PDA

Դիտել ողջ տարբերակը : «Կրոն» բաժնի մոդերատորի ընտրություն



Chuk
15.05.2011, 14:46
«Անհրաժեշտ են նոր մոդերատորներ» (http://www.akumb.am/showthread.php/59999-Անհրաժեշտ-են-նոր-մոդերատորներ-2011) թեմայում «Կրոն» բաժնի համար ակումբցիների կողմից առաջարկվել են հետևյալ թեկնածությունները՝

Gardmanian (այժմ՝ Skeptic) (http://www.akumb.am/member.php/21620-Skeptic), Moonwalker (http://www.akumb.am/member.php/24112-Moonwalker), Ariadna (http://www.akumb.am/member.php/7101-Ariadna), Ձայնալար (http://www.akumb.am/member.php/5741-%D5%81%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%AC%D5%A1%D6%80), StrangeLittleGirl (http://www.akumb.am/member.php/8-StrangeLittleGirl), Հայկօ (http://www.akumb.am/member.php/15793-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D6%85), Ուլուանա (http://www.akumb.am/member.php/6-%D5%88%D6%82%D5%AC%D5%B8%D6%82%D5%A1%D5%B6%D5%A1), Արշակ (http://www.akumb.am/member.php/15-%D4%B1%D6%80%D5%B7%D5%A1%D5%AF), Rhayader (http://www.akumb.am/member.php/1601-Rhayader), afr (այժմ՝ Shah) (http://www.akumb.am/member.php/24197-Shah), Jarre (http://www.akumb.am/member.php/19517-Jarre):

Թեկնածուներից շատերը հրաժարվել են կա՛մ ակումբում ընդհանրապես մոդերատոր լինելու առաջարկից, կա՛մ էլ «Կրոն» բաժնում մոդերատոր լինելու առաջարկից:

«Կրոն» բաժնում մոդերատոր լինելու համար թեկնածությունը քվեարկության դնելու համար համաձայնվել են Gardmanian (այժմ՝ Skeptic) (http://www.akumb.am/member.php/21620-Skeptic), Moonwalker (http://www.akumb.am/member.php/24112-Moonwalker) և Jarre (http://www.akumb.am/member.php/19517-Jarre) մասնակիցները:

Քվեարկությունը կազմակերպվում է փակ՝ ոչ մեկին չկաշկանդելու համար: Այն բազմակի ընտրությամբ է: Բացառված չէ, որ քվեարկության արդյունքներն ամփոփելուց որոշվի մոդերատոր «նշանակել» ոչ միայն ամենաշատ քվեները ստացողին, այլ ամենաշատ երկու քվեները ստացողներին, եթե ձայների տարբերությունն այնքան էլ մեծ չի: Բաժնում մոդերատոր է շարունակելու մնալ, նաև, Monk-ը:

Առաջինը բացվում է այս բաժնի մոդերատորության քվեարկությունը, քանի որ ամենահրատապն է: Սակայն առաջիկա օրերին կբացվեն նաև մյուս բաժինների համար քվեարկություններ: Ներկայումս զբաղված եմ թեկնածուների հետ իրենց թեկնածության առաջարկները համաձայնեցնելով, ինչպես նաև բաժինների խնդիրները հստակեցնելով (օրինակ կան թեկնածուներ կոնկրետ ենթաբաժինների համար, մինչդեռ ձեռնտու է, որ մոդերատորը զբաղվի ոչ թե կոնկրետ ենթաբաժնով, այլ ողջ բաժնով՝ իր բոլոր ենթաբաժիններով):

Քվեարկությունը կտևի մեկ շաբաթ: Թեման բաց է նաև քննարկումների համար: «Բոլորին դեմ եմ» կետ գոյություն չունի, որովհետև պետք է ընտրենք եղած թեկնածուների մեջից:

Շինարար
15.05.2011, 14:49
Քանի որ բոլորին դեմ կետ գոյություն չունի, ես ուղղակի ասեմ. ես կոնկրետ «Կրոն» բաժնում 3-ի թեկնածությանն էլ դեմ եմ: :tomato

Lion
15.05.2011, 16:27
Թող չնեղանան ինձնի իմ երկու ֆորումցի կոլեգաները, բայց ես Moonwalker-ի օգին կարտահայտվեին: Կրթված, հումորով, լայնախոհ, չափի ու տակտի խորը զգացումով - ինձ թվում է այս բաժնի համար նրանից լավ մոդերատոր չի լինի:

My World My Space
15.05.2011, 16:39
Սկեպտիկը չեմ կարծում թե այս բաժնում լավ մոդերություն կանի, հիշելով նրա գրառումները դարվինիզմի ու աստվածաբանության թեմաներում: ԻՄՀԿ խասյաթ ունի ընդհանուր խինդ ու ծիծաղին խառնվելու, խմբավորված ղժժալու , իսկ էս բաժնում կրոնական առումով ավելի հավասարակշիռ մարդ ա պետք:

Թեև հիմա չեմ կարող ասել ո՞նց ա գրառումներ անում, որովհետև վերոհիշյալ թեմաներում նրա գրածները կարդալուց յհետո կրոնի հետ կապ ունեցող թեմաներում նրա գրառումներին չեմ հետևում....

Հ.Գ. Ի դեպ ասեմ, որ մյուս երկու թեկնածուներին էլ առանձնապես կողմ չեմ:
Ժառը շատ բարի ա մոդեր լինելու համար, և ամենայն հավանականությամբ «թույլ» մոդեր կլինի...
Moonwalker-ի համար բան չունեմ ասելու, թող փորձի...

Հ.Հ.Գ. կներեք իհարկե հարգելի Սկեպտիկ և Ժառ

Ռուֆուս
15.05.2011, 16:50
Ես դեմ եմ Ժառռին, ինքը չափից դուրս լավն ա մոդեր լինելու համար :)) (ասածս էն չէ, որ Սկեպտիկն ու Մունուոքերը վատն են :)))

Մի խոսքով, եթե սիրում ու հարգում եք Ժառռին, խնդրում եմ իր օգտին չքվեարկել, փոխարենը քվեարկել Սկեպտիկի ու Մունուոլքերի օգտին, ովքեր միասին շատ լավ մոդերություն կանեն՝ միմյանց լրացնելով: Ես հավատում եմ երկուսի ուժերին :yahoo

Ariadna
15.05.2011, 17:07
Սկեպտիկը չեմ կարծում թե այս բաժնում լավ մոդերություն կանի, հիշելով նրա գրառումները դարվինիզմի ու աստվածաբանության թեմաներում: ԻՄՀԿ խասյաթ ունի ընդհանուր խինդ ու ծիծաղին խառնվելու, խմբավորված ղժժալու , իսկ էս բաժնում կրոնական առումով ավելի հավասարակշիռ մարդ ա պետք:


Էէէ, Հով ջան, հենց մոդեր ես դառնում, միանգամից ոնց որ գլխիդ տան, էլ ինչ խինդ, ինչ ծիծաղ, սեփական փորձից եմ ասում :)) Մինչև մոդեր դառնալս Բագի հետ անընդհատ կռվում էի, թե մարդ ինչքան պետք ա տափակ լինի, որ էս կամ էն գրառումը տուգանի, հիմա խելոք–խելոք, տափակ–տափակ տուգանում եմ :))

Չամիչ
15.05.2011, 17:07
Բայց ես լավ մոդերատոր էի չէ՞ կրոն բաժնում:nyam:)

Ես էլ եմ moonwalker-ին կողմ::drinks

հովարս
15.05.2011, 18:03
Ես ակումբում նոր անդամ եմ, և եթե ձայն ունեմ, կարծուն եմ որ այս երկուսի (Skeptic & Moonwalker)-ի համագործակցելը ճիշտ կլինի:


հ.գ.

իսկ Monkը ին՞չ առաջարկ ունի:

Նետ
15.05.2011, 18:44
Ես դեմ եմ Ժառռին, ինքը չափից դուրս լավն ա մոդեր լինելու համար :
ես բավականաչափ վատն եմ(անզիջում.ագրեսիվ.կռվարար)ինձ մոդեռատոր չէ՞ք կարգի։


Մի խոսքով, եթե սիրում ու հարգում եք Ժառռին, խնդրում եմ իր օգտին չքվեարկել, փոխարենը քվեարկել Սկեպտիկի ու Մունուոլքերի օգտին,Կարծում եմ անհարկի նախնտրական քարոզչություն ես իրականացնում։Արդարության դեմ չմեղանչելու համար ճիշտ կլինի արգելել նման քարոզչությունը։Մասնակիցները թող միայն հայտնեն իրենց կարծիքները. առանց կոչերի։

ովքեր միասին շատ լավ մոդերություն կանեն՝ միմյանց լրացնելով: Ես հավատում եմ երկուսի ուժերին :yahooԻ՞նչ ասել է լրացնել։Հակադիր տրամադրված մոդեռատորների առկայությունը չի՞ վկայի արդյոք մոդեռատորական սուբյեկտիվության մասին։Այսինքն՝ եթե մոդեռատորը պետք է հետևի օրենքին.ապա ի՞նչ կապ ունի նրա անձնական դիրքորոշումը։

Monk
15.05.2011, 21:05
Քվեարկել եմ երեքին էլ կողմ: Բնականաբար ոչ թե կողմերից որևէ մեկին չնեղացնելու մղումով, այլ որ իրոք երեքին էլ կողմ եմ և գտնում եմ, որ երեքն էլ տարբեր առավելություններով օգտակար կլինեն «Կրոն» բաժնին: Առավելություններից առաջին հերթին կնշեմ այն, որ երեքն էլ ունեն տարբեր կրոնական հայացքներ, և դա զգալիորեն կնվազեցնի ավելորդ մտավախությունները, թե մոդերատորի կրոնական հայացքով պայմանավորված կլինի նրա գործունեությունը, որի արդյունքում կտուժեն այլ կամ հակառակ տեսակետն ունեցողի շահերը (ասում եմ ավելորդ մտավախություն, քանի որ, ըստ իս, մոդերատորի գործողությունները թելադրված պետք է լինեն բացառապես օբյեկտիվ չափանիշերով, իսկ երեք թեկնածուներն էլ, առանձին վերցված, ունեն բավարար չափով համապատասխան հատկանիշները):
Անդրադառնամ թեր և դեմ կողմերին. Սկեպտիկն ու Մունվոլքերն իրենց հատկանիշներով ընդհանուր մեծ նմանություններ ունեն. երկուսն էլ երբեմն ճնշում գործադրելու աստիճանի են հասցնում սեփական հայացքներն արտահայտելը, երբեմն ագրեսիվություն են հանդես բերում և օֆֆտոպում, բայց սա օրինաչափություն չէ, զգացել եմ նշված երևույթների նվազման միտում և, կարծում եմ, մոդերատորական պատասխանատվությունը տեղ չի թողնի դրանց կրկին արտահայտման: Մինչդեռ երկուսն էլ մեծ առավելություններ. ակտիվ են, աշխատասեր, կոմպետենտ, հետաքրքրված են կրոնով, ընդհանուր հարգանք ու համակրանք են վայելում (այդ թվում նաև «հակառակորդների» կողմից), և այլն, և այլն: Կրկնում եմ ավելի վաղ ասվածս, որ բաժնում ցանկալի է երկուսի համամոդերությունը, երկուսի ընտրվելն ավելի արդյունավետ կլինի:
Ժառի հիմնական «թերությունը» տվյալ պարագայում երբեմն ծայրահեղության հասնող մեղմությունն է: Բայց մենք էլ մեր կողմից չծայրահեղացնենք ու չչափազանցեցնենք այդ հատկանիշը: Քանի որ համաձայնություն է տվել թեկնածություն առաջադրելու, ուրեմն դա արդեն իսկ մեզ համար վստահություն զգալու գրավական է, որովհետև Ժառի պես հասուն ու լուրջ մարդը հազիվ թե մեզնից վատ ճանաչի սեփական կարողությունները: Նույնը կասեմ նաև իրեն խնայելու մղումից դրդված դեմ լինելու պարագայում: Բացի այդ, մոդերատորի գործը զուտ բոբո լինելն ու աջուձախ տուգանելը չէ, իսկ հասուն, հավասարակշռված, օբյեկտիվ և հարգանք վայելող Ժառը վստահաբար մեծ օգտակարություն կբերի բաժնին:
Ժողովուրդ ջան, խնդրում եմ ներեք փիլիսոփայելու համար: Ոչ մեկի գլխին հոգեվերլուծող դառնալու միտք չունեմ: Ուղղակի, տվյալ բաժնի մոդերատոր լինելու բերումով, թերևս ամենաշատ հետևածներից մեկն եմ երեք թեկնածուներին էլ, և հույս ունեմ, որ համեստ կարծիքս մի փոքր հետաքրքիր կլինի այս հարցում:
Հաջողություն եմ մաղթում երկար սպասված կոլեգաներիս :)

Ավետիք
15.05.2011, 22:27
Ես իմ ձայնը տալիս եմ Ժառին: Մտածում եմ, որ նրա հատկությունները՝ բարությունն ու մեղմությունը, կլրացվեն մոդերատորական դիրքի իշխանությամբ, ինչը շատ լավ համադրություն է ընդհանուր մտնոլորտը բարիդրացիակամ պահելու, բայց և նպաստելու կարգ ու կանոնի առաջընթացին: Հուսով եմ նրա արդյունավետ գործունեությանը կնապաստեն և կոգնեն ինձ նման մտածողները: Քեզ հաջողություն եմ ցանկանում Ժառե, Աստված քեզ հետ:

yerevanci
15.05.2011, 23:51
Ես քվեարկեցի Moonwalker-ի օգտին (ինձ կներեն երևի Skeptic-ը և Jarre-ն), չնայած որ այս բաժինն առանց Monk-ի չեմ պատկերացնում

Kuk
16.05.2011, 01:07
Չնայած ես «Կրոն» համարյա թե չեմ մտնում, բայց իմ քվեն օգտագործում եմ, որպեսզի քվեարկության մասնակցությունը մեծ լինի, ինչը կեղծիքի դեմ պայքարի համար առաջին գործիքն է :D
Քվերակում եմ Ժառի օգտին, որովեհտև նշված մարդկանցից միայն Ժառին եմ նորմալ ճանաչում, ու բնականաբար, միայն նրան կարող եմ կողմ կամ դեմ լինել: Իսկ Ժառի մեղմությունը չեմ համարում բացասական հատկանիշ էս դեպքում, որովհետև, մեկը հենց ես, եթե կատարում եմ խախտում, ու մոդերատորը ավելի մեղմ ա վարվում, քան պետք էր, հաջորդ անգամ աշխատում եմ չխախտել իր բաժնում: Բան չունեմ ասելու, կան մարդիկ, որ հակառակը՝ նման դեպքերում չարաշահում են այդ զիջողականությունը, բայց քանի որ սա իմ քվեն է, ես այն օգտագործում եմ ինձ համար, իմ չափանիշները հաշվի առնելով:

voter
16.05.2011, 13:55
Մոդերատորին պիտի ընտրել, ոչ թե նրա համոզմունքների համար, տվյալ դեպքում կրոնական այլ միայն մեկ նպատակով, որ կանոնները պահպանի ու հետևի, որ մարդկանց հանուն արտահայտված կարծիքի չնեղեն...

Chuk
16.05.2011, 13:59
Մոդերատորին պիտի ընտրել, ոչ թե նրա համոզմունքների համար, տվյալ դեպքում կրոնական այլ միայն մեկ նպատակով, որ կանոնները պահպանի ու հետևի, որ մարդկանց հանուն արտահայտված կարծիքի չնեղեն...

Արդարությունն ու ազնվությունը մոդերատորի գլխավոր հատկանիշն են, բայց պետք է նաև հաշվի առնել, որ բազում են մարդիկ, ովքեր արդար որոշումները համարելու են ոչ արդար ու պայմանավորելու են տվյալ մոդերատորի, տվյալ դեպքում կրոնական հայացքներով: Սրանից խուսափելու համար հրաշալի զուգորդություն կստացվի, եթե բաժնում լինեն մեկից ավելի մոդերատորներ՝ տարբեր կրոնական հայացքների: Սա բնավ անհրաժեշտ պայման չէ, բայց մասնակիցների կողմից առավել վստահության արժանանալու մեխանիզմ:

ars83
16.05.2011, 17:01
Էս ինչ լավ-լավ մարդիկ են առաջադրվել: :) Դժվար ընտրության առաջ եք կանգնեցրել ընտրազանգվածին:
Բոլոր երեքի նկատմամբ հարգանք տածելով և համոզված լինելով, որ նրանցից ցանկացածն ունակ է հաջողությամբ մոդերավորել տվյալ բաժինը, ես իմ քվեն, այնուամենայնիվ, տալիս եմ Jarre-ին: Իմ կարծիքով, նա բոլոր թեկանծուներից առավելագույն չափով է տիրապետում քննարկվող հարցերին «կողքից նայելու», կրոնական հարցերի վերաբերյալ սեփական տեսակետը գնահատման չափանիշ չսարքելու հատկություններին: :hi

Jerry
16.05.2011, 21:09
Առանց խոսքերի Jarre :)

Ուլուանա
16.05.2011, 22:54
Ես դեմ եմ Ժառռին, ինքը չափից դուրս լավն ա մոդեր լինելու համար :)) (ասածս էն չէ, որ Սկեպտիկն ու Մունուոքերը վատն են :)))

Մի խոսքով, եթե սիրում ու հարգում եք Ժառռին, խնդրում եմ իր օգտին չքվեարկել
Հայկ ջան, ես էլ էի սկզբում Ժառի հետ կապված լրիվ նույն կարծիքին, բայց կարծիքս փոխել եմ :oy։ Նախ Ժառը, համաձայնելով առաջադրվել որպես մոդերատորի թեկնածու, պիտի որ շատ բաներ հաշվի առած լինի ու գիտակցի էդ բաժնի հետ կապված ողջ պատասխանատվությունը, հնարավոր դժվարություններն ու խնդիրները։ Համոզված եմ, որ լինելով լուրջ ու պատասխանատու մարդ` լիովին գիտակցում է էդքանը։ Որպես թերություն նշվեց նրա չափից դուրս մեղմ լինելը, բայց դե փորձը ցույց է տվել, որ կոնկրետ «Կրոն» բաժնում կարևորը ոչ էնքան խստությունն է, որքան ընդհանուր համերաշխությունը պահպանելու կարողությունը։ Երևի շատերը հաշվի չեն առնում, որ Ժառը նույնիսկ խիստ տարբեր մտածելակերպի մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու բացառիկ տաղանդ ունի, ինչը բազմիցս ապացուցել է։ Ու դա հատկապես «Կրոն» բաժնի մոդերատորի համար անգնահատելի առավելություն է, իմ կարծիքով։ Հանդուրժողականության մասին էլ չեմ ասում։

Mephistopheles
16.05.2011, 22:59
ես կուզենայի կամ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, կամ Կճոյան… կարա՞նք էս տարբերակներն ավելացնենք

Chuk
16.05.2011, 22:59
ես կուզենայի կամ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, կամ Կճոյան… կարա՞նք էս տարբերակներն ավելացնենք

Ցավոք առաջադրումների ժամկետն ավարտվել է:

Sagittarius
17.05.2011, 01:04
Էս բաժինը ոնց հասկացա մահվան խումբն ա :))

բավականին դժվար ա ընտրություն կատարելը

Dayana
20.05.2011, 17:01
Չնայած Կրոնի բոլոր ժամանակների ամենալավ մոդերատորն իմ ձեդոն ա, բայց ընկերովի գործը լավ բան ա: Ձայնս Ժառին եմ տվել, որովհետև երեք թեկնածուներից միայն նրան եմ ճանաչում՝ թե՛ Կրոն բաժնում, թե՛ նրանից դուրս: :)

Moonwalker
21.05.2011, 14:56
:))

Քանի որ մինչև քվեարկության ամփոփումը ու միգուցե վաղն ամբողջ օրը ըստ երևույթին չեմ հասցնի Ակումբ մտնել, հիմա կգրեմ:

Նախ քվեարկության պատկերը ինձ համար մի քիչ անսովոր ստացվեց: Անկեղծ մտածում էի, որ ամենաշատ ձայներ հավաքելու էր Սկեպտիկ Գագոն (ոնց որ պատգամավոր-մականունավոր լինի:D), ում օգտին և քվեարկել եմ (մի վայրկյան անգամ չկասկացելով Ժառի պոտենցիալ մոդերական ունակությունների վրա): Բայց ոնց ասում են՝ vox populi, vox Dei. ակումբցիք մի քիչ այլ կերպ են մտածում::pardon Ու ամեն դեպքում մեր քվեարկության համար վստահ կարող ենք հերքել Ֆլակկուս Ալբինոսի պնդումը:
Շնորհավորանքներս Ժառին::hi Բարով չարչարվես թագավորես::)) (99% համոզված եմ որ քվեարկության պատկերն առանձնապես էլ չի փոխվի)

Ու առանձնահատուկ մերսի բոլոր էն ակումբցիներին, ովքեր իմ համար են քվեարկել: Վերջիվերջո եթե ստանում ես քվեարկությանը մասնակցածների (էս պահի դրությամբ) կեսից նույնիսկ մի փոքր ավելիի (!! :o) վստահությունը, նշանակում ա, որ դու, այնուամենայնիվ, քեզնից ինչ որ բան ներկայացնում ես:;)

Մանուլ
21.05.2011, 21:59
Իսկ ես գիտեի` ամենաշատը 2 հոգու կարող ենք ընտրել հարցման մեջ, փաստորեն բոլորին ձայն տվողներ էլ են եղել :):
Դժվար էր 3 թեկնածուներից 2-ին ընտրելը, որովհետև իմ կարծիքով 3-ն էլ համապատասխանում են էդ պաշտոնին: Որոշեցի ձայնս Skeptic-ին ու Moonwalker-ին տալ: Քանի որ Monk-ը հաճախ չի մտնում Ակումբ, իսկ քրիստոնյա մոդեր պետք է, էդ պատճառով էլ Moonwalker: Ու քրիստոնեության «դեմ» հավասարակշռությունը պահպանելու համար նպատակահարմար եմ գտնում, որ Skeptic-ը լինի մոդեր:
Դա չի նշանակում, որ Ժառի մոդերատորությանը դեմ եմ: Հակառակը, կարծում եմ, որ ընդհանրապես հավասարակշռված ու արդար մարդը, անկախ կրոնական հայացքներից, լավ մոդերատոր կլինի :): Պարզապես նշված երեքից առաջին երկուսին ընտրեցի նշածս պատճառներով: Թե չէ ավելի լավ կլիներ, որ բոլորն էլ մոդեր լինեին :)):

Skeptic
22.05.2011, 21:04
Jarre ջան, միանում եմ շնորհավորանքներին: :hi

Ճիշտն ասած՝ ամենաշատ տուգանային միավորներս հենց էս բաժնում եմ ստացել, բայց դրանցից ոչ մեկի համար բողոքելու պատճառ չեմ ունեցել: Մոդերատորի ճիշտ ընտրությունը կարևորվում ա հատկապես հնարավոր կոնֆլիկտների առումով «ամենապայթյունավտանգ» բաժիններից մեկը լինելու հանգամանքով, ու կարող եմ ասել, որ Մոնքը, իրոք, օբյեկտիվության մակարդակը հնարավորինս հավասարակշռված ա պահում:
Jarre ջան, մի խնդրանք իմ կողմից. այս կամ այն մասնակցին տուգանելիս /իսկ քո օրինապահության վրա մի վայրկյան ու մի գրամ էլ չեմ կասկածում/ հանկարծ տարատեսակ մտորումների մեջ չընկնես: :))

Moonwalker, քեզ մի հատ բեեե :beee /դու կհասկանաս :))/

Ինչ վերաբերում ա ինձ, տենց էլ չկողմնորոշվեցի՝ ուզո՞ւմ էի մոդերատոր լինել, թե՞ չէ: Ամեն դեպքում, նման դեպքերում աշխատում եմ լավը տեսնել: :)


http://www.youtube.com/watch?v=1loyjm4SOa0




:sulel

Chuk
22.05.2011, 22:48
Շնորհակալություն բոլորին՝ քվեարկությանն ու քննարկմանը ակտիվ մասնակցելու համար:

Ես առայժմ չեմ շտապում շնորհավորել հաղթողին, որովհետև բացառված չի, որ ունենք ոչ թե հաղթող, այլ հաղթողներ, ինչպես որ գրել էի առաջին գրառման մեջ.

Բացառված չէ, որ քվեարկության արդյունքներն ամփոփելուց որոշվի մոդերատոր «նշանակել» ոչ միայն ամենաշատ քվեները ստացողին, այլ ամենաշատ երկու քվեները ստացողներին, եթե ձայների տարբերությունն այնքան էլ մեծ չի:

Այժմ այդ հարցը կդնեմ քննարկման ղեկավար կազմում ու վաղը որոշման մասին կտեղեկացնեմ:

Նորից բոլորիդ շնորհակալություն :)

E-la Via
23.05.2011, 03:59
Jarre, սրտանց շնորհավորում եմ, համոզված եմ, որ շատ լավ մոդերատոր կլինես :): Հիմա դու այն ապահովության զգացողության կրողն ես, պահպանիր այն ;):

Բայց չգիտես ինչի ինձ թվում է, որ նշանակվելու են երկու նոր մոդերատորներ, ու եթե այդպես լինի, նախապես շնորհավում եմ երկրորդին էլ :

Բարի մոդերատորություն ձեզ :):

Նետ
23.05.2011, 20:14
Բայց չգիտես ինչի ինձ թվում է, որ նշանակվելու են երկու նոր մոդերատորներ,
Հես ա:)

բացառված չի, որ ունենք ոչ թե հաղթող, այլ հաղթողներ

Նետ
23.05.2011, 20:22
Ինչ որ.էլի:(
ձայների վերջնահաշվարկում 50 տոկոսից ավել քվեով. նորից հաղթող դուրս գար Սերժ Սարգսյանը։:o :D

Chuk
24.05.2011, 00:17
Այժմ այդ հարցը կդնեմ քննարկման ղեկավար կազմում ու վաղը որոշման մասին կտեղեկացնեմ:
Պետք է խոստովանեմ, որ բավական դժվար քննարկում, որոշում էր:

Կարելի է ասել, որ տարաձայնություն չունեինք, որ մոդերատոր լինեն թե՛ Moonwalker-ը, թե՛ Jarre-ը, ովքեր երկուսն էլ ստացել էին քվեարկածներից 50 տոկոսից ավելիի քվեն: Բայց ունեինք ուրիշ տարաձայնություն: Մրցույթին ներկայացված երեք թեկնածուներն էլ ղեկավար կազմի համար խիստ ընդունելի ու ցանկալի թեկնածուներ էին, նրանցից յուրաքանչյուրին էլ, ըստ էության, կարող էինք անվերապահորեն վստահել մոդերատորի «ղեկը»: Ու կար կարծիք, որ գուցե իմաստավորված է երեքին էլ նշանակել մոդերատոր: Շատ չեմ խորանա դետալների մեջ, երկու տեսակետներն էլ ունեին իրենց հիմնավորումները: Մի կողմից կուզեինք, որ հնարավորինս տարբեր կրոնական հայացքներ ունեցողներ ղեկավարեին բաժինը, մյուս կողմից մոդերատորների շատ քանակը կարող էր խանգարել բնականոն աշխատանքին, քայլերի համաձայնեցնելուն և այլնին: Հաշվի էինք առնում նաև քվեարկության ժամանակ տրված ձայների քանակները. մի կողմից բավական մեծ քանակությամբ քվեներ ուներ երրորդ թեկնածուն, այսինքն, կոպիտ ասած վայելում է մեծ շերտի վստահություն, մյուս կողմից այնուամենայնիվ ձայների քանակով զիջում էր մյուս երկու թեկնածուներին, իսկ քվեարկության արդյունքների հետ հաշվի չնստել չէինք կարող:

Ի վերջո որոշվեց մոդերատորություն վստահել միայն Jarre-ին ու Moonwalker-ին: Նրանց հետ միասին մոդերատորություն շարունակելու է նաև Monk-ը:

Անձամբ ես մեկ վայրկյան անգամ կասկած չունեմ այս եռյակի անաչառ ու արդյունավետ մոդերատորության մեջ, նրանք բաժինը ծաղկեցնելու ու պահելու են հանդուրժողականության մթնոլորտում:

Jarre և Moonwalker, շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու առթիվ :) Միաժամանակ ներողություն եմ խնդրում, որ Ձեզ ներքաշում ենք այս ներվային ու պատասխանատու գործի մեջ :oy
Կարծում եմ, որ մեր համագործակցությունը արդյունավետ կլինի:


Skeptic, հետո լրացուցիչ կզրուցենք, բայց ես լիահույս եմ, որ քո հետ ևս կունենանք համագործակցություն ու խիստ հավանական եմ համարում, որ քեզ առաջարկենք այլ բաժնի մոդերատորությունը:


Բոլորին շնորհակալություն քվեարկությանը ակտիվ մասնակցության համար:

yerevanci
24.05.2011, 00:34
Շնորհավորհանքներս Jarre-ին և Moonwalker-ին, Ձեզ, իհարկե Մոնկի հետ միասին, հաճելի ու բեղումնալից մոդերություն եմ ցանկանում ;)

Rammstein
24.05.2011, 00:41
Շնորհավորում եմ, Monk ջան: :) …:))

Jarre
24.05.2011, 01:10
Ես շատ կուզենայի, որ Skeptic-ը լիներ այդ բաժնում մոդերատոր։ Անկեղծ ասած նույնիսկ վստահ էի, որ լինելու է։ Այնուամենայնիվ անկախ քվեարկության արդույնքներից կոնկրետ ինձ համար այդ բաժնի լավագույն մոդեր կլիներ հենց ինքը՝ Monk-Moonwalker-Skeptic կամ Monk-Jarre-Skeptic։ Կարծիքս պայմանավորված է ոչ թե մարդկային գործոնով, այլ օբեկտիվությունը պահպանելու։ Ամեն դեպքում անկեղծ ուրախ եմ քեզ համար, քանի որ այս քվեարկությունը քեզ ցույց տվեց, Գագ ջան, թե որքան մեծ վստահություն ես վայելում։

Moonwalker քեզ ու ինձ շնորհավորելու մասին։ Կարծում եմ շնորհավորանքներն ավելի շատ վերաբերում են վստահության փաստին։ Իսկ մնացած առումներով Ակումբում մոդեր լինելը, ի տարբերության պետական ու քաղաքական մոդելի, իր մեջ ներառում է ծառայել ակումբցիներին և չարչարվել նրանց համար հաճելի միջավայրում գրառումներ կատարելու գործին, որը ինչպես դու էլ պատկերացնում ես Կրոն բաժնում բավականին դժվար գործ է։ Բայց ուրախ եմ, որ դու էլ, ես էլ համաձայնվեցինք ու հիմա ունենք այդ հնարավորությունը։

Գար, Արշ, հուսով եմ երեքիս համագործակցությունը արդյունավետ կլինի Ակումբի և ակումբցիների համար, նաև փոխադարձ հաճելի մեր երեքիս համար։

հովարս
24.05.2011, 02:08
Շնորհավորում եմ Jarre և Moonwalker, ցանկանում եմ ձեզ իմաստություն և համբերություն:

Monk
24.05.2011, 03:18
Վերջապես, բավականին երկար ժամանակ ղեկավար կազմի, մասնավորապես Չուկի, զահլեն տանելուց հետո կարող եմ ուրախանալ, որ Կրոն բաժնում միակ վատամարդ լինողը չեմ լինի :)) Շնորհակալություն բոլորին՝ քվեարկություն կազմակերպողներից մինչև քվեարկողներ, և իհարկե, թեկնածության առաջադրվելուն համաձայնած երեք ակումբցիներին՝ Սկեպտիկին, Մունվոլքերին և Ժառին: Շնորհավորում եմ Արթուրին ու Արշակին, միաժամանակ ցավում եմ, որ չեմ կարող շնորհավորել նաև Գագիկին: Չնայած, ով գիտե, գուցե հենց Սկեպտիկին պիտի շնորհավորել, որ լավ է պրծել :) Բայց դե մեզնից պրծնել չկա, վաղ թե ուշ մեր էքս Գարդմանյան եղբայրն էլ երևի կընկնի էս փորձանքի մեջ :)) Մի խոսքով, ապրի Ակումբն ու ակումբցիները: :)