PDA

Դիտել ողջ տարբերակը : Էլ քեզ չեմ սիրում...

precario
06.05.2011, 14:30
Արդեն 2.5տարի ա մի աղջկա հետ ընկերություն եմ անում: Ու հանկարծ ես վերջերս իրա մեջ անհայտացավ զգացմունքները իմ նկատմամբ: Պատճառաբանում ա որ արդեն հոգնել ա կռիվներից: Հնարավոր ա նորից զգացմունքները արթնացնել? Ու եթե հնարավորա, ոնց?:(

Adriano
06.05.2011, 14:43

Իսկ ձեր հարաբերությունները միայն կռիվների վրա էին կառուցված… Օրինակ ինձ հետարքրում է մի հարց ինչպես սկսվեցին ձեր հարաբերությունները…Ես գտնում եմ, որ այս հարցերի պատասխանները կարևոր են խորհուրդ տալու համար…Իսկ ընդհանրապես ասած գտնում եմ, որ համոզելով հարցը չի լուծվում.մարդիկ կամ իրար սիրում են կամ չեն սիրում…Այսպես կոչված ոսկե միջին, ըստ ինձ, գոյություն չունի…

Ameli
06.05.2011, 15:23
Թեմային համահունչ երգ :(

http://www.youtube.com/watch?v=7NxAg0EgISM

precario
06.05.2011, 15:25
Ես չեմ էլ ուզում համոզելով անեմ ամեն ինչ, ուզում եմ ուղղղակի արթնացնեմ էն ինչ որ կար մեջը: Մենք մի դասարանում էինք սովորում ու մի տեղ էինք պարապում: Այդտեղից սկսվեց ամեն ինչ: Հիմա էլ մի կուրսում ենք սովորում: Իհարկե, կռիվների վրա չէր հիմնված մեր հարաբերությունները, շատ երջանիկ էինք: "Ես առանց քեզ կյանք չունեմ, ու ինչ էլ լինի ամբողջ կյանքում չեմ մոռանա քեզ ու իմացի, որ ամեն գիշեր աղոթել եմ ու կաղոթեմ քո համար"... Իր խոսքերն են:

Ameli
06.05.2011, 15:45
Ես էլ եմ կարծում , որ համոզելով չի լինի:
Ճիշտն ասա իմ հետ էլ է նման բան պատահել, բայց ես էդքան երկար ընկերություն չեմ արել ու մեր մոտ էլ կռիվները չէին պատճառը: Ես ոչ մի փորձ էլ չարեցի նրան իմ մոտ պահելու համար ու մինչ օրս էլ չեմ փոշմանում չարածիս համար: Ի զարմանս ինձ ես ամեն ինչ թեթև տարա, որովհետև էդ շրջանում Ռուիս Միգել էի կարդում, ու ինքը ինձ շատ է օգնել: Մի բան ասեմ նրանից, բայց կոպիտ համեմատություն է, նա ասում է. "...Եթե քեզ շուն է հարկավոր ինչու՞ ես կատու կամ ձի վերցնում ու փորձում շուն դարձնել..." , էստեղից ես մի բան հասկացա, մարդ ինչ կա էն է, դու չես կարող փոխել նրան, ու եթե նա չի ուզում թեզ հետ լինել ինչու՞ համոզել նրան, այնքան մարդիկ կան էս աշխարհի վրա, որ կուզենան քո սերը վայելել

ջուր
06.05.2011, 15:47
Ես չգիտեմ թե դուք քանի տարեկան եք, բայց ենթադրում եմ, որ բավականին երիտասարդ եք

precario
06.05.2011, 15:51
Դե եթե դեռ սովորում ենք, երիտասարդ կլինենք:): 2ս էլ 19տարեկան ենք

Ameli
06.05.2011, 15:58
"Ես առանց քեզ կյանք չունեմ, ու ինչ էլ լինի ամբողջ կյանքում չեմ մոռանա քեզ ու իմացի, որ ամեն գիշեր աղոթել եմ ու կաղոթեմ քո համար"... Իր խոսքերն են:

Իսկ սրանք 2.5 տարվա ընթացքում ասված խոսքերն են, թե վերջում՝ բաժանման պահին ասված:

Հըըըմ, չգիտեմ էլ ինչ ասեմ, գուցե ծաղիկներ նվիրես, ձեր լավ հուշերից ալբոմի պես մի բան կազմես ու էլի նրան նվիրես, իսկ գուցե սերենա՞դ, ու եթե ամեն ինչ լավ գնա աշխատի էլ չկռվել մանր-մունր բաներից ;)..........չնայած մեկ է, ես իմ կարծիքին եմ մնում՝ պետք չէ նման մարդուն ետ բերել /կներես եթե կոպիտ եմ/:

AMzone
06.05.2011, 15:59
Չէս սիրում մի սիրի, քեզ ովա ստիպում :B
ես սենց կասեյ, ու զգացմունք զորով չեյ առաջացնի, մարդես 5 տարի հետո էլի կորի, պտի նորից զգացմունք առաջացնեմ:::
ժամանակ տու թող որոշի ուզումա թէ չէ՛, ինչա զգում, ու ինչա ընդհանրապես ուզում....
դա նշանակումա չկողմնորոշվել, ու ամենավատ բաննա:

Լուսաբեր
06.05.2011, 16:03
Արդեն 2.5տարի ա մի աղջկա հետ ընկերություն եմ անում: Ու հանկարծ ես վերջերս իրա մեջ անհայտացավ զգացմունքները իմ նկատմամբ: Պատճառաբանում ա որ արդեն հոգնել ա կռիվներից: Հնարավոր ա նորից զգացմունքները արթնացնել? Ու եթե հնարավորա, ոնց?:(

յաա՜՞, բա առանց վեճերի՞ :))
Ինչ անհետաքրքիր կլիներ :}
Պատճառը այլ բանա հաստատ :)Ուղղակի սիրահարվածությունա եղել, անցել գնացելա: Մարդը սիրելու դեպքում նման բաներից չի հիասթափվում, հնարավորա հոգնի, բայց կգա ու դրան լոծում տալու համար կխոսի, որ շտկվի տվյալ վիճակը:

Մանուլ
06.05.2011, 16:06
.....չնայած մեկ է, ես իմ կարծիքին եմ մնում՝ պետք չէ նման մարդուն ետ բերել /կներես եթե կոպիտ եմ/:

Ի՞նչ ա նշանակում «նման մարդուն» :): Եթե էլ չի սիրում, ուրեմն դարձավ «նման մա՞րդ»: Դրանից մարդը չի փոխվում, ինքը մեղավոր չի, որ էլ չի սիրում:

Ameli
06.05.2011, 16:06
Զգացմունքները պահելու համար պետք է ընթացքում մտածել /իսկ դրա լավագույն միջոցը գտնում եմ ռոմանտիկությունը չկորցնելն է, եթե իհարկե այն կա/: Ասում են սերը 3 տարի է տևում, դրանից հետո վերածվում է հարգանքի /էնքան էլ կողմ չեմ էս մտքին/, բայց փաստորեն ......

Ameli
06.05.2011, 16:16
Ի՞նչ ա նշանակում «նման մարդուն» :): Եթե էլ չի սիրում, ուրեմն դարձավ «նման մա՞րդ»: Դրանից մարդը չի փոխվում, ինքը մեղավոր չի, որ էլ չի սիրում:

Մանուլ ջան ես հո չեմ ասում, թե ինքը մեղավոր է, քավ լիցի, ես նրան չեմ մեղադրում, "նման" որ ասում եմ նկատի ունեմ միայն այն մարդուն, ով սեր է խոստովանում, ու հետո լքում:
Մի անգամ ընկերներիցս մեկն նման մի բան ասաց. " Ես ամուսնական դավաճանության պես, ու դեռ նրանից էլ ավելի հանցավոր մի բան եմ համարում սեր խոստովանելն ու լքելը", ինչ-որ չափով համամիտ եմ նրա հետ, չնայած շատ ծայրահեղական է: Դրա համար էլ կարծում եմ պետք է սեր խոստովանելուց առաջ լավ մտածել, տարբերել սերն ու համակրանքը.... չգիտեմ, բարդ հարց է, այնուամենայնիվ ես ոչ մեկի չեմ ուզում մեղադրել

h_jak
06.05.2011, 16:38
Մենք մի դասարանում էինք սովորում ու մի տեղ էինք պարապում: Այդտեղից սկսվեց ամեն ինչ: Հիմա էլ մի կուրսում ենք սովորում: Իհարկե, կռիվների վրա չէր հիմնված մեր հարաբերությունները, շատ երջանիկ էինք:

Ըհը. Գրածիտ հետևանքը գիտես որնա՞ . Ես երկու տղա ունեմ :)
Մի հուսահատվի, եղիր ուշադիր նրա նկատմամբ, գալիս է մի ժամանակ երբ պետք է արձակուրդ վերցնես սիրելիիցդ. Իսկ երբ արձակուրդից հետ գաս ավելի ուժեղ սիրես.

precario
06.05.2011, 22:07
Դե բոլորը ասում են, որ ինքն իր կյանքն ունի ու պետք չի իրան անհանգստացնել: Ես հենց դրանից եմ ջղայնանում: Ինչ, ոչ մի բան չանեմ? Չպայքարեմ հետ բերելու համար? Նորից չարթնացնեմ էն նույն զգացմունքները?

Մանուլ
06.05.2011, 22:12
Մանուլ ջան ես հո չեմ ասում, թե ինքը մեղավոր է, քավ լիցի, ես նրան չեմ մեղադրում, "նման" որ ասում եմ նկատի ունեմ միայն այն մարդուն, ով սեր է խոստովանում, ու հետո լքում:

Ամելի ջան, ինքը սեր չի խոստովանել, հետո էլ լքել: Այսինքն` հետո լքել ա, բայց արդեն էն ժամանակ, երբ չի սիրել: Անազնիվ ոչինչ չկա: Իսկ երբ սեր էր խոստովանում, չէր խաբում: Համենայն դեպս, թեմայի հեղինակի գրառումները դրա մասին են վկայում:
Հասկանում եմ, որ քեզ հետ վատ են վարվել, դրա համար էդպես ես խոսում: Բայց սենց դեպքերում էդ մարդը ուղղակի ոչ մի մեղք չունի :):

Դե բոլորը ասում են, որ ինքն իր կյանքն ունի ու պետք չի իրան անհանգստացնել: Ես հենց դրանից եմ ջղայնանում: Ինչ, ոչ մի բան չանեմ? Չպայքարեմ հետ բերելու համար? Նորից չարթնացնեմ էն նույն զգացմունքները?

Դե, եթե կարող ես արթնացնել, արթնացրու :)):

Ameli
06.05.2011, 22:13
Էդ քո գործն է, դու պետք է որոշես, էստեղ մենակ կարծիքներ են շարադրված :pardon

Adriano
06.05.2011, 22:22
Դե բոլորը ասում են, որ ինքն իր կյանքն ունի ու պետք չի իրան անհանգստացնել: Ես հենց դրանից եմ ջղայնանում: Ինչ, ոչ մի բան չանեմ? Չպայքարեմ հետ բերելու համար? Նորից չարթնացնեմ էն նույն զգացմունքները?

Գտնում եմ, որ պայքարելը լավ բան է, ես քեզ խորհուրդ կտամ փորձել…Այսպես ասած, որ ինքդ քեզ գոնե հստակ իմանաս, որ փորձել ես նորից, եթե հանկարծ որևէ արդյունք չլինիլ…Ի՞նչպես փորձել, ստեղ դժվար է ասել, ճիշտն ասած չգիտեմ…Սակայն պետք է մի բան լավ ըմբռնել, եթե նույնիսկ թեթև ակնարկից նա չի արձագանքում, ապա պետք է փնտրել, փետք է թողնել, թեկուզ հենց քանի որ սիրում ես նրան…Այ կարդացի մի քանի ակումբցու մտքեր ու համամիտ եմ այն մտքի հետ, որ երևի թե ձեր մոտ հագեցվածության պահ է, պետք է որոշ ժամանակ իրարից առանձնանաք, շատ հնարավոր է, որ այսպես կոչված արհեստական միջամտության անհրաժեշտությունը վերանա ժամանակի հզոր ուժի օգնությամբ, այսինքն կամ միանաք կամ բաժանվեք…

Ameli
06.05.2011, 22:24
Ամելի ջան, ինքը սեր չի խոստովանել, հետո էլ լքել: Այսինքն` հետո լքել ա, բայց արդեն էն ժամանակ, երբ չի սիրել: Անազնիվ ոչինչ չկա: Իսկ երբ սեր էր խոստովանում, չէր խաբում: Համենայն դեպս, թեմայի հեղինակի գրառումները դրա մասին են վկայում:
Հասկանում եմ, որ քեզ հետ վատ են վարվել, դրա համար էդպես ես խոսում: Բայց սենց դեպքերում էդ մարդը ուղղակի ոչ մի մեղք չունի :):

Մանուլ, ախր ես նրա հանդեպ ոչ մի վատ բան չեմ զգում, ընդհակառակը՝ շնորհակալ եմ և ուրախ, որ նրա հետ չշարունակեցի կյանքս, այլապես սխալված կլինեի: Ինչու՞ ես փորձում իմ "նման" բառի տակ վատ բաներ փնտրել:
Մի խոսքով սեր պետք է խոստովանես նրան ում սիրում ես, իրոք սիրում ես, փոխադարձ սերը չի մեռնում, այլապես այն չի էլ եղել

precario
06.05.2011, 22:27
Իսկ կարող եք խորհուրդ տալ, թե ինչպես նորից արթնացնեմ զգացմունքները? Բացի վարդերից, էդ արդեն կա իմ պլաններում:

Adriano
06.05.2011, 22:33
Իսկ կարող եք խորհուրդ տալ, թե ինչպես նորից արթնացնեմ զգացմունքները? Բացի վարդերից, էդ արդեն կա իմ պլաններում:

Դե պարզ է նման գործում, իմ կարծիքով միայն վարդերը դեր չեն կարող ունենալ:) Որպեսզի այսպես կոչված միջամտությունդ ավելի արդյունավետ լինի առաջարկում եմ որևէ ձևով՝անուղղակի ճանապարհներով, պարզել, եթե հնարավոր է, ինչումն է նրա կայացրած որոշման պատճառը… Միգուցե նրան մի անհանգստացնող բան կա, չգիտեմ պետք է պայքարի մեջ նաև ունենալ այս «հայկական» զենքը…

h_jak
06.05.2011, 23:58
Մի բան հիշեցի իմ կնամոլ ժամանակներից. Փորձի ճշտել միգւցե նրա ծնողներն են միջամտել՞ եթե մի թեթև կասկածես որ այդպես էլ, անհապաղ պետք է գործել, ծնողները մեծ ազդեցություն կարան ունենան նրա որոշման վրա. Մի հատ էլ ճշտի, մարդ ես էլի, մեկել տեսար ուրիշի վրայա սիրահարվել, եթե տենցա զանգի գնանք դրան ..... տուուուուու.....ուուուու

h_jak
07.05.2011, 00:01
Հա մոռացա ասեմ, էդ վարդեր-մարդեր, սյուրպրիզ, բալկոնի դեմը բան ման գրել, .... դրանք մոռացեք դրանք կաշխատեին եթե Ռոմեոն նեղացրած լիներ Ջուլիետային. Իսկ հիմա դրանք ուղակի էժանագին կդիտվեն նրա կողմից.

precario
07.05.2011, 00:03
Ճշտել եմ 2ն էլ: մի հատ մեկը կա, բայց ասելա չէ, չէմ սիրում: Ոչ էլ ինչ որ մեկը ազդումա իրա վրա

h_jak
07.05.2011, 00:05
Ճշտել եմ 2ն էլ: մի հատ մեկը կա, բայց ասելա չէ, չէմ սիրում: Ոչ էլ ինչ որ մեկը ազդումա իրա վրա

ովա ում ասել չեմ սիրում. Իսկ էդ ճնշման մոմենտը մի հատ էլ ճշտի. Դու ընդհանրապես ինչ հարաբերությունների մեջ էս նրա ծնողների հետ՞

Lord
07.05.2011, 00:12
Դե բոլորը ասում են, որ ինքն իր կյանքն ունի ու պետք չի իրան անհանգստացնել: Ես հենց դրանից եմ ջղայնանում: Ինչ, ոչ մի բան չանեմ? Չպայքարեմ հետ բերելու համար? Նորից չարթնացնեմ էն նույն զգացմունքները?

2.5 տարին քիչ ժամանակ չի, և զգացմունքները ոչ մի տեղ չեն կորում առանց հետ թողնելու, ուղակի մի քիչ հանգիստ տուր նրան, համբերատար եղիր, թող միքիչ մտածի, հետո հետ կվերադառնա:B

h_jak
07.05.2011, 00:14

Ճիշտ ես ասում, բայց առխային էլ թող չնգնի. Բա որ գնաց ու չեկավ՞ "Իմ օրինակից գիտեմ", տենցելա լինում.

precario
07.05.2011, 00:15
իմ ընկերուհին ոչ մեկին չի սիրում: Ուղղակի ինձ մի քիչ ճնշումա էն փաստը, որ ինքը երբեք սենց անտարբեր չեր եղել իմ հանդեպ:

Lord
07.05.2011, 00:16
Իսկ կարող եք խորհուրդ տալ, թե ինչպես նորից արթնացնեմ զգացմունքները? Բացի վարդերից, էդ արդեն կա իմ պլաններում:

աշխատի իրան շատ ուշադրություն չդարձնես, կարաս նաև ձեր կուռսից որիշ մեկով հետաքրքրվես, էտ վարդերտ իրան նվիրելու փոխարեն իրա առջև ուրիշին նվիրի էտ ավելի ճիշտ կլիինի

h_jak
07.05.2011, 00:17
իմ ընկերուհին ոչ մեկին չի սիրում: Ուղղակի ինձ մի քիչ ճնշումա էն փաստը, որ ինքը երբեք սենց անտարբեր չեր եղել իմ հանդեպ:

Ինչքան ժամանակա որ սառնարանային հարաբերություններա՞ կարողա քեզ փորձումա՞

Ameli
07.05.2011, 00:18
Վայ ինչ հետաքրքիր է տղաների նման զրույցի վկա լինելը :}

h_jak
07.05.2011, 00:20
աշխատի իրան շատ ուշադրություն չդարձնես, կարաս նաև ձեր կուռսից որիշ մեկով հետաքրքրվես, էտ վարդերտ իրան նվիրելու փոխարեն իրա առջև ուրիշին նվիրի էտ ավելի ճիշտ կլիինի

Վայյյյյյյյյյյյյ, էս ինչ ասեցիր, չեի մտածում որ էտ մեթոդը հլը շրջանառվումա. Ախր չի կարելի աղջիկների հետ այդպես վարվել. Ով գիտի են աղջիկը ինչ որ պատճառ ունի որը ուղեղի աշխատանքի արդյունքա, իսկ հիմա ուղեղը անջատելա ու պարկած լացումա.

Ameli
07.05.2011, 00:23
աշխատի իրան շատ ուշադրություն չդարձնես, կարաս նաև ձեր կուռսից որիշ մեկով հետաքրքրվես, էտ վարդերտ իրան նվիրելու փոխարեն իրա առջև ուրիշին նվիրի էտ ավելի ճիշտ կլիինի

Չէ-չէ երեխեք :nea, ես էդ աղջկա տեղը լինեի, լրիվ կհիասթափվեի:bad

precario
07.05.2011, 00:26
մոտ մի ամիսա արդեն: Չեմ կարծում փորձելու համարա անում:

h_jak
07.05.2011, 00:32
մոտ մի ամիսա արդեն: Չեմ կարծում փորձելու համարա անում:

Մի հատ բան ասեմ բայց չոգեվորվես, ընկերական հարաբերությունների գալիս է ժամանակ երբ քնքուշ խոսքեր պետք է փոխարինվեն համբույրներով, համբույրները ավելի կրքոտ համբույրներով, կրքոտ համբույրները ....-ով, երբ մի փուլի վրա երկար կանգ էս առնում սկսում էս ձանձրանալ, դա իմ կարծիքն է. կխնդրեի բռնաբարության դրդելու մեղադրանքներ չներկայացնել.

precario
07.05.2011, 00:39
քնքուշ խոսքերը փոխարինվելեն համբույրներով, համբույրները ավելի կրքոտ համբույրներով, բայց էն մեկի ժամանակը չի :)

Lord
07.05.2011, 00:41
կարդալու համար

h_jak
07.05.2011, 00:42
քնքուշ խոսքերը փոխարինվելեն համբույրներով, համբույրները ավելի կրքոտ համբույրներով, բայց էն մեկի ժամանակը չի :)

2.5 տարում դրա ժամանակը չեկավ՞ թե դու ավանդապաշտ մտածելակերպոմ մարդ ես՞

precario
07.05.2011, 00:43
դե ավանդապաշտ չեմ բայց չեմ ուզում ամեն ինչ արագ ստացվի.

Ameli
07.05.2011, 00:44
Մի հատ բան ասեմ բայց չոգեվորվես, ընկերական հարաբերությունների գալիս է ժամանակ երբ քնքուշ խոսքեր պետք է փոխարինվեն համբույրներով, համբույրները ավելի կրքոտ համբույրներով, կրքոտ համբույրները ....-ով, երբ մի փուլի վրա երկար կանգ էս առնում սկսում էս ձանձրանալ, դա իմ կարծիքն է. կխնդրեի բռնաբարության դրդելու մեղադրանքներ չներկայացնել.

:D:ok

Հա՞, բայց էդ ինչի՞ ա աղջիկը ձանձրացել, իսկ տղան՝ կարծում եմ ոչ /Ձեր և նրա ասածներից դատելով/

h_jak
07.05.2011, 00:47
դե ավանդապաշտ չեմ բայց չեմ ուզում ամեն ինչ արագ ստացվի.

ես ասեցի արագացրու՞ ես ուղակի կարծում եմ որ 2.5 տարին շաաաաաաաաաաաաատա.

Lord
07.05.2011, 00:47
Վայյյյյյյյյյյյյ, էս ինչ ասեցիր, չեի մտածում որ էտ մեթոդը հլը շրջանառվումա. Ախր չի կարելի աղջիկների հետ այդպես վարվել. Ով գիտի են աղջիկը ինչ որ պատճառ ունի որը ուղեղի աշխատանքի արդյունքա, իսկ հիմա ուղեղը անջատելա ու պարկած լացումա.

դե եթե արդեն մի ամիսաուրեմն իմ ասած տարբերակը կոգնի, ուղակի երկար ժամանակ իրար հետ են եղել անընդհատ նույնից հոգնելա, նորությունա պետք ինչ որ, իսկ հետևից ընկնելով ավելի գործը կվատացնի, հլը թող միատ էտ աղջկանից ավելի լավի հետ մի քանի օր աչքին երևա տես ոնցա օգնում, հատկապես որ ուրիշ մարդ էտ աղջկա մոտ դեռ չկա;)

Lord
07.05.2011, 00:48
Չէ-չէ երեխեք :nea, ես էդ աղջկա տեղը լինեի, լրիվ կհիասթափվեի:bad

քեզ էտ տենց թվումա, դու կարողա հիմա ուրիշ ձև մտածես, բայց իրականում լրիվ ուրշ կերպ քեզ պահես նման իրավիճակում, էտ ամենը քո մոտ ենթագիտակցաբարա լինում

Նարե91
07.05.2011, 00:48
Հարգելի թեմայի հեղինակ, ինձ թվում է` Ձեր պարագայում միակ ճիշտ որոշումը կլինի այն, որ դուք մի որոշ ժամանակ չշփվեք միմյանց հետ, ու եթե անցնի որոշ ժամանակ ու նրա զգացմունքները չվերադառնան, ուրեմն պիտի համակերպվեք այդ մտքի հետ, որ նա պարզապես ձեր ճակատագիրը չէր

h_jak
07.05.2011, 00:50
:D:ok

Հա՞, բայց էդ ինչի՞ ա աղջիկը ձանձրացել, իսկ տղան՝ կարծում եմ ոչ /Ձեր և նրա ասածներից դատելով/

Դե աղջիկները շուտ են ձանձրանում. Տղաները միշտ կամ շտապում են կամ ուշանում, հիմա ես կարծում եմ որ Ռոմիկը ուշանումա. Հա դե լավ վերջապես քարե դարում չենք, ինչ վատ բան կա դրա մեջ որ՞

h_jak
07.05.2011, 00:53
դե եթե արդեն մի ամիսաուրեմն իմ ասած տարբերակը կոգնի, ուղակի երկար ժամանակ իրար հետ են եղել անընդհատ նույնից հոգնելա, նորությունա պետք ինչ որ, իսկ հետևից ընկնելով ավելի գործը կվատացնի, հլը թող միատ էտ աղջկանից ավելի լավի հետ մի քանի օր աչքին երևա տես ոնցա օգնում, հատկապես որ ուրիշ մարդ էտ աղջկա մոտ դեռ չկա;)

Կարողա անունդ Վահագա՞ քո նման մտածող մի ընկեր ունեմ իրա անունը Վահագա, ինքնելա կարծում որ աշջիկները անֆայմ արարածներ են. Քեզ թվումա Ջուլիետան չի ջոգելու որ դա թատրոնա՞

Ameli
07.05.2011, 00:57
քեզ էտ տենց թվումա, դու կարողա հիմա ուրիշ ձև մտածես, բայց իրականում լրիվ ուրշ կերպ քեզ պահես նման իրավիճակում, էտ ամենը քո մոտ ենթագիտակցաբարա լինում

Գուցե, դե երևի մեջիցս ինձ կուտեի, բայց հաստատ էլ հետը չէի ուզենա որևէ առնչություն ունենալ, իսկ դա նրա գործը էլ ավելի կբարդացներ, ես չէ, բայց էդ աղջիկը կամ ուրիշ մեկը հետո անընդհատ երեսով կտա

Ameli
07.05.2011, 01:02
Հա դե լավ վերջապես քարե դարում չենք, ինչ վատ բան կա դրա մեջ որ՞

:esim, չէ բայց դե ամեն իչն պետք է իր կարգով լինի /դե ես ավանդապաշտ ու քրիստոնյա եմ/

Նարե91
07.05.2011, 01:06
Շատ ճիշտ եք մտածում, ինչքան էլ որ ժամանակները փոխվեն, միևնույնն է, կան ավանդույթներ, ադաթներ, որ պիտի պահպանվեն, ու չեմ կարծում, որ դրանք պահպանելու դեպքում այդ մարդը հետամնաց կհամարվի

h_jak
07.05.2011, 01:07
Մի հատ հրաշք միտք ծնվեց. Ուրեմն նայի, իրա ընգերուհիներից մեկին , ում հետ ամենամոտն ես, ասում էս, համոզում էս ,որ Ջուլիետայի համար ամենալավ տարբերակը դու էս, ամենաապահովը,......, ոբշմ լիքը ստեր էս խոսում :) ու նենց էս անում որ ինքը պատմի թե ինչնա պատճառը. Որ ասի պատճառ չկա, էսկոմ- էնկոմ, չհավատաս էտի կուտա. դու քոնը էնքան ասա մինչև ասի, պատճառ պարտադիր կա ու դա քո իմացածը չի. Էդքանը իմացի հետո կտենանք ինչ կարելիա անել.

Հ.Գ. Տանջանքների չենթարկես Ջուլիետայի ընկերուհուն, վաղը մյուսօր ձերտունա գնալու գա.

h_jak
07.05.2011, 01:08
:esim, չէ բայց դե ամեն իչն պետք է իր կարգով լինի /դե ես ավանդապաշտ ու քրիստոնյա եմ/

Էէէէէէէէէէէէէէէէէէհ, կարգը որնա, որտեղա գրած ու ովա գրել՞

h_jak
07.05.2011, 01:11
Շատ ճիշտ եք մտածում, ինչքան էլ որ ժամանակները փոխվեն, միևնույնն է, կան ավանդույթներ, ադաթներ, որ պիտի պահպանվեն, ու չեմ կարծում, որ դրանք պահպանելու դեպքում այդ մարդը հետամնաց կհամարվի

Դե նայի, հին ժամանակներում հիվանդ մարդուն անհապաղ վառում էին, անկախ նրանից թե ինչովա հիվանդ, վախենալով համաճարակից, հիմա դա էլ պահենք՞
Ամեն ինչ, ինչը փոփոխվումա, փոխվումա դեպի լավը. Համարյա Դարվինի միտը ստացվեց. Էվոլյուցիա

Ameli
07.05.2011, 01:13

Ըհը :aha

Ու հետո՝ գուցե էդ աղջիկա մեջ իրոք զգացմունք չի մնացել , էդ դեպքում նման "փորձերը" նրա համար վիրավորական կլինեն:fool

Նարե91
07.05.2011, 01:18

Չէ ախր Դուք շատ կոպիտ համեմատություն եք է անում, խոսքս են մեր հին ադաթների մասինա, որ դարերով պահպանվել են ու դեռ էլի երկար կպահպանվեն իհարկե հայկական նորմալ ավանդական ընտանիքներում միայն ու հենց մենակ դա էլ հպարտանալու առիթա տալիս, որ ես հայ եմ, քիչ բան չի

Տղաներին կարելիա աղջիկներին չի կարելի՞ հետո էլ կասեք տղամարդիք կնոջը ցած են դասում. Դուք ինքներտ եք ձեզ ցածր դասում.

Նարե91
07.05.2011, 01:20

Իհարկե....... ոչ թե վիրավերական կլինեն, այլ պարզապես համոզված եմ, որ եդ աղջիկը մեծ հիասթափություն կապրի:(

Ameli
07.05.2011, 01:20
Էէէէէէէէէէէէէէէէէէհ, կարգը որնա, որտեղա գրած ու ովա գրել՞

Ես եմ գրել, իմ մոտ :beee , հա բա ի՞նչ, ինչ անկարգապահ երեխեք դուս եկաք:sad:
Կատակը մի կողմ, բայց էդ իմ կարծիքն է ու վերջ

h_jak
07.05.2011, 01:22
Չէ ախր Դուք շատ կոպիտ համեմատություն եք է անում, խոսքս են մեր հին ադաթների մասինա, որ դարերով պահպանվել են ու դեռ էլի երկար կպահպանվեն իհարկե հայկական նորմալ ավանդական ընտանիքներում միայն ու հենց մենակ դա էլ հպարտանալու առիթա տալիս, որ ես հայ եմ, քիչ բան չի

Բա ինչի գլխաշորով ու մինչև գետնին հասնող յուպկայով չեք՞ ինչի գլխիկոր չեք քայլում որ տղամարդկանց երեսին չնայեք. ուտենց լիքը ավանդույթներ որը չեք պահում, իսկ դա պահում եք. չեմ հասկանում ու գնում եմ քնեմ. Կին 1, տղամարդը 1, կին գումածա տղամարդ 2

Նարե91
07.05.2011, 01:22
Ես եմ գրել, իմ մոտ :beee , հա բա ի՞նչ, ինչ անկարգապահ երեխեք դուս եկաք:sad:
Կատակը մի կողմ, բայց էդ իմ կարծիքն է ու վերջ

Ապրես, ա դե մեր հայ ավանդապաշտ ախջիկները ուրիշ են էլի:hands

Նարե91
07.05.2011, 01:26
Բա ինչի գլխաշորով ու մինչև գետնին հասնող յուպկայով չեք՞ ինչի գլխիկոր չեք քայլում որ տղամարդկանց երեսին չնայեք. ուտենց լիքը ավանդույթներ որը չեք պահում, իսկ դա պահում եք. չեմ հասկանում ու գնում եմ քնեմ. Կին 1, տղամարդը 1, կին գումածա տղամարդ 2

:think էտ թվարկախներդ ժամանակի ընթացքում կորել են, բայց էլի եմ կրկնում, կան բաներ, որ ինչ էլ որ լինի, նույնիսկ ժամանակը չի ավերի դրանց, իսկ եթե ավերեց, ուրեմն ետ աշխարհի վերջը կլինի... (((((((((((

Ameli
07.05.2011, 01:26
Տղաներին կարելիա աղջիկներին չի կարելի՞ հետո էլ կասեք տղամարդիք կնոջը ցած են դասում. Դուք ինքներտ եք ձեզ ցածր դասում.

Էլ մի սկսիր լոլո կարդալ :scen թե չէ այ էսպես նայում եմ :o :blin ու փորձում եմ դուրս գալ ասածիդ ազդեցության տակից

Ameli
07.05.2011, 01:32
Հա լավ է երեխեք, ոնց որ շեղվեցինք, էն տղուն օգնել ա պետք: Ռոմեո ջան /եթե թույլ կտաս էդպես դիմել/ արի դու վաղը թարմ նորություններ բեր, հարցուփորձ արա ընկերուհիներից, ոնց որ մեր տղաներն էին խորհուրդ տալիս, ու հետո տեսնենք ինչ կարանք ասենք քեզ օգնելու համար, լա՞վ :ok

erexa
07.05.2011, 02:23
Արդեն 2.5տարի ա մի աղջկա հետ ընկերություն եմ անում: Ու հանկարծ ես վերջերս իրա մեջ անհայտացավ զգացմունքները իմ նկատմամբ: Պատճառաբանում ա որ արդեն հոգնել ա կռիվներից: Հնարավոր ա նորից զգացմունքները արթնացնել? Ու եթե հնարավորա, ոնց?:(

Անպայման իմացեք պատճառը, որպեսզի ձեր մեջ ոչինչ մութ չմնա, իմացեք թե ի՞նչ պատճառով են նրա զգացմունքները անհետացել: Մի գուցե նա ձեզանից հիասթափվել է, կամ վիրավորվել, հաճախ եք վիճել՞ կամ էլ դուք պարզապես իրար համապատասխան չեք, դուք էնպիսի տարիքում եք գտնվում, որ դեռ կայացած չեք: Շատ հնարավոր է, որ դուք ոչ էլ իրար սիրել եք, պարզապես սիրահարված եք եղել և հիմա այդ աղջիկը հասկացել է, որ էլ ձեզ իսկապես չի սիրում և այս ամենը իհարկե ցավալի է ձեզ համար, բայց քանի որ ես չգիտեմ թե ինչ պատճառով են նրա զգացմունքները անհետացել ոչ մի հստակ խորհուրդ չեմ կարող տալ: :(

h_jak
07.05.2011, 09:05
Ռոմեո մի բան հիշեցի, պատմեմ լսի, կարողա օգնի. Մի ընկերուհի ունեի դպրոցական ժամանակ, 9-րդ դասարան էի որ սկսեցինք ընկերություն անել, հետո ընդունվեցինք ինսիտուտ, էլի ընկերություն էինք անում, մի օր էլ եկավ ասումա "կներես բայց ես քեզ էլ չեմ սիրում ", դե ես սկսեցի քո նման իրեն հետ բերելու փորձեր անել, նույնիսկ գնացի իրա մամաի հետ խոսեցի, ասեց "ես չեմ խառնվել ու չեմ էլ խառնվի". հետո, 4 տարի հետո օդնոկլասնիկով գրեց "ոնց ես՞ ինչ կա....." Ես խնդրեցի նրան ասել մեր բաժանման իրական պատճառը ու շատ դժվարությամբ պարզեցի որ իրա մաման՝ որը չէր խառնվել, նրան ստիպել էր ինձնից հեռու մնալ. Ես էլ ասեցի որ մամատ ասելա "ես չեմ խառնվել ու չեմ էլ խառնվի". Կարծում եմ սխալ արեցի որ կռվցրեցի.

Հ.Գ. Խելացի մարդը սովորումա ուրիշի սխալների վրա.

Ameli
07.05.2011, 09:14

Գրածիցդ փշաքաղվեցի, լուրջ եմ ասում

h_jak
07.05.2011, 09:23
Գրածիցդ փշաքաղվեցի, լուրջ եմ ասում

Ես դա գրել եմ որ Ռոմեոն փշաքաղվի ու նրա մոտ մտքեր առաջանան.

Ameli
07.05.2011, 09:28
Ես դա գրել եմ որ Ռոմեոն փշաքաղվի ու նրա մոտ մտքեր առաջանան.

:B :lol :good

Հա դե ինչ անեմ, ստի կողքով անտարբեր չեմ կարողանում անցնել :noti

h_jak
07.05.2011, 09:33
:B :lol :good

Հա դե ինչ անեմ, ստի կողքով անտարբեր չեմ կարողանում անցնել :noti

Այ դա պետք չէր ասել. Ինչ որ գրել եմ լրիվ ճշմարտություն է ու իմ կյանքի անբաժան մասը.

Ameli
07.05.2011, 09:41
:o Հ_ջա՞կ , ի՞նչ է մտածեցիր, թե ես կարծում եմ դու սու՞տ ես գրել, ես մայրիկի ստելը նկատի ունեի

h_jak
07.05.2011, 09:47
:o Հ_ջա՞կ , ի՞նչ է մտածեցիր, թե ես կարծում եմ դու սու՞տ ես գրել, ես մայրիկի ստելը նկատի ունեի

Նախ Հ-ժակ, երկրորդը երևի սխալ հասկացա.

Ameli
07.05.2011, 09:51
Նախ Հ-ժակ, երկրորդը երևի սխալ հասկացա.

Վայ, կներես :sorry :oy, հետո մտքովս անցավ, որ կարող է Ժակ լինի

Նարե91
07.05.2011, 12:27
Ռոմեո մի բան հիշեցի, պատմեմ լսի, կարողա օգնի. Մի ընկերուհի ունեի դպրոցական ժամանակ, 9-րդ դասարան էի որ սկսեցինք ընկերություն անել, հետո ընդունվեցինք ինսիտուտ, էլի ընկերություն էինք անում, մի օր էլ եկավ ասումա "կներես բայց ես քեզ էլ չեմ սիրում ", դե ես սկսեցի քո նման իրեն հետ բերելու փորձեր անել, նույնիսկ գնացի իրա մամաի հետ խոսեցի, ասեց "ես չեմ խառնվել ու չեմ էլ խառնվի". հետո, 4 տարի հետո օդնոկլասնիկով գրեց "ոնց ես՞ ինչ կա....." Ես խնդրեցի նրան ասել մեր բաժանման իրական պատճառը ու շատ դժվարությամբ պարզեցի որ իրա մաման՝ որը չէր խառնվել, նրան ստիպել էր ինձնից հեռու մնալ. Ես էլ ասեցի որ մամատ ասելա "ես չեմ խառնվել ու չեմ էլ խառնվի". Կարծում եմ սխալ արեցի որ կռվցրեցի.

Հ.Գ. Խելացի մարդը սովորումա ուրիշի սխալների վրա.
Իսկ Ձեր հարաբերությունները մինչև հիմա շարունակվում են? Ուղղակի ինձ հետաքրքիր էր, թե մոր արգելքը զորեղ գտնվեց, թե Ձեր սերը?

h_jak
07.05.2011, 12:49
Իսկ Ձեր հարաբերությունները մինչև հիմա շարունակվում են? Ուղղակի ինձ հետաքրքիր էր, թե մոր արգելքը զորեղ գտնվեց, թե Ձեր սերը?

Գրածիցս պիտի հասկանայիր որ այդպես էլ վերջացավ, քանի որ նա ասում էր որ էլ չի սիրում ինձ, ես էլ իրական պատճառը չիմացա ու բան չէի կարա անեի. Բայց նա իր հետքը թողելա իմ մեջ, ինչպես որ իմ մյուս ընկերուհիները. Բայց ես միևնույն է իմ կնոջը ամենա շատն եմ սիրում նրանցից՞.

Ոնց որ շեղվանք թեմայից.

Ameli
07.05.2011, 13:00
Ոնց որ շեղվանք թեմայից.

Հա դե Ռոմեոն չի եկել, մի նորություն չգիտենք, դրա համար էլ շեղվում ենք: Սենց էլ բան կլինի նիգյարան մնացինք

h_jak
07.05.2011, 13:05
Հա դե Ռոմեոն չի եկել, մի նորություն չգիտենք, դրա համար էլ շեղվում ենք: Սենց էլ բան կլինի նիգյարան մնացինք

Հա էլի շեղվենք, բայց նենց տեղ որ մոդերատորը չխոսա վրաներս

Ameli
07.05.2011, 13:13
Հա էլի շեղվենք, բայց նենց տեղ որ մոդերատորը չխոսա վրաներս

Չէ-չէ, շեղվել պետք չէ, կսպասենք նրան, հուսանք նորություններով կգա

precario
07.05.2011, 22:18
Կներեք, որ ուշ եմ վերադարձել: Բարի երեկո: Հենց տենց էլ արել եմ, իրա մոտ ընկերուհուն ուղարկել եմ լրտեսության: Էսոր կամ վաղը իմանալու եմ պատասխանը:

Lord
07.05.2011, 23:37
Կներեք, որ ուշ եմ վերադարձել: Բարի երեկո: Հենց տենց էլ արել եմ, իրա մոտ ընկերուհուն ուղարկել եմ լրտեսության: Էսոր կամ վաղը իմանալու եմ պատասխանը:

իրա ընկերուհու հետ ինչքան էլ մոտիկ լինես միշտ հիշի էտ իրա ընկերուհինա, միշտ հիշի քեզ ինչքան էլ խորհուրդ տան, ինչքան էլ ասեն ինչ անես ոնց անես, էս տաղ քեզ չի օգնելու, իմացի դու ինքտ պիտի գործես, ըստ դրության, մի սլիր ոչմեկին արա ընենց ոնցոր ճիշտ էս գտնում, կյանքը շատ նման է մաթեմատիկային, երևի աստված մաթեմատիկոս է, ցանկացած խնդիր իր լուծումը ունի, բայց քո խնդիրների լուծումը դու պիտի գտնես, եթե փորձես ուրիշի լուծումով քո խնդիրը լուծես քննությունը չես հանձնի

Gayl
08.05.2011, 21:06
Արդեն 2.5տարի ա մի աղջկա հետ ընկերություն եմ անում: Ու հանկարծ ես վերջերս իրա մեջ անհայտացավ զգացմունքները իմ նկատմամբ: Պատճառաբանում ա որ արդեն հոգնել ա կռիվներից: Հնարավոր ա նորից զգացմունքները արթնացնել? Ու եթե հնարավորա, ոնց?:(

Ուրիշին ա սիրում ;)

Gayl
08.05.2011, 21:09
իրա ընկերուհու հետ ինչքան էլ մոտիկ լինես միշտ հիշի էտ իրա ընկերուհինա, միշտ հիշի քեզ ինչքան էլ խորհուրդ տան, ինչքան էլ ասեն ինչ անես ոնց անես, էս տաղ քեզ չի օգնելու, իմացի դու ինքտ պիտի գործես, ըստ դրության, մի սլիր ոչմեկին արա ընենց ոնցոր ճիշտ էս գտնում, կյանքը շատ նման է մաթեմատիկային, երևի աստված մաթեմատիկոս է, ցանկացած խնդիր իր լուծումը ունի, բայց քո խնդիրների լուծումը դու պիտի գտնես, եթե փորձես ուրիշի լուծումով քո խնդիրը լուծես քննությունը չես հանձնի

Տիկ լուրջ ես ասու՞մ :))

ՆանՍ
08.08.2011, 10:31
Հետաքրքիր է, "կինոյի" վերջն ի՞նչ եղավ. վերածնվե՞ց արդյոք Մարիայի սերը:love Խոսե Լուիսի նկատմամբ...:think