Աշոտ Երկաթ
20.05.2011, 12:06
Բարբարա
(Յոզեֆ Ռոթ)
Բարբարա էր նրա անունը: Բարբարա ու տառապանք. ասես նույն հնչողությունն ունենային: Դեմքը կնոջ այնպիսի դեմքերից էր, որին նայելով` չէիր ասի, որ երբևէ երիտասարդ է եղել: Իսկ թե ինչ տարիքի էր, դժվար կլիներ կռահել: Հողմահարված դեմքը, ընկած ճերմակ բարձերի կույտի մեջ, նրանցից տարբերվում էր մի տեսակ մոխրադեղնավուն երանգով: Խաղացող աչքերը թռչունների պես ցատկոտում էին այս ու այն կողմ` անընդհատ մոլորվելով մութաքների կույտի մեջ, սակայն ժամանակ առ ժամանակ նրանցում անշառժություն էր տիրում` կառչելով առաստաղի որևէ մի մութ կետի, մի անցքի կամ էլ դադար առած մի ճանճի: Ապա հուշերը տակնուվրա էին անում Բարբարայի ողջ ներաշխարհը:
Նա տասը տարեկան էր, երբ մայրը մահացավ: Հայրը ունևոր առևտրական էր, որը, թղթախաղով տարվելով, իրար հետևից` փողն ու խանութը տանուլ էր տվել: Չնայած դրան` շարունակում էր նստել գինետանը ու տրվել խաղին: Նա բարձրահասակ էր, սմքած և խաղի ընթացքում ջղաձգվում էր, ձեռքերը` շալվարի գրպանները խցկած: Չէիր հասկանում` այդ ձևով ուզում էր դեռ մնացած գումարը գրպանում պինդ պահել, թե թույլ չտալ որևէ մեկին, որ ձեռքն այնտեղ մեկներ` համոզվելու համար նրա պարունակության կամ դատարկության մեջ: Սիրում էր խաղընկերներին զարմացնել, և երբ թղթախաղի ժամանակ նրանց թվում էր, թե նա ամեն բան էր արդեն կորցրել, ի զարմանս բոլորի` ինչ-որ տեղից դուրս էր քաշում որևէ արժեքաոր իր` որևէ մատանի կամ զարդաշզթա, և շարունակում խաղալ: Եվ ահա մի գիշեր, առանց նախանշանների, բոլորովի հանկարծակի նա մահացավ: Ինչպես մի դատարկ պարկ, ընկավ գետնին և հոգին ավանդեց` ձեռքը ամուր խցկած պահելով գրպաններում: Հավաքվածները շատ ջանք թափեցին դրանք այնտեղից դուրս բերելու համար: Միայն այդ ժամանակ նկատեցին որ գրպանները դատարկ են և որ հավանաբար այն պատճառով էր մահացելմ, որ տանուլ տալու ոչինչ չուներ:
Բարբարան 16 տարեկան էր, երբ եկավ քեռիներից մեկի` մի գեր ունևոր խոզավաճառի մոտ ապրելու: Նրա ձեռքերը<<ՙՀենվիր վրաս>> կամ <<Գոնե կես ժամ>> անուն ունեցող մութաքաներ էին հիշեցնում, որոնք դյուժիններով թափթփված էին սրահի տարբեր անկյուններում: Նա իր փափլիկ ձեռքով փաղաքշեց Բարբարայի այտը, և նրան այնպես թվաց, թե 5 փոքրիկ խոճկորներ սահեցին դեմքով: Քեռակինը ոսկրամարմին, դաշնամուրի ուսուցչուհու նման չորակազմ կին էր: Նա ուներ մեծ ու խոլորուն աչքեր, որոնք ակնակապիճներից դուս ցատկելով, անընդհատ պտտվում էին այս ու այն կողմ, ամեն մի մանրուք տեսնելու մոլուցքով: Աչքերը բաց կանաչավուն էին, այս տհաճ գույներից, ինչպիսիք չափազանց էժանագին օղու բաժակներն էին հիշեցնում: Այդ աչքերի օգնությամբ նա տեսնում էր թե՛ տանը, թե՛ խոզավաճառի սրտի միջով անցնող ամեն բան: Նա անսովոր իշխանություն ուներ ամուսնու վրա: Իսկ Բարբարային աշխատեցնում էր հնարավորինս շատ, բայց միշտ չէ, որ հաջողվում էր նրան: Աղջիկը ոչինչ չջարդելու համար պետք է ուշքը վրան պահեր, այլապես քեռակնոջ հայացքը ջրի ծանր շիթերի պես սառնորեն կուղղվեր նրա շիկացած դեմքին:
Երբ Բարբարան 20 տարեկան էր, քեռին նրան նշանեց իր հյուսն ընկերներից մեկի հետ՝ ամրակազմ մի երիտասարդի, որի ձեռքերը լայն ու կոշտուկավոր էին, ռանդայի պես ծանր ու խոշոր: Նշանադրեքի ժամանակ նա հարսնացուի ձեռքն այնպես ուժգին սեղմեց, որ մատների ճարճատյունը լսվեց: Աղջկան մեծ ճիգով հաջողվեց այդ զորեղ բռունցքից մատների անկենդան մի խուրձ ազատել: Այնուհետև մի ուժգին համբույր դրոշվեց նրա շրթունքներին:
Ավանդապաշտական հարսանիքը, որը շուտով տեղի ունեցավ, ընթացավ ծիսական և ընդունված կարգով՝ կրելով հարսնազգեստն ու դալար մրտենու պսակը: Հնչեցին քահանայի կարճ ու սահուն և շնչահեղձ եղող խոզավաճառի բաժակաճառերը: Երջանիկ հյուսնը մի քանի թանկարժեք գինու բաժակ ջարդեց, քեռակնոջ կատաղի աչքերը չովեցին փեսացուի ոսկրոտ ձեռքերին՝ առանց նրա վրա որևէ ազդեցություն անգամ թողնելու:
Բարբարան այնպիսի զգացողություն ուներ, ասես ընկերուհու հարսանիքին մասնակցելիս լիներ: Նա բոլորովին չէր ուզում ըմբռնել, որ կին է դարձել, բայց այնուամենայնիվ հասկացավ, երբ մայր դարձավ: Նա ավելի շատ որդու համար էր հոգ տանում, քան ամուսնու, ում ամեն օր ճաշ էր տանում արհեստանոց: Այդ ուժեղ բռունցքներով մարդը նրան չէր անհանգստացնում, նա կաղնու պես ամուր առողջություն ուներ, որի գլխին քար էլ աղային՝ ձայն չէր հանի: Սակայն մի օր արհեստանոցում մի ծանր գերան ընկավ գլխին, և նա տեղն ու տեղը մահացավ:
Բարբարան 22 տարեկան էր: Չէիր ասի, թե գեղեցիկ չէ: Նա մի շնորհալի արհեստավոր մարդու կին էր: Եվ, իհարկե, կային ենթավարպետներ, որոնք ոչ պակաս ցանկություն ունեին նրա տեղը գրավելու: Խոզավաճառը եկավ և որպեսզի նրան մխիթարեր, իր 5 խոճկորիկները վերստին սահեցրեց աղջկա այտի վրայով: Նրա համար հաճելի կլիներ Բարբարային մեկ անգամ էլ ամուսնացած տեսներ: Սակայն Բարբարան, հարմար առիթն օգտագործելով, վաճառեց արհեստանոցն ու դարձավ տնայնագործ: Նա գուլպաներ էր գործում, բրդյա վզնոցներ և այդ ձևով վաստակում էր իր և իր որդու համար հանապազօրյա հացը:
Բարբարան իր ամբողջ էությամբ նվիրվել էր որդուն, որը հորից ժառանգել էր նրա ամրակազմությունն ու փարթամությունը: Երբ նա սկսում էր ճչալ, վերջույթներն այնպես ուժգին էին թափահարվում, որ մորը հաճախ թվում էր, թե նա առնվազն մի քանի տասնյակ դյուժին գեր ոտքեր ու թևեր ունի: Փոքրիկը ուղղակի անճոռնիության մարմնացում էր: Սակայն մայրը տգեղ ոչինչ չէր տեսնում նրա մեջ: Նա հպարտանում էր երեխայով ու այնքան գոհ էր, որ հարևանուհիների մոտ գովում էր նրա մտավոր ու հոգևոր հատկությունները: Իր փոքրիկի համար գունավոր ժապավեններով գլխարկներ էր կարում և կիրակի օրերը զբաղվում էր միայն նրան զուգել-զարդարելով: Սակայն ժամանակի ընթացքում իր վաստակը նրան այլևս չէր բավարարում, և ստիպված էր եկամուտի այլ աղբյուր փնտրել: Եվ ահա հարցը լուծվեց նրանով, երբ պարզվեց, որ նա սեփական մի մեծ բնակարան ուներ և որ այն վարձով կարող էր տալ: Բարբարան տան դարպասին մի ցուցակ կախեց՝ գրված ծիծաղելի ու անվարժ տառերով, որոնք այնպիսի տեսք ունեին հարթ սալաքարերի վրա: Գալիս էին վարձակալներ՝ օտար մարդիկ՝ իրենց հետ այդ տուն ասես շունչ բերելով, մի որոշ ժամանակ մնում էին այնտեղ, իսկ հետո, իրենց ունեցած չունեցածը հավաքելով, թողնում-հեռանում:
Սակայն մի օր՝ մարտի վերջերին, երբ արդեն սկսել էր կտուրներից կաթկթել, եկավ նա...
Մի փաստաբանի մոտ գրագիր աշխատող այդ երիտասարդ պարոնի անունը Պետեր Վենդելին էր: Նրա բաց շականակագույն աչքերի մեջ հավատարմության փայլ կար: Առանց գլխացավանք առաջացնելու՝ իսկույն տեղավորվեց և մինչև ապրիլի կեսերը մնաց այնտեղ ապրելու: Առավոտ ծեգին տանից դուրս էր գալիս և երեկոյան նոր միայն վերադառնում: Բայց մի օր էլ ընդհանրապես սենյակից դուրս չեկավ: Դուռը շարունակ փակ էր: Բարբարան թակեց այն և ներս մտավ: Պետրոս Վենդելիանը պառկած էր անկողնում: Երբ տեսավ, որ Պիտերը հիվանդ է, նրա համար մի բաժակ տաք կաթ բերեց: Վենդելինի աչքերում մի ջերմ, արևոտ փայլ առկայծեց:
Հետզետե նրանց միջև մի տեսակ մտերմություն ծագեց: Խոսակցության հիմնական թեման, որն այդպես էլ չէր սպառվում, երեխան էր: Սակայն նրանք, իհարկե խոսում էին նաև այլևայլ բաներից՝ եղանակից, վերջին իրադարձություններից: Բայց տպավորություն կար, ասես այսօրյա խոսակցությունների հետևում մի բոլորովին այլ բան էր թաքնված, խոսքերը լոկ շղարշ էին ինչ-որ առանձնահատուկ, հրաշալի զգացում թաքցնելու համար:
Թվում էր, թե պարոն Վենդելինը վաղուց արդեն ապաքինվել էր, բայց իր անձնական հաճույքի համար թերևս շարունակում էր պառկած մնալ անկողնում՝ ուշադրությունը իր վրա բևեռել: Ի վերջո նա վեր կացավ: Այդ օրը մի տաք, արևոտ օր էր: Իսկ մոտերքում մի փոքրիկ պուրակ կար, որը ընկած էր փոշոտ ու մոխրագույն պարիսպների արանքում: Ծառերի տերևներն արդեն կանաչին էին տվել: ՈՒ եթե շիջակա տները մոռանայիր, քեզ մի պահ կթվար, թե գտնվում ես մի իսկական, գեղեցիկ զբոսայգում:
Հաճախ Բարբարան երեխայի հետ այգի էր գնում, և մի անգամ Վենդելինը ընկերացավ նրանց: Հետմիջօրե էր: Խոսակցության ընթացքում գարնանայիան թույլ արևը սկսել էր համբուրել մեղմ, անշարժ ու փոշոտ նստարանները: Շղարշ հագած բառերը թափվում էին արևոտ այգում, հետո հանկարծ, լերկ լռություն առաջ բերելով, դողում գարնանային զարթոնքի մեջ...Երկուսն էլ լռում էին:
ՈՒ մի օր էլ այնպես եղավ, որ Բարբարան ստիպված էր նրանից մի ծառայություն խնդրել: Հին կախովի լամպի կեռիկը պետք է վերանորոգվեր: Վենդելինը մի աթոռ դրեց ճոճվող սեղանի վրա և բարձրացավ այդ վտանգավոր դազգահին: Ներքևից Բարբարան պահում էր սեղանը: Աշխատանքն ավարտելուց հետո Վենդելինը պատահաբար հենվեց նրա ուսին և ցած իջավ: Բավական երկար ժամանակ էր, ինչ ոտքերի տակ ամուր զգում էր հատակը, սակայն դեռ շարունակում էր գրկած պահել նրա ուսը: Երկուսն էլ չհասկացան, թե ինչ կատարվեց իրենց հետ: Մի քանի ակնթարթ ակնապիշ նայում էին միմյանց աչքերի մեջ: Նրանցից յուրաքանչյուրը ուզում էր խոսել, սակայն լեզուները ասես կապ ընկած լինեին, և երկուսն էլ չէին կարողանում ոչ մի բառ արտաբերել: Կարծես մի այնպիսի երազ լիներ երբ, խոսել ես ուզում և չես կարողանում: Երկուսն էլ գունավորվել էին: Վերջապես Վենդելինը իրեն վերագտավ, ամուր բռնեց Բարբարայի ձեռքը և սեղմեց.
-Դու.
-Այո՛.
Ասես միմյանց հենց նոր էին ճանաչել, մի ինչ որ հեքիաթային դիմակահանդեսում հենեց այնպես իրար կողքով անցնելիս հանել էին դիմակները ու նոր միայն կախարդանքից դուրս եկել:
-Իսկապե՞ս.
-Բարբարա՞.
-Դո՞ւ. - կմկմաց Վենդելինը: Բարբարան շրթունքները բաց արեց «Այո» ասելու համար, հանկարծ փոքրիկ Ֆիլիպը ցած ընկավ աթոռից և մի ողբ բարձրացրեց:
Բարբարան ստիպված էր նրան կանգնած թողնել և շտապել երեխայի մոտ` նրան հանգստացնելու: թեև երեխան քուն մտնելով խաղաղվեց, սակայն սենյակով մեկ դեռ շարունակվում էր թեվածել նրա հեծկլտոցը: Հանկարծ Վենդելինը սկսեց բարձրաձայն մտածել:
-Ես վաղը նրանց ինձ մոտ կտանեմ:
Հետո ինքնաբերաբար շարունակեց.
-Մնաս բարո'վ:
Վերցրեց գլխարկը, ու երբ դռան շեմին կանգ առավ` մի անգամ էլ նրա վրա հայացք գցելու, ասես լուսապսակը նրան շրջապատած լիներ:
Մենակ մնալով` Բարբարան սկսեց բարձրաձայն հեկեկալ: Արցունքները հանգստացնում էին նրան: Կարծես գլուխը ինչ-որ մեկի ջերմ կրծքի վրա դրած լիներ, և կարեկցանքը շոյեր իրեն: Երկար ժամանակ էր, ինչ նա իրեն այդքան լավ չէր զգացել: Նրան պատել էր մի այնպիսի մանկական զգացողություն, որ երկար ժամանակ անտառում մոլորված լինելուց կրկին տուն էր վերադառնում: Այսպես նա ինքն էլ կյանքի անտառում երկար մոլորվելուց հետո նոր միայն բռնել է տունդարձի ճանապարհը: Սենյակի մի անկյունում կամաց-կամաց առաջ էր սողում մթնշաղը` քող առ քող բոլոր առարկաները պարուրելով: Դրսում իրիկնանում էր: Աստղերից մեկի շողը ներս էր ընկել պատուհանից: Նա դեռ շարունակում էր նստած մնալ ու հոգու խորքում լուռ հառաչել: Փոքրիկը մի հին թիկնաթոռի վրա նստած նիհրում էր: Հանկարծ քնի մեջ երեխան շարժվեց, ինչն էլ սթափեցրեց մորը: Նա լույսը վառեց և երեխային անկողին տարավ: Այնուհետև նստեց սեղանի կողքին` սևեռուն նայելով լամպի խորհրդավոր լույսին ու սկսեց լուռ ու հանգիստ խորհել: Նա վերհիշում էր իր մինչայժմյա կյանքը: Տեսնում էր մորը, հորը թե ինչպես վերջինս անօգնական ընկած էր գետնին, իր այնքա~ն կոշտ ու կոպիտ ամուսնուն, մտաբերում էր քեռուն` զգալով նրա 5 փափլիկ մատների հպումը: Ու ամեն մեկին հիշելիս կրկին ու կրկին հայտնվում էր նա` իր լուսավոր, բարի աչքերով: Անշուշտ, վաղը <<այո>> կասի նրան`այն բարի մարդուն: Ինչքա~ն շատ է նա ինձ սիրում: Իսկ ինչո՞ւ հենց այսօր <<այո>> չասաց: Ահա~. երեխան: Հանկարծ ատելության մի ալիք բարձրացավ Բարբարայի մեջ, որը ընդամենը մեկ ակնթարթ տևեց: Ու իսկույն մի այնպիսի զգացողություն պատեց իրեն, ասես երեխային սպանած լիներ: Անմիջապես դեպի անկողինը նետվեց համոզվելու համար, թե արդյոք նրան բան չի պատահել: Կռացավ ու համբուրեց փոքրիկին: Անօգնական հայացքով ասես ներողություն խնդրելիս լիներ նրանից: Չէ՞ որ հիմա ամեն բան այլ կերպ կլիներ: Ի՞նչ կպատահեր երեխային: Նա խորթ հայր պիտի ունենար: Կկարողանա՞ր նրան սիրել: Իսկ նա՞, նա ի՞նքը: հետո էլի երեխաներ կծնվեին, որոնց ավելի շատ կսիրեր: Իսկ մի՞թե դա հնարավոր էր: Ավելի շա՞տ: Ո'չ, նա հավատարիմ կմնա իր փոքրիկին: Հանկարծ նրան թվաց, թե վաղն ևեթ կլեքեր այդ անօգնական խղճուկ երեխային` թողնելով նրան բախտի քմահաճույքին ու կհեռանար: Իսկ երեխան էլ մենակ կմնար: Փորձում էր ինքն իրեն հանգստացնել, որ ինքը կմնա և ամեն բան լավ կլինի: Բարբարան արդեն պարկերացնում էր, թե ինչպես է երեխային մենակ թողնում ու հեռանում օտար մարդու հետ: Բայց չէ՞ որ նա այնքան էլ օտար չի: