PDA

Դիտել ողջ տարբերակը : Գեղեցիկ տողեր գրքերից



davtyanhasmik
17.05.2011, 19:25
Եկեք այս թեմայում գրենք մեր կարդացած գրքերից գեղեցիկ տողեր;

Ալեքսանդր Դյումա- Ասկանիո
…և նրանք մեռնում են միացնելով իրենց սրտերը վերջին շնչի,առաջին և վերջին համբույրի մեջ…

..Միմյանց համար ապրելու մեծագույն երջանկությունից հետո բարձրագույն երջանկությունը միասին մեռնելն է…

…սիրո համար վաղվա օր չկա..

…սերը այրում է մարդու հոգին,իսկ երբ անէանում է,դու մնում ես առանց հույսի,առանց պատրանքների,առանց հավատի և մոռացում ես գտնում միայն նույնպիսի սիրո մեջ,ինչպես սիրել են քեզ թունավորված և օրհասական,և կսկսես ամրացնել սրտեռը ինչպես քոնն են ամրացնել…

…ուրախության մեջ կան վշտի սաղմեր…

…երբ սիրում ես շտապում ես բոլոր մտքերդ ու զգացմունքներդ կիսել սիրածդ էակի հետ,պատմել կյանքիդ մասին `ներկայի,անցյալի,ապագայի մասին…

…սիրո համար,ինչպես լույսի ամեն մի աղբյուրի,անհրաժեշտ է մթություն`ավելի պայծառ շողալու համար…

Chuk
17.05.2011, 19:33
Մոդերատորական. Թեման փակվում է: Գրքերից մեջբերումներ կարող եք անել արդեն գոյություն ունեցող «Մեջբերումներ (http://www.akumb.am/showthread.php/30061-Մեջբերումներ)» թեմայում: