Դիտել ողջ տարբերակը : Ստեղծագործական մրցույթ. «Ոգեշնչվիր Համո Սահյանից»
Մեկնարկում է գրական նոր մրցույթ, այս անգամ չափածո:
Ներկայացնում եմ Համո Սահյանի՝ բոլորիս հայտնի երեք ստեղծագործությունների առաջին երեք տները: Ձեզնից յուրաքանչյուրն ազատ է ընտրել այդ երեքից մեկն ու շարունակել իր ձևով, այդ թվում՝ ընտրելով վերնագիրը:
Կանոններ
Ստեղծագործությունը պետք է լինի չափածո, հայերեն ու մեքենագրված լինի հայատառ:
Ստեղծագործությունը պետք է նամակագրական համակարգով (PM) ուղարկեք ինձ, վերնագրում գրելով «Մասնակցություն գրական մրցույթին»:
Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև հաջորդ հինգշաբթի օրվա (19.05.2011) ավարտը՝ 24:00-ն:
Մայիսի 20-ին ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունները նշելու կտեղադրվեն թեմայում քննարկման ու քվեարկության համար:
Ստեղծագործությունն ինձ ուղարկելուց հետո չեք կարող ինձ խնդրել այն չտեղադրել կամ Ձեր անունը չհրապարակել, որովհետև այն ստանալու պահից համարելու եմ, որ ստեղծագործությունը ու ստեղծագործողը մասնակցելու են մրցույթին:
Յուրաքանչյուր ակումբցի կարող է ուղարկել միայն մեկ տարբերակ (ոչ կարելի է ներկայացնել մի քանի ստեղծագործությունների շարունակություններ, ոչ էլ՝ նույն ստեղծագործության տարբեր շարունակություններ):
Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս:
Ստորև ներկայացնում եմ Համո Սահյանի ստեղծագործություններից ընտրված երեք տարբերակների առաջին երեք տները, որոնք պետք է շարունակեք:
Տարբերակ 1.
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
-------------
Տարբերակ 2.
Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:
Իջնում էին խոհուն, խոնարհ
Դեզերի ուսին
Մի կաթնահունց երկնակամար,
Մի ծերատ լուսին…
Մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, և հավաք,
Նստում էին մերոնք կարգով՝
Կրտսեր ու ավագ:
---------------
Տարբերակ 3.
Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Քվեարկության պայմանները
Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «Հեղինակ N. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
Քվեարկությունը տևելու է 4 օր,
Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվելու,
Քվեարկության 4 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն,
Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ: Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու,
«Ոչ մեկը չհավանեցի» կետ հարցման մեջ չկա: Այդպիսի կետ ընտրել ցանկանալու դեպքում կարելի է պարզապես չքվեարկել ու թեմայում՝ գրառման տեսքով, ներկայացնել կարծիքը,
Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
4 օր անց, քվեարկության ավարտից հետո թեման կբացվի քննարկումների համար:
Հեղինակ 1.
Կարոտ
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Ճամփեն փոշու մեջ կորել,
Շունչը պահել է.
Փոշին հետքերդ գրկել,
Խորքում թաղել է:
Ուռին թեքվել է քամուց,
Աչքը ճամփիդ է.
Ճամփեդ փակվել է վաղուց.
-Աստվա՛ծ… թարգի դե՛…
…Աստված ամպրոպ է ստեղծում,
Աստծո ինչի՞ն է,
Թե քո ճամփեն է փակում,
Չորրորդ տարին է…
Հեղինակ 2.
Անվերնագիր
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Խոտը խոտին է ուսել
Իրեն հարևան,
Կարծես դաշինք են հյուսել՝
Քամուն դիմանան:
Խշշում է ծառը ծառին.
«Երկինքը մութ է»...
Հիշում են անցած տարին.
Կայծակն անգութ է:
Նստել եմ սառը քարին,
Սպասածս սիրտ է,
Երկինքը լաց է տալիս.
Կարոտս խիտ է...
Հեղինակ 3.
Հիշողություն
Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:
Իջնում էին խոհուն, խոնարհ
Դեզերի ուսին
Մի կաթնահունց երկնակամար,
Մի ծերատ լուսին…
Մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, և հավաք,
Նստում էին մերոնք կարգով՝
Կրտսեր ու ավագ:
Ուտում էին նրանք հանգիստ
Ապուրը համեղ,
Կիտում էր հայրս խիստ
Ունքերը հոնեղ:
Չէր սիրում նստել լուռումունջ
Կամ հոգսից խոսել,
Սրբում էր բեղերը փունջ-փունջ,
Սկսում երգել:
Դրսում իրար են խառնվել
Կաղկանձ ու բառաչ,
Վրնջում է քուռակը խելառ
Ու նետվում առաջ:
Ականջիս մեջ ճռճռում է
Ծղրիդը համառ,
Մի հին ճոճանակ հեռվում,
Մի լուսնոտ ամառ:
Մռմռում է կատուն մի երգ
Օրերից անցած,
Փակվում են աչքերս քիչ-քիչ
Ձայներից մարած...
Օրորվում է լուսինը կեռ,
Չի հանում ծպտուն,
Քնել է պատի տակ արդեն
Մեր պառավ կատուն:
Հեղինակ 4.
Անվերնագիր
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Քարը նայում երկնքին,
Սիրտը ճաքում է...
Կարծես նա զգում է բարին,
Ու դեռ լռում է:
Մշուշի մեջ փաթաթված
Ձորը ննջում է,
Երազով հրապուրված,
Խորը հևում է:
Կայծակը մեծ ու հզոր
Երկնում ճայթում է…
Հավքը նայում է մոլոր
Բույնը ծածկում է:
Ու արցունքի պես մաքուր
Սիրտը բացում է,
Անձրևի կաթիլներով
Ցավը մեղմում է:
Շողը պայծառ արևի
Ամպը ճեղքում է,
Քնկոտ աղքերը ձորի
Թրջված, բացում է:
Ով ամեն ինչ խաղաղվում
Սիրտը խնդում է,
Ուռին է մեղմ սոսափում,
Հավքը երգում է:
Հեղինակ 5.
Սերնդափոխություն
Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Բայց իմ պապու բախտը
Ինչ որ տեղ բերել է,
Որ նախկան «ՀՀՇ»ն
Հոգին ավանդել է:
Չի տեսել իր շարած
Պատերի քանդելը,
Իր բահած մարգերի
Մոլախոտ կապելը:
Չի տեսել իր տնկած
Ծառերի կոճղերը,
Որ հատ-հատ կտրել են
Ցրտահար թոռները:
ԵՎ նաեւ մարդկային
Ուղեղի փոխվելը՝
Արդար քրտինքով տուն
Ամոթ է պահելը:
Հաճելի ընթերցում, բարի ու հետաքրքիր քննարկում եմ ցանկանում :)
Հեղինակ 1.
Ճամփեն փոշու մեջ կորել,
Շունչը պահել է.
Փոշին հետքերդ գրկել,
Խորքում թաղել է:
…Աստված ամպրոպ է ստեղծում,
Աստծո ինչի՞ն է,
Թե քո ճամփեն է փակում,
Չորրորդ տարին է…
Իսկականից տեսա էտ պատկերը: Ամենաշատը էս տարբերակը հավանեցի, սահուն էր գրված:
Հեղինակ 2.
Խոտը խոտին է ուսել
Իրեն հարևան,
Կարծես դաշինք են հյուսել՝
Քամուն դիմանան:
Խշշում է ծառը ծառին.
«Երկինքը մութ է»...
Հիշում են անցած տարին.
Կայծակն անգութ է:
Նստել եմ սառը քարին,
Սպասածս սիրտ է,
Երկինքը լաց է տալիս.
Կարոտս խիտ է...
Հեղինակ 4.
Քարը նայում երկնքին,
Սիրտը ճաքում է...
Կարծես նա զգում է բարին,
Ու դեռ լռում է:
Կայծակը մեծ ու հզոր
Երկնում ճայթում է…
Հավքը նայում է մոլոր
Բույնը ծածկում է:
Ու արցունքի պես մաքուր
Սիրտը բացում է,
Անձրևի կաթիլներով
Ցավը մեղմում է:
պատկերներն էլի թարմ են, իսկական: էնքան մեջը ասելիք կա...
Հեղինակներին :hi
3-րդ տարբերակում հեղինակը շատ էր տարվել պատկերների զուտ նկարագրությամբ, կարդացվեց, բայց հոգնեցրեց :)
5-րդի մասին լռում եմ :))
Աստծո ինչին է: Էս մեկը հրաշալի ա: Ինձ թվում ա՝ Աստծո ինչին էլ չի:
Ի դեպ՝ աստծու, ոչ թե աստծո:
Բոլոր տարբերակներն էլ, ըստ իս, հաջող են ստացվել. ամենքի մեջ էլ Սահյանի շունչը կա՝ առավել կամ պակաս չափով: Բայց «Կարոտն» ու «Անվերնագիրն» այն տպավորությունն են ստեղծում, թե լուսահոգի Սահյանն ինքը գրիչը թղթից չի կտրել բանաստեղծությունը շարունակելու համար: «Կարոտի» մեջ միայն այս տողը «-Աստվա՛ծ… թարգի դե՛…» ժամանակակից խոսակցակնի տարր է մտցնում սիրուն կառուցվածքի մեջ, որն այնքան էլ գեղեցիկ չէ: Գնահատականը՝ 4+
«Անվերնագիր»՝ 5
Հաճույքով քվեարկում եմ երկուսի օգտին էլ: ;)
Garapost
19.05.2011, 23:43
Ճամփեն փոշու մեջ կորել,
Շունչը պահել է.
Փոշին հետքերդ գրկել,
Խորքում թաղել է:
Ուռին թեքվել է քամուց,
Աչքը ճամփիդ է.
Ճամփեդ փակվել է վաղուց.
-Աստվա՛ծ… թարգի դե՛…
…Աստված ամպրոպ է ստեղծում,
Աստծո ինչի՞ն է,
Թե քո ճամփեն է փակում,
Չորրորդ տարին է…
Առաջին տարբերակն է:
Հանգ չկա, միտք չկա: Մի խոսքով՝ վատ է:
Անձրև
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է,
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:
Շանթը զարկել է ամպին...
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր որ է:
Ի՞նչ կատարվեց... Երկնքում
Քանդուքարափ է:
Ամպերը փուլ են գալիս,
Տեղատարափ է:
Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է...
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է:
Ուռին ճչում է կարծես.
- Հասե՜ք. աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:
Որոտում է ձորն ի վար,
Հոսում է ինքը,
Ինքը՝ նորին մեծություն,
Փլված երկինքը:
Ծառս է լինում և խառնում
Ամպն ու ալիքը
Եվ ծովերին է տանում
Այս արհավիրքը:
Հոգնած ամպի մի պատառ
Քարափի հոնքին՝
Ծիածանի թևի տակ
Ավանդեց հոգին:
Հավքը բախվեց ուռենուն...
Ոստերից նրա
Մոլորակներ թափվեցին
Քարերի վրա:
Ելավ քամին քարայրից,
Է՜խ դու, գիժ քուռակ,
Թավալ տվեց խոտերում
Ու մտավ պուրակ.
Ինչե՜ր արավ պուրակում,
Պարզ է՝ ինչ կանի,
Թրջված ու թավ մի պուրակ,
Մի քուռակ քամի...
Քացով տվեց ծառերին
Եվ շյուղահարեց,
Հրճվեց, թրջվեց, փռշտաց
Ու նորից պարեց:
Հանկարծ խրտնեց՝ պուրակում
Մոլորված ամպից,
Քառատրոփ սլացավ,
Ընկավ քարափից...
Վերը երկինք է վճիտ,
Ներքևը ձոր է,
Ամեն ինչ թարմ է այնպես,
Ամեն ինչ նոր է:
Համենայն դեպս:
Հանգ չկա, միտք չկա: Մի խոսքով՝ վատ է:
Այ սա հանգ է, ինչպիսի՜ մտքեր:think
Garapost
19.05.2011, 23:52
Խոտը խոտին է ուսել
Իրեն հարևան,
Կարծես դաշինք են հյուսել՝
Քամուն դիմանան:
Խշշում է ծառը ծառին.
«Երկինքը մութ է»...
Հիշում են անցած տարին.
Կայծակն անգութ է:
Նստել եմ սառը քարին,
Սպասածս սիրտ է,
Երկինքը լաց է տալիս.
Կարոտս խիտ է...
Երկրորդ տարբերակ: Ինչպե՞ս է խոտը խոտին ուսում: Կամ՝ Սպասածս սիրտ է... Չեմ հասկանում: Ասենք՝ պարտադիր չէ ես հասկանամ:
Ինչպե՞ս է խոտը խոտին ուսում:
Garapost ջան, թույլ տուր այս հարցիդ պատասխանել: Խոտը խոտին ուսում է ճիշտ այնպես, ինչպես առուն ուշաթափվում է, ինչպես ամպն արյունաքամվում է, իսկ երկինքը՝ փլվում:
Ինչևէ: Քո իրավունքն է թե՛ չհասկանալը, թե՛ քննադատելը:
Garapost
20.05.2011, 00:05
Մշուշի մեջ փաթաթված
Ձորը ննջում է,
Երազով հրապուրված,
Խորը հևում է:
Չորրորդն է: Ննջում է և միաժամանակ խորը հևում է... Թույլ հանգեր են:
Garapost
20.05.2011, 00:22
Garapost ջան, թույլ տուր այս հարցիդ պատասխանել: Խոտը խոտին ուսում է ճիշտ այնպես, ինչպես առուն ուշաթափվում է, ինչպես ամպն արյունաքամվում է, իսկ երկինքը՝ փլվում:
Ինչևէ: Քո իրավունքն է թե՛ չհասկանալը, թե՛ քննադատելը:
Ա'յ, դա ես հասկանում եմ: Առուն ուշաթափվում է, երբ հոսանքը դանդաղում է, իսկ խոտը ուս չունի... Մեչք - կարող է: Դուք էլ քննադատողին եք քննադատում... Սա էլ է հետաքրքիր::)
Ա'յ, դա ես հասկանում եմ: Առուն ուշաթափվում է, երբ հոսանքը դանդաղում է, իսկ խոտը ուս չունի... Մեչք - կարող է: Դուք էլ քննադատողին եք քննադատում... Սա էլ է հետաքրքիր::)
Չէ, Աստծու սիրուն: Ես սիրում եմ քննադատությունները, հատկապես երբ քննադատվողը ես չեմ :)) Ու հատկապես այս մրցույթների ժամանակ :)
Բայց երբեմն չեմ հասկանում քննադատությունը ու թվում է, թե այլ մոտիվացիա կա: Դրա համար գրեցի: Անտեսեք իմ գրառումը, ի սեր Աստծու: Ուղղակի ասեմ, որ ես պատկերացնում եմ, թե խոտը խոտին ինչպես է ուսում :)
Հանգ չկա, միտք չկա: Մի խոսքով՝ վատ է:
Հանգ չկա, միտք էլ չկա.
Մի խոսքով՝ վատ է.
Թեման մտել է տուպիկ,
Ղժժոցը շատ է:
Ի՞նչ է ցանում գյուղացին.
Սուպերֆոսֆա՞տ է...
Ֆարինելլին ճվվում է,
Ա՜խ, ամորձատ է:
Աղոթում է չեչենը,
Ուղղահավատ է:
Հօդս են ցնդում մարդիկ.
Նա սեպարատ է:
Քաչալ են, լուռ ու կանաչ,
Խիստ մարդաշատ է:
Հնչում է զինվորի հառաչ.
- Վայենկոմատ է:
Մարդը լվացք է անում,
Գունատ, վհատ է:
Կինը փռվել է թախտին.
Մատրիարխատ է:
Մաքուր ու լուռ է բակը,
Ասֆալտապատ է...
Բա ո՜նց, հարևան Ժոռը
Լուրջ դեպուտատ է:
Այս ի՞նչ թեմա եմ մտել,
Գրապալա՞տ է:
«Ամպը կախվել է ամպից...»
Չէ, պլագիատ է:
«Գլխիս պոետ է դառել,
Ծակ քննադատ է»:
Ով որ այսպես մտածի,
Պնդաճակատ է:
Ուռենի, աստված, ժարգոն...
Ի՞նչ չեմպիոնատ է:
Լռում է համեստ Հայկօն,
Նրբանկատ է:
Garapost
20.05.2011, 00:31
Ականջիս մեջ ճռճռում է
Ծղրիդը համառ,
Մի հին ճոճանակ հեռվում,
Մի լուսնոտ ամառ:
Մռմռում է կատուն մի երգ
Օրերից անցած,
Փակվում են աչքերս քիչ-քիչ
Ձայներից մարած...
Չուկ, ի՞նչ կասեր Մեծն Սահյանը այս տողերի մասին:
Garapost
20.05.2011, 00:38
Չուկ, հարգելիս,Դուք՝ բանասեղծներդ ունեք պատկերացումների զացողություն, իսկ մենք՝ ընթերցողներս դրանից զուրկ ենք: Իհարկե, Դուք ճիշտ եք:
Չուկ, ի՞նչ կասեր Մեծն Սահյանը այս տողերի մասին:
Բա ես ի՞նչ իմանամ, թե ինչ կասեր :)
Թեև կարծում եմ, որ Սահյանը կուրախանար, որ իր գործերը մարդիկ այնքան են հավանել, որ ուզում են շարունակել այլ կերպ, դրանից ոգեշնչվում են, ու կապ չունի, լավ, թե վատ, բայց գրում են :)
Չուկ, հարգելիս,Դուք՝ բանասեղծներդ ունեք պատկերացումների զացողություն, իսկ մենք՝ ընթերցողներս դրանից զուրկ ենք: Իհարկե, Դուք ճիշտ եք:
Ցավում եմ Garapost ջան, սակայն ես բանաստեղծ չեմ: Անգամ խորանարդ արմատ հանած բանաստեղծ չեմ: Եվ ընդհանրապես, իմ պոեզիայի մեջ սակավ բոլոր փորձերը մատնվել են խիստ անհաջողության :)
Garapost
20.05.2011, 00:44
Հանգ չկա, միտք էլ չկա.
Մի խոսքով՝ վատ է.
Թեման մտել է տուպիկ,
Ղժժոցը շատ է:
Ի՞նչ է ցանում գյուղացին.
Սուպերֆոսֆա՞տ է...
Ֆարինելլին ճվվում է,
Ա՜խ, ամորձատ է:
Աղոթում է չեչենը,
Ուղղահավատ է:
Հօդս են ցնդում մարդիկ.
Նա սեպարատ է:
Քաչալ են, լուռ ու կանաչ,
Խիստ մարդաշատ է:
Հնչում է զինվորի հառաչ.
- Վայենկոմատ է:
Մարդը լվացք է անում,
Գունատ, վհատ է:
Կինը փռվել է թախտին.
Մատրիարխատ է:
Մաքուր ու լուռ է բակը,
Ասֆալտապատ է...
Բա ո՜նց, հարևան Ժոռը
Լուրջ դեպուտատ է:
Այս ի՞նչ թեմա եմ մտել,
Գրապալա՞տ է:
«Ամպը կախվել է ամպից...»
Չէ, պլագիատ է:
«Գլխիս պոետ է դառել,
Ծակ քննադատ է»:
Ով որ այսպես մտածի,
Պնդաճակատ է:
Ուռենի, աստված, ժարգոն...
Ի՞նչ չեմպիոնատ է:
Լռում է համեստ Հայկօն,
Նրբանկատ է:
Այ սա հանգավորված է: Իզուր Հայկօն չի մասնակցել մրցույթին:
Այ սա հանգավորված է: Իզուր Հայկօն չի մասնակցել մրցույթին:
Ի՞նչ գիտես:
impression
20.05.2011, 08:24
Առաջին երկու տարբերակների հեղինակներին հարգանքներս, շատ սիրուն էին գրել
Հայկօ-ին առանձին ռեսպեկտ, դե նա լրիվ ուրիշ դեմք ա :)
1. Կարոտ - Շատ հուզիչ էր... Տեխնիկական մասին էլ մի չաղ 5: Միայն թե «Աստված, թարգի դե՛…»-ն չլիներ, էլի... Ոնց որ խորթ երեխա լինի ընդհանուր ֆոնի մեջ: Իմ տարբերակի կարիքը չունեցող հեղինակի փոխարեն ես կգրեի «Աստված, հերիք է...» կամ նման մի բան: Քվեարկում եմ:
2. Անվերնագիր - Սա էլ էր կարոտ տեղով մեկ... Հատուկ շնորհակալություն վերջին 2 տողի համար: Ավելացնելու բան չկա, քվեարկում եմ անխոս:
3. Հիշողություն - Տեխնիկական մասը կաղում էր: Իմաստայինն էլ... Հոնեղ ունքեր արտահայտությունը սիրտս չգերեց, ոչ էլ՝ բեղեղ հոր երգելու փաստն արձանագրելուց հետո անմիջապես եկող տողը՝ «...դրսում իրար են խառնվել կաղկանձ ու բառաչ»... Ընդհանուր գյուղական ֆոնի համար շնորհակալություն:
4. Անվերնագիր - Սիրուն նկարագրություն էր՝ սկզբից մինչեւ վերջ: Միայն թե՝ աղն էր պակաս:
5. Սերնդափոխություն - Գտնել ակումբի ամենահակաՀՀՇականին եւ հարցնել՝ ժամանա՞կ էիր գտել: :)) Ամեն դեպքում շնորհակալություն օրիգինալության համար:
Երկրորդ տարբերակ: Ինչպե՞ս է խոտը խոտին ուսում: Կամ՝ Սպասածս սիրտ է... Չեմ հասկանում: Ասենք՝ պարտադիր չէ ես հասկանամ:
"Խոտը խոտին է ուսել", այսինքն՝ խոտերն իրար վրա են ընկել, իրար հենվել /երևի լավ չբացատրեցի, բայց ես պատկերացնում եմ/, իսկ "Սպասվածս սիրտ է" դա էլ պարզից էլ պարզ է, սիրտը ի՞նչի հետ է ասոցացվում, իհարկե սիրո: Էս վերջին տուն իմ աչքերով լրիվ սիրային է, ինչ-որ Մեկին /դու կիմանաս ում/ կարոտով սպասում ես, ու երկինքն է, որ քեզ հասկանում է ու քո զսպված արցունքները ինքը լալիս: Անվերնագրի էս տարբերակը ու Սերնդափոխությունը ընտիր են, ապրեք երեխեք
Այ սա հանգավորված է: Իզուր Հայկօն չի մասնակցել մրցույթին:
Ինձ թվում է մասնակցել է, էս բանաստեղծությունն էլ կարդալուց հետո սիրտս կասկած ընկավ, չլինի Սերնդափոխությունը ինքն է գրել :think
My World My Space
20.05.2011, 09:45
Տենաս Չիլին ո՞ր տարբերակն ա գրել....
Գրել ա:
բայց ոչ մեկն էլ չեմ ուզում ինքը գրած լինի....
Տենաս Չիլին ո՞ր տարբերակն ա գրել....
Գրել ա:
բայց ոչ մեկն էլ չեմ ուզում ինքը գրած լինի....
Ինչու՞
Claudia Mori
20.05.2011, 10:15
Անհամբեր սպասում էի, քանի որ չափածո մրցույթ դեռ չէի կարդացել։ Ըստ էության բացի վերջին տարբերակից մնացած բոլորն էլ հաճելի էր կարդալ ինձ համար։ :)
Սկսեցի
1.Առաջին տարբերակի մեջ իրոք կարոտ տեսա, իսկ այս հատվածը շատ լավն է՝
Ճամփեն փոշու մեջ կորել,
Շունչը պահել է.
Փոշին հետքերդ գրկել,
Խորքում թաղել է:
2. Վերնագիր չի դրել, բայց էլի կարոտ է, այս երկու տողերը ցնցող էին:good
...
Սպասածս սիրտ է,
...
Կարոտս խիտ է...:love
3. Հրաշալի է... շատ եմ սիրում ազգային թեմատիկով կոլորիտային գործեր և ուրախ եմ, որ այս գործի հեղինակը դա կարողացել է զգալ... Սիրո երգիչ ակումբցիներ ջան, շատ անուշ եք գրում, բայց անկեղծ ասած այդ թեմայից մի քիչ հոգնել եմ ու ուզում եմ ազգայինի օգտին քվեարակել, մի խոսքով ձայնս այս գործին է պատկանում։ :)
4. Քարը նայում երկնքին,
Սիրտը ճաքում է...
Քարի սիրտը :love
5.Շատ հոռետեսական էր, չգիտեմ ով էր գրել,ամեն դեպքում կներես, եթե կարծիքս քեզ վիրավորի, բայց պապի կերպարը ինձ համար մի քիչ ուրիշ ձևի է;)
Անձրև
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է,
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:
Շանթը զարկել է ամպին...
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր որ է:
Ի՞նչ կատարվեց... Երկնքում
Քանդուքարափ է:
Ամպերը փուլ են գալիս,
Տեղատարափ է:
Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է...
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է:
Ուռին ճչում է կարծես.
- Հասե՜ք. աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:
Որոտում է ձորն ի վար,
Հոսում է ինքը,
Ինքը՝ նորին մեծություն,
Փլված երկինքը:
Ծառս է լինում և խառնում
Ամպն ու ալիքը
Եվ ծովերին է տանում
Այս արհավիրքը:
Հոգնած ամպի մի պատառ
Քարափի հոնքին՝
Ծիածանի թևի տակ
Ավանդեց հոգին:
Հավքը բախվեց ուռենուն...
Ոստերից նրա
Մոլորակներ թափվեցին
Քարերի վրա:
Ելավ քամին քարայրից,
Է՜խ դու, գիժ քուռակ,
Թավալ տվեց խոտերում
Ու մտավ պուրակ.
Ինչե՜ր արավ պուրակում,
Պարզ է՝ ինչ կանի,
Թրջված ու թավ մի պուրակ,
Մի քուռակ քամի...
Քացով տվեց ծառերին
Եվ շյուղահարեց,
Հրճվեց, թրջվեց, փռշտաց
Ու նորից պարեց:
Հանկարծ խրտնեց՝ պուրակում
Մոլորված ամպից,
Քառատրոփ սլացավ,
Ընկավ քարափից...
Վերը երկինք է վճիտ,
Ներքևը ձոր է,
Ամեն ինչ թարմ է այնպես,
Ամեն ինչ նոր է:
Համենայն դեպս:
Հայկօ ջան 5+...:ok
Քվեարկել եմ 1-ի, 2-րդի և 5-րդի օգտին, բայց ավելի շատ հավանել եմ "Կարոտ"-ը...
Պոեզիա չեմ սիրում ու չեմ կարդում, բացի հատուկենտ հեղինակներից :oy
Եթե հնարավորություն ունենայի առաջին տեղը Հայկօյին կտայի :D
Հինգերորդ տարբերակը ընդահանրապես դուրս չեկավ: 4-րդը ոչ մի տեղ չէր տանում ու ձանձրալի էր: 1-ը վատը չէր, բայց աստծուն հիշատակելը փչացրեց ամբողջ տպավորությունը: Երրորդը շատ միապաղաղ էր, բայց մթնոլորտը հաջողվել էր ստեղծել: 2-ը լավն էր: Քվեարկել եմ 2-րդ ու 3-րդ տարբերակների օգտին ու անհամբեր սպասում եմ մյուս ստեղծագործական նախագծին, որը հուսով եմ չափածո չի լինի :}
Հայկօ ջան 5+...:ok.
Պարզապես հրաշալի է, որ հենց Սահյանի տարբերակը այդքան բարձր ես գնահատել ;)
CactuSoul
20.05.2011, 11:18
Էլի էն չէր… Էլի չեմ քվեարկի, կներեք:
Պոեզիայից սպասելիքս այն է, որ ամեն մի հաջորդ տողը լրացնի նախորդին, ներդաշնակ լինի, ու ամեն տողից հետո այն աստիճան ցանկություն ունենաս հաջորդը կարդալու, որ եթե հանկարծ դրան որևէ արտաքին ազդակ խանգարի, դիսկոմֆորտ զգաս: Տարբերակներից ոչ մեկը այդ աստիճան ձգել չկարողացավ:
Եթե «Անձրևը» մրցույթում լիներ, կարծում եմ, կքվեարկեի դրա օգտին. հատկապես մինչև քուռակի հայտնվելը հիանալի էր: Բայց դե էլի 100%-անոց չի, ուղղակի մյուսներից մի քանի գլուխ բարձր է:): Քուռակը էշ-էշ համը հանեց:D:
Մեկ էլ ուզում եմ նշել, որ ամեն մեկը միայն մի անգամ եմ կարդացել, այնպես որ հավանականություն կա, որ ինչ-որ հարցում սխալվում եմ: Համենայն դեպս եթե ցանկություն ունեմ վերընթերցելու, ապա ավելի շուտ «Անձրևի» սկիզբը, քան մնացածները:oy:
CactuSoul
20.05.2011, 11:20
Հ.Գ.
Հա, ես Սահյանի տարբերակները չգիտեմ, ինքն էլ ինձ համար ստեղծագործող է ուղղակի:P
CactuSoul
20.05.2011, 11:27
Իսկ Հայկօյի տարբերակը լավ հանգավորված «աջապսանդալ» էր, «Դատարկացնդաբանություններում (http://www.akumb.am/showthread.php/236-Դատարկացնդաբանություններ)» հաստատ իր արժանի տեղը կգտնի:B: Միանգամայն դրական իմաստով:)):
impression
20.05.2011, 11:32
Կակտուս, դու պոեզիայից բան չես հասկանում :))
երկրորդ տարբերակը հենց քո ասած` շարունակի ինձ կարդալ, շարունակի վիճակներում էր :)
բայց ոչ մեկն էլ չեմ ուզում ինքը գրած լինի....
Ասածիցդ մի բան կարող եմ ենթադրել՝ տարբերակներց ոչ մեկը առանձնապես դուրդ չի եկել, իսկ Չիլլից մեծ ակնկալիքներ ունեիր /իհարկե գրելու առումով/
2. Վերնագիր չի դրել, բայց էլի կարոտ է, այս երկու տողերը ցնցող էին:good
...
Սպասածս սիրտ է,
...
Կարոտս խիտ է...:love
4. Քարը նայում երկնքին,
Սիրտը ճաքում է...
Քարի սիրտը :love
5.Շատ հոռետեսական էր, չգիտեմ ով էր գրել,ամեն դեպքում կներես, եթե կարծիքս քեզ վիրավորի, բայց պապի կերպարը ինձ համար մի քիչ ուրիշ ձևի է;)
2-րդ, 4-րդ կետերի հետ լիովին համամիտ եմ:good , բայց 5-րդի հետ՝ չէ, կարծում եմ հոռետեսական ոչինչ չկա:nea, իրականությունն է:pardon, վերջին տունը չհաշված՝ մնացածը նախկին իրականությունն է ու հուսով եմ վերջինն էլ շուտով կդառնա նախկին:
CactuSoul
20.05.2011, 11:41
Կակտուս, դու պոեզիայից բան չես հասկանում :))
երկրորդ տարբերակը հենց քո ասած` շարունակի ինձ կարդալ, շարունակի վիճակներում էր :)
Հես ա քո խաթեր նորից կարդամ երկրորդը:))
Բայց ի միջի այլոց ասեմ, որ ես, իրոք, ո՛չ պոեզիայից, ո՛չ էլ արվեստի ուրիշ մի ճյուղից բան չեմ հասկանում, նման բաները ես զգում եմ:):
impression
20.05.2011, 11:46
Հես ա քո խաթեր նորից կարդամ երկրորդը:))
Բայց ի միջի այլոց ասեմ, որ ես, իրոք, ո՛չ պոեզիայից, ո՛չ էլ արվեստի ուրիշ մի ճյուղից բան չեմ հասկանում, նման բաները ես զգում եմ:):
օգնեմ զգաս :D
տարբերակ առաջին`
Ճամփեն փոշու մեջ կորել,
Շունչը պահել է.
Փոշին հետքերդ գրկել,
Խորքում թաղել է:
էսքանն ինչ ասես արժեր
երկրորդից էլ շատ սիրուն պատկեր ա ստացել հեղինակը`
Խոտը խոտին է ուսել
Իրեն հարևան,
Կարծես դաշինք են հյուսել՝
Քամուն դիմանան:
Խշշում է ծառը ծառին.
«Երկինքը մութ է»...
Հիշում են անցած տարին.
Կայծակն անգութ է:
զգա բնությունը, Անի ջան, զգա :)
առանց կատակի, պատկերները շատ են դուր գալիս, ապրեն հեղինակները
բայց դե իմ ներսի ցինիկը երկու ձեռքով կքվեարկեր Հայկօ-ի վաենկամատի ու մատրիարխատի օգտին ;)
CactuSoul
20.05.2011, 11:53
Հեղինակ 2.
Անվերնագիր
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Խոտը խոտին է ուսել
Իրեն հարևան,
Կարծես դաշինք են հյուսել՝
Քամուն դիմանան:
Խշշում է ծառը ծառին.
«Երկինքը մութ է»...
Հիշում են անցած տարին.
Կայծակն անգութ է:
Նստել եմ սառը քարին,
Սպասածս սիրտ է,
Երկինքը լաց է տալիս.
Կարոտս խիտ է...
Լիլ, նախ՝ ինձ համար անցումը սահուն չի ստացվել, ձեռագրի, իսկ ավելի ճիշտ՝ տրամադրության, կամ գուցե աշխարհայացքի, տարբերություն կա (որ չէր էլ կարող չլինել), որ զգացվում է: Գուցե Սահյանն էլ նույն կերպ գրած լիներ, բայց այդ դեպքում կնշանակեր, որ ստեղծագործության 2 կեսերը գրել է տարբեր օրերի… Մի խոսքով:
Ու մեկ էլ Garapost-ի հետ համաձայն եմ «Սպասածս սիրտ է» տողի հետ կապված… Դուրս չի գալիս:}
Ի դեպ, կասկածներ ունեմ, որ այս տարբերակի համահեղինակը MWMS-ն է:P:
Երկրորդն իրոք հրաշալի ա ստացվել: Ճիշտ ա առաջին տան հարևան ու դիմանան հանգերը մի փոքր չեն համապատասխանում ընդհանուր հանգավորմանը, բայց ընդհանուր առմամբ լավն էր, թե մտքի առումով, թե շարադրանքի, թե չափի ու հանգի հիանալի պահպանման համար: Բանաստեղծությունը կարդալիս պետք ա զգաս դրա երաժշտությունը, տեմպը, ռիթմը, որը իրոք կար Անվերնագրի մեջ: Դե իսկ վերջին տան մասին խոսելն ավելորդ է, Երկինքը լաց է տալիս..., հիանալի է: Քվեարկում եմ երկրորդ տարբերակի` Անվերնագրի օգտին:
CactuSoul
20.05.2011, 12:12
Քարը նայում երկնքին,
Սիրտը ճաքում է...
:think
Կարծես նա զգում է բարին,
Ու դեռ լռում է:
:'
Լավը չի:oy
Մշուշի մեջ փաթաթված
Ձորը ննջում է,
Հիանալի է, ստացված, հրաշք պատկեր:love
Երազով հրապուրված,
Խորը հևում է:
…բայց հաջորդ երկու տողերը տպավորությունը փչացնում են:(:
Չեմ պատկերացնում ննջելն ու հևքը ոնց են համադրվում:8 Հրապուրել բառն էլ իր հերթին է մի քիչ խորթություն մտցնում…
Համ էլ պոեզիան այնպիսի երևույթ է, որ հաճախ քիչ բան ասելն ավելի շատ միտք է փոխանցում, քան մանրամասնելը: Երևի պիտի թողնել, որ ձորը ննջի, ու հաջորդ տողերում պատմել մեկ այլ բանի մասին… Եսի՞մ:
CactuSoul
20.05.2011, 12:17
օգնեմ զգաս :D
տարբերակ առաջին`
Ճամփեն փոշու մեջ կորել,
Շունչը պահել է.
Փոշին հետքերդ գրկել,
Խորքում թաղել է:
էսքանն ինչ ասես արժեր
Հա, էս տունն, իրոք որ, լավն է:)
Չասեք, թե մենակ վատ-վատ բաներ եմ ասում:))
Claudia Mori
20.05.2011, 12:18
2-րդ, 4-րդ կետերի հետ լիովին համամիտ եմ:good , բայց 5-րդի հետ՝ չէ, կարծում եմ հոռետեսական ոչինչ չկա:nea, իրականությունն է:pardon, վերջին տունը չհաշված՝ մնացածը նախկին իրականությունն է ու հուսով եմ վերջինն էլ շուտով կդառնա նախկին:
Ամելի ջան, աչքիս դու Բարեկամս թագի ազդեցության տակ ես ընկել ու իրոք բանաստեղծություն ես ուղարկել ու այստեղի գործերից մեկն էլ քոնն է :D Լավ, սա հեչ...
Հա ջան, իրականություն է, բայց դե իրականությունն էլ կարող է հոռետեսական լինել ;) ամեն դեպքում դա հեղինակի գործն է, ես այս պարագայում համեստ կարծիք ասող եմ;)
CactuSoul
20.05.2011, 12:21
«Մշուշ»-ը, հնարավոր ա՝ Մուշն ա գրել:P
Մշուշի մեջ փաթաթված
Ձորը ննջում է,
Երազով հրապուրված,
Խորը հևում է:
Մշուշի մեջ փաթաթված
Ձորը ննջում է,
Երազով հրապուրված,
Խորը հևում է:
Չորրորդն է: Ննջում է և միաժամանակ խորը հևում է... Թույլ հանգեր են:
Փաստորեն մենակ հանգն ա կարևոր քո համար ...
Մշուշի մեջ փաթաթված
Կճուճի մեջ պպզած
Մածուն քաշին վռազած
Չալոն մնաց զարմացած
Փաստորեն մենակ հանգն ա կարևոր քո համար ...
Մշուշի մեջ փաթաթված
Կճուճի մեջ պպզած
Մածուն քաշին վռազած
Չալոն մնաց զարմացած
Հանգը էս դեպքում պարտադիր պայման ա, որը սակայն չի նշանակում, որ եթե լավ հանգավորված ա ուրեմն արժեք ունի:
Ներողություն միջամտելու համար:
Չեմ կարող բացատրել, թե ինչի, բայց դուրս առաջին տարբերակն ա շատ եկել: «Աստծու տանձին չի» պահն էլ լավ ա ստացվել: Մենակ անհասկանալի ա, թե ինչի հենց չորս տարի ա ճամփեն փակված: Էս մեկի օգտին քվերակած:
Մեկ էլ քվեարկում ա հինգերորդի օգտին քաղաքական տեքստի համար:
E-la Via
20.05.2011, 12:53
Տենաս Չիլին ո՞ր տարբերակն ա գրել....
Գրել ա:
բայց ոչ մեկն էլ չեմ ուզում ինքը գրած լինի....
Որ Չիլին գրել ա, էդ փաստ ա, որովհետև ինքը ոչ մի թեմայում էսպես շնորհակալություններ չի բաշխում :D…
Բայց համամիտ չեմ՝ առնվազն երկու տարբերակ կա, որ կուզեի ինքը լիներ :
Հա, ի դեպ, տեսնես My World My Space-ինը որն է :think???
Firegirl777
20.05.2011, 13:09
Հեղինակ 1. հանգավորումը շատ լավ պահել է, ու իր կողմից գրված առջին տունը իրոք որ շատ գեղեցիկ պատկեր է նկարագրում,
Հեղինակ 2. իր կողմից գրված առջին տան մեջ ընդհանուր գաղափարը խախտել է, սակայն հետո վերադարձել, մի քիչ անհասկանալի էր ինձ համար,
Հեղինակ 3. միտքը լավն է, բայց ավելի արձակի է նման քան չափածոի, տողի վանկերը չեն համապատասխանում իրար, փորձիր բարձրաձայն կարդալ, կհասկանաս ;)
Հեղինակ 4. հանգավորումն ու չափը ճիշտ են, միտքն ել վատը չի, այդքան քննարկված քառատողը կարծում եմ ձորի ափսոսանքն է. որ իր տեսածը լոկ երազ է:
Հեղինակ 5. դուրս եկավ նրանով որ ժպիտ առաջացրեց
Հետաքրքիր շարունակություններ են: Ամեն մեկը յուրովի...
Հատկապես 2) Անվերնագիրը հավանեցի:
Թող ների ինձ հեղինակը, բայց եթե առաջին քառյակում բառերի տեղափոխություն անի եւ(է)ն
իջեցնի «իմ անտաղանդ կարծիքով մոտավորապես»
Խոտը իրեն հարեւան
Խոտին ուսել է,
Կարծես քամուն հանդիման
Դաշինք Հյուսել է:
Վերեւի քառյակներին ավելի նման կլինի::think
Իսկ ընդհանրապես ապրես::)
......................................................................................................................................
Ափսոս չմասնակցածը;)
Պարզապես հրաշալի է, որ հենց Սահյանի տարբերակը այդքան բարձր ես գնահատել ;)
:D Ես մեռա, Հայկօ-ի գրածի փոխարեն անջատված սա եմ դրել:o:D
Ինձ 4-րդ տարբերակը դուր եկավ ամենաշատը, որին եւ քվեարկել եմ:)
1-ինի մեջ ինձ էլ դուր չեկավ «Աստված թարգի դե»-ն::( 1-ինն ու 2-րդը լավն էին, լավ էին մեկնաբանված, բայց... շատ կարճ էին,:( ես մի-քանի անգամ կարդացի դրանք, փորձելով ավելի ու ավելի շատ ըմբռնել, սիրել, բայց... մի բան պակաս է:
5-րդի միտքը լավն էր::)
3-րդի մասին առանձնապես ասելու բան չունեմ, թող ների ինձ հեղինակը::pardon
CactuSoul
20.05.2011, 14:16
Թող ների ինձ հեղինակը, բայց եթե առաջին քառյակում բառերի տեղափոխություն անի եւ(է)ն
իջեցնի «իմ անտաղանդ կարծիքով մոտավորապես»
Խոտը իրեն հարեւան
Խոտին ուսել է,
Կարծես քամուն հանդիման
Դաշինք Հյուսել է:
Վերեւի քառյակներին ավելի նման կլինի::think
Նման կլինի, բայց այդ դեպքում պիտի սկսեի կասկածել, թե Ավետ Բարսեղյանը կամ մեր շոու-ֆիթնեսի այլ «ստեղծագործ» ներկայացուցիչներ էլ են ակումբցի:scare…
«Խոտը .... դաշինք հյուսել է»:nea Հայերեն չի: Իհարկե զուտ տվյալ համատեքստում, քանի որ եթե նախօրոք թվարկված լիներ, թե, ասենք, ինչեր չի հյուսել խոտը, ապա ասել, որ դաշինք հյուսել է, կլիներ միանգամայն տրամաբանական:
Սովորաբար ես միայն քվեարկում եմ, չեմ սիրում հետո քննարկել, չնայած մեծ հաճույքով կարդում եմ բոլոր քննարկումները ։Ճ Բայց էսօր ինչ–որ հավեսս եկավ, մանավանդ որ շատ բարի եմ, ու 5-ից 4-ի օգտին քվեարկել եմ :))
Առաջինն ու երկրորդը քանի որ բոլորն են հավանել, դրանց մասին չեմ խոսի, շատ լավն են իրոք, բայց ինձ դուր են գալիս նաև երրորդն ու չորրորդը, էլի Սահյանի շունչը կա, նուրբ ու գեղեցիկ բնության պատկերները կան՝ սյուռեալիստական երանգներով :)
[B]Հեղինակ 4.
Օրինակ չորրորդում, նայեք ինչքան լավ ա նկարագրված, չգիտեմ, ես որ կարդում եմ, լրիվ զգում ու պատկերացնում եմ, ինչպես Սահյանի դեպքում.
Անվերնագիր
Քարը նայում երկնքին,
Սիրտը ճաքում է...
Կարծես նա զգում է բարին,
Ու դեռ լռում է:
Կայծակը մեծ ու հզոր
Երկնում ճայթում է…
Հավքը նայում է մոլոր
Բույնը ծածկում է:
Նույնն էլ երրորդում, կարծում եմ էլի թեմայի պահանջին լրիվ համահունչ է։
Հինգերորդի օգտին չեմ քվեարկել զուտ էն պատճառով, որ էդ բանաստեղծությունը երբ անցնում էինք միշտ պապիկիս էի պատկերացնում, ու էն վերջի մասին, որ հասնում էի, միշտ լացում էի, դե պապին էն ժամանակ դեռ կենդանի էր, ես պարզապես պատկերացնում էի ու լացում։ Ու հիմա էլ, հիշեցի, թե ազգային զարթոնքի տարիներին պապին ինչքան ոգևորված էր, միասին միտինգի էինք գնում, հավատում էր որ լավ ա լինելու, որ վերջապես ժողովուրդը փողոց ա դուրս եկել, կարող ա պայքարել։ Իհարկե շատ ռոմանտիկ էր ու հավատում էր, որ լավ ա լինելու, քանի որ թեման Համո Սահյանի հետ է առընչվում, էդ մասն էլ հիշեցի, էդ ժամանակ ամեն օր մի սուտ լուր հայտնվում էր, կամ ԿԳԲ–ն էր տարածում, չգիտեմ, հիշում եմ, որ պապին զանգում էր Համո Սահյանին (իր շատ մոտ ընկերն էր)՝ Համո, լսել ես, ասում են էսօրվա վրեմյայով արդեն հայտնելու են, որ որոշումը կայացրել են, ղարաբաղը տալիս են, ոգևորվում էին, հետո էլի հուսահատվում... Շատ երկարացրի, ասածս էն ա, որ էդ սերնդի համար, որոնք ապրել ու աշխատել էին Սովետի փակ ռեժիմում, բերանները փակած, էդ տարիները, ՀՀՇ–ի իշխանությունը, չնայած պատերազմին, մթին ու ցրտին, հացի հերթերին, միևնույնն է, ուրիշ արժեք ունեին, որ մենք միգուցե չհասկանանք էլ։ Միգուցե շատ լուրջ վերաբերվեցի բանաստեղծությանը, կարող է հումորով է գրված, ես եմ իզուր էսքան խորանում, բայց միայն էդ պատճառով ինձ վանեց, թե չէ, էլի վատը չի :)
Նման կլինի, բայց այդ դեպքում պիտի սկսեի կասկածել, թե Ավետ Բարսեղյանը կամ մեր շոու-ֆիթնեսի այլ «ստեղծագործ» ներկայացուցիչներ էլ են ակումբցի:scare…
«Խոտը .... դաշինք հյուսել է»:nea Հայերեն չի: Իհարկե զուտ տվյալ համատեքստում, քանի որ եթե նախօրոք թվարկված լիներ, թե, ասենք, ինչեր չի հյուսել խոտը, ապա ասել, որ դաշինք հյուսել է, կլիներ միանգամայն տրամաբանական:
Ի՞նչը նկատի ունես, որ «է» ի փոխարեն պետք է «են» հոգնակի՞ գրվեր:
Իսկ եթե պոեզիայում «դաշինք» պետք է« հյուսվի» անպայման գրավոր ձեւը պահպանելով, նոտարական վավերացմամբ, կամ պետական մարմիններում գրանցելով դաշինքից բխող իրավունքները... :
Համամիտ եմ:
Սահյանի առաջ նախ մի հատ խոնարհվեմ ու անցնեմ առաջ:)
Հեղինակ 1.
Կարոտ
Ճամփեն փոշու մեջ կորել,
Շունչը պահել է.
Փոշին հետքերդ գրկել,
Խորքում թաղել է:
Ուռին թեքվել է քամուց,
Աչքը ճամփիդ է.
Ճամփեդ փակվել է վաղուց.
-Աստվա՛ծ… թարգի դե՛…
…Աստված ամպրոպ է ստեղծում,
Աստծո ինչի՞ն է,
Թե քո ճամփեն է փակում,
Չորրորդ տարին է…
Ուղղակի՝ ինձ թվաց, թե ինչ-որ բան պակաս ա, իսկ երաժշտությունը լսեցի, շնորհակալություն տարբերակի համար, լավն էր, սահյանական, այսինքն՝ հայկական:)
Հեղինակ 2.
Անվերնագիր
Խոտը խոտին է ուսել
Իրեն հարևան,
Կարծես դաշինք են հյուսել՝
Քամուն դիմանան:
Խշշում է ծառը ծառին.
«Երկինքը մութ է»...
Հիշում են անցած տարին.
Կայծակն անգութ է:
Նստել եմ սառը քարին,
Սպասածս սիրտ է,
Երկինքը լաց է տալիս.
Կարոտս խիտ է...
Սա ավելի դուրս եկավ, բայց էլի կիսատ է, կամ էլ ուղղակի սահյանական հանգն ու չափը էնքան հրաշք են, որ չեմ ուզում ավարտվի, հա շարունակության եմ սպասում, կներեք ու լուրջ մի ընդունեք կիսատի մասին ասածս, լավն էր:)
Հեղինակ 3.
Հիշողություն
Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:
Իջնում էին խոհուն, խոնարհ
Դեզերի ուսին
Մի կաթնահունց երկնակամար,
Մի ծերատ լուսին…
Մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, և հավաք,
Նստում էին մերոնք կարգով՝
Կրտսեր ու ավագ:
Ուտում էին նրանք հանգիստ
Ապուրը համեղ,
Կիտում էր հայրս խիստ
Ունքերը հոնեղ:
Չէր սիրում նստել լուռումունջ
Կամ հոգսից խոսել,
Սրբում էր բեղերը փունջ-փունջ,
Սկսում երգել:
Դրսում իրար են խառնվել
Կաղկանձ ու բառաչ,
Վրնջում է քուռակը խելառ
Ու նետվում առաջ:
Ականջիս մեջ ճռճռում է
Ծղրիդը համառ,
Մի հին ճոճանակ հեռվում,
Մի լուսնոտ ամառ:
Մռմռում է կատուն մի երգ
Օրերից անցած,
Փակվում են աչքերս քիչ-քիչ
Ձայներից մարած...
Օրորվում է լուսինը կեռ,
Չի հանում ծպտուն,
Քնել է պատի տակ արդեն
Մեր պառավ կատուն:
:love Ես էս տարբերակի օգտին եմ քվեարկում, էս ինչ հրաշք է, բանաստեղծություն չի, այլ գեղանկար:) Բանաստեղծություն չի, այլ մեղեդի:)
Հեղինակ 4.
Անվերնագիր
Քարը նայում երկնքին,
Սիրտը ճաքում է...
Կարծես նա զգում է բարին,
Ու դեռ լռում է:
Մշուշի մեջ փաթաթված
Ձորը ննջում է,
Երազով հրապուրված,
Խորը հևում է:
Կայծակը մեծ ու հզոր
Երկնում ճայթում է…
Հավքը նայում է մոլոր
Բույնը ծածկում է:
Ու արցունքի պես մաքուր
Սիրտը բացում է,
Անձրևի կաթիլներով
Ցավը մեղմում է:
Շողը պայծառ արևի
Ամպը ճեղքում է,
Քնկոտ աղքերը ձորի
Թրջված, բացում է:
Ով ամեն ինչ խաղաղվում
Սիրտը խնդում է,
Ուռին է մեղմ սոսափում,
Հավքը երգում է:
Սրան էլ էի շարունակություն ուզում, լավն է:)
Հեղինակ 5.
Սերնդափոխություն
Բայց իմ պապու բախտը
Ինչ որ տեղ բերել է,
Որ նախկան «ՀՀՇ»ն
Հոգին ավանդել է:
Չի տեսել իր շարած
Պատերի քանդելը,
Իր բահած մարգերի
Մոլախոտ կապելը:
Չի տեսել իր տնկած
Ծառերի կոճղերը,
Որ հատ-հատ կտրել են
Ցրտահար թոռները:
ԵՎ նաեւ մարդկային
Ուղեղի փոխվելը՝
Արդար քրտինքով տուն
Ամոթ է պահելը:
Սրա մասին ասեմ, որ «պապու» ձևը չեմ սիրում, այ եթե լիներ «պապի», բայց ամեն դեպքում քվեարկում եմ, լավն էր, ճիշտ, բայց թոռներին մի մեղադրեք :)
Մեկ էլ ասեմ, որ հույս չունեի, որ էս նախագծից բան դուրս կգա, որովհետև Սահյանը, ինչ ասեմ, Սահյանն է, ու որոշել էի չկարդամ էլ, բայց կարդացի, ու մինչև հիմա եղած բոլոր նախագծերից ամենաշատը հենց այս նախագծում գրվածներն են դուրս եկել, կարծում եմ ամենահաջողվածն է, ապրեք բոլորդ: Քվեարկում եմ 3-րդի ու 5-րդի օգտին:)
Ամելի ջան, աչքիս դու Բարեկամս թագի ազդեցության տակ ես ընկել ու իրոք բանաստեղծություն ես ուղարկել ու այստեղի գործերից մեկն էլ քոնն է :D
:D ու ո՞րն է իմ տարբերակը ըստ քեզ, ուղղակի հետաքրքիր է
Claudia Mori
20.05.2011, 15:08
:D ու ո՞րն է իմ տարբերակը ըստ քեզ, ուղղակի հետաքրքիր է
Ես բնականաբար կլռեմ;)
CactuSoul
20.05.2011, 15:11
Ի՞նչը նկատի ունես, որ «է» ի փոխարեն պետք է «են» հոգնակի՞ գրվեր:
Իսկ եթե պոեզիայում «դաշինք» պետք է« հյուսվի» անպայման գրավոր ձեւը պահպանելով, նոտարական վավերացմամբ, կամ պետական մարմիններում գրանցելով դաշինքից բխող իրավունքները... :
Համամիտ եմ:
Օժանդակ բայի եզակին կամ հգնակին պոզիայի տեսանկյունից գուցե ինչ-որ բան փոխեր, բայց խոսքս տրամաբանության մասին է, շարադասության: Հայերենում, ի տարբերություն շատ այլ լեզուների, կարելի է նախադասության անդամների տեղերը փոփոխելով ստանալ քերականորեն ճիշտ նախադասություններ, բայց դրանցից ոչ բոլորն են իրար համարժեք. կախված նրանից, թե որ բառը որից հետո ես ասում, կամ օժանդակ բայը որտեղ է, կարող ես զգալիորեն փոխել միտքը, օրինակ՝ հատուկ շեշտել մի որոշակի բան: Թեմայից չշեղվենք, եթե այս ենթաթեմայի հետ կապված էլի քննարկման կարիք կա, եկեք տեղափոխվենք «Զանազան լեզվական հարցեր (http://www.akumb.am/showthread.php/20-Զանազան-լեզվական-հարցեր)» թեմա:):
Ես բնականաբար կլռեմ;)
:( , բայց հետաքրքիրր էր, թե ըստ քեզ որոնք իմ մտքերը կլինեին, ինչևէ ասեմ, որ շնորհքս էդքան չի շատացել, իսկ թեգն էլ հասկացել էի ու ուզեցի միամիտի տպավորություն ստեղծել, ու ոնց որ ստացվեց :D:oy
Claudia Mori
20.05.2011, 15:20
:( , բայց հետաքրքիրր էր, թե ըստ քեզ որոնք իմ մտքերը կլինեին, ինչևէ ասեմ, որ շնորհքս էդքան չի շատացել, իսկ թեգն էլ հասկացել էի ու ուզեցի միամիտի տպավորություն ստեղծել, ու ոնց որ ստացվեց :D:oy
Հումոր եմ անում, թեթև տար;) Համ էլ արի մրցույթի մասին գրենք, թե չէ երկուսիս էլ կտուգանեն;)
Yellow Raven
20.05.2011, 15:43
Տարբերակներից ոչ մեկն էլ չգրավեց առանձնապես:)
Եթե ՀայկՕ-ի ստեղ գրած տարբերակները մասնակցեին դրանց ձայն կտայի միանշանակ:))
Իսկ այսպես, համեմատական կարգով առաջինի գօտին եմ քվեարկում:)
մինչև հիմա եղած բոլոր նախագծերից ամենաշատը հենց այս նախագծում գրվածներն են դուրս եկել, կարծում եմ ամենահաջողվածն է, ապրեք բոլորդ:
Այ ապրես Շինարար ջան, թե չէ «Անհաջող մտահղացու՜մ ա», «Անհարմար գործե՜ր են ընտրվել», «Տները շա՜տ են»... :))
Եթե «Անձրևը» մրցույթում լիներ, կարծում եմ, կքվեարկեի դրա օգտին. հատկապես մինչև քուռակի հայտնվելը հիանալի էր: Բայց դե էլի 100%-անոց չի, ուղղակի մյուսներից մի քանի գլուխ բարձր է:): Քուռակը էշ-էշ համը հանեց:D:
Կակտուս ջան, ամեն մարդ չի կարա չէ՞ քուռակի նման ոչ բանաստեղծական բառով էդքան բանաստեղծական պատկեր ստեղծի, ափսոսում եմ, որ Սահյանի հետ էդքան մտերիմ չես, քո գրառումներից, գրածներից դատելով դուք իրար հետ կարաք շատ համահունչ լինեք:)) Գիտես Սահյանի ամենաշատը ինչն եմ սիրում, որ գլխիս քարոզ չի կարդում, էդ մեր գրողների ու համարյա բոլոր գրողների թույլ կողմն ա, սիրում են խրատել, Սևակի ականջը խուլ:secret Սահյանը ուղղակի նկարագրում ա, ոնց որ հետո դու ասացիր, զգալու ու չհասկանալու բաներ ա գրում:)
Բոլորն էին լավն էին, ապրեք: :)
CactuSoul
20.05.2011, 17:02
Կակտուս ջան, ամեն մարդ չի կարա չէ՞ քուռակի նման ոչ բանաստեղծական բառով էդքան բանաստեղծական պատկեր ստեղծի, ափսոսում եմ, որ Սահյանի հետ էդքան մտերիմ չես, քո գրառումներից, գրածներից դատելով դուք իրար հետ կարաք շատ համահունչ լինեք:)) Գիտես Սահյանի ամենաշատը ինչն եմ սիրում, որ գլխիս քարոզ չի կարդում, էդ մեր գրողների ու համարյա բոլոր գրողների թույլ կողմն ա, սիրում են խրատել, Սևակի ականջը խուլ:secret Սահյանը ուղղակի նկարագրում ա, ոնց որ հետո դու ասացիր, զգալու ու չհասկանալու բաներ ա գրում:)
Համաձայն եմ, ուղղակի ինձ 100%-ով դուր եկած բանաստեղծությունները չափազանց քիչ են, եղածներն էլ երևի թե շատ սուբյեկտիվորեն են դասվում այդ շարքին:
Ընդհանուր մտքիդ համաձայն եմ:
Քուռակին էլ բոլորովին դեմ չեմ իրականում, պարզապես եթե վերնագիրն «Անձրև» էր, ուրեմն ավելի կսիրեի հենց անձրև նկարագրող բանաստեղծություն, անխառն, այսպես ասած: Այդ դեպքում ավելի փափուկ ու հավես տրամադրություն կստեղծվեր, կամ էլ քուռակին պիտի ավելի լավ կապեր անձրևի հետ, չգիտեմ, իմ տպավորությունն այն էր, որ քուռակն ուրիշ բանաստեղծությունից էր հանկարծ հայտնվել էդտեղ: Երևի հենց բառից է, ավելի շատ հենց քուռակ եմ պատկերացնում, քան քամի, թե չէ նորմալ կլիներ…
Մի խոսքով, իմ կարծիքը սարսափելի սուբյեկտիվ է, կարող եք շրջանցել:)):pardon
Mark Pauler
20.05.2011, 17:07
Բոլոր հեղինակներին էլ շնորհակալություն` մանավանդ Սահյանին :)
Հատուկ քննադատություն կամ գովք չեմ անի, ուղղակի կասեմ` ստեղ մեկն էլ կա իմ ճաշակին.
"Խոտը խոտին է ուսել", այսինքն՝ խոտերն ...
... Անվերնագրի էս տարբերակը ու Սերնդափոխությունը ընտիր են...
My World My Space
20.05.2011, 17:41
Որ Չիլին գրել ա, էդ փաստ ա, որովհետև ինքը ոչ մի թեմայում էսպես շնորհակալություններ չի բաշխում :D…
Բայց համամիտ չեմ՝ առնվազն երկու տարբերակ կա, որ կուզեի ինքը լիներ :
Հա, ի դեպ, տեսնես My World My Space-ինը որն է :think???
առաջին մասի հետ համաձայն եմ:
Երկրորդ մասով էլ ասեմ, որ իմն արտամրցութային ա: ես արդեն մի քանի մրցույթ ա մասնակցում եմ բայց չեմ ուղարկում.....:P
Չէի սպասում, որ էս մրցույթն էսքան հաջող կլինի, բայց տարբերակները կարդալիս հասկացա, որ սխալվել եմ:
Ապրեք ժողովուրդ: Չուկ, դու էլ փաստորեն հերթական անգամ ապացուցեցիր, որ հեչ էլ «անհաջող» չէր ընտրությունդ:
Շատ հավես էր կարդալը, ու չափածոյի լավը համ էլ էն է, որ արագ է կարդացվում: Ու որ հետն էլ լավ էին գրված, մի շնչով կարդացվեց:
Նաև դուրս էկավ, որ բոլոր երեք ստեղծագործություններով էլ շարունակություններ են գրվել, թեև տարբերակները ընդամենը հինգն են:
Հիմա ավելի մանրամասն ամեն մի գործի մասին:
1. Կարոտ
Լավն էին թե կառույցները, թե միջի «բողոքը»: Միակ տողը, որի վրա «սայթաքեցի», Աստվա՛ծ… թարգի դե՛… տողն էր: Իմ կարծիքով չարժեր էս բանաստեղծությունը «թարգի»-ով կոպտացնել... Բողոքը կարելի էր ուրիշ կերպ արտահայտել՝ կոնտեքստին ավելի սազական արտահայտությամբ:
Բայց ընդհանուր շատ հաջող գործ էր:
Մի ձայն՝ իմ կողմից:
2. Անվերնագիր
Սիրուն էր... Հատկապես վերջին տունը: Դուրս եկավ, որ ամբողջ նկարագրությունը միայն վերջում էր անձնավորվել. նախորդ տները հող էին ստեղծել այն կառուցելու համար: Հեղինակն էլ ավելի ռոմանտիկ ու լիրիկական է թվում, քան նախորդը, ով ավելի կտրուկ էր:
Մի ձայն՝ իմ կողմից:
3. Հիշողություն
Սա էլ էր լավը, թեև նախորդներին զիջում էր իր պարզունակությամբ: Էսպիսի գործերը միջին դպրոցականների դասագրքերի համար են: Հեշտ, պարզ, ամեղ, ամեն անգամ հանգերը տեղը տեղին բռնացրած:
Ինչևէ, մի ձայն էլ այս գործին:
4. Անվերնագիր
Էս տարբերակն ինձ համար մնացածների համեմատ թույլ էր, որովհետև մեջը ընդհանուր գաղափար չկար: Ինչի՞ մասին էր: Իրարից անկախ ու իրար չծառայող նկարագրություններ էին... Հետն էլ ոչ շատ վարպետորեն գրված:
Բայց ապրի գրողը, զգացվում է, որ ահագին աշխատել է վրան: Երևի դեռ ուղղակի սկսնակ ստեղծագործող է:
5. Սերնդափոխություն
Նման մրցույթներում քաղաքական ենթատեքստով (կամ բացահայտ տեքստով) տարբերակներն ինձ սովորաբար դուր չեն գալիս, սա էլ բացառություն չէր... Բայց հաստատ լիքը մարդ կգտնվի, ով կգնահատի էս գործը: Ճաշակի հարց է:
Garapost
20.05.2011, 18:04
Ադրբեջանում կան մի քանի տասնյակ բանաստեղծներ, որոնք միջազգային .մրցույթների դափնեկիրներ են և մրցանակակիրներ: Բացատրելու կարիք չկա, որ այդ մրցույթին մասնակցում են երկու պետություն՝ Թուրքիան և Ադրբեջանը: Այս մրցույթը ահա թե ինչ է հիշեցնում: Եթե Չուկը ցանկացել է բարձրացնել ստեղծագործողների որակը, ապա՝ դա չի հաջողվել: Իսկ եթե ցանկացել է ապացուցել, որ Սահյանը մնում է անկրկնելի՝ դա հաջողվել է:
Ճիշտ է, եթե ինքը՝ Համո Սահյանը մասնակցեր այս մրցույթին՝ չէր հաղթի, որովհետև ակումբում ոչ մեկի հետ ընկերություն չի արել:
Մի բան այստեղ չի կարելի հակաճառել. Հաղթել է ինքը՝ մեծ վարպետ Համո Սահյանը:

Քննադատել Իլհամն էլ կարա,
Ավելի լավը կարա՞ս,դու արա:
Առաջին տարբերակի օգտին՝ էս մի քառատողի խաթր.
Ճամփեն փոշու մեջ կորել,
Շունչը պահել է.
Փոշին հետքերդ գրկել,
Խորքում թաղել է:
Ադրբեջանում կան մի քանի տասնյակ բանաստեղծներ, որոնք միջազգային .մրցույթների դափնեկիրներ են և մրցանակակիրներ: Բացատրելու կարիք չկա, որ այդ մրցույթին մասնակցում են երկու պետություն՝ Թուրքիան և Ադրբեջանը: Այս մրցույթը ահա թե ինչ է հիշեցնում: Եթե Չուկը ցանկացել է բարձրացնել ստեղծագործողների որակը, ապա՝ դա չի հաջողվել: Իսկ եթե ցանկացել է ապացուցել, որ Սահյանը մնում է անկրկնելի՝ դա հաջողվել է:
Ճիշտ է, եթե ինքը՝ Համո Սահյանը մասնակցեր այս մրցույթին՝ չէր հաղթի, որովհետև ակումբում ոչ մեկի հետ ընկերություն չի արել:
Մի բան այստեղ չի կարելի հակաճառել. Հաղթել է ինքը՝ մեծ վարպետ Համո Սահյանը:
Քանի գնում է այնքան ավելի եմ համոզվում, որ քննադատում եք քննադատելու համար: Դե հիմա ոչինչ: Ձեր իրավունքն է:
Ինչևէ: Մրցույթը ոչ ստեղծագործողների որակի բարձրացման համար էր նախատեսված, ոչ էլ Սահյանի անկրկնելիությունն ապացուցելու:
Սկսենք երկրորդ թեզից: Սահյանը կարիք չունի, որ նրա մեծությունը որևէ նման մրցույթով, միջոցառումով ապացուցվի: Սահյանի տաղանդն ու նրա թողած գրական ժառանգությունը բավարար ու մի բան էլ ավելի է նրա անկրկնելիությունը բոլորի համար ապացուցված համարելու համար:
Ինչ վերաբերվում է ստեղծագործողների որակի բարձրացմանը.. նորից այս մրցույթներով չեն, որ պետք է բարձրանան ակումբցի ստեղծագործողների որակը: Այս մրցույթները նախատեսված են մի կողմից հետաքրքիր ու, թող անհամեստություն չլինի, ինտելեկտուալ ժամանցի համար, մյուս կողմից ստեղծագործողներին հնարավորություն է տալիս փոքր ինչ շեղվել իրենց հիմնական ոճից ու ուժերը փորձել այլ ոճում և/կամ կոնկրետ առաջադրանքի կատարման համատեքստում փորձել սեփական վարպետությունը ու անոնիմ կերպով հանձնվել ընթերցողի դատին:
Ինչ վերաբերվում է Սահյանի չհաղթելու մասին, ներողություն բառի համար, տաֆտալոգիկ թեզին, ապա ես հակված եմ դա անիրական համարել: Մենք նույնիսկ այս թեմայում ականատես եղանք, թե ինչպես ընթերցողը ծանոթ չլինելով բնօրինակին նախապատվությունը տվեց դրան: Ու դա բնական է: Ստեղ անգամ համեմատելու խնդիր չէ, պարզապես նման ստեղծագործությունների դեպքում շատ դժվար է մտնել հեղինակի տրամադրության մեջ ու շարունակել լրիվ համահունչ սկզբին:
Ակումբում ընկերություն անողների շահելը համարում եմ մերկապարանոց «մեղադրանք»: Այս մրցույթներին, այո, լինում են դեպքեր երբ ինչ-որ անհատներ իմանում են իրենց ընկերոջ մասնակցության ու տարբերակի մասին ու քվեարկում, բայց դրանք այս մրցույթներում կազմում են չնչին տոկոս ու չեն ազդում քվեարկության արդյունքի վրա: Իսկ մեծամասնությունը քվեարկում է ոչ թե հեղինակի համար, որին անգամ չգիտի մինչ քվեարկության ավարտը, այլ իր հավանած ստեղծագործությունների օգտին: Սրա հակառակը պնդել ցանկացող ցանկացած մեկը դատում է ըստ իր փչացածության աստիճանի:
Ներողություն փոքր ինչ սուր տոնի համար:
Ինչպես ասացի, ես սիրում եմ քննադատությունը, բայց տանել չեմ կարողանում նման ոճի «չարացած» քննադատությունները:
Ադրբեջանում կան մի քանի տասնյակ բանաստեղծներ, որոնք միջազգային .մրցույթների դափնեկիրներ են և մրցանակակիրներ: Բացատրելու կարիք չկա, որ այդ մրցույթին մասնակցում են երկու պետություն՝ Թուրքիան և Ադրբեջանը: Այս մրցույթը ահա թե ինչ է հիշեցնում: Եթե Չուկը ցանկացել է բարձրացնել ստեղծագործողների որակը, ապա՝ դա չի հաջողվել: Իսկ եթե ցանկացել է ապացուցել, որ Սահյանը մնում է անկրկնելի՝ դա հաջողվել է:
Ճիշտ է, եթե ինքը՝ Համո Սահյանը մասնակցեր այս մրցույթին՝ չէր հաղթի, որովհետև ակումբում ոչ մեկի հետ ընկերություն չի արել:
Մի բան այստեղ չի կարելի հակաճառել. Հաղթել է ինքը՝ մեծ վարպետ Համո Սահյանը:
Չուկի գրածին ուղղակի ուզում եմ ավելացնել, որ քվեարկությանը մասնակցած 36 անդամներից ուղիղ 34-ը հենց ինքը՝ Չուկն է, ինչն էլ պայմանավորում է կարծիքների հույժ համասեռությունն ու տարբերակներից մեկի ստացած ձայների ահռելի առավելությունը մյուսների նկատմամբ: Հարգանքներով՝ Չուկ:
Ուլուանա
20.05.2011, 23:11
Ճիշտն ասած՝ սպասելիքներս շատ ավելին էին... Ստորագրում եմ CactuSoul–ի գրեթե բոլոր գրառումների տակ. լրիվ իմ մտքերն էր արտահայտել, բացի Սահյանի բանաստեղծությունների մասին կարծիքից։ Սահյանն իմ մի քանի ամենասիրած բանաստեղծներից մեկն է, ու նրա բանատեղծությունների մեծ մասն ինձ համար ընտիր պոեզիայի օրինակելի մոդելներ են։ Գուցե նաև էդ պատճառով եմ ավելի խիստ մոտենում մրցույթի տարբերակներին։
Նախ բոլոր տարբերակների մեջ էլ մի տեսակ արհեստականություն էի զգում, կարծես բոլորը զոռով փորձել են պատկերներ ստեղծել։ Ճիշտ է, տեղ–տեղ հաջողվել է, ոմանց՝ ավելի շատ, քան մյուսներին, բայց ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, բոլորն էլ թույլ էին ու թերություններ ունեին։ Համենայնդեպս, կարդալիս ոչ մեկը չհավանեցի էնքան, որ դրա օգտին քվեարկելու ցանկություն առաջանար մեջս։ Թեև դեռ չգիտեմ, գուցե ավելի ուշ քվեարկեմ չարյաց փոքրագույնի սկզբունքով։
Կարծում եմ՝ բանաստեղծությունը շարունակելիս կարևոր է ընդհանուր ոճի, տրամադրության ու կառուցվածքի պահպանումը։ Իսկ ներկայացված տարբերակներից ոչ մեկն, իմ կարծիքով, համահունչ չէր բնագրի սկզբին։
Հիմա՝ տարբերակների մասին հերթով։
Առաջին տարբերակ. «Կարոտ»
Առաջին տունը սիրուն պատկեր է, թեև չէի ասի, թե մյուսների պես հիացած եմ.
Ճամփեն փոշու մեջ կորել,
Շունչը պահել է.
Փոշին հետքերդ գրկել,
Խորքում թաղել է:
Երկրորդ տունը թույլ է, իսկ «-Աստվա՛ծ… թարգի դե՛…» տողը կարծես մուրճով հարված լինի ընթերցողի գլխին :{։ Տեսնես հեղինակն ի՞նչ է մտածել էս տողը գրելիս։ Կարելի էր ավելի ընդունելի ձևով արտահայտել նույն միտքը։ Փչացնում է ընդհանուր տպավորությունը։
Երրորդ տունն էլ վատը չի, թեև նախորդ տան հարվածից վեր թռնելուց հետո մինչև ուշքի ես գալիս, արդեն բանաստեղծությունն ավարտվում է :}։ Էս քառատողում նաև ընդհանուր ռիթմն է հետաքրքիր ստացվել։
Երկրորդ տարբերակ. «Անվերնագիր»
Պատկերներն ընդհանուր առմամբ հաջողված են։ Միայն թե «Կայծակն անգութ է» տողը մի տեսակ չհավանեցի, չգիտեմ... Ավելի շուտ ոչ թե բուն տողը չհավանեցի, այլ դրա կապը նախորդ մասի հետ մի տեսակ արհեստական թվաց, թե ինչ... Դժվարանում եմ բացատրել։ Ինչևէ։
Ամեն դեպքում բանաստեղծությունը կարդալիս արհեստականության ինչ–որ զգացողություն եմ ունենում, որ ոչ մի կերպ անտեսել չի հաջողվում...
Առաջին ու երկրորդ տարբերակներում փոքրիկ թերություն եմ համարում նաև հեղինակների՝ մաքուր բնության պատկեր ներկայացնող բանաստեղծությունը սիրային ուղղությամբ շեղելը։ Բայց դե սա ընդամենը իմ սուբյեկտիվ կարծիքն է, գուցե շատերի համար դա հակառակը՝ առավելություն է։
Երրորդ տարբերակ. «Հիշողություն»
Այս տարբերակում, իմ կարծիքով, ընդհանուր տրամադրությունը, մթնոլորտն ամենալավն է պահպանված՝ նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ կամուրջի դեր տանող առաջին տունն, իմ կարծիքով, ամենաանհաջողն է թե՛ պատկերավորության, թե՛ լեզվական առումով։ «Ունքերը հոնեղ» արտահայտությունը նույնաբանություն է (տավտոլոգիա). հոնեղ նշանակում է խիստ, թավ, արտահայտիչ հոնքեր ունեցող, հետևաբար այն կարելի էր գործածել, օրինակ, «ճակատ» կամ «երես» բառերի հետ, բայց ոչ երբեք «ունքեր» բառի հետ, որի դեպքում ստացվում է «թավ հոնքերով ունքեր» :'։ Այնուամենայնիվ, մնացած տները բավական հաջող են։ Հատկապես պատկերների առումով ինձ ամենաշատ դուր եկած տունը սա է.
Ականջիս մեջ ճռճռում է
Ծղրիդը համառ,
Մի հին ճոճանակ հեռվում,
Մի լուսնոտ ամառ:
Գյուղական մթնոլորտն էլ շատ լավ է պատկերված։ Համենայնդեպս, ես ինձ նկարագրված վայրում զգացի կարդալիս :)։ Ի դեպ, արհեստականությունն էլ էս տարբերակի մեջ ամենաքիչն էր, ըստ իս։
Չորրորդ տարբերակ. «Անվերնագիր»
Սա երևի ամենաթույլն է։ Պատկերները հիմնականում պարզունակ են ստացվել։ Ինձ համար միակ քիչ թե շատ հաջողված պատկերը սա էր.
Մշուշի մեջ փաթաթված
Ձորը ննջում է,
Բայց դրան հաջորդող տողը, ինչպես արդեն նշվել է, տրամաբանական առումով թերի է.
Երազով հրապուրված,
Խորը հևում է:
Ես էլ եմ կարծում, որ էս տարբերակը կամ սկսնակ մեկն է գրել՝ վրան ահագին աշխատելով, կամ էլ գուցե փորձառու մեկը՝ գլխառադ անելով։ Առաջին տարբերակն ինձ ավելի հավանական է թվում։
Հինգերորդ տարբերակը քննարկել չեմ ուզում։ Նման մոտեցումն ընկալում եմ որպես անհարգալից վերաբերմունք մրցույթի նկատմամբ։ Ու ընդհանրապես էդ բնույթի բանաստեղծությունը քաղաքական ուղղությամբ շեղելն ընդունելի չեմ համարում։ Կարելի էր էդ տարբերակը գոնե որպես արտամրցույթային ներկայացնել ու փորձել գնահատել որպես դատարկացնդաբանական ոճի գործ։
Ուլուանա
20.05.2011, 23:18
Հայկօյի տարբերակն ամենաշատը հավանեցի :)), բնականաբար, որպես դատարկացնդաբանական։ Բայց դե էդ մեկն ամբողջական բանաստեղծություն էր, փաստորեն, Համո Սահյանի սկիզբը չկար, որ խանգարեր :))։
Բայց կարծում եմ՝ արժե այսուհետև օրենք սահմանել, որ մինչև քվեարկության ավարտը չթույլատրվի արտամրցույթային տարբերակներ տեղադրել՝ մրցույթի տարբերակներից ուշադրությունը չշեղելու համար։
Rammstein
20.05.2011, 23:40
Էս մրցույթի հետաքրքրությունը իմ կարծիքով կայանում է նրանում, որ Սահյանի ստեղծագործությունները շարունակվեն ինչ-որ յուրահատուկ, ոչ ստանդարտ ձեւով, այլ ոչ թե ձգտեն մոտենալ Սահյանի ոճին: Դրա համար քվեարկել եմ միայն ու միայն հինգերորդ տարբերակի օգտին: Սահյանի ոճով արդեն իսկ Համո Սահյան անունով մի մարդ բավական լավ գրել ա, ի՞նչ կարիք կա իրա գրածներին ձեռք տալու:
Այլ բան, եթե մրցույթ կազմակերպվեր, որտեղ մասնակիցները կփորձեին ինչ-որ բանաստեղծի ոճի մեջ ստեղծագործել: Էդ դեպքում լրիվ այլ սկզբունքով կքվեարկեի: Բայց այս մրցույթում նման բան չկար, հետեւաբար միակ հետաքրքիր տարբերակը իմ համար 5-րդն է` անկախ նրանից, թե որ ուղղությամբ է քաղաքականացված: :pardon
Ուլուանա
20.05.2011, 23:50

Բայց էդ դեպքում ո՞րն է հենց տվյալ բանաստեղծությունը շարունակելու իմաստը, եթե գրվող շարունակությունը չպիտի համահունչ լինի սկզբին։ Խայտաբղետ, անհամասեռ գրվածք ստանա՞լը։ Յուրահատուկ ոճով ամեն մարդ ազատ է իր սեփական բանաստեղծությունը գրելու, դրա համար էս մրցույթին մասնակցելու կարիք չկա, կարծում եմ։
Էս մրցույթի հետաքրքրությունը իմ կարծիքով կայանում է նրանում, որ Սահյանի ստեղծագործությունները շարունակվեն ինչ-որ յուրահատուկ, ոչ ստանդարտ ձեւով, այլ ոչ թե ձգտեն մոտենալ Սահյանի ոճին:
Հետաքրքիր բան ես ասում, Ռամշ, բայց ես չեմ կարծում թե միայն քո ասած դեպքում է հետաքրքիր :)
Օրինակ ինձ մրցույթը դուր է եկել: Մրցույթի արդյունքը, նկատի ունեմ:
Որտև տարբերակները կարդալուց մեջ ջերմություն ա լցվում: Անկախ նրանից, թե որ տարբերակն ինչքանով ա օրիգինալ, ինչքանով ա նույն ոճում, ինչքանով ա...
Ուղղակի սիրուն գործեր կան էստեղ:
Ու նույնիսկ էն կապ չունի, որ որպես առանձին գործեր սրանք կյանք չեն ունենալու, այլ միայն այս մրցույթի համատեսքստում մեր դեմքին ժպիտ դրոշմելու :)
Garapost
21.05.2011, 00:02
Ներողություն փոքր ինչ սուր տոնի համար:
Ինչպես ասացի, ես սիրում եմ քննադատությունը, բայց տանել չեմ կարողանում նման ոճի «չարացած» քննադատությունները:
Իզուր եք ինձ վիրավորում, պարոն Չուկ: Ես ոչ մեկի նկատմամբ չարություն չունեմ, նույնիսկ՝ Ձեր: Քննադատում են բոլորը, բայց ինչու՞ Դուք իմ նկատմամբ եք միայն այդքան չարով, արհավարիքով լցված: Դուք ստիպում եք մարդկանց կեղծել: Ինչու՞:
Չպատասխանեք, ես գինեմ ինչ պիտի ասեք: Լավ խոսք, բարի խոսք Ձեզանից դեռ չեմ լսել:

Իսկ ի՞նչ ա, ցանկանում էիք ձեր անունին գովեստի խոսքեր լսել Ակումբի ստեղծագործողներին ու մրցույթի կազմակերպիչին ադրբեջանցիների ու թուրքերի հետ համեմատելու համա՞ր:
impression
21.05.2011, 00:12
Garapost, ես Ձեզ առաջին անգամ այս մրցույթի շրջանակներից ներս նկատեցի միայն, չգիտեմ` դրանից առաջ ինչ-որ բան գրել եք, թե ոչ, ինչևէ, ասեմ, որ Ձեր գրառումներն էլ նենց ոչինչ արհավիրք են
մենակ աջ ու ձախ անկապ քննադատել բոլորն էլ կարող են, բայց արդյոք Դուք ինքներդ ունակ եք մերոնց կեսի չափ ստեղծագործել?
հիմա էլ վիրավորվելու կարիք չկա, հո Ձեր մենաշնորհը չի բացասական պոստեր անելը
Իզուր եք ինձ վիրավորում, պարոն Չուկ: Ես ոչ մեկի նկատմամբ չարություն չունեմ, նույնիսկ՝ Ձեր: Քննադատում են բոլորը, բայց ինչու՞ Դուք իմ նկատմամբ եք միայն այդքան չարով, արհավարիքով լցված: Դուք ստիպում եք մարդկանց կեղծել: Ինչու՞:
Չպատասխանեք, ես գինեմ ինչ պիտի ասեք: Լավ խոսք, բարի խոսք Ձեզանից դեռ չեմ լսել:
Ինչու՞ այլոց չեմ ասում: Հասարակ պատճառով: Այլոք քննադատում են առանց դիմացինին(ներ)ին վիրավորելու, շարադրելով իրենց հայացքները, որը միայն ու միայն ողջունելի երևույթ է: Իսկ ձեր գրառումներում ես տեսնում եմ լրիվ այլ, տհաճ ու «չար» տոնայնություն: Եթե սխալվել եմ, ներողություն եմ խնդրում: Բայց կարծես թե միայն ես չեմ, որ այդպես է ընկալել: Ինչևէ: Բարի քննարկումներ եմ կամենում: Այդ թվում՝ բարի ու արդարացի քննադատություն:
Rammstein
21.05.2011, 00:24
Բայց էդ դեպքում ո՞րն է հենց տվյալ բանաստեղծությունը շարունակելու իմաստը, եթե գրվող շարունակությունը չպիտի համահունչ լինի սկզբին։ Խայտաբղետ, անհամասեռ գրվածք ստանա՞լը։ Յուրահատուկ ոճով ամեն մարդ ազատ է իր սեփական բանաստեղծությունը գրելու, դրա համար էս մրցույթին մասնակցելու կարիք չկա, կարծում եմ։
Եսի՞մ… Ախր ստեղծագործության ամենահամահունչ շարունակությունը հեղինակն ա գրել, էնպես որ ինչ «համահունչ շարունակություն» էլ գրվի, օրիգինալից վատն ա լինելու:
Իսկ լավը լինելու համար էնպիսի բան պիետք ա գրվի, որը օրիգինալի հետ համեմատության եզրեր չունենա:
Սա իմ` պոեզիայից հեռու մարդուս սուբյեկտիվ կարծիքն ա, Ան ջան: :)
Ուղղակի սիրուն գործեր կան էստեղ:
Ու նույնիսկ էն կապ չունի, որ որպես առանձին գործեր սրանք կյանք չեն ունենալու, այլ միայն այս մրցույթի համատեսքստում մեր դեմքին ժպիտ դրոշմելու :)
Հենց էդ ա, Չուկ ջան, իրոք սիրուն գործեր կան, բայց… Չնայած մեջս վանեցու արյուն չկա :))` բայց ափսոսում եմ, որ սիրուն գործը պետք ա կյանք չունենա: Իսկ որ այս գործերը կյանք չեն ունենա, գոնե առաջին 4 հատի համար վստահ եմ:
Lionne_en_Chasse
21.05.2011, 00:33
Քվեարկեցի 3-րդ տարբերակի օգտին... Չեմ խոսի հանգերի, համեմատությունների կաù լեզվական սխալների մասին... Այդ գործի գիտակներն արդեն ամեն ինչ հանգամանալից ասել են: Պարզապես այս տարբերակում նկարագրությունը հաջող է ստացվել, ակամայից փորձում ես պատկերացնել:
Եթե ՀայկՕ-ի ստեղ գրած տարբերակները մասնակցեին դրանց ձայն կտայի միանշանակ:))
Բայց ոնց ա դզզզզու՜մ... :))
Հինգերորդ տարբերակը քննարկել չեմ ուզում։ Նման մոտեցումն ընկալում եմ որպես անհարգալից վերաբերմունք մրցույթի նկատմամբ։ Ու ընդհանրապես էդ բնույթի բանաստեղծությունը քաղաքական ուղղությամբ շեղելն ընդունելի չեմ համարում։ Կարելի էր էդ տարբերակը գոնե որպես արտամրցույթային ներկայացնել ու փորձել գնահատել որպես դատարկացնդաբանական ոճի գործ։
Բայց ինչու՞, Ուլուանա ջան, քաղաքական պոեզիա պետք չի՞, անլու՞րջ ա դա: Մրցույթում վերացարկվում ենք չէ՞, որ Սահյանի կոնկրետ որ ստեղծագործություններն են, ունենք ընդամենը առաջին 3 տունը ու վերջ: Ինձ թվում ա՝ խորության, իմաստային առումով ամենահաջողվածն էր, չնայած ես որոշ հարցերում էդքան էլ չէի համաձայնի հեղինակի հետ, համենայն դեպս ողջունում եմ, ինձ թվում ա մեզ էսօր շատ-շատ ա պետք քաղաքական պոեզիա, որը ըստ էության բնավ չունենք:
Քանի որ գրեթե ընդհանուր եզրակացության եկանք, որ մրցույթն իսկապես շատ հաջող է ստացվել, կարծում են ժամանակն է անցնել մասնակիցների գուշակության անշնորհակալ գործին: ;)
Սիրտս ասում է, որ համար 1 տարբերակը Չիլին է գրել, իսկ համար 2 «Անվերնագիրը»՝ Վորլդը:
Բայց տրամաբանությունս էլ հուշում է, որ մինչև հիմա մրցույթների մասնակիցներից ոչ մեկին չեմ կարողացել գուշակել: Երևի ակումբում ԽԾԲ չունեմ, այդ պատճառով էլ գուշակություններս սխալ են դուրս գալիս: :))
Գոնե այս անգամ սխալ չլինի::think
Դե որ այդպես ա, ես էլ գուշակեմ, 3-րդ տարբերակի հեղինակը Մելակուսն ա, էն որ ինքը մասնակցել ա, կասկած չկա, ու ԽԾԲ-ի հետ կապ չունի, իրան չեմ ճանաչում:)) նախորդ անգամ էլ Հայկօին եմ գուշակել, ում հետ ճիշտ ա՝ ծանոթ եմ, բայց էլի չեմ ճանաչում:)) Վորլդը դժվար մասնակցած լինի, եսիմ, ինձ թվում ա՝ ես կգուշակեի, Չիլլիի ոճին շատ ծանոթ չեմ, անհավես դարձած վախտերս ա ինքը նորից ակտիվացել ու էդժամանակ եմ բացահայտել, որ էդպիսի բանաստեղծ կա ակումբում ու էլ չեմ խորացել, վերջին տարբերակն էլ թող Տրիբունը գրած լինի, հավես կլինի համենայն դեպս:))
My World My Space
21.05.2011, 23:07
Բայց ոնց ա դզզզզու՜մ... :))
Լավ ա էլի.... :beee
Անցած մրցույթին Չուկը չթողեց, որ իմ արտամրցութայինը դնեմ մինչև քվարկության ավարտը, որպեսզի քվերակությունը չշեղվի, հմի Հայկօն դրել ա հերիք չի, հլա մի հատ էլ իրան դզում ա....
վիձիծիլի.... :beee
Բա որ ասում եմ էս մրցույթներին չեմ մասնակցելու, ասում են խի՞.... խի չէ, ԽԾԲ....

Հայկը որևէ արտամրցութային տարբերակ չի դրել: Ընդամենը որոշակի ոճով, որը նման էր առաջարկված ոճին, հումորային մի բան է գրել, որը այս մրցույթի պահանջների հետ որևէ առնչություն ուղղակի չունի: Արտամրցութային տարբերակ լինելու դեպքում անմիջապես կջնջվեր:
Ի դեպ արտամրցութային առնվազն մեկ տարբերակի անհամբեր սպասում եմ քվեարկության ավարտից հետո :oy Հեղինակը խոստացել է :)
Նախ ասեմ ,որ սկզբում անհուն խանդով վերաբերեցի այս նախագծին, քանի որ Սահյանի պոեզիան շատ եմ սիրում ու իսկապես դեմ էի նման փորձարկումներին:Դրանով պայմանավորված`գաղտնի հույս էի փայփայում, թե ոչ ոք չի համարձակվի կպնել այդ գործերին, ու նախագիծը կտապալվի:Չստացվեց...նախագիծը կայացավ, դե ես էլ որոշեցի կարդալ ու ամենադաժան ձևով քննադատել,բայց ճամփի կեսին մտքովս մի բան անցավ.ես նույնիսկ իմ ամենավառ երազում չեմ կարողանա թոթափել հարգանքս , որը կապկպել է բոլոր հնարավորություններս, և փորձել իմ ձևով ավարտել Սահյանի միտքը, իսկ այ այս մարդիկ իրենց մեջ այնքան պոտենցիալ ունեն , որ փորձել են: Իսկ ինչպես ասում են ամեն ինչի սկիզբը սկսվում է փորձից:Գուցե ինչ-որ մեկի համար այս փորձը լայն ճանապարհի սկիզբ դառնա՞…Այնպես , որ մի կողմ թողնելով չարդարացված խանդս ստիպված եմ շնորհակալություն հայտնել բոլոր հեղինակներին համարձակության համար :ok, հույս ունենալով, որ Սահյանը վերևից մեզ է նայում ու ներողամտությամբ ժպտում:
Հիմա առանձին- առանձին ամեն մեկի մասին մի քանի խոսք…
Կարոտ
մինչև այս տողը
-Աստվա՛ծ… թարգի դե՛…
ամեն ինչ լավ էր գնում …Դրանից հետո դեմքիս արտահայտությունը դարձավ :o երկար ժամանակ աչքիս տիկերը չէին անցնում…Այս տողը ամեն ինչ փչացրեց ու հաստատ չեմ քվեարկի այս տարբերակի համար…
երկրորդ տարբերակի այս տողերը դուրս շատ եկան
Նստել եմ սառը քարին,
Սպասածս սիրտ է,
Երկինքը լաց է տալիս.
Կարոտս խիտ է..
Երրորդ տարբերակը կարդալուց հետո հանգեցի այն եզրակացությանը, որ դրսում իրար խառնված կաղկանձի ու բառաչի, ինչպես նաև խեղճ քուռակի կատաղած այս ու այն կողմ ընկնելու պարճառը հոր երգն էր,ու երբ պատկերացրեցի ներսում գտնվողների վիճակը մեղքս եկան: Փաստորեն, ըստ այդ հիշողությունների, չէր տուժել միայն կարուն , քանի որ ծեր էր և հավանաբար խուլ , դրա համար էլ մուշ-մուշ քնել էր:
Չորրորդի հեղինակը շատ է փորձել նմանվել Սահյանին: Ինձ թվում է, եթե այդ պահը չլիներ իր մոտ ավելի լավ կստացվեր:
Հինգերորրդ տարբերակ
Ցնցող է, այ այստեղ հեղինակը արդեն ընկել է մյուս ծայրահեղության մեջ, նա լրիվ ազատվել է Սահյանի ոգուց ու քանի որ ոտից գլուխ ներծծված է արդի քաղաքականությամբ, առիթը բաց չի թողել ու այս ամբիոնն էլ է օգտագործել լիցքաթափվելու համար:Բայց ասեմ , որ ահագին ծիծաղալու է ստացվել:Հետաքրքիր է ինչ կգրեր, եթե թեման լիներ Վ Տերյանի ասենք “Ես կգամ , երբ դու մենակ կմնաս ...” բանաստեղծությունը:
Սրան էլ ձայն կտամ հումորի համար
Փորձեմ ես էլ գուշակել :)
չորրորդը, հաստատ eninA,
հինգերորդը` Տրիբուն,
երկրորդի դեպքում կասկածում եմ. ա) Chilli, եթե World-ը չի մասնակցել ոնց որ հավատացնում ա:) և բ) եթե մասնակցել ա, հաստատ World, էդ դեպքում Chillin երրորդի հեղինակն ա,
առաջինը չգուշակեցի:
Լավ ա էլի.... :beee
Անցած մրցույթին Չուկը չթողեց, որ իմ արտամրցութայինը դնեմ մինչև քվարկության ավարտը, որպեսզի քվերակությունը չշեղվի, հմի Հայկօն դրել ա հերիք չի, հլա մի հատ էլ իրան դզում ա....
վիձիծիլի.... :beee
Բա որ ասում եմ էս մրցույթներին չեմ մասնակցելու, ասում են խի՞.... խի չէ, ԽԾԲ....
Արտամրցութայի՞ն: Աստված չանի... :))
Չուկ, Սահյանը քո ԽԾԲ-ն ա՞ :think: Մրցույթի պահանջներին առաջին հինգ տարբերակներից բացի մենակ Սահյանի գրածն ա համապատասխանում :)):
Lionne_en_Chasse
22.05.2011, 00:30
ԽՃԲ-ն ի՞նչ ա :think : Ասեք իմանանք Սահյանը մեր ԽՃԲ-ն ա թե չէ :think
ԽՃԲ-ն ի՞նչ ա :think : Ասեք իմանանք Սահյանը մեր ԽՃԲ-ն ա թե չէ :think
ԽԾԲ-ն հապավում է, բացվում է այսպես. Խնամի, Ծանոթ, Բարեկամ:
Բայց առաջարկում... չէ նաև բոլորից պահանջում եմ այս քննարկումը դադարեցնել: Թեման նախատեսված է մրցույթին ներկայացված տարբերակների քննարկման համար (քվեարկության ավարտից հետո նաև արտամրցութային տարբերակների), այլ ոչ թե մասնակիցների մեկի հումորային գրառման ու դրա արձանքների:

Ներողություն...:oy
Յուրաքանչյուրի վրա յուրովի է փչել Սահյանական շունչը::hands
2) Անվերնագիրը շատ հավանեցի: Եվ հատկապես երկրորդ քառյակը՝ թե համահունչ տեքստին, թե պատկերավոր խոսքը՝ բնության տարերքից ծառերի վախը «որն ի դեպ ռեալ է,
ոչ միայն պատկերավոր: հաճախ են բարձր գոտիներում ծառերը տուժում կայծակի հարվածից: Եվ ոչ միայն ծառերը»::angry
Իմ կարծիքով եթե այս քառյակը Համո Սահյանի «Անձրեւ» ի մեջ էլ լիներ, լավագույններից մեկր կլիներ::think
վերջին տարբերակն էլ թող Տրիբունը գրած լինի, հավես կլինի համենայն դեպս:))
Շինարար ջան, անկեղծ շնորհակալ եմ, որ դու իմ մասին սենց լավ կարծիքի ես:
Ուլուանա
22.05.2011, 23:48
Բայց ինչու՞, Ուլուանա ջան, քաղաքական պոեզիա պետք չի՞, անլու՞րջ ա դա: Մրցույթում վերացարկվում ենք չէ՞, որ Սահյանի կոնկրետ որ ստեղծագործություններն են, ունենք ընդամենը առաջին 3 տունը ու վերջ: Ինձ թվում ա՝ խորության, իմաստային առումով ամենահաջողվածն էր, չնայած ես որոշ հարցերում էդքան էլ չէի համաձայնի հեղինակի հետ, համենայն դեպս ողջունում եմ, ինձ թվում ա մեզ էսօր շատ-շատ ա պետք քաղաքական պոեզիա, որը ըստ էության բնավ չունենք:
Չէ, Շինարար ջան, ես բոլորովին էլ դա չեմ նկատի ունեցել, այսինքն՝ բողոքս, եթե կարելի է էդպես անվանել, ոչ թե ընդհանրապես քաղաքական պոեզիայի դեմ էր, այլ հենց տվյալ բանաստեղծությունը քաղաքական ուղղությամբ շեղելու, որովհետև նման նոստալգիկ, խաղաղ գյուղական հուշերի նկարագրություն հանդիսացող բանաստեղծությունն, իմ կարծիքով, չարժեր քաղաքականությամբ գռեհկացնել։ Ներողություն սուր արտահայտվելու համար, բայց ես էդպես եմ ընկալում։ Դու, օրինակ, կարո՞ղ ես ասել, որ էդ բանաստեղծության սկիզբն ու շարունակությունը համահունչ են։ Իսկապես էն տպավորությունն էր, որ քաղաքականությամբ շնչող ու ապրող ինչ–որ մեկը պարզապես ցանկացել է Սահյանի միջոցով լիցքաթափվել։ Ենթադրում եմ, որ լիցքաթափումը հաջողվել է, բանաստեղծությունը՝ ոչ այնքան։
Դու, օրինակ, կարո՞ղ ես ասել, որ էդ բանաստեղծության սկիզբն ու շարունակությունը համահունչ են։
Չգիտեմ, ինձ օրինակ հենց էդ հակադրությունն է դու եկել:)
Արդեն մրցույթն ավարտվելու վրա է, բայց ստեղծագործությունների առանձին քննարկումներ ինչ-որ չեղան: Փորձեմ լրացնել էդ բացը: Հերթականությունը չեմ պահպանում:
Երրորդ տարբերակ. Հիշողություն
Հիանալի պատկերներ են, գեղեցիկ, իրական, մաքուր գյուղական պատկերներ: Բայց, մրցույթի նպատակը ոչ միայն գեղեցիկ պատկերների ստեղծումն էր, այլ նաև կոնկրետ ստեղծագործության շարունակումը, որն արդեն ենթադրում է, որ շարունակությունը պետք է լինի նույն չափի ու ձևի մեջ` կառուցված լինի նույն սկզբունքով:
Տեսնենք Սահյանի “Իրիկնահացի” կառուցվածքը:
/Օրը մթնեց, /ժամն է արդեն/
/Իրիկնահացի,/
/Տխրությունս /կամաց-կամաց/
/Փոխվում է լացի:/
4 վանկ + 4 վանկ, հաջորդ տողը 5 վանկ, սա ապահովում է ստեղծագործության երաժշտականությունը, ռիթմը:
Հիմա նայենք երրորդ տարբերակը.
Ուտում էին նրանք հանգիստ
Ապուրը համեղ,
/Կիտում էր հայ /րըս խիստ/ (երկու վանկ չկա)
Ունքերը հոնեղ:
/Չէր սիրում նըս /տել լուռումունջ/
Կամ հոգսից խոսել,
/Սրբում էր բե /ղերը փունջ-փունջ,/
Սկսում երգել:
Դրսում իրար են խառնվել
Կաղկանձ ու բառաչ,
/Վըրընջում է /քուռակը խե/ լառ (մի վանկ ավել է)
Ու նետվում առաջ:
Ականջիս մեջ ճռճռում է
Ծղրիդը համառ,
/Մի հին ճոճա /նակ հեռվում,/ (մի վանկ չկա)
Մի լուսնոտ ամառ:
Մռմռում է կատուն մի երգ
Օրերից անցած,
/Փակվում են աչ /քերս քիչ-քիչ/
Ձայներից մարած...
Օրորվում է լուսինը կեռ,
Չի հանում ծպտուն,
/Քընել է պա /տի տակ արդեն/
Մեր պառավ կատուն:
Կարմիրով նշածս տողերում չի պահպանվել 4+4 ձևաչափը, որը խանգարում է կարդալուց, տեմպը չես զգում: Սահյանի մոտ բոլոր տները կառուցված են այդ սկզբունքով:
Երեք տեղ վանկերի քանակը հավասար չէ ութի:
Հանգերը նույնպես տեղ-տեղ կաղում են, հարմարեցված, արհեստական տեղադրված բառերի տպավորություն է ստեղծվում, օրինակ. հանգիստ, հոնեղ, փունջ-փունջ բառերը, չորս տեղ ընդհանրապես հանգը պահպանված չէ:
Միտքն ու նկարագրությունը հաջողված են:
Այսքանը երրորդի մասին:
My World My Space
23.05.2011, 10:57
Արդեն մրցույթն ավարտվելու վրա է, բայց ստեղծագործությունների առանձին քննարկումներ ինչ-որ չեղան: Փորձեմ լրացնել էդ բացը: Հերթականությունը չեմ պահպանում:
Երրորդ տարբերակ. Հիշողություն
Հիանալի պատկերներ են, գեղեցիկ, իրական, մաքուր գյուղական պատկերներ: Բայց, մրցույթի նպատակը ոչ միայն գեղեցիկ պատկերների ստեղծումն էր, այլ նաև կոնկրետ ստեղծագործության շարունակումը, որն արդեն ենթադրում է, որ շարունակությունը պետք է լինի նույն չափի ու ձևի մեջ` կառուցված լինի նույն սկզբունքով:
Տեսնենք Սահյանի “Իրիկնահացի” կառուցվածքը:
/Օրը մթնեց, /ժամն է արդեն/
/Իրիկնահացի,/
/Տխրությունս /կամաց-կամաց/
/Փոխվում է լացի:/
4 վանկ + 4 վանկ, հաջորդ տողը 5 վանկ, սա ապահովում է ստեղծագործության երաժտականությունը, ռիթմը:
Հիմա նայենք երրորդ տարբերակը.
Ուտում էին նրանք հանգիստ
Ապուրը համեղ,
/Կիտում էր հայ /րըս խիստ/ (երկու վանկ չկա)
Ունքերը հոնեղ:
/Չէր սիրում նըս /տել լուռումունջ/
Կամ հոգսից խոսել,
/Սրբում էր բե /ղերը փունջ-փունջ,/
Սկսում երգել:
Դրսում իրար են խառնվել
Կաղկանձ ու բառաչ,
/Վըրընջում է /քուռակը խե/ լառ (մի վանկ ավել է)
Ու նետվում առաջ:
Ականջիս մեջ ճռճռում է
Ծղրիդը համառ,
/Մի հին ճոճա /նակ հեռվում,/ (մի վանկ չկա)
Մի լուսնոտ ամառ:
Մռմռում է կատուն մի երգ
Օրերից անցած,
/Փակվում են աչ /քերս քիչ-քիչ/
Ձայներից մարած...
Օրորվում է լուսինը կեռ,
Չի հանում ծպտուն,
/Քընել է պա /տի տակ արդեն/
Մեր պառավ կատուն:
Կարմիրով նշածս տողերում չի պահպանվել 4+4 ձևաչափը, որը խանգարում է կարդալուց, տեմպը չես զգում: Սահյանի մոտ բոլոր տները կառուցված են այդ սկզբունքով:
Երեք տեղ վանկերի քանակը հավասար չէ ութի:
Հանգերը նույնպես տեղ-տեղ կաղում են, հարմարեցված, արհեստական տեղադրված բառերի տպավորություն է ստեղծվում, օրինակ. հանգիստ, հոնեղ, փունջ-փունջ բառերը, չորս տեղ ընդհանրապես հանգը պահպանված չէ:
Միտքն ու նկարագրությունը հաջողված են:
Այսքանը երրորդի մասին:
Չիլիից էսքան էլ հազիվ.... :P
Չորրորդ տարբերակ. Անվերնագիր
Էս մեկը նախորդի հետ համեմատած ավելի լավ ձևակազմություն ուներ, բայց ի տարբերություն նախորդի ամբողջական չէր, ամեն տունը կարծես առանձին նկարագրություն լինի, հաջողված պատկերներ կան, բայց նաև շատ են արհեստական ստեղծված պատկերները:
Անդրադառնանք կազմությանը: Տեսնենք ինչ սկզբունքով է ստեղծել “Անձրևը” Սահյանը.
Ա ՛մպը կախվե ՛լ է ամպի ՛ց,
Ամպամած օ ՛ր է.
Վե ՛րը երկի ՛նք է մըթի ՛ն,
Ներքևը՝ ձո ՛ր է:
Առաջին տողը ունի 7 վանկ, հաջորդ տողը` 5:
Առաջին տողում շեշտված են 1, 4 և 7 վանկերը, երկրորդ տողում` 4-ը: Սա արված է երաժշտականություն ապահովելու համար: Շատ է հանդիպում նաև Տերյանի մոտ: Ամբողջ ստեղծագործությունը հիմնված է այս սկզբունքի վրա:
Հիմա տեսնենք մեր տարբերակը.
Քարը նայում երկնքին,
Սիրտը ճաքում է...
Կարծես նա զգում է բարին,
Ու դեռ լռում է:
Մշուշի մեջ փաթաթված
Ձորը ննջում է,
Երազով հրապուրված,
Խորը հևում է:
Կայծակը մեծ ու հզոր
Երկնում ճայթում է…
Հավքը նայում է մոլոր
Բույնը ծածկում է:
Ու արցունքի պես մաքուր
Սիրտը բացում է,
Անձրևի կաթիլներով
Ցավը մեղմում է:
Շողը պայծառ արևի
Ամպը ճեղքում է,
Քնկոտ աղքերը ձորի
Թրջված, բացում է:
Ով ամեն ինչ խաղաղվում
Սիրտը խնդում է,
Ուռին է մեղմ սոսափում,
Հավքը երգում է:
Նշված տողերը չեն համապատասխանում պահանջվող շեշտադրությանը, որը էլի խախտում է ռիթմը: Հանգերը միշտ չի որ լավ են ընտրված, արհեստական հանգեր էլի շատ կան:
Կուզեի հատուկ անդրադառնալ երկրորդ տողերի հանգին. ճաքում է, լռում է, ննջում է, հևում է, ճայթում է, ծածկում է, բացում է, մեղմում է, ճեղքում է, բացում է:
Բոլորը հիմնված են ում է հանգի վրա, կան բանաստեղծություններ, որոնք հենց այդ կառուցվածքն ունեն` բոլոր տողերը վերջանում են նույ հանգով, բայց ոչ էս մեկը: Էստեղ գլխավորը հենց հանգերի բազմազանությունն է. սկզբի երեք տողը կարդում ես բավականին հարուստ ու հետաքրքիր հանգերով, որից հետո գալիս է անընդհատ կրկնվող ում է, արժի սրա վրա ուշադրություն դարձնել: Եվ կարծում եմ արհեստական բառերն են մի քիչ շատ:
Հինգերորդ տարբերակ. Սերնդափոխություն.
Վերջի երեքի միջից, կառուցվածքի առումով, ամենահաջողվածը սա եմ համարում: Բովանդակության մասին խոսել չեմ ուզում, անձամբ ինձ դուր չեկավ, բայց սա սուբյեկտիվ կարծիք է, խոսենք ձևակազմությունից:
Ի՞նչ չափ է ընտրել Սահյանը.
/Իմ պապը /տնկել է/
/Մեր գյուղի /շիվերը,/
/Իմ պապը /պայտել է/
/Մեր գյուղի /ձիերը:/
Բոլոր տողեր կազմված են վեց վանկից` 3 + 3:
Անդրադառնանք մեր տարբերակին.
/Բայց իմ պա /պու բախտը/
Ինչ որ տեղ բերել է,
Որ նախկան «ՀՀՇ»ն
/Հոգին ա /վանդել է:/
Չի տեսել իր շարած
Պատերի քանդելը,
Իր բահած մարգերի
Մոլախոտ կապելը:
Չի տեսել իր տնկած
Ծառերի կոճղերը,
Որ հատ-հատ կտրել են
Ցրտահար թոռները:
ԵՎ նաեւ մարդկային
Ուղեղի փոխվելը՝
/Արդար քըր /տինքով տուն/
Ամոթ է պահելը:
Սկսենք հանգերից, երկրորդ տողերի հանգերը վատը չեն, ինչը չէի ասի առաջի տողերի մասին, բայց հաշվի առնելով որ Սահյանի մոտ էլ է նույն պատկերը, հանգիստ անցնում ենք առաջ: :)
Կարմի տողեր էլի կան, բայց արդեն անհամեմատ ավելի քիչ: Էս երեք տողն էլ եթե վերանայվի հետաքրքիր պարոդիա կստացվի: Բայց մրցույթի պայմանը ոչ թե պարոդիա, այլ շարունակություն գրելն էր:
Հարգելի Արէա ,այդ ի՞նչ հետաքրքիր չափումներ եք անում,Ձեզ գուցե քանոն էլ պետք գա:Այնպիսի տպավորություն է,որ չափն ու ձևը շա~տ կարևորում եք,իսկ բովանդակությունը`ո'չ:Չմոռանանք,որ սիրողական մրցույթ է,ոչ թե մասնագիտական:Հետո էլ գրականության մեջ շատ կան օրինակներ,որոնցում իրար կից տողերի վանկերի քանակը չի համապատասխանում:Այդպիսի տողեր կան Հովհ.Թումանյանի նշանավոր պոեմներում`<<Անուշ>>-ում,<<Թմկաբերդի առումը>>-ում,Ավ.Իսահակյանի մոտ և այլոց:Շեշտերի մասին իզուր եք գրել.ոչ մեկի մոտ էլ շեշտային ոտանավոր չկա,դա որոշիչ նշանակություն չունի:Նույնիսկ Սահյանի մոտ այն համաչափ չէ:Դիտարկենք,օրինակ, Ձեր գրած բանաստեղծության երկու տող.
Ժպտայիր հանկարծ, դառնայիր երազ, այրեիր հոգիս աչքերիդ լույսով:(20 վանկ)
Հետո ժամերով սպասեի մենակ, քո տուն դառնալու ճանապարհին լուռ…..(21 վանկ)
Հաստատ ավելի շատ ժամանակ եք ունեցել այս տողերը գրելու,բայց…վրիպել եք;
Հավասար բաժանում չկա,հավասար շեշտակրություն չկա:11+10
Ուլուանա
23.05.2011, 19:14
Հարգելի Արէա ,այդ ի՞նչ հետաքրքիր չափումներ եք անում,Ձեզ գուցե քանոն էլ պետք գա:Այնպիսի տպավորություն է,որ չափն ու ձևը շա~տ կարևորում եք,իսկ բովանդակությունը`ո'չ:Չմոռանանք,որ սիրողական մրցույթ է,ոչ թե մասնագիտական:
Նման չափումներ անելը ցանկացած մարդու իրավունքն է։ Անկախ նրանից՝ մրցույթը մասնագիտական է, թե սիրողական, ստեղծագործությունները ներկայացված են գնահատվելու համար, մարդն էլ գնահատում է։ Գնահատման չափանիշներն էլ, բնականաբար, ամեն մարդ ինքն է որոշում, էլ չեմ ասում, որ կոնկրետ Արէայի գնահատումը հիմնված էր լրիվ օբյեկտիվ չափանիշների վրա։
Հետո էլ գրականության մեջ շատ կան օրինակներ,որոնցում իրար կից տողերի վանկերի քանակը չի համապատասխանում:Այդպիսի տողեր կան Հովհ.Թումանյանի նշանավոր պոեմներում`<<Անուշ>>-ում,<<Թմկաբերդի առումը>>-ում,Ավ.Իսահակյանի մոտ և այլոց:
Հետո ի՞նչ։ Դրանք էլ նշածդ բանաստեղծների թերություններն են։ Եթե նրանց ստեղծագործությունները դրվեին նման քննարկման, դրանք կնշվեին որպես թերություններ։ Այն, որ նշված մարդիկ տաղանդավոր ու հայտնի բանաստեղծներ են, դեռ չի նշանակում, թե ամեն ինչ անթերի են գրել։
Նաիրուհի
23.05.2011, 19:20
Հարգելի Արէա ,այդ ի՞նչ հետաքրքիր չափումներ եք անում,Ձեզ գուցե քանոն էլ պետք գա:Այնպիսի տպավորություն է,որ չափն ու ձևը շա~տ կարևորում եք,իսկ բովանդակությունը`ո'չ:Չմոռանանք,որ սիրողական մրցույթ է,ոչ թե մասնագիտական:Հետո էլ գրականության մեջ շատ կան օրինակներ,որոնցում իրար կից տողերի վանկերի քանակը չի համապատասխանում:Այդպիսի տողեր կան Հովհ.Թումանյանի նշանավոր պոեմներում`<<Անուշ>>-ում,<<Թմկաբերդի առումը>>-ում,Ավ.Իսահակյանի մոտ և այլոց:Շեշտերի մասին իզուր եք գրել.ոչ մեկի մոտ էլ շեշտային ոտանավոր չկա,դա որոշիչ նշանակություն չունի:Նույնիսկ Սահյանի մոտ այն համաչափ չէ:Դիտարկենք,օրինակ, Ձեր գրած բանաստեղծության երկու տող.
Ժպտայիր հանկարծ, դառնայիր երազ, այրեիր հոգիս աչքերիդ լույսով:(20 վանկ)
Հետո ժամերով սպասեի մենակ, քո տուն դառնալու ճանապարհին լուռ…..(21 վանկ)
Հաստատ ավելի շատ ժամանակ եք ունեցել այս տողերը գրելու,բայց…վրիպել եք;
Հավասար բաժանում չկա,հավասար շեշտակրություն չկա:11+10
Հարցը տողերի/վանկերի/շեշտերի մեխանիկական հավասարությունը չէ, այլ համաչափությունը, ռիթմը, ինչը ԱրԷայի ցույց տված օրինակներում ակնհայտորեն խախտված է։ Ամենևին պարտադիր չէ, որ բանաստեղծական տողն անպայման զույգ թվով վանկեր ունենա, որպեսզի տաղաչափությունը պահպանվի։ Ամենատարածվածներից մեկն, օրինակ, 7 վանկից կազմված տողն է, որը բաժանվում է երեք և չորս վանկերից կազմված հատվածների։ Տարածված է նաև 7 և 8 վանկանի տողերով կազմված տունը։
Տըխ-ուր մե-ռան // կա-պու-տաչ-յա (8 վանկ, 4+4)
Ե-րազ-նե-րը // երկ-նա-շող.- (7 վանկ, 4+3)
Գա-գաթ-նե-րից // ես ցած ի-ջա (8 վանկ, 4+4)
Ան-դունդ-նե-րը // սիրտ մա-շող... (7 վանկ, 4+3)
Շտապե՛ք քվեարկել Ձեր նախընտրած տարբերակի օգտին: Քվեարկությանը մնացել է 2.5 ժամ:
Այսպիսով ավարտվեց գրական հերթական մրցույթը, իմ կարծիքով՝ բավական գեղեցիկ մրցույթը:
Ծանոթանանք հեղինակներին.
Հեղինակ 1. Արէա (նախկինում՝ Մելակուս) (http://www.akumb.am/member.php/23745-Արէա) - «Կարոտ», 22 քվե (48.89%)
Հեղինակ 2. Chilly (http://www.akumb.am/member.php/2933-Chilly)- «Անվերնագիր», 28 քվե (62.22%)
Հեղինակ 3. Kanamar (http://www.akumb.am/member.php/26279-Kanamar)- «Հիշողություն», 13 քվե (28.89%)
Հեղինակ 4. Firegirl777 (http://www.akumb.am/member.php/247-Firegirl777)- «Անվերնագիր», 7 քվե (15.56%)
Հեղինակ 5. aragats (http://www.akumb.am/member.php/25641-aragats)- «Սերնդափոխություն», 14 քվե (31.11%)
Մեկ ձայն պակասեցվել է Հեղինակ 4-ի քվեներից՝ համաձայն քվեարկության պահանջների:
Տեղերը բաշխվել են հետևյալ կերպ
1-ին տեղ. Chilly (http://www.akumb.am/member.php/2933-Chilly)- «Անվերնագիր»
2-րդ տեղ. Արէա (http://www.akumb.am/member.php/23745-Արէա) - «Կարոտ»
3-րդ տեղ. aragats (http://www.akumb.am/member.php/25641-aragats)- «Սերնդափոխություն»
4-րդ տեղ. Kanamar (http://www.akumb.am/member.php/26279-Kanamar)- «Հիշողություն»
5-րդ տեղ. Firegirl777 (http://www.akumb.am/member.php/247-Firegirl777)- «Անվերնագիր»
Շնորհավորում եմ Chilly-ին, իսկապես համոզիչ հաղթանակի համար, Մելակուսին՝ երկրորդ պատվավոր տեղը զբաղեցնելու համար:
Բոլոր հեղինակներին շնորհակալ եմ գեղեցիկ և/կամ հետաքրքիր տարբերակների, մրցույթին մասնակցելու համար: Այն եզակի մրցույթներից է, որում անխտիր բոլոր ստեղծագործությունները բավական շատ քանակով ձայներ են հավաքել ու արժանացել գովասանքի (իհարկե եղել է նաև քննադատություն, առանց որի չէր էլ լինի):
Նորից շնորհակալություն բոլորիդ, նաև քվեարկողներին ու քննարկման մասնակիցներին :)
impression
23.05.2011, 23:14
ապրի Մուշոն :love ապրեն մնացածները :)
Claudia Mori
23.05.2011, 23:17
ՀիՀի:)) այդպես էլ գիտեի, որ դու ես երկրորդը գրել, շնորհավոր Մուշ ջան:hands... փաստորեն երրորդի հեղինակը նորեկ է:)
Չմոռանամ ասել, որ հատկապես Արիադնայից նեղացած եմ :beee Հույս ունեի, որ մասնակցելու ա :oy
Իսկ մի փոքր անց կտեղադրեմ ևս մեկ արտամրցութային տարբերակ, որի հեղինակը նախընտրել է քննարկման սկզբնական շրջանում մնա գաղտնի: Հույս ունեմ, որ ևս մեկ արտամրցութային տարբերակ (որի գոյության մասին հեղինակը տեղեկացրել է) կտեղադրվի թեմայում ու կկարողանանք վայելել :)
Չիլի, շնորհավորում եմ:)
Kanamar, ապրես:
Չուկ, մի հատ էլ ապրես:
Ուլուանա
23.05.2011, 23:28
Chilly և Արէա, շնորհավոր :)։
Kanamar–ին էլ շնորհավորում եմ որպես ինձ համեմատաբար դուր եկած տարբերակի հեղինակ :))։
Չնայած ասել եմ, որ էս անգամվա տարբերակներից ոչ մեկն էլ շատ չեմ հավանել, բայց մրցույթն ընդհանուր առմամբ հետաքրքիր էր :)։
Դե տենց ա, էլի, որ մրցույթին Իմփրեշնը, Այվին ու Հայկօն չեն մասնակցում, ով ասես չի հաղթում :beee :))
Մուշ ջան, շնորհավոր :kiss ես մինչև վերջին պահը ոչ մի ենթադրություն չունեի, թե ով ով ա, բայց լրիվ օբյեկտիվորեն քո գրածն ամենաշատն էր դուրս եկել :) Շնորհակալություն բոլոր մասնակիցներին հետաքրքիր մրցույթի համար :)
Կարծում եմ, այս տարբերակի տեղադրումը չի խանգարի շնորհավորանքներին ու հետագա քննարկումներին:
Արտամրցութային N1
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Ողջ երամը ետ եկավ
Իր արուն ո՞ւր է,
Հեռվում բույնն է կիսավեր,
Մարին տխուր է:
Իր բույնն արդեն քանդվել,
Իսկ կողքին տոն է,
Նոր բույներ են ճյուղերին,
Ինքը անտուն է:
Անտառը` շուրթին գարուն,
Հեզում-նազում է,
Չի էլ ուզում նկատել
Տան փլուզումը:
Կողքիդ ինչքա՜ն տներ կան,
Որ քանդվում են,
Մինչդեռ քո տանը տոն է.
Այնտեղ ԱՊՐՈՒՄ ԵՆ...
Իի, քվեարկությունը պրծել ա՞ :(: Ես էլ տեսա` ամսի 24-ին ա վերջանում, մտածեցի, որ իրիկունը կկարդամ, կքվեարկեմ:
Չնայած մի անգամ կարդացել էի, ամենաշատը առաջինն ու երկրորդն էին դուրս եկել, բայց շատ մակերեսայնորեն էի կարդացել: Ամեն դեպքում կարծում եմ, որ մրցույթը բավականին հաջողված էր :):
Շնորհավոր, Մուշ ջան :):
Ուլուանա
23.05.2011, 23:42
Ես էլ էսօր հավեսի ընկա, մի հատ արտամրցութային կիսադատարկացնդաբանական տարբերակ գրեցի :oy.
Ամպարբուք
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Առուն դիմում է բարդուն.
– Քո աչքը սուր է,
Մի մտիկ տուր էն հեռուն,
Տես՝ արևն ու՞ր է։
Էլի ամպից հարբել է
Ալկաշ երկինքը,
Ճակատն ամբողջ պատել է
Սառը քրտինքը։
Մինչ երկինքը խմում էր
Քամու կենացը,
Գետի ափից լսվում էր
Ուռենու լացը։
Երկնքի աչքն ամպամել,
Սիրտը խառնում է։
Ամպի չափ շատ էր խմել.
Արդեն փսխում է...
Ու փսխում էր անդադար
Մինչև ուշ գիշեր,
Ու՞ր էր, թե վաղն արթնանար,
Էդքանը հիշեր...
Օրը վաղուց է բացվել,
Արդեն նոր էջ է,
Երկինքը մի կերպ զարթնել,
Խումարի մեջ է։
Valentina
23.05.2011, 23:45

Ինձ դուր եկավ Ուլուանա, մենակ թե ալկաշ բառնա ընդհանուր տեսքից գցում:
Հիմա հասկացա.
- Թե ինչու էին առաջին տարբերակի հանգերն ու վանկերն այդքան մշակված,
- Ինչու էր Չիլին գրառմանս շնորհակալություն հայտնել, :))
- Որ ակումբում դեռ շատ անծանոթ անուններ ունեմ բացահայտելու,
- Որ սխալ են մրցույթն անհաջող համարողները,
- էլի եմ ուզում:
Շնորհավորում ու շնորհակալ եմ: :)
Հարգելի Արէա ,այդ ի՞նչ հետաքրքիր չափումներ եք անում,Ձեզ գուցե քանոն էլ պետք գա:Այնպիսի տպավորություն է,որ չափն ու ձևը շա~տ կարևորում եք,իսկ բովանդակությունը`ո'չ:Չմոռանանք,որ սիրողական մրցույթ է,ոչ թե մասնագիտական:Հետո էլ գրականության մեջ շատ կան օրինակներ,որոնցում իրար կից տողերի վանկերի քանակը չի համապատասխանում:Այդպիսի տողեր կան Հովհ.Թումանյանի նշանավոր պոեմներում`<<Անուշ>>-ում,<<Թմկաբերդի առումը>>-ում,Ավ.Իսահակյանի մոտ և այլոց:Շեշտերի մասին իզուր եք գրել.ոչ մեկի մոտ էլ շեշտային ոտանավոր չկա,դա որոշիչ նշանակություն չունի:Նույնիսկ Սահյանի մոտ այն համաչափ չէ:
Քանոն պետք չի, տարրական տեմպի զգացողությունը հերիք է :)
Դիտարկենք,օրինակ, Ձեր գրած բանաստեղծության երկու տող.
Ժպտայիր հանկարծ, դառնայիր երազ, այրեիր հոգիս աչքերիդ լույսով:(20 վանկ)
Հետո ժամերով սպասեի մենակ, քո տուն դառնալու ճանապարհին լուռ…..(21 վանկ)
Հաստատ ավելի շատ ժամանակ եք ունեցել այս տողերը գրելու,բայց…վրիպել եք;
Հավասար բաժանում չկա,հավասար շեշտակրություն չկա:11+10
Լավ չեք հաշվել :), ասեմ ավելին, ոչ միայն 20 վանկ է, այլ 5 + 5 + 5 + 5 վանկ է, ինչպես նշված բանաստեղծության բոլոր տողերը :)
Պետք չի էդքան սրտին մոտ ընդունել, իմ Աստված, թարգի դե տողի մասին էլ ինչ ասես որ չասեցին, չնայած իմ կարծիքով դա իմ ամենահաջողված տողն էր :)
Chilli շնորհավոր, իրոք արժանի հաղթանակ էր, եթե մասնակցած էլ չլինեի, էլի քո տարբերակի օգտին էի քվեարկելու:
Պետք չի էդքան սրտին մոտ ընդունել, իմ Աստված, թարգի դե տողի մասին էլ ինչ ասես որ չասեցին, չնայած իմ կարծիքով դա իմ ամենահաջողված տողն էր :)
Ի դեպ, ինձ էլ է դուր եկել այդ տողը :)
Բայց դե հասկանալի է նաև դրա նկատմամբ հակառակ վերաբերմունքը:
Ի դեպ, ինձ էլ է դուր եկել այդ տողը :)
Բայց դե հասկանալի է նաև դրա նկատմամբ հակառակ վերաբերմունքը:
Անխոս, Չուկ ջան: Ես հենց սկզբից էլ գիտեի, որ շատ քչերին դուր կգա էդ արտահայտությունը, ախր բոլորովին Սահյանի հետ կապ չունի է:), բայց դե մտքովս անցել էր, պիտի գրեի:
Հազար անգամ ներողություն մուրճի հարվածների, չռված աչքերի, սայթաքեցնելու, տեղից վեր թռցնելու և այլ տհաճ զգացողություններ պատճառելու համար ;)
Ապրի Չիլին: :)
Ու մնացած մասնակիցներն էլ:
Շուտ եմ ասել՝ հաջորդ մրցույթը արձակ ա: :))
Chilly,շնորհավորում եմ :Ես մասնակցեցի,բայց միամիտ-միամիտ ընկա ձեր ձեռքը:Եթե իմանայի,որ այսպես մանրակրկտորեն պիտի քննարկեիք, զգույշ կլինեի:Ինչևէ,դա արդեն ուրիշ անգամ,իսկ այժմ կուզեի շնորհակալությունս հայտնել բոլորին,ովքեր ժամանակ տրամադրեցին իմ տարբերակին և նույնիսկ կարծիք հայտնեցին:Առանձնակի շնորհակալություն KarineIonesyan-ին`առաջինը արձագանքելու և ընդհանուր շունչը զգալու համար ,Շինարարին,`բարձր գնահատականի համար,ivy-ին,ով իմ տարբերակը միջին դպրոցականների համար առանձնացրեց,ինչի համար բոլորովին չվիրավորվեցի,ընդհակառակը,լավ զգացի ինձ, Ariadna
-ին`թեմային լրիվ համահունչ համարելու համար,Ռուֆուսին`մթնոլորտը զգալու, Lionne_en_Chasse-ին`նկարագրությունը հաջողված համարելու համար:Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել Ուլուանային`գրական բարձր ճաշակի,նուրբ զգացողության և վերջապես, գրաքննադատի,վերլուծողի տեսանկյունից անդրադառնալու համար,չնայած հիացած չէիք:Դա բնական է.Սահյանի ստվերում մեր գործերը չեն երևա.պատկերի անգերազանցելի վարպետին մոտենալ էլ չենք կարող:Պարզապես հետաքրքիր էր ուժերը փորձել:
My World My Space
24.05.2011, 08:02
Փաստորեն առաջին տե*-ը Մուշոն ա բռնե՞լ....:D ճիշտ արեցի, որ չքվեարկեցի....:P
Ժողովուրդ, շատ շնորհակալ եմ շնորհավորանքների ու քվեարկելու համար, էս թեմայում էնքան գրառումներ կան որ կուզեի մանրամասն անդրադառնալ բոլորին, բայց ժամանակս սուղ ա, սորրի, մենակ մի բան կասեմ, որ էս վերևիս գրառում կատարած երկար անունով տղայի տարբերակը, էն արտամրցութայինը (http://www.akumb.am/showthread.php/60421-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9.-%C2%AB%D5%88%D5%A3%D5%A5%D5%B7%D5%B6%D5%B9%D5%BE%D5%AB%D6%80-%D5%80%D5%A1%D5%B4%D5%B8-%D5%8D%D5%A1%D5%B0%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81%C2%BB?p=2240307&viewfull=1#post2240307), հաստատ իմից լավն էր ու որ ինքը էն ժամանակ չմեծամտանար ու դներ, առաջին տեղը իմը չէր լինի...
Առաջին տարբերակն էլ շատ դուրըս եկավ:
Չմոռանամ ասել, որ հատկապես Արիադնայից նեղացած եմ :beee Հույս ունեի, որ մասնակցելու ա :oy
Չուկ ջան, կներես, ճիշտն ասած ինձ էլ էր էդպես թվում, որ հաստատ մասնակցելու եմ ու հիմա, որ տեսա իմ անունը չկա մասնակիցների շարքում, ահավոր հիասթափված եմ :))
Եթե անկեղծ, հենց տեղադրեցիր հատվածները, սկսեցի գրել, հետո մեկ էլ քռթ, մուսաս կտրվեց, ու էլ հետևից չընկա, խառն էի էդ օրերին։
Էրեխեք ջան, շնորհակալություն բոլոր մասնակիցներին, ապրեք, ակումբում ցանկացած մրցույթի մասնակցելը հերոսություն ա, ոնց որ քո ոտքով գնաս ու ընկնես գազանների ճանկը :)) մի շաբաթ ինչ ասես որ չեն ասում, ով ոնց կարա մտցնում ցեխը, հանում ա, ու դա գիտակցելով մասնակցելը արդեն հերոսություն ա : )
Մուշ ջան, շնորհավոր, լավն ես էլի, հո զոռով չի :) Մելակուս, դու էլ ապրես։ Շատ եմ ուրախանում, երբ նոր անուններ են մասնակցում, Կանամարն ու Firegirl-ն էլ էին բացահայտում, ապրեք, շատ հավես էր, շնորհակալություն նաև Արագածին մասնակցելու համար :)
Չուկ, իսկ էն արտամրցույթայինի հեղինակն ո՞վ ա: :8
Claudia Mori
24.05.2011, 10:09
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:[/COLOR]
Ողջ երամը ետ եկավ
Իր արուն ո՞ւր է,
Հեռվում բույնն է կիսավեր,
Մարին տխուր է:
Իր բույնն արդեն քանդվել,
Իսկ կողքին տոն է,
Նոր բույներ են ճյուղերին,
Ինքը անտուն է:
Անտառը` շուրթին գարուն,
Հեզում-նազում է,
Չի էլ ուզում նկատել
Տան փլուզումը:
Կողքիդ ինչքա՜ն տներ կան,
Որ քանդվում են,
Մինչդեռ քո տանը տոն է.
Այնտեղ ԱՊՐՈՒՄ ԵՆ...
:love Լավն էր՝ իրական, տխուր, զգացմունքային, ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ասելիքով, ուրիշ...
Չիլի ջան, շնորհավո՜ր...:love Ճիշտն ասած՝ քեզ էլ էի կասկածում հաղթած տարբերակի հեղինակության հարցում, քեզ ու Վորլդին, բայց դե տեսնու՞մ ես...
Սիրելի ակումբցիներ, հաստատուն անտաղանդությամբ մինչև օրս գրական մրցույթների մասնակիցներից ոչ մեկին չեմ կարողացել գուշակել: Այնպես որ սա հաշվի առնելով՝ ձեր գուշակության տրաբանությունը կառուցեք այսպես. Եթե ես ասում եմ այսինչն է կամ այնինչը, ուրեմն հաստատ իմ ասածը չի: ;)
Այս մրցույթից ինձ հատկապես դուր եկավ այն, որ քննարկումը չվերածվեց համընդհանուր «ղժոցի» ու տասնյակ էջերով անկապ երկխոսությունների, որոնց հետևելը, բացի երկխոսողներից,մնացածին այնքան էլ հետաքրքիր չի:
Չուկ ջան, քեզ էլ ու մնացած մասնակիցներին շնորհակալություն՝ հաճելի ժամանց պարգևելու համար: :)
Նաիրուհի
24.05.2011, 10:23
Ողջ երամը ետ եկավ
Իր արուն ո՞ւր է,
Հեռվում բույնն է կիսավեր,
Մարին տխուր է:
Իր բույնն արդեն քանդվել,
Իսկ կողքին տոն է,
Նոր բույներ են ճյուղերին,
Ինքը անտուն է:
Անտառը` շուրթին գարուն,
Հեզում-նազում է,
Չի էլ ուզում նկատել
Տան փլուզումը:
Կողքիդ ինչքա՜ն տներ կան,
Որ քանդվում են,
Մինչդեռ քո տանը տոն է.
Այնտեղ ԱՊՐՈՒՄ ԵՆ...
Արտամրցութայինից Հովոյահոտ է գալիս... :think :8
Արտամրցութայինից Հովոյահոտ է գալիս... :think :8
Շատ լավն ա, ես սրան էլ հաստատ ձայն կտայի, համ ամբողջական ա, համ էլ էնպես չի, որ կարդաս անցնես, մտածեցնող ա:)
My World My Space
24.05.2011, 12:03
Դե լավ, մի երկու բան ասեմ ու լքեմ էս թեման:
Նախ հեղինակները չգիտես ինչու շարունակել էին սահյանական նկարագրությունները՝ առանց որոշակի միտք և ուղղություն տալու իրենց գրածին: Ու ըստ էության ստացվել էր, որ մրցույթի էությունն էն ա, թե ո՞վ ավելի նման կգրի Սահյանին: Այդ դա դուրս չեկավ: Ու էդ առումով մրցույթը համարում եմ չստացված:
Էստեղ կարևոր էր սեփական կուրս տալ Սահյանի սկզբին ու գրել նոր բան, ինչը ցավոք չտեսա...
Շնորհավոր, Chilly ջան :):
Շնորհավոր Chilly, շնորհավոր Արէա::) Շնորհավորում եմ բոլորին ու... շնորհակալություն հետաքրքիր մրցույթի համար::(
Ես էլ էսօր հավեսի ընկա, մի հատ արտամրցութային կիսադատարկացնդաբանական տարբերակ գրեցի :oy.
Չկարողացա վարկանիշ տալ :(
Lionne_en_Chasse
24.05.2011, 18:22
Արտամրցութային N1
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Ողջ երամը ետ եկավ
Իր արուն ո՞ւր է,
Հեռվում բույնն է կիսավեր,
Մարին տխուր է:
Իր բույնն արդեն քանդվել,
Իսկ կողքին տոն է,
Նոր բույներ են ճյուղերին,
Ինքը անտուն է:
Անտառը` շուրթին գարուն,
Հեզում-նազում է,
Չի էլ ուզում նկատել
Տան փլուզումը:
Կողքիդ ինչքա՜ն տներ կան,
Որ քանդվում են,
Մինչդեռ քո տանը տոն է.
Այնտեղ ԱՊՐՈՒՄ ԵՆ...
Ինձ շատ դուր եկավ, կարևորը որ այն խորհուրդ ուներ իր մեջ և հանգերն էլ կարծես թե ստացվել են: Եթե այս տարբերակը մրցույթայինում լիներ ես անպայման ձայն կտայի
Կարծում եմ, այս տարբերակի տեղադրումը չի խանգարի շնորհավորանքներին ու հետագա քննարկումներին:
Արտամրցութային N1
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Ողջ երամը ետ եկավ
Իր արուն ո՞ւր է,
Հեռվում բույնն է կիսավեր,
Մարին տխուր է:
Իր բույնն արդեն քանդվել,
Իսկ կողքին տոն է,
Նոր բույներ են ճյուղերին,
Ինքը անտուն է:
Անտառը` շուրթին գարուն,
Հեզում-նազում է,
Չի էլ ուզում նկատել
Տան փլուզումը:
Կողքիդ ինչքա՜ն տներ կան,
Որ քանդվում են,
Մինչդեռ քո տանը տոն է.
Այնտեղ ԱՊՐՈՒՄ ԵՆ...
Լավն էր MWMS ջան;)
Lionne_en_Chasse
24.05.2011, 18:30
Բոլոր մասնակիցներին ու հատկապես հաղթողին շնորհավորում եմ: Հետո կուզեի որ քննադատողները հաշվի առնեն այն հանգամանքը, որ մասնակիցները սեփական մուսայից ոգեշնչված չեն գրել, այլ շարունակել են հանճարեղ գրողի միտքը: Ինչն ավելի է դժվարացնում գործը, քանի որ գիտակցում ես, որ Համո Սահյան չես դառնա նրա գրածը շարունակելով: Համ ել մասնակիցները գրողների միությունից չեն, էնպես որ ամեն ստորակետն ու վանկը քննադատելը մի տեսակ ծիծաղելի: Սա պարզապես ինտելեկտուալ ժամանցի ձև է: Համոզված եմ, որ ոչ մի մասնակից Նոբելյան մրցանակի հույսերով չէր գրում
Մի խոսքով ԱՊՐԵՔ երեխեք
Հույժ և ընդսմին ընդվզում եմ ես բազում անգամներ արծարծված այն մտքի դեմ, որ «հանգերից մի կախվեք, ոշշմեկս էլ Ալֆոնս դը Լամարտեն չենք» :)): Եթե ինչ-որ բան անում ես, պետք ա ձգտել հնարավորինս լավ անել. ի՞նչ կապ ունի՝ ատամհատիկի ժամանակ թուղթ ու փետուր ես վերցրել, թե կլիզմի տանձ :D: Ընդհանուր դիտարկում ա... Ամեն դեպքում՝ իմհկ՝ լինում ա կա՛մ լավ, կա՛մ վատ, ոչ թե լավ սիրողական/վատ սիրողական, լավ մասնագիտական/վատ մասնագիտական... Եթե ստորակետն ու վանկը կարող են կարևոր լինել, ինչու՞ մեղմ չհուշել դա:
Ուլուանա
24.05.2011, 19:50
Արտամրցութայինն ինձ էլ դուր եկավ։ Եթե դրված լիներ քվեարկության, հաճույքով հենց դրա օգին կքվեարկեի :)։
Ինձ դուր եկավ Ուլուանա, մենակ թե ալկաշ բառնա ընդհանուր տեսքից գցում:
Վալենտինա ջան, եթե ես լուրջ բանաստեղծություն գրած լինեի, հենց ինքս ոչ մի դեպքում էդ բառը չէի օգտագործի, բայց դատարկացնդաբանականի մեջ, կարծում եմ, լրիվ ընդունելի է :)։
Արտամարցութային N3
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Քամին ծեծված-ծվատված
Խելագարվում է,
Իրեն պատեպատ տված
Հոգնած հևում է:
Երկինքը փլվում է կարծես
Իրարանցում է
Ամպը լացում է մի կուշտ
Արցունքի ծով է
Լռությունից խրտնած
Չանթը ճչում է
Լուսինն էլ քունը կորցրած
Քիչ-քիչ մարում է:
Ամեն ինչ իրար է անցել,
Տեսնես ինչի՞ց է
Սիրտս տագնապ է ընկել
Ախ, այս ի՞նչ գիշեր է...
Սուզվել եմ մտքերիս մեջ
Քունս փախել է ,
Դարձյալ աղոթք եմ անում
Բայց, ցավոք, զուր է:
Ո՞ր մեկին լսի Աստված,
Աշխարհի բեռը ծանր է...
Ինքս ինձ մխիթարում եմ ավաղ
Որ իմ բախտն ինձ հետ է:
Օրն էլ դիտմամբ չի բացվում,
Ախ այս ի՞նչ գիշեր է...
Իմ ցնորված հոգու
Իսկ և իսկ պատկերն է:
Իսկ ինչո՞ւ սա չկար մրցույթում :( , "ուշացե՞լ էր"
Իսկ ինչո՞ւ սա չկար մրցույթում :( , "ուշացե՞լ էր"
Ցավոք՝ այո:
Արտամարցութային N3
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Քամին ծեծված-ծվատված
Խելագարվում է,
Իրեն պատեպատ տված
Հոգնած հևում է:
Երկինքը փլվում է կարծես
Իրարանցում է
Ամպը լացում է մի կուշտ
Արցունքի ծով է
Լռությունից խրտնած
Չանթը ճչում է
Լուսինն էլ քունը կորցրած
Քիչ-քիչ մարում է:
Ամեն ինչ իրար է անցել,
Տեսնես ինչի՞ց է
Սիրտս տագնապ է ընկել
Ախ, այս ի՞նչ գիշեր է...
Սուզվել եմ մտքերիս մեջ
Քունս փախել է ,
Դարձյալ աղոթք եմ անում
Բայց, ցավոք, զուր է:
Ո՞ր մեկին լսի Աստված,
Աշխարհի բեռը ծանր է...
Ինքս ինձ մխիթարում եմ ավաղ
Որ իմ բախտն ինձ հետ է:
Օրն էլ դիտմամբ չի բացվում,
Ախ այս ի՞նչ գիշեր է...
Իմ ցնորված հոգու
Իսկ և իսկ պատկերն է:
Կարդացի սա, ճիշտն ասած սկզբից դուրս գալիս էր, բայց սեւով նշված հատվածները չեն համընկնում բանաստեղծության հետ, վերջին երկու քառատողերն էլ լավ չեն գրված, լավ չեն կապվում: Խոսքերը լավն էին, բայց նշածս հատվածները ամեն ինչ փչացնում են:
Ուլուանա
26.05.2011, 21:24
Էն երկու արտամրցութայինների հեղինակները բա ե՞րբ են բացահայտվելու, թեման վաղուց կանգնած է, մի քիչ էլ անցնի, արդեն կմոռացվի :))։
Էն երկու արտամրցութայինների հեղինակները բա ե՞րբ են բացահայտվելու, թեման վաղուց կանգնած է, մի քիչ էլ անցնի, արդեն կմոռացվի :))։
Ան, ինձ թվում ա երկուսն էլ Չուկն ա, գոնե մեկը՝ հաստատ :)
Ուլուանա
26.05.2011, 22:16
Ան, ինձ թվում ա երկուսն էլ Չուկն ա, գոնե մեկը՝ հաստատ :)
Կոնկրետ բան կա՞, որի հիման վրա տենց համոզված ես :))։
Ուղղակի դատելով նախկինում իր գրած չափածո գործերից՝ ինձ թվում ա՝ եթե ինքը գրեր, առաջինից վատ կգրեր, վերջինից՝ լավ :oy։
Բայց եթե տվյալ դեպքում քեզ հայտնի ա ինչ–որ հանգամանք կամ փաստ, որն ինձ հայտնի չի, էդ, իհարկե, ուրիշ բան :))։

Ճիշտն ասած մտածում եմ երեխան աճել է և հենց առաջինի հեղինակն է ինքը :)) Ուղղակի կարծում եմ, որ ինքը մեզ խաղացնում ա ու նախանձից կանաչում, որ չի կարող մասնակցել, դրա համար էլ ամեն դեպքում փորձել ա գրել ու հետո դնել :) Եսիմ, միգուցե սխալվում եմ, ակումբն այնքան անկանխատեսելի է :)
My World My Space
26.05.2011, 22:28
Էն երկու արտամրցութայինների հեղինակները բա ե՞րբ են բացահայտվելու, թեման վաղուց կանգնած է, մի քիչ էլ անցնի, արդեն կմոռացվի :))։
Ան ջան մի քիչ որ ուշադիր կարդայիր, կտեսնեիր որ առաջինի հեղինակը MWMS-ն ա, գիվամ՝ ես..... :))
Ուլուանա
26.05.2011, 22:29
Ճիշտն ասած մտածում եմ երեխան աճել է և հենց առաջինի հեղինակն է ինքը :)) Ուղղակի կարծում եմ, որ ինքը մեզ խաղացնում ա ու նախանձից կանաչում, որ չի կարող մասնակցել, դրա համար էլ ամեն դեպքում փորձել ա գրել ու հետո դնել :) Եսիմ, միգուցե սխալվում եմ, ակումբն այնքան անկանխատեսելի է :)
Հա, էդ էլ չի բացառվում, հատկապես հաշվի առնելով, որ էդ բանաստեղծությունն իր ամենասիրածներից է։ Բայց դե եսիմ, է, մեկ է, հավատս չի գալիս :))։
Ուլուանա
26.05.2011, 22:30
Ան ջան մի քիչ որ ուշադիր կարդայիր, կտեսնեիր որ առաջինի հեղինակը MWMS-ն ա, գիվամ՝ ես..... :))
Ի՞նչը ուշադիր կարդայի, բանաստեղծությու՞նը, թե՞ կարծիքները։ Բանաստեղծությունն ինչքան էլ ուշադիր կարդայի, չէի կարող հաստատ իմանալ, իսկ կարծիքներն ընդամենը կարծիքներ են, քանի դեռ չեն հաստատվել պաշտոնապես։ Թե՞ դու արդեն պաշտոնապես հաստատում ես :))։
Ան ջան մի քիչ որ ուշադիր կարդայիր, կտեսնեիր որ առաջինի հեղինակը MWMS-ն ա, գիվամ՝ ես..... :))
Հով, բայց դա պաշտոնապես հայտարարվել ա, թե՞ վերսիաների մեջ էր ուղղակի։
Հա, էդ էլ չի բացառվում, հատկապես հաշվի առնելով, որ էդ բանաստեղծությունն իր ամենասիրածներից է։ Բայց դե եսիմ, է, մեկ է, հավատս չի գալիս :))։
Ան, ինչը հավատդ չի գալիս,կ որ Չուկը էդքան աճել ա՞։ Իսկ ես հավատում եմ :))
My World My Space
26.05.2011, 22:34
Ի՞նչը ուշադիր կարդայի, բանաստեղծությու՞նը, թե՞ կարծիքները։ Բանաստեղծությունն ինչքան էլ ուշադիր կարդայի, չէի կարող հաստատ իմանալ, իսկ կարծիքներն ընդամենը կարծիքներ են, քանի դեռ չեն հաստատվել պաշտոնապես։ Թե՞ դու արդեն պաշտոնապես հաստատում ես :))։
Հով, բայց դա պաշտոնապես հայտարարվել ա, թե՞ վերսիաների մեջ էր ուղղակի։
Ինձանից հետո միանգամից Չիլին գրեց ու բացահայտեց.... ես էլ նենց դեմ չեմ, որ իմը լինի.... :))
Այսինքն Չուկի տեղադրելուց հետո, էլի....
Ինձանից հետո միանգամից Չիլին գրեց ու բացահայտեց.... ես էլ նենց դեմ չեմ, որ իմը լինի.... :))
Այսինքն Չուկի տեղադրելուց հետո, էլի....
Օօօֆ, բան չեմ ջոկում, միգուցե ես բու՞թ եմ, թե աշխարհն է ցնորվում :D
My World My Space
26.05.2011, 22:39
Օօօֆ, բան չեմ ջոկում, միգուցե ես բու՞թ եմ, թե աշխարհն է ցնորվում :D
կարող ա փախավ անտա՞ռ..... :D
ես եմ, եեեեեե՛ս..... պաշտոնապես հավաստիացնում եմ.... :))
My World My Space
26.05.2011, 22:40
Օօօֆ, բան չեմ ջոկում, միգուցե ես բու՞թ եմ, թե աշխարհն է ցնորվում :D
Դու էն ասա, դուրդ էկե՞լ էր.... :oy
կարող ա փախավ անտա՞ռ..... :D
ես եմ, եեեեեե՛ս..... պաշտոնապես հավաստիացնում եմ.... :))
Դե ուրեմն մալադեց, Հով ջան, դու դեմք ես 100%-անոց :)
My World My Space
26.05.2011, 22:43
Դե ուրեմն մալադեց, Հով ջան, դու դեմք ես 100%-անոց :)
Փաստորեն աշխարհն ա ցնորվում..... :))
Ուլուանա
26.05.2011, 22:45
Լավ, էդ մեկը պարզեցինք, չնայած ես դեռ կսպասեմ ավելի պաշտոնական հաստատմանը :D։
Բա էն մյուսի հեղինակն ո՞վ ա։ Քանի որ պաշտոնապես բացահայտող չկա, վերջին տարբերակի հեղինակ, արի դու էլ ինքնաբացահայտվի, պրծնենք :))։
My World My Space
26.05.2011, 22:48

Ավելի պաշտոնականը ո՞րն ա Ան, ինձանից ավելի պաշտոնական ո՞վ կարա ասի, ուզու՞մ ես Չուկին ուղարկածս նամակը նկարի տեսքով դնեմ ստեղ.... :oy
Ուլուանա
26.05.2011, 22:49
Ավելի պաշտոնականը ո՞րն ա Ան, ինձանից ավելի պաշտոնական ո՞վ կարա ասի, ուզու՞մ ես չուկին ուղարկածս նամակը նկարի տեսքով դնեմ ստեղ.... :oy
Լավ, լավ, մի բարկացի, այ մարդ, հավատացել եմ, վայ :))։
My World My Space
26.05.2011, 22:51
Լավ, լավ, մի բարկացի, այ մարդ, հավատացել եմ, վայ :))։
չէ, առ էս էլ դնեմ, որ հաստատ հավատացած լինես.... :beee
https://lh6.googleusercontent.com/-TgGRUXZYRcc/Td6g4OH_MkI/AAAAAAAAAnQ/QdeyV3gZ67A/s640/Capture.JPG
Հով, նամակներ կեղծել չի կարելի :nono
My World My Space
26.05.2011, 22:57
Հով, նամակներ կեղծել չի կարելի :nono
իիիիիի՜.... ես ճամպրուկներս եմ հավաքում..... բարո՜վ մնաս ակումբ...... :cry
Շատ կուզեի, որ արտամրցութայինները լինեին ոչ թե արտամրցութային, այլ մասնակցեին մրցույթին, քվեարկությանը: Ինչևէ: Չնայած դրան շատ ուրախ եմ, որ դրանք ամեն դեպքում հրապարակվեցին ու մենք կարդացինք: Շնորհակալություն դրանց հեղինակներին: Երեքն էլ լավն էին: Ահա հեղինակները.
«Արտամրցութային N1 (http://www.akumb.am/showthread.php/60421-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9.-%C2%AB%D5%88%D5%A3%D5%A5%D5%B7%D5%B6%D5%B9%D5%BE%D5%AB%D6%80-%D5%80%D5%A1%D5%B4%D5%B8-%D5%8D%D5%A1%D5%B0%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81%C2%BB?p=2240307&viewfull=1#post2240307)», հեղինակ՝ My World My Space (http://www.akumb.am/member.php/20255-My-World-My-Space)
«Ամպարբուք (http://www.akumb.am/showthread.php/60421-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9.-%C2%AB%D5%88%D5%A3%D5%A5%D5%B7%D5%B6%D5%B9%D5%BE%D5%AB%D6%80-%D5%80%D5%A1%D5%B4%D5%B8-%D5%8D%D5%A1%D5%B0%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81%C2%BB?p=2240310&viewfull=1#post2240310)», հեղինակ՝ Ուլուանա (http://www.akumb.am/member.php/6-%D5%88%D6%82%D5%AC%D5%B8%D6%82%D5%A1%D5%B6%D5%A1)
«Արտամրցութային N3 (http://www.akumb.am/showthread.php/60421-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9.-%C2%AB%D5%88%D5%A3%D5%A5%D5%B7%D5%B6%D5%B9%D5%BE%D5%AB%D6%80-%D5%80%D5%A1%D5%B4%D5%B8-%D5%8D%D5%A1%D5%B0%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81%C2%BB?p=2240838&viewfull=1#post2240838)», հեղինակ՝ Lionne_en_Chasse (http://www.akumb.am/member.php/245-Lionne_en_Chasse)

Արտամրցութային - բան չգիտեմ, ինչ էլ դնեիր, մեկա առաջին տեղն իմն էր :goblin :D