը կոնստուկտիվ խաբեությունների համաձուլում է :)

aragats
25.05.2011, 09:49
Ու կյանքը ցույց տվեց, որ իրականում խնդիրը ոչ թե հարցն էր, այլ Հայրիկյանի իրոք քաղաքական դատարկությունը... :)

Նախագահական պաշտոնում հնարավոր ա շատ սխալներ աներ, եւ բացահայտ հակառուսական քաղաքականությունը (ռուսական գերիշխանության ռեգիոնում)
Կբերեր էլ ավելի մեծ կորուստների: Ինչպես միշտ, երբ Հայաստանը հակառուսական քաղաքականություն է վարել:
Բայց ինքն էր,որ միշտ հայտարարում էր, որ Հայաստանին պետք է հզոր բանակ եւ զենքով պետք է գրավել ու պահել,(ինչպես եղավ) ի տարբերություն ԼՏՊ-ի, որ
գտնում էր թուրքի հետ կարելի է բարեկամանալ հողեր ուզելով:
Չնայած Եթե Հայրիկյանը լիներ,ռուսը չէր թողի,որ հակառուսական երկրը հաղթեր:

Varzor
25.05.2011, 10:53
Իրականում ով էլ լիներ, չէր կարող հակառուսական քաղաքականություն վարել, քանի որ Հայաստանի գլխավոր էներգետիկ (գազ, ուրան) և պարենային (ցորեն, կաթնամթերք, մսամթերք) ռեսուրսների գլխավոր և, քաղաքական իրավիճակից ելնելով, միակ մատակարարը դա Ռուսաստանն էր: Նաև բանակի կառուցման համար զենք էր պերք, իսկ միակ մատակարարը նույնպես ռուսներն էին:
ՈՒզում եմ նշել, որ սկզբից հենց ռուսաստանն էր տեսնում Հայրիկյանի մեջ Հայաստանի նախագահ, հետո ռուսաստանի պլանները փոխվեցին:
Ի դեպ, պլանները փոփոխվել են նաև Լևոնի հաշվով և ոչ միայն: ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ բոլոր հանրապետությունները արդեն հռչակել էին իրենց անկախությունը, ռուսական որոշ ռազմական, ինչպես նաև գաղտնի գործիչների կողմից փորձ կատարվեց վերականգնելու Սովետական Միությունը: Այդ նպատակով հատուկ զինված խմբեր ուղարկվեցին, որոնք պետք է ոչպես սովորական քաղաքացիներ ներկայանալով, տեղերում գաղտնի գործող գործակալների հետ համագործակցելով, ֆիզիկապես լիկվիդացնեին տեղային կառավարությունները` հեղափոխություն իրականացնեին:
Չգիտեմ, թե ինչպես է եղել այլ հանրապետություններում, բայց Հայաստանում այդ խմբին մեր անվտանգության ծառայության աշխատակիցները դիմավորել են հենց օդանավակայանում, ինքնաթիռից իջնելիս և մինձև վերջին մարդը լիկվիդացրել: Ըստ երևույթին խմբի ժամանման մասին տեղեկություն էին ստացել հենց Մոսկվայից` Ռուսաստանի գաղտնի ծառայություններից:
Սա կարելի է դասել չստացված քաղաքական կեղտոտ կոմբինացիաների շարքին:

Varzor
26.05.2011, 18:51
Եվս մեկ քաղաքական կոմբինացի` բավականին թարմ:

10-նամյա լռությունից հետո, ներխոժում է "գողական ասպարեզ" ՀՀ առաջին (առայժմ միակ) արդար ընտրված, "մեռյալ" լեզուների տիրապետող, 8 տարի երկիր կառավարած, անկրկնելի (առանց հեգնանքի) Լևոն Տեր-Պետրոսյանը: Անմիջապես ստանձնեց ժողովրդին "դեպի փրկության ուղին" ուղղորդող առաջնորդի դերը, միավորելով այնպիսի քաղաքական ուժերի, որոնք նույնիսկ իր կառավարման տարիներին բացահայտ ատում էին իրար, այնպիսի ուժերի, որոնք միշտ դեմ էին բոլորին և ոչ մեկի չէին միանում:
Եվ այսպես սետղծվեց ՀՀ "ամենալուջ" և "ամենահզոր" ընդիմությունը, որի գլխավոր խնդիրն է իշխանափոխությունը` ոչ կոնստրուկտիվ և վտանգավոր խնդիր:
Սա "ձիով" քայլ էր իշխող վարչակարգի կողմից և ընդիմությունը հայտվեց "ցուկցվանգում": Եթե մինչ այդ ընդիմությունը հստակ դեմք չուներ` բազմադեմ էր, ապա այժմ ունի իր դեմքը և հիմնական դիրքորոշումը, և իր օգտին է համարում նաև լիդերի և նրա թիմակիցների "բազմամյա" "կառավարման" փորձը և կատարված սխալների և վրիպումների գիտակցման և դրանք ուղղելու ձգտման փաստը:
Փայլուն կոմբինացիան սկսվեց, սպասում ենք ավարտին ...

keyboard
26.05.2011, 19:32
10-նամյա լռությունից հետո ասպարեզ եկած ազգի փրկիչը, ով իր շուրջը հավաքեց նախկին և այժմյան իշխանություններից ու իրանց ուզածին չհասած լինելուց աբիժնիկ մնացաց "դիակ" դարձած որոշ քաղաքական գործիչների, հիմա անցնում է նոր մանեվրի, այսինքն՝ համաներման շնորհիվ Փաշինյանի և Ս. Միքայելյանի ազատ արձակումով և 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում խոստացված 10 քաղաքական պորտֆելների շնորհիվ կլռի և կստանա իր հիմնական ձգտածն ու ուզածը:Սա էլ փայլուն կոմբինացիայի ավարտը:
Այ քեզ փրկություն...

Varzor
27.05.2011, 10:22

Կասկածում եմ, որ Տեր-Պետրոսյանի ամբողջ ուզածը հենց այդ 10 պորտֆելներն են, սակայն սա դեռ սկիզբն է ...
Լավ է, որ գոնե քաղբանտարկյալներին ազատելու են: Եթե չէին վախենում, ապա ինչու ձերբակալեցին? Պարզ է, հետագայում անկորուստ սակարկելու համար:

Հայկօ
27.05.2011, 17:13

Իսկ քաղբանտարկյալ/պորտֆել փոխարժեքը (rate) ո՞վ ա որոշում:

Varzor
27.05.2011, 19:07
Ուզում եմ ուղղել տպագրական վրիպումս`
Կասկածում եմ, որ Տեր-Պետրոսյանի ամբողջ ուզածը հենց այդ 10 պորտֆելներն չեն, սակայն սա դեռ սկիզբն է ...

Չեմ կարող ասել, թե "կորսը" ով է որոշում: Բնական է սակարկողներն իրենք են որոշում:

keyboard
29.05.2011, 20:14
Կասկածում եմ, որ Տեր-Պետրոսյանի ամբողջ ուզածը հենց այդ 10 պորտֆելներն են, սակայն սա դեռ սկիզբն է ...
Լավ է, որ գոնե քաղբանտարկյալներին ազատելու են: Եթե չէին վախենում, ապա ինչու ձերբակալեցին? Պարզ է, հետագայում անկորուստ սակարկելու համար:

Այ լավ ասեցիր, սկիզբն է, վերջը ավելի վատ է լինելու, քանզի համոզված եմ, որ ժողովրդին շեղելու ու ապակողմնորոշելու համար պատրաստված այս շիլան, թթվելուց ու փչանալուց հետո միևնւոյնն է մատուցվելու է հենց ժողովրդին:
Ումից վախենան եղբայր, Փաշինյանի՞ց ու Ս. Միքայելյանի՞ց :D լավ էլի, նրանց խաղից հանելը ընդամենը տեխնիկական հարց է, մի մոռացի, որ մեր պետության մեջ հենց այդ տեխնիկական ու թեմայի վերնագրն համապատասխան մանեվրով խորհրդարանի 10 տոկոսն են կարողանում խաղից հանել,սկսելով հենց ղեկավար ու «գլուխ» կազմող մասից : Դրանից հետո առնվազն ծիծաղելի է վերոնշյալ 2-ից վախենալու վվարկածը: Իդեպ, ոչ մեկ չի էլ սակարկել, ոնց ասել են, էդպես էլ լինելու է, հաստատ Տեր-Պետրոսյանը չունի էն, ինչով կարող է դեմ խոսել նրան ինչ իրեն ուղղակի տալիս են, անկախ նրանից դա քիչ է, շատ, բավարարում է իրեն, թե՝ ոչ:

Varzor
30.05.2011, 09:45

Դե հենց ասածս էլ այդ է: Սովորաբար իշխանությունները մեկուսացնում են իրենց ահամար անցանկալի, բայց ոչ վտանգավոր տարրերին` նրանց, ում ուզում են պատժել, նրանց ումից ուղղակի հոգնել են, մյուսների աչքն են վախացնում և այլն: Իշխանության համար իրական վտանգ ներկայացնող անձինք չեն բանտարկվում, այլ վերացվում են` տարբեր եղանակներով: Սա կարելի է ասել պատմական ճշմարտություն է:
Ես ներկայացնում էի այն, ինչպես որ "հրամցվում" է ժողովրդին: Մարդիք էլ իրոք հավատում են, որ ներկա իշխանավորները վախենում կամ զգուշանում են ընդիմությունից :D
Անձամբ ես հեքիաթներին չեմ հավատում, միայն հրաշքներին եմ հավատում :)
Այս ամենը ընդամենը խաղեր են, իսկ խաղի ժամանակ տարբեր կողմերում կարող են խաղալ նույնիսկ մտերիմ բարեկամները: Սովորաբար այդպիսի խաղերը մենակ մտերիմներով էլ խաղում են :)

Chuk
30.05.2011, 16:47
Հարց մոդերատորին. այս թեման պետք չի՞ միացնել «Քաղաքական հումոր» թեմային:

Varzor
01.06.2011, 13:00
Վերադառնանք քաղաքական կոմբինացիաների թեմային :)

ԼՂՀ-ում Արկադի Ղուկասյանի կառավարման ժամանակ իրականացվեց մի հետաքրքիր կոմբինացիա` Սամվել Բաբայանը հեռացվեց ռազմաքաղաքական ասպարեզից` "խայտառակվելով" և բանտարկվելով:
Դրա համար "հիմք" հանդիսացավ Ղուկասյանի վրա կատարված "անահջող մահափորձը", որն ըստ պաշտոնական վարկածի հրահանգել էր Արցախի ազգային հերոս, մարտական և կանոնավոր բարձրաստիճան հրամանատար Ս. Բաբայանը: Մի կողմ թողնելով Ղուկասյանի և Բաբայանի անձնական կերպարներն ու հատկանիշները, նշեմ կոմբինացիայի "զռացող" կողմերը:
Ղուկասյանի վրա կատարված մահափորձի ժամանակ նախկին ռազմական փորձ ունեցող անձինք, որոնք ամենայն հավանականությամբ իրենց "պադվալներում" բավականին մեծ քանակությամբ ավարային զինամթերք ունեն (ԼՂՀ-ում պադվալում զենք պահելը զակատ ու կարտոշկա պահելուց կարևոր է:) ), զլանալով պադվալից հանել կամ ի վիճակի չլինելով ճարել ու կիրառել խոշոր տրամաչափի զրահախոց զենքեր կամ էլ սովորական ՁՀԱ (ձեռքի հակատանկային ականանետ), կրակեցին նախագահի զրահապատ մեքենայի վրա սովորական հրաձգային զենքերից: Միգուցե նաև չգիտեին, որ մեքենան զրահապատ է:
Արդյունքում հիմնականում վնասվել էին մեքենային դիմացի կողային ապակիները, մասսամբ հետևի կողային ապակիները` արձակված գնդակներն ուղղված էին եղել զոհի գլխի և իրանի վերին հատվածի ուղղությամբ: Սակայն "երջանիկ պատահականությամբ" գնդակները, չդիմանալով Ղուկասյանի հմայքին և մեծությանը, շեղվել էին իրենց բալիստիկ հետագծից և վնասել էին Ղուկասյանի ոտքը :)
Դատելով հեռուստատեսությամբ ցուցադրված մեքենայի պատկերից, գնդակների թողած հետքերից, ուղղակի հավանականությունների տեսությունը ճշտգրտումների կարիք ունի:
Ինչևէ տարորինակ է նաև, որ նշված դեպքերը հաջորդեցին հոկտեմբերի 27-ի ողբերգալի իրադարձություններին և ՀՀ-ում ռազմական ուժայիններին փաստացի իշխանության լծակներից զրկելու գործողություններին:
Արդյունքում. նախկին ռազմական ավտորիտար անձինք և խմբերը, որոնք թե Արցախում և թե ՀՀ-ում պահպանում էին իշխանության վրա ազդելու, և նույնիսկ իշխանությունը փոխելու լուրջ լծակներ (մարտական զորք էին ղեկավարում, իրար հետ "լավ" էին, վայելում էին հասարակական մեծ "հեղինակություն") կորցրեցին այդ լծակները և համարյա ամբողջովին հեռացվեցին քաղաքական ասպարեզից, ինչպես նաև զրկվեցին բանակային ստորաբաժանումները անմիջականորեն ղեկավարելու կարողությունից: