PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծիածան...



Rainbow Girl
08.05.2011, 23:48
Ստեղծում եմ օրագիր,որտեղ հետագայում տեղադրելու եմ առօրյաս,երբեմն ծիածանից դուրս:(, երբեմն էլ նրա գույների մեջ:rose....
Ցանկանում եմ ինձ արևային ու ուրախ գրառումներ:yahoo...............

Rainbow Girl
09.05.2011, 00:34
Անվերնագիր տողեր ներսից....


Այս մութ անկյունի երեկոներում,
Կորցրել եմ քեզ,ու չեմ էլ գտնում,
Մտածմունք, թախիծ իրար խառնված,
Ծնեցին հոգիս՝ հավետ փոթորկված:

Հիմա հեռու ես,չես հիշում էլ ինձ,
Չկաս,կողքիս չես, ու՞ր ես թողել ինձ,
Բայց դու չգիտես,որ մութ անկյունում,
Նորից նստել ու քեզ եմ հիշում:



***

Նորից դատարկ եմ,
Քամի է ներսս,
Չկան արևներ,
Չկա ծիածան,
Չկա հոգում իմ մի նոր արշալույս
Չկամ էլ ես,
Դու էլ էլ չկաս:


***
Չգիտեմ,կարող եմ նորից մոռանալ,
Թողնել ավերակ,
Թողնել հեռանալ,
Չգիտեմ կարող եմ ինքս ինձ ներել,
Կարող եմ լռել,ու ձայն չհանել:
Մինչ այս հարցերը կան իմ ուղեղում,
Դու նստած ես, ոչինչ չես ասում...

Rainbow Girl
09.05.2011, 00:52
Հոգնել եմ արդեն էս չար աշխարհից,
Որտեղ գույները աղոտ են,խամրած,
Չկա ոչ ծիծաղ,չկա էլ ժպիտ,
Ու էլ չեմ գտնի ես էլ ինքս ինձ:

***

Գիտես, սիրելիս անունդ տալիս,
Սրտումս ցավ է,հոգումս թախիծ,
Երևի սխալ հուշերիս գրկում ,
Անվերջ թաղել եմ ժպիտն իմ մտքում:



Գիտես կարոտս հոգիս է տանջում,
էլ չեմ հասկանում կարոտն է մաշում,
Բայց դու լավ գիտես, որ իմ հուշերում,
Կորցրել եմ ես քեզ իմ մեծ աշխարհում:

Rainbow Girl
10.05.2011, 20:13
Ինչքան էլ աչքերս փակ լինեն հոգի՛ս,
Ինչքան չլսեմ,սրտիս ու խղճիս,
Մէկ է միտքս,թրթիռը սրտիս,
Հիշում են քեզ,ժպիտը դեմքիդ...

Rainbow Girl
10.05.2011, 20:25
Մի նեղացիր,երբ չեմ լսում քեզ,
Մի նեղացիր,որ չեմ տեսնում քեզ,
Մի նեղացիր,որ սիրտս սիրում է քեզ,
Որ կարոտում,ու տխրում է առանց քեզ:

Մի նեղացիր,որ լուռ եմ ասես,
Գիտես հոգիս խոսում է քեզ հետ,
Մի նեղացիր,որ հեքիաթում եմ քեզ հետ,
Ոչ քո կյանքում,թանկ քո կյանքում,
Մի նեղացիր հանգիստդ քոնե չէ,
Իմն է խանգարում եմ,
Մի նեղացիր....
Մի նեղացիր,որ կարոտում եմ աչքերը քո,
Ժպիտդ ու հայացքդ մտացածին,
Որ երկինքներում անձրևներ են ստեղծում լուռ,անշշուկ:

Մի տխրի,մի նեղացի,չգիտես,
Ներիր,բայց ես սիրում եմ քեզ...

Rainbow Girl
11.05.2011, 18:20
Ուզում եմ ինքս մոռանալ քեզ,
Մոռանալ,չապրել ու չշնչել քեզնով,
Ուզում եմ սիրտս էլ չհիշի քեզ,
Չապրեմ,չշնչեմ քեզանով էլ ես.
Ուզում եմ հրաշքները,որին հավատում էի չլինեն,
Չապրեմ էլ,ու չշնչեմ քեզանով.
Ուզում եմ երկնքին նայելիս չտեսնեմ էլ քեզ,
Չհիշեմ աչքերդ իմ սիրելի,
Չտխրեմ,ու չկարոտելմ էլ քեզ:

Բայց կյանքն այս դաժան,
Ամեն բացվող նոր առավոտներում
Ու մայրմտնող իրիկնամուտում,
Հիշեցնում են խոսքերը քո,
Լինեմ արթուն,թե երազում:

Rainbow Girl
11.05.2011, 18:41
Տեսնել եմ ուզում աչքերը քո խոր,
Ժպիտդ մեղմ ու ինձ շոյող,
Լսել եմ ուզում խոսքերը քո թանկ,
Ինձանից հեռու,ու անհատակ:

Ուզում եմ նորից ընկերս լինես,
Ինձ հետ ուղեկից կյանքումս լինես,
Ուզում եմ հավատալ նորից հեքիաթիդ,
Ուզում եմ ջնջել տառապանք ու վիշտ,
Ուզում եմ ժպտալ իմ ողջ կյանքում,
Քո իսկ հրաշքի, ստեղծածիդ վրա,
Ուզում եմ լինես դու իմ հրեշտակ,
Ժպիտս,հավատս ու կյանքս միակ,
Ուզում եմ...

Rainbow Girl
13.05.2011, 23:22
Երբ լռությանդ մեջ որոնում եմ քեզ,
Ուզում եմ խոսես,ու էլ չլռես,
Երբ աչքերիդ մեջ ժպիտ եմ փնտրում,
Ուզում եմ հավետ ժպիտով լինես,
Ու երբ շուրթրեդ ասեն՝ սիրում եմ
Ուզում եմ հավետ երջանիկ լինես,
Թեկուզ,ոչ իմը,կողքիս չլինես:

Rainbow Girl
14.05.2011, 16:13
Չգիտեմ ինչու՞, ու թե ո՞րտեղից
Քամին շշուկով քեզ բերեց հենց ինձ,
Խնդրեց, որ քեզ լինեմ ուղեկից
Պահեմ, պահպանեմ ցրտից,սառույցից:

խնդրեց,որ սիրտդ երբեք չկոտրեմ
Ու սպիներով դրանք չլցնեմ,
Խնդրեց ժպիտ բերեմ միշտ դեմքիդ,
Հավետ լինեմ միշտ կողքիդ:

Քամին հեռուն հեռացավ,
Թողեց անծանոթ քեզ ինձ հետ,
Ու մոռացավ ինձ ասել,
Որ երբեք քեզ չսիրեմ::(

Rainbow Girl
14.05.2011, 16:29
Սրտիս անկյունում թաքուն պահել եմ քեզ,
Չեմ ուզում գնաս,ու նորից լքես,
Պահել եմ հուշերը թանկ լոկ քեզանից
Որ երբ կարոտեմ լինես միշտ կողքիս:

Rainbow Girl
15.05.2011, 18:55
Երեկ թերթեցի գիրքն իմ անցյալի,
Ու լուսավոր էջերում գտա քեզ,
Դանդաղ թերթս թերթեցի ու աչքերս սառեցին՝
Արտասուքս լուռ հոսեց,ու հուշերս վերհիշվեց,
Նորից քեզ ես հիշեցի,ու աչքերս փակեցի:

Rainbow Girl
15.05.2011, 19:50
Երբ հակասումներիս մեջ փնտրեցի պատասխան,
Դու չլռեցիր,դու ինձ ասացիր,չտխրես ես կամ,
Երբ քեզ կորցնելուց հետո դու լուռ էիր, չկաիր,ես փնտրում էի քեզ,
Ետ ճանապարհին դու ունեիր հարցեր,իմ հարցերն այն անտեսելով,
Այդ ժամ հոգիս չխոսեց,պապանձվեց,արհամարհեց,ու լռեց:

Rainbow Girl
15.05.2011, 22:33
Մի պահ թվաց ես լսում եմ քեզ՝
Լռությունը քո,ու ձայնը սրտիդ,
Թվաց մենակ ես,կարիքս ունես:

Թողեցի դռները իմ բաց,
Ու վազեցի ես քեզ մոտ,
Դուռդ բաց էր, դու չկաիր,
Ներսում դատարկ էր,ու չկաիր,
Դուրս վազեցի,այնտեղ չէիր:


Նորից սրտիս հարցրի,
Դու այնտեղ չէիր,էլ չկաիր:

Rainbow Girl
20.05.2011, 23:22
Դու երկինքն ես իմ՝ աստղազարդ ու անձրևոտ,
Իմ օրն ես արևոտ ու ժպիտով լի,
Հեքիաթն ես իմ ստեղծած,իրական ես դու,
Դու ես իմ ժպիտը,որ կորցրել էի,չէի գտնում,
Դու ես հրաշքն իմ,ոչ ես քոնը,
Դու ես իմը,և ես քոնը,
Թեկուզ ստեղծած իմ հեքիաթում:

Rainbow Girl
20.05.2011, 23:25
Իմ ծիածանից այն կողմ
Քեզ եմ տեսել իմ հրեշտակ,
Ու աչքերս արցունքով լի
Հավատացել քեզ սիրելիս:

Իմ ծիածանից այն կողմ,
Դու ես,չկա ոչինչ,
Չկա ոչ ոք,կա ամեն ինչ՝
Ես ու դու ենք ծիածանից այն կողմ:

Ծիածանից այն կողմ
Եթե էլ դու չլինես,
Չեմ լինի ես,
Չի լինի ծիածանս,
Չենք լինի մենք:

Rainbow Girl
20.05.2011, 23:28
Երբ աչքերս փակեմ ու մոլորվեմ,
Քո տան ճամփան ինձ լույս կտա,
Երբ չլսեմ ես էլ ոչինչ,
Սրտիդ ձայնը կլսի ինձ,
Ու թե չլինեմ էլ այս կյանքում,
Ուր էլ լինեմ, ուր էլ գնամ,
Քո աչքերը կգտնեն ինձ:

Rainbow Girl
20.05.2011, 23:35
Գիտեի գարնանը չեն սիրահարվում,
Երազ է ամենը,ու չէի հավատում,
Բայց երբ գարնանը գտա հենց քեզ,
Գտա հավատս, երազն իմ անեղծ,
Գտա կյանքն իմ հուշերով լի,
Հրաշքով, կյանքով անմեհի:


Հիմա չգիտեմ սիրում եմ ես քեզ,
Կարող եմ սիրել,սիրահար լինել,
Չգիտեմ հիմա սիրում եմ արդյո՞ք,
Փակ է սիրտս,թե լի է սիրով:

Rainbow Girl
23.05.2011, 19:13
Նորից ուզում եմ սիրահարվել,
Կրկին սիրել ու սիրված լինել,
Ուզում եմ փայլել կողքիդ քո լույսով,
Դառնալ սիրահար աչքերիդ փայլով:

Ուզում եմ կրկին գարուն լինի,
Որտեղ բոլորը սիրում են,երգում,
Ու այդ հեքիաթում կրիկն դու լինես,
Ու նորից սիրեմ ու սիրված լինեմ:

Rainbow Girl
23.05.2011, 19:32
Երբ ինձ հարցնեն սիրել եմ արդյո՞ք,
ճանաչել մեկին ո՞վ հարազատ է,
Թանկ հոգուս խորքում,
Երբ հարցնեն ի՞նչ է սերը,
Գիտե՞մ սիրել,ու սիրված լինել,
Ո՞վ է իմ կեսը,ու նման հարցեր,
Ես կխճճվեմ,ու խառնված այս հարցերի մեջ,
Կլռեմ վայրկյան,գուցև րոպե,
Ու չանցած դեռ ժամ,
Ուժգին կգոռամ՝
Ես սիրում եմ նրան ուժգին մի խենթի նման:

Rainbow Girl
23.05.2011, 19:47
Գիտես,գիտեմ թե ո՞նց սիրեմ,
Ո՞նց հասկանամ, կողքիդ լինեմ
Գիտես այստեղ ոչինչ չկա,
Կա մի միայն ես ու նաև դու,
Կա և արև տաք ու բարի,
Կա ջերմ օրեր հիանալի,
Կա լուսավոր մի արահետ,
Երկու սրտեր իրար հյուսած,
Այն անձրևից կա մեզ համար,
Որ թրջվենք, ուրախ լինենք:

Բայց պայծառ այս լույսերի մեջ,
Չի հերիքում մի պարզ կտոր,
Ու մասնիկն իմ հեքիաթի,
Իմ երազի, հավատքի:

Դու հեռացար անհասկանալ,
Ու թողեցիր մի պարզ պատճառ
Որ հեիքաթն իմ իրական չէ,
Ես երազ էի,ու արթնացար:

Rainbow Girl
27.05.2011, 14:06
Երբ լռությանդ մեջ ինձ մենակ զգամ,
Ուրմեն չեմ սիրում լռությունդ,
Երբ լռությանս մեջ մենակ զգաս,
Երբ ես լռեմ, ոչինչ չասեմ,
Ուրմեն չկամ,չեմ լինելու:

Rainbow Girl
06.06.2011, 18:29
Իմ անտունն ես,սիտն իմ տունն է քո,
Աշխարհն ես դու իմ,քաղաքն եմ ես քո,
Խավար եմ,լույս ես երկնից ինձ ընծա....

Rainbow Girl
06.06.2011, 18:38
Երբ սկսեմ կարոտել,երբ ցնորվեմ,սկսեմ մեղադրել,կորցնեմ գույները կյանքիս,երբ հեքիաթս կորի,չհավատամ երազիս,երբ զգամ դատարկություն,խուլ անդորր,ցավեցնող լռություն,անմիտ ժամեր....
Ուրմեն չկաս,ուրմեն ինքս էլ չեմ լինի...

Rainbow Girl
10.06.2011, 18:31
Մի օր երևի կկորցնեմ հիշողությունս,կջնջվի ամեն ինչ,բայց քեզ այնտեղից ջնջել չի ստացվի...

Rainbow Girl
10.06.2011, 18:40
Երբ չորացած ծառից հասած մրգեր փորձես քաղել,
Ես չեմ թողնի,չեմ թունավորի,
Երբ ուժեղ արևին` ճառագայթների տակ, ինձ սպասես երկար,
Ես չեմ թողնի,անձրև կբերեմ երկնքից,որ հովանաս,
Երբ աչքերիցդ ինձ համար արցունքներ հոսեն,
Ամուր աչքերդ կբռնեմ,չեմ թողնի,
Երբ սիրտդ ցավի ինձ համար,
Վիրակպն իմ դարման կլինի ցավին քո,
Երբ փորձես մոռանալ,չհիշել անցյալը մեր,
Չեմ թողնի,կերգեմ երգը մեր,
Բայց թե փորձես հեռնալ,ետ չեմ պահի,ետ չեմ նայի,
Կհեռնաս,ու կհիշես....

Rainbow Girl
12.06.2011, 15:15
Չէ,դու չես գալու,
Էլ դու չես գալու,
Ու մութ իմ կյանքում,
Լույսեր վառելու,
Դու էլ չես գալու...


Նորից հիշելու եմ,
Հիշեմ կարոտեմ,
Անիծեմ,լացեմ,
Նորից թողեցիր,
Նորից հեռացար...

Չէ, դու չես գալու,
Ինձ չես լսելու,
Չես հասկանալու,
Դու էլ չես գալու...

Rainbow Girl
12.06.2011, 15:20
Մի մոռացի,դու սովորեցրիր որ ես երազեմ
Որ ես հավատամ,որ հույս տարածեմ,
Մի մոռացի, դու ես մեղավո՛ր,
Դու ես հիշացրել,դու սովորեցրել,
Մի մոռացի դեռ ապրում եմ,
Ես նորից երազում եմ,առանց քեզ
Առանց հույսերի...

Rainbow Girl
13.06.2011, 14:36
Գիտեմ գիտե՛ս,թե՞ չգիտես,
Բայց ես այսօր սիրում եմ քեզ....

Rainbow Girl
25.06.2011, 15:50
Այսօր արթնացա ես քո հուշերով,
Ու քեզ հիշելով մոռացա ես ինձ....
Գրկեցի ամուր, որ քեզ չկորցնեմ,
Ու դարձա մոլոր թափառաշրջիկ,
Ու անտուն, անտես իմ այս աշխարհում,
Մութ էր ամեն ինչ,ոչինչ չէր երևում,
Ինձ պետք չէր ոչինչ,
Քո սերն էր պահում:

Քամի ու մշուշ հեռուներ տանում,
Ամուր գրկել էի,ոչինչ չէի ուզում...
Քո սերը ինձ, քեզ մոտ էր պահում:

Դարձա և հիմա խելագար գրող,
Ու տողերը իմ թաց քեզ էի նվիրում,
Դու չէիր նկատում,
Տողերս անտուն,տողերը իմ որբ:

Ու այսպես անտուն,ես էլ հեռացա,
Թողեցի մենակ,թողեցի ես քեզ,
Կարոտած աչքերդ՝ իմ մեջ պահելով:

Rainbow Girl
14.07.2011, 16:57
Կարող է ասես սիրել չգիտեմ,
Կարող է ասես,քեզ չեմ էլ սիրել,
Կարող է մի պահ ինձ էլ համոզես,
Մոռանալով ինձ կորցնեմ ես քեզ:

Բայց երբ կարոտի ժամին մեկ կարծես,
Հիշեմ ես ինձ,հիշեմ նաև քեզ,
Հիշեմ տառապանքն իմ առանց քեզ,
Ես կհամոզվեմ սիրել եմ ես քեզ,
Ոչ խենթի նման,այլ գժի պես,
Չնայած հիմա չկաս էլ կարծես,
Մեկ է, գալու ես,կաս կամ կողքիս ես,
Մոռանալու եմ քեզ,չեմ սիրում,
Չեմ սիրելու էլ քեզ:

For A.sh.a

Rainbow Girl
17.08.2011, 14:28
Նորից գիշեր,մութ ու տոթ,
Իմ սեղանին թղթեր արցունքոտ,
Քո անունը ամեն տեղ,
Պատառներ ու կտորներ,
Գրում եմ,ու զայրանում,
Որ տողերս չեն լռում:
Անհամբեր եմ,չեմ կարում
Քեզ տեսնել եմ ես ուզում,
Բայց տողրն իմ տաղտկալի
Լուռ հավաքվել,չեն իջնում:
Նորից, կրկին վերհիշել,
Քո ժպիտն եմ կարոտել,
Քո աչքերը ինձ ծանոթ,
Ու հայացքդ խենթացնող:
Բայց գիտեմ ուր էլ լինես
Իմ տողերը լինեն քեզ
Ռոզա ես սիրում եմ քեզ....

Քեզ համար Գոռ ջան.;)....

Rainbow Girl
28.08.2011, 20:16
Նորից ամեն տեղ փնտրում եմ ես քեզ,
Ու աչքերս անկախ մտքիցս որոնում են քեզ,
Ամենուրեք լինեիր կողքիս,հրաշքս, ժպիտս դեմքիս:

Ուզում եմ մոռանալ,չհիշել էլ քեզ,
Չհիշեմ էլ ինձ,որ սիրել եմ քեզ,
Բայց զարկերս մտքերիցս զատ,
Հիշում են քեզ,ու սերս դեպ քեզ:

Չէ չեմ մոռացել,հիշում եմ դեռ քեզ,
Ես կարոտում ու տխրում եմ առանց քեզ,
Եվ մեր երկար բաժանման մեջ,
Չեմ ջնջել քեզ ու երազներին իմ դեպի քեզ:

Rainbow Girl
24.09.2011, 14:03
Երբ դու լուռ մնաս,
Ես խոսքեր կհորինեմ,
Որ մենակ չմնամ,
Երբ տխրես,
Ես ժպիտ կբերեմ քեզ:
Երբ անգույն թվա կյանքդ քեզ,
Ես քեզ համար նոր գույներ կստեղծեմ՝
Արցունքներով իմ անեղծ.
Ու սիրելի քո բակում՝
Նոր ծառեր ես կտնկեմ,
Որ թռչուններ բույն հյուսեն
Քո սիրելի՝ մեր բակում: