Դիտել ողջ տարբերակը : «Ցասում»՝ առաջին հայկական սարսափ ֆիլմը
Zhor(ARM)
24.05.2011, 12:17
http://casum.newstar.pro/photo/Baner.jpg
Դերերում` Հրաչ Բերբերյան, Տաթևիկ Սարգսյան, Էդուարդ Փոռեյան
Ռեժիսոր` Նաիրի Հակոբյան
Սցենարի հեղինակ` Տաթևիկ Կտոյան
http://www.youtube.com/watch?v=QfbNgkmVmoc
Հրավիրում ենք Ձեզ հունիսի 10 - ին ժամը 19:00 Մոսկվա կինոթատրոնում դիտելու առաջին հայկական սարսափ ֆիլմը:
Պաշտոնական կայքէջեր`
casum.newstar.pro (http://casum.newstar.pro)
newstar.pro (http://newstar.pro)
nspro.info (http://nspro.info)
Ինչքան հետա էս մեր կինոն: Չկա մի կինո, որ գոնե մի փոքր համեմատության տեղ ունենա արտասահմանյան, ավելի կոնկրետ ամերիկյան կինո-ի հետ:
http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3553739
Թրեյլերը անգամ ոչինչ չասեց, ու այն բաղկացած է ֆիլմի ամենալավ դրվագներից: :D
Ձայնալար
24.05.2011, 12:49
Թրեյլերը բացեց :D
My World My Space
24.05.2011, 12:56
Ուր է իմ տղամարդը ոնց որ լիներ.... դրա ռեկլամն էլ էն օրն եմ տեսել....
Sagittarius
24.05.2011, 14:07
սրա մասին էլի ա գրվել ակումբում, եթե չեմ սխալվում :think
Universe
24.05.2011, 14:16
Երեխեքին (5-10 տարեկան) կարելիյա տանել որ նայեն
Էն բիբերի պտտվելը մի ուրիշ սարսափ էր: :D Վայ ձեր յուրտը չբլի: :D
Թրեյլերը նայեցի, վախեցա: Լրիվ լուրջ: Ահավոր ա:
սրա մասին էլի ա գրվել ակումբում, եթե չեմ սխալվում :think
:}
Ժողովուրդ, էդ նորմա՞լ ա, որ ինձ էս թրեյլերը բացում ա: :D
http://www.youtube.com/watch?v=9ylUP42gzkE&feature=player_embedded
Իրոք, ահավոր ա: :{
Mher[ArM]
24.05.2011, 15:52
Ֆիլմը հավանեցի, հալալա հեղինակներին, ամսի 10 - ին Ժորի հետ գնում եմ նայեմ: :)
Universe
24.05.2011, 15:56
Էս ֆիլմում ֆիլմի գլխավոր հերոսը, ով ԲՈԼՈՐԻՆ ոչնչացնումա, պարզվումա իրանց ջրի մարդնա, որ էկելա շոտշիկը կանգնացնելու ու հետ տալու համար հշվեհարդար լինի:
Էս ֆիլմում ֆիլմի գլխավոր հերոսը, ով ԲՈԼՈՐԻՆ ոչնչացնումա, պարզվումա իրանց ջրի մարդնա, որ էկելա շոտշիկը կանգնացնելու ու հետ տալու համար հշվեհարդար լինի:
Ինչի՞ սպոյլեր արեցիր: :sad
Հիմա էլ չեմ կարա հանգիստ քնեմ: :(
Zhor(ARM)
24.05.2011, 16:40
մի քանի խոսքով ներկայացնեմ սյուժեն`
Հասմիկին դեռ ուսումնական տարիներից սիրահարված է Գոռը, իսկ Հասմիկը խղճահարությունից ելնելով, բայց չսիրելով համբերատար ընկերություն է անում Գոռի հետ: Հասմիկի համբերությունը ի վերջո վերջանում է , երբ Գոռը հարվածում է իր հայրիկին: Հասմիկը հիասթափվաց Գոռից թողնում հեռանում է Ֆրանսիա` սիրո երկիր, այնտեղ էլ սիրահարվելով Ժակին նրանք ամուսնանում են: Գոռը սիրուն չդիմանալով խելագարվում է և ընկնում հոգեբուժարան, այնտեղ էլ կախաղան է լինում: Հասմիկը և Ժակը վերադառնալով հայրենիք մեկնում են մեղրամիս, հենց այնտեղ էլ սկսվում է նրանց Ցասում կյանքը: Գոռի ոգին մահից հետո հանգստություն չի գտել և նրանց երջանիկ կյանքը դարձնում է իսկական դժոխք:
մի քանի խոսքով ներկայացնեմ սյուժեն`
Էս անգրագետ տեքստը ֆիլմի պաշտոնակա՞ն կայքից է:
VisTolog
24.05.2011, 16:49
Էս անգրագետ տեքստը ֆիլմի պաշտոնակա՞ն կայքից է:
casum.newstar.pro (http://casum.newstar.pro/film.html)
Թրեյլերը նայեցի, վախեցա: Լրիվ լուրջ: Ահավոր ա:
Հա,իսկականից ահավոր ա՝ողբամ զքեզ հայոց աշխարհ :cry
Zhor(ARM)
24.05.2011, 17:02
Այ հիմի արդեն Մովես Խորենացուն ոնցեմ հասկանում!!!!!!!!
սրանց ամեն ինչնա անճաշակ, սկսած պաշտոնական կայքից վերջացրած ֆիլմով....
casum.newstar.pro (http://casum.newstar.pro/film.html)
Կայքը բացել ա :D
VisTolog
24.05.2011, 18:05
Կայքը բացել ա :D
http://i.imgur.com/DEw8Ql.jpg
Ոնցա երևում, որ norerg.ru (http://www.norerg.ru/)-նա պատրաստել::))
http://i.imgur.com/GgqEn.png
Սպիտակ եզրերով
http://casum.newstar.pro/menu/home.gif
Տենաս փող տվե՞լ են էս սայթի համար:D
Կարելիա գնալ նայել, բայց ոչ թե սարսափելու, այլ ուղղակի նկարահանողների մտքի թռիչքը հասկանալու համար:aha:
Zhor(ARM)
24.05.2011, 21:33
www.nspro.info էսել ես եմ պատրաստել իրանց (առաջարկ/խնդրանք/պատվեր) _ ով, ժողովուրդ ես ու Mher(ARM) էլ գնալուենք նայենք, եկեք , ձեր հետել էլ կցանոթանանք,
impression
24.05.2011, 22:01
ինձ թվում էր թրեյլերից ավել ոչինչ չի զվարճացնի, բայց մեկնում են մեղրամիսն ու կախաղան լինելը շատ ավելին էր
-մեկնենք մեղրամիս կյանքս?
- էսա մի հատ թափով կախաղան լինեմ` նոր
առաջարկում եմ ավելացնել սցենարում
էն «հո» արած հայելին էնա՞, ինչը կոչվումա «Գոռի ոգին մահից հետո հանգստություն չի գտել» :D
CactuSoul
24.05.2011, 23:35
Ասում եք՝ սյուժեն/սցենարը ով ա գրե՞լ… Ես լուրջ կասկածներ ունեմ, ծանոթ ձեռագիր եմ տեսնում (http://www.akumb.am/showthread.php/58218-«ՖԻԱ».-առաջին-երևակայական(fantasy)-ոճի-գիրքը-հայ-գրականության-մեջ):think…
Ասում եք՝ սյուժեն/սցենարը ով ա գրե՞լ… Ես լուրջ կասկածներ ունեմ, ծանոթ ձեռագիր եմ տեսնում (http://www.akumb.am/showthread.php/58218-«ՖԻԱ».-առաջին-երևակայական(fantasy)-ոճի-գիրքը-հայ-գրականության-մեջ):think…
Հղումը բացելուց առաջ 90%-ով վստահ էի, թե որտեղ եմ ընկնելու: :))
Universe
25.05.2011, 13:20
վերադառնալով հայրենիք մեկնում են մեղրամիս, հենց այնտեղ էլ սկսվում է նրանց Ցասում կյանքը:
Ցասում եղանք տակներս)))
Ասա հայրենիքումդ մեղրամիս գնալու համար ո՞վ ցասում կյանքի չի արժաննա ստեղի գներից:))
Կայքը պատրաստեց NorErg.Ru-ն:))
CactuSoul
25.05.2011, 13:33
Ասա հայրենիքումդ մեղրամիս գնալու համար ո՞վ ցասում կյանքի չի արժաննա ստեղի գներից:))
Իսկ ինձ կբացատրե՞ք, թե ինչ է ընդհանրապես նշանակում «ցասում կյանք»:oy
Ես «ցասում» բառը գիտեմ միայն իբրև գոյական:
Իսկ ինձ կբացատրե՞ք, թե ինչ է ընդհանրապես նշանակում «ցասում կյանք»:oy
Ես «ցասում» բառը գիտեմ միայն իբրև գոյական:
Դե երևի «Ցասկոտ Կյանք»:D
Բոլոր իրավունքները պաշտշանված են http://s3.postimage.org/gu609mghc/image.jpg (http://www.postimage.org/)
image hosting (http://www.postimage.org/)
Leo Negri
25.05.2011, 17:30
Գոռի դերը պետքա Գոռ Վարդանյանը խաղար: Այ էդ դեպքում նոր ամուսնացած զույգից հաշվեխնդիր լինելը կլիներ իրոք սարսափելի: