Դիտել ողջ տարբերակը : Ալան Հովհաննես(1911-2000թթ.)
Հայազգայի այս նշանավոր կոմպոզիտորի մասին առաջին անգամ իմացայ Կարպիս Սուրենյանի պատմուածքներից, յետոյ դրա մասին կարդացի նաեւ Դանիել Երաժիշտի յոդուածներում:
Հայերէն վիքիփեդիայում էլ կան որոշ տեղեկութիւններ նրա մասին: (http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%AC%D5%A1%D5%B6_%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD) Իսկ օտարալեզու յոդուածներ համացանցում շատ կը գտնեք:
Մի մէջբերում վիքիփեդիայից.
«Ալան Հովհաննեսը Հայաստան է այցելել 1965 թվականին: Ալան Հովհաննեսը հայրենիքում երկար չմնաց. ծանոթացավ գործընկերներին, նվիրեց իր ստեղծագործությունները գրականության եւ արվեստի թանգարանին ու հեռացավ: Նրա հայաստանյան շրջագայության մասին պետական արխիվներում քիչ բան կա: Երբ Խորհրդային Միությունը տապալվեց, եւ սկսվեց Արցախյան ազատամարտը, Հովհաննեսն արդեն ծեր էր ու, չնայած ցանկությանը, չէր կարող գալ նորանկախ Հայաստանի Հանրապետություն: Նա հայրենիք վերադառնալու այլ ճանապարհ գտավ. գրեց «Արցախ» սիմֆոնիան` նվիրված Արցախյան հերոսամարտի քաջերին:»
Ի դէպ, Ալան Հովհաննեսն առաջին անգամ լսելով Կոմիտասեան երաժշտութիւնը, միանգամից ոչընչացրեց իր շուրջ 1000 ստեղծագործութիւնները:
Սա էլ նրա ստեղծագործութիւններից մէկը.
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=kiLh7yx8ED4
Ես Ալան Հովհաննեսի անունն առաջին անգամ լսեցի «Վեմ» ռադիոկայանի եթերում, որն հեռարձակում էր նրա ստեղծագործություններից մեկը: Հետաքրքրվեցի, սկսեցի փնտրել համացանցում. պարզվեց, որ ծավալուն երաժշտական ժառանգության հեղինակ է: Լսել եմ հիմնականում նրա սիմֆոնիկ ստեղծագործությունները: Ահա դրանցից մեկը, շատ լավն է՝ Սիմֆոնիա համար 22, օպ. 236, «Լույսի քաղաք».
Մաս Ա. Allegro moderato
http://www.youtube.com/watch?v=z3SSuuYaHTE
Մաս Բ. Angel of Light; Largo
Մաս Գ. Allegretto grazioso
http://www.youtube.com/watch?v=qpsP4o9mItg
Մաս Դ. Finale; Largo maestoso
http://www.youtube.com/watch?v=CFLGDo1ur64
http://www.youtube.com/watch?v=FJ7WFOe_3I0
Բավական հետաքրքիր կոմպոզիտոր է, իմ կարծիքով:
Շատ գեղեցիկ սիմֆոնիա է: :)
Սիմֆոնիա համար 50, "Mount St. Helens":
Կատարում է Սիեթլի Սիմֆոնիկ նվահախումբը: Դիրիժոր՝ Ալան Հովհաննես:
Մաս Ա. Andante.
http://www.youtube.com/watch?v=Xp8l6sx6mkc
Մաս Բ. Spirit Lake: Allegro.
http://www.youtube.com/watch?v=p-QH-PbWOh8
Մաս Գ. Volcano: Adagio - Allegro
http://www.youtube.com/watch?v=HqKghAUknOY
And God Created The Great Whales (Եվ Աստված ստեղծեց հսկա կետերին):
http://www.youtube.com/watch?v=RzSWGPmjwjA
http://www.youtube.com/watch?v=bZ6IDnEoUq4
Celestial Fantasy, oպ. 44
http://www.youtube.com/watch?v=3HZZzdJiQhk
Ցայգերգ:
http://www.youtube.com/watch?v=AXfzMi0-zxo
Տեսահոլովակը պատրաստվել է Velet Bride-ի կողմից, որի համար՝ մեծ շնորհակալություն իրեն: :)
Եկա՝ թեման մի քիչ ակտիվացնեմ: :)
Ես զարմանում եմ՝ ինչու են հայերի մեջ էսքան քիչ իրեն լսողները: Անձամբ ինձ համար Հովհաննեսը, չնայած որ համեմատաբար կարճ ժամանակ է, որ լսում եմ (ընդամենը մի քանի ամիս, ինչ բացահայտել եմ), և դրան գումարած՝ դասական երաժշտությունից շատ քիչ բան եմ հասկանում, իմ ամենասիրելի կոմպոզիտորներից է դարձել: Ինքը էն եզակի երևույթներից է, որ հայկական երաժշտությունն ինձ համար անասելի սիրելի է դարձնում՝ հատկապես նրա շնորհիվ, որ դրանցում հայկականը էնքան համաշխարհային տեսք է ստանում, որպես համաշխարհային մշակութային ժառանգության մի մաս է ընկալվում, որ ցանկացած ազգի ներկայացուցիչ լսելով՝ կարող է հաճույք ստանալ: Միայն հայկական խորոված-քյաբաբի կանչը կամ «հայրենիքիս կարոտնալը» չի, որ գրավում է դրանց մեջ)) Իսկապես հայկական, արևելյան, կելտական ժողովրդական երաժշտության էլեմենտների շատ սիրուն, գեղեցիկ, էկզոտիկ ու նուրբ մշակումներ կարելի է գտնել Հովհաննեսի ստեղծագործությունների մեջ:
Ահա իմ կարծիքով ահավոր սիրուն մի ստեղծագործություն ևս.
«Անահիտ»
http://www.youtube.com/watch?v=oHXV5RjjF4w
http://www.youtube.com/watch?v=3QV8HYPQpnc
:love
Եկա՝ թեման մի քիչ ակտիվացնեմ: :)
Ես զարմանում եմ՝ ինչու են հայերի մեջ էսքան քիչ իրեն լսողները:
Բա՛հ, ինչո՞ւ ես զարմանում։ Ոչ մի տկլոր մարմնին կան զռռան պրիմիտիվիզմին վերաբերող բան չես դրել, ուզում ես՝ շատ մա՞րդ կա։ Հլը դու մի հատ գրառում արա, մեջը գրի «տկլոր քամակ» կամ տենց մի թեմա բացի, տես՝ ինչքան մարդ ա հավաքվում (ու ինչ արագությամբ)։
Ահա իմ կարծիքով ահավոր սիրուն մի ստեղծագործություն ևս.
«Անահիտ»
:love
Շնորհակալություն տեղադրելու համար։ :)
«Անահիտը» շատ գեղեցիկ ստեղծագործություն է, լսել եմ, ու հաճույքով էլի կլսեմ: Իրոք, Ալան Հովհաննեսի մեջ արևելյան մոտիվենրը վարպետորեն են միահյուսված կելտականներին. այդպես քչերն են կարողանում անել:
AniwaR-ի օգնությամբ այսօր մի հետաքրքիր վավերագրական ֆիլմ եմ դիտել Ալան Հովհաննեսի մասին:
http://www.youtube.com/watch?v=zt29-ZcFaEI
http://www.youtube.com/watch?v=NWC5Nvw3dI8
http://www.youtube.com/watch?v=hKYnIvy3P1E
Հեհե, իրոք շատ հետաքրքիր էր: Ի՜նչ հավես պապիկ ա ^_^ Ավելի շատ սկսեցի սիրել :))