PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. իմ ստեղծագործությունները



Անի Ներկարար
08.05.2011, 21:13
ուզում եմ ձեր դատին ներկայացնել իմ ստեղծագործությունները և սպասում եմ ձեր արձագանքներին

Անի Ներկարար
09.05.2011, 09:46
Արդար հատուցում

Հոգուս փոթորկվող խորխորատներում
Ցասման ալիքն է ծարս լինում կարծես
ՈՒ իր ահագույժ ձայնն է կարկառում համայն Աշխարհին` ԱՐԴԱՐ ՀԱՏՈՒՑՈՒՄ:

Մարդկային հոգին անկար է,անուժ`
Համակերպվելու ու ըմբռնելու
Գազանաբարո մարդածիններին,
ՈՒ հոգիս արդար դատ է պահանջում
Համայն աշխարհից:

Քանի տասնամյակ դեռ կպահանջվի,
Որ ուրացության անարգ քողի տակ
Թաքցնեք արյամբ շաղախված
Մատնահետքերը ազգասպանների:

Քանի տասնամյակ դեռ կապրեք այդպես խավարում ստի.
Դեն նետեք իսպառ դիմակները ձեր,
Թոթափեք լուծը,որ խեղդում է ձեզ:

ՈՒ այդ ժամ միայն անդորր կտիրի
Խորխորատներում հոգուս անապակ:
Բայց մինչև չգա օրը հատուցման,
Չի լռի հոգիս,միշտ կաղաղակի` ԱՐԴԱՐ ՀԱՏՈՒՑՈՒՄ:

Անի Ներկարար
09.05.2011, 10:06
ՆԵՐԴԱՇՆԱԿ ՄԻ ԶԱՐԿ` ՍԻՐՈՎ ԹԱԹԱԽՎԱԾ

Երբ հոգիդ լռության մեջ մեղեդի է փնտրում
Ու փորձում լսել շշուկները օրվա,
Երբ հոգիդ խավարած լոկ լույսի է ձգտում,
Երբ մարել են արդեն արևները օրվա:
Ու թե մարմինդ դողում է հանկարծ
Ինչ-որ մի մտքից անսպասելի,
Դու ակամայից լուռ արտասվում ես
Ու ժպտում կրկին արցունքի միջից:
Երբ հոգուդ խորքում դաջվել են կարծես աչքերը նրա,
Ու երբ շուրթերդ,ինչ էլ դու անես,
Նույն համրահնչյուն անունն են տալիս,
Երբ մաշկդ անգամ ամեն բջիջով
Շնչում է նրա սիրով արբեցած
Դու մի վախեցիր ու մի երկմտիր,
Բացիր քո սիրտը,որ հորդի անհագ
Ներդաշնակ մի զարկ` սիրով թաթախված:

Անի Ներկարար
09.05.2011, 18:41
Դարի ցավը
Անորոշ տագնապ ու անտեսանելի մի վախ ծածկամիտ,
Անժպիտ ծիծաղ ու լաց անարցունք,
Անկիրք,սառը սեր,
Անսեր,վավաշոտ կիրք ու ցանկություն,
Շինծու,վերամբարձ մի հպարտություն,
Շահամոլ-անշահ մի մտերմություն,
Պաճուճավորված,զուգված-զարդարված անպարզ պարզություն,
Ցեխով հունցված ու շաղախված առաքինություն,
Աջ ու ձախի,ին ու յանի միախառնություն,
Դարեր անցած,դարին հատուկ հոգու մերկություն,
Անգետ-գիտուն մի մարդուկի ինքնաբավություն
Ու եղածից դժգոհելու թուլակամություն,
Բարին չարից,լավը վատից զատել անկարող,
Ու հանցանքին անմեղ դասող միամտություն,
Փառքի տուտից կախված-գամված եսասիրություն,
ԵՎ ուրիշին ձեռք մեկնելու անկարողություն,
Սա է,գուցե,դարին տանջող նոր հիվանդություն,
Որով շուտվ կվարակվի մի ողջ մարդկություն:

**David**
14.05.2011, 12:55
Անի ջան Ընդհանուր հետաքրքիր էին,,էս վերջինը դուրս եկավ:Երկրորդի մեջ հանգերի խնդիրներ կային ու մեկել առաջինի մեջտեղը էդքան ստացված չէր,իսկ առաջինի վերջն ու սկիզբը լավ էր ստացվել:

Անի Ներկարար
14.05.2011, 12:58
Անի ջան Ընդհանուր հետաքրքիր էին,,էս վերջինը դուրս եկավ:Երկրորդի մեջ հանգերի խնդիրներ կային ու մեկել առաջինի մեջտեղը էդքան ստացված չէր,իսկ առաջինի վերջն ու սկիզբը լավ էր ստացվել:

Երկրորդի մեջ հանգերի խնդիրը ես էլ եմ նկատել պիտի շտկեմ: Շատ շնորհակալ եմ Դսվիդ ջան: Դե սպասում եմ քո նոր բանաստեղծություններին:

**David**
14.05.2011, 13:18
Անի ջան :Ամեն մարդ ստեղծագործումա,,գրում են ինչ զգումա,,,մենք կարանք ուղակի հանգերից ասենք բաներ,կամ որոշ բառեր որ չենք հասկանում,,թե չէ իմ կարծիքով գրողը սխալ բառեր չի գրում ուղակի չեն հասկանում,,,օրինակ էստեղ բառեր կաին որ ուղակի չհասկացա ,,ասեմ?:)

Անի Ներկարար
14.05.2011, 13:21
Անի ջան :Ամեն մարդ ստեղծագործումա,,գրում են ինչ զգումա,,,մենք կարանք ուղակի հանգերից ասենք բաներ,կամ որոշ բառեր որ չենք հասկանում,,թե չէ իմ կարծիքով գրողը սխալ բառեր չի գրում ուղակի չեն հասկանում,,,օրինակ էստեղ բառեր կաին որ ուղակի չհասկացա ,,ասեմ?:)

Համամիտ եմ քեզ հետ... Հա իհարկե ասա:)

**David**
14.05.2011, 13:25
Դարի ցավը

Աջ ու ձախի,ին ու յանի միախառնություն,

օրինակ սա

Անի Ներկարար
14.05.2011, 13:32
օրինակ սա

ԻՆ ու ՅԱՆ ը չինական ուսմունքում կնոջ և տղամարդկային սկիզբներն են , ի նկատի ունեմ որ աջն ու ձախը , տղամարդն ու կինը խառնվել են իրար և հաճախ դժվար է տարբերակել որը որն է

**David**
14.05.2011, 13:37
Ինն ու յանը բոլորը գիտեն կնոջ և տղամարդու կերպարա,,,էդ իրականում տենց չի էդ նշանակումա հակառակ բևեռներ են,,ոնց որ հյուսիսն ու հարավը,,կինն ու տղամարդը,,ու ըտենց ելի ,,կոնկրետ չի նշանակում կին ու տղամարդ այլ,,էդ հակադրությունա ցույց տալի,,,մի անգամ էլ մեկը ինձ հարցրեց,,թե Էդ երկուսից որնա տղամարդը?:D,,,Ան ջան ինչ վերաբերումա հարցիս հասկացա արդեն,,լրիվ բռնումա արդեն,,նոր հասկացա էն խառնվելու պահը

**David**
14.05.2011, 13:39
Մի բան էլ հարցնեմ Անի ջան :Ասենք քո բանաստեղծությունները շատ լավն են դուրս գալիս են ,վերցնում եմ ու իմ անունն եմ գրում,,ոնց կարելիա ապացուցել որ եդ քոննա(oրինակը իմ վրով ասեցի,որ սխալ չհասկանան)

Lusinamara
14.05.2011, 13:42
Դավիթ ջան, գոյություն ունի հեղինակային իրավունք,,քո բոլոր հարցերի պատասխանները կան այս գրքերում (http://www.aipa.am/am/copy/), խնդրում եմ ներբեռնիր ու կարդա:)

Անի Ներկարար
14.05.2011, 13:43
Ինն ու յանը բոլորը գիտեն կնոջ և տղամարդու կերպարա,,,էդ իրականում տենց չի էդ նշանակումա հակառակ բևեռներ են,,ոնց որ հյուսիսն ու հարավը,,կինն ու տղամարդը,,ու ըտենց ելի ,,կոնկրետ չի նշանակում կին ու տղամարդ այլ,,էդ հակադրությունա ցույց տալի,,,մի անգամ էլ մեկը ինձ հարցրեց,,թե Էդ երկուսից որնա տղամարդը?:D,,,Ան ջան ինչ վերաբերումա հարցիս հասկացա արդեն,,լրիվ բռնումա արդեն,,նոր հասկացա էն խառնվելու պահը

Հա ես գիտեմ ին ու յանի մասին Դավ ջան: Տեղյակ եմ այդ ամենից;)

Անի Ներկարար
14.05.2011, 13:54
Մի բան էլ հարցնեմ Անի ջան :Ասենք քո բանաստեղծությունները շատ լավն են դուրս գալիս են ,վերցնում եմ ու իմ անունն եմ գրում,,ոնց կարելիա ապացուցել որ եդ քոննա(oրինակը իմ վրով ասեցի,որ սխալ չհասկանան)

Իմ փոխարեն Լուսինը քո հարցին սպառիչ պատասխան տվեց:

**David**
14.05.2011, 14:03
Այսինքն ազատ ստեղ կարանք բանաստեղծություններ դնենք

Անի Ներկարար
14.05.2011, 14:18
Այսինքն ազատ ստեղ կարանք բանաստեղծություններ դնենք

Իհարկե եթե վախենաս գրագողությունից պիտի թաքուն պահես գրածներդ ու ոչ ոքի ցուց չտաս: Բայց եթե գրել ես որովհետև ասելիք ունես ու ուզում ես մարդիկ լսեն,պահելով դրանց իմաստը կորչում է:

Անի Ներկարար
14.05.2011, 14:42
Թույլ տուր,ով Աստված
Թույլ տուր,ով Աստված,գոնե մեկ վայրկյան
Մասնիկը դառնամ քո անծայր սիրո:

Թույլ տուր,ով Աստված,գոնե մեկ անգամ
Մարդկային հոգու խորքերը տեսնեմ:

Թույլ տուր,ով Աստված,գոն գեթ մի պահ,գեթ մեկ ակնթարթ
Աշխարհում արար թող ցավ չլինի,
Աշխարհում արար չլինի թախիծ,վիշտ ու տառապանք:

Թույլ տուր,ով Աստված,քո ամենազոր սիրով թաթախված
Մարդկային հոգում չարիք չծնվի:

Թույլ տուր,ով Աստված,
Թող մանկան ճիչը լինի խնդության,ոչ տառապանքի:

Թույլ տուր,ով Աստված,
Որ ծերունին այն,տարիների հետ փորձառու դարձած,
Չլինի անտուն,անսեր ու լքված:

Թույլ մի տուր Աստված,
Խեղված մարդկային մեղքերը համայն
Փակեն աչքերդ,խլացնեն հոգիդ:

Թույլ մի տուր Աստված,
Չարագործները մնան չդատված:

Թույլ մի տուր Աստված,
Որ մարդիկ անխիղճ տրորեն,փշրեն
Սերը` նուրբ ու թանկ`
Ամենասուրբը զգացմունքների մեջ քեզնից մեզ տրված:

Թույլ տուր,ով Աստված,
Անապակ սիրով իրար շղթայված սրտերը երկու
Թող գտնեն իրար,թող չբաժանվեն
ՈՒ թող արարեն քո հովանու տակ:

Անի Ներկարար
14.05.2011, 15:32
Տեր իմ,շնորհ արա

Տեր իմ,շնորհ արա,
Մի թող,որ հոգիս կարծրանա,
Տեր իմ,շնորհ արա,
Թող բարին ու լույսը միշտ մնա:
Տեր իմ,շնորհ արա`
Հոգումս սերը հուր դառնա,
Որ կայծերն այդ սիրո անմար
Մարդկային հոգում դառնան լույս-կամար:

Տեր,շնորհ արա,
Ազատիր հոգիս սուտ կապանքներից,
Թույլ տուր,որ ճախրեմ բարության ուղով:
Տեր,շնորհ արա,
Որ ճշմարտության փարոսը գտնեմ,
Որ չվարանեմ,որ չերերամ,
Տեր,շնորհ արա,
Մտքիս ու սրտիս ներդաշնակության սահմանը գտնեմ,
Որ ինքս ինձ հետ ես խաղաղ ապրեմ:

Claudia Mori
14.05.2011, 16:08
:) Վատ չես գրում, ամեն դեպքում աճելու հնարավորություն եմ տեսնում, իսկ դա շատ լավ է, բայց մի ընկերական խորհուրդ՝ չափածո մի գրի, մտքերդ ավելի շատ արձակի են նման;)

Անի Ներկարար
14.05.2011, 16:09
:) Վատ չես գրում, ամեն դեպքում աճելու հնարավորություն եմ տեսնում, իսկ դա շատ լավ է, բայց մի ընկերական խորհուրդ՝ չափածո մի գրի, մտքերդ ավելի շատ արձակի են նման;)

Շնորհակալ եմ
Արձակ ստեղծագործություններ ևս ունեմ;)

Անի Ներկարար
16.05.2011, 17:29
ԿԱՐՈՏՆԵՐԻՍ ՀՍԿԱ ԾԱՂԿԵՓՈՒՆՋԸ
Կարոտ... Այնքան թախիծ կա քո մեջ,այնքան հույզեր կան ամփոփված քո այդ մի քանի հատիկ տառերի արանքում:Կարոտ` սպասում ու սրտի արագ բաբախյուն,կարոտ` մենություն ու լուռ մենախոսություն,կարոտ` խամրած ժպիտ ու լուսե մի հավատ:Կարոտել եմ, ու ինձ թվում է ` կարոտներս մի հսկա ծաղկեփունջ են դարձել,ուր ամեն մի ծաղկաթերթ անգամ հարազատ է այնքան ու այնքան մտերիմ:Ու կարոտներս կարծես միահյուսվել են իմ ամբողջ էությանը,դարձել զգայարաններիս անբաժան մասնիկը:
Կարոտել եմ... Ու կարոտներիս հսկա ծաղկեփունջը այժմ քեզ եմ ուղարկում` որպես լուռ վկա իմ սպասումին:

Անի Ներկարար
23.05.2011, 10:56
Դու

Քո արևոտ աչքերում
Իմ հայացքն է ծվարել թաքուն,
Քո ձայնի անուշ ելևէջներում
Իմ անունն է շփոթվել, սառել:
Քո տաքուկ ու ջերմ ձեռքերում
Իմ հոգին է պատսպարվել:
Քո այրող շուրթերի տապից
Իմ շուրթերն են այրվել-ածխացել:
Քո հպարտ ու գերող քայլվածքում
Իմ կեցվածքն է լուռ արձանացել:

Անի Ներկարար
23.05.2011, 19:59
Իմ երազանքը


Երազանքս մի տուն է լոկ`
Լցված սիրով անարատ,
Երազանքս մի կյանք է գեթ`
Քո ափերով ջերմացած:

Երազանքս մի փունջ արև
ՈՒ լուսաթույր սեր է լոկ,
Երազանքս աստղակամար տիեզերքում
Հատված ուղու փայլն է գեթ:

Երազանքս քո աչքերում խիտ կուտակված,
Շանթահարված մի ամպ է:
Երազանքս պարզ է այնքան
Իր բարդ, երկար ուղու մեջ:

Երազանքս լուռ է, մեղմիկ`
Ամառային քամու պես,
Երազանքս հորդ է այնքան`
Գարնանային գետի պես:

Երազանքս է հավերժ սիրել,
Հավերժ հոգալ
Ու նվիրվել հավերժ քեզ:

Անի Ներկարար
23.05.2011, 20:07
Հոգու թռիչք

Հոգու թռիչք, որ անկասելի է ու անրջային,
Զգացում, որ չես կարող համեմատել անգամ
Ջութակի նուրբ հնչյունների դյութանքի հետ,
Երջանկություն, որ ավելին է,քան հույզերի պոռթկում
Հավատ, որ հավատամք է ծնում քո հոգում,
Ու անլուր նվիրվածություն,
Որ սրտումդ ծնում է անդորր ու խաղաղություն:

Lusinamara
23.05.2011, 20:12
Իմ երազանքը


Երազանքս մի տուն է լոկ`
Լցված սիրով անարատ,
Երազանքս մի կյանք է գեթ`
Քո ափերով ջերմացած:

Երազանքս մի փունջ արև
ՈՒ լուսաթույր սեր է լոկ,
Երազանքս աստղակամար տիեզերքում
Հատված ուղու փայլն է գեթ:

Երազանքս քո աչքերում խիտ կուտակված,
Շանթահարված մի ամպ է:
Երազանքս պարզ է այնքան
Իր բարդ, երկար ուղու մեջ:

Երազանքս լուռ է, մեղմիկ`
Ամառային քամու պես,
Երազանքս հորդ է այնքան`
Գարնանային գետի պես:

Երազանքս է հավերժ սիրել,
Հավերժ հոգալ
Ու նվիրվել հավերժ քեզ:

Անի ջան, թվում է վերջին եռատողը թուլացնում է "Երազանքդ"...իսկ երազանքդ բոլոր տներում էլ հասկացվում էր, որ այդ եռատողում գրվածն է...:);)

Անի Ներկարար
23.05.2011, 20:16
Անի ջան, թվում է վերջին եռատողը թուլացնում է "Երազանքդ"...իսկ երազանքդ բոլոր տներում էլ հասկացվում էր, որ այդ եռատողում գրվածն է...:);)

Լուս ջան ես էլ եմ զգացել ,որ այդ եռատողը ինչ որ կերպ խանգարում է բանաստեղծությանը: Տեղադրել եմ դեռ չխմբագրված տարբերակը:

Անի Ներկարար
02.06.2011, 14:17
Հավերժ բացակա
Նվիրվում է կուրսընկերուհուս` Բախչինյան Լուսինեի հիշատակին

Դասն սկսված է:Լսարանը լեփ-լեցուն է:Բոլորն աշխույժ զրուցում ու զրնգուն ծիծաղում են:Բայց հանկարծ ներս է մտնում դասախոսը ,ու ազմուկը դադարում է:Ամեն մեկը զբաղեցնում է իր տեղը, ու թվում է` ամեն ինչ հենց այնպես է, ինչպես և պետք է լիներ: Բայց լսարանի մի անկյունում ինչ-որ տեղ դատարկ է ու լուռ....
Լռել են լուսե մի ծիծաղ ու ժպիտ մի նուրբ, լռել են խոնարհ ու զուսպ աչուկներ երկու, լռել են խորհրդավոր ու ժանտ լռությամբ: Ներկա են բոլորը , ու կարիք չկա ներկա-բացակայի: Ներկա են նրանք, ովքեր հավերժ փաստելու են ՆՐԱ բացակայությունը: Դասն ընթանում է սովորականի պես, ու մոլորակն էլ նույն ուղեծրով է շարժվում:Կարծես ոչինչ չի էլ փոխվել. աղճատվել ու ընդհատվել է միայն մի նորելուկ ընթացք, որ դեռ շատ անհուններ ուներ անցնելու:Ամեն ինչ նույնն է կարծես,Պարզապես լսարանի մի համեստ անկյունում էլ չի փայլատակի լուսնի աղոտ լույսը, չի բաբախի մի սիրտ , ու չի ծիծաղի մի աղջնակ` Լուսինե անունով: Դու հավերժ մեր սրտերում ներկա, բայց, ավաղ, հավերժ բացակա...

Անի Ներկարար
02.06.2011, 18:19
Ու ինչ է կյանքը

Ու ինչ է կյանքը.դատարկ մի ափսե,
Որի անհատակ հորձանքում մթե,
Այրվում են տանջվում,հոգիները մեր,
Ու ինչ է կյանքը. անվերջ պայքարի մի հերթաշրջան,
Սև ու սպիտակի մի հերթափոխում,
Դաժան , բայց լուսե մի անէություն:
Ու երբ երկնքում` սև ու տխրամած
Կայծակն է այրվում բոցերով լափող,
Մեր հոգիներում լույս է առկայծում,
Որը փոխվում է մի անանց հույսի,
Ու շրջափոխում սև ու սպիտակի
Հուրհրատում է ոսկեփայլ բոսոր,
Մի պահ նորաթուխ,որ դեռ չծնված,
Պիտի հուշ դառնա օվկիանում կյանքի,
Ու կաթիլ դառնա վեհ մի արցունքի,
Որ երկնելու է ապաշխարանք սուրբ:

Անի Ներկարար
03.06.2011, 19:38
Երջանկության փոքրիկ աղավնին

Երջանկությունս նման է կարծես փոքրիկ աղավնու, որ հաճախ ճախրում, վեր է բարձրանում, ու իր թևերով ցրում է ամպոտ թխրությունս մութ:Երբեք ու երբեք չեմ խնդրել Աստծուց ինձ համար ոչինչ, աղոթել եմ լոկ քեզ համար, իմ սեր, ու երջանկությանս փոքրիկ աղավնին որպես պահապան քեզ եմ առաքել: Ու թեև հաճախ խարխափել եմ մութ դռեների առջև, բայց չեմ դադարել փնտրել լույսը ջինջ: Ու ամեն գիշեր իմ հոգու փոքրիկ մատուռում վսեմ վառել եմ մոմեր քեզ համար,իմ սեր: Ու գիշերային սուրբ լռության մեջ սիրտս է ցավից կամաց հառաչել: Ախ~ երջանկության իմ փոքրիկ թռչուն,բարձրացիր վերև, ճախրիր դու հեռուն, միացրու իրար գիշերն ու տիվը,կապիր մի կամուրջ, որ գտնեն իրար մոլորված, տխուր հոգիները մեր, որ աղոթքներս դառնան հավատամք, որ կյանքիս ամեն ակնթարթն անգամ ես ապրեմ միայն երջանիկ սիրով:

Անի Ներկարար
04.06.2011, 12:13
Հոգու երկունք

Իմ հոգում երկունքի բերկրանք կա այսօր,
Որ ծնում է սիրո հիացում,
Այսօր իմ սրտում վարդեր են բացվում,
Արև է ծագում այսօր իմ սրտում,
ՈՒ Այդ ծաղկառատ երկունքի միջից,
Այսօր ու հավետ դու ես ինձ ժպտում:

Անի Ներկարար
10.06.2011, 13:46
Երջանիկ լինելու իմ բանաձևը

Գիտե՞ս՝ ինչ կուզեի այսօր. կուզեի գրկել անափ ու անեզր երկինքը:Ինչու՞, դե, որպեսզի զգամ անսահմանը ու ըմբռնեմ անըմբռնելին: Զարմացա՞ր, մի զարմացիր,չ՞է որ կյանքում այնքան շատ են անիմանալի երևույթները: Դու չէի՞ր ուզի ճախրել իմանալ,ո՞չ,իսկ ես կուզեի...
Ինչու՞ եմ այդպիսի անհեթեթ բանե՞ր մտածում,չէ,սիրելիս,դրանք անհեթեթություններ չեն,դրանք երազանքների ծվեններ են, հույսերի պատառիկներ, ու երջանկության տեսլականներ: Այդ երբ եմ փիլիսոփայե՞լ սովորել... Դե երևի երջանկությունը գտնելու համար պետք է մի քիչ էլ փիլիսոփա լինել: Գտե՞լ եմ արդյոք երջանկությունը: Գուցե չեմ գտել, բայց փորձ եմ արել, ձգտել հասկանալ կյանքի իմաստը: Հասկացա՞ արդյոք: Կարծում եմ ՝ այո: Չէ, իհարկե գաղտնիք չէ, կասեմ, կասեմ, որ դու էլ փնտրես ու գտնես քոնը. երջանիկ է նա, ով չի ընկրկում, ընկնում է, բայց նորից ու նորից վեր է բարձրանում, երջանիկ է նա, ով հավատում է հրաշքի ուժին ու արարում է կյանքում միշտ բարին:

Անի Ներկարար
13.06.2011, 11:33
Անձրևում է

Անձրևում է ,ու հոգիս մի տեսակ փոթորկվում է: Այդ մեղմիկ շրշյունը թափանցում է հոգուս խորքը:Անձրևն ինձ անդադար քեզ է հիշեցնում: Այն իմ և քո ծիածանն է՝ միակ կամարը , որ կապում է մեզ: Հիշու՞մ ես՝ մի անգամ ձեռք ձեռքի տված քայլում էինք ինքնամոռաց,ու հանկարծ անձրև տեղաց,հորդ ու վարար անձրև: Դու ամուր սեղմեցիր ինձ քո տաքուկ գրկում, որ անձրևը չդիպչի ինձ,որովհետև ես քոնն է, միայն քոնը: Հիմա հեռու ենք իրարից ու էլ վաղուց իրար չենք պատկանում:
Բայց կրկին անձրևում է,ու սիրտս լուռ հառաչում է. ու՞ր ես,արդյոք, դու հիմա, ու քո հոգու՞մ էլ է արդյոք փոթորիկ, թե՞ հոգնելով փոթորիկներց կայանել ես մեկ ուրիշ նավահանգստում: ԱՆՁՐԵՎՈՒՄ Է . . . ու անձրևի մեջ ես քեզ եմ փնտրում,ավաղ, ապարդյուն: Քո անձրևները պարպվել են արդեն ուրիշի գրկում:

Անի Ներկարար
26.06.2011, 14:42
Պատահական ճակատագիր

Ճակատագի՞ր էր, թե պատահակա՞ն,
Չնայած մի՞թե կարևոր է դա:
Կարևորն այն է, որ պատահաբար
Ճակատագիրը մեզ կապեց իրար:
Ու մեր սրտերը դարձան զույգ բաբախ,
Զույգ զարկ ու հնչյուն,
Նպատակները ու ձգտումները իմ և քո կյանքի
Դարձան համատեղ, դարձան համաչափ,
Ու մեր քայլերը դարձան համազոր,
Ու մենք էլ կարծես դարձանք համակարգ,
Որտեղ առանձին մեր «ԵՍ»-երը բարդ,
Միաձուլվեցին ու դարձան համույթ՝
Համատեղ կյանքի, համատեղ սիրո:

Անի Ներկարար
01.07.2011, 18:49
Երկու կիսալուսին

Այսօր նորալուսին է, ու գիշերային լուսատուն նոր շրջափուլ է սկսել՝ ետևում թողնելով անցած էտապը: Խռովված հոգուս մեջ խնամքով պահված մի լուսին էլ ես ունեմ. երբ հոգիս առանձնանում է, կամացուկ հայտնվում է ծվարած լուսինն ու իր աղոտ լույսով սփոփում մենությունս: Հոգիս փորձում է ամբողջանալ ու հաշտեցնել երկու կիսալուսին . . .
Ուզում եմ լուսինս նորալուսին դառնա:

Անի Ներկարար
02.07.2011, 11:11
Սիրո աշխարհ

Թե աշխարհում կա մի աշխարհ երազային
Քո աչքերն են՝ խոր ու մթին:
Թե աշխարհում կան հրաշքներ,
Գուցե նրանք քո ձեռքերի
Ջերմությամբ են հրաշք դարձել,
Թե աշխարհում այս բիրտ ու կոշտ
Կա նուրբ մի ցոլք,
Դա հոգիդ է ցողի պես ջինջ
Ու զեփյուռի նման քնքուշ:
Թե աշխարհում կյանք կա իրավ,
Կյանք կա միայն ու գեթ քեզ հետ:

kitty
02.07.2011, 14:57
Սիրո աշխարհ

Թե աշխարհում կա մի աշխարհ երազային
Քո աչքերն են՝ խոր ու մթին:
Թե աշխարհում կան հրաշքներ,
Գուցե նրանք քո ձեռքերի
Ջերմությամբ են հրաշք դարձել,
Թե աշխարհում այս բիրտ ու կոշտ
Կա նուրբ մի ցոլք,
Դա հոգիդ է ցողի պես ջինջ
Ու զեփյուռի նման քնքուշ:
Թե աշխարհում կյանք կա իրավ,
Կյանք կա միայն ու գեթ քեզ հետ:

:hands

Անի Ներկարար
02.07.2011, 15:46
Մրմունջներ

Լուսնի թովիչ մանվածքը
Միահյուսվել էր մտքերիս ծփանքին:

*** *** ***

Աչքերիդ խորության մեջ
Դարերի խորհուրդն եմ նշմարում:

*** *** ***

Սրտիս անհանգիստ զարկերում
Անվանդ արձագանքն է քարացել:

*** *** ***

Հոգուս արևը
Քո աչքերի տիեզերքում է բոցավառվել:

Անի Ներկարար
05.07.2011, 19:23
Իմ հայ ժողովուրդ

Դու,որ եկել ես դարերի խորքից,
Եկել ես փառքով,եկել արվեստով:
Երկնել ես գրեր, մատյաններ բազում
Ու քո բովանդակ գոյության էջում
Թողել ես միայն գրչագրեր ու սուր:

Դու, որ արյունի ծովում նավարկել,
Խեղանդամության կղզում բնակվել,
Սակայն փյունիկյան ուժով ահռելի,
Հառել ես նորից լեռնաշխարհում քո:

Դու,որ մաքառել,սակայն չես ծնկել,
Ու քո արյունով սնել ապագան,
Քո մանուկներին ուսման ես մղել
Որ չկործանվես ու հարատևես:

Դու,դու, որ այսքան ճամփա ես անցել,
Ու քո պապերի բաղձանքին հասել:
Ունես դու հիմա պետականություն
Ունես գերբ, դրոշ ու օրհներգ վսեմ:

Դու պիտի հիմա լինես ամրակուռ,
Լինես միակամ, լինես միահույս,
Ու պիտ բռունցքվես հանուն գալիքի,
Հանուն քո վառման արևածագի:

Անի Ներկարար
20.07.2011, 11:00
Մեծ ուսուչապետ
Նվիրվում է սիրելի դասախոս Պետրոս Հովհաննիսյանին

Պարզ ու խորամուխ աչքեր իմաստուն,
Երկնքից եկող լույս-իմաստնություն,
Տարիներ անցաց,դարերով կոփված լուրջ փորձառություն,
Րաբունի կյանքի և ուսուչապետ մեր գիտելիքի,
Ողկույզները Ձեր մտքի բազմաշնորհ,
Սաներին անվերջ ու անսպառ բաշխող,

Հավատ անսասան , որ հավատամք է դառնում մեր հոգում,
Որոգայթ փառքի, որ գիտելիք է լոկ անբավ կորզում,
Վահան մեր մտքի, որ ուժ է տալիս մեր տկար խոսքին,
Հայատառ կոթող, ուր դարն է դառնում վայրկյան բազմաբով,
Ագաթանգեղոս Դուք մեր խավարոտ ու անլույս կյանքի,
Նորաբաց գարուն Դուք մեր սրտերի,
Նորաթուխ հացի բույրով խնկարկված Ձեր տաք խոսքերում,
Իրիկնային պատարագի խորհուրդ կա վեհ,
Սաղմ կա լույսի ու հատա կա ապագայի,
Յուրաքանչյուր Ձեր վանկի մեջ
Անլռելի զանգակատուն կա ղողանջող,
Նռան գույն կա Ձեր ամրակուռ,հայաթաթախ Ձեր մտքերում:

Malxas
20.07.2011, 20:31
Անի ջան, հաճույքով կարդացի քո բանաստեղծությունները: Հետաքրքիր և անկեղծ մտքեր ես արտահայտում: Բանաստեղծությունների մեջ տեղ տեղ նկատվում են թերություններ կապված հանգավորման հետ, որոնք ինչ խոսք, հենց ինքդ էլ կարող ես ուղղել: Այլ կերպ ասած, պետք է շատ ստեղծագործես, որպեսզի փորձի արդյունքում ձեռք բերվի գրելու տեխնիկա և հավասարվի բանաստեծղության մտքերի մակարդակին: Մի խոսքով համարձակ գրիր, դու լավ ապագա ունես:

Անի Ներկարար
20.07.2011, 22:33
Անի ջան, հաճույքով կարդացի քո բանաստեղծությունները: Հետաքրքիր և անկեղծ մտքեր ես արտահայտում: Բանաստեղծությունների մեջ տեղ տեղ նկատվում են թերություններ կապված հանգավորման հետ, որոնք ինչ խոսք, հենց ինքդ էլ կարող ես ուղղել: Այլ կերպ ասած, պետք է շատ ստեղծագործես, որպեսզի փորձի արդյունքում ձեռք բերվի գրելու տեխնիկա և հավասարվի բանաստեծղության մտքերի մակարդակին: Մի խոսքով համարձակ գրիր, դու լավ ապագա ունես:

Շնորհակալ եմ Malxas ջան: Համաձայն եմ որ շատ ստեղծագործելու ու ինքս իմ վրա աշխատելու շնորհիվ միայն կարող եմ հասնել ցանկալի բանաստեղծական տեխնիկային:Իսկ ես դրան պատրաստ եմ:

Հայկօ
20.07.2011, 23:01
Շնորհակալ եմ Malxas ջան: Համաձայն եմ որ շատ ստեղծագործելու ու ինքս իմ վրա աշխատելու շնորհիվ միայն կարող եմ հասնել ցանկալի բանաստեղծական տեխնիկային:Իսկ ես դրան պատրաստ եմ:

Ստեղծագործելու փոխարեն դիր կարդալ բառը, ու ամեն ինչ շատ սխալից միանգամից կդառնա շատ ճիշտ:

Malxas
20.07.2011, 23:06
Ստեղծագործելու փոխարեն դիր կարդալ բառը, ու ամեն ինչ շատ սխալից միանգամից կդառնա շատ ճիշտ:

Իրոք այդպես ավելի ճիշտ է;), բայց միայն ստեղծագործելու պարագայում

Անի Ներկարար
20.07.2011, 23:06
Ստեղծագործելու փոխարեն դիր կարդալ բառը, ու ամեն ինչ շատ սխալից միանգամից կդառնա շատ ճիշտ:

Ես կթողնեմ ստեղծագործել բառն ու կավելացնեմ նաև կարդալը, որովհետև ինչքն էլ շատ կարդաս, եթե չստեղծագործես , փորձ ձեռք չբերես ,դժվար թե հասնես բանաստեղծական որոշակի տեխնիկայի:

Անի Ներկարար
20.07.2011, 23:07
Իհարկե նաև կարդալը, բայց կարդալուց հետո նաև անպայման պրակտիկայում փորձարկելը;)

Իրարից անկախ նույն բանը գրեցինք:)

Malxas
20.07.2011, 23:14
Իրարից անկախ նույն բանը գրեցինք:) :)

Երևի պատահական չէր

Անի Ներկարար
05.08.2011, 12:16
Մարդի՛կ, կա՛նգ առեք

Մարդի՛կ, կա՛նգ առեք,
Կանգնեցե՛ք մի պահ,
Ու լուռ խոկացե՛ք,
Թե ու՞ր եք գնում,
Ինչու եք գնում,
ԵՎ ինչի համար,
ՈՒ՞ր եք շտապում,
Շտապով անցնում,
Չեք էլ նկատում,
Որ շտապելով
Կյանքն եք
Զուր վատնում,
Իրար հետ վիճում,
Կռվում, նեղանում,
Հետո էլ ներում
Կամ արհամարհում,
Անցնում եք արագ,
Անփույթ, անհաղորդ,
Ու չեք մտացում,
Մինչև ու՞ր այսպես,
Կանգնեցե՛ք մի պահ,
Խորհեցե՛ք մարդիկ,
Ձեր անցած ուղու,
Ձեր ապրած կյանքի
ԵՎ դեռ անցնելիք
Օրերի մասին:

Malxas
05.08.2011, 19:14
Մարդի՛կ, կա՛նգ առեք

Մարդի՛կ, կա՛նգ առեք,
Կանգնեցե՛ք մի պահ,
Ու լուռ խոկացե՛ք,
Թե ու՞ր եք գնում,
Ինչու եք գնում,
ԵՎ ինչի համար,
ՈՒ՞ր եք շտապում,
Շտապով անցնում,
Չեք էլ նկատում,
Որ շտապելով
Կյանքն եք
Զուր վատնում,
Իրար հետ վիճում,
Կռվում, նեղանում,
Հետո էլ ներում
Կամ արհամարհում,
Անցնում եք արագ,
Անփույթ, անհաղորդ,
Ու չեք մտացում,
Մինչև ու՞ր այսպես,
Կանգնեցե՛ք մի պահ,
Խորհեցե՛ք մարդիկ,
Ձեր անցած ուղու,
Ձեր ապրած կյանքի
ԵՎ դեռ անցնելիք
Օրերի մասին:


Անի ջան, քո բոլոր բանաստեղծություններից այս մեկն ինձ առավել շատ դուր եկավ: Առաջւնթացն իրոք ակնհայտ է: Միջնամասում ընդգծել եմ այն տողը, որն իմ կարծիքով այնքան սահուն չի ստացվել: Փորձիր այնպես կազմել տողը, որ վերջում լինի ոչ թե վիճում, այլ վիճելով: :
Սա իհարկե իմ կարծիքն է: Դու կարող ես չհամաձայնել և թողնել այնպես ինչպես որ կա:

Անի Ներկարար
05.08.2011, 19:22
Անի ջան, քո բոլոր բանաստեղծություններից այս մեկն ինձ առավել շատ դուր եկավ: Առաջւնթացն իրոք ակնհայտ է: Միջնամասում ընդգծել եմ այն տողը, որն իմ կարծիքով այնքան սահուն չի ստացվել: Փորձիր այնպես կազմել տողը, որ վերջում լինի ոչ թե վիճում, այլ վիճելով: :
Սա իհարկե իմ կարծիքն է: Դու կարող ես չհամաձայնել և թողնել այնպես ինչպես որ կա:

Արմեն ջան անչափ շնորհակալ եմ արտահայտածդ կարծիքի համար, իսկապես ուրախ եմ , որ հավանել ես: Դիտեղությունդ ընդունում եմ , ուղղակի վիճում տարբերակը առավել շատ էր համապատասխանում բանաստեղծության ընդհանուր հանգին:

Անի Ներկարար
07.08.2011, 10:48
Հորս
Մի օր աշխարհ եկա
Ու պարզ աչուկներով,
Անզոր մի հայացքով
Ժպտացի քեզ:

Դու նայեցիր անթարթ
Աչուկներին իմ պարզ,
Ու հայացքում իմ լուռ,
Դու քեզ գտար:

Գտար մի նոր աշխարհ,
Մի կյանք ու մի թրթիռ,
Որ զարկերում սրտիդ
Իմ անունով կոչես:

Անցան օրեր բազում,
Անցան և տարիներ,
Եկան պահեր զվարթ,
Ուրախ մանկան ճիչեր:

Անհոգության գրկում
Ժամերն արագընթաց
Սլաքների զարկով
Ինձ իջեցրին ցած;
Երկնից երկիր իջած`
Ես նայեցի հանկարծ
Ու ապշահար տեսա,
Գույներ բազում,բազում,
Իմ գույներց տարբեր,
Վարդագույնիրց հեռու:

Դու ժպտացիր այդժամ
Քո հայրական սիրով,
Քո աչքերով հասուն,
Տեսա աշխարհն անհուն:

Ու երերուն քայլքով
Ես քայլեցի առաջ,
Ուղով անհայտ ու մութ
Դժվար ու բարդ կյանքի:

Դու զինեցիր անվերջ
Խորհուրդներով քո խոր,
Իմաստնությամբ լցված,
Զրույցներով երկար:

Ու օվկիանում կյանքի
Չվախեցա երբեք,
Փոթորիկից հուժկու,
Ալիքներից ահեղ:

Քանզի նավիս համար
Ես շինեցի ղեկեր
Քո խորհրդից հյուսված
Խրատներից զորեղ:

Դու նավապետ եղար
Կյանքիս փոքրիկ նավին,
Որ օվկիանում այդ մեծ
Չ խ ո ր տ ա կ վ ե մ:

Malxas
07.08.2011, 11:48
Այս վերջինի մեջ արդեն նկատվում է կոնկրետ ոճ...