PDA

Դիտել ողջ տարբերակը : XBOX Kinect կամ ասենք ցտեսություն ստեղնաշարին



ArmeniAH
19.05.2011, 20:19
Առաջին անգամ Հայաստանում !!! XVISION ակումբում

X-BOX KINECT-ը ստեղծում է լիովին նոր զգացողություններ խաղասերների համար: Այլևս անհրաժեշտ չեն հեռակառավարման վահանակները և ստեղնաշարերը. Դուք ինքներդ Ձեր մարմնով և ձայնով հանդիսանում եք կառավարման վահանակը: Հատուկ KINECT-ի համար ստեղծված խաղերը կստիպեն Ձեզ ցատկել, կռանալ, շարժվել անդադար և իհարկե լիաթոք ծիծաղել: Եթե ընկերդ ուզում է միանալ Ձեզ, պարզապես թող կանգնի Ձեր կողքին, և անմիջապես կհայտնվի էկրանին որպես 2-րդ հերոս:

Վայելեք այս ամենը 3 մետր անկյունագծով էկրանին:

X-BOX KINECT-ը ավելին է, քան ուղակի խաղերն ու զվարճանքը...

Հասցեն` Օրբելի Բաղրամյան փողոցների խաչմերուկ:

www.xvision.am

http://images.smh.com.au/2010/11/17/2048002/KinectBowling-420x0.jpg

http://www.motion-gaming.fr/wp-content/uploads/2010/09/KinectSports_Xbox360.jpg

BOBO
19.05.2011, 21:43
ժամը քանիսա?:))

Lem
19.05.2011, 21:48
«Առաջին անգամ Հայաստանում»-ը մի քիչ շատ էր ասված, քանի որ ես տանն արդեն 3 տարի է, ինչ ունեմ (բնականաբար էստեղից չի գնված): :)) Փորձելը հետաքրքիր է, ձանձրանալը՝ անսպասելիորեն հեշտ: :)

Morg
19.05.2011, 21:50
Գները չես ասի?

Universe
19.05.2011, 22:12
բանակից նոր էի եկել, որտեղ էր... սպասի հիշեմ... Մի խոսքով, մեր ընկերոջ տանը տեսա, բայց ներվերի դեղ էր, խաղ չէր...

Sagittarius
19.05.2011, 22:16
«Առաջին անգամ Հայաստանում»-ը մի քիչ շատ էր ասված, քանի որ ես տանն արդեն 3 տարի է, ինչ ունեմ (բնականաբար էստեղից չի գնված): :)) Փորձելը հետաքրքիր է, ձանձրանալը՝ անսպասելիորեն հեշտ: :)

երեք տարի ա Կինեկտ ունե՞ս :o

փաստորեն ավելի շուտ քան Microsoftը, վատ չի :think

Universe
19.05.2011, 22:17
երեք տարի ա Կինեկտ ունե՞ս :o

փաստորեն ավելի շուտ քան Microsoftը, վատ չի :think
Իմ տեսածի 3 չէ, բայց 2 տարի կլինի 2010 ի փետրվարն էր...

Sagittarius
19.05.2011, 22:24
Իմ տեսածի 3 չէ, բայց 2 տարի կլինի 2010 ի փետրվարն էր...

Կինեկտը թողարկվել ա 2010ի վերջին ավելի կոնկրետ նոյեմբերին: Ես առաջին անգամ տեսել և օգտագործել եմ 2010ի օգոստոսին, բայց դա ցուցահանդեսում էր և շուկայում դեռ չկար. քեո տեսածն էլ հավանաբար նման մի ցուցահանդեսի ժամանակ եղած կլինի:

Lem
19.05.2011, 22:26
երեք տարի ա Կինեկտ ունե՞ս :o

փաստորեն ավելի շուտ քան Microsoftը, վատ չի :think
Հմ, հատուկ ստուգեցի նկարներում ամսաթիվը: Գնված է 2008-ի դեկտեմբերին, Սան Ֆրանցիսկոյից: Գուցե նախնական տարբերա՞կ է եղել:

Universe
20.05.2011, 00:09
Կինեկտը թողարկվել ա 2010ի վերջին ավելի կոնկրետ նոյեմբերին: Ես առաջին անգամ տեսել և օգտագործել եմ 2010ի օգոստոսին, բայց դա ցուցահանդեսում էր և շուկայում դեռ չկար. քեո տեսածն էլ հավանաբար նման մի ցուցահանդեսի ժամանակ եղած կլինի:

Չէ այ ցավտ տանեմ, ասում եմ մարդու տաննեմ տեսել, իրանց տաննել էտ օրը հարուր տոկոս ցուցահանդես չկար...

ArmeniAH
20.05.2011, 11:40
Կրկին բարև բոլորին
Ժող ջան ուրեմն ասեմ, Կինեկտը ծախվելու դուրսա եկել 2010 նոյեմբերին, դրանից առաջ եղել են տարբեր տիպի շոուքեյսեր:

Դրանից շուտ եղելա Փլեյսթեյշն-ի խաղերը, որ ձեռքիդ բան պտի բռնես, կամ ՎԻԻ-ն, որ ձեռնոց հաքնես, իսկ սա լիովին նոր տեխնոլոգիայա, ստեղ լրիվ վիդեո անալիզա գնում:

1. Կան մարդիկ, որ ունեն տանը կինեկտ, բայց ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց այն:
2. Նրանք էլ ով կարող է, դժվար թե 3 մ անկյունագծով հեռույստացույց կամ պռոեկտոր ունենան տանը:
3. Հայաստանում որպես կլուբ, կինեկտ չկա, համենայն դեպս մայիսի 1-ի օֆիցիալ տվյալներով:


Մեզ մոտ մինչև 6-ը 1000դր, 6-ից հետո 1500 դր:

Բարեկամ
08.06.2011, 09:42
Երևանում Կինեկտի համար խաղեր վաճառվու՞մ են: Նկատի ունեմ՝ եթե մեկին XBOX KINECT նվիրեն դրսից, Երևանում խաղեր կկարողանա՞ ձեռք բերել: