davtyanhasmik
17.05.2011, 19:20
Այսօր հայկական բոլոր հեռուստաընկերությունները ողողված են տարբեր տեսակի ողբալի հեռուստասերիալներով:Նույն սցենարները,նույն անիմաստ թեմաները արդեն ինձ ուղղակի զզվացրել են :
Տանել չեմ կարողանում ,երբ տվյալ սերիալում նկարագվրում է դժբախտ մի մարդու կյանք և դրանով ավելի են մարդկանց հուսահատեցնում:Դեռ այնպիսի սերիալ ինձ չի հանդիպել ,որտեղ ամեն ինչ ուրախ լինի,դժբախտ պահերը նկարագվրած չլինեն:Դրամաները մեր մոտ ավելի պահանջարկ ունեն:Չեն հասկանում ,որ մեր ժողովրդին հարկավոր է մի քիչ հույս,լավատեսություն,կյանքին մի փոքր թեթև նայելու կարողություն:Միակ լուսավոր կետը նա է ,որ մեր այսօրվա երիտասարդները դեմ են բոլոր տեսակի սերիալներին:Ասում են ,որ սերիալները ունեն լավ կողմեր՝խրատական,ուսուցողական,բայց ես դեմ եմ այդ կարծիքին:«Որոգայթ» սերիալը ,երբ եթեր դուրս եկավ մեր երիտասարդները սկսեցին տառապել «գողական աշխարհ» հիվանդությամբ,դրանից հետո դպրոցահասակ տղաները գնում էին դասի դանակները գրպաններում,անչափահասների կողմից սպանությունները շատացել էին,ժարգոնային բառերը սովորական էին դարձել:Մի օր էլ երկու աղջիկ քայլում էին դեպի դպրոց մոտավորապես 9-10 տարեկան կլինեին ու մեկը մյուսին պատմում էր ինչ որ սերիալ իր բոլոր մանրամասնություններով,որը չարժեր այդ տարիքի երեխան իմանար այն էլ հեռուստացույցից:Ու դրանից հետևություն ,որ դրանց մեջ դրական բան չկա:Տեսնես կգա մի օր ,որ մեր հեռուստաընկերությունները կդառնան ավելի ժամանցային,ավելի հետաքրքիր :Հուսով եմ ,որ ես դա կտեսնեմ………