PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարտարվեստային հուշեր



Leo Negri
23.05.2011, 06:48
Տեսարան 1 – Blood Sport

90-ականների ամենասկզբերն էր, ես` 6-7-8 տարեկան: Ազգային հեռուստատեսությամբ կարատեի դասեր էին ցույց տալիս, եթե չեմ սխալվում, ամեն շաբաթ-կիրակի: Սպիտակ դոգիներ հագած մարդիկ շատ խրոխտ դեմքերով հարվածում էին օդին: Մեկ մեկ խրոխտ մարզիչը հերթական շարժումն էր ցույց տալիս հեռուստադիտողներին, կամ հերթական դիրքը /կիբա դաչի, օսսսս/, ու ամեն ինչ շարունակվում էր նորովի: Ես հեռուստացույցի դեմը նստած նայում էի: Սպիտակ շորավոր մարդիկ ինձ առանձնապես չէին հետաքրքրում: Բայց իրանց հայ բույից հետո /րեյյյյյ!!!!/ հաղորդումը եզրափակվում էր կարատե կինո ցույց տալով /կես-կես ժամանոց հատվածներով` տենց մի կինօն մի իրեք հաղորդում հերիքում էր/: Կինոները, ի տարբերություն սպիտակշորավորներից, իմ հետաքրքրության անմիջական առարկան էին:

Էդ վախտ տեսա Վանդամմի Blood Sport-ը: Խիստ տպավորված էի մնացել: Նամանավանդ երբ նենգ Բոլո Յանգը Վանդամմի աչքերին նենգ փոշիա լցնում, Վանդամմը կուրանումա, հիշում յուր ուսուցչին, ու կույր կույր կռվելով Բոլո Յանգի ջարդը տալիս: Փոքր էրեխու համար` խիստ տպավորիչ:


http://www.youtube.com/watch?v=pjD2j0YlWh4

Ուրիշ կինոներ էլ էին ցույց տալիս`գլխավոր դերերում Բրյուս Լի, Գորդոն Լիու, ջահել Ջեքքի Չան ու Ջեթ Լի, Չաք Նորրիս, նման ժողովուրդ: Ուրիշ կինոներն էլ էի հափշտակում, բայց դե առաջին տենց խորը տպավորություն վրես գործելա Blood Sport-ը ու կինոթատրոնում տեսած Double Impact-ը` էլի Վանդամմի ու Բոլոյի մասնակցությամբ:

Էդ վախտերով մի անգամ կպռճկվեցի պապային` բա ովա Բրյուս Լիից ուժեղ: Պապան ասեց Օյաման` չգիտեմ, թե որտեղից էր լսել: Մասուտացու ''Աստծո Ձեռք'' Օյամայի լուսանկարը տեսա շատ շատ ավելի ուշ: Իսկ դե էդ վախտ թվում էր` արտաքնապես Բրյուս Լիի նման մեկնա, ուղղակի ավելի ուժեղ:

Leo Negri
23.05.2011, 11:01
Տեսարան 2 - Գիրքը

Մոտավորապես նույն ժամանակահատվածում թերթերի կրպակում տեսա "Каратэ, Ушу" հպարտ անվանմանբ գիրքը, ու սկսեցի անխնա նվնվալ` բա ուզում եմ: Գիրքը նենց ոչինչ թանկ արժեր, բայց դե վերջը նվնվոցները հասան իրանց նպատակին, ու ես դարձա հպարտ անվանմամբ գրքի հպարտ սեփականատեր: Գիրքը հայկական հեղինակների էր, գրված ռուսերեն, ու ամենայն հավանականությամբ անխնա թխած ինչ որ ռուսական աղբյուրից: Ինքը էրկու մասից էր` առաջին մասում խիտ տեքստ էր գնում, երկրորդ մասում տեքստի համապատասխան նկարներ: Հասկանալ, թե որ տեքստը որ նկարների համարա, գրեթե անհնար էր, տեքստից ամեն անգամ դեպի նկարներ թերթելը առավել ևս, բայց դե մեկա` ես ամենաերջանիկ մարդն էի, ու էրեխայավարի փորձում էի կրկնել գրքի միջի նկարածը: Ստացվում էր նուրբ ասած վատ, բայց ես վճռական էի տրամադրված:
Արջևում դպրոցն էր:

http://24.media.tumblr.com/tumblr_l13ozwdJ0u1qb3w7zo1_500.jpg

(նկարի վրա` Բրյուս Լին սեփական աշակերտ, բասկետբոլիստ Կարիմ Աբդուլ Ջաբարի հետ` Game of Death ֆիլմի նկարահանման ժամանակ)

Մի քանի տարի անց, արդեն 90ականների վերջի մոտ, երբ մարտարվեստային գրադարանս մի քիչ ավելի ընդարձակ էր, իսկ ես` մի քիչ ավելի պարապած, մի քանի գիշեր նվիրեցի գրիչով գրքի մեջ նշումներ անելուն` թե որ տեքստը որ էջի համարա: Գիրքը, եթե չեմ սխալվում, մինչև հիմա պիտի որ տանը լինի` դժվարընթեռնելի ձեռագրով, քառակուսի տետրի թղթից սարքած կազմով ու տեղ տեղ կարատեիստների հարթ դեմքերին գրիչով ավելացրած սմայլիկներով:

Leo Negri
23.05.2011, 18:52
Տեսարան 3 - Թաեքվոնդո

Առաջին թե երկրորդ դասարան էի: Դպրոցում, որում մաման ռուսերենի ուցուցչուհի էր աշխատում, ինչ-որ մեկը կպցրել էր քսերոքսով արած թաեքվոնդոյի գովազդ: Գովազդի վրա մարդիկ ոտքերը գլխից վեր էին բարձրացնում, ու նկարագրվում էր, թե ինչ թունդ բանա թաեքվոնդոն, ու ով գիտի ինչ օգտակարա աճող օրգանիզմների համար: Մաման որոշեց ինձ տանի: Մարզադահլիճը ռայկոմի կոմերն էր, ինչ որ դպրոցի ֆիզկուլտդահլիճ: Պարապմունքներից գրեթե բան չեմ հիշում՝ բացի նրանից, որ վազում էինք, ժիմ անում, կանգնած տեղը օդին բռունցքով խփում, պատկերացնելով, որ խփում ենք ամենաչսիրած թշնամուն /հայաթի էրեխեքից մեկին էի պատկերացնում, ահամ/, ու որ ինձանից մեկուկես տարի մեծ ընկերս, որի մայրը նույնպես որոշել էր տղային տա պարապմունքի, ամեն ինչ ինձանից անհամեմատ լավ էր անում: Մեկ էլ հիշում եմ՝ շատ հավես սպորտային հագուստ ունեի, դուրս շատ էր գալիս: Թաեքվոնդոյի հագուստ չէր, չէ՝ ընդհանրապես խմբում նման ճոխություն քչերը ունեին: Բայց դե շատ լավն էր, վրեն կապիկ էր նկարած թե էլի նման մի բան:

http://cdn.pimpmyspace.org/media/pms/c/dv/vn/nb/cartoon.gif

Թաեքվոնդոյի գնալը տևեց մի քանի ամիս: Թե որն էր դադարեցնելու պատճառը, բացարձակապես չեմ հիշում, բայց դե ոնց քցում բռնում եմ, առաջին մարտարվեստս էդ էր: Ապագայում վերադառնալու էի թաեքվոնդո, բայց դե դրա մասին քիչ անց:

Leo Negri
24.05.2011, 02:30
Տեսարան 4 — Կյոկուշինկայ

Մոտ չորրորդ դասարանում փոխեցի դպրոցը, 132 Իսակովի անվանից` 84 Աբովյանի անվան: Աբովյանի անվան դպրոցում գործում էր ընկեր Լյովայի կարատեի խմբակը: Կարատեն կյոկուշինկայ էր` ասելա թե նենց ոչինչ բիրտուկոպիտ: Ընկեր Լյովան յուր բիրտուկոպիտ բեղավոր ասսիստենտի հետ էրեխեքին քրտնաքամ էր անում, գլխավորապես ստիպելով ամեն հինգ րոպեն մեկ բռունցքերի վրա ժիմ անել: Սովորացնում էր ձեռքով խփել, ոտքով խփել, ճիշտ քայլել, որոշ առաջ անցած բարձր դասարանցիների նույնիսկ տարրական կատաներ էր տալիս: Էդ վախտ լույսերը դեռևս լավ օրվա չէին, ու հաճախ ձմռանը փոխվում էինք ու պարապում մթության ու ցրտի մեջ: Պետքա նշել, որ ես ու եղբայրս ավանդաբար խմբի պոչում էինք, հեչ լավ չէր ստացվում արածներս: Բայց դե շատ էր դուրներս գալիս:


http://www.youtube.com/watch?v=9CbtITisrME

Էդ ամենը ավարտվեց անախորժավարի: Մի անգամ պարապմունքից առաջ ավագ աշակերտներից մեկը ասեց, որ մարզիչը էլ չի ուզում, որ եղբորս հետ պարապմունքի գանք: Բացառված չի, որ վաղ դեռահասային կատակ էր, ու մարզիչը դրա մասին տեղյակ էլ չէր, բայց դե խիստ մանթո վիճակում եղբորս հետ հետ էկանք տուն` բողոքելու: Մերոնք պարզեցին, ինչումնա հարցը, ու չնայած մարզիչը մեծահոգաբար թույլ տվեց վերադառնալ պարապմունքի, ընդհանուր ընտանեկան որոշում ընդունվեց ընկեր Լյովայի մոտ էլ չպարապել: Պապան էլ որոշ ժամանակ անց որոշեց գտնել Երևանում ամենաթունդ կարատեի տեղը ու մեզ տալ ընդեղ:

Տենց եղբորս հետ ռաստ էկանք “Տիգրան Մեծ” ակումբին: Որը իրոք շատ թունդ տեղ էր:

Leo Negri
25.05.2011, 19:19
Տեսարան 5 - Տիգրան Մեծ

"Տիգրան Մեծ" ակումբը Հայաստանի Թաեկվոնդոյի Ֆեդերացրայի կազմում Դինամո մարզահամալիրում տեղաբաշխված ակումբ էր: Կարելիա համարել, որ իմ առաջին լուրջ պարապելու տեղնա էղել - առաջին էրկուսը ավելի շատ հետսովետական կարատե-բումի ալիքի վրա բարձրացած տեղեր էին` ասելա թե ամենայն հավանականույամբ մարզիչները իրենք չունեին մարզելու համար անհրաժեշտ կվալիֆիկացիաներ: Թե ինչքանա լուրջ` հասկացա հենց առաջին պարապմունքին, երբ դարձա թաեքվոնդոյի դոբոկի սեփականատեր (դոբոկը նմանա ճապոնական կեյկոգիին /վերջինիս հետսովետական տարածքում երբեմն ասում են կիմոնո, ինչը խիստ կոպիտ ու անգրագետ սխալա/ էն տարբերությամբ, որ շալվարը մի քիչ երկարա, իսկ վերևի մասը բաց չի, V-աձև փակ օձիգ ունի): Դոբոկը էնքան էի սիրում, որ մեկ մեկ տանն էլ էի հագնում պարապում:

Պարապմունքները արվում էին շատ լավ: Չնայած խումբը խիստ մեծ էր, նենց տպավորություն էր, որ մարզիչն ու իրա ասիստենտը ամեն մեկի համար գոնե մի քիչ ժամանակ ունեին: Մոտենում էին, ուղղում, ցուցումներ տալիս` նման մոտեցումը որակապես տարբերվում էր ընկեր Լյովայի կարատեից, որտեղ վերջինը ուշադրություն էր դարձնում գլխավորապես մի քանի "տաղանդավոր" էրեխու: Խմբում ամենաթունդ անողները չէինք` շատ ավելի թունդ էրեխեք կային, մեկը նույնիսկ կարմիր գոտի ուներ: Բայց դե երևի թե առաջին անգամ սկսեցի զգալ, որ իրոք սիստեմատիկ մարտարվեստ եմ սովորում: Ու չնայած շատ ավելի ուշ սեփական մարտավարական նկատառումներից ստիպված էի հրաժարվել ոտքով բարձր հարվածներից, թաեքվոնդոյի որոշակի բազա մոտս պահպանվելա` չնայած ահագին փակված շպագատի, ոտքով մինչև այսօր կարամ նենց ոչինչ բարձր հարվածներ անեմ: Որոնք, չնայած հետագայում իմ աշխարհ մուտք գործած մի շարք այլ ոճերի, զարմանալիորեն թաեքվոնդո են հիշացնում:


http://www.youtube.com/watch?v=XxiqD47VKto

Պարապելուց հետո ջուր խմել չէր կարելի: Ես պայուսակումս շուշականֆետ էի պահում, ու պարապմունքից հետո հպարտ մի մի հատ բաշխում էի եղբորս ու ընկերոջս` որ կարանանք դիմանանք մինչև տուն հասնելը: Լավ վախտեր էին, շատ: Տանը մինչը հիմա պահպանվելա անդամակցության քարտը, որի վրա նշածա, որ մի էրկու իրեք քննություն հանձնել եմ, կանգնելով դեղին գոտու քննության շեմին:

Էդ շրջանում մի դրվագա տպավորվել: Հիշում եմ, թե ոնց մի անգամ բարձր գոտիքավոր ժողովրդից մեկը /ինձանից մի քանի տարով մեծ/ խիստ կպնողական նկատառումներով սկսեց հանդերձարանում քննադատել արածս: Մոտեցավ մարզչի ասիստենտը ու ասեց, որ

1/ ոնց որ հլա որ քննադատողը մարզիչ չի, ասելա թե բերանը փակ պիտի փոխվի
2/ որ մեծանամ, շատ թունդ "բոեվիկ" եմ դառնալու, քննադատողներից ուժեղ

Պետքա նշել, որ էդ դրվագը մոտիվացիոն առումով համարում եմ խիստ կարևոր` ամբողջ հետագա մարտարվեստային ուղու համար: Ու չնայած իմ ընտրած ճանապարհը ահագին հեռույա գնացել թաեքվոնդոյից, խիստ շնորհակալ եմ էդ մարդուն: Ինքը իսկական մարզիչ էր:

Leo Negri
26.05.2011, 04:35
Անտիֆոն 1

Չինաստան, Նանկին, 1928 թիվ: Առաջին համաչինական մարտարվեստների մրցման կանոնները պարզ էին: Աչքերին, կոկորդին, աճուկին խփել չէր կարելի: Որոշ վարպետներ հրաժարվեցին մասնակցել` համարելով, թե էլ ինչ կռիվ առանց կոկորդին խփելու կամ աչքերը հանելու: Բայց դե մնացած ամեն ինչ կարելի էր, ու հաշվի առնելով, որ էդ վախտվա վարպետները սիրում էին հակառակորդին ինվալիդ սարքել /դե, որ կասկածող չլինի, թե ովա հաղթել, գոնե ձեռքը վերջում ջարդում էին/, առաջին համաչինական մրցումը վերածվեց ահագին դաժան իրադարձության: Էնքան դաժան, որ ինվալիդ դառնալը հեչ, մի քանի վարպետ վաղաժամ գնացին նախնիների մոտ: Նենց որ էրկու օրից կազմակերպիչները ստիպված էին մրցումը քանի ուշ չի փակել, ու հաղթողներին որոշել քվեարկությամբ` առաջին տեղերը զբաղացրին հսինյիցուան ներքին մարտարվեստի ներկայացուցիչները:

http://a1.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/247329_2071757070504_1142191885_32588636_4582417_n.jpg

Մասնակիցների լուսանկար: Էրեխեքը մասնակից չեն, չէ, իսկ այ աղջկա վրով վստահ չեմ:


http://a7.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/251075_2071758230533_1142191885_32588637_2163112_n.jpg

Էլի մասնակիցներ: Սլաքով նշածա բագուայի պեկինյան վարպետներից մեկը:

1933 թվին երկրորդ մրցումը արեցին: Էս անգամ կանոնները անհամեմատ շատ էին ու փափուկ: Տենց օրինակ, կանոնների մեջ ավելացրել էին կետ, որ եթե կռվողը մեռնի մենամարտի ժամանակ կամ մենամարտի հետևանքով, թաղման ծախսերը հոգում են կազմակերպիչները: Բայց դե էս անգամ մահացու դեպքեր չեղան, մրցումը նորմալ արեցին մինչև վերջ: Առաջին երեք տեղերը զբաղացրին սյուայցզյաո /ջուդոյին խիստ նման չինական մարտարվեստա/ ու աղոթարարի /տենց միջատա, կարաք տենաք Կունգ Ֆու Պանդա մուլտիկում: Իրական մարտարվեստը իրական միջատի նման արյունարբու, ագրեսիվ ու դաժան բանա/ ոճերի ներկայացուցիչները:

Առաջին մրցումը կուզեի տեսնել: Իրականությունը երբեմն ցանկացած կինոյից հետաքրքիր կարա լինի:

Leo Negri
27.05.2011, 04:09
Տեսարան 6 - Գլուխկոտրուկ

Մոտավորապես էդ շրջանում իմ ընկերներից մեկը ինձ նունչակու սարքեց: Նունչակուն տենց բրինձ ծեծելու միջնադարյան օկինավական գյուղատնտեսական գործիքա, բայց դե գյուղացիները շատ արագ գլխի ընկան` էլ ինչա կարելի էդ գործիքով ծեծել /եթե Օկինավյան գյուղացիները իմանային, որ գրեթե նույն եզրակացության են էկել, ինչ որ Եվրոպայում Յան Հուսի բողոքական "հերետիկոսները", որոնք եվրոպական շատ ավելի երկար ու ծանր ցորեն ծեծելու հարմարանքով իրանց սպանելու էկած զրահապատ կաթոլիկ ասպետներ էին ձիուց քցում, ով գիտի ահագին կուրախանային/: Ընդհանրապես, ի տարբերություն ինձ փայտի հետ աշխատելու շնորհք ուներ` վերցրեց կլոր փեդի կտոր, կիսեց հավասար մասերի, մեջը իմ տված սխեմայով անցքեր բացեց, անցքերի միջով անցկացրեց շատ պինդ սինթեթիկ բարակ պարան, պարանը կապեց ու պայալնիկով հալացրեց, որ չարձակվի ու վուալյա` նունչակը պատրաստ էր: Կանոնիկ չափերից կարճ էր ու թեթև, բայց դե 5-րդ դասարանցու համար ինքն էր որ կար: Նամանավանդ երբ սաղ դպրոցականիս ուժով ծառի խփեցի ու պարզեցի, որ նաև նենց ոչինչ պինդա: Երկարության ու քաշի պակասը մի առավելություն էլ ուներ` ես շատ արագ պարզեցի, որ նունչակը առաջին հերթին վտանգավորա օգտագործողի համար: Պարզեցի էմպիրիկ` բարդ պերեխվատ անելուց նունչակի ազատ սեկցիան փոխանակ հարմար ընկներ ձեռքիս մեջ, սաղ թափով էկավ ուղիղ ճակատին: Մաման ահագին վրես խոսաց, ու առաջին շրջաններում սկսեցի հագնել պապայի Նահանգներից բերած բեյսբոլի պլաստմասսե սաղավարտը` New York Yankees-ի հանրահայտ էմբլեմայով: Ինչևէ, գնալով ստացվում էր` որոշ ժամանակ անց գլխին էլ չէի կպնում: Փոխարենը կպնում էր ուր ասես` մատներին, ձեռքերին, մարմնին, ոտքերին /մի անգամ չհասցրի բռնել ու կպավ ծնկիս` դժոխային ցավ էր/ ու զանազան փխրուն արժեքավոր առարկաների:


http://www.youtube.com/watch?v=bRyDcB7qQFo

Պապայի էդ վախտվա վարորդը /ինքը հա փորձում էր թաեքվոնդոյի փոխարեն մեզ բոքսի տանել, ի զվարճություն մեզ ու ի զայրույթ մամայի, որը չէր ուզում, որ յուր որդիներին օրական հաճախականությամբ գլխին խփեն/, իմանալով, որ նունչակույասեր եմ, ինձ տվեց իրա ջահել վախտվա մակնիշը: Էլի պարանային էր, բայց տեղը տեղին քաշի ու չափահաս մարդու չափսերի: Լավա մինչ էդ արդեն սովորել էի գլխին չկպնել` եթե էդ զռլաման գլխիս գար, հիվանդանոցից չէի պրծնի:

Առաջին նունչակուն կերել են ժամանակի ավազները, իսկ այ երկրորդը պահպանվելա` մաշած, վրեն սև իզալենտ փաթաթած, շան կողմից կրծած ու թեթևակի ճաք տվաց, բայց դեռևս ամուր:

Leo Negri
28.05.2011, 19:54
Տեսարան 7 - Նինջաաաա!!!!!!!!!!!!!!!!!!!

Մի անգամ մտա պրոսպեկտի վրի բուկինիստականը: Երևի արդեն 7րդ դասարան էի: Ու տեսա մի գիրք, որը պետքա փոխեր ողջ իմ վերաբերմունքը մարտարվեստի նկատմամբ: Իմ գլխի մտավոր պրոցեսները մի քանի վայրկյանով ամփոփվեցին մի բառի մեջ` ՆԻՆՋԱԱԱԱԱ!!!!!!!!!! Գիրքը Гвоздев ազգանունով հեղինակի Ниндзя. Тайны демонов ночи խոստումնալից անվանումով գիրքն էր, կազմի վրա էրկու հատ խրոխտ սև զգեստավոր նինջաներ էին նկարած` մեկը ջիգիթական թրով, մյուսը փչովի թունավոր ասեղների համար նախատեսված հարմարանքով: Հիմա որ հետ եմ նայում` բավականին բառադի գիրք էր: Նման գրքերը սովորաբար պատրաստվում են հետևյալ բաղադրատոմսով` վերցնում ենք արևմտքում տպագրված թեման նկարագրող մի քանի որակով ու ոչ էդքան գիրք, ափալ թափալ թարգմանում ենք, ավելացնում սեփական մատից ծծած ինքնագործունեությունը, արևմտյան լուսանկարները վերանկարում ենք սեփական ձեռքով, ինչի ընթացքում ստանում ենք կատաղի անորակության նկարներ, ավելացնում ենք մի քանի սեփական լուսանկար, խառնում ենք, թափ տալիս, 20 րոպե կարմրացնում ու մատուցում: Բայց դե էդքանը ես չգիտեի, ու գիրքը էդ պահով ինձ թվում էր իմ ունեցած գրեթե բոլոր գրքերից լավագույնը: Եթե առաջարկեին, ականջը կտրեն տանեն թե էդ գիրքը, երկար կմտորեի:

Գիրքը սկսվում էր համառոտ տեղեկություններով Ճապոնիայի պատմությունից ու բավականին խելքին մոտ վարկածներ էր տալիս, թե որտեղից են առաջացել նինջաները ու ինչ էին իրանցից ներկայացնում: Հետո սահուն անցում էր կատարվում ճապոնական տանտրայի նկարագրությանը (որակը` միջինից ցածր) ու նինջաների կողմից օգտագործվող մեդիտատիվ դիսցիպլինաներին ու մոգական համակարգերին (կուջի գոշին նո հո, կուջիկիրի, նման բաներ, որակը` կրկին միջինից ցածր): Հետո ներկայացվում էին ֆիզիկական դիսցիպլինաներ` ճկունություն, ուժ, իրար ցբխելու որոշակի տեխնիկաներ (որակը` ահավոր): Գիրքը սահմանափակվում էր չինական ցիգունով, նինջաների զենքերի նկարագրությամբ ու հավելվածներում նինջաների մասին լեգենդներով (որակը` միջինոտ): Ասելա թե գրքում միակ հավաստի ու որակով տվյալները պլագիատ արած հատվածներն էին, բայց քանի որ չէր նշվում, հենց որ մասերն են, գրքի ընդհանուր օգտակարությունը ու որակը ողբերգալի էր: Բայց դե ես գիրքը կարդում էի որոշակի պատանեկան ֆանատիզմով, ու փորձում էի միջի նկարագրածը անել:

Բարեբախտաբար, մի քանի ամսից ձեռս ընկան էդ վախտ դեռևս Բուջինկանի անդամ (Բուջինկանի ու այլ նինջուցուի լեգիտիմ դպրոցների մասին` քիչ անց) Սթիվեն Հայեսի կանոնիկ նինջուցուի մասին սերիայի երրորդ ու չորրորդ հատորները (առաջին էրկուսը արդեն ծախվել էին), որի միջի ինֆորմացիան շատ ավելի ստույգ էր ու խելքին մոտ, թեկուզ և վատ թարգմանված: Պետքա նշել, որ իմ նինջաներով հիվանդությունը ավելի խորացավ` Հայեսը ոչ միայն նինջուցուն Ճապոնիայից արևմուտք բերած մարդն էր, այլև շատ տաղանդավոր գրող էր:

Հիվանդությունը խորացնող ևս մի ֆակտոր կար` Tenchu համակարգչային խաղերի սերիան: Գուշակեք թե ինչի մասին էր? Հա, նինջաների: Կատաղի խաղեր էին` արտակարգ սյուժեով, միջնադարյան իրականությունը շատ մոտիկ պատկերող, շատ թունդ երաժշտությամբ, ահավոր ատմոսֆերիկ:


http://www.youtube.com/watch?v=TnbD-1MAezk

Երգը ճապոներեն չէ, ի դեպ: Հաուսա կոչվող հարավաֆրիկյան լեզվովա:



http://www.youtube.com/watch?v=IOLHClMNyp4

Էս մեկը նույնպես:

Կարծիք կա, ճապոներեն սկսեցի սովորել հենց նինջուցուի հանդեպ ունեցած մեծ սիրուց: Հայ, հոնտո նի սոու դես:

Leo Negri
29.05.2011, 04:46
Տեսարան 8 - Բիբլիոֆիլիա

Ընդհանուր առմամբ կարելիա համարել, որ նինջուցուի մասին գրքերը առնելով ու թաեքվոնդոն դադարեցնելով /էս անգամ էլ պատճառները չեմ հիշում` հնարավորա պարապելու ցանկությունը մարեց ինքնիրան, ինչպես սովորաբար լինումա նման դեպքերում/ սկսվեց թեորետիկ շրջանը: Ինքը արտահայտվում էր գլխավորապես նրանով, որ ես Բուկինիստից ու Նոյան Տապանից գնում էի ինչ հնարավոր էր ճարել մարտարվեստի թեմայով իմ համեստ դպրոցական միջոցներով, ու փորձում էի ինքնուրույն անել գրքերում կարդացածը:

http://photo.goodreads.com/books/1180032332l/989429.jpg

Էս մեկը ունեի` ռուսերեն թարգմանությամբ:

Ստեղ հարկավորա մի քիչ շեղվել: Ինչքանա հնարավոր գրքերով մարտարվեստ սովորել` ըստ ինձ, բացարձակապես անհեռանկար զբաղմունքա: Ասելա թե` գրքերը լավ են թեթևակի թեորետիկ պատկերացում կազմելու համար, ու պրակտիկ օգուտ կարան տան միայն եթե դուք արդեն նենց ոչինչ փորձ ունեք տվյալ մարտարվեստում, ու գրքից օգտվում եք զուտ որպես հավելյալ զուգահեռ ինֆորմացիայի աղբյուրից: Ու նույնիսկ էդ դեպքում գիրքը պիտի լինի բացառիկ որակի` թե հեղինակի, թե ինֆորմացիայի, թե նկարների առումով: Ասածը չի նշանակում, որ գրքերով դուք չեք կարա սովորեք ձեռով ոտով խփել, քցել կամ տարրական ցավային հնարքներ անել: Ասածս էնա, որ ձեր սովորածը ամենայն հավանականությամբ կլինի իրական հնարքի անորակ ու պակաս էֆֆեկտիվ քսերոկոպիան` լավագույն դեպքում, ու ցանկացած տվյալ մարտարվեստը թեթևակի պարապած մարդ առաջին հայացքից տեղի կբերի, որ գրքով պարապող եք:

http://www.valleymartialarts.com/images/webcover.jpg

Իսկ այ էս մեկը չունեի` ով գիտի բարեբախտաբար:

Դա չի նշանակում, որ իմ ''գրքային'' շրջանը ես անօգուտ եմ համարում: Նախ և առաջ այն ինձ տարրական կրթություն էր տալիս զանազան մարտարվեստների պատմության, փիլիսոփայության, թեորեթիկ սկզբունքների, զանազան սառը զենքերի, արևելյան միստիցիզմի, մշակույթի բնագավառում` գիտելիք, որը հետո ահագին պետքա էկել, ու ոչ միայն աղջիկների վրա տպավորություն գործելու հարցում /թեյի ծիսակարգ, ահամ/: Գիտեմ, որ սովորաբար դպրոցական էրեխեքը ուրիշ բաներով են հետաքրքրվում, բայց դե ես տենց էի: Հետո` ինչքան էլ սխալ չլիներ իմ սովորածը /իսկ այն զարհուրելի սխալ էր` երբ հիշում եմ թե ինչ հանճարեղ տայչի, շաոլինյան ուշու, նինջուցու կամ այկիդո էի փորձում էդ վախտ անել, քիչա մնում ամոթից գլուխս մցնեմ վերմակի տակ ու երկար հռհռամ/, բայց հետզհետե ձեռք էի բերում նենց ոչինչ ճկունություն ու էդ տարիքի համար նենց ոչինչ ֆիզիկական ուժ` բազում ժիմերի, շպագատների ու նման ֆիզոյի հաշվին, որը շատ դժվար էր սխալ անել` ժիմը Աֆրիկայում էլ ա ժիմ:

Բացի այդ` ցածր, միջին ու բարձր որակի գրքերի միջից որոշ գրքեր զարհուրելի լավն էին, ու իրանց վրա իմաստ ունի թեթևակի կանգ առնել մինչև համալսարանյան տարիներին հասնելը, երբ ես հանդիպեցի իմ Սենսեյին ու առաջին քայլը արեցի մի ճանապարհի վրա, որը վաղ թե ուշ ինձ բերելու էր Ճապոնիա, Կյոտո:

Leo Negri
30.05.2011, 04:16
Անտիֆոն 2

Ներքին մարտարվեստների արևմտյան վարպետներից մեկը /Բրյուս Կումար Ֆրանցիզը, եթե չեմ սխալվում/ համեմատում էր արտաքին մարտարվեստների ներկայացուցիչներին 100 դոլլարանոցներով լցված դրամապանակ ունեցողների հետ` բավականա նայել դրամապանակին, ու արդեն գիտես, ինչ հարստության տեր մարդա: Մկանները, ճկունությունը, կուբիկներով փորը, երկաթի կտորների վերածված ձեռքերը` իրանք միանգամից մատնում են, որ մարդը ուժեղա, ու երկար ու նպատակասլաց սովորելա մերձավորներին հնարավորինս էֆֆեկտիվ ու ցավոտ վարի տա: Ներքին ուժ ունեցողները, իրենց հերթին, նման են փողերը բանկում պահող մարդկանց` դրամապանակին նայելուց շատ դժվարա ասել, մարդ հաշվին միլլիոններ ունի թե չէ, դրամապանակում ընդամենը մաքսիմում մի քանի քրեդիտքարդ կարա լինի: Իհարկե բացառված չի, որ կանխիկ էլ ահագին կլինի, բայց հեչ անպայման չի:

Տենց, ներքին մարտարվեստների տիպիկ ներկայացուցիչ Վան Շու Ջինը հեչ նման չէր մարդու, որ ժամանակին /մշակութային հեղափոխության քաոտիկ տարիներին/ ողնաշարներա ջարդել` մարդկանց գրկելով ու թափով փորին սեղմելով (հետո նույն հնարքը կատակային հիմունքներով սիրում էր անել աշակերտների վրա): Բայց դե անխտիր բոլոր իրա հետ առնչված մարդիկ պատմում են, որ նենց թափով ու կտրուկ էր, որ հետը սպարինգից հետո հազիվ էին ոսկոռները հավաքում ու ընդհանրապես շարժվում: Վանգ Շու Ջինը սիրում էր ասել, որ կարատեն ստեղծվածա էրեխեք ծեծելու համար: Ընդ որում սիրում էր ասել Ճապոնիայում գտնվելով հանդերց, ինչը նուրբ ասած կարատեկաների կողմից սիրելի իրան չէր դարձնում: Բայց դե մոտը էկած երիտասարդ սև գոտիներին մեթոդիկ ծեծում էր ու տուն ուղարկում:

http://img85.imageshack.us/img85/3503/wangshujin1.jpg

Ինքը նաև կարար ցանկացած ուժի հարվածներ ընդունել: Հաճախ տենց նորեկ աշակերտներին էր զվարճացնում` կանգնում էր ու առաջարկում խփել` փորին, ոտքերին, կողերին, նույնիսկ աճուկին /տիրապետելով այժմ գրեթե կորած աճուկային մասերը ներս քաշելու արվեստին, իրա համար աճուկային հարվածները, որոնք կպարկացնեն գրեթե ցանկացած առողջ տղամարդու, գրեթե անվնաս էին/: Միակ տեղը, որ չէր թողում խփել, գլուխն էր, էն էլ զուտ էն պատճառով, որ չինացու համար էրեսին հարվածը նվաստեցուցիչա համարվում:

http://www.fuckedgaijin.com/forums/images/vbimghost/9794a3bb09e8a5ce.jpg

Ասում են, որ նաև նենց ոչինչ ծանոթ էր դաոսական ալքիմիային ու սեքսուալ դիսցիպլինաներին: Բայց դե դրանք, ի տարբերություն մարտարվեստների, սովորացնում էր մենակ հատընտիր մոտիկ մարդկանց: Իսկ դե նիհար, բոյովբուսաթով, էտալոնային մարմին ունեցող աշակերտներին սիրում էր հիշացնել, որ իրանցից շատա ուտում, իրանցից լավա կռվում, ու իրանցից շատա սեքսով զբաղվում, ու րիթորիկ հարց էր հետո տալիս, թե ովա ավելի առողջ:


http://www.youtube.com/watch?v=CGjE-zM9MqE

Վանը ցույցա տալիս տայչի ու հսինյի:

Իրականությունը անկասկած կինոներից շատ ավելի հետաքրքիրա: Ուղղակի պետքա իմանալ ուր նայել: