PDA

Դիտել ողջ տարբերակը : Գծագրական երկրաչափություն



Ameli
07.05.2011, 23:23
Ակուբցիներ ջան, եթե կան մարդիկ, ովքեր գծագրական երկրաչափություն սիրում են կամ գլուխ հանում են, թող այս թեմայում խնդիրներ գրեն, կամ նկարի ձևով տեղադրեն: Միասին կփորձենք լուծել, կզարգացնենք մեր երևակայությունն ու գիտելիքները

Ameli
13.05.2011, 12:33
Լավ, եկեք սկսենք հեշտ հարցերից, հետո կանցնենք խնդիրներին:

Հարց - Ինչպիսի՞ն է, կամ ի՞նչ դիրք ունի այն ուղիղը, որը ֆրոնտալ հարթության վրա պրոյեկտելիս կետի տեսք ունի, իսկ պրոֆիլային հարթության վրա՝ ուղիղ գծի

Gayl
13.05.2011, 12:54
Կարեան, Դանիելյան, Պողոսյան, Սահակյան: Իրանցից կարելի է հարցնել :D

Ameli
13.05.2011, 14:28
Ես էլ կարող եմ էդ շարքը լրացնել՝ Հակոբյան, Հովսեփյան, Այվազյան, հըմ, և վերջապես Խուդոյան, եթե Խուդոյանի սանը լինեիր ու չպատասխանեիր էս հարցին, մի հատ նենց թարս կչափեր, որ հայացքից էս օրը կընկնեիր :bl....:lol

Դե-դե ակումբցիներ, ձեզ տեսնեմ, շատ հեշտ հարց է:

Gayl
13.05.2011, 14:31
Ես էլ կարող եմ էդ շարքը լրացնել՝ Հակոբյան, Հովսեփյան, Այվազյան, հըմ, և վերջապես Խուդոյան, եթե Խուդոյանի սանը լինեիր ու չպատասխանեիր էս հարցին, մի հատ նենց թարս կչփեր, որ հայացքից էս օրը կընկնեիր :bl....:lol

Ինձ Սահակյանն ա դաս տվել, այդ առարկայի հիմնադիրը ինքն ա եղել, եթե չեմ սխալվում իրան արդեն հանել են համլսարանից, չորս տարի առաջ ինձ դաս ա տվել, հարբեցող էր ու միշտ հարբած էր դասի գալիս, դե էլ չասեմ քննությունս ինչով եմ ստացել :D:D

Ameli
13.05.2011, 14:53
:D
Ճիշտն ասած մեր Խուդոյանն էլ խմելու հետ սեր ուներ, բայց ես նրա հարբած չեմ տեսել: Իսկ հայացքի մասին ճիշտ եմ ասում, իրոք չորացնող հայացք էր, բայց մեկ ա, ես իրան շատ եմ սիրում /ես էդ քչերից մեկն եմ/ ու ուրախ եմ , որ ինքն ա մեզ դաս տվել:
Բայց ինչպես ֆրանսիացիներն են ասում՝ "նու զավոն լա մուտոն" - "Դառնանք մեր ոչխարներին" , այսինքն՝ մեր խնդրին անդրադառնանք

Արէա
13.05.2011, 17:29
Լավ, եկեք սկսենք հեշտ հարցերից, հետո կանցնենք խնդիրներին:

Հարց - Ինչպիսի՞ն է, կամ ի՞նչ դիրք ունի այն ուղիղը, որը ֆրոնտալ հարթության վրա պրոյեկտելիս կետի տեսք ունի, իսկ պրոֆիլային հարթության վրա՝ ուղիղ գծի

Վերջի անգամ 7 տարի առաջ եմ գծագրական երկրաչափության խնդիր լուծել, հարթությունների անունները լավ չեմ հիշում, բայց ինձ թվում ա էդ ուղիղը պիտի որ զուգահեռ լինի z առանցքին ;)

Ամենահեշտ խնդիրներից.
Տրված են A, B, C, D կետերը, գտնել D կետի հեռավորությունը ABC եռանկյան հարթությունից
A(75, 65, 50), B(0, 50, 10), C(40, 5, 55), D(65, 25, 0)
52130

Պատասխանը ցանկալի է տեղադրել նկարի տեսքով, պատասխան չլինելու դեպքում ինքս կտեղադրեմ :)

Ameli
13.05.2011, 18:57
Կարծես թե գծագիրը թվերի հետ չի բռնում, հենց D -ից պարզ է , ախր D -ն z , բարձրություն չունի, հաստա՞տ թվերն ու գծագիրը իրար համապատասխանում են:

Իակ մինչև ե՞րբ էիք սպասելու պատասխանին:

Արէա
14.05.2011, 00:42
Կարծես թե գծագիրը թվերի հետ չի բռնում, հենց D -ից պարզ է , ախր D -ն z , բարձրություն չունի, հաստա՞տ թվերն ու գծագիրը իրար համապատասխանում են:

Գծագրում դեպի վերև y առանցքն է, իսկ z առանցքը ուղղված է դեպի ներքև, իսկ D կետի կոորդինատները տրված են` x=65, y=25, z=0:



Իսկ մինչև ե՞րբ էիք սպասելու պատասխանին:

Թեման դուք եք բացել, իրավունք ունեմ ենթադրելու, որ գոնե կփորձեք գրել խնդրի պատասխանը, եթե չէ, հենց հիմա էլ կարող եմ պատասխանն ասել ;)

Հ.գ. գծագրական երկրաչափության գիտելիքներիցս մենակ պատկերացումն ա մնացել :) էնպես որ առանցքների տեղերը կարող ա շփոթած լինեմ, եթե տենց ա, խնդրում եմ կետերի կոորդինատներում z-ի և y-ի տեղերը մտովի ուղղակի փոխել

Ameli
14.05.2011, 12:26
Հաաա , ես միշտ y առանցքը ներքև եմ ուղղում, z՝ վերև, ու տվյալները գրանցելիս այսպիսի գծագիր եմ ստացել:

Հիմա ես մի փոքր զբաղված եմ ու ակումբ մտնելու ժամանակ էլ չունեմ, եթե կուզես պատասխանը տեղադրիր, ցանկալի է բացատրությամբ: Կխնդրեմ էլի խնդիրներ դնես, հետաքրքիր է, իսկ ես դրանց հունիսին կանդրադառնամ , խնդրում եմ մինչ էդ պատասխանները չասես, բայց եթե ուրիշները իմանան թող գրեն:
Համենայն դեպս խնդրի վերաբերյալ այսպես եմ մտածում, որ պետք է D կետով եռանկյան հարթությանը ուղղահայաց հարթություն տանել և այդ հարթության մեջ D կետից այդ երկու հարթությունների փոխհատման ուղղուն ուղղահայաց ուղիղ տանել, դա էլ կլինի D կետի հեռավորությունը եռանկյունից: Սա, իհարկե, խնդրի պատասխան չես համարի /որովհետև ցանկալի է, որ գծագիր լինի/, բայց երևի ուրիշների համար հուշում լինի, կամ հակառակը :8:oy

Արէա
14.05.2011, 13:58
Համենայն դեպս խնդրի վերաբերյալ այսպես եմ մտածում, որ պետք է D կետով եռանկյան հարթությանը ուղղահայաց հարթություն տանել և այդ հարթության մեջ D կետից այդ երկու հարթությունների փոխհատման ուղղուն ուղղահայաց ուղիղ տանել, դա էլ կլինի D կետի հեռավորությունը եռանկյունից:

Ճիշտը ճիշտ ես մտածում, բայց մի քիչ երկար ճանապարհով ես մտածում :), D կետից ուղղահայաց ենք իջեցնում հարթությանը, գտնում ենք էդ ուղղի ու հարթության հատման կետի պրոյեկցիաները, որոնց միջոցով էլ, ուղղանկյուն եռանկյան մեթոդով, ստանում ենք հատվածի իրական մեծությունը` DKv
52143

Արէա
28.05.2011, 17:10
Մի քիչ ավելի դժվար խնդիր.

Տրված են A, B, C կետերի կոորդինատները: ABC եռանկյան B գագաթով տանել AC կողմին ուղղահայաց հարթություն (եռանկյան տեսքով) և կառուցել ստացված հարթության և ABC եռանկյան հարթության հատման գիծը:

A (120, 40, 20)
B (70, 30, 100)
C (20, 120, 50)

http://img89.imageshack.us/img89/4236/12120369.jpg (http://imageshack.us/photo/my-images/89/12120369.jpg/)