Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Չապրելու դատապարտվածները

E-la Via
07.05.2011, 15:00
Ողջույն :):

Մինչ պատմվածքը տեղադրելը` ցանկանում եմ մի քանի բան ասել:

Չապրելու դատապարտվածները մի խումբ կանայք են, ովքեր ճակատագրի բերումով, կամ սեփական սխալ ընտրության, կամ հաճախ իրենց կյանքին հարազտների միջամտության շնորհիվ հայտնվել են մի այնպիսի փակուղու առաջ, որտեղից կարծես թե ելք չկա: Ու ելք չկա ոչ թե նրա համար, որ իրոք չկա, այլ որովհետև նրանք դա չեն տեսնում: Այս կանայք ապրում եմ մեր կողքին, բայց երբ ավելի ուշադիր ես նայում` հասկանում ես, որ նրանք ուղղակի գոյատևում են:

Այս աշխատնաքը ես ստեղծագործություն չեմ համարում, ավելի շատ սա սեփական դիտարկումներից են, որոնք խտացված կերպով մի սյուժեի մեջ փորձել եմ վերարտադրել: Մեկ այլ հարմար բաժին էի փնտրում սրա համար, բայց չգտնելով` որոշեցի այստեղ տեղադրել: Գրելուս հիմնական նպատակը` մեր կողիքն ապրող, փողոցով մեր կողքով քայլող, հաճախ մեզ հարազատ կանանց պատմությունները ներկայացնելն ու դրանց հանդեպ մեր վերաբերմունքն ի ցույց դնելն է:

Շարադրանքիս վերջում դնելով բազմակետեր` ասում եմ, որ պատմվածքս ավարտված չէ, դեռ կան շատ կյանքեր, ճակատագրեր, որոնց մասին կարելի է պատմել, բայց քանի որ հիմա զբաղված եմ լինելու ու դժվար թե շարունակեմ մոտ ապագայում` ձեր դատին եմ հանձնում միայն այս մասը:

Ձեզ բարի ընթերցում: Հուսով եմ իզուր չեք ծախսի այս պատմվածքին հատկացրած ձեր ժամանակը:

E-la Via
07.05.2011, 15:16
Չապրելու դատապարտվածները

Տարօրինակ մարդիկ ենք , երբեք չենք անում այն, ինչ իսկապես ցանկանում ենք, չենք լինում այն, ինչ կանք, չենք արտահայտում մեր տվյալ պահին զգացածը, չենք ասում այն, ինչ պետք է, չենք լռում, երբ չունենք ասելու բան, չենք… Մի խոսքով` մենք… մենք չենք:

Եվ, իհարկե, այդ հավաքույթի ժամանակ էլ այլ կերպ չէինք լինելու:

Մայրս ճաշկերույթ կազմակերպեց մեր բարեկամ-հարազատ կանանց, աղջիկներին մի սեղանի շուրջ հավաքվելու, մի փոքր թեթև ժամանակ անցնկացնելու համար: Մորս ցանկությունն էր որոշ ժամանակով հրավիրվածներին կտրել առօրյա սովորական դարձած գործերից, հոգսերից:
Ճիշտն ասած , այդ օրն հյուրեր ընդունելու տրամադրություն ընդհանրապես չունեի: Բայց դե որոշեցի տրամադրության մասին չմտածել, գեղեցիկ հագնվել, հարդարվել, դեմքիս ժպիտ քանդակել ու հյուրերին ընդունել:

Կլոր սեղանի շուրջ հավաքվածների տարիքը տատանվում էր 14-45-ի սահմաններում: Բոլորն էլ ինձ հարազատ էին: Ամեն մեկի հետ կապված էի հուշերով: Ներկայում չգիտեմ, թե ինչով էի կապված, որովհետև ժամանակի ընթացքում հարազատական կապերում շատ բաներ փոխվեց, բայց ջերմություն կար:

Ոմանց տարվա մեջ մի քանի անգամ էի տեսնում, ոմանց` ավելի հաճախ: Ու շատ հաճախ նրանք ակամայից դառնում էին իմ «ուսումնասիրության առարկան»: Իսկ ի՞նչ էի ուսումնասիրում: Մարդուն: Մարդկային բնավորության տարատեսակ գծերը, մարդու անցյալը, անցյալում գցված և ներկա բերող քայլերը, նայում էի ներկայում նրանց ապրելակերպին ու փորձում ապագայի հետ կապված եզրակացություններ անել: Չգիտեմ` դա նրանից էր, որ ես նրանց լավ էի ճանաչում , բայց նրանց հնարավոր քայլերը կանխատեսելի էին:

Կանխատեսումներս հաճախ ինձ անհանգստացնում էին, բայց երբ դրանք իրականանում էին ու երբ դրանց մասին իմանում էի, չէի զարմանում: Եթե ցանկանում ես տեսնել` կտեսնես:

Եվ ահա իմ ուսումնասիրության օբյեկտները նստած են այդ սեղանի շուրջ: Նախօրոք ինձ խոսք էի տվել, որ այս անգամ ոչ մի կանխատեսում, ոչ մի վերլուծություն չեմ անելու: Ուղղակի միայն անմիջական կշփվեմ, կասենք-կխոսենք , կծիծաղենք ու կանցնի կգնա:

Լցնում եմ շամպայնի բաժակները, կանանցից մեկը հավաքվելու կապակցությամբ կենաց է ասում, խմում ենք ու անցնում հացկերույթին:

Ինչպես միշտ է լինում` սեղանի շուրջ սկսում են գովաբանել ուտեստները, հարցնել այս կամ այն աղցանի պատրաստման եղանակը տանտիրուհուց,հետո ամեն մեկը հարկ է համարում տվյալ ճաշտեսակի պատրաստման իր ձևն ասել, որը մեծ ուշադրությամբ լսում ես, խոստանում, որ մյուս անգամ այդպես կպատրաստես, բայց, իրականում, երբ գալիս է պատրաստման ժամանակը, միևնույնն է պատրաստում ես այնպես, ինչպես միշտ: Այս ընթացքում էլ մեկը կհիշի, թե իր սկեսուրն ինչպես է տվյալ ճաշատեսակը պատրաստում ու կբացվի հայ և ոչ միայն հայ կանանց ամենասիրելի թեման: Չէ, բայց որքա՞ն մեծ ոգևորությամբ ենք պատմում մեր սկեսուր մայրիկների հերթական «արկածների», մեր հանդեպ նրանց վերաբերմունքի, իրենց որդիների հանդեպ տածած մայրական քնքշանքի ու խնամքի մասին:
Եթե լավ տրամադրություն ունեն հավաքվածները, այս թեման կարող է անվերջանալի հումորի առարկա դառնալ, իսկ եթե ոչ այնքան լավ` դառնում է մի իսկական ողբերգություն: Հետաքրքիր այն է, որ այս հարս-սկեսուր մանրապատումների մեջ միշտ, կամ գրեթե միշտ «չարի» դերը հասնում է սկեսուրին, իսկ «բարունը»` հարսին: Ու տարօրինակն այն է, որ դարեր շարունակ այս սցենարը կրկնվում է: Այսօրվա հարսերը վաղվա սկեսուրներն են, այսօրվա բարին, արդարը, վաղվա չարն ու անարդարն է: Եվս մի հետաքրքիր մաս կա այս հարաբերություններում: Սկեսուների համար նույն հարցում հարսը կարող է մեղավոր լինել, բայց այ իր աղջիկը նույն քայլն անելիս երբեք մեղավոր չէ , այլ մեղավոր է միան աղջկա «միսը կրծող» խնամին:
Իհարկե, այստեղ ես թեթև եմ ներկայացնում այս հարաբերությունների ընդհանուր գծերը, բայց երբեմն դրանք հասնում են հրեշավոր ծայրահեղության:

Հաճախ ենք ինքնահաստատվում ուրիշների հաշվին: Մեր ինքնահաստատման զոհերն են երեխաները, հարազատները, գործընկերները, ծանոթներն ու անծանոթները: Բայց ամենից հաճախ հենց մեր իսկ տան անդամներն են:
Երբ նոր մարդ է տան անդամ դառնում, ինքնըստինքյան նա սկսում է հարմարվել այդ տան անդամների սովորություններին, ապրելակերպին: Այս վերջերս մի շատ հարգարժան սկեսուրից լսեցի այդ երևույթը բնութագրող «ադապտացում» բառը, որն էլ ինձ մի լավ ծիծաղելու առիթ տվեց: Սիրելի հարսներ, ամուսնությունից հետո ձեր առաջին ընտանեկան սուրբ պարտքը սկեսուրի օրենքներին ադապտացվելն է:

Ստեղծվում են նաև նոր կանոններ, օրենքներ, որ առաջ չէին եղել, բայց հատուկ ստեղծվել են նոր անդամի համար, որպեսզի փորձեն նրա համեստությունը, համբերությունը, հեզությունը, իսկ ,իրականում, սիրելի որդյակին ապացուցելու համար, որ մորից բացի աշխարհիս երեսին ոչ մի կին արժանի չէ նրա սիրուն ու հարգանքին: Բայց դրանք տևում են այնքան ժամանակ, քանի դեռ չի սպառվել դիմացինի համբերությունը, քանի դեռ նա իր լուծը մի կողմ չի դրել ու չի ասել, թե գիտես, այդպես չէ, այլ այսպես պետք է լինի: Ահա ասպես էլ սկսվում են կոնֆլիկտները: Կան այնպիսի հարսներ, որոնք հենց սկզբից էլ իրենց դրվածքն են դնում, կուլ չեն գնում ոչնչի ու վարվում են այնպես, ինչպես ցանկանում են: Էսպիսի հարս ունենալու միտքը յուրաքանչյուր ապագա սկեսուրի համար մղձավանջի առարկա է: Բայց կան նաև մարդկանց մի տեսակ, որոնք լինելով անսահման բարի, տարիներ շարունակ կուլ են գնում այդ նվաստացումներին, որոնք իրենց մայրերից ստանալով համեստության ու համբերատարության անգնահատելի դասերը, դառնում են դրանց զոհը: Տարիներ շարունակ չկարողնալով ձայն հանել` նրանք կորցնում են իրենց դեմքը, կամքը, մոռանում են իրենց ով լինլելը ու սկեսուրի, ամուսնու ձեռքի տակ կերտվում որպես մի այլանդակ, անդեմ արձաններ: Այսպիսինները միայն մխիթարվում են իրենց երեխաներով: Ու նույն դաստիարակչական սխալը գործում նրանց հետ: Այսպիսիններին միշտ տեսնելով` մի ցանկություն եմ ունենում` պոկել նրանց իրենց համար սովորական դարձած միջավայրից ու մեկ այլ իրականություն, միջավայր տեղափոխել: Բայց հաճախ տեսնում եմ, որ իրենց հողը փոխելիս,որքան էլ այն բերի լինի, նրանք թոշնում են, չորանում: Արատավոր շրջան:

շարունակելի

E-la Via
07.05.2011, 15:34
Բայց քանի որ ես չեմ պատրաստվում գրել միշտ փակուղու առաջ կանգնեցնող այս մշտական թեմայի մասին, ուրեմն վերադառնանք մեր սեղանակիցներին: Երբ բացվեց սկեսրոջ թեման, բարեկամուհիներիցս մեկը իրեն հատուկ հումորով սկսեց պատմել իր սկեսուրի հերթական արաքի մաիսն: Նկատեցի, որ այս անգամ նրան չի հաջողվում հումորի տակ թաքցնել իրեն խեղդող իրականությունը: Երբ խոսում էր` հեռախոսին զանգ եկավ: Համարը տեսավ, գույնը գցեց, լուրջ դեմք ընդունեց ու պատասխանեց.
-Հա, մամ… Արմինեենց տանն ենք… Չգիտեմ, թե երբ դուրս կգանք… Արամը գիտի: Ինքն է մեզ էստեղից վերցնելու… Սառնարանում ամեն ինչ կա, մնում է միայն սեղանը գցել… հավանաբար ուշ: Ես չգիտեի,որ հյուրեր ենք ունենալու…

Ու մյուս կողմում կախվեց լսափողը, իսկ Կարինեն արդեն արցունքակալած աչքերով նայում էր հեռախոսին: Պարզվեց,որ տալը պետք է հյուր գար, իսկ ինքը տանը չէր, որ նրան հյուրասիրեր: Ամեն մեկն իր պարտքն համարեց նրան իր խորհուրդը տալ, մխիթարել, իր բողոքն արտահայտել: Իսկ նրա աչքերից միայն հոսում էին արցունքները, երբ գլուխը կախ, անհուն հուսահատությամբ ասաց.
-Ես ատու’մ եմ... Ատու’մ եմ նոր բացվող օրը, ատում եմ այն պահը, երբ սենյակից դուրս գալով` պետք է տեսնոմ նրանց դեմքը, ատու’մ եմ իմ ասյքան երազած տան պատերը, չեմ ուրախանում ոչնչով: Ատու՜մ եմ…

Ձայնը խեղդվեց արցունքների մեջ, իսկ ես հիշեցի իմ վերջին կանխատեսումը: Ոչ ոք ոչինչ չէր գտնում ասելու,այդ պոռթկումը մեղմ ասած անսպասելի էր, որովհետև «ատում» արտաբերող կինն այն մարդն էր, որը իրոք չգիտեր, թե ինչ է ատելությունը, չարությունը: Գլուխս թեքեցի և տեսա նրա երկու աղջիկներն, որոնք խամրած աչքերով նայում էին մորը: Փոքրը կարծես այդքան էլ լավ չէր հասկանում կատարվելիքը, նրան միայն անհանգստացնում էին մոր աչքերից թափող արցունքները, իսկ մեծը... Մեծի աչքերում զայրութախառը ամոթ, հուսահատություն տեսա: Որպեսզի մթնոլորտը մի քիչ ցրվի , Կարինեին առաջակեցի ինձ հետ դուրս գալ մի փոքր զբոսնելու: Երբ քայլում էի, անընդհատ աչքիս առաջ էին գալիս երեխաները:

-Կարին,գիտրեմ, որ դժվար է, բայց հանուն երեխաների պետք է մի բան անես: Էսպես չես կարող շարունակել: Սա քեզ ու երեխաներին կկարոծանի:
-Ան, դուք չեք հասկանում, ես չեմ կարողանում տանել մարդկային չարությունը, գիտակցում եմ, որ պետք է ինչ-որ բան անեմ, բայց չեմ կարողանում, չեմ էլ ուզում…

Բառեր չէի գտնում: Հասկացա, որ հիմա մեզանից ոչ ոք նրան օգնել չի կարող, միգուցե արժեր դիմել մասնագետի, բայց նա դժվար թե համաձայներ դրան: Բայց ինձ իր ասած նախադասությունը շատ զարմացրեց: «Ես չեմ կարողանում տանել մարդկային չարությունը»: Այդ ինչպե՞ս: Մի՞թե երեսունվեցամյա կինը նոր է դեմ առ դեմ հանդիպում չարությանը: Նո՞ր է հասկանու, որ մարդիկ լինում են նաև չար: Կարինեն բնույթով այն հազվագյուտ բարի, միամիտ մարդկանցից էր, որոնք, բարի լինելով հանդերձ, կարծում են, որ բոլորն են էդպիսին: Իսկ երբ բախվում են իրականության հետ կամ դառնում են ինչպես բոլորը, կամ էլ կոտրվում: Ես այդ մասին գիտեի, բայց չգիտեի, որ այս կինը, այդքան տարի ապրելով նման մարդկանց հետ, նոր է տեսնում չարը: Այսքան տարի անց...

Սկսեցի վերհիշել նրա հետ կապված հարազատներիս պատմածները, իմ տեսածը…
Կարինեն գեղեցիկ չէր, անգամ կարելի է ասել` տգեղ էր, բայց նա այն մարդանցից էր, ում հետ մի քանի րոպե շփվելուց հետո դադարում էիր նկատել տգեղությունը, իսկ երբ երկար էիր շփվում հետը, նրան տգեղ անվանողին կարող էիր ապացուցել, որ էդպես չի: Նրա ներքինը փոխակերպում էր արատաքինը: Իսկ ներքուստ նա բարություն ու հեզություն էր: Խիստ դաստիարակությամբ մեծացած ու այդ դաստիարակությանը երբեք չընդդիմացած ` գլուխը կախ ապրում էր հոր կողմից սահմանված կանոններով` երբեք չմտածելով, որ դրանք հնարավոր է սխալ են, որ դրանց դեմ կարելի էր գնալ: Երբ մեծանում ես աբսուրդ կանոններով, վախի մթնոլորտում, դրա հետ մեկտեղ բարի ես ու հեզ, ըմբոստությունից կիլոմետրերով հեռու, ինքնըստինքյան պետք է մեծանաս իրական կյանքին անպատրաստ : Բնույթով ստեղծագործող էր` կարողանում էր լավ նկարել: Երբ մահացավ նրա հայրը, տան ղեկավարությունը իր վրա վերցրեց հորեղբայրը: Այդ ժամանակ նա արդեն քսանմեկամյա աղջիկ էր և ,իհարկե, արդեն ամուսնության ժամանակն էր: Մեծերը սկսեցին հավաքույթների ժամանակ գաղտնի փսփսալ այդ մասին, իրենց ծանոթներին խոսակցության մեջ հասկացնել, որ ամուսնության համար հասած մի ոսկի աղջիկ ունեն ու սա այնքան ժամանակ, քանի դեռ փեսացու չգտնվեց: Իսկ փեսացուն նրա հոր և հորեղբոր մտերիմ ընկերոջ տղան էր: Դե, ըստ ընդունված կարգի, թույլ տվեցին, որ ջահելները դուրս գան, մի քանի անգամ հանդիպեն, «ճանաչեն», տեսնեն հավանում են իրար, թե ոչ (կարծես թե հավանելուց բացի ուրիշ տարբերակ էլ ունեին ): Իսկ մի շաբաթ անց պարզվեց, որ հավանել են ու սկսեցին պատրաստվել նշանդրեքին: Բոլորը ոգևորված էին, ուրախ, միայն Կարինեի մեծ եղբայրն էր դեմ այդ միությանը, քանի որ նա լավ էր ճանաչում հոր ընկերոջը և նրա ընտանիքը ու քրոջը զգուշացրել էր, որ նրանք բարդ մարդիկ են: «Բարդ»… մեղմ էր ասված…

Ամեն դեպքում… Կարինեն այդ կարճ ժամանակում հասցրել էր սիրահարվել, ներքուստ փայլել: Պատմում են, որ նրան նախքան այդ ու դրանից հետո էլ երբեք այդքան երջանիկ չեն տեսել: Երջանկության հույսերով ամիսներ անց նա հագավ ճերմակ զգեստը ու հարազատների օրհնանքի ներքո մուտք գործեց իր նոր կյանք: Իսկ նոր կյանքի առաջին ամիսներն ու տարիները նրան ինչպե՞ս դիմավորեցին` ոչ ոք չգիտեր, ունեին միայն սուղ պատկերացումները: Գիտեին միայն, որ ամուսինը իր խանդի պատճառով նրան հազվադեպ է թողնում տանից դուրս գալ, անգամ հերանց տուն էր հազարից մեկ գնում: Իսկ հերանք դա նորմալ էի ընդունում: Դե, նոր հարս է, այլ ընտանիք, այլ դրվածք: Իսկ տեսնես այդ դրվածքը ինչո՞վ էր տարբերվում իրենց դրվածքից: Թե ինչով պարզ կդառնար տարիներ անց, երբ Կարինեն արդեն ուներ երկու աղջիկ ու բավական հաճախ էլ կարողանում այցելել հարազատներին: Իսկ այդ այցելությունների ժամանակ իրեն հատուկ հումորով պատմում էր սկեսրայր հայրիկի, սկեսուր մայրիկի արարքների, իր հանդեպ նրանց վերաբերմունքի մասին: Ինչպես արդեն կռահելի է, Կարինեն այդ տան մեջ ոչ մի դեր ու նշանակություն չուներ` հարսի փոխարեն աղախնի կարգավիճակում էր: Առավոտյան վաղ արթնանալիս , իսկ նրան արթնացնում էին իր սենյակով ցանկացած պահի ազատ մուտք ու ելք անող «մամ ջանն»ու «պապ ջանը», մտածում էր, թե այսօր քանի տեսակի ու ինչ քանակի ուտելիք է պատրաստելու «սկեսրոջ» համար, որը հազվագյուտ որկրամոլ էր: Ամբողջ օրն մտածում էր ուտելու մասին: Ոչ միայն մտածում էր, այլ ուտում, իսկ երբ այլևս տեղ չէր ունենում ուտելու համար, գնում էր պետքարարն, հետ տալիս ու գալիս նստում սեղանին: Դա դեռ քիչ էր՝ արտաբերած տաս բառից ինը հայհոյանք էր` հիմնականում ուղված կնոջը: Իսկ հարգարժան կին-սկեսուր մայրիկը տառապում էր տան մաքրությամբ, իր բառերով` «ուբոռկայով», որը կազմակերպում էր երեք օր մեկ ու իհարկե «ուբոռկա» անողը հարսն էր, ինքը միայն կանգնում ու հրամաններ էր արձակում: Հա, նաև սիրում էր խրատներ տալ թոռներին : Իսկ տատիկ-պապիկը թոռների հետ յուրահատուկ հարաբերությունների մեջ էին: Աստված չաներ, երեխաներից մեկը ասենք կերած լիներ պապիկի պահած թխվածքաբլիթը, այդ հարգարժան մարդը թոռնիկի հետ հինգ տարեկան երեխայի նման, որի ձեռքից իր սիրելի խաղալիքն են վերցրել, կռվի մեջ էր մտնում: Իսկ եթե այդ նույն երեխան իր վերարկուն չկախեր տատիկի կողմից հատուկ որոշված կախիչից` կարժանանար պատիժի: Տարիների ընթացքում Կարինեն սովորել էր, որ «պապ ջանին» լռեցնելու համար ընդամենը հարկավոր էր մեծ քանակությամբ տարատեսակ կերակուր պատրաստել, բայց այ «մամ ջանի» հետ այդպես էլ լեզու չէր գտել: Չէր էլ կարող գտնել: Որովհետև «մամ ջանը» այն մարդկանցից էր, որոնց դեմքից անգամ չարություն էր կաթում: Չար լինելով` քիթը մտցնում էր իր բոլոր ծանոթների ընտանեկան գործերի մեջ, իր խորհուրդներով վաղ թե ուշ հասնում նրան, որ քանդում էր այդ ընտանիքը ու դրանով հրճվում:
Հիմա կասեք` բա՞ ամուսինը: Իսկ ի՞նչ ամուսինը: Ամուսինը հեշտ ձև էր գտել: Թեկուզև երեխաներին շատ էր սիրում, բայց տանը շատ քիչ էր լինում, նա իր գլուխն ազատել էր մոր ու հոր հետ կապված հոգսերից` դրանք գցելով Կարինեի ուսերին, ու դրսում իր կյանքն էր անում:
Ամուսինը….

Զգացի, որ այս հիշողություններից բարկություն է բարձրանում ներսումս, սթափվեցի, նայեցի կողքովս գլխիկոր քայլող Կրինեին:

Հավատս չի գալիս... Ա~յ կին, այդ ինչքա՞ն սեր ես ունեցել մեջդ, որ արատավոր մարդկանց մեջ միայն թերություն ես տեսել, լուռ տարել նման կյանքը հանուն ամուսնուդ` հուսալով, որ մի օր ամեն ինչ կփոխվի: Կրածդ ամեն վիրավորանքը պսակել ես ներմամբ ու միայն հիմա` այսքան տարի անց, երբ արդեն քո երեխաներն են պատրաստվում մտնել հասուն կյանք, աչքերդ բացում ու տեսնում ես իրականությունը: Եվ ,իհարկե, տեսածդ քեզ ոչնչացնում է, իհարկե, չես կարողանում դիմադրել դրան, որովհետև այսքան տարի շարունակ, քեզ համար աննկատելիորեն կուլ էիր գնում ճահիճին: Ու հիմա չգիտեմ էլ, կգտնվի մեկը, ով կկարողանա ձեռք մեկնել քեզ` էդ վիճակից դուրս բերելու համար, անգամ, եթե պետք լինի, քո կամքին հակառակ: Չգիտեմ...

Դու հիմա քաղում ես տարիներ առաջ սկսված հիմարագույն այն միլիոնավոր պատմություններից մեկի պտուղները:

շարունակելի

E-la Via
07.05.2011, 15:59
Այս մտքերի մեջ էի, երբ նորից տուն մտանք: Կարինեն բավականին հանգստացել էր: Սեղանի շուրջ նորից աշխուժություն էր տիրում, ծիծաղ լսվում: Ակամայից մենք էլ այդ ծիծաղի մասնակիցը դրաձանք, ժպտացինք ու նստեցինք մեր աթոռներին: Փորձեցի հասկանալ, թե սեղանի շուրջ այդ ինչի մասին են այդպես աշխույժ զրուցում:Խոսում էին հանգստացնող հաբերի մասին: Թե որոնք են ամենից լավ օգնում նյարդերը հանգստացնել, որոնք են ավելի արագ ազդում: Միմյանց խորհուրդ էին տալիս օգտագործել ոչ թե այս մեկը, այլ մյուսը, որն ավելի ուժեղ է, բացի այդ վնասակար չէ: Հմմմմ.. Վնասակար չէ՞… Զարմանալին այն էր, որ նյարդերն հանգստացնող հաբերից խոսում էին ոչ միայն քառասունին մոտ ու քառասուն անց կանայք, այլ նաև տասնվեցից քսան տարեկան աղջիկները: Ու այդ դեղերից խոսում են փրձառու մասնագետի պես: Ա~յ քեզ բան: Կարծես այս մարդկանց հետ շփված չլինեի մի ամբողջ հավերժություն: Որքան որ հիշում եմ նախորդ հանդիպման թեմաները միայն հագուստները, կոշիկնեը, աքսեսուարներն ու կոսմետիկան էր: Հետաքրքիր է ` սա առաջխաղացո՞ւմ է, թե՞ ընդհակառակը: Անկախ ինձանից ժպտացի մտքերիս, հետո էլ բարձր ծիծաղեցի:Սեղանակիցներս շրջվեցին դեպի ինձ ու մեկն հարցրեց.
-Ան, ինչի՞ վրա ես ծիածղում:
-Ուղղակի մտածում էի, որ ձեզ էդ դեղերը պետք չեն, մի լավ shopping-ը միանգամից կհանի սթրեսային վիճակից:
-Իսկ գիտես ի՞նչ, դու ճիշտ ես, դա միշտ էլ օգնում է, ուղղակի...
-Ուղղակի դեղերն ավելի էժան են նստում ձեր ամուսինների վրա:
-Ըհը… ասեցիր shopping,հիշեցի, գիտեք next-ում նոր տեսականի են ստացել....

Եվ ահա հասանք մեր ամենասիրելի ու անվերջանալի թեմային: Սկսեցին խոսել տարբեր խանութների նոր տեսականիների, նորաձևության նոր տենդենցների մասին: Ես էլ իմ սովորության համաձայն սկսեցի զննել բոլորին: Երբեմն-երբեմն, երբ ինձ էին դիմում, պատասխանում էի, միանում խոսակցությանը, բայց մնացած ժամանակ մի տեսակ կարծես կտրված լինեի: Աչքս ընկավ Գայանեի վրա, նա Կարինեի մեծ քույրն էր: Պարզվեց ինձանից բացի մեկն էլ է կտրված խոսակցությունից, ուղղակի նա մտքերով շատ հեռու էր: Գայանեն գլուխը կախ նստած էր, աչքերը վեր չէր բարձրացնում,ուսերի կորությունն էլ վկայում էր այդ ուսերին կրող մեծ ծանրության մասին: Փորձեցի հիշել, թե մերոնք ինչ էին վերջերս ասում նրա մասին: Հա, կարծես թե ասում էին, որ կոկորդի սպազմեր է ունենում, գնում է ստուգման, բայց ոչինչ չեն հայտնաբերում , բժիշկն էլ եզրակացնում է, որ դա նյարդերի հետ է կապված: Երբ հարազատները փորձում են տեղեկանալ, թե ինչ է կատարվում նրա հետ, նա պատասխանում է, որ ամեն ինչ նորմալ է իր մոտ ու փակում թեման: Բայց նա գնալով ավելի էր մեկուսանում հարազատներից ու ոչինչ չէր ասում: Թե քույրը արտահայտվում է` դրանով իսկ մի փոքր մեղմացնելով իր ցավը, նա, ընդհակառակը, փորձում է լռելով` մյուսներին չծանրաբեռնել իր խնդիրնեով: Բայց երբ նայում ես նրան այնպիսի զգացողություն ես ունենամ, որ ուր որ է սիրտը կպայթի: Երբ այս մտքերն էին անցնում գլխովս, նա բարձրացրեց գլուխը, նայեց ինձ, աչքերի խոր հուսահատությունը փոխվեց վայրկենական տատանումով, իսկ տատանումն էլ փոխվեց արհեստական ժպիտով:

Մի տեսակ սիրտս ծանրացավ, այդ սեղանի շուրջ նստելն անհնար դարձավ ու որոշեցի սուրճ դնելու պատրվակով վեր կենալ: Սուրճը պատրաստելու ամբողջ ընթացքում Գայանեն էր աչքիս առաջ: Կարծես զգայի նրա սրտի ցավը:
Ա՜խր իզուր չի, որ չեմ սիրում այսպիսի հավաքույթները:

Հա, լա’վ, մեկն ինձ կասի՞, թե ինչի ենք պարտավոր տանել մարդկային տականքների ներկայությունը, մեկն ինձ կասի՞, թե ինչի ենք սկսում հարմարվել անհարմարելիի հետ, իսկ ո՞վ կասի, թե որտեղ է վերջանում նրբանկատությունը, ուրիշի ընտանեկան, անձնական գործերին չխառնվելու պատգամը, որից ևս մի քայլ գցելով` անցնում ես անտարբերության շեմը: Մենք, որ կոչվում ենք բարեկամ, հարազատ, մի՞թե մեր հարազատի տանջանքները տեսնելով` չպետք է նրան ձեռք մեկնենք: Մի՞թե չպետք է առյուծի նման պաշտպանենք նրան իր հետ ստորաբար վարվողներից: Նույնիսկ եթե այդ ստորը նրա ամուսինը, հայրը,որդին կամ մեկ ուրիշն է: Պիղատոսի նման ձեռքերը լվանալը շատ ավելի հեշտ է, հա՞:

Մենք ձեռքներս լվացինք անգամ այն ժամանակ,երբ նրան տեսանք շան նման իր իսկ տան սենյակներից մեկում թոկով կապված…

Ամուսնանալով շատ գեղեցիկ ու համակրելի մի պարողի հետ` Գայանեն երկար տարիներ չէր կարողանում երեխա ունենալ: Ում ասես, որ չէին դիմել, ինչ բուժումներ ասես, որ չէր ընդունել` միևնույնն է, չէր հղիանում: Այդ տանջալից անալիզների ու բուժումների վերջն եկավ այն ժամանակ, երբ նրան որոշեց իր ծանոթ բժշկի մոտ տանել իր բարեկամուհիներից մեկը: Զննումից հետո բժիկը վստահ ասաց, որ Գայանեն ոչ մի խնդիր չունի, նա միանգամայն առողջ է ու կարող է երեխա ունենալ: Գայանեն ու բարեկամուհին ապշած էին: Այդ ինչպե՞ս: Չէ՞ որ նա երկար տարիներ բուժումներ է ընդունել, չէ՞ որ նա լուրջ խնդիրներ է ունեցել: Սկսեցին անգամ մի պահ բժշկին կասկածել: Բայց բժիշկն իրենն էր պնդում: Գայանեն առողջ է ոչ թե այն պատճառով, որ բուժվել է, այլ նա երբեք էլ հիվանդ չի եղել: Երբ բժիշկը սկսեց հարցուփորձ անել նախկին բժիշկների ախտորոշումներից, պարզվեց, որ Գայանեն չգիտի , թե նրանք ինչ են ասել, հատկապես ինչի դեմ են բուժել իրեն: Ասաց, որ անալիզների պատասխանները վերցնելիս սկեսուրը մենակ էր գնում, իրեն հետը չէր տանում, իսկ վերադառնալիս տեղեկացնում էր, թե այսուհետ ինչ բուժումները պետք է ընդունի: Այդ լսելով` բժիշկն ասում է, որ շատ հնարավոր է, իր երեխա չունենալու պատճառը ամուսնու մեջ է, իսկ սկեսուրը ցանկացել է դա գաղտնի պահել:

Ստել էին…Իսկ այսքան տարի շարունակ թե սկեսուրը, թե ամուսինը ամեն Աստծու օր մեղադրել էին չբերության մեջ, անպետք համարել,սպառնացել բաժանումով, իսկ նա լուռ այդ ամենը տարել էր, լուռ դիմացել ամիսներ, տարիներ տևող բուժումներին, երբ լրիվ առողջ էր: Տուն հասնելով` Գայանեն սկեսուրից բացատրություն է պահանջել, նա էլ սկսել է հերքել, կռիվ սարքել, զանգել տղային: Երբ տղան տուն է եկել ու իմացել կատարվելիքը, հարվածել է Գայանեին` մոր հետ բարձր տոնով խոսելու համար, իսկ Գայանեն չդիմանալով` ասել է, որ այդ ամենի պատճառը հենց նա է, այդ նա ի վիճակի չէ երեխա ունենալ: Սա լսելով` ամուսինը հունից դուրս է եկել, սկսել է Գայանեին ծեծի ենթարկել, իսկ հետո էլ թոկով կապել ու գցել է իրենց տան սենյակներից մեկը: Այդպես կիսասոված վիճակում է պահել այնքան ժամանակ, քանի դեռ Գայանեի բարեկամուհին, որը օրեր շարունակ զանգահարելով` Գայանեին տանը չի գտել, սկսել է անհանգստանալ ու որոշել է առանց զգուշացնելու նրան այցի գնալ: Սկեսուրը անակնկալի է եկել, ստել, թե Գայանեն ամուսնու հետ տեղ է գնացել, իսկ բարեկամուհին ասել է, որ կսպասի:Մի քանի ժամ սպասելով` պատահաբար լսել է տան խորքից եկող , օգնություն կանչող ձայն: Վազել է դեպի այդ կողմ, սենյակի դուռը բացել ու տեսել թոկով կապված, գետնին պառկած Գայանեին: Շտապ ազատել է, նրան նստեցրել մեքենա ու բերել հորական տուն: Շաբաթներ անց, երբ Գայանեն սկսել է վերականգնվել ու պատմել է, թե իրականում ինչ ու ինչեպս է եղել, լսողներից մեկը ոչ տարել-ոչ բերել` ասել է.
-Ինչի՞ ես լեզվիդ տվել: Ինչի՞ ես ամուսնուդ հետ նման կերպ խոսել, որ նա էլ էդպես վարվեր քեզ հետ:

Այս խոսքերը բեկումնային են եղել: Ոչ ոք չի հակաճառել ասողին ու ոչ ոք չի պաշտպանել Գայանեին ` դրանով իսկ նրա մեջ կոտրելով հավատը հարազատների ու բարեկամների նկատմամբ: Ու երբ մի քանի ամիս անց ամուսինը մեղանչականով ներկայացել , ներեղություն է խնդրել, խոստացել, որ նման բան էլ չի կրկնվի, որ ինքն էլ կգնա ստուգվելու, ու խնդրի հայտնաբերման դեպքում անպայման կբուժվի, ու խնդրել , որ Գայանեն վերդառնան, երբ նա լսել է, հարազատների ամուսնուն ներելու հորդորը` գլուխը կախ համաձայնվել է ու ամուսնու հետ ետ վերադարձել:

Մի երկու տարի անց` ամուսնու երկարատև բուժումից հետո, նա մի համով տղա է ունեցել, որն ամբողջությամբ իրեն է նման:

Բայց երեխայի ծնվելուց հետո ամեն ինչ նորից փոխվել է: Այս անգամ ամուսինը բացահայտ սկսել է սիրուհի պահել, ու դա չի էլ փորձել թաքցնել: Անգամ սիրուհուն ծանոթացրել է Գայանեի հետ, իսկ Գայանեն, սկզբում չիմանալով, թե ինչն ինչոց է, ամուսնու սիրուհուն ընկերուհի է կոչել, իր տան դռները բացել նրա առջև, քանի դեռ մի օր բարեկամուհիներից մեկը չի որոշել պատմել ամբողջ ճշմարտությունը: Ճիշտ է, դրանից հետո նա դադարել է իր տուն ընդունել «ընկերուհուն», բայց չի բաժանվել ամուսնուց , համակերպվել է այն մտքի հետ, որ ամուսինը երկու ընտանիք ունի, որ իր երեխան հաճախ է լինում նրանց տանը, շատ է սիրում ամուսնու սիրուհուն ու նրա երեխաներին: Համակերպվել է, ընդունել, բայց այդ օրվանից մենք սկսել ենք կորցնել մեր Գայանեին: Նա պարփակվել է իր մեջ, ոչ ոքի հետ չի խոսում, կիսվում, երբ ոմանք ուզում են նրան ուշքի բերել, համոզում են , որ ամեն ինչ այդպես չթողի, պայքարի, նա հանգիստ տոնով ասում է դա իր գործն է, որ ոչ ոք իրավունք չունի խառնվել իր անձանականին: Բայց բարեկամները խառնվեցին այքան ժամանակ, քանի դեռ մի օր նա հունից դուրս չեկավ ու չասաց.

-Էդ էդքա՞ն անհանգստանում եք, հա՞: Բա չէի՞ք անհանգստանում այն ժամանակ, երբ ձեր աղջկան օրեր շարունակ կենդանու նման , կիսասոված պահելուց հետո, նորից ուղարկեցիք նրա մոտ: Չէի՞ք մտածում, թե ես ոնց պետք է նորից ապրեմ նման մարդու հետ: Չէ’, չէիք մտածում, չէի’ք անհանգստանում, դեռ մի բան էլ ինձ մեղադրեցիք: Դե, եթե էդպես է, հիմա առավել ևս անհանգստանալու կարիք չկա: Ես շատ լավ եմ ու մյուս անգամ չխառնվեք իմ ընտանեկան գործերին:

Ու չխառնվեցին… չխառնվեցինք…
Իսկ հիմա ես պարզ տեսնում եմ` մենք նրան կորցնում ենք: Կորցնում ենք ու էլի ոչինչ չենք անում: Սուրբ անտարբերություն…

Սուրճը թշշալով սկսեց վեր բարձրանալ: Լցրեցի բաժակները, տարա հյուրասենյակ, բաժանեց ու տեսնելով, որ Գայանեի կողքի աթոռն ազատ է` նստեցի նրա կողքը, բռնեցի ձեռքը, սկսեցի սովորությանս համաձայն խաղալ մատների հետ, երբ լսեցի, որ ինչ որ մեկն ասում է` սուրճը դառն է…

շարունակելի

E-la Via
07.05.2011, 16:12
Քիչ անց արդեն նստած էինք աղանդերի սեղանի շուրջ ու տիրում էր նույն կիսաթեթև, կիսաաշխույժ, կիսատտիպ մթնոլորտը: Քանի որ ներկաները այդքան էլ շուտ-շուտ չեն տեսնվում` ամեն մեկը պատմելու ինչ-որ բան ուներ: Յուրաքանչյուր նորություն բուռն քննարկման առարկա էր դառնում: Կարծես բոլորը ենթագիտակցորեն հասկանում էին, որ նման հանդիպում մեկ էլ կկազմակերպվի բավական ժամանակ անց ու փորձում էին այս մեկից առավելագույնը ստանալ: Չնայած այժմյան մեկուսացմանը` մենք բոլորս էլ միմյանց հետ կապված ենք հարազատական-արյունակցական կապերով, անցյալով, որտեղ ամեն ինչ այլ էր, որտեղ մենք համախմբված էինք:

Մենք… Չէ, այստեղ բոլորը չէին… մեր շարքերը նոսրացել էին: Այդ շարքերից դուրս մնացին նրանք, ովքեր համարձակվեցին լինել այնպիսին, ինչպիսին կային: Իսկ դա չընդունվեց: Դուրս մնացին նաև նրանք, ովքեր վատագույն ձևով դրսևորեցին իրենց վատագույն հատկանիշները: Դա էլ չներվեց:
Ու հիմա նայում եմ այս կլոր սեղանի շուրջ հավաքվածների ու պարզ գիտակցում, որ մեր շարքերը դեռ շարունակելու են նոսրանալ: Իսկ կնոսրանան թե’ մեր անտարբերության, թե’ անհանդուրժողականության , թե’ մեկուսացման պատճառով: Ու ամեն անգամ, ինչպես որ մինչ հիմա է եղել` ևս մեկին այս սեղանի շուրջ չտեսնելով` ցավ կապրենք, բաց էլի ոչինչ չենք անի:

Իսկ մինչ այդ ես նորից շարունակում եմ թաքուն զննել նրանց: Ահա հորեղբորս կինը իր երկու աղջիկների հետ, որոնք իր իսկ կրկնօրինակն են, թե տեսքով, թե շարժուձևով, թե նույն սահմանափակ մտածելակերպով, թե միշտ բարին լինելու ձգտումով, որը իրականում խեղդում է նրանց բուն էությունը: Նայում եմ այդ աղջիկներին ու զարմանում, թե ինչպես կարելի է երիտասարդ լինելով հանդերձ` այդքան ծեր լինել: Յոթանասունն անց տատիս երակներում ավելի շատ կյանք է հոսում , քան նրանց: Կեղծ էթիկայի նորմերի, պահելաձևերի, բարոյականության հետևից ընկնելով` նրանք միաձուլվել են իրենց դիմակին ու այդպես աստիճանաբար սպանում են իրենց կյնաքը:

Ահա և հեռու բարեկամուհիս, որը նստած է սեղանի մի ծայրին , իսկ իր աղջիկը` մյուս: Ինչ ինձ հիշում եմ, նրանք անընդհատ կոնֆլիկտների մեջ են : Ու բանն հասել է անգամ նրան, որ աղջիկը բարձրաձայն արտահայտվել է, որ ամաչում է նման մորից: Դրանից հետո ամեն ինչ այնքան է սրվել, որ մայր ու աղջիկ ատելով միմյանց` դա չեն էլ փորձում թաքցնել: Ահավոր է, բայց աղջկա պահվածքը ինձ համար հասկանալի է:

Ա՜խր նրա մոր մեջ կուտակվել են մարդկային վատագույն հատկանիշներից գրեթե բոլորը: Նախանձը, ատելությունը, դաժանությունը, ճղճիմությունը, սուտը մի դարձած` կերտել են մի հրեշավոր կին արարած, որը դժոխքի կարող է վերածել ցանկացածի կյանքը: Ցանկացած տեղ կարող է կոնֆլիկտ առաջացնել, ցանկացածի կյանք կարող է թունավորել: Իսկ աղջիկը տարիներ շարունակ դա տեսնելով` չի կարողացել ոչ փոխել, ոչ համակերպվել այդ ամենի հետ: Հիշում եմ, թե նա ինչպես էր երբեմն-երբեմն մոր հերթական ծեծից հետո փախչում ու մեր տուն գալիս: Մնում էր այնքան, քանի դեռ կրքերը չէին հանդարտվել: Ուղեղումս դաջվել է նաև այն օրը, երբ իմ սենյակում հագուստը փոխելիս պատահաբար դուռը բացեցի ու տեսա նրա մարմնի կապտուկները, որոնք կախիչով ծեծի հետևանք էին: Հիմա կասեք, թե այդ դեպքում, այդ կինն ի՞նչ գործ ունի մեր սեղանի շուրջ: Ես էլ կպատասխանեմ, որ ես էլ, մայրս էլ մեր սնահավատությունների գերին ենք ու թեկուզև այդպես ցույց չենք տալիս, բայց ներքուստ համոզված ենք, որ այդ կնոջն արհամարհելու դեպքում` հաջորդը մեր կյանքը դժոխքի կվերածվի: Դե հա, երևի ծիծաղելի է, բայց դե մեր տեսածից ելնելով` այլ կերպ չենք կարողանում մտածել ու վարվել:

Նայում եմ, նայում նրանց բոլորին, հերթով հայացքով անցնում մյուսների դեմքերի վրայով ու արագ թերթում նրանցից յուրաքանչյուրի կյանքի էջերը, դրանցում նորից կարդում ոչ պակաս ահավոր պատմություններ, երբ հանկարծ պարզ գիտակցում եմ, որ այս կանայք կարծես մի չար ուժի շնորհիվ, ինչ-որ անհասկանալի պատճառներով դատապարտված լինեն : Բայց ինչի՞: Դժբախտությա՞ն, ցա՞վի, անընդհատ հոգսերի տակ կքած լինելո՞ւն…

Հանկարծ զգացի, որ սեղանի շուրջ տարօրինակ լռություն է տիրում: Չէի էլ հասցրել հասկանալ լռության պատճառը, երբ ուղեղումս հնչեց.
-Դատապարտված են չապրելու:
-Այսինքն մեռնելո՞ւ:
-Չէ, չապրելու:

Սարսափած վեր կացա տեղիցս ու աչքս ընկավ դիմացի պատին կախված մեծ հայելու միջից ինձ նայողին, որը վախվորած աչքերով կարծես ինձ հարցներ.

-Դո՞ւ էլ…

Դեռ այսքանով բավարարվենք ու ժամանակավորապես ասենք ՝ Վերջ:

Գեա
07.05.2011, 20:10
Նախօրդ օրը բուժ հիմնարկներից մեկի նախասրահի սեղանիկի վրա բուկլետներ էին դրված, որոնցում տեղեկացված էր, թե ում կարող են դիմել բռնության ենթարկվող կանայք: Բռնությունը ներառում էր ոչ միայն ֆիզիկականը, այլ նաև հոգեբանականն ու սեռականը:Փաստորեն այսօր կա հասարակական կազմակաերպություն , որը արել է լուրջ մոնիտորինգ ու համոզվել , որ հայ կինը գլոբալ առումով ենթարկվում է բռնության,ու միևնույն ժամանակ այնքան թույլ ու կրավորական է, որ բռնության դեմ պայքարի սեփական ռեսուրսներ չունի ու ստիպված է դիմել ուրիշի օգնությանը…Զարմանալի է,քսանմեկերրորդ դարում հայ կինն ու աղջիկը շարունակում են ապրել զոհի կարգավիճակում:Ծնվելու պահից սկսվում է սեռային դիսկրիմինացիան ու շարունակվում այնքան ժամանակ մինչև աղջիկը դառնում է ձեռնասուն շնիկ,կամակատար,հլու,բեռ կրող եզ:Հենց այսպիսին են քանդակում մեր աղջիկներին մեր ծնողները:Ու միայն դրանից հետո են հանգիստ շունչ են քաշում,Ինչու՞, որովհետև այսպիսի աղջիկներն են որակվում իբրև ավանդական դաստիարակություն ունեցող,համեստ, մի խոսքով տան աղջիկ,որովհետև հենց այսպիսիներին են սիրում մեր "ավանդական" տղաները:ԻՆչու՞, որովհետև նրանք ՝մեր տղաներն էլ են կաղապարվում նույն դաստիարակությամբ , առ այն , որ կնոջ հնազանդությունը նրա անողնաշար լինելու մեջ է, որովհետև ձեռնասուն շնիկ ունենալ բոլորն են ուզում , որովհետև թուլամորթ ու անպաշտպան կնոջ մոտ ուժեղ երևալը հեշտից էլ հեշտ է…Ու սեփական ոչնչությունը "ավանդականի" հաստ փոշու տակ ծածկելը մեկից-մեկ է…
ՀԳ Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Վիլիամի հարսնացուն եկեղեցում երդվեց ամբողջ կյանքում ու ամեն ինչում սատարել ամուսնուն ու լինել նրա կողքին , բայց հրաժարվեց աննպատակ հնազանդության երդումից … Իսկական Թագուհուն վայել քայլ էր:Արժանի մեծ հարգանքի:

Գեա
07.05.2011, 20:21
Վեյ ջան այսքան փիլիսոփայեցի ու մոռացա քեզ մեծ շնորհակալությու հայտնել պատմվածքիդ համար, որը ավելի շատ իրապատումի էր նման …Եթե այն կարդալով նույնիսկ մեկ չապրող կին`Կարինե, Գայանե,Արմինե...(Աստված իմ, որքան շատ են նրանք) արթնանա իր լեթարգիկ քնից ու սկսի ապրել , ուրեմն մեծ գործ արած կլինես:

Shah
07.05.2011, 22:12
է՜հ, way, էսքան երկար գրածներ ոչ մի անգամ չեմ կարդացել, բայց քո գրածը կարդացի, կարդացի ու ջղայնացա... նենց եմ ուզում արդարությունը վերականգնեմ, ում համար ոնց կարամ, ափսոս որ խոսքերով պտի սահմանափակվեմ.. ինչ կարամ անեմ..
ինչ ասեմ, սիրելի կանայք, հազար անգամ չափեք նոր ամուսնացեք, ամեն մանրուք էլ կապ ունի, մի կուրացեք սիրահարվածությամբ... տո ինչ եմ խոսում է, ինձնից ավելի լավ գիտեք, ուղղակի սխալվում եք էդ կարևոր պահին.. անկեղծ ցանկանում եմ, որ Աստված բոլորիս պահապան ըլի, եթե դաժե չեք հավատում Աստծոն, գոնե ինքներդ ձեզ հավատացեք, դուք մարդ եք, այլ ոչ թե ինչ պատահի...
այ սենց կիսաջղայն գրառում ստացվեց...

Ameli
07.05.2011, 22:14
Կեցցես, կեցցես :good , սպասում ենք շարունակությանը, մեծ հաճույքով կկարդամ՝ չնայած որ դառը ճշմարտությունն ես երեսներովս տալիս:this

Ameli
07.05.2011, 22:37
է՜հ, way, էսքան երկար գրածներ ոչ մի անգամ չեմ կարդացել, բայց քո գրածը կարդացի

ինչ ասեմ, սիրելի կանայք, հազար անգամ չափեք նոր ամուսնացեք, ամեն մանրուք էլ կապ ունի, մի կուրացեք սիրահարվածությամբ... տո ինչ եմ խոսում է, ինձնից ավելի լավ գիտեք, ուղղակի սխալվում եք էդ կարևոր պահին..

Ես էլ առաջին անգամ եմ սենց երկար գրառումները կարդում :oy, ու ասեմ, որ այո, արժեր :good

Ճիշտ ես Afr, մի բան էլ ես ավելացնեմ: Սիրելի աղջիկներ, եթե գտնում եք, որ տվյալ անձնավորությունը Ձեր համար չէ, զոհ մի գնացեք ինչ-որ հանգամանքների, ավելի լավ է տանը մնաք, քան թե կործանվեք ու արժանանաք Կարինեի, Գայանեի ու նրանց "բանակը" կազմող մի շարք "չապրելու դատապարտված" կանանց բախտին: Հուսանք որ Way-ի գրածները շատերին ուշքի կբերեն:

Բայց լավ ես ասում Way ՝
"-Դատապարտված են չապրելու:
-Այսինքն մեռնելո՞ւ:
-Չէ, չապրելու:"

"Դատապարտված լինել չապրելու"-ն նույն չէ "դատապարտված լինել մեռնելու"-ի հետ:

Mark Pauler
08.05.2011, 00:36
Բառերով չեմ կարող արտահայտեմ, թե ինչքան ուժեղ էր գրված: Ուժեղ... Ուժեղ...
Այլաբանություններդ շատ սիրուն են ու յուրահատուկ ձեռագրով, նկարագրություններդ գունեղ են ու իրական:
Զգացածդ կարողացել ես մեզ փոխանցես: Կարդացողին քո վրդովմունքը, ափսոսանքը, ցավը, անզորության ճիչը լսելի ես դարձրել:
Զարմանալին այն է, որ կարդալուց հաճույք չես զգում քանի որ դառնանում է բերանդ այդ տեսարաններից ու կերպարներից, բայց չես էլ կարողանում կտրվես, որովհետև կլանում է:
Մի բառ է գալիս մտքիս՝ ուժեղ է…
Ուժեղ է...
Ուժեղ ես…

Claudia Mori
08.05.2011, 07:14
Զգացվում էր, որ շատ ես ազդվել, կուտակվել է մեջդ ու այս կերպով արտահայտվել...ապրես way/ ճանապարհ ջան...գրածիդ մեջ մի քիչ լրագրություն կար, կյանք կար, իրականություն...ամեն դեպքում մենք հեքիաթներում չենք ապրում, ու անգամ ամենաերջանիկը կարող է արտասվել ու դաղվել կյանքի կողմից...անկեղծ, չեմ սիրում ֆեմինիստներին ու կանանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին, ու երբ այդ թեման շատ են բարձրացնում, քանի որ կարծում եմ, որ ընտանիքներ քանդելով հարց չի լուծվում, դեռ ավելանում է՝լիքը երեխաներ արդյունքում զրկվում են հորից կամ մորից... չգիտեմ , դա որքանով է ռեալ մեր հասարակությունում, բայց կարծում եմ տղաների ու աղջիկների համար հատուկ դաս պիտի լինի դպրոցում, որի անունը կարելի է պայմանականորեն դնել՝ ընտանիքագիտություն, ու այդ միջազգային փողերը, որ տարբեր անիմաստ զեկույցների, սեմինարների ու նման անարդյունավետ բաների վրա են ծախսվում, պետք է այդ ուղղությամբ կիրառվի հենց թեկուզ աղջիկ տղա հարաբերությունները հաշվի առնելով դպրոցում, միգուցե այդպես ավելի հղկվեն երեխաները, փոքր տարիքից սկսելն ավելի հեշտ կլինի...

Ariadna
08.05.2011, 11:13
Ու երբ մի քանի ամիս անց ամուսինը մեղանչականով ներկայացել , ներեղություն է խնդրել...

Way ջան, ես էլ կարդացի, բավական լավ ես շարադրել, հետաքրքիր կարդացվում է, լավ խոսքեր արդեն շատ ասվեցին, պարզապես կուզեի իմ կողմից էլ ասել, որ ուշադրություն դարձնես սխալներին, ինձ համար, օրինակ, որևէ ստեղծագործություն կարդալիս, շատ կարևոր է լեզվի մաքրությունը։ Կոնկրետ էս դեպքում քո ներեղությունը աչքս էնպես ծակեց, էլ չէի ուզում շարունակել։ Մեկ էլ մեղանչականով գալը, էդ բառը ակումբում արդեն շատ է քննարկվել, եթե մտնես Զանազան լեզվական հարցեր բաժինը, վերջին քննարկումը կարծեմ էլի մեղանչել բառի շուրջն էր, որ հայերի մեծ մասը սխալ է հասկանում և օգտագործում. մեղանչել նշանակում է մեղք գործել, ոչ թե ապաշխարել, ներողություն խնդրել։ Հուսով եմ դիտողություններս հետագայի համար օգտակար կլինեն։ Կարևորը, որ ստեղծագործել ու մտքերդ շարադրել մոտդ ստացվում է :)

Ameli
08.05.2011, 11:43
Առավոտյան վաղ արթնանալիս , իսկ նրան արթնացնում էին իր սենյակով ցանկացած պահի ազատ մուտք ու ելք անող «մամ ջանն»ու «պապ ջանը», մտածում էր, թե այսօր քանի տեսակի ու ինչ քանակի ուտելիք է պատրաստելու «սկեսրոջ» համար, որը հազվագյուտ որկրամոլ էր: Ամբողջ օրն մտածում էր ուտելու մասին: Ոչ միայն մտածում էր, այլ ուտում, իսկ երբ այլևս տեղ չէր ունենում ուտելու համար, գնում էր պետքարարն, հետ տալիս ու գալիս նստում սեղանին: Դա դեռ քիչ էր՝ արտաբերած տաս բառից ինը հայհոյանք էր` հիմնականում ուղված կնոջը: Իսկ հարգարժան կին-սկեսուր մայրիկը տառապում էր տան մաքրությամբ, իր բառերով` «ուբոռկայով», որը կազմակերպում էր երեք օր մեկ ու իհարկե «ուբոռկա» անողը հարսն էր, ինքը միայն կանգնում ու հրամաններ էր արձակում:

Ճիշտն ասած կարդալիս ես էլ եմ մի սխալ գտել /մուգ նշածներից կարծում եմ կհասկանաք/ :oy , պարզապես չուզեցի հետաքրքիր քննարկումներն ու գովեստները սխալների մեջբերմամբ փչացնել, բայց դե, որ դրանց մասին էլ խոսք բացվեց .... բայց դա ոչինչ չի փոխում, դու շատ լավ ես գրել :good, այ հրատարակելիս ուշադրություն կդարձնես դրանց:

Լուսաբեր
08.05.2011, 13:02
Ցավալի իրականությունն ես ներկայացրել, որը հենց մեր կողքին է ու ամեն մեկն էլ, որ ուզենա կտեսնի, որ հենց իր մտերիմների կամ բարեկամների մեջ նման մարդիկ կան: Խնդիրներ են, որոնք առաջանում են հենց տվյալ մարդկանց կողմից, բայց մյուս կողմից էլ առաջանալուց հետո լուծումը շատ դժվարա կայացնել կախված հազար ու մի արտաքին ու ներքին ազդեցություններից…
Ամեն դեպքում, իմ կարծիքով նման վիճակում ինչպիսին հայտնվել էին երկու քույրերը չարժե շարունեկել ապրել, որովհետև թվումա թե իրենց ընտանիքի պահպանման կամ լավի համարա արվում, բայց իրականում դա ավելի շատ հետագայում կազդի երեխաների վրա ոչ դրական կողմից...

Հատվածներ կար, որ ոնց-որ տատիկիս կյանքից վերցրած գրած լինեիր :( ու ի՞նչ մնաց իրեն դրանից... ամուսինը շուտ մահացավ, կիսուրին ու սկեսրայրին հիվանդ պահեց կյանքի վերջին տարիներին, երեխաները ամենքը իրենց կյանքով աշխարհի տարբեր մասերում ապրում են ու մնացելա մենակ իր 4 պատի մեջ.... մի բան էլ հարցնում ես, ոնցա եղել, ինչա տեսել ես կյանքից հուզմունքը մի կերպ թաքցնելով պատասխանումա, որ ոչ մի լավ օր, ոչ մի հաճույք ես կյանքից.... Հետո էլ ասում եմ, ախր այ տատ, ինչի՞ չես բաժանվել պապիկից, գնայիր քո համար ապրեիր երեխեքիդ հետ, նենց չի որ կախված ես եղել ֆինանսապես կամ մինչև ականջիդ ծերը սիրահարված... ասումա. «բա՞ ամոթ չէր լինի հետ գնայի դեռ երիտասարդ տարիքում այրիացած մոր տուն ապրելու, բա ի՞նչ կասեին» ... չեմ հասկանում նման մտածելակերպը, բայց մեկ էլ մտածում էի էն ժամանակ այլ էր, հնարավորա դրա համարա տենց եղել, բայց արի ու տես, որ հիմա էլ կան նման ընտանիքներ ու մարդիկ տենց էլ շարունակում են ապրել:
:aaa

E-la Via
08.05.2011, 13:02
Էէէէ , թարսի պես շտապում եմ, բայց մինչև չասեմ դուրս չեմ գա…

Բոլորիցդ շատ-շատ շնորհակալ եմ թե ընթերցման, թե լավ խոսքերի, թե դիտողությունների համար, որոնք անպայման հաշվի կառնվեն և հետագայում կշտկվեն:
Այս ամենը ինձ ստիպում են մտածել, որ իզուր չէր գրելը և այստեղ տեղադրելը…

Եվս մեկ անգամ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ :):

Հենց ազատվեմ ՝ հանգամանալից կվերդառնամ ձեր մեկնաբանություններին ;):

Mark Pauler
08.05.2011, 13:19
Ահավոր չեմ սիրում, երբ մարդիկ սկսում են տառասխալների ու անուշադրության սխալների վրա կենտրոնանալ:

....Մեկ էլ մեղանչականով գալը, էդ բառը ակումբում արդեն շատ է քննարկվել, եթե մտնես Զանազան լեզվական հարցեր բաժինը, վերջին քննարկումը կարծեմ էլի մեղանչել բառի շուրջն էր, որ հայերի մեծ մասը սխալ է հասկանում և օգտագործում. մեղանչել նշանակում է մեղք գործել, ոչ թե ապաշխարել, ներողություն խնդրել։ Հուսով եմ դիտողություններս հետագայի համար օգտակար կլինեն...

Մի ամբողջ պարբերություն հատկացրել ես "մեղանչականով գալ" արտահայտության բացատրմանը՝ ինքդ գրվացքում այդ նախադասությունը լավ չընկալելով:
"Մեղանչականով ներկայանալ" արտահայտության փոխարեն պիտի գրվեր "մեղայականով ներկայանալ", որը միայն ներողություն խնդրել չի նշանակում: Հեղինակը ուղղակի թվարկել ա ամուսնու տրամաբանական գործողությունների հերթականությունը:

Հարգելիներս, իմ կարծիքով ցանկացած ստեղծագործության քննարկումներում կարելի ա նշել, որ կան անուշադրության սխալներ, բայց մանրանալ ու կենտրոնանալ դրանց վրա ճիշտ կլինի հեղինակին ուղղված փակ նամակում, թե չէ էսպես, մի տեսակ ստացվում ա, կարծես սեփական գիտելիքները ի ցույց դնելու համար շեղվում եք բուն ստեղծագործության իմաստից:

Ariadna
08.05.2011, 13:41
Ահավոր չեմ սիրում, երբ մարդիկ սկսում են տառասխալների ու անուշադրության սխալների վրա կենտրոնանալ:

Մի ամբողջ պարբերություն հատկացրել ես "մեղանչականով գալ" արտահայտության բացատրմանը՝ ինքդ գրվացքում այդ նախադասությունը լավ չընկալելով:
"Մեղանչականով ներկայանալ" արտահայտության փոխարեն պիտի գրվեր "մեղայականով ներկայանալ", որը միայն ներողություն խնդրել չի նշանակում: Հեղինակը ուղղակի թվարկել ա ամուսնու տրամաբանական գործողությունների հերթականությունը:

Հարգելիներս, իմ կարծիքով ցանկացած ստեղծագործության քննարկումներում կարելի ա նշել, որ կան անուշադրության սխալներ, բայց մանրանալ ու կենտրոնանալ դրանց վրա ճիշտ կլինի հեղինակին ուղղված փակ նամակում, թե չէ էսպես, մի տեսակ ստացվում ա, կարծես սեփական գիտելիքները ի ցույց դնելու համար շեղվում եք բուն ստեղծագործության իմաստից:
Էդտեղ ընդամենը անուշադրության սխալ չի, հենց մեղանչել բառն է ի նկատի ունեցել, ու քանի որ Հայաստանում դա ահավոր տարածված սխալ է, ուղղել եմ, նա էլ ընդունել է, դրա մեջ որևէ վատ բան չկա, ինչու եք էդպես նեղվել դրանից։ Զանազան լեզվական հարցեր թեմայում հենց դա էինք քննարկում, որ անգամ Համո Սահյանը էդ բառը սխալ իմաստով է օգտագործել, կարծում եմ իրեն էլ որ ինչ որ մեկը ուղղած լիներ, շատ շնորհակալ կլիներ, բոլորն էլ կարող են սխալվել, ու սովորելը ամոթ չի։

Mark Pauler
08.05.2011, 15:00
Ariadna ջան չեմ նեղվել ու սովորելու մեջ էլ ամոթ բան չեմ տեսնում, ուղղակի սովորեցնելու անհագ ծարավդ հագեցնելու ընտրածդ ձևը չեմ հավանել:
Խնդիրը նրանում է, որ հեղինակը "մեղանչել" բառը չի օգտագործել, այլ "մեղայականով ներկայանլ"(որը նաև իրավաբանական տերմին է) արտահայտությունը՝ կենցաղային խոսակցականից ծնված տառասխալով, որոնց մեջ իմաստային մեծ տարբերություն կա:
Ես քեզ չեմ ասում, որ ուղղագրական սխալների նկատողություն անելուց գոնե ինքդ "ինչ-որ" բառը գծիկով գրի կամ "որից" առաջ ստորակետ դիր կամ էլ "որ" շաղկապը փոխարինի "եթե"-ով, որ նախադասությունդ ավելի գեղեցիկ հնչի:

անգամ Համո Սահյանը էդ բառը սխալ իմաստով է օգտագործել, կարծում եմ իրեն էլ որ ինչ որ մեկը ուղղած լիներ, շատ շնորհակալ կլիներ հասկանալով որ դրանք անուշադրության սխալներ են:
եթե կցանկանաս էս մասին շարունակել բանավիճել, դրա համար համապատասխան թեմա կամ ձև գտիր ու արի ստեղծագործությունը լեզվագիտական դասի չվերածենք:
Ես իսկապես Way-ի պատմվածքը շատ եմ հավանել ու համարում եմ, որ իսկապես ուժեղ ստեղծագործություն է գրել:

einnA
08.05.2011, 16:19
Սարսափած վեր կացա տեղիցս ու աչքս ընկավ դիմացի պատին կախված մեծ հայելու միջից ինձ նայողին, որը վախվորած աչքերով կարծես ինձ հարցներ.

-Դո՞ւ էլ…

- Չէ, ես ապրելու եմ:

einnA
08.05.2011, 16:26
Էս ամեն ինչը գուցե հասարակության "վերին սրբություն" անտարբերությունից է գալիս, բայց մեջս չես պատկերացնում ամեն անգամ նման դեպքերի հանդիպելիս ոնց է ջղայնությունը կՌծում ինձ:
Հասկանում եմ, որ ոչ բոլորն են ինքնուրույն, որ ոչ բոլորն են ունակ էտ ինքնուրույն որոշումումներ կայացնելուն, որ շատ-շատ բաներ կան, որ գուցե ես էլ չեմ հասկանում, բայց մի բան հաստատ գիտեմ. մարդ նախ պետք է կայացած լինի որպես անհատականություն, ինքնուրույն ապրելու ու դժվարությունները հաղթահարելու ունակ, նոր նույն այդ հասարակությունից ուշադրության կամ ողորմության կամ հասկացված լինելու նշույլներ ստանալով կյանքը դասավորի:

Կայանալ է պետք, ապրել է պետք...

E-la Via
09.05.2011, 11:30
Նախօրդ օրը բուժ հիմնարկներից մեկի նախասրահի սեղանիկի վրա բուկլետներ էին դրված, որոնցում տեղեկացված էր, թե ում կարող են դիմել բռնության ենթարկվող կանայք: Բռնությունը ներառում էր ոչ միայն ֆիզիկականը, այլ նաև հոգեբանականն ու սեռականը:Փաստորեն այսօր կա հասարակական կազմակաերպություն , որը արել է լուրջ մոնիտորինգ ու համոզվել , որ հայ կինը գլոբալ առումով ենթարկվում է բռնության,ու միևնույն ժամանակ այնքան թույլ ու կրավորական է, որ բռնության դեմ պայքարի սեփական ռեսուրսներ չունի ու ստիպված է դիմել ուրիշի օգնությանը…Զարմանալի է,քսանմեկերրորդ դարում հայ կինն ու աղջիկը շարունակում են ապրել զոհի կարգավիճակում:Ծնվելու պահից սկսվում է սեռային դիսկրիմինացիան ու շարունակվում այնքան ժամանակ մինչև աղջիկը դառնում է ձեռնասուն շնիկ,կամակատար,հլու,բեռ կրող եզ:Հենց այսպիսին են քանդակում մեր աղջիկներին մեր ծնողները:Ու միայն դրանից հետո են հանգիստ շունչ են քաշում,Ինչու՞, որովհետև այսպիսի աղջիկներն են որակվում իբրև ավանդական դաստիարակություն ունեցող,համեստ, մի խոսքով տան աղջիկ,որովհետև հենց այսպիսիներին են սիրում մեր "ավանդական" տղաները:ԻՆչու՞, որովհետև նրանք ՝մեր տղաներն էլ են կաղապարվում նույն դաստիարակությամբ , առ այն , որ կնոջ հնազանդությունը նրա անողնաշար լինելու մեջ է, որովհետև ձեռնասուն շնիկ ունենալ բոլորն են ուզում , որովհետև թուլամորթ ու անպաշտպան կնոջ մոտ ուժեղ երևալը հեշտից էլ հեշտ է…Ու սեփական ոչնչությունը "ավանդականի" հաստ փոշու տակ ծածկելը մեկից-մեկ է…
ՀԳ Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Վիլիամի հարսնացուն եկեղեցում երդվեց ամբողջ կյանքում ու ամեն ինչում սատարել ամուսնուն ու լինել նրա կողքին , բայց հրաժարվեց աննպատակ հնազանդության երդումից … Իսկական Թագուհուն վայել քայլ էր:Արժանի մեծ հարգանքի:

Լրիվ համաձայն եմ, Գեա ջան,բայց ախր մենակ մեզ մոտ չէ էդպես, այլ շատ երկներում էլ են նման բաներ կատարվում, այլ երկներում են մարդիկ իրենց աչքերը փակում նման երևույթների և ոչ միայն նման, այլ շատ ավելի վատերի հանդեպ:

Երբ ես առաջին անգամ լսեցի այդ հասարակական կազմակերպության մասին՝ շատ թերահավատորեն մոտեցա դրան: Չէ, լավ է, որ այն կա,կարող է պետք եղած դեպքում օգնություն ցույց տալ, բայց հարցն այն է, որ մենք սովոր ենք լուռ տանել, չբողոքել... Բա ամոթը???... Բա պատիվը???... Բա բաժանվածի կարգավիճակը???... Իսկ բաժանումից հետո ինչպես պետք է ապրեն??? Բա... բա... բա... Բայց միթե այդ բոլոր ամոթների ետևում, շատ խորը թաքնված չէ, քո այդպիսին լինելու ամոթը??? Այսինքն այն ամոթը, որ դու թույլ ես տվել քեզ հետ նման կերպ վարվեն, որ հասել ես այդ վիճակին, որ թույլ ես եղել.... Կարծում եմ՝ դա է, ուղղակի դա հաղթահարլեու, պայքարելու փոխարեն մենք հանձնվելն ենք ընտրում… Դա ավելի հեշտ է, քանի որ մեր մեջ հասցրած են լինում կոտրել պայքարողին:

Վեյ ջան այսքան փիլիսոփայեցի ու մոռացա քեզ մեծ շնորհակալությու հայտնել պատմվածքիդ համար, որը ավելի շատ իրապատումի էր նման …Եթե այն կարդալով նույնիսկ մեկ չապրող կին`Կարինե, Գայանե,Արմինե...(Աստված իմ, որքան շատ են նրանք) արթնանա իր լեթարգիկ քնից ու սկսի ապրել , ուրեմն մեծ գործ արած կլինես:

Ես էլ շնորհակալ եմ կարդալու համար :):
Դժվար թե սա կարդալով՝ ինչ-որ մեկն արթնանա այդ վիճակից… Չեմ կարծում, բայց գոնե մենք փոխենք նրանց հանդեպ մեր վերաբերմունքը, գոնե մի փոքր:

Shah
09.05.2011, 11:39
Էս ամեն ինչը գուցե հասարակության "վերին սրբություն" անտարբերությունից է գալիս, բայց մեջս չես պատկերացնում ամեն անգամ նման դեպքերի հանդիպելիս ոնց է ջղայնությունը կՌծում ինձ:
Հասկանում եմ, որ ոչ բոլորն են ինքնուրույն, որ ոչ բոլորն են ունակ էտ ինքնուրույն որոշումումներ կայացնելուն, որ շատ-շատ բաներ կան, որ գուցե ես էլ չեմ հասկանում, բայց մի բան հաստատ գիտեմ. մարդ նախ պետք է կայացած լինի որպես անհատականություն, ինքնուրույն ապրելու ու դժվարությունները հաղթահարելու ունակ, նոր նույն այդ հասարակությունից ուշադրության կամ ողորմության կամ հասկացված լինելու նշույլներ ստանալով կյանքը դասավորի:

Կայանալ է պետք, ապրել է պետք...
way, հույսով եմ նորմալ ա, որ քննարկում ենք ոչ թե որպես ստեղծագործություն այլ հենց երևույթը: ամեն դեպքում ասեմ, որ լավ ես գրել (քանի որ իրոքից կարդացվում ա մի շնչում), փիլիսոփայութայնը շատ չես տրվել, բայց խորություն կա գրածի մեջ:

einnA, հասկանում եմ «կՌծվելու» պահը ու էդ պահին ուզում ես մի հրաշք հարվածով սաղ իրա տեղերը քցես, որ արդարությունը վերականգնես...
չգիտեմ ոնց ասեմ, ընդհանրապես դեմ եմ երբ սկսում են կանանց ու տղամարդկանց հավասարություն մասին խոսալ, աբսուրդ ա իմ համար էդ միտքը (քանի որ անհամեմատելի են), բայց այ էս պահերին կին ու տղամամարդու ազատության ան_հավասարությունը ոչ միայն սխալ ա այլ նաև ոչ մի մառալնի հասկացողությունների մեջ չեմ կարում տեղավորցնեմ... էլի թող տղամարդը տուն պահողն ըլի, էլի թող տղամարդու ուսերին ավելի մեծ բեռ ըլի, բայց դա բռնանալու ոչ մի իրավունք չի տալիս...

ու ընդհանրապես ազատ թողած շունն ավելի հավատարիմ ա լինում, վերաբերվում ա թե կնոջը, թե տղամարդուն...

E-la Via
09.05.2011, 12:51
է՜հ, way, էսքան երկար գրածներ ոչ մի անգամ չեմ կարդացել, բայց քո գրածը կարդացի, կարդացի ու ջղայնացա... նենց եմ ուզում արդարությունը վերականգնեմ, ում համար ոնց կարամ, ափսոս որ խոսքերով պտի սահմանափակվեմ.. ինչ կարամ անեմ..
ինչ ասեմ, սիրելի կանայք, հազար անգամ չափեք նոր ամուսնացեք, ամեն մանրուք էլ կապ ունի, մի կուրացեք սիրահարվածությամբ... տո ինչ եմ խոսում է, ինձնից ավելի լավ գիտեք, ուղղակի սխալվում եք էդ կարևոր պահին.. անկեղծ ցանկանում եմ, որ Աստված բոլորիս պահապան ըլի, եթե դաժե չեք հավատում Աստծոն, գոնե ինքներդ ձեզ հավատացեք, դուք մարդ եք, այլ ոչ թե ինչ պատահի...
այ սենց կիսաջղայն գրառում ստացվեց...

way, հույսով եմ նորմալ ա, որ քննարկում ենք ոչ թե որպես ստեղծագործություն այլ հենց երևույթը: ամեն դեպքում ասեմ, որ լավ ես գրել (քանի որ իրոքից կարդացվում ա մի շնչում), փիլիսոփայութայնը շատ չես տրվել, բայց խորություն կա գրածի մեջ:

Հատուկ շնորհակալություն, որ այսքան երկար գրված տեքստը այնուամենայնիվ արժանացավ քո ուշադրությանը :)…
Ճիշտն ասած ես կգերադասեի ասենք այստեղ քննարկվեին նման երևույթները, կցանկանայի, որ տեղադրվեին այլ մարդկանց նմանատիպ պատմություններ, քան ասենք իմ գրածը: Բայց քանի որ թեման ստեղծագործական բաժնում է, պետք է միայն պատմվածքը քննարկել: Կարելի է և ճշտել:

E-la Via
09.05.2011, 13:02
Ameli, Ariadna ձեզ էլ եմ շնորհակալ թե կարծիքների, թե նկատողության համար:

Way ջան, ես էլ կարդացի, բավական լավ ես շարադրել, հետաքրքիր կարդացվում է, լավ խոսքեր արդեն շատ ասվեցին, պարզապես կուզեի իմ կողմից էլ ասել, որ ուշադրություն դարձնես սխալներին, ինձ համար, օրինակ, որևէ ստեղծագործություն կարդալիս, շատ կարևոր է լեզվի մաքրությունը։ Կոնկրետ էս դեպքում քո ներեղությունը աչքս էնպես ծակեց, էլ չէի ուզում շարունակել։

Ariadna, ինչ լավ է, որ այդ սխալից հետո շարունակեցիր կարդալ ;):

, այ հրատարակելիս ուշադրություն կդարձնես դրանց:

Դե հրատարակման մասին մտքովս անգամ չի անցել :oy:

E-la Via
09.05.2011, 13:19
Զգացվում էր, որ շատ ես ազդվել, կուտակվել է մեջդ ու այս կերպով արտահայտվել...ապրես way/ ճանապարհ ջան...գրածիդ մեջ մի քիչ լրագրություն կար, կյանք կար, իրականություն...ամեն դեպքում մենք հեքիաթներում չենք ապրում, ու անգամ ամենաերջանիկը կարող է արտասվել ու դաղվել կյանքի կողմից...անկեղծ, չեմ սիրում ֆեմինիստներին ու կանանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին, ու երբ այդ թեման շատ են բարձրացնում, քանի որ կարծում եմ, որ ընտանիքներ քանդելով հարց չի լուծվում, դեռ ավելանում է՝լիքը երեխաներ արդյունքում զրկվում են հորից կամ մորից... չգիտեմ , դա որքանով է ռեալ մեր հասարակությունում, բայց կարծում եմ տղաների ու աղջիկների համար հատուկ դաս պիտի լինի դպրոցում, որի անունը կարելի է պայմանականորեն դնել՝ ընտանիքագիտություն, ու այդ միջազգային փողերը, որ տարբեր անիմաստ զեկույցների, սեմինարների ու նման անարդյունավետ բաների վրա են ծախսվում, պետք է այդ ուղղությամբ կիրառվի հենց թեկուզ աղջիկ տղա հարաբերությունները հաշվի առնելով դպրոցում, միգուցե այդպես ավելի հղկվեն երեխաները, փոքր տարիքից սկսելն ավելի հեշտ կլինի...

Ապրես, Կարինե ջան :), լիովին համաձայն եմ, որ ճիշտ մոտեցման սերմերը երեխայի մեջ հենց վաղ հասակից պետք է գցվեն: Շատ լավ կլիներ, եթե նմանատիպ դասընթացներ կազմակերպվեին, աշխատանքներ տարվեին այդ ուղությամբ:

Բայց այ մի բանում չպետք է համաձայնեմ քեզ հետ: Եթե կան նման խնդիրներ ուրեմն լավ է, որ կան նաև այդ խնդիրներով զբաղվող կազմակերպություններ: Իհարկե, ես էլ կողմ չեմ ֆեմինիստական ծայրահեղություններին, բայց երբեմն ավելի լավ է այդպես, քան այդ վիճակում ապրելը: Հավատա, ոչ մի երեխա չի ցանականա իր ծնողներին դժբախտ, բայց միասին տեսնել: Ինչպես որ ծնողն է ցանակնում իր երեխային երջանկությունը, այնպես էլ երեխան է ծնողի ժպտացող, անհոգ դեմք փափագում:

Ցավալի իրականությունն ես ներկայացրել, որը հենց մեր կողքին է ու ամեն մեկն էլ, որ ուզենա կտեսնի, որ հենց իր մտերիմների կամ բարեկամների մեջ նման մարդիկ կան: Խնդիրներ են, որոնք առաջանում են հենց տվյալ մարդկանց կողմից, բայց մյուս կողմից էլ առաջանալուց հետո լուծումը շատ դժվարա կայացնել կախված հազար ու մի արտաքին ու ներքին ազդեցություններից…

Քեզ էլ շնորհակալություն :)…
Գիտես էդ խնդիրների լուծման համար բազում արտաքին ու ներքին ազդեցությունների մեջ, որն է նաև մտնում??? Մեր անտարբերությունը... Եթե այդ մարդիկ իմանան, որ նման քայլ անելու դեպքում կգտնվի մեկը, որը իրենց գոնե սկզբնական շրջանում ձեռք կմեկնի՝ ավելի համարձակ ու ինքնավստահ կլինեն: Նրանք մեր մեկնած ձեռքին են սպասում…

- Չէ, ես ապրելու եմ:

Ապրի՛ր :)…
Չապրելուց ոչ-ոք ապահովագրված չէ, բայց նման պատասխան տվողին դժվար թե չապրելուց տեսնես ;):

E-la Via
09.05.2011, 13:24
Բառերով չեմ կարող արտահայտեմ, թե ինչքան ուժեղ էր գրված: Ուժեղ... Ուժեղ...
Այլաբանություններդ շատ սիրուն են ու յուրահատուկ ձեռագրով, նկարագրություններդ գունեղ են ու իրական:
Զգացածդ կարողացել ես մեզ փոխանցես: Կարդացողին քո վրդովմունքը, ափսոսանքը, ցավը, անզորության ճիչը լսելի ես դարձրել:
Զարմանալին այն է, որ կարդալուց հաճույք չես զգում քանի որ դառնանում է բերանդ այդ տեսարաններից ու կերպարներից, բայց չես էլ կարողանում կտրվես, որովհետև կլանում է:
Մի բառ է գալիս մտքիս՝ ուժեղ է…
Ուժեղ է...
Ուժեղ ես…

Դե, նման գնահատականից հետո մնում է միայն գլուխը հպարտ վեր բարձրացնեl, օձիքս ուղել ու նայել դեպի պայծառ ստեղծագործական ապագա :oy…

Ապրես :):

հ.գ. էն կարմրելու սմայլիկը չի նշանակում, որ ես ամաչկոտ եմ :D:

Claudia Mori
09.05.2011, 14:17
Բայց այ մի բանում չպետք է համաձայնեմ քեզ հետ: Եթե կան նման խնդիրներ ուրեմն լավ է, որ կան նաև այդ խնդիրներով զբաղվող կազմակերպություններ: Իհարկե, ես էլ կողմ չեմ ֆեմինիստական ծայրահեղություններին, բայց երբեմն ավելի լավ է այդպես, քան այդ վիճակում ապրելը: Հավատա, ոչ մի երեխա չի ցանականա իր ծնողներին դժբախտ, բայց միասին տեսնել: Ինչպես որ ծնողն է ցանակնում իր երեխային երջանկությունը, այնպես էլ երեխան է ծնողի ժպտացող, անհոգ դեմք փափագում:

Ուղղակի այդ կազմակերպությունները հիմնականում ընտանիքը քանդելու ու ոչ թե վերականգնելու քաղաքականություն են վարում շատ հաճախ, կոպիտ ասած ոնց որ այնպես անեն, որ եղած վիճակն ավելի սրվի...ու համարձակություն էլ չունեն տղամարդկանց հետ աշխատել, ուղղակի կանանց ոնց որ, կներեք արտահայտությանս համար, «քսի» են տալիս ու հետո ասում են տեսաք ինչ եղավ...Դեմ չեմ, որ ծնողները երջանիկ լինեն :) Ուղղակի երկու դեպքում էլ երեխան տուժված է դուրս գալիս ու կորցնում է իր մանկությունն ու հետագայում շատ հաճախ էլ ապագան, քանի որ երեխայի վրա մեր հասարակությունը սկսում է պրոյեկտել իր ծնողների սխալները...իսկ ծնողը գոնե մանկություն է ունեցել ;)

Շատ բարդ է...բայց երկու կողմն էլ պետք է իրենց վրա աշխատեն ու հասկանան, որ ամեն մեկը չէ, որ իրավունք ունի երեխա ունենալ...;)

Milani
09.05.2011, 19:35
Ցավալի է............... շատ ցավալի. կարդալ ու հասկանալ, որ իրականում մեր կողքին են հենց ապրում էսպիսի «կյանքո՞վ» ապրող կանայք.......... և իրոք ամենացավալին այն է, որ պայքարի ցանկացած դրսևորում ընկալվում է որպես "անավանդական վարք", շրջապատն էլ, նման սոված գայլի, որը հենց նոր գտել է իր ուտելիքը, կարծես հենց դրան է սպասում ու արագորեն պիտակավորում իր կյանքի համար պայքարողին............ ու ստացվում է, որ պայքարի արդյունքում կարող ես շատ ավելին կորցնել, քան արդեն կորցրել ես՝ դառնալ «պիտակավոր մարդ», որը հայկական մտածելակերպով արդեն իսկ դատավճիռ է................. Գիտես Սիրելի Անն ես էլ ունեմ ծանոթներ նման խնդրով, և երբ մի անգամ խոսում էինք այն մասին, թե ինչու չի նա պայքարում, նա պարզապես նշեց, որ իսկապես վախենում է հիմա էլ «պիտակավորվելուց»..................... գիտեմ շատ բարդ է դա հասկանալը, սակայն կարծում եմ, որ չի կարելի համոզված կարծիք հայտնել մի բանի մասին, որը երբեք չես զգացել....................... ու հուսամ, որ չես էլ ԶԳԱ.......................

Արևածագ
09.05.2011, 21:12
Աննա ջան, ճիշտն ասած ձեռքս չէր գնում, որ էդ սարսափելի պատմությունների տակ բութ մատի կոճակը սեղմեի: Ասել է, թե՝ ինձ դուր է գալիս: Ո՞նց կարող է նման ապրելակերպը դուր գալ: Ուղղակի մի տեսակ փակուղում ենք հայտնվել, երբ դժբախտությունը նորից դժբախտություն է ծնում: Մի քանի տարի առաջ կարդացի, թե հայերն ընտանիքում ամենադժբախտներն են՝ ռումիններից հետո: Ամենավատն այն է, որ հենց մայրերը, որոնք կրել են զրկանքների ու նվաստացումների բեռը, հորդորում են իրենց դուստրերին նույն կերպ «հարմարվել» ու որևէ քայլ չձեռնարկել ինքնահաստատման ուղղությամբ: Իսկ սկեսուրնե՞րը... նրանք էլ իրենց վրեժն են հանում իրենց չկայացած երջանկության պատճառով: Ստացվում է մի փակուղի, որտեղ մարդիկ իսկականից դժբախտ են, որովհետև իրենց արարքները պիտի կշռադատեն սոսկ այն տեսանկյունից, թե «կողքից տեսնողներն ի՞նչ կմտածեն»: Այդպես էլ գոյատևում են ո՛չ թե իրենց, այլ «կողքից նայողների» համար:

Smokie
16.05.2011, 15:02
Շատ ապրես way ջան:;)

Աղջիկներն իմ կարծիքով ոչ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են, այլեւ քնքշության ու սիրո ներկայացուցիչները: Չեմ հասկանում ու չեմ հասկանա այն մարդուն, ով ձեռք բարձրացնի կնոջ վրա: Տղամարդը պետք է միշտ լինի կնոջ կողքին, ցանկացած բանում օգնի նրան ու իհարկե ստանա փոխադարձ սերը::) Ցավոք սրտի նման զույգերի միշտ չէ, որ հանդիպում ենք: Ես ուղղակի ապշած եմ way-ի գրածներից... մի՞թե իրոք նման վատ մարդիկ կան, գոյություն ունեն: Նրանք ընդհանրապես ոչինչ գնահատել չգիտեին, միայն բողոքեն, դժգոհեն եւ հնազանդ աղջկա կյանքը դժոխքի վերածեն::(

Nare-M
16.05.2011, 22:03
Իսկապես որ, ցավոք սրտի, մեր իրականությունում այս երևույթը հաճախակի է հանդիպվում, ու միշտ ցավով եմ նայում այդ ամենին:
Ամեն անգամ սևակյան այս տողերն եմ հիշում.

Գիտե'ս, սիրելի'ս, ով է անխելքը
Եվ անբուժելի որ խոցն ու վերքը ,
Երբ ոչ թե կտրում,այլ համբուրում ես
Քեզ անխղճորեն հարվածող ձեռքը...

Չգիտեմ թե Սևակը ի՞նչ է ուզեցել ասել այս տողերը գրելիս, բայց ես ամեն հանգամ հիշում եմ «չապրելու դատապարտվածներին»: Չէ, ես ոչ մեկին չեմ փորձում մեղադրել ու հանդիմանել. երբեք չգիտես, թե ի՞նչ է քեզ սպասվում, ի՞չպիսի իրավիճակում կհայտնվես,ուղակի ցավալի է տեսնլ այս ամենը: Ու լինում է, երբ երկար տարիներ իր նեսում պահելով ամեն վիրավորանքն ու ցավը, այն կուտակվելով, երբենմ, վերածվում է չարության, ատելության, ու երբ, ի վերջո, այդ ամենը դուրս է պոռթկում, նա այլևս նախկինը չի լինում, ու այդ փոփոխությունը շատ ցավալի է տեսնել…

Իսկ ստեղծագործությունը, իսկապես որ հրաշալի է շարադրված, մեկ շնչով կարդացի: Շնորհակալություն: :)

KiLa
23.08.2011, 12:30
Ապրես way ջան... Ուշացումով, բայց կարդացի... Եվս մեկ անգամ այդ՝ մեր ազգին հատուկ, մեր ազգային ,,առանձնահատկությունից՛՛ բխող դժբախտությունը, կանգնեց իմ դեմ իր ամբողջ ուժգնությամբ: Զգացի նաև, թե ինչ զայրույթով ու ատելությամբ ես լցված դրա դեմ...
Կարեկցանքդ, երևում է յուրաքանչյուր նախադասության մեջ, յուրաքանչյուր տողում, նույնիսկ տողամիջերում: Լցված ես մեծ վճռականությամբ՝, ինչ որ կերպ պայքարել ու օգնել այդ ,,չապրելու՛՛ դատապարտված կանանց...
Ապրես... Ստիպում է մտածել:

ivy
23.08.2011, 13:28
Ես էլ կարդացի...
Տխուր պատմություն էր, ցավոք, հայկական իրականության մեջ՝ ոչ անսովոր:
Թեև չեմ կարող մեղադրել էն կանանց, ովքեր իրենք իրենց դատապարտում են «չապրելուն», բայց միևնույն է ուղեղումս չի տեղավորվում, թե ոնց է հնարավոր մնալ էն մարդու հետ, ով քեզ ծեծել, պարանով կապկպել ու սոված պահել է սենյակում: Ո՞նց ախր: Դեռ երեխա էլ չկար, որ ինչպես ընդունված է ասել՝ «հանուն երեխայի» դիմանայիր:
Ուրեմն քո ընտրած կյանքին ես արժանի, եթե քեզ համար ավելի լավը չես ցանկացել:
Դե ամբողջ կյանքդ ողբա քեզ վրա՝ մի բան փոխելու փոխարեն:

Թեև վերջին տողը կասկածներ է առաջացնում, այնուամենայնիվ անկեղծորեն հույս ունեմ, որ հեղինակն էլ ինքն իրեն նման կյանքի չի դատապարտել...

erexa
23.08.2011, 14:25

Ինչ որ բան փոխելը այդքան էլ հեշտ չէ, :( ինչքան, որ կողքից է դա երևում: Այդ իրավիճակում հայտնված կանայք, որոնք զոհ են դարձել իրենց ամուսիններին, նրանք փոքր երեխաների պես իրենց անպաշտպանված են զգում: Նման իրավիճակում հայտնված կինը վախենում է բաժանվել իր ամուսնուց, որը սպառնում է կնոջը և հանգիստ չի տալիս:

ivy
23.08.2011, 14:32

Գիտեմ, որ հեշտ չի: Իսկ նման ձևով ապրելն ավելի՞ հեշտ է: Ստացվում է, որ հա: Դե թող էդպես էլ ապրեն:
Ամեն մարդ էն կյանքին է արժանի, որն իր համար ստեղծում է:

E-la Via
23.08.2011, 15:01
Ապրես way ջան... Ուշացումով, բայց կարդացի... Եվս մեկ անգամ այդ՝ մեր ազգին հատուկ, մեր ազգային ,,առանձնահատկությունից՛՛ բխող դժբախտությունը, կանգնեց իմ դեմ իր ամբողջ ուժգնությամբ: Զգացի նաև, թե ինչ զայրույթով ու ատելությամբ ես լցված դրա դեմ...
Կարեկցանքդ, երևում է յուրաքանչյուր նախադասության մեջ, յուրաքանչյուր տողում, նույնիսկ տողամիջերում: Լցված ես մեծ վճռականությամբ՝, ինչ որ կերպ պայքարել ու օգնել այդ ,,չապրելու՛՛ դատապարտված կանանց...
Ապրես... Ստիպում է մտածել:

Ուրախ եմ, որ կարդացիր սա, Ալիկ ջան:
Ոչ միայն զայրանում եմ այդ երևույթների , այլ նաև զայրանում եմ մեր անճարակության վրա… Ասում ես կարեկցանքս երևում է, բայց ի՞նչ օգուտ իմ կարեկցանքից, եթե ոչինչ չես կարողանում նրանց համար անել, ոչնչով չես կարողանում օգնած լինել: Ցանկություն կա, բայց ո՞րն է հնարը…

E-la Via
23.08.2011, 15:30
Ես էլ կարդացի...
Տխուր պատմություն էր, ցավոք, հայկական իրականության մեջ՝ ոչ անսովոր:
Թեև չեմ կարող մեղադրել էն կանանց, ովքեր իրենք իրենց դատապարտում են «չապրելուն», բայց միևնույն է ուղեղումս չի տեղավորվում, թե ոնց է հնարավոր մնալ էն մարդու հետ, ով քեզ ծեծել, պարանով կապկպել ու սոված պահել է սենյակում: Ո՞նց ախր: Դեռ երեխա էլ չկար, որ ինչպես ընդունված է ասել՝ «հանուն երեխայի» դիմանայիր:
Ուրեմն քո ընտրած կյանքին ես արժանի, եթե քեզ համար ավելի լավը չես ցանկացել:
Դե ամբողջ կյանքդ ողբա քեզ վրա՝ մի բան փոխելու փոխարեն:

Թեև վերջին տողը կասկածներ է առաջացնում, այնուամենայնիվ անկեղծորեն հույս ունեմ, որ հեղինակն էլ ինքն իրեն նման կյանքի չի դատապարտել...

Այվի, դե իհարկե չի լինում նրանց մեղադրել, թեև երբեմն նրանց ըտրության վրա շատ եմ բարկանում, այն տպավորությունն է, որ նրանք այլևս այլ կերպ չեն կարողանում ապրել: Երբեմն ուզում ես օգնել, բայց չես կարողանում, որովհետև չես կարող օգնել մի մարդու, եթե ինքը դա չի ցանկանում: Թեկուզև տեսնում ես, որ ամբողջ խնդիրը գիտակցության մեջ է… Իսկ նրանց մեծամասնությունը փակում է աչքերը խնդրի առաջ, մյուս մասը, թեկուզև տեսնում է, բայց իր վիճակը ամբողջությամբ չի գիտակցում, որովհետև րոպեական գիտակցումը ցույց է տալիս, որ այդպես ապրել չի կարելի, որ հարկավոր է ինչ-որ բան փոխել կյանքում, իսկ այդ փոփոխոթյուններից առաջացած անորոշությունը, անորոշությունից էլ ծնված վախը այնքան մեծ է լինում, որ նրանք գերադասում են ապրել այդ դժոխային, բայց սովոր կյանքով: Իսկ վախերի արմատներն էլ ընտանիքում ստացած դաստիրակության մեջ է թաղված… Մարդու վախերի դեմ միայն կողմնակի միջամտությամբ հնարավոր չէ պայքարել:
Երևի մնում է միայն, որ անտարբեր չլինենք, որ այդ կանայք իրենց մեջքի ետևում մեր ներկայությունը զգան, իմանան, որ արժանավայել կյանք վարելու համար պայքարում իրենք մենակ չեն:

Ինչպես երևի արդեն հասկացար, հեղինակը իրեն "չապրելու" չի դատապարտել ու թեկուզև չգիտենք մեզ առջևում ինչ է սպասվում, բայց կարող եմ վստահ ասել, որ երբեք չեմ էլ դատապարտի ;):

E-la Via
23.08.2011, 15:47
Նոր հիշեցի այս հոդվածը, որը նման ճակատագիր ունեցող կանանց մասին է: Կարող եք կարդալ:
http://ankakh.com/2011/06/125708/

Դեկադա
23.08.2011, 15:51
Գիտեմ, որ հեշտ չի: Իսկ նման ձևով ապրելն ավելի՞ հեշտ է: Ստացվում է, որ հա: Դե թող էդպես էլ ապրեն:
Ամեն մարդ էն կյանքին է արժանի, որն իր համար ստեղծում է:

Վիճահարույց հարց ա: Միանշանակ չի կարելի ասել: Չեմ կարծում, որ ամեն օր ծեծ ու ջարդ ուտող կինը մանկությունից հենց դա ա երազել: Պետք ա հաշվի առնել հանգամանքները, միջավայրը: Հայկական իրականության մեջ տարածում գտած էս հարցին ո՞նց են վերաբերվում հենց էտ միջավայրում: Տատիկս բաժանվել էր ամուսնուց ու իր 3 երեխաներին մենակ է մեծացրել: Ինչ զրկանքներ ասես որ չի տեսել: Ինչ պարսավանքների ու բամբասանքերի ասես որ չի արժանացել: Հենց էտ նույն մարդիկ ովքեր ասում էին, որ «նման ամուսնու հետ ապրելը հանցագործություն է», պատի տակին քրթմնջում էին, որ « եթե լավ կին լիներ կմնար ու կապրեր: Բա մենք ոնց ենք անում: Հա ինչ անենք: Մեզ էլ են խփում: Ամեն խփածի համար տուն պիտի քանդենք, երեխեքին որբ թողենք»: Բայց դե ինքը ուժեղ կին էր: Ուներ աշխատանք և կարողացել էր ապահովել իր երեխաներին: Բայց հաստատ գիտեմ, դա էլ իր երազած կյանքը չէր ու չեմ էլ կարծում, որ երջանիկ էր:

Lion
23.08.2011, 15:58
Կարդացի մեծ, անչափ մեծ հետաքրքրությամբ: Ուղղակի հիացած եմ վերլուծության մարդկային մեծ խորությամբ, պարզությամբ, ինչպես նաև ընթերցողին ասածը փոխանցելու ոճով: Իմ կինը երբեք նման վիճակում չի լինի, երբեք - էդ հաստատ:

Իհարկե, գուցե "պապ ու մամ ջաներ"-ի կերպարները մի քիչ խտացված են, դրանց հավաքական բնույթ է տրված, բայց... հիանալի է - իհարկե, հիմնախնդիրը չէ, որ մի ցավալի բան է - այլ վերլուծությունը, մարդկային հոգեբանությունը զգալը, գրական ոճը :) Բայց դե սա, իհարկե, մեծապես չափազանցեցված է -

Նախօրդ օրը բուժ հիմնարկներից մեկի նախասրահի սեղանիկի վրա բուկլետներ էին դրված, որոնցում տեղեկացված էր, թե ում կարող են դիմել բռնության ենթարկվող կանայք: Բռնությունը ներառում էր ոչ միայն ֆիզիկականը, այլ նաև հոգեբանականն ու սեռականը:Փաստորեն այսօր կա հասարակական կազմակաերպություն , որը արել է լուրջ մոնիտորինգ ու համոզվել , որ հայ կինը գլոբալ առումով ենթարկվում է բռնության,ու միևնույն ժամանակ այնքան թույլ ու կրավորական է, որ բռնության դեմ պայքարի սեփական ռեսուրսներ չունի ու ստիպված է դիմել ուրիշի օգնությանը…Զարմանալի է,քսանմեկերրորդ դարում հայ կինն ու աղջիկը շարունակում են ապրել զոհի կարգավիճակում:Ծնվելու պահից սկսվում է սեռային դիսկրիմինացիան ու շարունակվում այնքան ժամանակ մինչև աղջիկը դառնում է ձեռնասուն շնիկ,կամակատար,հլու,բեռ կրող եզ:Հենց այսպիսին են քանդակում մեր աղջիկներին մեր ծնողները:Ու միայն դրանից հետո են հանգիստ շունչ են քաշում,Ինչու՞, որովհետև այսպիսի աղջիկներն են որակվում իբրև ավանդական դաստիարակություն ունեցող,համեստ, մի խոսքով տան աղջիկ,որովհետև հենց այսպիսիներին են սիրում մեր "ավանդական" տղաները:ԻՆչու՞, որովհետև նրանք ՝մեր տղաներն էլ են կաղապարվում նույն դաստիարակությամբ , առ այն , որ կնոջ հնազանդությունը նրա անողնաշար լինելու մեջ է, որովհետև ձեռնասուն շնիկ ունենալ բոլորն են ուզում , որովհետև թուլամորթ ու անպաշտպան կնոջ մոտ ուժեղ երևալը հեշտից էլ հեշտ է…Ու սեփական ոչնչությունը "ավանդականի" հաստ փոշու տակ ծածկելը մեկից-մեկ է…
ՀԳ Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Վիլիամի հարսնացուն եկեղեցում երդվեց ամբողջ կյանքում ու ամեն ինչում սատարել ամուսնուն ու լինել նրա կողքին , բայց հրաժարվեց աննպատակ հնազանդության երդումից … Իսկական Թագուհուն վայել քայլ էր:Արժանի մեծ հարգանքի:

ոչ բոլորն ու ոչ միշտ են այդ վիճակում: Իսկ Բրիտանիայի այդ թագուհին երևի թե մեր որոշ հիանալի հայ աղջիկների ճկույթի եղունգն էլ չարժի...

E-la Via
23.08.2011, 16:04
Կարդացի մեծ, անչափ մեծ հետաքրքրությամբ: Ուղղակի հիացած եմ վերլուծության մարդկային մեծ խորությամբ, պարզությամբ, ինչպես նաև ընթերցողին ասածը փոխանցելու ոճով: Իմ կինը երբեք նման վիճակում չի լինի, երբեք - էդ հաստատ:

Իհարկե, գուցե "պապ ու մամ ջաներ"-ի կերպարները մի քիչ խտացված են, դրանց հավաքական բնույթ է տրված, բայց... հիանալի է - իհարկե, հիմնախնդիրը չէ, որ մի ցավալի բան է - այլ վերլուծությունը, մարդկային հոգեբանությունը զգալը, գրական ոճը :) Բայց դե սա, իհարկե, մեծապես չափազանցեցված է -

ոչ բոլորն ու ոչ միշտ են այդ վիճակում: Իսկ Բրիտանիայի այդ թագուհին երևի թե մեր որոշ հիանալի հայ աղջիկների ճկույթի եղունգն էլ չարժի...

Lion ջան, շատ շնորհակալ եմ բարի խոսքերի համար :), բայց հավատա, որ չեմ չափազանցրել: Կարող ես կարդալ վերևում նշածս հոդվածը, իսկ "պապ ջան, մամ ջաների" պահով էլ այս հոդվածը: Իրական մարդկանց կյանքի մասին է:
http://ankakh.com/2011/07/132046/

Lion
23.08.2011, 16:14
Չէ, ես բան չեմ ասում - երևույթն իրոք կա, պետք չէ այն անտեսել, դրա դեմ պետք է եռանդուն կերպով պայքարել և այս տեսակետից գրվածքդ հիանալի մի բան է: Ուղղակի ասում եմ, որ տենց համընդհանուր բնույթ չի կրում, էլի - օրինակ, իմ ազգականների մեջ չգիտեմ տղամարդ, որ կնոջ հետ այդպես վարվի...

ivy
23.08.2011, 22:42
Վիճահարույց հարց ա: Միանշանակ չի կարելի ասել: Չեմ կարծում, որ ամեն օր ծեծ ու ջարդ ուտող կինը մանկությունից հենց դա ա երազել: Պետք ա հաշվի առնել հանգամանքները, միջավայրը: Հայկական իրականության մեջ տարածում գտած էս հարցին ո՞նց են վերաբերվում հենց էտ միջավայրում: Տատիկս բաժանվել էր ամուսնուց ու իր 3 երեխաներին մենակ է մեծացրել: Ինչ զրկանքներ ասես որ չի տեսել: Ինչ պարսավանքների ու բամբասանքերի ասես որ չի արժանացել: Հենց էտ նույն մարդիկ ովքեր ասում էին, որ «նման ամուսնու հետ ապրելը հանցագործություն է», պատի տակին քրթմնջում էին, որ « եթե լավ կին լիներ կմնար ու կապրեր: Բա մենք ոնց ենք անում: Հա ինչ անենք: Մեզ էլ են խփում: Ամեն խփածի համար տուն պիտի քանդենք, երեխեքին որբ թողենք»: Բայց դե ինքը ուժեղ կին էր: Ուներ աշխատանք և կարողացել էր ապահովել իր երեխաներին: Բայց հաստատ գիտեմ, դա էլ իր երազած կյանքը չէր ու չեմ էլ կարծում, որ երջանիկ էր:

Իսկ ես «երազած» կյանքի մասին ոչինչ էլ չեմ ասել... Ես ասում եմ՝ ամեն մարդ իր ստեղծած կյանքին է արժանի, ու արդեն կարևոր չի՝ դա իր երազած կյանքն էր, թե չերազածը:
Էնպես որ, քո պատմածը չի հակասում իմ ասածին...

Sambitbaba
24.08.2011, 03:36
Ծնվելու պահից սկսվում է սեռային դիսկրիմինացիան ու շարունակվում այնքան ժամանակ մինչև աղջիկը դառնում է ձեռնասուն շնիկ,կամակատար,հլու,բեռ կրող եզ:Հենց այսպիսին են քանդակում մեր աղջիկներին մեր ծնողները: ...այսպիսի աղջիկներն են որակվում իբրև ավանդական դաստիարակություն ունեցող,համեստ, մի խոսքով տան աղջիկ,որովհետև հենց այսպիսիներին են սիրում մեր "ավանդական" տղաները:

Ինձ թվում է, դեմ չես լինի, սիրելի Գեա, եթե ես, որպես հակառակ սեռի ներկայացուցիչ, մի փոքրիկ ուղղում մտցնեմ քո հոյակապ գրառման մեջ:

Այդպիսիներին չեն սիրում, քանզի ոչ մի իրեն հարգող տղամարդ չի կարող սիրահարվել ոչ նունիսկ Միքելանջելոյի քանդակին, ոչ ամենաձեռնասուն շնիկին և ոչ էլ եզին: Այդպիսիների վրա ամուսնանում են: Իսկ սիրում են, "կակ ռազ", ոչ այդպիսիներին: Առավել ևս այն քո ասած "ավանդական" տղաները…

Sambitbaba
24.08.2011, 04:58
Way ջան, ես էլ կարդացի, բավական լավ ես շարադրել, հետաքրքիր կարդացվում է, լավ խոսքեր արդեն շատ ասվեցին, պարզապես կուզեի իմ կողմից էլ ասել, որ ուշադրություն դարձնես սխալներին, ինձ համար, օրինակ, որևէ ստեղծագործություն կարդալիս, շատ կարևոր է լեզվի մաքրությունը։ Կոնկրետ էս դեպքում քո ներեղությունը աչքս էնպես ծակեց, էլ չէի ուզում շարունակել։ Մեկ էլ մեղանչականով գալը, էդ բառը ակումբում արդեն շատ է քննարկվել, եթե մտնես Զանազան լեզվական հարցեր բաժինը, վերջին քննարկումը կարծեմ էլի մեղանչել բառի շուրջն էր, որ հայերի մեծ մասը սխալ է հասկանում և օգտագործում. մեղանչել նշանակում է մեղք գործել, ոչ թե ապաշխարել, ներողություն խնդրել։ Հուսով եմ դիտողություններս հետագայի համար օգտակար կլինեն։ Կարևորը, որ ստեղծագործել ու մտքերդ շարադրել մոտդ ստացվում է :)

Քանի որ ես անմիջական կապ ունեի այն "վերջին քննարկման" հետ, և քանի հարցն ինձ վերաբերվելու դեպքում որոշել էի լռել և նույնիսկ, հաջորդ անգամ ձեզ ներկայացնելուց, "մեղանչել" բառը փոխեցի, չգիտեմ էլ ինչու… Մի խոսքով, որոշեցի պաշտպան կանգնել Վեյին:

Իհարկե դու էլ ես ճիշտ, սիրելի Արիադնա, ինշպես նաև ճիշտ էր Վորդը՝ իմ դեպքում, և մեղանչել, նշանակում է. մեղք գործել: Բայց խնդրում եմ, դուրս եկ փողոց և հարցրու հարյուր հոգու. ի՞նչ է նշանակում "մեղանչել": Խոստանում եմ, որ յոթանասունը, եթե ոչ ավելին, կասեն. մեղա գալ: Ես ցանկանում եմ ասել, որ ժամանակները փոխվում են և լեզուն էլ հետը: Եվ անշուշտ, խոսքս այն դեպքի մասին չէ, երբ "եղբայր" բառը փոխվում ու դառնում է "ապե": Ես, օրինակ, հարցրել եմ հայոց լեզվի չորս մասնագետի… Մեկն ասաց. մեղա գալ, երկուսն ասացին. մեղք գործել: Իսկ ամենից շատ ինձ դուր եկավ չորրորդի պատասխանը. համ նա է, համ՝ նա: Խոսքս այն մասին է, որ երբեմն էլ ժամանակն է որոշում, թե ի՞նչ նշանակություն տա կոնկրետ բառին: Ես հիմա կոնկրետ օրինակ չեմ հիշում, բայց ցանկանում եմ ասել, որ "մեղանչելը" միակ բառը չէ:
Հա, թերևս այնքան էլ մոտ չէ, բայց ցանկության դեպքում կարելի է վիճել նաև "աստվածածին" բառի շուրջ: Ասում ենք Մարիամ Աստվածածին: Այսինքն, ի նկատի ունենք, որ աստվածածինը նա է, ով ծնել է Աստծո: Դեմ չեմ իհարկե: Բայց մի հարց, այնուամենայնիվ առաջանում է. իսկ նա, ում ծնել է Աստված, մի՞թե աստվածածին չէ…

Հ.Գ. Ես, իհարկե, հայերենի մասնագետ չեմ, սիրելի Արիադնա, ինչպես նաև Ակումբում իրենց ստեղծագործությունները տեղադրողների մեծամասնությունը: Եվ հաստատ, ինքս էլ, չնայած սաստիկ ուշադրությանս, հավանաբար բազում սխալներ ունեմ, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր իմ և Վեյի հետ՝ քերականագիտական միևնույն մակարդակի վրա են գտնվում: Բայց, քանի որ մենք, վերջիվերջո, գիրք չենք հրատարակում, այլ ուղղակի հանդես ենք գալիս մերպեսների առջև…
Եվ հետո, ես հազար տոկոսով համոզված եմ, որ թե քո հիշատակած "ներեղությունը" և թե Ամելիի հիշատակած "սկեսուրը", դրանք ուղղակի վրիպակներ են, որոնք կարելի է նույնիսկ չնկատել աjս հոյակապ ստեղծագործության մեջ: Ոչ իհարկե, ես չեմ ասում, որ պարտադիր է համակարծիք լինել ինձ հետ: Բայց սխալների մասին կարելի է զգուշացնել, ասենք, անձնական նամակով: Այդ դեպքում, կարծում եմ, "սխալվողն" ավելի շնորհակալ կլինի և երախտապարտ:

Sambitbaba
24.08.2011, 06:59
Ոչ միայն զայրանում եմ այդ երևույթների , այլ նաև զայրանում եմ մեր անճարակության վրա… Ասում ես կարեկցանքս երևում է, բայց ի՞նչ օգուտ իմ կարեկցանքից, եթե ոչինչ չես կարողանում նրանց համար անել, ոչնչով չես կարողանում օգնած լինել: Ցանկություն կա, բայց ո՞րն է հնարը…

Միանում եմ բոլորի համակրանքի խոսքերին քո և քո ստեղծագործության նկատմամբ, սիրելի Վեյ: Հրաշալի գործ է: Մարկի ասած՝ ուժեղ, Այվիի ասած՝ տխուր, Կիլայի ասած՝ կարեկցանքի մեջ խեղդված, բոլորի ասած՝ բարի, լացեցնող, զայրացնող…
Եվ, ես հուսով եմ՝ շա-րու-նա-կե-լի…
Որովհետև:
Իհարկե, հիանալի գործ ես գրել, Վեյ ջան, - բարի, սրտառուչ, լիքը՝ ցավով քո հերոսների նկատմամբ, կարեկցանքով…
Բայց:
Եթե դու այս ամենը ներկայացրեցիր մեզ, - նորից եմ ասում, գեղեցիկ, հետաքրքիր լեզվով, - և սակայն` որպես փաստերի հերթական արձանագրում…
Ուրեմն ես կդադարեմ հասկանալ քո կատարած աշխատանքի իմաստը: Եվ շատ կցավամ բոլոր այն զգացմունքների, որոնք դու ունեցել ես քո աշխատանքի պրոցեսում, - ապարդյուն կորստյան համար…

Վեյ, դու իրավունք չունես կանգ առնելու: Հիշիր, թե Կարինեյոնեսյանն ինչպես բացահայտեց քեզ՝ Վեյ-Ճանապարհ…
Գրելով այս գործը, դու ինքդ դատապարտեցիր քեզ՝ լինելու այդ ճանապարհը: Գտիր և ցույց տուր այն քո հերոսներին:
Դու ասացիր ինձ, որ տեղյակ ես, թե որտեղ եմ ես գտնվում: Ուրեմն, կհասկանաս այն, ինչ հիմա կասեմ: Ոչ միայն գտիր ճանապարհը, այլ նաև լույս եղիր այդ ճանապարհին, ավելի ճիշտ՝ փարոս…
Մի խորհուրդ. մոռացիր երեկվա հայացքները, տեսակետերը, տրադիցիաները, ադաթները: Բացիր սրտիդ աչքերը և հիշիր քո վաղվա մտքերը:
Հասկացա՞ր: Դու այդ կարող ես:

Հ.Գ. Ասում են. մի ասա "հոպ", քանի դեռ չես թռել-անցել առվակը: Բայց ասում են նաև. եթե արդեն ասել ես "հոպ", ուրեմն ուզած-չուզած պետք է թռնես-անցնես առվակը:
Դու արդեն ասել ես "Հոպ"…

Դեկադա
24.08.2011, 07:42
Իսկ ես «երազած» կյանքի մասին ոչինչ էլ չեմ ասել... Ես ասում եմ՝ ամեն մարդ իր ստեղծած կյանքին է արժանի, ու արդեն կարևոր չի՝ դա իր երազած կյանքն էր, թե չերազածը:
Էնպես որ, քո պատմածը չի հակասում իմ ասածին...

Հակասել չհակասելու խնդիր չեմ էլ դրել: Ցանկացած մարդ ձգտում ա կառուցի, ստեղծի իր երազած կյանքը կամ գոնե դրան մոտ: Ինչքանով կստացվի դժվար ա ասել, որովհետև յուրաքանչյուր կյանքի վրա կա արտաքին գործոնների ազդեցությունը: Ինչքանով կկարենան անցնեն էտ ճանապարհը, էնքանով էլ կստացվի կյանքը: Բայց արժանին ու ստանալը իրարից հեռու են:

ivy
24.08.2011, 09:24
Բայց արժանին ու ստանալը իրարից հեռու են:

Հիմա էլ ստանալու մասին... Եթե լրիվ ուրիշ բանի մասին ես գրում, անհասկանալի է, թե ինչի ես իմ գրառումները մեջբերում:
Ես ստանալու մասին էլ չեմ գրել: Գրել եմ ստեղծելու մասին: Իսկ այն, որ ամեն մեկը ստեղծում է իր սեփական կյանքը, դա էդպես է:
Ու սրանով երևի թե ավարտեմ դիսկուսիան. տարբեր լեզուներով ենք խոսում:

KiLa
26.08.2011, 12:29
Ուրախ եմ, որ կարդացիր սա, Ալիկ ջան:
Ոչ միայն զայրանում եմ այդ երևույթների , այլ նաև զայրանում եմ մեր անճարակության վրա… Ասում ես կարեկցանքս երևում է, բայց ի՞նչ օգուտ իմ կարեկցանքից, եթե ոչինչ չես կարողանում նրանց համար անել, ոչնչով չես կարողանում օգնած լինել: Ցանկություն կա, բայց ո՞րն է հնարը…

Անա ջան, տեսնել երևույթը, գրել դրա մասին, արտահայտել զայրույթ և կարեկցանք... Դա անճարակություն չի: Դու անում ես այն ինչ կարողանում ես: Գուցե սրանով դու ուղակիորեն չոգնես քո հարազատներին, բայց համոզված եղիր, որ հաստատ կոգնես ուրիշների: Այսինք դու արդեն օգնեցիր...
Եթե մեզանից յուրաքանչյուրը՝, իր կարեցածի չափ պայքարի վատ երևույթների դեմ, ապա ես համոզված եմ, որ ,,սայլը տեղից կշարժվի"...