PDA

Դիտել ողջ տարբերակը : Մաֆիա



Lider2006
16.02.2007, 21:12
Բարև բոլորին. Միատ խնդրանք ունեմ ու ուզում եմ ասեմ կներեք որ դրա համար թեմա եմ բացում. Գիտեմ որ մաֆիա խաղը ընդունվածա հանդիպումների ժամանակ: խնդրում եմ մեկն ու մեկը թող չալարի ու մանրամասն բացատրի ետ խաղի կանոնները: Մենակ են գիտեմ որ կարթերը բաժանում են սևերը գողերն են իսկ կարմիրները միլիցեքը: Բա հետո՞՞՞ ինչա լինում՞՞՞
Նախապես մերսի:

Guest
17.02.2007, 14:25
Մաֆիա

Խաղի կանոնները՝

1) Մասնակիցները նստում են սեղանի շուրջ այնպես, որ բոլորը իրար լավ տեսնեն:)
2) Որոշվում է, թե քանի մաֆիա, քանի քաղաքացու դեմ ա լինելու: (Սովորաբար մոտ 30%- 40% - ն է մաֆիա)
3) Վարողը բաժանում ա խաղաթղթերը, ամեն մասնակցին մեկական: Բոլոր կարմիրները քաղաքացիներն են, սևերը մաֆիաները: Մաֆիաներից առանձնանում է Դոնը, քաղաքացիներից Շերիֆը, որոնք համապատասխան սև և կարմիր տուզերն են:
4) Առաջին գիշերը: Բոլորը փակում են աչքերը, այնուհետև աչքերը բացում է մաֆիան: Ծանոդանում են միմիանց հետ և ժեստերով որոշում թե ինչ հաջորդականությամբ են սպանելու քաղաքացիներին:
5) Ցերեկ: Բոլորը լոռ են: Խոսքի իրավունքը փոխանցվում է հերթականորեն, որի ժամանակ ոչ մեկ ոչ մի այլ մեջբերում անելու իրավունք չունի: Քննարկումը սկսվում է պատահական մեկից, և շարունակվում ժամ սլաքի ուղղությամբ: Նպատակը պարզել թե ով է նստածներից մաֆիա:
Քննարկումը ավարտելուց հետո բոլորը նույն հերթականությամբ, ըստ ցանկության կարող են ինչ-որ մեկի վրա կանդիդատուրա դնեն: Որից հետո, քվեարկում են բոլոր նրանց դեմ, ում վրա կասկած է եղել: Բոլորը պիտի մասնակցեն քվեարկությանը և քվեարկեն մեկական անգամ: Ավելի շատ ձայներ հավաքած մասնակիցը դուս է մնում խաղից: Նարան տրվում է վերջին խոսքի իրավունք:
6) Գիշեր: Բոլորը փակում են աչքերը: Վարորդի կողմից, հերթով տրվում է բոլոր խաղի մեջ մնացած մասնակիցների անունները և բոլոր մաֆիաները պիտի միաժամանակ (չմոռանաք, որ փակ աչքերով) ինչ-որ նշատ տան մեկի անունի վրա (Սովորաբար իբրև կրաակոց ատրճանակից): Եթե դա նրանց հաջողվեց, նոր ցերեկ սկսվելուն պես, այդ մասնակիցը դուս է գակիս խաղից առանց վերջին խոսքի իրավունքի:
Բոլորի աչքերը դեռ փակ են: Աչքերը բացում է դոնը և հարցնում, թե ով ե շերիվ, վարորդից ստանում է պատասխան: Փակում է աչքերը: Աչքերը բացում է շերիֆը և հարցնում, թե ով է մաֆիա, վարորդից ստանում է պատասխան: Փակում է աչքերը, բոլորը աչքերը բացում են:

5 և 6 կետերը կրկնվում են այնքան, մինչև բոլոր մաֆիաները չպրծնեն (այդ դեպքւմ հաղթում են քաղաքացիները), կամ մինչև մաֆիաների ու քաղաքացիների քանակը չհավասարվի (այդ դեպքում հաղթում է մաֆիան)

Բոլոր քայլերի կատարվում են վարողի հսկողության տակ:

Lider2006
18.02.2007, 22:19
Մերսի; Շատ շատ մերսի;

Idealistka
20.02.2007, 21:21
Ավելացվել է 35 վարկյան անց
Ինչ հավես խաղ ա չէ՞ «Մաֆիան», էս տարի Ծաղկաձորում վերջապես սովորեցի իսկականը խաղալ ու զգացի դրա «համն ու հոտը»:ok ու շատ դուրս եկավ: Իսկ գիտեիք, որ հատուկ «Մաֆիայի» ակումբներ են ստեղծվել ու Դոնն էլ / անունը չեմ հիշում/ Զարուհի Բաբայանի ամուսինն ա:

Ուլուանա
20.02.2007, 22:05
Իսկ գիտեիք, որ հատուկ «Մաֆիայի» ակումբներ են ստեղծվել ու Դոնն էլ / անունը չեմ հիշում/ Զարուհի Բաբայանի ամուսինն ա:
Յա՜, տենց բան էլ կա՞... :o Առաջին անգամ եմ լսում։


Մենակ են գիտեմ որ կարթերը բաժանում են սևերը գողերն են իսկ կարմիրները միլիցեքը: Բա հետո՞՞՞ ինչա լինում՞՞՞
Ո՞նց, էդ արդեն մոռացե՞լ ես, որ մի անգամ ակումբցիներով գնացել էինք Բուսաբանական այգի, էնտեղ խաղացել ենք մաֆիա, դու էլ կայիր։ :P

Guest
11.07.2007, 18:19
Արշա՛կ, հատուկ քո համար բերում եմ դեպք, որի դեպքում հարկավոր է մարդ չհանել: :D

Խաղում մնացել են 6 հոգի, որոնցից հաստատ 2-ն են մաֆիա, բայց կասկածներ ոչ մեկի վրա չկա, կամ այդ կասկածները այդքան թույլ են, որ համարենք, բոլորի մաֆիա լինելու հնարավորությունը հավասար:

Սխալ ընտրություն կատարելու հավանականությունը հավասար է 4/6 (66.6%)-ից, իսկ սխալ կատարեկու դեպքում արդեն մաֆիան հաղթում ա քանի որ գիշերվա խբաց քազաքացուց հետի արդեն հավասարվում են քանակով քաղաքացիների հետ:

Եթե այդ ցերեկ ոչ մեկի չխբեն ապա մնում ա 5 հոգի և խաղը դեռ պարտվախ չե: Իսկ այդ դեպում սխալվելու հավանականությունը 3/5-ից է (60%), այսինքն 6 տոկոսով ավելի ճիշտ կգուշակես մաֆիային և չես պարտվի խաղը:

Շատ դեպքերում, երբ մաֆիան գտնվում է այն վիճակում, որ մնացել է 6 հոգի երկու մաֆիա, ինչպես նաև արդեն գիտեն, որ շերիֆը դուրս է եկել խաղից և լրացուցիչ պարզաբանումներ չի կարա մցնի գիշերը ինադու որ ոքի չի խբում, որ ավեանա շանսերը:) Այստեղ արդեն գալիս ա էն հետաքրքիր խաղը, թե ում նյարդերը չեն դիմանա մաֆիայի, թե քաղաքացիների…
Մի խոսքով, ապացույցը հստակ է և անժխտելի, չնայած դու դեռ կարաս էշտ քշես :D ես չեմ շարմանա:

Արշակ
13.07.2007, 15:09
Արշա՛կ, հատուկ քո համար բերում եմ դեպք, որի դեպքում հարկավոր է մարդ չհանել: :D

Խաղում մնացել են 6 հոգի, որոնցից հաստատ 2-ն են մաֆիա, բայց կասկածներ ոչ մեկի վրա չկա, կամ այդ կասկածները այդքան թույլ են, որ համարենք, բոլորի մաֆիա լինելու հնարավորությունը հավասար:

Սխալ ընտրություն կատարելու հավանականությունը հավասար է 4/6 (66.6%)-ից, իսկ սխալ կատարեկու դեպքում արդեն մաֆիան հաղթում ա քանի որ գիշերվա խբաց քազաքացուց հետի արդեն հավասարվում են քանակով քաղաքացիների հետ:

Եթե այդ ցերեկ ոչ մեկի չխբեն ապա մնում ա 5 հոգի և խաղը դեռ պարտվախ չե: Իսկ այդ դեպում սխալվելու հավանականությունը 3/5-ից է (60%), այսինքն 6 տոկոսով ավելի ճիշտ կգուշակես մաֆիային և չես պարտվի խաղը:

Շատ դեպքերում, երբ մաֆիան գտնվում է այն վիճակում, որ մնացել է 6 հոգի երկու մաֆիա, ինչպես նաև արդեն գիտեն, որ շերիֆը դուրս է եկել խաղից և լրացուցիչ պարզաբանումներ չի կարա մցնի գիշերը ինադու որ ոքի չի խբում, որ ավեանա շանսերը:) Այստեղ արդեն գալիս ա էն հետաքրքիր խաղը, թե ում նյարդերը չեն դիմանա մաֆիայի, թե քաղաքացիների…
Մի խոսքով, ապացույցը հստակ է և անժխտելի, չնայած դու դեռ կարաս էշտ քշես :D ես չեմ շարմանա:
Հայկ, մի հատ մոռացի, որ դա քո կարծիքն է ու որ շատ էս ուզում, որ այն ճիշտ դուրս գա ու ուշադիր կարդա ստորև գրվածը ու կտեսնես, որ հաշվարկիդ մեջ սխալ կա։:P
Նախ, խնդրի քո տված ձևակերպումը իրական խաղային պայմաններին չի բռնում։ Էն մեր խաղերի ժամանակվա դեպքերում այնուամենայնիվ թեկնածուներ կային, չնայած կասկածելի։ Ու դժվար թե երբևէ նենց դեպք լինի, որ բոլոր 6 մարդկանց վրա էլ կասկածը հավասար լինի։ Դա միայն տեսականորեն է հնարավոր։
Բացի դրանից, կա մի շատ կարևոր հանգամանք, որ հաշվի չես առնում։ Քաղաքացիների քվեարկության մեջ որոշակի անորոշություն կա, բայց նրանք ձգտում են մաֆիոզի հանել։ իսկ մաֆիոզները նպատակաուղղված ձգտում են քաղաքացու հանել։ Ու ստացվում է, որ եթե խաղում 6 հոգի են, որոնցից 2-ը մաֆիա, այդ դեպքում դիտավորյալ քաղաքացիներին վնասող քվեարկում են 6-ից 2-ը, այսինքն՝ 33.3%
-ը։ Իսկ եթե ցերեկով մարդ չհանեն ու գիշեր անեն, հետո դիտավորյալ քաղաքացիներին վնասող կքվեարկեն 5-ից 2-ը։ Այսինքն՝ 40%։ Այսինքն՝ քաղաքացիների տուժելու հավանականությունը մեծանում է։
Իսկ քո ասած հավանականությունները ճիշտ կլինեին, եթե բոլորի մոտ էլ անորոշ վիճակ լիներ ու բոլորն էլ ձգտեին մաֆիոզի հանել։ Բայց իրականում տենց չի. մաֆիոզներն անորոշ վիճակում չեն ու ուզում են քաղաքացու հանել։
Նենց որ չանցավ տեսությունդ ;)

Guest
13.07.2007, 15:20
Տեսությունը լավ էլ անցնում է: :P

Եթե հանկարծ մաֆիաներից մեկը սկսի նենց խաղալ, որ անպայման հանի մենակ քաղաքացու և ոչ մի դեպքում չկասկածի մաֆիաներից մեկին (հաճախ մաֆիոզները ստիպված են լինում կասկածել և քվեարկել հենց մաֆիայի դեմ), ապա միանգամից կջոկնվի նրա մաֆիա լինելը: Նենց որ հաստատ կարաս համարես, որ ցերեկով մաֆիան լավ էլ քաղաքացիների կողմից ա, մենակ տակից ա իր սև գործերը անում: Ուղղակի պետք է միշտ գնահատել բոլորի մաֆիա լինելու շանսերը և եթե բոլորի վրա կասկածը մոտավորապես հավասար է, իսկ այդպես է լինում ոչ թե տեսականորեն, այլ բոլոր լավ խաղերի դեպքում, երբ խաղում թույլ խաղացող չկա, այդ դեպքերում հաստատ սխալ ա քաղաքացի հանելը:

Արշակ
13.07.2007, 15:41
Արդեն սկսեցիր կրուտիտի գործակիցդ խոդի տալ։ :D


Եթե հանկարծ մաֆիաներից մեկը սկսի նենց խաղալ, որ անպայման հանի մենակ քաղաքացու և ոչ մի դեպքում չկասկածի մաֆիաներից մեկին (հաճախ մաֆիոզները ստիպված են լինում կասկածել և քվեարկել հենց մաֆիայի դեմ), ապա միանգամից կջոկնվի նրա մաֆիա լինելը: Նենց որ հաստատ կարաս համարես, որ ցերեկով մաֆիան լավ էլ քաղաքացիների կողմից ա, մենակ տակից ա իր սև գործերը անում:
Չէ, սպասի, ալիքները պետք չի խառնել։ Ո՞վ ասեց, թե մաֆիոզը պիտի նենց պրիմիտիվ խաղա, որ միանգամից բռնվի։ Հարցն էլ հենց այն է, որ մաֆիոզը ինչքան էլ քաղաքացի ձևանա, միևնույնն է, ի վերջո, նրա նպատակը քաղաքացի հանելն է ու նա առավելություն ունի, քանի որ գիտի մյուսների քարտերը։ Ու հիմա արի իզուր չսկսենք խորանալ հոգեբանական հնարքների բազմազանության մեջ, որովհետև հավանականությունների հաշվելու իմաստով էդ բոլոր հոգեբանական նրբությունները չեզոք են կամ չեզոքացնում են իրար։


Ուղղակի պետք է միշտ գնահատել բոլորի մաֆիա լինելու շանսերը և եթե բոլորի վրա կասկածը մոտավորապես հավասար է, իսկ այդպես է լինում ոչ թե տեսականորեն, այլ բոլոր լավ խաղերի դեպքում, երբ խաղում թույլ խաղացող չկա, այդ դեպքերում հաստատ սխալ ա քաղաքացի հանելը:
Չէ, ինչքան էլ հմուտ լինեն խաղացողները, միևնույն է խաղի ընթացքում միշտ էլ լավ ու վատ խաղերի տարբերություններ լինում են։ Ինչպես ասում են՝ միշտ էլ լավից էլ լավը կա։ Ու խաղի ելքն էլ որոշվում է հենց նրանով, թե տվյալ խաղում ո՞վ ավելի խելացի ու ճարպիկ դրսևորեց իրեն, ո՞վ ավելի լավ իր դերը տարավ։
Եթե լավ խաղացողներով մաֆիա խաղալու դեպքում կասկածները միշտ նույնը լինեին, խաղի իմաստը կկորեր։

Guest
13.07.2007, 17:30
Անգամ հաշվի առնելով այն, որ մաֆիաները միշտ խբելու են քաղաքացու, մեկ ա դուրս ա գալիս, որ չարժե հանել:
Չնայած այդ դեպքը ամենավատն ա քաղաքացիների համար, բայց…
Ու արի հավանականությունը նորմալ հաշվենք :)

6 հոգուց մաֆիան ընտրում է 4 հոգու միջև, իսկ քաղաքացին 5,
Հետևաբար մաֆիայի վրա կասկածի հավանականությունը մեկ անձի կողմից կազմում է 1/5 (20%) իսկ քաղաքացունը 1/4 (25%):
Այսինքն քաղաքացու դուրս գալու հավանականությունը խաղից 25 տոկոսով մեծ ա քան մաֆիոզիինը: Փաստորեն, քո ասած ամենավատ դեպքում, երբ նենց լավ էլ խաղացել են մաֆիոզները և հարկ չունեն կասկածելու մյուս ընկերոջ վրա քաղաքացու հանելու հավանականությունը ստացվում է 60 տոկոս:
Խի՞: Հեսա ավելի խորը բացատրեմ:
Մաֆիայինը նշանակենք x քաղաքացունը կլինի 1.25x
x + x + 1.25x + 1.25x + 1.25x + 1.25x + = 1
այստեղից x = 0.2 => երկու մաֆիայի համար 0.4 => քաղաքացու դուրս գալու հավանականությունը 60% ի տարբերություն իմ ասած ճիշտ տարբերակի, որտեղ իրականում 66% է:

Հիմա, մի հոգի հանեցինք…
այս դեպքում մաֆիան հանում է 3/5 (40%) իսկ քաղաքացին 4/5 (20%), հիմա արդեն
արդեն քաղաքացու դուրս գալու հավանականությունը երկու անգամ մեծ է հետևաբար
x + x + 2x + 2x + 2x = 1
x = 1/7
երկու մաֆիա է 2/7
Քաղաքացուն մնում է 5/7
կամ 71 տոկոս:

Տեսար, կրվար :D

Cesare
13.07.2007, 18:54
Մենք երբ դասարանով Մաֆիա ենք խաղացել ես քաղաքացի եմ ընգել :
Միշտ մեր մոտ Մաֆիան պարտվում ա : Առանց բացառության միշտ :

John
14.07.2007, 07:32
Սուտա :) մի անգամ ես կրել եմ մաֆիա եղած ժամանակ :P

Taurus
13.08.2007, 19:52
Դիլիջանում խաղացել ենք մի "օյին", որը համենայն դեպս ինձ շատ ա դուր եկել,:hands քանի որ ես վարողն էի, նախապես ներողություն եմ խնդրում, քանի որ կարող է, որոշակի սխալ պատմեմ եղածը, դե հոգնած էինք և արդեն ուշ էր:
հետաքրքրության համար պատմեմ երրորդ դեմքից:
խաղում էին՝
Ներսես:(
Շուշան:(
Աստղիկ;)
Փիլո (Philosoper):8
Jhon:hands
Rasata:B
Arisol:ok
Արշակ:think
Uluana:o
Երվանդ:angry
նստած էին թվարկված հերթականությամբ
Խաղը սկսվեց, վարողի աշքերդ հլը փակեք խոսքերով ու գնաաաաաաց
առաջին ցերեկը բոորը խաղում էին իրենց պես և ոչ մի կասկած չէին հարուցում, Փիլոն կասկածեց ու պաշտպանեց բոլորին, Հովսեփը էլի սագհին արդարացրեց, Rastan խոսեղ այնպես որ կասկածեցին իրեն, Արշակը քիչ էր խոսում, Երվանդը նույնպես, ու իրար մեջ չգիտեմ ոնչ որոշեցինոր Անահիտն ա մաֆիա ու հանեցին խաղից
Գիշերը Մաֆիան վրիպեց:o
հաջորդ ցերեկը պարզ դարձավ որ Աստղիկը կարմիր է,բայց արշակը կասկածեց նրան, հետո անկապ կասկածեցին Հովսեփին ու հանեցին, բայց ոչ այդքան ակնհայտ, քանի որ մի քանի հոգի նրան պաշտպանում էին:
և գիշերը , ինչպես սպասվում էր մաֆիան հեռացրեց 100% ոց կարմիր Աստղիկին
Ցերեկը Rastan նորից խոսեց շատ կասկածելի ու բնականաբար դուրս եկավ խաղից, միաձայն կրակեցին բոլորը, բացի Արշակից, որը կասկածում էր Շուշանին:
Գիշերը խաղից հեռանում է Շուշանը
մնացին 5 հոգի, Արշակը շշկրված խոսեց ու նրան կասկածեցին և իհարկը հանեցին:
եկավ գիշեր ու քանի որ նա եկավ պարզ դարձա որ մաֆիան 1-ից ավել չի կարող լինել, բայց մաֆիան չկրակեց:
սա խաղի ամենալարված պահն էր, խաղից հեռացած բորոր անդամները քմծիծաղով հետևում էին իրադարձություններին, քանի որ նրանք գիտեին ով ով է, մնացած 4 կասկածում էին շրաջանով իրար վրա, ավելի ճիշտ 3-ը , Նաերեն գլուխը բռնել բան չէր հասկանում, ի վերջո կարծես թե եկան նրան որ դրվեց երկու հոգու թեկնածություն, նարանք էին Փիլոն ու Ներսեսը, այստեղ ամբողջ խաղի ընթացքում խիստ եղած վարողը պահանջեց որ քվեարկեն աչքերը փակ, որպեսզի վայրկյանի տարբերություն նույնիսկ չլինի, նրանք համաձայնվեցին, փակեցին աչքերը ու քվեարկեցին....
վարողը ասաց որ եղավ ոչ ոքի, ու հանդիպելով խաղացողների վրդովված դեմքերին, բարձր ծիծաղեց, նարան միացան մնացած խաղացողները::D:D:D
Մի քանի վայրկյան Էշացած կանգնած էին եզրափակիչի 4 անդամները:
և ինչ էր եղել....՞
Վարողը բոլորին ցույց էր տվել, նույն սրտի 8-ը
իսկ գիշերը նա դուրս էր հանում իր հայացողությամբ:

Ծով
13.08.2007, 20:38
Է՛դ, դու դեմք ես, դեմք...ապրե՛ս...:D

Selene
13.08.2007, 21:05
կարող է, որոշակի սխալ պատմեմ եղածը, դե հոգնած էինք և արդեն ուշ էր:
Բայց դե դա վարողին հաստատ չէր վերաբերում, չ՞է;)
Շատ լավ ես մտածել, Taurus:hands

Guest
14.08.2007, 10:21
Շատ լավ ես մտածել, Taurus

Դե մտածելու կարիք չկար, հազար տարվա պոնտ ա: Բայց դե հաստատ կարող եմ ասել, որ Արշակը մաֆիա էր:

Cesare
14.08.2007, 11:14
Սուտա :) մի անգամ ես կրել եմ մաֆիա եղած ժամանակ :P

Ես ետ վախտ չեմ խաղացել :

StrangeLittleGirl
14.08.2007, 13:44
և ինչ էր եղել....՞
Վարողը բոլորին ցույց էր տվել, նույն սրտի 8-ը
իսկ գիշերը նա դուրս էր հանում իր հայացողությամբ:
բախտդ բերել էր, որ ես չկայի :angry
Տենց խաղերը ես շատ շուտ եմ հասկանում ;)

Dragon
15.10.2007, 17:21
Ժող ջան մի հատ մանրամասն կբացատրեք դոնի ու շերիֆի ֆունկցիան: Խաղի ընթացքում ինչպես են իրենց պահում: Շերիֆը մյուս մասնակիցներից թաքցնում ա, որ գիտի դոնին կամ մաֆիոզներին:
Ես երկուսի դերակատարությունը չգիտեմ:

Fantazy
15.10.2007, 22:05
Խաղը, անկասկած շատ լավն ա: :hands
Եթե չեմ սխալվում այն ոչ շատ հեռու անցյալում ա հնարվել, եթե ինչ-որ մեկը գիտի, թե ո՞վ է այն հնարել և ե՞րբ, ապա կարող եք այստեղ գրել: Պարզապես հետաքրքիր է:
Ես լսել եմ, որ "շառմ"-ի անդամներն են հեղինակը, բայց թե որքանով է դա ճիշտ, չգիտեմ:

Guest
19.10.2007, 16:40
Ժող ջան մի հատ մանրամասն կբացատրեք դոնի ու շերիֆի ֆունկցիան: Խաղի ընթացքում ինչպես են իրենց պահում: Շերիֆը մյուս մասնակիցներից թաքցնում ա, որ գիտի դոնին կամ մաֆիոզներին:
Ես երկուսի դերակատարությունը չգիտեմ:

Ընդանրապես դոնին յա հանաց, յա չհանաց մեկ ա, սովորական մաֆիայա էլի… ես դեռ ոչ մի անգամ չեմ տեսել նորմալ խաղացող դոնին ու նորմալ խաղացող մաֆիային, որ դոնը իր ասածի ենթատեքստում ղեկավարի խաղը իսկ մնացած մաֆինաերը հասկանան նրան ու գիշերը խբեն հենց պետք եղած մարդու…
Դոնի պարտականություններից մեծագույնն է գտնել ու շուտ վերացնել շերիֆին, որպեսզի այն չբացահայտի մաֆիոզներին:
Շերիֆի պարտականությունն է բացահայտել մաֆիոզներին, թաքցնելը իմաստ ունի այնքանով, որ շուտ չվեացնեն, որ կարողանա գիշերները ավելի շատ հարց ու փորց անի: