PDA

Դիտել ողջ տարբերակը : Խոհափիլիսոփայական անկյուն



**David**
07.05.2011, 12:07
Այստեղ տեղադրում ենք համապատասխան բանաստեղծություններ և հայտնի և անհայտ:Անպայման քննարկում,վերլուծում,մեկնաբանում ու գնահատում ենք դրանք:Քանի որ խոհափիլիսոփայական բանաստեղծությունները շատ ճկուն են,միգուցե նույն բանաստեղծությունը տարբեր կերպ մեկնաբանվի,քանի որ դա կարող է տարբեր սուբյեկնտների կողմից տարբեր կերպ ընկալվել…քննարկումներից հետո անցում կկատարենք նոր բանաստեղծության…

**David**
07.05.2011, 12:08
----

Ameli
07.05.2011, 13:50
չգիտեմ ինչքանով կարելի է սա խոհափիլիսոփայական համարել, բայց փորձենք, լա՞վ


ԴԵԿՏԵՄԲԵՐ

Ես աշուն էի
դու գարուն էիր
ես ամառ էի
դու ձմեռ էիր
և ահա անցավ ամբողջ մի տարի
և ամենևին չփոխվեց ոչինչ
ես գարուն էի
դու աշուն էիր
ձմեռ եմ հիմա
և ամառ ես դու

Ի դեպ ասեմ, ոչ մի կետադրական նշան չկար, և միայն առաջին տառն էր մեծատառ :8 : Ինչպե՞ս բացատրել այն, որ ասում է, թե ամենևին չփոխվեց ոչինչ, բայց հետո լրիվ հակառակն է ասում

Meme
07.05.2011, 14:51
չգիտեմ ինչքանով կարելի է սա խոհափիլիսոփայական համարել, բայց փորձենք, լա՞վ


ԴԵԿՏԵՄԲԵՐ

Ես աշուն էի
դու գարուն էիր
ես ամառ էի
դու ձմեռ էիր
և ահա անցավ ամբողջ մի տարի
և ամենևին չփոխվեց ոչինչ
ես գարուն էի
դու աշուն էիր
ձմեռ եմ հիմա
և ամառ ես դու

Ի դեպ ասեմ, ոչ մի կետադրական նշան չկար, և միայն առաջին տառն էր մեծատառ :8 : Ինչպե՞ս բացատրել այն, որ ասում է, թե ամենևին չփոխվեց ոչինչ, բայց հետո լրիվ հակառակն է ասում



կարծում եմ,ոչ ուղիղ իմաստովա ասում չփոխվեց ոչինչ....այսինքն խոսքերի փոխվելուն,ներսից,հոգու խորքում երևի ոչմեկն էլ չեն փոխվել,չնայած ինչքան մտածում եմ խճճվում եմ,իսկ կետադրությունը երևի մի ձևա,ոճա,որտեղ պետք էլ չի կետադրություն,ամենք էլ իրավունք ունեն գրելու իրենց իսկ ոճով,ի դեպ որտեղիցա,հեղինակն ո՞վա:think...հետաիրքիր ու անծանոթ էր:)

Ameli
07.05.2011, 15:28
Հաաա, ես այսպես հասկացա, մեկը մյուսին անընդհատ հակադրվել են, մի տարի անց էլ նորից նույն է եղել՝ էլի հակադրվել են իրար, այսպես օիրնակ՝ երբ տղան հասկացել է, որ աղջիկն է ճիշտ ու անցել է նրա մտքին, արդեն այդ ժամանակ աղջկա մոտ էլ նույն բան է եղել, ու դուրս է եկել, որ անընդհատ իրար հակադրվել են, հա՞, կամ էլ միշտ իրար չեն հասկացել, ու երբ մեկը անտրամադիր է եղել մյուսը բարձր տրամադրություն է ունեցել /ոչ դիտավորյալ/, ճիշտ հասկացա՞ :8, իրոք որ խճճվելու բան է, հետաքրքիր է այլ կարծիքներ կա՞ն:
Հեղինակը Գուրամ Օդիշարիան է:

Ameli
11.05.2011, 00:19
Մի հարց էլ է ինձ տանջում, ու չգիտեմ ինչքանով ա ճիշտ այն այստեղ գրելը, համ էլ չգիտեմ էս հարցիս պատասխան տվողներ կլինեն :thinkմ տածում եմ թեմա բացել , էն էլ վախենամ արդեն եղած լինի: ԼԱՎ ՄԻ ԽՈՍՔՈՎ էսքանը իմ մտքերն էին:

Հարց - "Նորից չեն սիրում, սիրում են կրկին" ո՞վ ինչպես է սա հասկանում:

Chuk
11.05.2011, 00:43
Օդը զուլալ է
քամի կսուլա
երազի միջի
հավքը կուլա
սերը մի հատ է
հատիկ ցորենի
հացի բաժին է
կյանքը մեռյալի
իմաստուն միտքը
երկար կթվա
սպասված արդյունքը
էլ չի ուշանա
մոդերատորական
խոսքն իմ ասում եմ
թեման անկաշկանդ
հիմա փակում եմ