PDA

Դիտել ողջ տարբերակը : aysor.info - այսօրվա վերջին նորությունները

Txa
18.05.2011, 20:49
Ձեզ ենք ներկայացնում http://www.aysor.info նոր կայք նորությունների,միշտ լինելու են թարմ նորություններ,և մի առանձնահատկություն է նաև ունի այս կայքը,որ բոլորը կարող են նորություն ավելացնել (իհարկե մեր ստուգելց հետո կհրապարակվի) այսինքն բոլորտ կարող եք լրագրող լինեն:) եթե դուք տեսնում եք արտառոց մի դեպք,կամ ավտովթար դուք նկարահանում եք բջջային հեռախոսով և տեղադրում եք մեր կայքում,կամ ուղարկում եք մեզ:Կայքը դեռ նորա հնարավոր են լինեն թերություներ բայց մենք ամեն օր աշխատում ենք ինչը նկատում ենք շտկում ենք:)

Աթեիստ
18.05.2011, 21:57
1. «Մայիսի 21-ի առավոտյան 6:00-ին Աստված իջնելու է երկիր» - էս ո՞նց եք ստուգել:
2. Ինչու՞ են նորությունների բաժինները ռուսերեն:

Հարցերը հռերտորական են, քանի որ ես նման բան տեսնելուց հետո (խոսքը ռուսամոլության մասին է) էլ նման կայքեր չեմ մտնում (աշխատում եմ չմտնել):

Chuk
18.05.2011, 22:08
Նյութ. Մայիսի 21-ի առավոտյան 6:00-ին Աստված իջնելու է երկիր (http://aysor.info/news/330)
Մայր աղբյուր՝ neonews.am (http://neonews.am/2010-11-24-09-03-35/item/7346)

Neonews.am կայքի ստորին հատվածում գրված է.

© 2010 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նյութեր արտատպելիս հղումը NeoNews.am-ին պարտադիր է:

Aysor.info կայքում neonews.am-ի վրա հղում չգտա

Այլ նորություն. Ոստիկանությունը պարզել է «Եհովայի վկաների» ինքնությունը, ովքեր սպառնացել էին քահանային (http://aysor.info/news/310)
Մայր աղբյուր. news.am (http://news.am/arm/news/59706.html)

News.am կայքի ստորին հատվածում գրված է.

© 2009-2011 NEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը NEWS.am-ին պարտադիր է:

Aysor.info կայքում news.am-ի վրա հղում չգտա

Եզրակացություն. Նյութերը հեղինակային չեն, պատճենվում են այլ լրատվական կայքերից: Կայքերի հեղինակային իրավունքները չեն պաշտպանվում, կայքերում նշված պահանջները չեն կատարվում՝ ըստ ամենայնի առանց հեղինակների համաձայնության: Սա նշանակում է այլոց աշխատանքի յուրացում: Պլագիատոր կայք հաջորդ անգամ չեմ այցելի:

Txa
18.05.2011, 22:44
Նյութ. Մայիսի 21-ի առավոտյան 6:00-ին Աստված իջնելու է երկիր (http://aysor.info/news/330)
Մայր աղբյուր՝ neonews.am (http://neonews.am/2010-11-24-09-03-35/item/7346)

Neonews.am կայքի ստորին հատվածում գրված է.

Aysor.info կայքում neonews.am-ի վրա հղում չգտա

Այլ նորություն. Ոստիկանությունը պարզել է «Եհովայի վկաների» ինքնությունը, ովքեր սպառնացել էին քահանային (http://aysor.info/news/310)
Մայր աղբյուր. news.am (http://news.am/arm/news/59706.html)

News.am կայքի ստորին հատվածում գրված է.

Aysor.info կայքում news.am-ի վրա հղում չգտա

Եզրակացություն. Նյութերը հեղինակային չեն, պատճենվում են այլ լրատվական կայքերից: Կայքերի հեղինակային իրավունքները չեն պաշտպանվում, կայքերում նշված պահանջները չեն կատարվում՝ ըստ ամենայնի առանց հեղինակների համաձայնության: Սա նշանակում է այլոց աշխատանքի յուրացում: Պլագիատոր կայք հաջորդ անգամ չեմ այցելի:

եթե չեմ սխալվում վերեվը գրել եմ կայքը նորա,և հլը լրագրողներ չկան,ես եմ տեղադրել ետ նորություները,շուտով կլիեն դրանք սաղ ջնջվել են,ու լինելու են հեղինակային,ետի մեկ երկրերդ ես նորությունը «Մայիսի 21-ի առավոտյան 6:00-ին Աստված իջնելու է երկիր» ռուսական կայքորում լիքնա,ետի նոօնմյուզը չի հորինել.
և հետո կայքի հիմանական իմաստը ենա որ մարդիկա իրանց տեսած ավտովթարնեը կամ այլ արտառոց դեպքերը տեղադրեն,բայց մեր կայքնելա ունենալու լրագրողներ.

2. Ինչու՞ են նորությունների բաժինները ռուսերեն:
հայկական դրոշ կա որ սխմես վրեն կլինի հայերեն.նորություներնել ամբողջ աշխարհիելա լինում մենակ հայկական չեն,

ու հետոել ոչ մեկը ձեզ չի խնդրում որ մտնեք կամ չմտնեք,որ շեշտել եք,ետի ձեր պռոբլեմնա ուզում եք մտեք ուզում եք չէ:
ես հատվածնել մեկնաբանի չհասկացա ինչի մասինա խոսք «խոսքը ռուսամոլության մասին է»

Chuk
18.05.2011, 22:53
ու հետոել ոչ մեկը ձեզ չի խնդրում որ մտնեք կամ չմտնեք,որ շեշտել եք,ետի ձեր պռոբլեմնա ուզում եք մտեք ուզում եք չէ:
Չէ, միայն իմ խնդիրը չի, նաև քո խնդիրն ա, պրոբլեմը: Եթե ես ինչ-որ կայք եմ բացում, իսկ հետո դրա մասին թեմա ինչ-որ ֆորումում, ապա թեմա բացելով երկու խնդիր կարող եմ հետապնդել.
1. Լսել կարծիքներ կայքի մասին, այդ թվում թերություններ ու դրանք շտկել,
2. Այցելուներ ձեռք բերել

2 համատեքստում էլ իմ ու Աթեիստի կարծիքները, որ էս ու էս պատճառներով էլ չենք մտնի, քո համար պետք է որ կարևոր լինեին :)

Իսկ քանի դեռ կայքը չունի «սեփական» լրագրողներ ու նյութերը պատճենում է այլ լրատվական կայքերից, թող բարի լինի ու նշի աղբյուրները, հարգի այլոց աշխատանքը:

Txa
18.05.2011, 23:01
հա ել խնդիր չկա ես ել գրել եմ կարծիքններ լսելու համար,բայց չեմ գրե որ ասեն ես ել չեմ մտնել.հիմա ոնցոր ես կայնեմ ասեմ քո սայթ չեմ մտնել,ինչ կասես՞ ետ նույն իրավիճակնա.ոնցոր մեկը մաշնա առնի,բերի ցույց տա փոխանակ ասեմ ես խաիս սենց օրինակ բենվեն չորա համեմատած մերսեդեսի,ասեմ լավ ե ես ինչ ես առել տար թափի եսի կալամաշկայա.դրա տեղը կարաիք խորհուրդ տաիք,ասեիք ես մասը լավ չի,ես բանը լավ չի բացում ես տենց բաներ եի ակնկալու լեսի,ու ուղղեի.ետ նորություննել,ասեցի հեսա շուով ջնջվելու են հիմա իմաստ չունի տազա սախի մեջ լինկը դնել.ես երկու օրա լրագրողների հետ եմ պայմանվորվում,ու որ կայքը չմտնեն տենան դատարկա տենց մի երկու բան առանց խմբագրելու փոխելու գրել եմ.բայց տենց չի լինելու կայքը.ետի ժամանակի խնդիրա,մեկը իմ ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում ետ սաղ անել:
«1. Լսել կարծիքներ կայքի մասին, այդ թվում թերություններ ու դրանք շտկել,»
պատասխանը գրել եմ,որ շուտով կլինեն մեր կայքի լրագրողները ու իրանք կտեղադրեն իրանց հոդվածները.
հա մոռոցա ասեմ կայքը աշխատումա երկու օր.եսքանը ես ես քանի օրնեմ արել

Chuk
18.05.2011, 23:13
Իրականում մեր ասածները հենց խորհուրդներ էին: Ոչ միայն թերությունների նշում, այլև ներկայացնում էինք դրանց մնալու հետևանքները: Մնացածը քո եզրակացնելու խնդիրն է:

Ի՞նչ կանեի ես:
Կդիտարկեի քննադատությունը, եթե տեսնեի որ արդարացի է, կփորձեի շտկել, քննադատողներին շնորհակալություն կհայտնեի ու նաև հույս, որ նրանք շտկումից հետո կայցելեն իմ կայք:
Եթե համարեի ոչ արդարացի, ապա կհամակերպվեի նրանց չմտնելու հետ, բայց չէի ասեի «Ձեզ ով ա խնդրել»:

Հիմա խորհուրդներ:
1. Քանի դեռ կայքը պատրաստ չի ու լիարժեք չի գործում, այն հանրությանը մի՛ ներկայացրու:
2. Ոչ մի պարագայում, ոչ մի նպատակով մի խախտիր այլ կայքերի ու հատկապես հայկական կայքերի հեղինակային իրավունքները, եթե այսուհանդերձ որոշել ես դրանք քո կայքում պատճենել, ապա ԱՆՊԱՅՄԱՆ նշի աղբյուրը,
3. Այցելուներին կայք մի փորձի բերել նյութերով, որոնք հետո ջնջելու ես: Եթե այցելուն այդ նյութերով գրավվի, ապա հետո էլ պետք է տեսնի հենց դրանք ու դրանց նմանները: Եթե ի սկզբանե որոշել ես, որ պետք է հետագայում ջնջես, ուղղակի մի տեղադրի: Եթե տեղադրել ես, ապա մի՛ ջնջիր, այլ ուղղիր սխալդ ու լրացրու աղբյուրները, հղում արա մայր աղբյուրի վրա: Այլ կայքերից նյութեր մեջբերելը դատապարտելի չէ: Հայկական տասնյակ նման կայքեր կան, որոնք նյութեր են տեղադրում՝ պատճենելով այլ հայկական լրատվական կայքերից: Դրանց մեջ կան նաև հայտնի ու հեղինակավոր կայքեր: Բայց նրանք հետևում են ՈՍԿԵ ԿԱՆՈՆԻՆ, նշում են աղբյուրը, չեն ոտնահարում այլոց հեղինակային իրավունքները, չեն յուրացնում ուրիշի աշխատանքը:
4. Կայքիցդ վերացրու լեզուներ ընտրելու հնարավորությունը: Դա իմաստավորված է, եթե լուրերը իրենք էլ լինելու են այլ լեզվով, նույն նյութերը հասանելի են լինելու տարբեր լեզուներով: Եթե փոխվելու է միայն ինտերֆեյսի լեզուն, իսկ նորությունները լինելու են միայն հայերեն, ապա գրողի ծոցն ուղարկի լեզու ընտրելու հնարավորությունը, դա ոչ մեկին պետք չի, միայն ծիծաղ կարող է առաջացնել:

Առայժմ այսքանը:
Հաջողություն եմ ցանկանում:

Txa
18.05.2011, 23:24

կայքին պետք են այցելուներ,ես սենց ասած ռասկրուտակ եմ անում,ես չեի գրելու ֆորումում,պռոստը տեսա լիքը կայքեր են գրել ասեցի ես ել գրեմ են նպատակով որ մարդիկ իմանան որ տենց կայք կա որտեղ կարան իրանց տեսած արտառոց դեպքը տեղադրել:
հղում անելը ճիշտ ես ասում համաձայն եմ բանչունեմ ասել,բայց որ մտնես տենաս մի հատ սայթում ուրի նորությոան հղում ել չես մտնի չէ՞
ես ասեցի դնեմ որ եսօր բաց չմնա ետ տեղը բայց չնշեցի հղումը.որտև հետո ջնջվելու էին,մարդկանց կայքի շուտ նորություները թարմացնելա հետաքրքրում ոչ թե մեկը մտնի նայի մի ամիս առաջ ինչա եղել,ետի ջնջելու պահով.
նորությունները լինելու են լեզվով,պռոստ ժամանակի առումով քոփի չեմ արել փլեզուները,մեր լրագրողները գրելու են փլոզվով նորությունները,
ու մենակ կատեգորիաները չի տարգմանվում ամբողջ սայթը լինելու խոսքի ռուսերեն,կամ անգլերեն.նորւթյուններով ամեն ինչով.
լեզուները դրել եմ որտեև մենակ հայ մտնողները ենքան շատ չեն լինի որ ետ կայքով գոնե լրագրողների աշխատաքի դիմաց վճարեմ,սաղ լրատվական կայքերնել մի քանի լեզվով են.գիտես մեր համարա հեշտ ետի իրեք լեզվով թարգմանել՞

Chuk
18.05.2011, 23:32
հղում անելը ճիշտ ես ասում համաձայն եմ բանչունեմ ասել,բայց որ մտնես տենաս մի հատ սայթում ուրի նորությոան հղում ել չես մտնի չէ՞
Զուտ տեղեկության կարգով ասեմ, որ ես մտնում եմ մի շարք նման կայքեր :)
Փոխարենը երբեք չեմ մտնում այն կայքերը, ովքեր պատճենում են, բայց այդ մասին չեն նշում:

Txa
18.05.2011, 23:37
Զուտ տեղեկության կարգով ասեմ, որ ես մտնում եմ մի շարք նման կայքեր :)
Փոխարենը երբեք չեմ մտնում այն կայքերը, ովքեր պատճենում են, բայց այդ մասին չեն նշում:

ես չեմ մտնի ել ետ սայթ կմտնեմ որտեղ հղուման:)
բայց հեսա կավելացնեք ետ հղումները.

Chuk
18.05.2011, 23:44
ես չեմ մտնի ել ետ սայթ կմտնեմ որտեղ հղուման:)
բայց հեսա կավելացնեք ետ հղումները.

Շատ լավ, փորձեմ նկարագրել դեպքեր ու կարծում եմ կտեսնես, որ շատ դեպքերում ինքդ էլ կարող ես մտնել նման կայքեր:

Դեպք 1. Թեմատիկ կայք: Ենթադրենք դու հետաքրքրվում ես սպորտով: Ամեն օր դու պետք է այցելես տասնյակ լրատվական կայքեր, յուրաքանչյուրի «Սպորտ» բաժնում լուրերը կարդալու համար (հայկական ու արտասահմանյան): Փոխարենը հայտնվում ա մի կայք, որի աշխատողները իրենք են այցելում այդ տասնյակ կայքերը, պատճենում սպորտին վերաբերվող, ընդ որում չկրկնվող նորությունները, դնում իրենց մոտ: Քեզ մնում է մտնել իրենց կայքը ու ծանոթանալ բոլոր նորություններին մեկ կայքից, արագ, հեշտ, ու քեզ չծանրաբեռնել ընթացքում քեզ չհետաքրքրող նորություններ տեսնելով, նույն նորությունը տարբեր կայքերում տեսնելով, տարբեր կայքեր մտնելու վրա ժամանակ ու ռեսուրս ծախսելով:

Դեպք 2. Դու գտնում ես մի կայք, որը չունի հստակ թեմատիկ ուղղվածություն, բայց պատճենում է իր մոտ տարբեր լրատվական կայքերից ամենահետաքրքիր ու հրատապ լուրերը, նրանք, որոնցից բացի ըստ էության քեզ ոչինչ չի հետաքրքրում: Նախորդ տարբերակի օրինակով դու պետք է ընտրես այցելել մեկը ու ստանալ էն, ինչ քեզ պետք ա, թե ժամանակ սպառել տասնյակ կայքեր այցելելու վրա:

Դեպք 3. Տվյալ կայքը ունի հեղինակային լրատվություն, վերլուծություններ, բայց միաժամանակ իր մոտ տեղադրում է հավելյալ լրատվություն (հետաքրքիր, արդիական, պետքական) այլ կայքերից:

Դեպք 4. Դու ուզում ես ոչ միայն կարդալ, այլև քննարկել, իսկ այս մի կայքը ոչ միայն պատճենում է նյութերը, այլ դրանք քննարկելու հնարավորություն է տրամադրում: Մայր կայքերն այդ հնարավորությունը չունեն:

Կարող են այլ դեպքեր էլ լինել :)

Txa
18.05.2011, 23:51

ետի հասկանում եմ հիմա որ ես ել վեկալեմ lenta.ru--ից կգրեմ,բայց հայկական կայքերում,ուրիշա.
իմ ասածնել կոնկրետ լրատվականի մասին եր.հիմա որ ես 10 նորություն դնեմ որ ետ սաղ կան օրինակ news.am--ում երկու հատը իմը լինի կամ խմբագրած լինի ել կմտնես՞
կգերադասես ընդեղ որտեղ ես սաղ կա,ու սենց մի բան կա հայստանւոմ ետ քո ասածի պես չեն մտածում մտածում են եթե վերցրել ես ես սայթից ուրեմն քոնը «հավայությունա»
եսի իմ փորցից եմ ասում ես մարդկանց հետ խոսալու ետ եմ եզրակացրել ու մի հոգու չէ

e-armenians
19.05.2011, 00:03
Նույնիսկ չգիտեմ, բան գրե՞մ, թե կարող է "բուռն" արձագանքով ընդունվի... :)

Չուկի գրածներին շնորհակալություն հայտնելը իմ համաձայնությունն է նրա մտահոգություններին: Չունենաք ձեր օրիգինալ նյութերը, կնշանակի, որ ավելի լավ է նույն բանը կարդալ օրիգինալ կայք(եր)ում: Հատկապես ձեր պարագայում, երբ հայալեզու վեբ-շուկան հեղեղված է տարբեր լրատվական կայքերով (ըստ որում՝ բարձրորակ եւ մեծ հեղինակություն վայելող), չհուսախաբվելու համար պետք է ստեղծել ձեր սեփականը:

Ինչ վերաբերվում է տեխնիկական հարցերին: Լավ. պատկերացնենք, որ վաղն այսօրն ունենում է իր սեփական թղթակիցները եւ իր սեփական նյութերը: Կայքի դիզայնը/ոճը/ֆոնտերի չափսը, ալ կարմիր ֆոնը, փողփողացող դրոշակները եւ այլն... չեն տրամադրում, որ մարդ հավեսով կարդա: Վորդպրեսային ստանդարտ ոճն էլ իր հերթին կայքն ավելի շուտ բլոգի է նմանեցնում: Կարծում եմ, արժե մտածել օրիգինալ եւ պարզ դիզային մասին, հեշտ նավիգացիայի, որակյալ ֆոտոնկարների... մի խոսքով, 1000+1 բանի մասին:

Աչք է ծակում նաեւ հղումներում /category/ -ի մշտական կրկնությունը, օգտվեք այս պլագինից (http://wordpress.org/extend/plugins/wp-no-category-base/) եւ հեռացրեք category-ին ու-էռ-էլներից:

Ի վերջո, մի հարց կա, որն ամեն վայրկյան պետք է նստած լինի ձեր ուղեղում՝ իսկ ինչո՞ւ պետք է մարդիկ մտնեն այսօր.ինֆօ եւ ոչ նյուզ.ամ, թերթ.ամ եւ այլն...

Հ.Գ. ՚ռասկրուտկա՚ անում են սովորաբար ավարտուն կայքը, թե չէ ի սկզբանե կկորցնեք բազմաթիվ այցելուներ:

AMzone
19.05.2011, 00:17
Լավ լրատվական կայքը պետքա, իմ կարծիքով ՛՛
միշտ հագեցած լինի նորություններով, թարմ.
այնպիսի նորություններով, որ կարդալու ցանկություն առաջացնի,
իր մեջ պարունակի հետաքրքրություն,
անգամ եթե վերցվածելա ինչոր մի տեղից, ապա նշված լինի դրա մասին.
կապ չունի ինքը նյութը ուրիշիցա վերցրել, եթե իրանքել են վերցնում, իրանքելեն նշում.

օրինակ itarmenia.net լրագրող չկա, եսեմ մեկ մեկ լցնում, մեկ մեկ թարգմանում տարբեր կայքերից, բայց նոյն պես վկայակոչելով սկզբնական աղբյուրը որտեղից վերցրել եմ, և եթե վերցրել եմ հայկական կայքերից նույնպես նշում եմ, չի նշվում միայն այն դեպքում, երբ ինձ հենց ինչոր ընկերոթյունից են ուղարկում փրես ռելիզի տարբերակով:

Txa
19.05.2011, 11:15
Նույնիսկ չգիտեմ, բան գրե՞մ, թե կարող է "բուռն" արձագանքով ընդունվի... :)

Չուկի գրածներին շնորհակալություն հայտնելը իմ համաձայնությունն է նրա մտահոգություններին: Չունենաք ձեր օրիգինալ նյութերը, կնշանակի, որ ավելի լավ է նույն բանը կարդալ օրիգինալ կայք(եր)ում: Հատկապես ձեր պարագայում, երբ հայալեզու վեբ-շուկան հեղեղված է տարբեր լրատվական կայքերով (ըստ որում՝ բարձրորակ եւ մեծ հեղինակություն վայելող), չհուսախաբվելու համար պետք է ստեղծել ձեր սեփականը:

Ինչ վերաբերվում է տեխնիկական հարցերին: Լավ. պատկերացնենք, որ վաղն այսօրն ունենում է իր սեփական թղթակիցները եւ իր սեփական նյութերը: Կայքի դիզայնը/ոճը/ֆոնտերի չափսը, ալ կարմիր ֆոնը, փողփողացող դրոշակները եւ այլն... չեն տրամադրում, որ մարդ հավեսով կարդա: Վորդպրեսային ստանդարտ ոճն էլ իր հերթին կայքն ավելի շուտ բլոգի է նմանեցնում: Կարծում եմ, արժե մտածել օրիգինալ եւ պարզ դիզային մասին, հեշտ նավիգացիայի, որակյալ ֆոտոնկարների... մի խոսքով, 1000+1 բանի մասին:

Աչք է ծակում նաեւ հղումներում /category/ -ի մշտական կրկնությունը, օգտվեք այս պլագինից (http://wordpress.org/extend/plugins/wp-no-category-base/) եւ հեռացրեք category-ին ու-էռ-էլներից:

Ի վերջո, մի հարց կա, որն ամեն վայրկյան պետք է նստած լինի ձեր ուղեղում՝ իսկ ինչո՞ւ պետք է մարդիկ մտնեն այսօր.ինֆօ եւ ոչ նյուզ.ամ, թերթ.ամ եւ այլն...

Հ.Գ. ՚ռասկրուտկա՚ անում են սովորաբար ավարտուն կայքը, թե չէ ի սկզբանե կկորցնեք բազմաթիվ այցելուներ:

ես ելի կգրեմ,ետի ժամանակավոր բանույթա կրել ետ վերցնելը,շուտով ետ սաղ ջնջվելու են ինչնել չի ջնջվի լինկը կդնեմ,ետի տենց մեծ պռոբլեմ չի.
դիզաինի առումով համաձայն եմ,կարմիրը աչքա ծակում,բայց ներկա պահին վորդպռեսներ հարմար դնելու որ մարդիկ հեշտ գրանցվեն,ու իրանքել նորություն ավելացնեն.ետի ելի ժամանակի հարցա,հետագայում կորոծենք փոխենք տե տենցել մնա,ժամանակը ցույց կտա
.
Ի վերջո, մի հարց կա, որն ամեն վայրկյան պետք է նստած լինի ձեր ուղեղում՝ իսկ ինչո՞ւ պետք է մարդիկ մտնեն այսօր.ինֆօ եւ ոչ նյուզ.ամ, թերթ.ամ եւ այլն...
նույն բանաել ես կարամ ասեմ,խի նյուզ.ամ,ոչ լենտա.ռւ մաիլ.ռւ՞
ամեն մի սայթ ունենամա իրա այցելուները,կոնկրետ պատասխանեմել,մտեծելու առումով,վերեվը նշել եի խի պտի մտնեն,որովհետև իմ սայթում կարան սաղել նորություն տեղադրեն,այսինքն կարողա մի հատ ավարիա լինի մեկը նկարի ուղղարկի,ետի հլը ոչ մի սայթում չլինի:)

Txa
19.05.2011, 11:26
ես մի բան հասկացա ձեզ ամենա շատը ետ լինկներ հետաքրքրում որ ետի լինի կմտնեք սաղտ,ես հեսա ետ լինկերը կդնեմ:)
ես ստեղ չեի գրել լինկեիր մասին լսելու բայց ամեն դեպքում մերսի կասշխատենք ետ ուղղությամբ,եթե քոփի անեք լինկը կդնենք.
հիմա ուզում եմ իմ գրածս հիմանական իմաստին վերադառնամ,ինչի ակնկալիքով գրել եի ստեղ.
եթե տենում եք ավտովթար,առտառոց դեպք,կամ նման մի բան,նկարահանեք և ուղարկեք մեզ,եթե դժվար չի,միքիչ փակագծերնել բացեմ իմ պլաների մասին ասեմ,մրցույթա լնելու,ու ամենա լավ նյութ տեղադրողը ստանալուա նվեր,ու նյութը շատ դիտեն մարդիկ

AMzone
19.05.2011, 12:39

կարևորը լինկերը չի, կարևորը լուրջ պրոֆեսիոնալ կայք ստանալնա, իսկ առաջնային պրոֆեսիոնալ ու լուրջ կայքի համար, դա հեղինակալին իրավունքներ չխախտելնա :)

Txa
19.05.2011, 12:52
կարևորը լինկերը չի, կարևորը լուրջ պրոֆեսիոնալ կայք ստանալնա, իսկ առաջնային պրոֆեսիոնալ ու լուրջ կայքի համար, դա հեղինակալին իրավունքներ չխախտելնա :)

ետի արդեն ուղղել եմ,գրել եմ լինկերը:)

AMzone
19.05.2011, 13:28
ետի արդեն ուղղել եմ,գրել եմ լինկերը:)

2 Լեզուն դեֆաուլթ, դիր հայերեն, որտև անգլերեննա բացում, իսկ քո մոտ անգլերենով նյութ չկա, ու գեղեցիկ տեսարան չի, բացի էտ, Գլխավոր -ը անգլերենովելա Գլխավոր, ռուսերենովել, հայերենովել, էտել դզի, page source - ի մեջից, wordpress -ի վերսիան անջատի, հոսթինգտ փոխի որ վաղը մյուս օր, սայթիթ վրեն ադրբեջանական կամ թուրքական դրոշ չկախեն. ու որ մեկ մեկել բացի. ;) մեկել էս պահը, .::ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ::.. ոնցվոր ֆրինեթի կայք լինի, 98 թվի.

Txa
19.05.2011, 13:38

մեսրի հեսա հատ հատ ուղղեմ:)
հոսթինգ իփհօստեռա,բայց փոխելու եմ վդս եմ վեկալելու,բայց ետի միքչ ուշ
ետ լեզվի պահնել պլագինի հետա կապված,ես երկու օրա դրա վրա եմ տանջվում,ես փլագինոավա լեզուները qTranslate,բայց մի հատել փլագին դրածա սայթի վրա ետ մենյուների մասը իրար հետ չեն աշխատում հիմա,ման եմ գալիս դրա մեձ ավելացնեմ ռուսերեն ու անգլերեն ու առանձին ֆայլեր սարքեմ լեզուների,հատուկ ետ փլագինի համար

AMzone
19.05.2011, 17:02

էտ լեզվի պահը ուղելը 2 րոպեյվա խնդիրա, ես ժամանակին հանդիպել եմ նույն խնդրի հետ,.. շատ հեշտա լուծելը, հետո գրեմ միտեղ, լինկ կտամ կնայես.
հոսթինգիտ համարել ասեցի, որտեվ արդեն վերջի միքանի ամսվա մեջ, 2 անգամ ջարդել են ետ սերվերը, բացի էտ մեկ բացվումա մեկ չի բացվում,

Txa
19.05.2011, 18:12

բացվելու պահը ճիշտնասած ես չեմ նկատել իմ մոտ միշտ չոտկիա,մի ամիս առաջ ես ուրիշ հոսթինգից եի օգտվում մյուս սայթերս ընդեղ էին,ենի ջարդեցին տեղափոխվել եմ ստեղ.բայց ետի մտածելու տեղա տալիս,որ ջարդել են.
ճիշտա ես միշտ բակափ անում եմ,բայց հավես ու ժամանակ չունեմ մի հատել տեղափոխվեմ.
կոնկրետ ես 18,19 սեռվենեն ջարդել տե իփհոսթերի լրիվ սեռվեռները՞
հա եթե գրես ասա,պռոստ ես ես վորդփրեսով առաջին անգամ եմ սայթ սարքում մի օրում որոշել եմ,ուսումնասիրել եմ սարքել եմ.

AMzone
27.05.2011, 03:16

հատուկ քո համար: :)
http://hightech.am/showthread.php/463-qTranslate-Configuration?p=4940#post4940