Դիտել ողջ տարբերակը : Եկեղեցական ծեսով թաղման արարողություն
Վերջին շրջանում եկեղեցում հոգեհանգստի արարողություն անցկացնելը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Այդ առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնիսկ նամակներ է ստացել բնակիչներից, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնել իրենց շրջանի եկեղեցում հաճախակի ննջեցյալի դի դրվելու կապակցությամբ: Զրուցակիցների փոխանցմամբ, ովքեր իրենց հանգուցյալի հոգեհանգիստն անցկացրել են եկեղեցում, դին մեկ օր եկեղեցում պահելու համար պետք է վճարել 100-200 հազար դրամ, երբեմն նույնիսկ ավելի: Տեր-Վահրամը հերքում է, որ եկեղեցում հոգեհանգստի արարողություն անցկացնելու համար սակագներ կան: «Եկեղեցում որեւէ արարողություն սակագին չունի, ինչ որ տրվում է, տրվում է մարդկանց կողմից եւ նրանց ցանկությամբ: Գումարները տարբեր կերպ են տնօրինվում, եկեղեցու հոգեւոր հովիվները գումարները տնօրինում են եկեղեցու կարիքները հոգելու, աշխատակիցների վարձատրության համար եւ այլն»,- ասել է նա: Գումարից բացի` հոգեհանգստի արարողության համար անհրաժեշտ է նաեւ գինի, ալյուր, ձեթ:
Շատ լավ կլինի, եթե էդ սովորույթը դառնա համատարած, և տներում, ընդհանրապես, հանգուցյալի դին չդնեն։ Այդպես հարազատների համար ավելի հանգիստ է և ճիշտ։ Եվ ընդհանրապես, ամբողջ քաղաքակիրթ աշխարհում է այդպես։
Morg-ի մտահոգությունը տեղին է: Ցավոք դեռ կան եկեղեցու սպասավորներ, որոնց համար եկեղեցում ծառաելը աշխատանք է համարվում այլ ոչ թե պարտականություն :
Կարծում եմ 1օր եկեղեցում պահելը ճիշտ չի, եթե համայնքում կա մեկ եկեղեցի և կան երկու և ավելի ննջեցյալներ, ո՞նց կլինի:
Morg-ի մտահոգությունը տեղին է: Ցավոք դեռ կան եկեղեցու սպասավորներ, որոնց համար եկեղեցում ծառաելը աշխատանք է համարվում այլ ոչ թե պարտականություն :
Կարծում եմ 1օր եկեղեցում պահելը ճիշտ չի, եթե համայնքում կա մեկ եկեղեցի և կան երկու և ավելի ննջեցյալներ, ո՞նց կլինի:Կարծում եմ ավելի լավ կլիներ հենց նման հաստատություններ բացեին, որտեղ հնարավոր կլիներ պահել դին, պարտադիր էլ չի հենց եկեղեցում:
Մոդերատորական. Թեմայի անհարկի երկար վերնագիրը, որի մի մասը նույնիսկ չէր երևում, փոխարինվել է ավելի համապատասխան վերնագրով: Որպես հստակեցում նշեմ, որ խոսքը տվյալ դեպքում ոչ թե հոգեհանգստի, այլ թաղման ծեսի մասին է: Հոգեհանգիստը պարզապես աղոթք է ննջեցյալ(ներ)ի համար, որ կարող է կատարվել անգամ երկու հազար տարի առաջ մահացածի համար: Իսկ թաղման ծեսը, ինչպես արդեն իսկ հուշում է անվանումը, հանգուցյալ քրիստոնյայի թաղման արարողությունն է՝ իր առանձին բաժիններով՝ տան կարգ, եկեղեցու կարգ, գերեզմանի կարգ և այլն: Թեմա բացելուց առաջ ցանկալի է բավարար և ճշգրիտ տեղեկություն հաղորդել այդ մասին կամ էլ գոնե թեման բացել հարցադրումով տվյալ խնդրի շուրջ, և ոչ թե սխալ ու անբավարար ինֆորմացիայով:
Մոդերատորական. Թեմայի անհարկի երկար վերնագիրը, որի մի մասը նույնիսկ չէր երևում, փոխարինվել է ավելի համապատասխան վերնագրով: Որպես հստակեցում նշեմ, որ խոսքը տվյալ դեպքում ոչ թե հոգեհանգստի, այլ թաղման ծեսի մասին է: Հոգեհանգիստը պարզապես աղոթք է ննջեցյալ(ներ)ի համար, որ կարող է կատարվել անգամ երկու հազար տարի առաջ մահացածի համար: Իսկ թաղման ծեսը, ինչպես արդեն իսկ հուշում է անվանումը, հանգուցյալ քրիստոնյայի թաղման արարողությունն է՝ իր առանձին բաժիններով՝ տան կարգ, եկեղեցու կարգ, գերեզմանի կարգ և այլն: Թեմա բացելուց առաջ ցանկալի է բավարար և ճշգրիտ տեղեկություն հաղորդել այդ մասին կամ էլ գոնե թեման բացել հարցադրումով տվյալ խնդրի շուրջ, և ոչ թե սխալ ու անբավարար ինֆորմացիայով:Տվածս ինֆորմացիան ճշգրիտ է հարգելի մոդերատոր: Իսկ ինչ վերաբերվում է հոգեհանգիստ, կամ թաղում բառերին, կարծում եմ ընթերցողը հասկանում է, թե ես ինչ ի նկատի ունեմ: Դժվար թե թեմայի մեջ ուզենայի քննարկել Ձեր ասած երկու հազար տարի առաջվա մարդկանց հոգեհանգստի մասին: Շնորհակալություն տուգանային միավորներ չտալու համար:
Տվածս ինֆորմացիան ճշգրիտ է հարգելի մոդերատոր: Իսկ ինչ վերաբերվում է հոգեհանգիստ, կամ թաղում բառերին, կարծում եմ ընթերցողը հասկանում է, թե ես ինչ ի նկատի ունեմ: Դժվար թե թեմայի մեջ ուզենայի քննարկել Ձեր ասած երկու հազար տարի առաջվա մարդկանց հոգեհանգստի մասին:
Եթե ճշգրիտ լիներ, հարգելի Մորգ, երկար բարակ մոդերատորական չէի գրի: Եթե ես գրում եմ տանձ՝ հույս ունենալով, որ ընթերցողը կհասկանա, որ համենայնդեպս ի նկատի ունեմ խնձոր, դա դեռ չի նշանակում, որ գրածս ճշգրիտ է: Թեման բացել եք՝ վերնագիրն ու մի քանի նախադասություն պատճենելով Նյուզ.ամ-ի այս հոդվածից (http://news.am/arm/print/59707.html): Նման դեպքերում սովորաբար հղում են տալիս, նյութն էլ տեղադրում գոնե հիմնական մասով:
Շնորհակալություն տուգանային միավորներ չտալու համար:
Խնդրեմ: Բայց եկեք էլ չշարունակենք: :)
Զրուցակիցների փոխանցմամբ, ովքեր իրենց հանգուցյալի հոգեհանգիստն անցկացրել են եկեղեցում, դին մեկ օր եկեղեցում պահելու համար պետք է վճարել 100-200 հազար դրամ, երբեմն նույնիսկ ավելի:
Այո, դա այդպես է: Ես իքնս ականատես եղել եմ:
Տեր-Վահրամը հերքում է, որ եկեղեցում հոգեհանգստի արարողություն անցկացնելու համար սակագներ կան: «Եկեղեցում որեւէ արարողություն սակագին չունի, ինչ որ տրվում է, տրվում է մարդկանց կողմից եւ նրանց ցանկությամբ: Գումարները տարբեր կերպ են տնօրինվում, եկեղեցու հոգեւոր հովիվները գումարները տնօրինում են եկեղեցու կարիքները հոգելու, աշխատակիցների վարձատրության համար եւ այլն»,- ասել է նա:
Հիմա ինչ, որ այդպիսի առիթ չլինի եկեղեցու աշխատողները չե՞ն վարձատրվելու, թե՞ քահանաներն իրենց գրպանից են վճարելու: :oy
Կարծում եմ ավելի լավ կլիներ հենց նման հաստատություններ բացեին, որտեղ հնարավոր կլիներ պահել դին, պարտադիր էլ չի հենց եկեղեցում:
Այո, իհարկե… հնարավոր է, որ ամեն օր հանգուցյալ լինի եկեղեցում ու մարդիկ չկարողնան գնալ եկեեղեցի:
Lionne_en_Chasse
19.05.2011, 01:09
Այո, իհարկե… հնարավոր է, որ ամեն օր հանգուցյալ լինի եկեղեցում ու մարդիկ չկարողնան գնալ եկեեղեցի:
Կամ էլ եկեղեցում հատկացնեին փոքրիկ սենյակ, որը բոլորովին կապ չէր ունենա գլխավոր սրահի հետ: Այդպես եկեղեցի այցելող հավատացյալները ոչ կտեսնեին, ոչ էլ գլխի կընկնեին եկեղեցում հանգուցյալի "առկայության" ( չգիտեմ հարմար բառ ա թե չէ) մասին: Իսկ հարազատներին հատուկ ժամեր հատկացնեին այցելության համար: Եվ թեպետ եկեղեցում հոգևոր ծառայությունը "օրենքով" անվճար պետք է լինի, բայց ավելի լավ կլիներ ինչ-որ գումար սահմանեին, որպեսզի "անփութորեն" չվերաբերվեին թե հանգուցյալի, թե սրահի հետ ( օրինակ սրահը մաքուր պահեին, դուռ փակ... ու հազար ու մի մանրուք կա):
Համ էլ էս մեր խեղճ ժողովուրդը էլ մազոխիստական տանջանքների իրեն չէր ենթարկի հանգուցյալին տանը պահելով: Դա շաաաաաաատ վնասակար ազդեցությունա թողնում մարդկանց հոգեկանի վրա ( նաև ցավակցող այցելուների):
ՈՒ հետո շատ լավ կլիներ, եթե էդ սիրտ սղոցող դուդուկն էլ վերացնեին: Ինչքանով ես գիտեմ ( եթե չեմ սխալվում) քրիստոնեական օրենքներով հանգուցյալի թաղման ժամանակ երաժշտությունը արգելված է, ավելին դա մեղք է համարվում, կապ չունի ողբացնող դուդուկա թե սակսափոն:
Կարծում եմ ավելի լավ կլիներ հենց նման հաստատություններ բացեին, որտեղ հնարավոր կլիներ պահել դին, պարտադիր էլ չի հենց եկեղեցում:
Կամ էլ եկեղեցում հատկացնեին փոքրիկ սենյակ, որը բոլորովին կապ չէր ունենա գլխավոր սրահի հետ: Այդպես եկեղեցի այցելող հավատացյալները ոչ կտեսնեին, ոչ էլ գլխի կընկնեին եկեղեցում հանգուցյալի "առկայության" ( չգիտեմ հարմար բառ ա թե չէ) մասին: Իսկ հարազատներին հատուկ ժամեր հատկացնեին այցելության համար: Եվ թեպետ եկեղեցում հոգևոր ծառայությունը "օրենքով" անվճար պետք է լինի, բայց ավելի լավ կլիներ ինչ-որ գումար սահմանեին, որպեսզի "անփութորեն" չվերաբերվեին թե հանգուցյալի, թե սրահի հետ ( օրինակ սրահը մաքուր պահեին, դուռ փակ... ու հազար ու մի մանրուք կա):
Համ էլ էս մեր խեղճ ժողովուրդը էլ մազոխիստական տանջանքների իրեն չէր ենթարկի հանգուցյալին տանը պահելով: Դա շաաաաաաատ վնասակար ազդեցությունա թողնում մարդկանց հոգեկանի վրա ( նաև ցավակցող այցելուների):
Այս առաջարկի հետ միանշանակ համաձայն եմ: Եկեղեցուն կից մատուռ պետք է լինի, որտեղ կարող է դրվել հանգուցյալի աճյունը: Այս ուղղությամբ քննարկումներ գնում են ծիսական հանձնաժողովների կողմից: Ցավոք սրտի, ներկա պահին մեր եկեղեցիները հիմնականում չունեն իրենց կից այդ մատուռները, բայց դա ամենաճիշտ լուծումը կլինի, և խնդիրը թերևս աստիճանաբար այդպես էլ կկարգավորվի:
Lionne_en_Chasse
19.05.2011, 01:37

Էստեղ շատ մտածելու բան չկա էլ: Արևմտյան երկրներում այս կարգը վաղուց են կիրառում: Էնպես որ բավական է ընդամենը "կրկնօրինակել": Կարծում եմ եկեղեցիներում բացի գլխավոր սրահից այլ սրահներ կամ սենյակներ էլ կան, որոնք կարելի է վերածել մատուռների, ինչպես Դուք նշեցիք:
Բայց ինձ հետաքրքիր է, Հայաստանում մարդիկ այս կարգը կընդունեն թե չէ: Եթե օրենքով արգելվի դին տանը պահել, ուզած-չուզած...
Հ.Գ Մինչև հիմա սարսափով եմ հիշում, թե փոքր ժամանակ պատուհանից ոնց էի նայում հանգուցյալ տանող թափորին: Մենակ ես չէ իհարկե: Հենց դուդուկի ձայն էինք առնում ամբողջ շենքով ( ահել-ջահել, նորածինը ձեռքին մայրեր....) ոնց էինք իրար կոտորում պատուհանի մոտ տեղ գրավելու համար: Կամ էլ մուտքի մոտ դագաղը տեսնելուց, ոնց էի վախենում շենք մտնել: Լավ է գոնե բախտ չի վիճակվել իսկական թաղման մասնակցել: Բայց թե պատուհանից տեսածն էլ արդեն հերիք ա
Հետո որ տեսանկյունից ուզում եք նայեք, մեկա էն ձևը, որը մեր մոտա ընդունված ... մի տեսակ քարե դարա հիշեցնում: