Դիտել ողջ տարբերակը : «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
davtyanhasmik
11.05.2011, 18:49
Հայաստանում նոր տոն կհայտնվի՝ Ընտանիքի օրը
Հայաստանի խորհրդարանը մայիսի 11-ի նիստում երկրորդ եւ վերջին ընթերցմամբ հավանության է արժանացրել «Տոների եւ հիշատակման օրերի մասին» Ընտանիքի միջազգային օրը (International Day of Families) նշվում է 1993 թվականից սկսած՝ յուրաքանչյուր մայիսի 15-ին:
One_Way_Ticket
11.05.2011, 20:14
Ոչ աշխատանքային օր է լինելու՞ :)
Չէ, նույնիսկ ես եմ ընդունում, որ մեր վարչապետը կմնա պատմության մեջ, սակայն ոչ թե տնտեսությունը լավ կառավարելու, այլ արդի տոնացույցը «կարգի» բերելու շնորհիվ:
Փա՜ռք քեզ, տիայր Տիգրան, փա՜՛ռք:
Չէ, նույնիսկ ես եմ ընդունում, որ մեր վարչապետը կմնա պատմության մեջ, սակայն ոչ թե տնտեսությունը լավ կառավարելու, այլ արդի տոնացույցը «կարգի» բերելու շնորհիվ:
Փա՜ռք քեզ, տիայր Տիգրան, փա՜՛ռք:
Հայաստանն էլ դարձրել ա մեռելտուն, մեռելոցները ոչ աշխատանքային դարձնելով :angry Փոխարենը դրանց շաբաթ օրերն ենք անիմաստ ճռռում: Ու՜ֆ
Հայաստանն էլ դարձրել ա մեռելտուն, մեռելոցները ոչ աշխատանքային դարձնելով :angry Փոխարենը դրանց շաբաթ օրերն ենք անիմաստ ճռռում: Ու՜ֆ
Իսկ ո՞նց կառաջարկեիր, աշխատանքայի՞ն օր դարձնեն մեռելոցները :8
Ձայնալար
11.05.2011, 23:12
Մեռելոցների պահով ես վարչի կողմից եմ:
Չասիք էս նոր տոնը ոչ աշխատանքային չի լինելու չէ՞ :(
My World My Space
11.05.2011, 23:16
Ընտանիքի տոն ունենալուց առաջ ընտանիքների մասին հոգալ է պետք:
Իսկ մի քանի օր առաջվա կառավարության որոշումը՝ ցեղասպանությունից փրկվածներին 20 հազարական դրամ թոշակը բարձրացնելը առնվազն լացելու:
սաղ-սաղ 150 հոգի մարդ չկան, մարդա մի 50 000 գոնե պիտի տային ամենաքիչը:
Ականջդ կանչի Խորենացի, քո «ողբամ ըզքեզ»-ով
Չասիք էս նոր տոնը ոչ աշխատանքային չի լինելու չէ՞ :(
ոչ աշխատանքային օր ա, բայց քանի որ այս տարի կիրակի ընգավ էդ օրը, փաստորեն ես տարի կորավ:(
Ուլուանա
12.05.2011, 00:50
Լավ, ժողովուրդ, թեման կոնկրետ տոնի ներմուծման մասին է։ Մտել եք, ինչ ազգային դարդուցավ կա՝ հիշել եք։ Ի՞նչ է, էս տոնը որ չլիներ, մնացած ամեն ինչ իր տե՞ղն էր ընկնելու։
Շատ լավ միտք է, իմ կարծիքով :)։ Վերջապես մի տոն կունենանք, որը նաև տղամարդկանց է վերաբերում, հատկապես՝ հայրերին :))։ Թե չէ կանայք երկու տոն ունեն, իսկ խեղճ տղամարդիկ մեկն էլ չունեին։ Դե, բանակի օրը տղամարդկանց տոն չենք հաշվում, քանի որ էլի ոչ բոլոր տղամարդկանց է վերաբերում։ Բայց իրոք լավ կլիներ, որ ոչ աշխատանքային օր լիներ, որ մարդիկ կարողանային ընտանիքի հետ լավ ժամանակ անցկացնել, թե չէ մի քիչ նույնիսկ ձեռառնոցիի կնմանվի. ընտանիքի օր, որի ժամանակ ընտանիքիդ հետ համարյա չես շփվում (շատերի համար)։
Ուլուանա
12.05.2011, 00:52
Հայաստանում նոր տոն կհայտնվի՝ Ընտանիքի օրը
Հայաստանի խորհրդարանը մայիսի 11-ի նիստում երկրորդ եւ վերջին ընթերցմամբ հավանության է արժանացրել «Տոների եւ հիշատակման օրերի մասին» Ընտանիքի միջազգային օրը (International Day of Families) նշվում է 1993 թվականից սկսած՝ յուրաքանչյուր մայիսի 15-ին:
Էս մասը լավ չհասկացա. ո՞նց է 1993 թվականից նշվում, եթե նոր են մտցրել :esim։
Ես կարծում եմ, որ սխալ է ընտանիքի համար կոնկրետ օր սահմանելը: Լավ կլիներ, որ յուրաքանչյուրը կարողանար իր ընտանիքի համար ընտրել տոնական օր: Այդ օրն այդ ընտանիքի անդամները իրավունք կունենային աշխատանքի չգնալու, քեֆ անելու, հրավառություն նայելու ևն:
VisTolog
12.05.2011, 00:54
Էս մասը լավ չհասկացա. ո՞նց է 1993 թվականից նշվում, եթե նոր են մտցրել :esim։
Տոնը գոյություն ունի էդ ժամանակվանից ու ընդունած երկրները էդ օրն են նշում:
Էս մասը լավ չհասկացա. ո՞նց է 1993 թվականից նշվում, եթե նոր են մտցրել :esim։
Հայաստանում են նոր ուզում մտցնել, իսկ միջազգայինի մասին նայիր այստեղ (http://en.wikipedia.org/wiki/International_Day_of_Families)
Rammstein
12.05.2011, 02:01
Ընտանիքի օ՞ր… :think
Անկապ ա հնչում, շատ արհեստական ա: :nea Եթե նոր տոն էին ուզում մտցնել, հազար ու մի հետաքրքիր բան կարելի էր մտածել, ոչ թե ինչ-որ միջազգային տոն վերցնել:
Բայց նկատել ե՞ք, նենց ամիս ա ընտրած ընտանիքի օրվա համար, երբ որ մարդիկ ինչ-ինչ հավատալիքներին հետեւելով, աշխատում են ընտանիք չկազմել: :))
Մեռելոցների պահով ես վարչի կողմից եմ:
Ես էլ, բայց դրանց փոխարեն շաբաթ օրը աշխատելը աբսուրդների աբսուրդն ա: Եթե շաբաթ օրերը ոչ աշխատանքային են, ապա մարդիկ պիտի կարողանան էդ օրերի համար ինչ ուզեն պլանավորեն` առանց մտածելու երկուշաբթի մեռելոց ա՞, թե՞ ոչ:
...
Բայց նկատել ե՞ք, նենց ամիս ա ընտրած ընտանիքի օրվա համար, երբ որ մարդիկ ինչ-ինչ հավատալիքներին հետեւելով, աշխատում են ընտանիք չկազմել: :))
...
:
Երևի հենց դրա դեմն են ուզում առնել: Շատ սիրուն հարմար ամիս ա ընտանիք կազմելու համար, էս տոնը լավ կլիներ, էդ հիմար սովորութոյւնից ազատեր: