Նաիրուհի
22.05.2011, 01:48
Ճարտարապետության վերաբերյալ բաժին չգտա, դրա համար այս բաժնում եմ բացում թեման։ Մոդերատորներին խնդրում եմ առավել հարմար բաժնի առկայության դեպքում թեման տեղափոխել այնտեղ։
Թանզիմաթի ժամանակաշրջանում հայ ճարտարապետները մեծ դեր են ունեցել Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կ. Պոլսի շինարարության զարգացման և արդի ճարտարապետության ուրույն դիմագիծ տալու մեջ: Այդ ճարտարապետների շարքում իրենց հատուկ տեղն ունեն Պալյան ընտանիքի ներկայացուցիչները:
Հայազգի Պալյան ընտանիքը տվել է ճարտարապետների մի քանի սերունդ: 18-19-րդ դարերում նրանք որպես արքունի ճարտարապետներ ծառայել են Օսմանյան արքունիքին:
Պալյան ընտանիքը սերում է Կեսարիայի Դերեվանք գյուղից: Ընտանիքի նախահայրը՝ Պալի Խալֆան Կ. Պոլիս էր գաղթել 18-րդ դարի սկզբներին եւ որպես «մերամեթջի» (կառույցներ նորոգող) աշխատանքի անցել պալատում,իսկ որոշ ժամանակ անց նշանակվել պալատական ճարտարապետ: Պալի Խալֆայի մասին կենսագրական տեղեկությունները խիստ սակավ են, սակայն հայտնի է որ մահացել է 1803 թ. և թաղված է Սկյուտարի հայկական գերեզմանոցում: Պալի խալֆայի գործը շարունակել են իր որդիները՝ Գրիգոր ամիրա Պալյանը, Սենեքերիմ Պալյանը։
Պալյանների հռչակն ու ազդեցությունը իր բարձրակետին է հասել 19-րդ դարում՝ Գրիգոր ամիրա Պալյանի գլխավորությամբ: Նրան են հաջորդել Պալյան ընտանիքի շառավիղները՝ Կարապետ ամիրա Պալյանը (Գրիգորի որդին), Նիկողոս Պալյանը (Կարապետի որդին), Սարգիս Պալյանը (Կարապետի որդին), Հակոբ Պալյանը (Կարապետի որդին), Սիմոն Պալյանը (Կարապետի որդին), Լևոն Պալյանը (Նիկողոսի որդին):
Ճարտարապետների hաջորդական չորս սերունդ տված այս ընտանիքի անդամները իրենց ստեղծած եզակի կառույցներով ոչ միայն անջնջելի հետք են թողել Օսմանյան վերջին շրջանի արքունի և հանրային ճարտարապետական շինությունների վրա, այլև որակական նոր և ավելի բարձր աստիճանի են հասցրել ճարտարապետությունն ու շինարարական արվեստը ընդհանրապես:
Պալյանները, լավապես տիրապետելով տեղական ճարտարապետության և շինարվեստի հիմունքներին, մյուս կողմից յուրացնելով արևմտյան ճարտարապետական տարբեր ոճեր՝ ստեղծեցին ոճական այլազանությունները համադրող սքանչելի կառույցներ:
Պալյանների արվեստը նոր ուղի հարթեց օսմանյան ճարտարապետության ինքնության և իրականության մեջ: Հիմնվելով բյուզանդական ճարտարապետության ավանդույթների և Միմար (ճարտարապետ) Սինանի կառուցողական նորությունների վրա, ինչպես նաև օգտագործելով հայկական ազգային ճարտարապետության տարրերը՝ Պալյանները դրեցին դեպի արևմտականացում ձգտող օսմանյան արդի ճարտարապետության հիմքը: Անգամ մասնագետները դժվարանում են սահմանումը տալ ընդամենը մեկդարյա այս ժամանակաշրջանի, երբ մայրաքաղաքի դիմագիծն ու անհատականությունը ամբողջությամբ փոփոխության ենթարկվեցին սակավաթիվ մարդկանց ազդեցությամբ: Հստակ է, որ այդ այդ փոփոխության զգալի մասը տեղի է ունեցել Պալյանների անմիջական ազդեցության շնորհիվ, նրանց ստեղծած կառույցների ֆոնի վրա: Պալյան ճարտարապետների կերտած շինվածքները զերծ են այս կամ այն ճարտարապետական ոճի կրկնություններ կամ միատարր հորինումներ լինելուց, դրանք մեծ մասամբ ստեղծվել են տեղի գեղագիտական պահանջների թելադրանքով և զանազան ոճերի ներդաշնակությամբ և այդ իմաստով ճարտարապետական «նոր» կերպարավորում են նախանշում: Պալյանների ճարտարապետական կառույցները հատկանշվում են տարբեր ոճերի սքանչելի զուգորդությամբ: Տեղանքից, շրջակա միջավայրից մինչև հատակագծային հորինվածքները և արտաքին հարդարանքները կրում են նրանց ուրույն ձեռագիրն ու արվեստի չափանիշները:
Պալյան ճարտարապետները մեծ հռչակի հասան հատկապես օսմանյան սուլթանների համար իրենց կառուցած շքեղ պալատներով ու ապարանքներով, որոնք տեղակայված են Բոսֆորի ափերին: Նշանավոր են սուլթան Աբդուլ Մեջիդի Դոլմաբահչե պալատը, սուլթան Աբդուլ Ազիզի Բեյլերբեյի և Չրաղանի պալատները և այլն: Սրանք այն կառույցներն են, որոնք ոչ միայն առանձնահատուկ տեղ են գրավում քաղաքի ճարտարապետական համայնապատկերի վրա և գրավում զբոսաշրջիկների ուշադրությունը, այլև բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում ակադեմիական շրջանակներում:
Պալյանները կառուցել են նաև մեծ թվով սուլթանական մզկիթներ, հատկապես 19-րդ դարակեսին:
Պալյանների ճարտարապետական հորինումների շարքում նաև լայն տեղ են զբաղեցնում հասարակական կառույցները՝ մեծ մասամբ պետական նշանակության շենքեր, զորանոցներ, ամբարտակներ, կառավարական, ուսումնական հաստատություններ և այլն:
Պալյան ընտանիքի ներկայացուցիչներով շրջափուլ է սկսվում նաև Կ. Պոլսի հայկական եկեղեցաշինության պատմության մեջ: Պալյանների կառուցած եկեղեցիները առանձնանում են և՛ ճարտարապետական ուրույն լուծումներով, և՛ հայ միջնադարյան դասական ճարտարապետության հարազատ շեշտադրումներով:
Գումգափուի Մայր եկեղեցին (1828), Պեշիկթաշի Ս. Աստվածածին (1838), Քուրուչեշմեյի Երևման Ս. Խաչ (1834), Գալաթասարայի Ս. Երրորդություն (1836-38) և այլ եկեղեցիները, նոր ոճերի զուգորդումներով հարստացած, շարունակում են հայկական եկեղացաշինության ավանդույթները:
Եթե մզկիթներում առկա է արաբական, իսկ հայկական եկեղեցիներում՝ հայկական միջնադարյան դասական ճարտարապետության ազդեցությունը, ապա աշխարհիկ շինությունների պարագայում նկատելի են Վերածննդի, բարոկյան, կլասիցիզմի, ինչպես նաև մոդեռն ոճի գեղագիտական ընկալումները: