PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչ են տալիս մեզ սերիալները?



davtyanhasmik
17.05.2011, 19:20
Այսօր հայկական բոլոր հեռուստաընկերությունները ողողված են տարբեր տեսակի ողբալի հեռուստասերիալներով:Նույն սցենարները,նույն անիմաստ թեմաները արդեն ինձ ուղղակի զզվացրել են :
Տանել չեմ կարողանում ,երբ տվյալ սերիալում նկարագվրում է դժբախտ մի մարդու կյանք և դրանով ավելի են մարդկանց հուսահատեցնում:Դեռ այնպիսի սերիալ ինձ չի հանդիպել ,որտեղ ամեն ինչ ուրախ լինի,դժբախտ պահերը նկարագվրած չլինեն:Դրամաները մեր մոտ ավելի պահանջարկ ունեն:Չեն հասկանում ,որ մեր ժողովրդին հարկավոր է մի քիչ հույս,լավատեսություն,կյանքին մի փոքր թեթև նայելու կարողություն:Միակ լուսավոր կետը նա է ,որ մեր այսօրվա երիտասարդները դեմ են բոլոր տեսակի սերիալներին:Ասում են ,որ սերիալները ունեն լավ կողմեր՝խրատական,ուսուցողական,բայց ես դեմ եմ այդ կարծիքին:«Որոգայթ» սերիալը ,երբ եթեր դուրս եկավ մեր երիտասարդները սկսեցին տառապել «գողական աշխարհ» հիվանդությամբ,դրանից հետո դպրոցահասակ տղաները գնում էին դասի դանակները գրպաններում,անչափահասների կողմից սպանությունները շատացել էին,ժարգոնային բառերը սովորական էին դարձել:Մի օր էլ երկու աղջիկ քայլում էին դեպի դպրոց մոտավորապես 9-10 տարեկան կլինեին ու մեկը մյուսին պատմում էր ինչ որ սերիալ իր բոլոր մանրամասնություններով,որը չարժեր այդ տարիքի երեխան իմանար այն էլ հեռուստացույցից:Ու դրանից հետևություն ,որ դրանց մեջ դրական բան չկա:Տեսնես կգա մի օր ,որ մեր հեռուստաընկերությունները կդառնան ավելի ժամանցային,ավելի հետաքրքիր :Հուսով եմ ,որ ես դա կտեսնեմ………

Mephistopheles
17.05.2011, 19:23
… ուրեմն հարցը պետք է լինի… "ինչ են մեզնից խլում սերիալները"

Artgeo
17.05.2011, 21:21
Հասմիկ ջան, Ակումբում հատուկ բաժին կա սերիալներին նվիրված (http://www.akumb.am/forumdisplay.php/205-Սերիալներ), որտեղ մի քանի թեմա կա ընդհանուր սերիալներին և հատկապես հայկական սերիալներին վերաբերող:
http://www.akumb.am/showthread.php/10337-%D5%80%D5%A5%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1%D5%AC
http://www.akumb.am/showthread.php/169-%D5%8D%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80
http://www.akumb.am/showthread.php/34117-%D5%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BD%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB%D5%A1
http://www.akumb.am/showthread.php/39413-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80

Սիրով կկարդանք այնտեղ նաև քո գրառումները, կարծում եմ նոր թեմայի կարիք չկա:
Ի դեպ, լավ կլինի ծանոթանաս Ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/rules.php) և Ինտերնետում գրելու էթիկային (http://www.akumb.am/showthread.php/3305-%D4%BB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A3%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A7%D5%A9%D5%AB%D5%AF%D5%A1): Հատկապես կետադրական նշաններին վերաբերող հատվածները: Վստահ եմ օգուտ կլինի:

Շնորհակալություն, բարի ժամանց:

Մոդերատորական: Թեման փակվում է: