PDA

Դիտել ողջ տարբերակը : Մայիս 2011. կինոնորույթներ



Հայկօ
14.05.2011, 00:07
Հաննա / Hanna



http://i.imgur.com/nHmqy.jpg



Ֆիլմը մի աղջկա մասին է, ում մանկուց պատրաստում են պրոֆեսիոնալ մարդասպանի «կարիերայի» համար: Պատկերացրեք, թե ինչպես կզարգանար Մաթիլդայի պատմությունը, եթե Լեոնը շարունակեր զբաղվել աղջկա «կրթությամբ»: Ֆիլմի ռեժիսորը Ջո Ռայթն է («Հպարտություն և նախապաշարմունք», «Քավություն»): Կոստյումային դրամաների մեջ մասնագիտացած ռեժիսորն այս անգամ ուժերը փորձել է դինամիկ էքշն-թրիլլերների բնագավառում. հետաքրքիր է՝ ինչ կստացվի: Գլխավոր դերում Սիրշա Ռոնանն է: «Քավությունում» այս դերասանուհու բացառիկ հաջող դեբյուտից հետո ռեժիսորները բառացիորեն հերթ են կանգնել նրան նկարահանելու համար, իսկ աղջկա գրաֆիկը արդեն մի քանի տարվա համար ամրագրված է: Առաջին «երջանիկ» ռեժիսորներից մեկը դարձավ Պիտեր Ջեքսոնը՝ Սիրշային նկարահանելով «Սիրելի ոսկորները» ֆիլմում: Ռեժիսորն այնքան հավանեց այդ համագործակցության արդյունքը, որ տեղնուտեղը Սիրշային հրավիրեց խաղալու իր «Հոբբիթի» երկու մասերում: Սակայն հիմա խոսքը ուրիշ բանի մասին է:



http://i.imgur.com/kcmOp.jpg



Հատկանշական է, որ բավարար ուշադրություն դարձնելով մարտական տեսարաններին՝ Ջո Ռայթը չի մոռացել նաև գլխավոր հերոսուհու բնավորության մասին: Խոստովանենք, որ սառնարյուն մարդասպանի պրոֆեսիոնալությունն ու երազկոտ դեռահասի միամտությունը նույն կերպարի մեջ միավորելը բավականին հետաքրքիր խառնուրդ է: Ամեն դեպքում՝ թե՛ քննադատները, թե՛ հանդիսատեսները միաբերան գովում են ֆիլմը՝ հատկապես առանձնացնելով բարձր դինամիկան, հետաքրքիր օպերատորական աշխատանքը (այսպիսի ֆիլմերում երկար պլանները հազվադեպ են հանդիպում) և, իհարկե, դերասանական խաղը (Ռոնանի գործընկերներն այս ֆիլմում Էրիկ Բանան ու Կեյտ Բլանշետն են): Ֆիլմի ակնհայտ թերություններից է ցածր տարիքային շեմը. զգացվում է, որ շատ արյունոտ տեսարաններ դիտմամբ «փափկացրել են»:




http://www.youtube.com/watch?v=1zd4zGt13IE

Հայկօ
14.05.2011, 00:14
Հովիվը / Priest



http://i.imgur.com/PzI2Z.jpg



Հեռավոր ապագայում Երկիր մոլորակը դառնում է մարդկանց ու վամպիրների ռազմադաշտը: Մարդկային ընտանիքների պաշտպանը Եկեղեցին է, ում իշխանությունը տարածվում է ողջ աշխարհի վրա, իսկ հեղինակությունը քննարկման ենթակա չէ: Չար ուժերի դեմ պայքարի համար Եկեղեցու տրամադրության տակ են հատուկ նշանակության ուժերը՝ լավագույն տեխնոլոգիայով զինված և լավագույն մարտական պատրաստվածություն ունեցող ռազմիկները, ովքեր հոգևորականության էլիտան են: Սակայն երբ հովիվներից մեկը ինքնակամ գնում է իր եղբոր ընտանիքի վրեժը լուծելու, Եկեղեցին հեռացնում է նրան իր շարքերից և օրենքից դուրս է հայտարարում: Այսուհետ նրան հետապնդում են բոլորը՝ թե՛ նախկին դաշնակիցները, թե՛ մշտական թշնամիները:



http://i.imgur.com/S2428.jpg



Սա բավականին խոստումնալից նախագիծ է, որը, այնուամենայնիվ, կարող է դառնալ կրոնական թեմաներով հերթական անհաջող ֆիլմը: Ռեժիսոր Սկոտ Չարլզ Ստյուարտի նախորդ ֆիլմը՝ «Լեգեոնը», բավականին միջակ աշխատանք էր: Առաջին գնահատականները վատը չեն, սակայն ոչ ավելին: Ըստ էության՝ այս կինոն «Բլեյդի» ու «Ստորին աշխարհի» յուրօրինակ խառնուրդն է, իսկ իր կատարմամբ ավելի շուտ մոտ է վերջին «Չարի կացարանին»: Գլխավոր դերում «Լեգեոնի» աստղ Պոլ Բետանին է:




http://www.youtube.com/watch?v=hinWQiv2rVc

Հայկօ
14.05.2011, 00:18
Նորին մեծություն / Your Highness



http://i.imgur.com/XbeZz.jpg



Յոթ սարից այն կողմ, յոթ ծովից այն կողմ ապրում էին թագավորի երկու տղաները՝ Ֆաբիուսն ու Թադիուսը (Ջեյմս Ֆրանկո և Դեննի ՄակԲրայդ): Ավանդաբար՝ նրանցից մեկը գեղեցկադեմ էր ու քաջարի, և մարտի դաշտում տապալում էր բոլոր թշնամիներին: Իսկ երկրորդը թագավորի «անհաջող» տղան էր՝ պարծենկոտ ու հիմար, և տապալում էր ցանկացած գործ, որ կսկսեր: Սակայն երբ չար կախարդ Լազարը գողանում է արքայական հարսնացուին, եղբայրները ստիպված միավորում են ուժերը, ու սկսվում է բազում վտանգներով լի մի ճանապարհորդություն: Նրանց ուղեկցում են պալատական ծաղրածու Կորտնին ու անվրեպ նետաձգուհի Իզաբելը (Նատալի Պորտման):



http://i.imgur.com/DG8cd.jpg



«Ձերդ մեծություն» կոմեդիան կարող է դառնալ մայիսի լավագույն նորույթներից մեկը: Խորհուրդ ենք տալիս անպայման նայել տրեյլերը, ըստ հնարավորության՝ անգլերենով. երկու րոպե բարձր տրամադրությունն ապահովված է: Ռեժիսորը Դևիդ Գորդոն Գրինն է, ում «Անանասե էքսպրես» ֆիլմը վերջին շրջանի ամենալավ կոմեդիաներից մեկն է: Նոր ֆիլմը գերհագեցած է «գոտկատեղից ներքև» կատակներով ու այս դասի կինոների համար շատ որակյալ հատուկ էֆեկտներով: Դերասանական կազմը նույնպես աչքի է ընկնում:




http://www.youtube.com/watch?v=FplWxtPzWY8

Հայկօ
14.05.2011, 00:26
Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերում / Pirates of the Caribbean: On Stranger Tides



http://i.imgur.com/cN4vZ.jpg



Առանց աջուձախ ընկնելու ասենք. սա այս ամսվա գլխավոր բլոկբաստերն է: Ֆիլմը շարունակում է դիսնեյական լեգենդար եռերգությունը, այս անգամ, սակայն, առանց Գոր Վերբինսկիի: «Ծովահենների» չորրորդ մասի ռեժիսորն է Ռոբ Մարշալը, ում համար այս ֆիլմը մի յուրատեսակ փորձություն է լինելու: Մի բան են լավ մյուզիքլներն («Չիկագո», «Ինը») ու գեղեցիկ կենսագրական դրամաները («Գեյշայի մեմուարները»), լրիվ ուրիշ բան՝ աստղաբաշխական բյուջեով Ա դասի բլոկբաստերները, որոնք, ի թիվս այլոց, նախատեսված են ընտանեկան դիտումների համար: Բարեբախտաբար՝ ֆիլմի հաջողության առյուծի բաժինն արդեն ապահովված է. գլխավոր դերում նորից անկրկնելի Ջոնի Դեպն է, ով «համաձայնվել է» նկարահանվել այս ծովահենական էպոսի չորրորդ մասում «ընդամենը» 35 միլիոն դոլարով: Ասենք՝ ո՞վ պիտի հիշի այդ թվի մասին, երբ էկրանին հայտնվի ժամանակակից կինեմատոգրաֆի ամենախարիզմատիկ ավազակը:



http://i.imgur.com/VvAWi.jpg



«Տարօրինակ ափերին» ֆիլմն արդարացրել է իր վերնագիրը դեռ նկարահանման նախնական փուլում. ֆիլմը նկարել են աշխարհով մեկ՝ հազար ու մի տեղերում: Նկարահանումները սկսվեցին Հավայան արխիպելագի Կաուաի և Օահու կղզիներում. այդտեղի ջունգլիների գեղեցկության հետ ոչ մի բան չի համեմատվի: Հետո նկարահանող խումբը վերադարձավ մայրցամաք, որտեղ ստեղծվեցին բոլոր ծովային տեսարանների մեծագույն մասը՝ հատուկ դրա համար կառուցված ավազանների հսկայական համակարգում: Ապա նկարահանումները տեղափոխվեցին Լոնդոն (թագավորական պալատի անխուսափելի այցելությամբ), այնտեղից՝ Պուերտո Ռիկոյի Սան Քրիստոբալ ամրոց: Ֆիլմի եզրափակիչ տեսարանները նկարվել են աշխարհի ամենամեծ՝ «007» տաղավարում, որը զբաղեցնում է ավելի քան 5500քմ:



http://i.imgur.com/AOVBL.jpg



Չնայած որոշ սիրված դերասանների բացակայությանը (Կիրա Նայթլին ու Օրլանդո Բլումն այս անգամ չկան)՝ ֆիլմի ստեղծողները մի քանի նոր դեմքերի են հրավիրել, ովքեր հրաշալիորեն «ձուլվել» են կարիբյան հետաքրքիր մթնոլորտին: Կանացի գլխավոր դերում Պենելոպա Կրուզն է, ում կերպարը լիովին համապատասխանում է անվախ ու համարձակ ծովահենուհու դերին: Իսկ գլխավոր չարագործի դերը ստանձնել է Յան ՄակՇեյնը, ով մարմնավորել է Սև Մորուք մանակնվամբ ծովահենին: Մի խոսքով՝ բաց մի թողեք այս ֆիլմը:




http://www.youtube.com/watch?v=KR_9A-cUEJc

Ռուֆուս
14.05.2011, 00:31
Նորին մեծություն / Your Highness

Կներեք անկեղծությանս համար, բայց թրեյլերը ԱՀԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ա :[ Պորտմանի ձեռից էլ Սև Կարապի Օսկարը պետք ա խլել :angry

Հայկօ
14.05.2011, 00:36
Քունգ ֆու պանդան 2 / Kung Fu Panda 2



http://i.imgur.com/3n1SR.jpg



Բլոկբաստեր, մելոդրամա, տրիլլեր, կոմեդիա... Ինչ-որ բան պակա՞ս է: Իհա՛րկե, մուլտֆիլմ դեռ չի եղել: Այսօրվա դեսերտը DreamWorks Animation ստուդիայի ստեղծած մարտական պանդայի նոր արկածներն են:



http://i.imgur.com/QbrNj.jpg



Անկեղծ ասած՝ այս անիմացիոն ֆիլմի մասին ուղղակի անհնար է կարճ խոսել: Անգերազանցելի մուլտ-մարտաֆիլմ, արևելյան մարտարվեստների տեսարաններ, փայլուն բեմադրված էքշն, հրաշալի «տարանտինոական» սաունդտրեկ... Ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ նույնն է, ինչ առաջին մասում, բայց արդեն առանց «ընտրյալի» թեմայի: Մեր գլխավոր հերոսը հիմա հայտնի դեմք է ու իր ընկերների հետ ուս ուսի կռվում է նոր թշնամիների դեմ, ովքեր համարձակվել են վտանգել սրբություն սրբոցը՝ հենց քունգ-ֆուի արվեստը: Լիքը բարի հումոր, հայտնի աստղերի ձայներ (նաև ռուսական դուբլյաժում, ի դեպ), իսկական 3D, որակյալ մուլտֆիլմ. էլ ի՞նչ է պետք՝ երեխաներին կինոթատրոն տանելու համար: «Քունգ ֆու պանդա 2»-ը հրաշալի թեկնածու է՝ ամբողջ ընտանիքով կինո գնալու համար:




http://www.youtube.com/watch?v=YIW5oo-8NYw

Հայկօ
14.05.2011, 00:37
Կներեք անկեղծությանս համար, բայց թրեյլերը ԱՀԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ա :[ Պորտմանի ձեռից էլ Սև Կարապի Օսկարը պետք ա խլել :angry

Ռուֆ, վաղուց ի վեր հայտնի փաստ ա, որ դու անճաշակ ես. ամեն անգամ ապացուցելու կարիք չկա :P:D: Տրեյլերը դեմքություն ա :)):

Ռուֆուս
14.05.2011, 00:44
Ռուֆ, վաղուց ի վեր հայտնի փաստ ա, որ դու անճաշակ ես. ամեն անգամ ապացուցելու կարիք չկա :P:D: Տրեյլերը դեմքություն ա :)):

Աբուշություն ա, նույնիսկ թեթևակի չժպտացրեց, ռեվյուներն էլ թեթևակի աչքով անցկացրի, բոլորը քֆրտել էին, ՌՏ-ում 25% ա ռեյտինգը:

Իսկ Կարիբյան ծովի ծովահենները անպայման նայելու եմ :love Մանավանդ որ The Secret Of Monkey Island-ի հիման վրա է էս մեկը նկարահանված:

Հայկօ
14.05.2011, 00:52
Աբուշություն ա, նույնիսկ թեթևակի չժպտացրեց, ռեվյուներն էլ թեթևակի աչքով անցկացրի, բոլորը քֆրտել էին, ՌՏ-ում 25% ա ռեյտինգը:

:pardon

Դաժան բան ա կյանքը, ի՞նչ կարող ես անել: Մեր մեջ ասած՝ ես քեզ ժպտալուց ընդհանրապես չեմ էլ պատկերացնում :D: Կորեական ժանգաբույր սարսափ նայել ասեիր՝ հավատայի: ՌՏ-ն էլ փաթեթավորած ունեմ իր բոլոր ռեյտինգներով հանդերձ. կարևորը՝ որ տրեյլերը դուրըս եկել ա :)): Հաստատ նայելու եմ: «Pineapple Express»-ը գորձ էր:

Ռուֆուս
14.05.2011, 01:03
:pardon

Դաժան բան ա կյանքը, ի՞նչ կարող ես անել: Մեր մեջ ասած՝ ես քեզ ժպտալուց ընդհանրապես չեմ էլ պատկերացնում :D: Կորեական ժանգաբույր սարսափ նայել ասեիր՝ հավատայի: ՌՏ-ն էլ փաթեթավորած ունեմ իր բոլոր ռեյտինգներով հանդերձ. կարևորը՝ որ տրեյլերը դուրըս եկել ա :)): Հաստատ նայելու եմ: «Pineapple Express»-ը գորձ էր:

Փախա՜ր, էն օրն էլ հիշու՞մ ես ինձ երկու հատ ֆիլմ էիր խորհուրդ տվել՝ կորեական ու ճապոնական, որոնք սկի դու չէիր նայել: Երկուսն էլ նայել եմ ու հատկապես ճապոնականը առնվազն գլուխգործոց էր :beee

Կորեա :love

Հայկօ
14.05.2011, 01:14
Փախա՜ր, էն օրն էլ հիշու՞մ ես ինձ երկու հատ ֆիլմ էիր խորհուրդ տվել՝ կորեական ու ճապոնական, որոնք սկի դու չէիր նայել: Երկուսն էլ նայել եմ ու հատկապես ճապոնականը առնվազն գլուխգործոց էր :beee

Կորեա :love

Դե քեզ համար ֆիլմ գտնելը շատ հեշտ գործ ա.


Շեղաչքավորներ
Ռեյտինգներ
Ժանգի համ

Վերջ, էս երեք չափանիշներն են :)): Ցանկը ֆիլտր եմ անում, տակը մնացածները քեզ խորհուրդ եմ տալիս :)):

Ախր դու ո՞նց ես էդ տխմարությունները էդքան նայում :D: Փսիխիկադ չի ըմբոստանու՞մ: Մեկ-մեկ գոնե հայկական սերիալ նայի, հոգիդ մաքրվի :)):

Skeptic
14.05.2011, 01:21
էն օրն էլ հիշու՞մ ես ինձ երկու հատ ֆիլմ էիր խորհուրդ տվել՝ կորեական ու ճապոնական, որոնք սկի դու չէիր նայել: Երկուսն էլ նայել եմ ու հատկապես ճապոնականը առնվազն գլուխգործոց էր :beee

+ 1 :tomato





«Հովիվը» վաղուց ուզում էի նայել, բայց ինչ-որ շատ են քլնգում: :unsure

Freeman
14.05.2011, 08:32
Հովիվը / Priest



Half Life 2 -ի «Ռեվեյնհոլմով չենք գնում» գլուխը հիշեցի :love չնայած երկրորդ պարբերությունից դատելով էնքան էլ նման չի

yerevanci
14.05.2011, 11:32
Այստեղ (http://www.filmopoisk.ru/) ավելի շատ կինոնորույթներ կան

Հայկօ
14.05.2011, 16:11
Այստեղ (http://www.filmopoisk.ru/) ավելի շատ կինոնորույթներ կան

Վա՞յ :)): Հունիսի թեման դու կբացե՞ս :):

Sagittarius
14.05.2011, 16:32
Կներեք անկեղծությանս համար, բայց թրեյլերը ԱՀԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ա :[ Պորտմանի ձեռից էլ Սև Կարապի Օսկարը պետք ա խլել :angry

Լավ էլ թրեյլեր էր, էլ տրոլություն մի արա :))

Բա ես հլը (http://www.filmopoisk.ru/sluzhanka/) ինչ եմ գտել՝


Реалистичная “Прекрасная няня” в корейском исполнении.

:))

Հայկօ
14.05.2011, 16:53
Half Life 2 -ի «Ռեվեյնհոլմով չենք գնում» գլուխը հիշեցի :love չնայած երկրորդ պարբերությունից դատելով էնքան էլ նման չի

Ընդհանրապես նման չի...

yerevanci
14.05.2011, 21:11
Վա՞յ :)): Հունիսի թեման դու կբացե՞ս :):

Չէ Հայկօ ջան, դա քո մոտ ավելի լավա ստացվում ;)

Freeman
15.05.2011, 12:02
Ընդհանրապես նման չի...

Դե չասեցի նման ա,ուղղակի առաջին պարներությունից էդ հիշեցի :esim

Հայկօ
15.05.2011, 13:21
Դե չասեցի նման ա,ուղղակի առաջին պարներությունից էդ հիշեցի :esim

Մեկ ա՝ նման չի :P: HL2-ում զոմբիներ էին ու մի ֆիզիկոս, ստեղ վամպիրներ են ու մի տերտեր :)): Սար ու ձոր ա:

Freeman
15.05.2011, 13:23
Մեկ ա՝ նման չի :P: HL2-ում զոմբիներ էին ու մի ֆիզիկոս, ստեղ վամպիրներ են ու մի տերտեր :)): Սար ու ձոր ա:

Իմ ասած գլխում զոմբիներ էին ,մի ֆիզիկոս,մի տերտեր :)

Հայկօ
15.05.2011, 13:32
Ի դեպ՝ եթե ինչ որ մեկը համաձայն ա CamRip նայել, մի քանի բան արդեն կա.


Հաննա (http://rutor.org/torrent/112270/hanna-sovershennoe-oruzhie_hanna-2011-ts)
Հովիվը (http://rutor.org/torrent/112958/pastyr-3d_priest-3d-2011-camrip-*proper*-by-danis92)
Նորին մեծություն (http://rutor.org/torrent/113121/hrabrye-percem_your-highness-2011-camrip-*proper*)

Reh32
15.05.2011, 22:27
Ի դեպ՝ եթե ինչ որ մեկը համաձայն ա CamRip նայել, մի քանի բան արդեն կա.


Հաննա (http://rutor.org/torrent/112270/hanna-sovershennoe-oruzhie_hanna-2011-ts)
Հովիվը (http://rutor.org/torrent/112958/pastyr-3d_priest-3d-2011-camrip-*proper*-by-danis92)
Նորին մեծություն (http://rutor.org/torrent/113121/hrabrye-percem_your-highness-2011-camrip-*proper*)

ես կդիմանամ :mda