PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքականության նոր ծրագիր. Հայաստանի խորհրդարանի 30 տոկոսը պետք է կին լինի



Morg
18.05.2011, 17:58
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը։
Նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ չնայած կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ամրագրմանը ՀՀ Սահմանադրության մեջ, գործնականում Հայաստանում պահպանվում է գենդերային թաքնված խտրականությունը: Այսօր հայ հասարակության վերաբերմունքը կանանց նկատմամբ չի համապատասխանում միջազգային գործընթացների ժամանակակից միտումներին:

Միաժամանակ, Հայաստանը կանանց աղքատության մակարդակով եւ իշխանության մարմիններում ներկայացվածության թվաքանակով դեռեւս հետ է մնում Եվրոպայի եւ աշխարհի շատ երկրներից: Տարբեր փորձագիտական ուսումնասիրություններ կանանց եւ տղամարդկանց իրավունքների եւ հնարավորությունների իրացման ոլորտում վկայում են, որ գենդերային անհավասարության հիմքը տնտեսական ոլորտում կանանց եւ տղամարդկանց անհավասար վիճակն է, եւ հասարակության մեջ պահպանվող եւ նույնիսկ ամրապնդվող գենդերային դերերի ավանդական ընկալումները:

Ի դեպ՝ ներկայացված ծրագրում նշված է, որ հատուկ միջոցներ ձեռք կառնվեն՝ ապահովելու կանանց 30 տոկոս ներկայացվածությունը օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմիններում:

աղբյուր`news.am

Կա որևէ խտրականություն կիրառելու անհրաժեշտություն կին կամ տղամարդ պատգամավորների միջև?

davidus
18.05.2011, 18:31
Մարդիկ ինչքան հիմար կարող են լինել. սահման չկա։ ԱԺ-ում 30% կանանց ներկայություն ապահովելով գենդերային անհավասարության հարց են լուծում, հա՞։

aragats
19.05.2011, 10:02
Ամենայն հավանականությամբ ներկայիս վերնախավը «քանի որ ինքը վարկաբեկված է» նպատակ ունի իրենց կանանցով խորհրդարանը լցնի:
Բավականին խելացի քայլ ա, դեմ խոսացողներն էլ քիչ կլինեն, քանի որ դա իրենց «պարտադրված է » Եվրոպայի կողմից: