PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվրատեսիլ 2012



Չամիչ
19.05.2011, 00:14
PanARMENIAN.Net — «Как армянка и как мать я выступаю против того, чтобы представители Армении в следующем году поехали на „Евровидение 2012” в Баку”, — заявила в беседе с корреспондентом PanARMENIAN.Net армянская певица Шушан Петросян.
________________________________________________________________

Որպես հայ եւ որպես մայր ես դեմ եմ, որ Եվրատեսիլ 2012-ին Հայաստանի ներկայացուցիչները մեկնեն Բաքու, նշել է Շուշան Պետրոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ:

_______________________________________________________________

Մի՞թե մշակույթը սահմաններ ճանաչում է: Հայաստանում եմ շատ են մշակութային ոլորտում գործունեություն ծավալող անձինք, ովքեր վաղուց ջնջել են բոլոր սահմանները, դեռ մի բան էլ ավել՝ անցել են ամեն տեսակ սահման:

Սեփական հողում, առանց վախենալու, ամբողջ հայության առաջ կարող են հայտարարել, որ հայերի մեծ մասի հոգում ադրբեջանական երաժշտություն կա, հետեւաբար Վահրամ Պետրոսյանի նմանները իրենց ստեղծագործություններով պետք է հագեցնեն այդ ծարավը, չէ՞ որ մշակույթը սահմաններ չի ճանաչում: Դե եթե չի ճանաչում, ապա մոռացեք, որ հայ եք ու հանգիստ խղճով մեկնեք ներկայանալու:

Փաստորեն հայը՝ Հայաստանում, առանց վախենալու, կարող է պրոպագանդել թշնամու մշակույթը, ձուլել սեփական մշակույթը, առանց խղճի խայթի իրականացնել մշակութային ցեղասպանություն, մոռանալ սեփական ազգային պատկանելությունը, բայց երբ գործը հասնում է նրան, որ հանգամանքների բերումով պիտի հայտնվի հենց այն երկրի տարածքում, որի մշակույթը մոլեռանդորեն պրոպագանդում է հանկարծ պետք է հիշի, որ հա՞յ է:

Անձամբ ես եվրատեսիլ 2012-ին առաջարկում եմ Լիլիթ Հովհաննիսյանի թեկնածությունը: Նա իր գործունեությամբ, վերջերս, ջանք չի խնայում բաքվի մշակույթը տարածելու եւ պրոպագանդելու, նա վաղուց է իր ներսում ջնջել ամեն տեսակ սահման, կարծում եմ մեծ առիթ է վերջպես հայտնվելու իր երազների երկրում:


http://www.youtube.com/watch?v=R5z-k41UJVo

Աթեիստ
19.05.2011, 00:53
Անձամբ ես եվրատեսիլ 2012-ին առաջարկում եմ Լիլիթ Հովհաննիսյանի թեկնածությունը: Նա իր գործունեությամբ, վերջերս, ջանք չի խնայում բաքվի մշակույթը տարածելու եւ պրոպագանդելու, նա վաղուց է իր ներսում ջնջել ամեն տեսակ սահման, կարծում եմ մեծ առիթ է վերջպես հայտնվելու իր երազների երկրում:


Ես ավելի հարմար թեկնածու գիտեմ՝ Վահրամ Պետրոսյան. մարդ, որը չունի ընկեր, որ հաճույք չստանա ադրբեջանական «երաժշտությունից»: Թող գնա, շփվի իր կուռքերի հետ, ոգևորված «իսպալնյատ կանի»:

Artgeo
19.05.2011, 05:48
Անձամբ ես եվրատեսիլ 2012-ին առաջարկում եմ Լիլիթ Հովհաննիսյանի թեկնածությունը:
Մեծ հույսեր եմ փայփայում, որ այնտեղից հետ չի գա:

zanazan
19.05.2011, 09:47
Ինչի եք ետքան մտածում ով գնա ...ենքան ուզող կաաաա, հլա թող դռները բացեն տեսեք ինչքան մարդ կգնա, կտեսնի, կլսի, կպսակվի ու նոր ունկնդիրներ կծնի ազեռների երգերի համար...
Հիմա որ դռները փակ են ամեն տարի գիտե՞ք քանի հոգի ա գնում թուրքիա իրանց հացն ուտում,արաղը խմում հետն ել ափռ ցփռ հայերի կենացը խմում. Մեր իրականությունն ես ա, կայֆավատ ենք ըլնում ազգովի ցեղասպանությունների արանքը ընկած ժամանակահատվածում...

Chuk
19.05.2011, 10:31
Խնդրում եմ բացատրել ինձ, սա երաժշտական մրցույթի հերթական փուլի՞ մասին թեմա ա, թե՞ ազգամիջյան թշնամանքի, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ձեր ատելի երաժիշտների, ազգայնամոլության ու նման բաների :'

Արէա
19.05.2011, 10:50
Իմ կարծիքով մասնակցել պետք ա, չեմ կարծում, որ դա էդքան վտանգավոր ա, որքան պատկերացնում են:

Իսկ որպես մասնակից, շատ կուզեի գնար Բամբիռը, իրանց խելառ երգերից մեկով:
(Առանց դհոլ զուռնայի, առանց քոչարու ու ուզունդարայի, առանց նռան ու ծիրանի)

Լուսաբեր
19.05.2011, 10:55
Ժամանակից շատ չեք առաջ ընկնում ժողովուրդ :think
Ով գնումա գնա, ինձ համար մեկա, բայց համարյա համոզված եմ, որ մյուս տարի շատ ավելի լավ կներկայանանք :)

հ.գ. մեկ էլ չեմ հասկանում խի եք տենց խառնվել իրար, թե ով գնա, ինչ կերգի, ինչ կհագնի....:pardon

Ձայնալար
19.05.2011, 10:57
Ժողովուրդ, արդեն որոշված ա մասնակիցը


http://www.youtube.com/watch?v=6X44vPGKVLY

Ռուֆուս
19.05.2011, 11:16
Մոդերատորական. Թեման փակվում է, քանի որ մինչև հիմա չկա պաշտոնական հայտարարություն այն մասին, թե արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է Եվրատեսիլ 2012 երգի մրցույթին: Իսկ հիմա թեմայում քննարկելու նյութ չկա և միտում կա, որ այն կդառնա ազգամեջյան թշնամանքի, թեմայից դուրս գրառումների, զվարճանքի ու խրախճանքի վայր: