PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարց ու պատասխան ճամփորդությունների վերաբերյալ

StrangeLittleGirl
12.05.2011, 18:26
Էս թեման բացեցի, որ մանր հարցիս համար առանձին թեմա չբացեմ, համ էլ ձեռքի հետ բոլորին էլ պետք կգա հետագայում:

Հարցս հետևյալն ա. Պրահայից Նիցցա հասնելու և հետ գալու ամենաէժան տարբերակը ո՞րն է: Ես արդեն խճճվել եմ ինետում ման գալով:

Ուրեմն էսպես ա. հուլիսի 6-ին պետք ա հասնել Նիցցա, հուլիսի 9-10-ին լինել Պրահայում: Ընդունվում են թե թռիչքային, թե գնացքային, թե տարբերակներ:

insider
01.08.2014, 21:06
Ակումբցիներ ջան համ թեման թարմացնեմ համ էլ մի հարց տամ:

Լոռու մարզի Ղալթախչի գյուղում գտնվող Սբ. Հովհաննես անվանումով մատուռ կա սարի վրա, բայց թե որ գյուղով պիտի գնաս հաստակ ինֆորմացիա չունեմ: Գուգլը ցույց ա տալիս Մեծ Պարնի ու Հարթագյուղ գյուղերի արանքում ա էդ սարը: Եթե գնացել եք կամ տեղեկություն ունեք ոնց գնալ, խնդրում եմ ասեք, թե կոնկրետ որ գյուղի միջով ա դեպի էդ սարը բարձրանալու ճանապարհը: Կանխավ շնորհակալ եմ:

Ներսես_AM
02.08.2014, 14:33

Հարցիդ պատասխան չունեմ, երևի ամենալավը տեղում հարցնելն ա։ Բայց որ գնաս հեռախոսիդ ջփս ով տեղը նշի, եթե կարող ես ճանապարհն էլ թրեք արա, հետո գուգլում կգծենք ճանապարհը։

Ripsim
05.08.2014, 13:41
Ժողովուրդ ինչ-որ մեկը այս (https://www.airbnb.com/) կայքի միջոցով բնակարան վարձե՞լ է երբևէ: Ի՞նչ կարծիք ունեք:

Կամ կարո՞ղ եք նման կայք խորհուրդ տալ, որը վստահելի է: Ինձ անհրաժեշտ է 10 օրով բնակարան վարձել Տալլինում:

Նախապես շնորհակալություն

StrangeLittleGirl
05.08.2014, 13:55

Անձամբ ես չեմ վարձել, բայց ընկերներիցս շատերը վարձել են: Հնարավորը հնարավոր ա, երևի էդ առումով ամենավստահելի կայքն ա, բայց ամեն դեպքում ուշադիր եղիր. սկամերներն ամեն տեղ են: Եթե վճարումը western union-ով պահանջեն կամ ասեն, որ իրանք էդ պահին երկրում չեն, բանալին կուղարկեն, հանկարծ չհամաձայնես: Մեկ էլ անպայման նկարներով բնակարաններ ընտրիր: Եթե կասկածելի ա երևում, նկարները կարող ես գուգլել:

Ripsim
05.08.2014, 14:32

Բնակարանը որ ընտրել եմ, կարծես վստահելի է տերը երևում, շատ արագ պատասխանում է հարցերիս: Վճարումն էլ paypal-ով է: Մենակ թե ոչ մի review չունի, էդ մասն է կասկածելի թվում...

Շնորհակալ եմ պատասխանի համար, եթե մեկ այլ կայք գիտեք, որից դուք եք անմիջականապես օգտվել, խնդրում եմ գրեք

StrangeLittleGirl
05.08.2014, 14:59

Չէ, կարճատև վարձակալության համար airbnb-ն ամենալավն ա: Ուղղակի ես էդպես չեմ օգտվել, որովհետև ինքս երբեք կարճատև ժամանակահատվածի համար տուն չեմ վարձել:
Ամեն դեպքում, խորհուրդ կտայի տանտիրոջ հետ սկայփով էլ խոսել:

StrangeLittleGirl
16.09.2014, 00:01
Մարդ կա՞, որ կոմպը բագաժ հանձնելու փորձ ունի: Սաղսալամաթ հե՞տ եք ստացել:

Տրիբուն
16.09.2014, 00:30
Մարդ կա՞, որ կոմպը բագաժ հանձնելու փորձ ունի: Սաղսալամաթ հե՞տ եք ստացել:

Ես հանձնել եմ, մի երկու անգամ, բայց իմը չէ: Դրա համար էլ ռիսկի եմ գնացել: Ու սաղ սալամաթ տեղ ա հասել:

Երևի ամեն դեպքում կախված ա նրանից թե ինչ օդանավակայաններով ու ինչ կամպանիայով ես գնում: Եթե ասենք Իսլամաբադ-Կարագանդա թռիչք ա Badakhshan Air -ով, երևի ամեն դեպքում խորհուրդ չի տրվում:

StrangeLittleGirl
16.09.2014, 00:59

Չէ, բոլոր օդանավակայանները ԵՄ-ում են :)) ավիաընկերություններն էլ Բրյուսելն ու Լուֆթանզան: Ուրեմն կհանձնեմ: Զահլա չկա կոմպը ձեռս վազվզելու: :))

Mephistopheles
16.09.2014, 05:16
Չէ, բոլոր օդանավակայանները ԵՄ-ում են :)) ավիաընկերություններն էլ Բրյուսելն ու Լուֆթանզան: Ուրեմն կհանձնեմ: Զահլա չկա կոմպը ձեռս վազվզելու: :))

Բյուր, լափթօփ առ, նենց հարմար ա… էդքան մի չարչարվի…

StrangeLittleGirl
16.09.2014, 11:42
Բյուր, լափթօփ առ, նենց հարմար ա… էդքան մի չարչարվի…

Մեֆ, լափթոփ ա:

Dayana
16.09.2014, 12:22
Մեֆ, լափթոփ ա:
ՍԼԳ, լափթոփդ եթե հանձնում ես, մարտկոցը մի հանձնի, էդ սկաներներից վարի են գնում։

Գալաթեա
16.09.2014, 12:27
Մեֆ, լափթոփ ա:
Կարծում եմ կատակ էր, Բյուր :)

StrangeLittleGirl
16.09.2014, 17:39
Կարծում եմ կատակ էր, Բյուր :)

Գիտեմ: Անհամ էր ուղղակի:

StrangeLittleGirl
16.09.2014, 17:40
ՍԼԳ, լափթոփդ եթե հանձնում ես, մարտկոցը մի հանձնի, էդ սկաներներից վարի են գնում։

Մարտկոցն էն գլխից վարի գնացած ա:

Տրիբուն
16.09.2014, 22:21
Մարտկոցն էն գլխից վարի գնացած ա:

Լափթոփը սենց թե նենց սկաների տակով անցնում ա, ուզում ա ձեռդ լինի, ուզում ա չամադանիդ մեջ: Նենց որ, տարբերություն չկա, եթե նույնիսկ վարի գնացած չլիներ:

P.S. Հա, ու տենց բան չկա, որ սկաներները փչացնում են էլեկտրական սարքավորումները: Տենց որ լիներ, սաղ-սալամաթ հեռախոս, e-book, tablet ու laptop մնացած չէր լինի: Էլ չեմ ասում, որ մարտկոցը հաստատ փչանալու տարբերակ չունի, քանի որ մագնիսական կրիչ չի: Փչացող բան որ լինի, առաջինը պիտի hard drive-ը փչանա:

Dayana
17.09.2014, 01:50

Չի բացառվում, ուղղակի իմ դեպքում ձեռքի ուղեբեռի սկաներով անցած լապտոպին/լապտոպներին բան չի եղել, բայց միակ «բագաժի» սկաներով անցած լապտոպի մարտկոցը վախճանվեց: Դրա համար էլ նույնիսկ ֆիզիկայի օրենքներին դեմ ՝ ապախովություն լավ պան է :))

Վիշապ
17.09.2014, 02:45

Երևի «տշելուց» է վախճանվել։ «Բագաժը» մինչև նպատակակետին հասնելը ենթարկվում է բազմաթիվ կտտանքների, դրա համար «նուրբ» սարքավորումները «բագաժ» հանձնելը էդքան էլ լավ գաղափար չի, կամ էլ գոնե պետք է փաթաթել հաստ շալվարներով ու սվիտերներով ։Ճ

StrangeLittleGirl
20.07.2015, 16:08
ՄԹ-ի ժողովուրդ, ինձ օգնեք մի հատ: Նյուքասըլից Մանչեսթըր հետդարձով գնացքի տոմս եմ ման գալիս, 70 քանի ֆունտ ա ցույց տալիս: Դա նորմա՞լ գին ա ձեր երկրի համար, թե՞ հնարավոր ա ավելի խելքին մոտ գնով տոմս ճարել:

Շինարար
20.07.2015, 17:14

Ինչքա՞ն ժամանակ ա տևում:

Lusina
20.07.2015, 17:56
ՄԹ-ի ժողովուրդ, ինձ օգնեք մի հատ: Նյուքասըլից Մանչեսթըր հետդարձով գնացքի տոմս եմ ման գալիս, 70 քանի ֆունտ ա ցույց տալիս: Դա նորմա՞լ գին ա ձեր երկրի համար, թե՞ հնարավոր ա ավելի խելքին մոտ գնով տոմս ճարել:

Ինչքա՞ն ժամանակ ա տևում:

2.5 - 3 ժամ ա մոտավոր արագընթացներով.
Գնացքի համար նորմալ ա, իմ իմացած կայքերում էլ էր էդքան մոտակա օրերի համար.
Բայց ժամերից էլ ա կախված, հնարավոր ա նույն օրվա տարբեր ժամերի համար ահագին մեծ գնային տարբերություն լինի. Մեկ էլ նայած թե քանի օր առաջ ես գնում տոմսը, նախօրոք առնելու դեպքում կարելի ա ավելի էժան տոմս գտնել.

Մեկ էլ եթե ավտոբուսների հետ խնդիր չունես, մեգաբասը շատ հարմար ա. Նոր նայեցի, 3 ժամ 45 րոպե տևողությունը ու £17.00-ով տոմս կա.

Շինարար
20.07.2015, 18:07

Ես էդ էի ուզում ասել, եթե էդ ա, ավտոբուսով մի ժամ ա ավել ընդամենը, մեգաբասից բացի National express-ն էլ ստուգի:

StrangeLittleGirl
20.07.2015, 18:57
Մերսի ժող ջան: Չէ, աչքիս հրաժարվեմ: Զահլա չկա մի օրում էդքան եքա ճամփա գնալ-գալու: Բայց մինչև ամսի 26-ը Նյուքասըլում եմ լինելու, թե հավես ունեք, էրևացեք:

StrangeLittleGirl
13.09.2015, 20:49
Էլի ՄԹ-ի ժողովրդին պետք ա գործի դնեմ :)) Ինձ պետք ա առավոտ գիշերով Լանքասթրից հասնել Մանչեսթրի օդանավակայան (նենց, որ ամենաուշը վեցին էնտեղ լինեմ): Գնացքները նայեցի, հարմար ժամերով չկար: Ավտոբուսներն եմ նայում, էլի տենց հարմար ժամովը չկա: Հիմա հարց. բացի national express-ից ուրիշ ավտոբուսային ծառայություններ կա՞ն:

Ներսես_AM
13.09.2015, 21:00

որ ասում եմ ջանդամ գյոռում ա, ասում ես չէ :P
ուրիշ չգիտեմ էդ մասերում ինչ կա‎։ Մանչեստրի օդանավակայանի սայթում մենակ էդ ա, որով 4:15 ես հասնում‎։ Դրանից լավ դժվար ուրիշ բան ճարվի‎։

StrangeLittleGirl
13.09.2015, 21:02

Ախ-ախ, իսկականից ջանդամ գյոռ ա:

Շինարար
04.11.2015, 17:24
Ժող ջան, եթե ինքնաթիռի տոմս եմ առնում՝ Էդինբուրգ-Փարիզ-Երևան, ընդ որում Փարիզում սպասում եմ համարյա մի ամբողջ օր, Շենգեն պիտի՞ ունենամ, մեկ էլ եթե չէ, կարամ էդ սպասմանս ընթացքում դուրս գամ Փարիզ ֆռֆռամ, ասենք գնամ Էյֆելյանի մոտ նկարվեմ, բան:ԴԴ

Մերսի պատասխանի համար:

ivy
04.11.2015, 17:37

Եթե մնալու ես Փարիզի օդանավակայանում, Շենգեն վիզա պետք չի, իսկ եթե ուզում ես դուրս գալ, ֆռֆռալ, պիտի վիզա ունենաս:

StrangeLittleGirl
04.11.2015, 19:09
Ժող ջան, եթե ինքնաթիռի տոմս եմ առնում՝ Էդինբուրգ-Փարիզ-Երևան, ընդ որում Փարիզում սպասում եմ համարյա մի ամբողջ օր, Շենգեն պիտի՞ ունենամ, մեկ էլ եթե չէ, կարամ էդ սպասմանս ընթացքում դուրս գամ Փարիզ ֆռֆռամ, ասենք գնամ Էյֆելյանի մոտ նկարվեմ, բան:ԴԴ

Մերսի պատասխանի համար:
Շին, մեկ էլ նայի՝ քանի ժամ ժամանակ ունես: Եթե Շառլ դը Գոլ օդանավակայանն ա, օդանավակայանն ինքը տեղով մեկ ահագին մեծ ա, Փարիզի կենտրոն հասնելն էլ ժամանակատար: Հաշվի առ, որ մենակ մի չորս ժամ տենց բաների վրա գնալու ա:

Տրիբուն
05.11.2015, 02:42
Ժող ջան, եթե ինքնաթիռի տոմս եմ առնում՝ Էդինբուրգ-Փարիզ-Երևան, ընդ որում Փարիզում սպասում եմ համարյա մի ամբողջ օր, Շենգեն պիտի՞ ունենամ, մեկ էլ եթե չէ, կարամ էդ սպասմանս ընթացքում դուրս գամ Փարիզ ֆռֆռամ, ասենք գնամ Էյֆելյանի մոտ նկարվեմ, բան:ԴԴ

Մերսի պատասխանի համար:

Ապեր, դիմի Շենգեն վիզայի հիմիկվանից, հաստատ կստանաս։ Եթե չստանաս, փորձի օդանավակայանում տոմսովդ տրանզիտ վիզա ստանալ մի օրվա համար․ սկզբունքորեն դժվար բան չի։ Շառլ դը Գոլի բոլոր տերմինալների դիմացից 15-20 րոպեն մեկ Roissybus ա գնում ուղիղ դեպի Փարիզի Օպերա։ Հասնում ա մոտ 40 րոպեում։ Օպերան Փարիզի կենտրոնի կենտրոնն ա, ընդեիղ ամեն ինչը կարաս ոտով ման գաս ու տեսներ, բայց Էյֆելից, որի համար պիտի մետրո նստես։ Բայց մի կտոր ժեշտի համար չարժի, քանի որ հենց Օպերայի շրջակայքը արդեն իսկական Փարիզն ա։

Ասածս ինչ ա, ափսոս ա, որ մի ամբողջ օր Փարիզում լինես ու մնաս օդանավակայանում։ Մի բան արա, որ դուրս գա, ման գաս։

One_Way_Ticket
05.11.2015, 09:44
փորձի օդանավակայանում տոմսովդ տրանզիտ վիզա ստանալ մի օրվա համար․ սկզբունքորեն դժվար բան չի։
Պրակտիկորեն անհնար է:

Տրիբուն
05.11.2015, 20:38
Պրակտիկորեն անհնար է:

Ափսոս, եթե տենց ա ... ես ինքս տրանզիտ վիզա երբեք չեմ ստացել, բայց մարդ գիտեմ, որ ստացել ա առանց պրոբլեմի, ու նույն կարգի խնդիր էր, մի ամբողջ օր պիտի մնար օդանավակայանում ու Շենգեն վիզա չուներ:

Շինարար
05.11.2015, 22:43
Ափսոս, եթե տենց ա ... ես ինքս տրանզիտ վիզա երբեք չեմ ստացել, բայց մարդ գիտեմ, որ ստացել ա առանց պրոբլեմի, ու նույն կարգի խնդիր էր, մի ամբողջ օր պիտի մնար օդանավակայանում ու Շենգեն վիզա չուներ:

Ամեն դեպքում Շենգենի կդիմեմ, համ էլ, որ ունենամ, մեկ-մեկ եվրոպաներում բյուրություն կանեմ, թե չէ հիմա հազիվ ալաս եմ անում Աֆրիկա պոկվեմ:

One_Way_Ticket
05.11.2015, 23:00
Ափսոս, եթե տենց ա ... ես ինքս տրանզիտ վիզա երբեք չեմ ստացել, բայց մարդ գիտեմ, որ ստացել ա առանց պրոբլեմի, ու նույն կարգի խնդիր էր, մի ամբողջ օր պիտի մնար օդանավակայանում ու Շենգեն վիզա չուներ:
Ես էլ երկու դեպք գիտեմ: Երկուսում էլ մարդը կարճ ժամանակ պիտի մնար, բայց առաջին չվերթը ուշացել է, ինչի պատճառով ստիպված է եղել գիշերը օդանավակայանում անցկացնել: Ու քանի որ իր մեղքով չէ դա տեղի ունեցել, վիզա են տվել, որ կարողանա հյուրանոց գնալ: Բայց եթե նախօրոք գիտակցված ես այդպիսի տոմս գնել, նման զիջման չեն գնա:

Վիշապ
20.02.2018, 00:08
Կիսվեմ իմ կիսաարկածախնդիր մտադրությունով, եթե փորձ ունեցողներ կան, խնդրում եմ օգնել։
Նահանգներից Հայաստան ճամփեքից մեկը Գերմանիա-Ավստրիա տրանզիտով է, որով երբեք չեմ գնացել, ու էս տարի ցեցն ընկել ա ջանս :Ճ
Գերմանիան էլ է շատ հետաքրքիր, բայց տրամադրվել եմ Ավստրիայի վրա, քաղաքներից ու թանգարանների հետ մեկտեղ հատկապես հետաքրքրում է քարշ գալը Ալպերով։ Մտածում եմ, մի երկու օր մնալ Վիեննայում, հետո Սալզբուրգով ու Գլոսգլոկներով շրջան անել իրենց լեռնային ճանապարհներով ու չգիտեմ որտեղ ինչքան մնալ։ Ենթադրում եմ լավագույն տարբերակը Վիեննայից վարձով մեքենա վերցնելն է ու հոթել/մոթելներում մնալը, հաշվի առնելով որ նույն տեղում մի երկու օրից ավել չեմ կարող սըթրվել։
Կուզեի հասկանալ ինչ խնդիրներ կարող է ծագեն, ինչ մեքենա, ինչ հոթելներ, որտեղ, ինչքան ժամանակ․․․ Տարվա ո՞ր սեզոնն է լեռներում քարշ գալու (+hiking) համար լավը։ Դեռ վիզա էլ չունեմ․․․ Ձեռի հետ գուգլում եմ, մտածեցի, փորձ ունեցող կլինի, որ համ էլ կկսիվի։ Նախապես շնորհակալ եմ։

Գաղթական
20.02.2018, 11:26

Հրաշալի բան ես ձեռնարկում:
Քեֆս բերեց:

Ամեն դեպքում, եթե դեռ չունես, խորհուրդ կտամ TripAdvisor (https://www.tripadvisor.com/) հավելվածը, որում լիքը ինֆո կգտնես՝ սկսած թոփ այցելելու վայրերից ու դրանցում ինչ անելու խորհուրդներից ու վերջացրած՝ տարածքում հասանելի հոթել/մոթելներով ու էդ ամեն ինչի մասին էդ ճամփեն արդեն անցած այլ մարդկանց կարծիքներով:

Էստեղից (https://m.belvilla.com/holiday-cottage-austria) էլ կարելի է ահագին քոթեջներ գտնել, որոնք շատ ավելի հարմար ու էժան դուրս կգան հոթելներից, հատկապես, եթե մի քանի գիշեր ես մնալու:

StrangeLittleGirl
20.02.2018, 12:24
Կիսվեմ իմ կիսաարկածախնդիր մտադրությունով, եթե փորձ ունեցողներ կան, խնդրում եմ օգնել։
Նահանգներից Հայաստան ճամփեքից մեկը Գերմանիա-Ավստրիա տրանզիտով է, որով երբեք չեմ գնացել, ու էս տարի ցեցն ընկել ա ջանս :Ճ
Գերմանիան էլ է շատ հետաքրքիր, բայց տրամադրվել եմ Ավստրիայի վրա, քաղաքներից ու թանգարանների հետ մեկտեղ հատկապես հետաքրքրում է քարշ գալը Ալպերով։ Մտածում եմ, մի երկու օր մնալ Վիեննայում, հետո Սալզբուրգով ու Գլոսգլոկներով շրջան անել իրենց լեռնային ճանապարհներով ու չգիտեմ որտեղ ինչքան մնալ։ Ենթադրում եմ լավագույն տարբերակը Վիեննայից վարձով մեքենա վերցնելն է ու հոթել/մոթելներում մնալը, հաշվի առնելով որ նույն տեղում մի երկու օրից ավել չեմ կարող սըթրվել։
Կուզեի հասկանալ ինչ խնդիրներ կարող է ծագեն, ինչ մեքենա, ինչ հոթելներ, որտեղ, ինչքան ժամանակ․․․ Տարվա ո՞ր սեզոնն է լեռներում քարշ գալու (+hiking) համար լավը։ Դեռ վիզա էլ չունեմ․․․ Ձեռի հետ գուգլում եմ, մտածեցի, փորձ ունեցող կլինի, որ համ էլ կկսիվի։ Նախապես շնորհակալ եմ։
Ընտիր միտք :)
Վաբշե ես տարվա մեջ առնվազն մի անգամ Վիեննայում թրև եմ գալիս։ Իմ սիրած քաղաքներից ա ու լիքը բան ունի առաջարկելու։ Եթե թանգարաններով ման գալու հավես ունես, Վիեննայի համար երկու օրը քիչ ա, մի քիչ կարելի ա ավելացնել։
Տարվա սեզոնների պահով ասեմ։ Ալպերում էղել եմ սեպտեմբերի վերջերին, ընտիրագույն ժամանակահատված էր։ Բայց կարծում եմ՝ էդ կողմերում ցանկացած սեզոն իրա հմայքն ունի։ Իմ կոլեգաներից շատերն էնտեղ ձմեռային արձակուրդներին են գնում դահուկ քշելու։ Իսկ Վիեննան կարա չափից դուրս շոգ լինի հուլիս-օգոստոսին, էդ էլ ըստ ճաշակի ա։ Ինձ համար կայֆ ա էդ շոգը Սկանդինավիայում կլոր տարին սառելուց հետո։

Վիշապ
20.02.2018, 20:28
Շնոհրակալ եմ ժող, մի հատ վիզայի հետ կապված հարց, ինձ մի ամսով մուլտիվիզա կտա՞ն, որ ասենք Վիեննայով սկզբից թռնեմ Հայաստան (ասենք կարող ա գնալուց էլ մի քանի օր մնամ Վիեննա), հետո մի երեք շաբաթից վերադառնամ Վիեննա ու ասենք մի շաբաթ մնամ: Թե՞ բարդ բան եմ ուզում, Հայաստան գնամ մի ուրիշ ճամփով, իսկ Ավստրիա միմուտքանի վիզայով բավարարվեմ:

Ռուֆուս
20.02.2018, 21:00

Մուլտիվիզան կարծեմ մինիմումը 3 թե 6 ամսով են խփում ու եթե նախորդ տարում շենգեն վիզա չես ունեցել, ինչ հիմնավորում էլ բերես, անհավանական ա, որ միանգամից մուլտիվիզա խփեն։ Բայց ավելի խելքի մոտ տարբերակ կա, կարող ես իրենց կոնկրետ օրերն ասես ու 2 մուտքով վիզա ուզես, սենց տարբերակ էլ ունեն։

Վիշապ
20.02.2018, 22:08
Գրողը տանի, աչքիս պիտի Լոս գնամ վիզայի դիմումի համար, Սան Ֆրանցիսկոյի հյուպատությունը բացվում ա մենակ ժամադրությունով ու աչքիս մենակ Ավստրիայի պետական հարցերի համար :)
Հեսա հյուպատոսարանի կայքը՝ http://www.austrianconsulatesf.org/

Մտածեցի, կարող է՞ Գերմանիայի դեպանատուն դիմեմ, բացեցի Գերմանայի դեսպանատան փնթի կայքն (https://service2.diplo.de/rktermin/extern/choose_category.do?locationCode=sanf&realmId=94&categoryId=180)էլ իր սխալ լինկերով, ու չգիտես ինչու հայտնվեցի ստեղ՝ Skills Initiative: German Companies Creating American Jobs (https://www.germany.info/us-en/welcome/wirtschaft/03-Wirtschaft/-/1371858), փաստորեն գերմանացիները Ամերիկայում աշխատատեղեր են ստեղծում, խեղճ ամերիկացիներ, օֆֆ, հոգեբանորեն պատրաստվեմ եվրոպական ու հետո հայկական շովինիզմին:

Թղթերս հավաքեմ, գնամ Լոս :(

One_Way_Ticket
21.02.2018, 07:20
Ավստրիայի հյուպաթոսությունները որպես կանոն պեդանտ են։ Ավիատոմսեր ու օր առ օր accommodation booking-ներ են հարցնելու, ու հենց էդքան օրով էլ վիզա կտան։ ԱՄՆ-ում շատ հնարավոր է որ գտնվեն այնպիսի շենգեն դեսպանատներ, որոնք առաջին անգամից մուլտիվիզա կտան առանց շատ փաստաթղթեր հարցնելու։ Պիտի հետաքրքրվես։ Ընկերս Ֆրանսիայից էր ստացել, ինչքան հիշում եմ։ Ֆորմալ՝ պիտի դիմես այն երկրին, որը այցելությանդ հիմնական նպատակն է, բայց որոշ հնարամտությամբ կարելի է այդ օրենքը շրջանցել։

Վիշապ
21.02.2018, 08:10

Չէ, իրականում օքեյ եմ, թղթերը կպատրաստենք կտանենք Լոս, ինձ քարշ գալու առիթ լինի :Ճ Ու առաջին անգամը չի, անցյալ տարի Իտալիա դիմեցինք, նրանք էլ են քթի մազ, բայց դե բոլոր թղթերը մանրամասնորեն լրացված ունեինք, ու մուլտի տվեցին, ճիշտ է երկու շաբաթով :Ճ
Մարդ ու կին մի քիչ տատանվեցինք՝ թե կարող ա՞ Ֆրանսիա, կամ Գերմանիա, կամ Շվեյցարիա, բայց դե մի բանի վրա որ ֆիքսվում եմ, մի քիչ բարդ ա փոխելը, ուրեմն Ավստրիա:

Տրիբուն
22.02.2018, 14:06
.... բայց դե մի բանի վրա որ ֆիքսվում եմ, մի քիչ բարդ ա փոխելը, ուրեմն Ավստրիա:

Գնում ես Ավստրիա որ ի՞նչ անես, այ յանկի :D

https://ih0.redbubble.net/image.9123042.8591/ap,550x550,12x16,1,transparent,t.png

Գաղթական
22.02.2018, 14:30
https://ih0.redbubble.net/image.9123042.8591/ap,550x550,12x16,1,transparent,t.png

Էս ինչ լավն էր [emoji23][emoji23][emoji23]

Վիշապ
22.02.2018, 20:10
Գնում ես Ավստրիա որ ի՞նչ անես, այ յանկի :D

https://ih0.redbubble.net/image.9123042.8591/ap,550x550,12x16,1,transparent,t.png

Կենգուրու չկա, հա՞, իսկ փիղ տեսնելու ե՞մ :8

One_Way_Ticket
22.02.2018, 20:16
Մինիմում մեկ կենգուրու կա (եղել է) Ավստրիայում․
http://www.smh.com.au/world/no-kangaroos-in-austria-at-least-one-is-lost-in-the-snow-20150128-130j3b.html

P.S. Զալցբուրգի օդանավակայանում հատուկ ինֆորմացիոն տախտակ կա նրանց համար, ովքեր Ավստրալիա էին ուզում գնալ, բայց մի փոքր սխալվել են։

Գաղթական
22.02.2018, 21:24
P.S. Զալցբուրգի օդանավակայանում հատուկ ինֆորմացիոն տախտակ կա նրանց համար, ովքեր Ավստրալիա էին ուզում գնալ, բայց մի փոքր սխալվել են։

Ավստրիացիք էժան են պրծել..
մարդ կա Հնդկաստանա ուղևորվելուց լինում, բայց մի փոքր սխալվում Ամերիկայա հայտնաբերում ու ներվայնությունից սաղ տեղացիքին կոտորումա..

Ռուֆուս
22.02.2018, 21:47
But they love Fucking (https://en.wikipedia.org/wiki/Fucking,_Austria) in Austria

Վիշապ
22.02.2018, 23:11
Վայ, էս Ֆաքինգը Ավստիայում ա՞ :Ճ

The village is especially popular with British tourists; as a local tour guide explained: "The Germans all want to see Mozart's house in Salzburg; the Americans want to see where The Sound of Music was filmed; the Japanese want Hitler's birthplace in Braunau; but for the British, it's all about Fucking." Augustina Lindlbauer, the manager of an area guesthouse, noted that the area had lakes, forests, and vistas worth visiting, but there was an "obsession with Fucking". Lindlbauer recalled how she had to explain to a British female tourist "that there were no Fucking postcards."

The road signs were commonly stolen as souvenirs—the only crime which has been reported in the village.
:))

Freeman
21.01.2021, 11:59
Երևի ամենահարմար թեման էս ա)
Ժող, երեկ flyuia -ում տոմս եմ քենսլ արել, բայց մեյլ կամ որևէ այլ ձեն-ձուն չկա։
Ենթադրե՞մ, որ ինչ-որ բան սխալ ա գնացել (բայց մի քսան անգամ սաղ ստուգել եմ քենսլ անելուց)) ), նորից անեմ, թե՞ սպասեմ։
Իրենց CS-ին գրել եմ, բայց էդտեղից էլ ձեն-ձուն չկա, իսկ թռիչքին քիչ ա մնացել։

ivy
21.01.2021, 12:14

Իմ կարծիքով (ու փորձով), նման դեպքերում ամենահարմարը զանգելն ա։

One_Way_Ticket
21.01.2021, 13:08
Էս պահին ավիաընկերությունները մեծ դժկամությամբ են "կենդանի" փող վերադարձնում, հասկանալի պատճառներով։ Եթե մոտ ժամանակները էդ ավիաուղիներով ինչ-որ տեղ թռնելու պլաններ ունես, ավելի լավ է՝ վաուչերի համաձայնվի, շատ ավելի արագ ու հեշտությամբ կստանաս։

Freeman
21.01.2021, 14:20
Իմ կարծիքով (ու փորձով), նման դեպքերում ամենահարմարը զանգելն ա։

Էս պահին ավիաընկերությունները մեծ դժկամությամբ են "կենդանի" փող վերադարձնում, հասկանալի պատճառներով։ Եթե մոտ ժամանակները էդ ավիաուղիներով ինչ-որ տեղ թռնելու պլաններ ունես, ավելի լավ է՝ վաուչերի համաձայնվի, շատ ավելի արագ ու հեշտությամբ կստանաս։

Մերսի, ժող, զանգեցի, փաստորեն մենակ պրոմո կոդի հետ են փոխարինում ։Դ տենց էլ արեցի, բայց մեկ ա արձագանք չկա, երևի հեսա էլի զանգեմ։