PDA

Դիտել ողջ տարբերակը : www.tvcuyc.am Նոր կայք մեր կյանքում



Synopsys_vs_Lycos
22.05.2011, 21:56
Բարև հարգելի բարեկամներ: Ուրախ եմ ներկայացնելու ձեր ուշադրությանը մի կայք http://tvcuyc.am/:
Հաճելի կլինի լսել ձեր կարծիքները, առողջ քննադատությունները և իհարկե կռեատիվ առաջարկությունները.

Ապե Ջան
22.05.2011, 22:18
Լավներ ու նաև օգտակար կլինի: է՜ վաղուց թերթերից չեմ նայել, թե՞ որ ալիքով ինչ ցույց տալիս, իսկ այս սայթը շատ լավ էլեկտրոնային տարբերակ է:

Synopsys_vs_Lycos
22.05.2011, 22:27
Ուրախ եմ լսել դրական ֆիդբեք :) Մերսի !!!

Kuk
22.05.2011, 22:28
Լավներ ու նաև օգտակար կլինի: է՜ վաղուց թերթերից չեմ նայել, թե՞ որ ալիքով ինչ ցույց տալիս, իսկ այս սայթը շատ լավ էլեկտրոնային տարբերակ է:

Եթերն էլ ունի էլէկտրոնային տարբերակ: http://www.eter.tv/arm/programs/Armenia/3.shtml

Արամ
22.05.2011, 22:36
Այ հենց Կինոխիտինն էլ լինի դրական կարծիք կլսեք :)

yerevanci
22.05.2011, 22:52
լավն էր, հետաքրքիր ու պետքական, իսկ Եթերում ալքները քիչ են, հուսով եմ, որ նշված բոլոր ալիքներնի ծրագրերը կլինեն, որովհետև այժմ մի քանիսը չկան

Synopsys_vs_Lycos
22.05.2011, 22:52
Այ հենց Կինոխիտինն էլ լինի դրական կարծիք կլսեք :)

Բայց ոնցվոր կա է :))))

AMzone
22.05.2011, 23:07
Լավա, լավ կլինի, որ բոլոր բաժինները լցված լինեն:

http://itarmenia.net/tvcuyc-am/

Արամ
22.05.2011, 23:15
Բայց ոնցվոր կա է :))))
52193

Artgeo
23.05.2011, 00:40
Հայկական ալիքների արբանյակային տարբերակներն էլ ավելացրեք, դրսից լիքը մարդ կմտնի:

Universe
23.05.2011, 02:02
Շատ լավ բանեք մտածել, չնայծ ինքս չեմ օգտվի, բայց , անընդմեջ թարմեցումներով փիառ էլ կունենա տո մի բանել ավելիին կհասնես

Universe
23.05.2011, 02:03
52193

Արամ դու ինչ թիվի միվի, պետքա բանակում լիներ:think

Synopsys_vs_Lycos
23.05.2011, 13:00
52193

Հաաաա )))))

Synopsys_vs_Lycos
23.05.2011, 13:01
Լավա, լավ կլինի, որ բոլոր բաժինները լցված լինեն:

http://itarmenia.net/tvcuyc-am/

Մէրսի )

Synopsys_vs_Lycos
24.05.2011, 00:36
Կարծես թե ծրագրերը իրենց տեղերում են այս շաբաթվա համար: Հաճելի հեռուստադիտում բոլորին:

Chuk
24.05.2011, 00:41
Հարմար, պարզ, թեթև :)
Ձևավորման մեջ կարելի ա որոշ փոփոխություններ անել՝ ավելի համակրելի դարձնելով, մնացածը շատ լավ ա:

Շնորհակալություն լավ կայքի համար:

arnix
24.05.2011, 01:36
<script src="/Scripts/jquery-1.4.1.min.js" type="text/javascript"></script>
<script type="text/javascript" src="http://code.jquery.com/jquery-1.4.4.js"></script>


երկու անգամ jQuery?

Synopsys_vs_Lycos
24.05.2011, 09:42
<script src="/Scripts/jquery-1.4.1.min.js" type="text/javascript"></script>
<script type="text/javascript" src="http://code.jquery.com/jquery-1.4.4.js"></script>


երկու անգամ jQuery?

Պետք է հանել: Մերսի:

e-armenians
25.05.2011, 22:27
Ամենակարեւորն այն է, որ սկսվել է մեր էլ. փոստերը սփամելը:

Նման կերպով առաջմղումը, մեղմ ասած, միայն տհաճ է:

Այսօր ստացա 1-ին սփամը:

Ուղարկողն էր՝ TV CUYC
Հասցեն՝ tvcuyc շնիկ mail կետ ru

Մի հատ էլ մեեեեեեեեծ նկար:

[B]ԶԳՈՒՇԱՑՈւՄ

Նմանատիպ սփամը կրկնվելու դեպքում ինձ սփամող TV CUYC-ը ստիպված է լինելու օրեկան 20-200 սփամ ստանալ վիագրայի, տրամադոլի եւ այլ դեղերի մասին + Աֆրիկայից բազմաթիվ միլոնատերերի խնդրանք-նամակներ + US Green Card application + ....

Rammstein
25.05.2011, 23:44
Լավ կայք է: eter.tv-ի նկատմամբ ահագին առավելություններ ունի, մասնավորապես.
1. Նույն հաղորդումը օրվա մեջ մեկից ավելի անգամ ցուցադրվելու դեպքում չի միավորված մեկ տողում (այսինքն` սենց չի` «15.00, 19.00, 4.25 - Հորիզոն»),
2. Կիրակի օրը եւս հնարավոր է իմանալ հաջորդ օրերի ծրագրերը,
3. Չգիտեմ` ճիշտ է, թե սխալ, բայց շատ հարմար է, որ ռուսական ալիքների ծրագիրը ռուսերենով է գրված:
4. Յունիկոդով է:

Լավ, քանի որ էսքան առավելություն ասեցի, մի քանի թերություն էլ նշեմ.
1. Հենց հիմա նայում եմ, վաղվա, շաբաթ օրվա ու կիրակի օրվա ծրագրերը կան, իսկ երկուշաբթի, երեքշաբթի ու չորեքշաբթի օրերինը չկան,
2. Ալիքների լոգոների կեսից ավելին վատ տեսք ունեն, պետք է փոխել,
3. Ծրագրի վերեւում ալիքների անունները լատինատառ են գրված,
4. Ծրագրերի բեռնվելու ձեւը հեչ դուրս չի գալիս. ինտերնետիս արագությունը նորմալ է, բայց հիմնականում բավական դանդաղ են բեռնվում (նման բանի բեռնվելու համար 1-2 վայրկյանը պիտի բավարարեր, այնինչ 3-7 վայրկյան է տեւում):
5. Ռուսական ալիքների ծրագրերի ռուսերեն լինելը ողջունեցի, որովհետեւ այդ ալիքների լեզուն ռուսերեն է («ալիքի լեզու = ծրագրի լեզու» տրամաբանությամբ), բայց եթե ալիքի լեզուն ռուսերեն չէ, օրինակ` CNN-ը, ապա ռուսերենով ներկայացվող ծրագիրը անտրամաբանական ու անթույլատրելի եմ համարում:


Շնորհակալություն լավ կայքի համար, ուրախ կլինեմ, եթե դիտողություններս ընդունեք:

Նաիրուհի
26.05.2011, 02:52
Ինձ կայքը դուր եկավ։ Կարծում եմ՝ հաճախ կօգտվեմ (դե էնքան հաճախ, ինչքան հաճախ որ հեռուստացույց եմ նայում:) )։
Մի բան հատուկ առանձնացնեմ. շատ լավ է, որ յուրաքանչյուր ալիքի ծրագիրը նայելիս հենց տվյալ պահին ընթացող հաղորդումը նշված է լինում. այդպես ավելի հեշտանում է ընտրություն կատարելը։

yerevanci
03.06.2011, 23:14
երևի ծրագրային թերությունա, գիշերը 12-ից հետո արդեն ցույցա տալիս հաջորդ օրվա ծրագիրը, այսինքն ինձ եթե պետքա այս պահին իմանամ ինչ ծրագիրա ասենք թե Շանթով, ապա ցույցա տալիս վաղվա ծրագիրը

Rammstein
17.06.2011, 19:30
Չգիտեմ` թեմայի հեղինակը երբ Ակումբ կմտնի, բայց առաջարկում եմ Շանթի լոգոն ուղղել: Ինչ-որ հնադարյան լոգո ա դրած, փոխեք էս մեկը դրեք` http://goodimagehosting.com/files/h55cve0oukxsc39yhwv3.png: :)

Rammstein
19.06.2011, 15:02
Մի հատ էլ առաջարկ. շատ լավ կլիներ, եթե հնարավոր լիներ նախորդ մի քանի օրվա ծրագիրը նույնպես տեսնել:

Կարապետ
25.06.2011, 16:52
Լոգոները փողես և վերջ: Կայքը հիանալիա:)

Synopsys_vs_Lycos
24.09.2011, 14:49
Երկար ժամանակ է չէի մտնում Ակումբ: Շնորհակալ եմ նկարի համար )) իսկ ամենակարևորը առաջարկությունների համար և իհարկե քննադատելու: Առողջ քննադատությունը գործին միշտ օգուտ է:

Synopsys_vs_Lycos
24.09.2011, 14:53
Լոգոները փողես և վերջ: Կայքը հիանալիա:)
Ահագին փոխել ենք, դեռ կան ելի փոխելու ենթակա, Շանթը )

Synopsys_vs_Lycos
24.09.2011, 15:05
երևի ծրագրային թերությունա, գիշերը 12-ից հետո արդեն ցույցա տալիս հաջորդ օրվա ծրագիրը, այսինքն ինձ եթե պետքա այս պահին իմանամ ինչ ծրագիրա ասենք թե Շանթով, ապա ցույցա տալիս վաղվա ծրագիրը
Մեր թերությունն է:) Շուտով կֆիքսենք:

Synopsys_vs_Lycos
24.09.2011, 15:11
Հիմա աշխատում ենք լավ որոնման համակարգի վրա, որը հուսով եմ կօգնի արագ և հեշտ գտնել հաղորդումները: Հուսով եմ այս ամսվա վերջ կներկայացնեմ ձեր դատին :)

Universe
24.09.2011, 17:54
Ուրեմն կոդերի մեջ նկատեցի
<td class=class='td_share_btn'>
Double-ածա class-ը

Synopsys_vs_Lycos
24.09.2011, 22:14
Ուրեմն կոդերի մեջ նկատեցի
<td class=class='td_share_btn'>
Double-ածա class-ը
Շնորհակալություն :)

Synopsys_vs_Lycos
24.11.2011, 12:37
TvCuyc.am-ը՝ նոր հնարավորություններով և տեսքով!!!
Այժմ կարող եք փնտրել ձեզ հետաքրքրող հաղորդումները, ֆիլմերը օգտվելով TvCuyc-ի որոնման համակարգից:
Կարող եք փնտրել հաղորդումներ՝ օգտագործելով հայերեն, ռուսերեն ստեղնաշար, ինչպես նաև կարող եք կատարել փնտրումներ օգտագործելով անգլերեն տառեր (ինչպես chat անելիս՝ հաղորդում - haxordum, ֆուտբոլ - futbol և այլն):

Universe
24.11.2011, 12:45
TvCuyc.am-ը՝ նոր հնարավորություններով և տեսքով!!!
Այժմ կարող եք փնտրել ձեզ հետաքրքրող հաղորդումները, ֆիլմերը օգտվելով TvCuyc-ի որոնման համակարգից:
Կարող եք փնտրել հաղորդումներ՝ օգտագործելով հայերեն, ռուսերեն ստեղնաշար, ինչպես նաև կարող եք կատարել փնտրումներ օգտագործելով անգլերեն տառեր (ինչպես chat անելիս՝ հաղորդում - haxordum, ֆուտբոլ - futbol և այլն):
Մալադեց, վրան անընդհատ աշխատում ես.

ինձ մոտ մ երկու հատ ԻՄԳ ֆայլ չբացեց մենյուի նկարների մեջ, մեկ էլ, բաններներ պատրաստի, որ ասենք օրինակ մեկը ես, իմ կայքերից մեկում ուզում եմ քո կատարած աշխատանքի գովազդը տեղադրել իմ կողմից, պատրաստի դիր մի քանի տարբերակով, որ դնեմ, թե ես ու թե մյուսները

Ու նաև խորհուրդ կտամ ինչ-որ ինֆորմեր պատրաստես կայքերի համար:
նախ դա տարածման տակտիկական քայլ կլինի, այլ կայքերում կտեղադրեն, երկրորդն էլ՝ անհրաժեշտություն:

Synopsys_vs_Lycos
24.11.2011, 22:27
Շնորհակալ եմ առաջարկության համար: Բաները պատրաստման փուլում է. Պատրաստ լինի կտամ քեզ: Իսկ քո կայքը որն է, որտեղ ցանկանում ես տեղադրել?