PDA

Դիտել ողջ տարբերակը : Չեմպիոնների Լիգա 2010/2011

Էջեր : [1] 2 3

Yellow Raven
26.08.2010, 21:23
Հենց նոր տեղի ունեցավ խմբային փուլի վիճակահանությունը:Եվ այսպես`

A խումբ

Ինտեր
Վալենսիա
Տոտենհեմ
Տվենտե

B խումբ

Լիոն
Բենֆիկա
Շալկե 04
Հապեոլ Թ-Ա

C խումբ

Մանչեսթեր Յունայթեդ
Վերդեր
Գլազգո Ռեյնջերս
Բուրսասպոր

D խումբ

Բարսելոնա
Պանատինաիկոս
Կոպնեհագեն
Ռուբին

E խումբ

Բավարիա
Ռոմա
Բազել
Կլուժ

F խումբ

Չելսի
Մարսել
Սպարտակ Մ
Ժիլինա

E խումբ

Միլան
Ռեալ Մ
Այաքս
Օսեր

H խումբ

Արսենալ
Շախտյոր
Բրագա
Պարտիզան

Tyler
27.08.2010, 08:35
Բարսային իհարկե ամենահեշտ խումբը ընկավ :angry

Ապե Ջան
27.08.2010, 09:30
D խումբ

Բարսելոնա
Պանատինաիկոս
Կոպնեհագեն
Ռուբին

Հա բա ոնց, բա Բարսան առանց Ռուբի՞ն :D

GevSky
30.08.2010, 18:46
Բարսային իհարկե ամենահեշտ խումբը ընկավ :angry

թե չե որ ամենադժվար խումբը ընկնի ի՞նչ... դուրսա թռնելու՞:D

Սերխիո
31.08.2010, 01:46
թե չե որ ամենադժվար խումբը ընկնի ի՞նչ... դուրսա թռնելու՞:D

խցանի պես...

Sagittarius
31.08.2010, 02:14
Ռեալի բախտը բերեց, գոնե Օսեր կա, ՈՒԵՖԱյի Լիգայի հույսը կորած չի:))

Սերխիո
31.08.2010, 02:21
իսկ Եվրոպայի գավաթում, Լիվերպուլի բախտի չի բերի,եթե ընդեղ հանդիպեն;)

GevSky
31.08.2010, 10:19
խցանի պես...

Քանի՞ անգամ էս տենց բանի ականատես եղել:)

Taurus
31.08.2010, 12:44
Քանի՞ անգամ էս տենց բանի ականատես եղել:)
Նախ բարև ձեզ, Գեվ ջան հեսա Պետրոսը հերթական անգամ կսկսի փորփրել ֆուտբոլի պատմությունը, մի օրինակ կգտնի, կասի. հեսա տեսաք?

Yellow Raven
01.09.2010, 14:21
Նախ բարև ձեզ, Գեվ ջան հեսա Պետրոսը հերթական անգամ կսկսի փորփրել ֆուտբոլի պատմությունը, մի օրինակ կգտնի, կասի. հեսա տեսաք?

Դե հա, բնականաբար կան տենց դեպքեր, ես հիշում եմ մի անգամ Լիդսն ու Միլանն անցան կարծեմ Բարսելոնայի խմբից(հենց էդ առաջնությունում էլ Միլան-Բարսելոնա 3-3 խաղն էր, որում Ռիվալդոն հեթ-թրիք արեց):
Բայց դե դրանք մոտ 10 տարի առաջվա դեպքեր են, այնպես, որ չարժի դրանցից կառչել:)

Yeti
02.09.2010, 22:43
Լիգան Չելսինա տանելու, ժամանակն եկելա:)

romanista
02.09.2010, 22:50
Ռոման ա տանելու, ժամանակը էկել ա ու էն էլ ոնց:)

Yeti
02.09.2010, 22:54
Չեեեեեեեեեեեեեեեե, Ռոմաի ժամանակը կգա, երբ ժմոտ Ռոզելլան ակումբը մի շեյխի վաճառի :) Համ ել Ռոման շանսը 2001ին բաց թողեց չեմպիոնական կազմով :(

romanista
02.09.2010, 22:59
ի՞նչ շեյխ, այ ցավդ տանեմ, ուզում ե՞ս Ռոման էլ դառնա Չելսիի ու Ման Սիթիի պես զիբիլ)) պարտքերը եթե մարի, ես Ռոզելլային դեմ չեմ, Ռոման դոն Ֆրանկոյի 4-րդ երեխու պես բան ա եղել, Ռոզելլայի համար շատ հարազատ ա, իրանից լավ թիմը ոչ մեկ չի նայի, ու մնացածի սիրտն էլ չի ցավա) ինչ վերաբերում ա ՉԼ-ին, հենց երեկ Ռոման պայմանագիր կնքեց Մարկո Բորիելլոյի հետ, թիմում կա արդեն պաշտոնապես նաև Բուրդիսսոն, կա իմ կողմից ատելի, բայց դե արդեն Ռոմայի խաղացող Ադրիանոն, ու + հին գայլերը)) ճիշտ աշխատաքնի դեպքում կարելի ա վերցնել լիգան, մենակ էդ դեպքում պետք ա Սերիա Ա-ի վրա խաչ քաշել ու կենտրոնանալ ՉԼ-ի վրա

Yeti
02.09.2010, 23:18
Հա, ախպերս սիրում են, բայց շատ են ապսոսում թմի մեջ ներդնեն: իսկ բորիելոն ոնց կար, պերսպեկտիվ խաղացողների շարքում, տենց ել մնումա, ալկագոլիկնել տրավմայա կպցրել մոտ 2 ամիս կարաղա խաղից դուրս մնա

GevSky
05.09.2010, 21:46
Դե հա, բնականաբար կան տենց դեպքեր, ես հիշում եմ մի անգամ Լիդսն ու Միլանն անցան կարծեմ Բարսելոնայի խմբից(հենց էդ առաջնությունում էլ Միլան-Բարսելոնա 3-3 խաղն էր, որում Ռիվալդոն հեթ-թրիք արեց):
Բայց դե դրանք մոտ 10 տարի առաջվա դեպքեր են, այնպես, որ չարժի դրանցից կառչել:)

Եթե 3-3 -ով խմբից դուրս մնալը դա կոչվում է խցանի պես դուրս թռնել ուրեմն Ռեալը էս 2-3 տարիա տիեզերական 2-րդ արագությամբա դուրս թռնում, հուսեվ եմ այս տարի բանը լույսի արագության չի հասնի Ռեալի համար թե թռնելու արագության պրոգրեսի մեջա:D

Ապե Ջան
03.11.2010, 11:20
Երեկ տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի այս շաբաթվա ութ հանդիպումները: ;)

Եվ այսպես, Ա խմբում Տոտենհեմը հանդիպեց Ինտերի Միլանին, որում 3 գնդակի հեղինակ դարձան Տոտոնհեմի ֆուտբոլիստները, իսկ Ինտերը կարողացավ ընդամենը մեկը խփել:

Տոտենհեմ - Ինտեր Միլան 3:1

Ա խմբի երկրորդ հանդիպումանը իրար հետ մրցեցին Գերմանական Վերդերի Բրեմենն էր, ով մրցում էր՝ Տվենտեի հետ: Հանդիպումը ավարտվեց Տվենտեի հաղթանակով, ովքեր դարձան 2 գոլի հեղինակ:

Վերդեր Բրեմեն - Տվենտե 0:2

Բ խմբի հանդիպումները հետևյալն են՝ Բենֆիկա - Լիոն, որտեղ գրանցվեվ խոշոր՝ 4:3 հաշվիվ: Հաոպել Տել Ավիվն` Շալկեի հետ իր հանդիպումն ավարտվեց ոչ ոքի 0:0 հաշվով:

Բենֆիկա - Լիոն 4:3
Հաոպել Տել Ավիվ - Շալկե 0:0

Ց խմբում Մանչեսթեր Յունայթեդը իր հաղթանակն տարավ Բուրսապորի նկատմամբ 0:3 հաշվով: Իսկ խմբի երկրորդ հանդիպումը՝ Վալենսիա - Ռենջերսը, ավարտվեց Իսպանացիների արժանի հաղթանակով 3:0 հաշվով:

Բուրսապոր - Մանչեսթեր Յունայթեդը 0:3
Վալենսիա - Ռենջերս 3:0

Դ խմբում ռուսական Ռուբինի մրցակիցն էր՝ Պանատինակոսը, որում գրանցվեց ոչ ոքի 0:0 հաշիվը:
Իսկ խմբի երկրորդ խաղը դա Կոպենհագեն - Բարսելոնան էր, որը ևս ավարտվեց ոչ ոքի 1:1 հաշվով:

Ռուբին - Պանատինակոս 0:0
Կոպենհագեն - Բարսելոնա 1:1

Սա էլ այս շաբաթվա խաղերի արդունքները: :)

romanista
04.11.2010, 11:53
Ռեյնջերսն ու Վերդերը հեչ արժանի չէին պարտությունների) բայց իմ համար կարևորը էն ա, որ Ռոման հաղթեց Բազելին ու վրեժ լուծեց նրանից անցած տուրում Հռոմում պարտության համար:) Լավ ա, սենց գնա, նորմալ ա)

Հ.Գ) Ջան, Տոտենհեմ ջան, ոնց ուրախացրիր))

Ապե Ջան
25.11.2010, 00:40
Վալենսիա - Բուրսասպոր 4:0 առաջին խաղակեսից հետո: :love

Հ.Գ սըպանու՜մ :)
Դէ իսպանացիք ուրիշ են էլի

romanista
04.12.2010, 19:57
Ռոմայի գործած սխրանքի մասին Բավարիայի հետ խաղում, իհարկե ստեղ ոչ ոք ոչ մի բան չի ասում)) բա ո՜նց))))) բայց լավ խաղ էր հա, երկու խաղակեսում էլ ինֆարկտ էր խփում ինձ, առաջինում վշտից, երկրորդում ուրախությունից :))

Armen.181
04.12.2010, 20:12

տուրի լավայգուն խաղն էր ,հալալ ա

Ապե Ջան
04.12.2010, 21:48
Ռոմայի գործած սխրանքի մասին Բավարիայի հետ խաղում, իհարկե ստեղ ոչ ոք ոչ մի բան չի ասում)) բա ո՜նց))))) բայց լավ խաղ էր հա, երկու խաղակեսում էլ ինֆարկտ էր խփում ինձ, առաջինում վշտից, երկրորդում ուրախությունից :))

Իսկ ու՞ր է վիդեոն ;)

Moonwalker
05.12.2010, 15:32
Իսկ ու՞ր է վիդեոն ;)

Խնդրեմ, իրոք բավականություն պատճառող խաղ էր: Հարգեցի Տոտտիին:love

http://www.youtube.com/watch?v=7073ard1IRI

http://www.youtube.com/watch?v=1bCld2H-jpw

romanista
06.12.2010, 09:52
Ահա խաղի ամբողջական վիդեոտեսությունը՝

http://www.youtube.com/watch?v=teRW2OWKDuU

Moonwalker, հատուկ շնորհակալություն տիֆոզիների վիդեոյի համար;)

Gayl
09.12.2010, 01:46
Բավարիա-Բազել 3-0
Կլուժ-Ռոմա 1-1 (չէի սպասում)
Մարսել-Չելսի 1-0 (արդեն չեմ էլ հիշում Չելսին վերջին անգամ երբ ա վայելել հաղթանակի բերկրանքը)
Ռեալ Մադրիդ - Օսեր 4-0
Միլան - Այաքս 0-2
Արսենալ - Պարտիզան 3-1
Շախտյոր - Սպորտինգ 2-0

Ապե Ջան
09.12.2010, 03:39
Իտալական Միլանը ու իր հզոր խաղացողները որքանել որ ցանկացան երկրորդ խաղակեսում, չկարողացան գոնե մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Միլանը խաղը դիտելիս ահավոր զզվանք էի զգում: Խաղը շատ անհետաքրքիր ստացվեց Միլանը բազմահազար երկրպագուներին, իսկ Այաքսի սակավ երկրպագուները հաճույք ստացան ֆուտբոլիսների ցույց տված խաղից, նրանք պայքարի մեջ էին ամեն պահին, ամեն վայրկյան ու խփեցին երկու գնդակից, որից մեկը հեռվից ու շատ գեղեցիկ:

Ի դտպ շատ լավ հասկանում որ նրան հաղթանակը այդքան էլ հարկավոր չէր, բայց գոնե հենց իր իսկ դաշտում այդպիսի պարտություն չկրեր Այաքսից:

գոլերը: (http://www.totalsportsmadness.com/2010/12/06/ac-milan-vs-ajax-live-stream-highlights-8-december-2010/)

romanista
09.12.2010, 09:25
Կլուժ-Ռոմա 1-1 (չէի սպասում)

Ի՞նչ կար չսպասելու) Բավարիան ջախջախում էր Բազելին, դրա համար էլ Ռոման խաղավերջում տեմպը թուլացրեց ու գոլ կերավ: Եթթ Բավարիան Բազելի հետ այլ կերպ խաղար, Ռոման էլ հաստատ վերջին րոպեներին գոլ չեր ուտի)

Gayl
09.12.2010, 15:36

Ապեր Չելսին էլ արդեն հելած էր, բայց դա չի նշանակում, որ պետք է պարտվի, Ռեալը նույնպես հաջորդ փուլում էր, բայց մրցակցին ջախջախեց: Ուրեմն գրանտ ակումբ կոչվածը պետք է խաղա միշտ և ցանկացած խաղի, պետք է հարգի սեփական երկրպագուին և միշտ հաճույք պատճառի ֆուտբոլասերներին:

romanista
09.12.2010, 16:07
Gayl ջան, բայց Ռոման արեց էն, ինչ իրան պետք էր, էլ խ՞ի իրան ճղի, եթե խաղի ընթացքում իմանում են, որ զուգահեռ խաղում Բավարիան Բազելին ջարդում ա)) այ Բավարիայի հետ խաղում միայն հաղթանակ էր պետք, 2:0 կրվում էին սկզբում, բայց հետո տեսար ինչ արեցին)) երեկ մեջտեղից ճղվել Ռոմային պետք չէր, ոչ-ոքին լրիվ բավարար էր) ուղղակի մենակ զայրանում եմ էլի վերջին րոպեներին գոլ բաց թողելու վրա:angry

Հ.Գ. Ռոմային մի համեմատի Չելսիի ու Ռեալի պես ոչուփուչ զիբիլների հետ:)

Gayl
09.12.2010, 16:11
Հ.Գ. Ռոմային մի համեմատի Չելսիի ու Ռեալի պես ոչուփուչ զիբիլների հետ:)

Հը՞ :o
Իհարկե իտալիայի առաջնությունում միշտ նախապատվությունը տվել եմ Ռոմային և հետո Միլանին, բայց ինչպես կարելի է Չելսիին և Ռեալին ոչուփուչ անվանել, գոնե Չելսիի անվան հետ չի կարելի խաղալ, ի տարբերություն Ռոմայի այդ երկու գրանտ ակումբները դեռ ծնկի չեն եկել;)

romanista
09.12.2010, 16:24

Գայլ ջան, ռոման ե՞րբ ա ծնկի եկել)) քո կարծիքով ես պետք ա գովեստի խոսքեր շռայլեմ "Աբրամովիչի փողի պարկի" և "մադրիդյան փողի պարկի" վրա, որոնք նաև շատ լավ հարաբերությունների մեջ են Լացիոյի հ՞ետ... երբեք: Ես ֆուտբոլում սիրում եմ խաղալով խաղ կառուցելը, ոչ թե փողերով ու արտոնություններով: Այնպես որ Ռեալին ու Չելսիին մեռնեմ էլ, չեմ հարգի, ու նրանց պես շատ արհեստական թիմերի ևս: Իսկ Ռոման էլ երբեք էլ ծնկի չի իջել, ես չհասկացա թե դու ի՞նչը նկատի ունեյիր:

Gayl
09.12.2010, 16:36

Դե Չելսին էտքան էլ հարուստ ակումբ չի:) բայց տասնյակի մեջ մտնում ու եթե չեմ սխալվում Ռոման նույնպես:
Ծնկի գալ ասելով նկատի ունեմ, որ այսօրվա Ռոման շաաաաատ թույլ ա, ընդհանրապես այս տարվա Իտալիայում ֆուտբոլը մահացել է, չկա այնպիսի թիմ, որը կարող է ՉԼ ի տիտղոսի համար իրական պայքար մղել: Չի կարելի մի քանի տարվա Ռոման համեմատել հիմիկվա Ռոմայի հետ, նա այսօր դասվում է գրանտից մեկ աստիճան ցածր ակումբների շարքին, ապեր մի մտածի որ այս խոսքերը գրելիս հաճույք եմ ստանում կամ քո հետ պրինցիպ եմ ընկել ուղղակի ինչ տեսնում եմ դա էլ գրում եմ:

romanista
09.12.2010, 16:40

Ապեր, ես ռոմանիստա եմ, բայց ինքս Ռոման երբեք գրանդ ակումբ չեմ համարել Իտալիայից դուրս, դա ա ճիշտը, նենց որ նեղանալու բան չկա) բայց որ ուզում ես իմանաս, Չելսին Ռոմայից ավելի վատ, եթե կարելի ա ասել, պատմություն ունի) եթե հրեան չգար, չգիտեմ, երբ Չելսին կկարողանար իր երկրորդ չեմպիոնությունը նվաճեր)
մի խոսքով, հասկացանք իրար;)

Gayl
09.12.2010, 16:44
Ապեր, ես ռոմանիստա եմ, բայց ինքս Ռոման երբեք գրանդ ակումբ չեմ համարել Իտալիայից դուրս, դա ա ճիշտը, նենց որ նեղանալու բան չկա) բայց որ ուզում ես իմանաս, Չելսին Ռոմայից ավելի վատ, եթե կարելի ա ասել, պատմություն ունի) եթե հրենա չգար, չգիտեմ, երբ Չելսին կկարողանար իր երկրորդ չեմպիոնությունը նվաճեր)
մի խոսքով, հասկացանք իրար;)
Չելսին պատմություն չի ունեցել նոր ա իրա համար պատմություն գրում:)

Սերխիո
09.12.2010, 19:35
Ապեր, ես ռոմանիստա եմ, բայց ինքս Ռոման երբեք գրանդ ակումբ չեմ համարել Իտալիայից դուրս, դա ա ճիշտը, նենց որ նեղանալու բան չկա) բայց որ ուզում ես իմանաս, Չելսին Ռոմայից ավելի վատ, եթե կարելի ա ասել, պատմություն ունի) եթե հրեան չգար, չգիտեմ, երբ Չելսին կկարողանար իր երկրորդ չեմպիոնությունը նվաճեր)
մի խոսքով, հասկացանք իրար;)
եթե Չելսին պատմություն չի ունեցել ,կամ եթե ունեցել ա կցկտուր, իսկ ոնց կարաս համեմատես ամենատիտղոսակիր, հարուստ պատոմություն , ավանդություն ունեցող թիմի հետ, ես հասկանում եմ , բացի մադրիդիստներից, բոլորն են ատում Ռեալին ու դա ունի իրա պատճառները...
մեկել ամոթ են հարուստ ավանդություն ունեցող թիմին, որ էսօր փող չունի ու կործանվումա, ետի պատիվ չի բերում...
եթե ուզւոմ ես համեմատենք Ռեալի սաներին ու Ռոմայի սաներին,տես ով ա ֆոըտբոլային աշխարհին հարստացրել աստղերով (սեփական կադրերի մասին ա խոսքը):
դ
բացի Տոտիից ով կա ուրիշ ? ,Դե Ռոսսի մեկել մի կերպ Ակվիլանի...

Gayl
09.12.2010, 19:52

Խի Տոտին քիչա՞ Սերխիո ջան, Դե Ռոսին էլ հոյակապ ֆուտբոլիստ ա, եթե չեմ սխալվում Ռեալը ուզում էր Դե Ռոսիին առներ:

Սերխիո
09.12.2010, 21:21
դե դրա համար եմ ասեմ, բացի Տոտիից,դե Ռոսին հիանալի ա, բայց ոչ գերաստղ, ու վերջ ,ետքանն են

Gayl
09.12.2010, 22:20
դե դրա համար եմ ասեմ, բացի Տոտիից,դե Ռոսին հիանալի ա, բայց ոչ գերաստղ, ու վերջ ,ետքանն են

Դե եթե Բարսային առանձնացնենք, հմարյա բոլոր թիմերում էլ 2-3 լավագույն սան կա ու վերջ:
Ապեր Ռոսսին ինչու՞ չի կարող գերաստղ համարվել, կարծում եմ հոյակապ ֆուտբոլիստ ա ու ցանկացած թիմում ինքն իրան կարող է գտնել:

Sagittarius
09.12.2010, 23:29
եթե Չելսին պատմություն չի ունեցել ,կամ եթե ունեցել ա կցկտուր, իսկ ոնց կարաս համեմատես ամենատիտղոսակիր, հարուստ պատոմություն , ավանդություն ունեցող թիմի հետ, ես հասկանում եմ , բացի մադրիդիստներից, բոլորն են ատում Ռեալին ու դա ունի իրա պատճառները...
մեկել ամոթ են հարուստ ավանդություն ունեցող թիմին, որ էսօր փող չունի ու կործանվումա, ետի պատիվ չի բերում...
եթե ուզւոմ ես համեմատենք Ռեալի սաներին ու Ռոմայի սաներին,տես ով ա ֆոըտբոլային աշխարհին հարստացրել աստղերով (սեփական կադրերի մասին ա խոսքը):
դ
բացի Տոտիից ով կա ուրիշ ? ,Դե Ռոսսի մեկել մի կերպ Ակվիլանի...

հահահա, բացեց:D
Ուրեմն Ռեալի թանգարանում մի հատ պատից հպարտորեն կախված տախտակ տեսա, որին «Ռեալի»՝ ոսկե գնդակի արժանացած խաղացողների անուններն էին, այդ ամբողջ ցուցակից երևի մի երկու երեք հոգին էին մրացանակը ստանու ողջ տարին անցկացրել Ռեալում, այսինքն՝ այն վաստակել ռեալում, մի խոսքով դուք ինձնից լավ կիմանաք :)

Ուստի եկեք սեփական սաների և «յուրացված» փառքի մասին չխոսանք

Sagittarius
09.12.2010, 23:33
դե դրա համար եմ ասեմ, բացի Տոտիից,դե Ռոսին հիանալի ա, բայց ոչ գերաստղ, ու վերջ ,ետքանն են

Վերջին տարիներին Ռեալը քանի գերաստղ ա տվել

բայց ոնց որ թեմայից արդեն շեղվում ենք:)

Gayl
09.12.2010, 23:34
Վերջին տարիներին Ռեալը քանի գերաստղ ա տվել

բայց ոնց որ թեմայից արդեն շեղվում ենք:)
Կասսիլաս, Ռաուլ:

romanista
09.12.2010, 23:35
եթե Չելսին պատմություն չի ունեցել ,կամ եթե ունեցել ա կցկտուր, իսկ ոնց կարաս համեմատես ամենատիտղոսակիր, հարուստ պատոմություն , ավանդություն ունեցող թիմի հետ, ես հասկանում եմ , բացի մադրիդիստներից, բոլորն են ատում Ռեալին ու դա ունի իրա պատճառները...
մեկել ամոթ են հարուստ ավանդություն ունեցող թիմին, որ էսօր փող չունի ու կործանվումա, ետի պատիվ չի բերում...
եթե ուզւոմ ես համեմատենք Ռեալի սաներին ու Ռոմայի սաներին,տես ով ա ֆոըտբոլային աշխարհին հարստացրել աստղերով (սեփական կադրերի մասին ա խոսքը):
դ
բացի Տոտիից ով կա ուրիշ ? ,Դե Ռոսսի մեկել մի կերպ Ակվիլանի...

Նախ, Ակվիլանին հիմա Յուվենտուսի քոթոթ ա, ու ես իրան "բարի ճանապարհ" եմ մաղթում: Երկրորդը՝ Ռոմայի ֆուտբոլային դպրոցը լավագույններից մեկն է իտալիայում, եթե ոչ լավագույնը: Երրորդը՝ ի՞նչ սեփական կադրեր աճեցնելու մասին ես խոսում, եթե սեփական խորհրդանիշին, համարելով արդեն չպետքական, հանում շպրտում եք ինչ-որ Շալկեներին... Չորորդը՝ Ռեալը, բացի ֆուտբոլիստներին փչացնելուց, ուրիշ ոչ մի բանի ունակ չի, գերաստղերին առնում, նստացնում ա պահեստայինների նստարանին ու սարքում ա իրանք իրանցից մանթո մնացած դեմքեր: Գյոզալ Կասսանոյին դուք չփչացրիք, որը որ չտեսի պես Ֆլորենտինո Պերեսի փողերով լցած գրպանների հետևից վազեց, ու հիմա Սամպդորիաներում մի կերպ ինքնահաստատվում ա...

Տեսանք էլի էն օրը ինչ ա ներկայացնում իրանից ձեր աղբը, Բարսան վրով քայլեց, հետ եկավ ու նորից մի հատ էլ վրով քայլեց, այ էդ ա թիմը, մի ամբողջ կատալոնական ազգի դեմքը, իսկ Ռեալը, Ռեալը ուղղակի հարուստների թիմ ա, որը փողերով ամեն ինչ էլ անում ա, բայց դե ֆուտբոլի գեղեցկությունը դրա մեջ չի:
Կարող ա Ռոման տենց աստղային կազմ չունի, ու փողերի մեջ չի լողում, բայց լավն էլ էդ ա, քանի որ գոնե դրանով իրա չուզողների մոտ առաջացնում ա մենակ չուզողություն, բայց ոչ զզվանք ու ատելություն, ինչպես Ռեալը: Ասել եմ ու կասեմ, Մադրիդում կա միայն մի Թիմ՝ Ատլետիկոն:

Լեո
09.12.2010, 23:39
Ասել ասել ա, ես էլ ասեմ: Կակայի նման թառլան ֆուտբոլիստին բերեցին դուխաթափ արեցին, ու էսօր ինչ-որ նորելուկ օզիլներ ու դիմարիաներ կարող են հավակնել Կակայի նման տղուն հիմնական կազմից դուրս թողնելուն :sad՝

Sagittarius
09.12.2010, 23:40
Կասսիլաս, Ռաուլ:

Եվ սրանով ամեն ինչ ասված է,

Իմիջայլոց գերաստղ տալ նկատի չունեի մենակ սաներին, այլև այն ֆուտբոլիստներին որոնք այդ թիմ են եկել և Գերաստղ դառել այդ թմում իրանց խաղի շնորհիվ

Gayl
09.12.2010, 23:47
Եվ սրանով ամեն ինչ ասված է,

Իմիջայլոց գերաստղ տալ նկատի չունեի մենակ սաներին, այլև այն ֆուտբոլիստներին որոնք այդ թիմ են եկել և Գերաստղ դառել այդ թմում իրանց խաղի շնորհիվ

Իսկ ի՞նչ է ասված:o

Կասսիլաս, Կառլոս, Զիդան, Ռոնալդո, Ֆիգու, Ռաուլ, Մորիենտես, Օուեն, Կակա, Կ. Ռոնալդու, Ռամոս, Պեպե ... և ավելի շատ քան ցանկացած այլ ակումբ, բոլորին է հայտնի, որ Ռեալը օգտագործում է պատրաստի աստղերին, օրինակ Այաքսը համարվում էր և կարելի է ասել հիմա էլ ինչ որ չափով այդպես է ֆուտբոլիստների դարբնոց, բա հետո՞...

Gayl
09.12.2010, 23:48
Ասել ասել ա, ես էլ ասեմ: Կակայի նման թառլան ֆուտբոլիստին բերեցին դուխաթափ արեցին, ու էսօր ինչ-որ նորելուկ օզիլներ ու դիմարիաներ կարող են հավակնել Կակայի նման տղուն հիմնական կազմից դուրս թողնելուն :sad՝

Ինադու Կակայի անունը տվեցիր, որ Ռեալին ինչ ասես ասե՞մ:D

Լեո
09.12.2010, 23:52
Ինադու Կակայի անունը տվեցիր, որ Ռեալին ինչ ասես ասե՞մ:D

Ի՞նչ պիտի ասես :8 Ինչ էլ ասես, նորություն չի լինի :lol

romanista
09.12.2010, 23:54
Ակումբում "Աղբանոց" կամ դրա նման թեմա չկ՞ա, առաջարկում եմ Ռեալի մասին այս իմաստալից:D զրույցը տեղափոխել այնտեղ:)

Sagittarius
10.12.2010, 00:13
Իսկ ի՞նչ է ասված:o

Կասսիլաս, Կառլոս, Զիդան, Ռոնալդո, Ֆիգու, Ռաուլ, Մորիենտես, Օուեն, Կակա, Կ. Ռոնալդու, Ռամոս, Պեպե ... և ավելի շատ քան ցանկացած այլ ակումբ, բոլորին է հայտնի, որ Ռեալը օգտագործում է պատրաստի աստղերին, օրինակ Այաքսը համարվում էր և կարելի է ասել հիմա էլ ինչ որ չափով այդպես է ֆուտբոլիստների դարբնոց, բա հետո՞...

:angry

Gayl
10.12.2010, 00:14
:angry

:oy Համաձայն եմ;)

Սերխիո
10.12.2010, 01:50
հահահա, բացեց:D
Ուրեմն Ռեալի թանգարանում մի հատ պատից հպարտորեն կախված տախտակ տեսա, որին «Ռեալի»՝ ոսկե գնդակի արժանացած խաղացողների անուններն էին, այդ ամբողջ ցուցակից երևի մի երկու երեք հոգին էին մրացանակը ստանու ողջ տարին անցկացրել Ռեալում, այսինքն՝ այն վաստակել ռեալում, մի խոսքով դուք ինձնից լավ կիմանաք :)

Ուստի եկեք սեփական սաների և «յուրացված» փառքի մասին չխոսանք
ես խոսում եմ գերաստղ սարքելու ,ոչ թե ոսկե գնդակի մասին, օրինակ,Կասիլյաս, Ռաուլը, Ռոբերտո Կառլոսը ,Հիերոն, Մորիենտեսը,Մակելելե,Իգուայինը,Ռամոսը, սրանք են ֆուտբոլիստներն են , որ չեն ստացել ոսկե գնդակ , բայց ետ չի նշանակում, որ իրանք գերաստղ չեն եղել իրանց ժամանակում, նրանք կամ ակումբի սան են , կամ <<ոչինչ>> լինելով եկել են ու իրանց մասին ասել Ռեալում , ու բերած օրինակները վերջին քսան տարվա մասին ա, դրանից առաջ` Հուգո Սանչես, Սամորանո, Բուտարգենիո, Կամաչո,Մանուլ Սանչիս...

romanista
10.12.2010, 01:59

Որ ես սկսեմ քսան տարի առաջվա Ռոմայի լեգենդներից խոսալ, արագ պատասխանի հատվածը տեղ չի անի, բայց էդ անունները քեզ ոչինչ չեն ասի, նույնը քո նշացները)) ակումբը գերաստղեր սարքելու համար ե՞ն սիրում մենակ))

Սերխիո
10.12.2010, 02:05
Նախ, Ակվիլանին հիմա Յուվենտուսի քոթոթ ա, ու ես իրան "բարի ճանապարհ" եմ մաղթում: Երկրորդը՝ Ռոմայի ֆուտբոլային դպրոցը լավագույններից մեկն է իտալիայում, եթե ոչ լավագույնը: Երրորդը՝ ի՞նչ սեփական կադրեր աճեցնելու մասին ես խոսում, եթե սեփական խորհրդանիշին, համարելով արդեն չպետքական, հանում շպրտում եք ինչ-որ Շալկեներին... Չորորդը՝ Ռեալը, բացի ֆուտբոլիստներին փչացնելուց, ուրիշ ոչ մի բանի ունակ չի, գերաստղերին առնում, նստացնում ա պահեստայինների նստարանին ու սարքում ա իրանք իրանցից մանթո մնացած դեմքեր: Գյոզալ Կասսանոյին դուք չփչացրիք, որը որ չտեսի պես Ֆլորենտինո Պերեսի փողերով լցած գրպանների հետևից վազեց, ու հիմա Սամպդորիաներում մի կերպ ինքնահաստատվում ա...

Տեսանք էլի էն օրը ինչ ա ներկայացնում իրանից ձեր աղբը, Բարսան վրով քայլեց, հետ եկավ ու նորից մի հատ էլ վրով քայլեց, այ էդ ա թիմը, մի ամբողջ կատալոնական ազգի դեմքը, իսկ Ռեալը, Ռեալը ուղղակի հարուստների թիմ ա, որը փողերով ամեն ինչ էլ անում ա, բայց դե ֆուտբոլի գեղեցկությունը դրա մեջ չի:
Կարող ա Ռոման տենց աստղային կազմ չունի, ու փողերի մեջ չի լողում, բայց լավն էլ էդ ա, քանի որ գոնե դրանով իրա չուզողների մոտ առաջացնում ա մենակ չուզողություն, բայց ոչ զզվանք ու ատելություն, ինչպես Ռեալը: Ասել եմ ու կասեմ, Մադրիդում կա միայն մի Թիմ՝ Ատլետիկոն:

Հիմա Ռաուլի մասին,Ռաուլին չեն շպրտել, երևի ետ դվիժենիներից ետքան խաբար չես,ինչքան ես, քանի որ ամեն օր ես եմ Ռեալի սայթը կարդում , իրան Ժոզեն առաջարկել ա մնա, բայց ոչ հիմնական հարձակվող, ինքն էլ որոշեց գնալ, իսկ Ռաուլին ինչքան էլ սիրեմ, մեկա ինքը էսօրվա Իգուայինի տեղը չի տա, հիմա անունի խաթեր ամեն խաղ պտի խաղացնեյին, ու հաստատ ինքը կարիերայի վերջում գալու Ռեալում աշխատի, էսի են դեպքը չի որ նեղացած մոմենտ կա...
Նույն հաջողությամբ ,ոչ մեկը չի ասւոմ , որ Բարսայի լեգենդ Գվարդիոլան դեգերեց տալական թիմերում , վերջում էլ կարծեմ գնաց գրդոնի Քաթար...

Իսկ են ,որ Ռոման փող չունի, մենակ մի ասա, որ <<լավն էլ ետ ա>> հաստատ ետ պակասի պատճառով ա, որ ծախեցին , կամ վտանգ կա,որ կծախեն իրանց աստղերի կամ կարողա դու չուզենայիր ,որ թիմդ համալրեր ասենք Ագուերոյի, Ռունիի կարգի հարձակվող, ոչ թե Մենեզի:

Կասանոյի պահով էլ ասեմ, դու լավ գիտես իրա խասիաթը, ինքը ի դեպ հիմա Սամպում էլ պրոբլեմ ունի, ոնց-որ Ռեալում ու Ռոմայում, պրի տոմ , ենել յոլո չգնաց իրա պապայի`Կապելոյի հետ:

Սերխիո
10.12.2010, 02:12
Որ ես սկսեմ քսան տարի առաջվա Ռոմայի լեգենդներից խոսալ, արագ պատասխանի հատվածը տեղ չի անի, բայց էդ անունները քեզ ոչինչ չեն ասի, նույնը քո նշացները)) ակումբը գերաստղեր սարքելու համար ե՞ն սիրում մենակ))

ես քսան տարվա մեջ խաղացած մեծագույներից մի քանիսին թվեցի, ասենք Շուկերի, Միյատովիչ,Ռոբինյո,Մաքմանման, Սավիո,Պանուչի... սենց ֆուտբոլիստների չեմ ասւոմ, հաստա չես համեմատի Ռոմայի հետ,չնայած ես նպատակ չունեմ Ռոմային քցելու, բայց Տոտիից առաջ,մեկել Բատիստուտ ա եղել, բայց ինքն էլ արդեն աստղի կարգով եկավ Ֆիորենտինայից:
Եթե նկատեցիր, ես են գալակտիկո կոչվածներին չեմ նշում, չնայած շատ մասնագետներ Զիդանի գագաթնակետը համարում են Ռեալում հանդես գալու ժամանակը:
Հ.Գ.
իմ նշածներից ում անունը բան չասեց ?,ասենք Մանուել Սանչիսը կարա լինի, են էլ 15- 18 տարի Ռեալի խաղացող ա եղել ու ավագը:

Հետո մենք չենք խոսում ,թե ակումբի ինչի համար ենք սիրում ,սա ուղղակի պատահական ծագած թեմա էր:)

Սերխիո
10.12.2010, 02:15
Ասել ասել ա, ես էլ ասեմ: Կակայի նման թառլան ֆուտբոլիստին բերեցին դուխաթափ արեցին, ու էսօր ինչ-որ նորելուկ օզիլներ ու դիմարիաներ կարող են հավակնել Կակայի նման տղուն հիմնական կազմից դուրս թողնելուն :sad՝

Եթե Բրազիլիյի հավաքականում տռավմա ստացավ ու չի խաղում ուրեմն Ռեալն ա մեղավոր,թե պետք ա վեց ամիս առանց փլեյմեքերի խաղային, մինչև լավանար, ըտե դուխաթափը որնա ?ի
համել գոնե դու մի ասա, էս վերջի տարում քանի ֆուտբոլիստի կոդրիք `Իբրա, Մասչերանո, Ադրիանո, բա են գյոզալ Չիգրինսկին :))

Sagittarius
10.12.2010, 02:22
ես խոսում եմ գերաստղ սարքելու ,ոչ թե ոսկե գնդակի մասին, օրինակ,Կասիլյաս, Ռաուլը, Ռոբերտո Կառլոսը ,Հիերոն, Մորիենտեսը,Մակելելե,Իգուայինը,Ռամոսը, սրանք են ֆուտբոլիստներն են , որ չեն ստացել ոսկե գնդակ , բայց ետ չի նշանակում, որ իրանք գերաստղ չեն եղել իրանց ժամանակում, նրանք կամ ակումբի սան են , կամ <<ոչինչ>> լինելով եկել են ու իրանց մասին ասել Ռեալում , ու բերած օրինակները վերջին քսան տարվա մասին ա, դրանից առաջ` Հուգո Սանչես, Սամորանո, Բուտարգենիո, Կամաչո,Մանուլ Սանչիս...

էէէ...., եղել են ժամանակներ երբ հարգել եմ Ռեալին, երբ այն չի եղել /կներեք արտահայտությանս համար/ դիշովի պապսա...

եկեք էս թեման փակենք, ամեն մեկը իր նախասիրած թիմը ունի,
դրա համար էլ Ռեալի թեման չեմ մտնում, որ որոշ մարդկանց համար տհաճ գրառումներ չանեմ,

romanista
10.12.2010, 02:22
Հիմա Ռաուլի մասին,Ռաուլին չեն շպրտել, երևի ետ դվիժենիներից ետքան խաբար չես,ինչքան ես, քանի որ ամեն օր ես եմ Ռեալի սայթը կարդում ,
Ռեալի սայթում, ու ենթադրում եմ, հայկականում, գրում են նենց, ոնց որ հաճելի ա Ռեալի երկրպագուների աչքերին:

իրան Ժոզեն առաջարկել ա մնա, բայց ոչ հիմնական հարձակվող, ինքն էլ որոշեց գնալ, իսկ Ռաուլին ինչքան էլ սիրեմ, մեկա ինքը էսօրվա Իգուայինի տեղը չի տա, հիմա անունի խաթեր ամեն խաղ պտի խաղացնեյին, ու հաստատ ինքը կարիերայի վերջում գալու Ռեալում աշխատի, էսի են դեպքը չի որ նեղացած մոմենտ կա...
մեկա Իգուաինի տեղը չ՞ի տա... ու դու, Ռեալի ֆանատդ, տենց ես արտահայտվում մեկի մասին, ով նույնիսկ չունեցածն ա էդ ակումբին տվել ու էդ որջում միայն ինքն ա հարգանքի արժանի... հա, թող խաղացնեյին, և ամեն խաղում: Էդ նունն ա, ոնց որ Տոտտիին, որը նույնպես արդեն տարիքն առել ա, տային ինչ-որ մայնցի, խոսքի օրինակ)) բայց չէ, ինքը, չնայած խաղում ա արդեն ոչ էդքան լավ ու քիչ գոլեր ա խփում, բայց մեկնարկային կազմում ա, քանի որ ղեկավարությունը գնահատում ա էն ամենը, ինչ ինքը թմի համար արել ա, անում ա, ու կանի: Իսկ Ռաուլին հենց էն ա, որ շպրտեցին...

Իսկ են ,որ Ռոման փող չունի, մենակ մի ասա, որ <<լավն էլ ետ ա>> հաստատ ետ պակասի պատճառով ա, որ ծախեցին , կամ վտանգ կա,որ կծախեն իրանց աստղերի կամ կարողա դու չուզենայիր ,որ թիմդ համալրեր ասենք Ագուերոյի, Ռունիի կարգի հարձակվող, ոչ թե Մենեզի:

Մենեզը ծագող տաղանդ ա, թող ռեալի "աստղիկները" նայեն իրա խաղը ու տեխնիկա սովորեն. իսկ Ագուերոն, որին երևի երազում եք մնացածի նման առնել ու փչացնել, խաղում ա միակ մադրիդյան Թիմում ու հավատարիմ ա նրա գույներին:

Պանուչին Ռոմայում ա դառել Պանուչի, ձեր Ռեալի հետ մի խառնի)) Ջանինի, Դի Բարտոլոմեի, Ֆալկաո, Սերեզո, Ամադեի, Բալբո, Անչելոտտի, Պրուցո... մեծություններ են, որոնք մերն են, ու իրանք հենց դրանով են հարգված, որ ռեալներում չեն դառել էն, ինչը որ դառել են

Սերխիո
10.12.2010, 02:30
Ռեալի սայթում, ու ենթադրում եմ, հայկականում, գրում են նենց, ոնց որ հաճելի ա Ռեալի երկրպագուների աչքերին:

մեկա Իգուաինի տեղը չ՞ի տա... ու դու, Ռեալի ֆանատդ, տենց ես արտահայտվում մեկի մասին, ով նույնիսկ չունեցածն ա էդ ակումբին տվել ու էդ որջում միայն ինքն ա հարգանքի արժանի... հա, թող խաղացնեյին, և ամեն խաղում: Էդ նունն ա, ոնց որ Տոտտիին, որը նույնպես արդեն տարիքն առել ա, տային ինչ-որ մայնցի, խոսքի օրինակ)) բայց չէ, ինքը, չնայած խաղում ա արդեն ոչ էդքան լավ ու քիչ գոլեր ա խփում, բայց մեկնարկային կազմում ա, քանի որ ղեկավարությունը գնահատում ա էն ամենը, ինչ ինքը թմի համար արել ա, անում ա, ու կանի: Իսկ Ռաուլին հենց էն ա, որ շպրտեցին...

Մենեզը ծագող տաղանդ ա, թող ռեալի "աստղիկները" նայեն իրա խաղը ու տեխնիկա սովորեն. իսկ Ագուերոն, որին երևի երազում եք մնացածի նման առնել ու փչացնել, խաղում ա միակ մադրիդյան Թիմում ու հավատարիմ ա նրա գույներին:

ես շատ կուզեմ, որ Մենեզ դառնա գերհզոր հարձակվող, քանի որ Ֆրանսիայի հավաքականի երկրպագու եմ, իսկ Ագուերոն զուտ օրինակ բերեցի, վստահ եմ օրինակիս իմաստը հասկացար...

Ռեալի հայկական ու ռուսական սայթերը, բայց ամեն հոդվածի տակ հղում կա , ամեն ինչ տենց բառադի ու տուն-տունիկ չի ?

Ախր էլի եմ ասում , իմ համար շատ հաճելի կլիներ Ռաուլի ներկայությունը, քանի որ ես Ռեալը սիրել եմ իրա ժամանակներից 1997-1998 թվերից, ու կուզեյի ,որ ամեն խաղին ինքը 15-25 րոպե գոնե խաղար ու ետի հենց Մոուն էլ ա առաջարկել, բայց ետ մարդը չի ուզել, իսկ Ռեալը ոնց -որ յուրաքանչյուր ամբիցիոզ գրանդ ակումբ մրցանակի համար ա խաղում,իսկ ինք հաստատ ամեն սեզոն 25 գոլ Իգույինի պես չի կարա խփի:

Սերխիո
10.12.2010, 02:55
մի բան էլ ավելացնեմ ,քանի որ չեմ կարում խմբագրեմ վերևը...
Սաղդ ասում եք Ռաուլին հանին, բա խի չեք ասւոմ ,որ 4 տարի ա հավաքականից նագլի ձևով հանին,խի եմ ասում նագլի?, քանի որ Լուիս Գարսիա, Տամուդո, Լուկե,Գուիզա,Արիզմենդի, Սերխիո Գարսիա էին կանչում , բայց իրան անտեսում , ով դեռ ետ ժամանակ 30 տարեկան էր, բայց հավաքակնի ռմբարկուն...

Gayl
10.12.2010, 03:24
Ուրեմն մի քանի տարի առաջ Ռաուլը վնասվածք էր ստացել կոնկրետ թիվը չեմ հիշում, բայց հիշում եմ, որ վնասվածքը մի տեսակ շատ երկար էր տվել և Ռեալի երկրպագուները անհամբեր սպասում էին Ռաուլի «վերադարձին» և ի դեպ Ռաուլի լավ ժամանակներն էին, հա ասածս ինչ էր ուրեմն ՏՎ ին միացնում եմ, որ Ռեալի խաղը նայեմ, բայց ես ինչ իմանամ, որ Ռաուլը երկար վնասվածքից հետո պետք է առաջին անգամ խաղա, ուրեմն ֆուտբոլիստները մտան դաշտ ինչպես նաև Ռաուլը և երկրպագուները ոտքի վրա սկսեցին վանկարկել Ռաուլ և ծափահարել, անկախ ինձանից ոտքի կանգնեցի:)
Ուրեմն Տոտին ուրիշ պատմություն ա Ռաուլը ուրիշ, Տոտտիի խաղաոճը այլ է, իսկ Ռաուլինը այլ, երկուսն էլ գերաստղ են, երկուսն էլ հզոր են եղել ժամանակին, այլ հարց է, թե ով որ խաղացողին է ավելի շատ սիրում, անձամբ իմ համար Տոտտի «կոչվածը» այլ անկյունում է, նա իմ համար միակն է իր ոճի մեջ և անփոխարինելին, ես Տոտիին ոչ մեկի հետ չեմ համեմատել:

Սերխիո
10.12.2010, 21:58

Ես Ռաուլին առաջին անգամ էի վնսավածքով տենում ,դա Բոռնաբեում տեղի ունեցած կլասիկոյի օրն էր, երբ մարդիկ ծափահարում էին Ռոնալդինյոին,ու վնասվածքից երևաց,թե ով ա ամենածանրը տանում այդ պարտությունը, քանի որ նյարդայնացած ու հուզված մարդու մկաններն են պրկված լինում... ետ օրվա ամնեասարսափելին դա էր ,ոչ թե հաշիվը...
Տոտին միակ իտալացին ա,որ սիրել եմ...

Լեո
10.12.2010, 22:49
Տոտին միակ իտալացին ա,որ սիրել եմ...
Ուզում ես ասել, Բուֆոնին չե՞ս սիրել :think

Սերխիո
10.12.2010, 23:12
բացարձակ, ինչի համար ? Բուֆոնը չէր ,որ զրկեց իմ երազանքից `Զիդանիս կրկնակի չեմպիոնությունից, երբ ֆանտաստիկ սեյվով դուրս բերեց գնդակը Զիզույի գլխի հարվածից, ախր դա կլիներ հաղթական ու ԱԱ ֆինալներում Զիդանի չորրորդ գոլը,որը ռեկորդ կլիներ...:(

Gayl
11.12.2010, 00:11
Ես Ռաուլին առաջին անգամ էի վնսավածքով տենում ,դա Բոռնաբեում տեղի ունեցած կլասիկոյի օրն էր, երբ մարդիկ ծափահարում էին Ռոնալդինյոին,ու վնասվածքից երևաց,թե ով ա ամենածանրը տանում այդ պարտությունը, քանի որ նյարդայնացած ու հուզված մարդու մկաններն են պրկված լինում... ետ օրվա ամնեասարսափելին դա էր ,ոչ թե հաշիվը...
Տոտին միակ իտալացին ա,որ սիրել եմ...

Ոնց որ թե հիշեցի, Ռաուլը այդ խաղին խայտառակ հարված կատարեց, բոլորս զարմացել էինք, թե ինչ էր ուզում աներ, բայց հետո պարզվեց, որ հարվածի պահին մկանը ձգվեց ու ծանր վնասվածք ստացավ:(

Սերխիո
11.12.2010, 00:16
Պույոլն էլ խառնված եկավ, որ տենա, թե ինչ եղավ իրա ավագ հետ...

Gayl
11.12.2010, 00:23
բացարձակ, ինչի համար ? Բուֆոնը չէր ,որ զրկեց իմ երազանքից `Զիդանիս կրկնակի չեմպիոնությունից, երբ ֆանտաստիկ սեյվով դուրս բերեց գնդակը Զիզույի գլխի հարվածից, ախր դա կլիներ հաղթական ու ԱԱ ֆինալներում Զիդանի չորրորդ գոլը,որը ռեկորդ կլիներ...:(

Եվ չի բացառվում, որ Կանավառոի փոխարեն լավագույնի տիտղոսը իրենը կլիներ:

Սերխիո
11.12.2010, 00:27
ես 1 % չեմ կասկածում...ախր պատկերացրում ես, Ֆրանսիան հաղթում ա 2-1 հաշվուվ ,երկուսն էլ Զիդանն ա խփում, Ֆրանսիան դառնում ա չեմպիոն ,իսկ Զիդանը կարմիր քարտ չի ստանում ու ետ կարգի փառավոր նոտայով ավարտում կարիերան, նման բան մենակ հեքիաթում ա լինում, եթե լիներ ,100 տարի դրա մաիսն կխոսայի սերունդները... Պատկերացնում ես դառնում ես մոլորակի լավագույնը ու ավարտում կարիերան:o

Gayl
11.12.2010, 00:32

Զիդանի մասին 100 տարի էլի կխոսան, նա դեռ ֆուտբոլում անելիք և ասելիք ունի;)

Ջուզեպե Բալզամո
17.12.2010, 19:20
Կայացավ 1/8-ի վիճակահանությունը: Զույգերն են.

Ռոմա - Շախտյոր
Միլան - Տոտենհեմ
Վալենսիա - Շալկե
Ինտեր - Բավարիա
Օլիմպիկ Լիոն - Ռեալ
Արսենալ - Բարսելոնա
Օլիմպիկ Մարսել - Մանչեստեր Յունայթեդ
Կոբենհավեն - Չելսի

Անցյալ եզրափակչի մասնակիցները կրկին հանդիպում են. Մատչ Ռեվանշ :)

Armen.181
17.12.2010, 22:25

Օլիմպիկ Լիոն - Ռեալ :D

Ջուզեպե Բալզամո
17.12.2010, 22:42
Օլիմպիկ Լիոն - Ռեալ :D

Մոլոդեց :) Ես լրիվ մոռացել էի: Մի հատ էլ Մատչ Ռեվանշ :hands

Լեո
17.12.2010, 23:25
Էլի՞ Արսենալ - Բարսա :sad

էլի՞ պիտի Ռեալը 1/8-ից թռնի :lol

Ինտեր - Բավարիա :8

Միանգամից 3 ռևանշի հնարավորություն :o

Հետաքրքիր 1/8-ի ենք ականատես լինելու :)

Gayl
18.12.2010, 01:09
Կայացավ 1/8-ի վիճակահանությունը: Զույգերն են.

Ռոմա - Շախտյոր
Միլան - Տոտենհեմ
Վալենսիա - Շալկե
Ինտեր - Բավարիա
Օլիմպիկ Լիոն - Ռեալ
Արսենալ - Բարսելոնա
Օլիմպիկ Մարսել - Մանչեստեր Յունայթեդ
Կոբենհավեն - Չելսի

Թույլ տվեք գուշակել.

Միլան - Տոտենհեմ, միանշանակ Տոտենհեմ
Լիոն - Ռեալ, Ռեալ
Արսենալ - Բարսելոն, Բարսելոն (բայց երկու խաղերում էլ Արսենալի վրա եմ ստավկա դնելու:))
Մարսել - Մանչեստր Յունայթեդ, Մանչեստր
Կոպենհագեն - Չելսի, Չելսի
----------------------
Իսկ սրանք ուզում եմ որ այդ թիմերը հաղթեն.
Ռոմա - Շախտյոր, Ռոմա
Վալենսիա - Շալկե, Վալենսիա
Ինտեր - Բավարիա, Բավարիա

Ungrateful
18.12.2010, 01:14
Ռոմա - Շախտյոր, Ռոմա

Իսկ ես հոգով-սրտով Շախտյոր եմ բալետ անում :): Ամենայն հավանականությամբ` Հենոն դզված ա լինելու, խաղալու ա... Ու հույս ունեմ, որ Ռոմային կպատժի :P:

Gayl
18.12.2010, 01:15
Իսկ ես հոգով-սրտով Շախտյոր եմ բալետ անում :): Ամենայն հավանականությամբ` Հենոն դզված ա լինելու, խաղալու ա... Ու հույս ունեմ, որ Ռոմային կպատժի :P:

Դե Հենոի խաթր կարելի ա Շախտյոր բալետ անել, բայց ես միայն ու միայն գեղեցիկ ֆուտբոլի կողմնակից եմ:

Ungrateful
18.12.2010, 01:20
Դե Հենոի խաթր կարելի ա Շախտյոր բալետ անել, բայց ես միայն ու միայն գեղեցիկ ֆուտբոլի կողմնակից եմ:

Բացի Հենոյից ուրիշ պատճառ ու իմաստ չեմ տեսնում Շախտյոր երկրպագելու համար :)):

Gayl
18.12.2010, 01:23
Բացի Հենոյից ուրիշ պատճառ ու իմաստ չեմ տեսնում Շախտյոր երկրպագելու համար :)):

Թող Հենոն հեթրիք անի չուզողն էլ ես լինեմ, թող Հենոի գոլը որոշիչ լինի ու եթե ակումբցիներով մեր Հենոի հաղթանակը Վեստում չտոնենք ամոթն էլ մեզ լինի:D:D, ի՞նչ ասիր:))

Ungrateful
18.12.2010, 01:28
Թող Հենոն հեթրիք անի չուզողն էլ ես լինեմ, թող Հենոի գոլը որոշիչ լինի ու եթե ակումբցիներով մեր Հենոի հաղթանակը Վեստում չտոնենք ամոթն էլ մեզ լինի:D:D, ի՞նչ ասիր:))

Այ սա ուրիշ: Թե չէ` Ռոմա - Շմոմա... Ես Ռոմայի դեմ բան չունեմ, ավելին` եթե բարսի դեմ խաղային բալետ կանեյի: Բայց Շախտյորը, էս օրով համարյա Հայաստանի հավաքական ա իմ համար :)):

Gayl
18.12.2010, 01:32

Չէ ես էլի Ռոմա եմ բալետ անելու, բայց հաստատ ավելի կուրախանամ եթե Հենրին գոլի հեղինակ դառնա, եթե անգամ Արսենալի դարպասը գրավի էլի ուրախ կլինեմ:
Տղուն կարողա լավագույն խաղացող տան:

romanista
18.12.2010, 09:39
Շախտյորին պետք ա գցենք ոտքերի տակ ու վրով մի 10 անգամ անցնենք :)) ամենալավ տարբերակն էր մեզ համար, որ կակար լիներ, ու եղավ))

Այ սա ուրիշ: Թե չէ` Ռոմա - Շմոմա...

Զգույշ արտահայտություններիդ մեջ, եղբայր...

Բայց Շախտյորը, էս օրով համարյա Հայաստանի հավաքական ա իմ համար :)):

Ըհը, մի հատ քիչ թե շատ լավ հայ ֆուտբոլիստ, ու սաղ ազգովի պատրաստ ենք ցավալ ինչ-որ հանք փորող խախոլների համար :)) թ՞ե Հայ TV-ն ա իրա Ուկրաինայի առաջնություն ցույց տալով ազդում ձեր ֆուտբոլային ճաշակի վրա :)) թարգեք էլի, ժողովուրդ)) Ռուսաստանի սիրողական լիգայում խելքից դուրս հայ ջահելություն կա, բա խ՞ի ընդեղի թմերի համար չեք ցավում)))))

Բավարիան ոնց ա Ինտերի բմբուլները քամուն տալու եզրափակչում զիջելու համար, ջաան :)) Դե Լիոնն էլ հերթական անգամ Ռեալին կուղարկի հանգստանալու, Բարսան էլ Արսենալին)

Լեո
18.12.2010, 13:07
Ըհը, մի հատ քիչ թե շատ լավ հայ ֆուտբոլիստ, ու սաղ ազգովի պատրաստ ենք ցավալ ինչ-որ հանք փորող խախոլների համար :))

Նախ էստեղ կարևորը ոչ թե քիչ թե շատ լավ ֆուտբոլիստ լինելն ա կարևոր, այլ այն, որ Հենոն Հայաստանի հավաքականի էն քիչ թվով ֆուտբոլիստներից ա, որ եվրոպական ուժեղ ակումբում ա խաղում, հետո էլ եթե քո նման շարունակենք մտածել, հայկական ֆուտբոլը միշտ կմնա ցածր մակարդակի վրա: Տղերքին ոգևորություն ա պետք, ու եթե իրենք չզգան, որ մենք ազգովին իրենց համար ցավում ենք, իրենք էլ երևի թքած կունենան հայկական ֆուտբոլի վրա: Եթե Հենոյի նման տղերքի մասին բոլորն էնպես մտածեն, ինչպես դու ես մտածում, ապա երևի թե չցանկանան էլ խաղալ հավաքականում:

Ու լավ ա, որ քո նման մտածողների թիվը գնալով պակասում ա:

Հենոն կարգին ֆուտբոլիստ ա՝ շատ լավ հեռանկարով:

romanista
18.12.2010, 13:13
Նախ էստեղ կարևորը ոչ թե քիչ թե շատ լավ ֆուտբոլիստ լինելն ա կարևոր, այլ այն, որ Հենոն Հայաստանի հավաքականի էն քիչ թվով ֆուտբոլիստներից ա, որ եվրոպական ուժեղ ակումբում ա խաղում, հետո էլ եթե քո նման շարունակենք մտածել, հայկական ֆուտբոլը միշտ կմնա ցածր մակարդակի վրա: Տղերքին ոգևորություն ա պետք, ու եթե իրենք չզգան, որ մենք ազգովին իրենց համար ցավում ենք, իրենք էլ երևի թքած կունենան հայկական ֆուտբոլի վրա: Եթե Հենոյի նման տղերքի մասին բոլորն էնպես մտածեն, ինչպես դու ես մտածում, ապա երևի թե չցանկանան էլ խաղալ հավաքականում:

Ու լավ ա, որ քո նման մտածողների թիվը գնալով պակասում ա:

նախ, ես Հենոյի մասին միայն լավն եմ մտածում ու գոհ ու շնորհակալ եմ, որ իրա նման խաղացող ունենք թիմում, բայց դա չի նշանակում որ մենակ նրա, Շախտյորում լինելու համար ես պետք ա ցավեմ Շախտյորի համար, որին դուք արդեն համարում եք "եվրոպական ուժեղ ակումբ" :)) գրազ գամ, որ մինչև Հենոյի այնտեղ հայտնվելը դուք Շախտյորին այդպիսի կարգավիճակ չէիք տալիս) հիմա ինչ ա թե ընդեղ ա, ուրեմն առաջ, Շախտյոր, հ՞ա :)) իսկ հայկական ֆուտբոլի մակարդակը պետք չի չափել մենակ հավաքականի լավ ելությներով... հավաքականը լավ ա խաղում "դրսի" հայ լավ խաղացողների շնորհիվ, իսկ մեր ազգային առաջնությունը նայելիս հետ տալդ գալիս ա... սա էլ քո հայկական ֆուտբոլի ցավալի ցածր մակարդակը... համաձայն չ՞ես:

Լեո
18.12.2010, 14:31

Էդ լավ ա, որ լավն ես մտածում Հենոյի մասին, վատ մտածելու ոչ մի օբյեկտիվ պատճառ կարծում եմ չունես:

Գրազ մի արի, հաստատ կկրվես: Ես չեմ ասում, որ Շախտյորը եվրոպական գերակումբ ա, ուղղակի ասում եմ, որ ուժեղ ակումբ ա: Ժամանակակից ֆուտբոլում ոչ ուժեղ ակումբը չէր կարող դուրս գալ ՉԼ 1/8-րդ եզրափակիչ:

Հայկական ֆուտբոլը միայն ներքին առաջնությունը չէ: Հայկական ֆուտբոլ ա նաև հավաքականի խաղը, որը մեծապես կարող է նպաստել ներքին առաջնության ու ընդհանրապես հայկական ֆուտբոլի զարգացմանը:

Հավաքականի լավ մրցելույթները նշանակում են.
1.Աշխարհում հայկական ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության մեծացում և հետևաբար նաև արտասահմանյան ուժեղ ակումբների կողմից հայ ֆուտբոլիստներին իրենց կազմեր հրավիրել:
2.Հայ երկրպագուների շրջանում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության մեծացում, ինչը նաև նշանակում ա եկամուտնրի մեծացում: Իսկ որտեղ եկամուտ, էնտեղ զարգացում:
3.Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացում՝ կապված պատանիների շրջանում դեպի ֆուտբոլը ձգտման մեծացմամբ և ակումբների կողմից շահագրգռվցածությամբ (նրանցից եվրապական ֆուտբոլին լավ ֆուտբոլիստներ մատակարարել):
4.Վերջապես մենք էլ կապրենք մեծ ֆուտբոլային բերկրանք :))
5.Բազմաթիվ այլ դրական հետևանքներ:

Հայկական ֆուտբոլը կմնա ցածր մակարդակի վրա էնքան ժամանակ, քանի դեռ ֆուտբոլի զարգացման պատասխանատուները (այդ թվում երկրպագուները) կմնան ցածր մակարդակի վրա:

Ungrateful
18.12.2010, 17:10
հիմա ինչ ա թե ընդեղ ա, ուրեմն առաջ, Շախտյոր, հ՞ա :))

Հա՛: Որ թիմում էլ մեր տղերքից որևե մեկը խաղա` ես այդ թիմին /մեր տղուն/ կերկրպագեմ: Ավելին, Եթե լինի Շախտյոր - Ռեալ խաղ, լինելով Ռեալիստ` ես անչափ կցանկանամ, որ Հենոն Ռեալին գոլ խփի: Էլ ավելին` եթե Բարսայում խաղա մեր հայ տղերքից որևե մեկը` ես շատ տեղերում Բարսա բալետ կանեմ: Ամենայն ազնվությամբ:
Չգիտեմ, ով ոնց, ես երեխու պես ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ Հենոյին Շախտյորի լավագույն լեգիոներ, խաղացող, լավագույն գոլ են տալի...
Լեոյի խոսքերի տակ ստորագրում եմ... Ինքս էլ փոքր ժամանակ, շա՜տ երկար ֆուտբոլ եմ պարապել, սկզբից բավականին լուրջ մոտենալով: Հետո մանկական ուղեղս հասկացավ, որ ֆուտբոլային ապագա ես չունեմ, ինչքան էլ լավ խաղամ ու ինչքան էլ գոլեր անեմ: Ու թարգեցի: Մեր ֆուտբոլիստների նվաճումները, եվրոպական թիմերում բարձրունքների հասնելը, նաև` երեխեքի համար ստիմուլ ա: Ինձ համար էլ ստիմուլ կլիներ, այն ժամանակ:

Սերխիո
18.12.2010, 23:51
նախ, ես Հենոյի մասին միայն լավն եմ մտածում ու գոհ ու շնորհակալ եմ, որ իրա նման խաղացող ունենք թիմում, բայց դա չի նշանակում որ մենակ նրա, Շախտյորում լինելու համար ես պետք ա ցավեմ Շախտյորի համար, որին դուք արդեն համարում եք "եվրոպական ուժեղ ակումբ" :))

Շախտյորը են ժամանակ դարձավ եվրոպական ուժեղ թիմ,երբ հաղթեց ՈւԵՖԱՅԻ գավաթը: Իսկ են ,որ Ռոման Ա սերիայի թիմա ,չի նշանակում ,որ Ուկրաինական թիմից ուժեղ ա:

Սերխիո
18.12.2010, 23:57
Մյուս զույգերի հետ կապաված էլ

Չելսին նվեր ստացավ` բանծիկով Կոպենհագեն
հետաքրքիր ա նայել անցած տարվա ֆինալը ` ուժերի նոր հարաբերակցությամբ
էս անգամ Լիոնի պապը փլավ չի ուտի...
Արսենալին Արշավինի ու Նասրիի հետ հետաքրքիր կլինի նայել վրեժ լուծելուց:
Միլանը կանցնի Տոտենհեմին
իսկ Շախտյորը առանց պռոբլեմի Ռոմային...

romanista
19.12.2010, 01:48
Շախտյորը են ժամանակ դարձավ եվրոպական ուժեղ թիմ,երբ հաղթեց ՈւԵՖԱՅԻ գավաթը: Իսկ են ,որ Ռոման Ա սերիայի թիմա ,չի նշանակում ,որ Ուկրաինական թիմից ուժեղ ա:

Մի ծիծաղացրա)) Միլան-Ռոմա 0:1) ըհը, հիմա լավ հանգստանում ենք, որ 2011-ը լավ տարի ա լինելու))

romanista
19.12.2010, 01:50
իսկ Շախտյորը առանց պռոբլեմի Ռոմային...

առանց պրոբլեմ՞ի :)) դու նորից ինձ ծիծաղացնում ես))

Սերխիո
20.12.2010, 18:41
Դե Լիոնն էլ հերթական անգամ Ռեալին կուղարկի հանգստանալու

չես կարծում, որ սա ավելի ծիծաղաշարժ ա ?
համել սպասի , մարտին ծիծաղալու հերթը կգա...

romanista
21.12.2010, 11:20
չես կարծում, որ սա ավելի ծիծաղաշարժ ա ?
համել սպասի , մարտին ծիծաղալու հերթը կգա...

ծիծաղալու չի, եթե հաշվի առնենք, որ Լիոնը արդեն Ռեալի հախից հավեսով եկել ա))

Altair
16.01.2011, 11:04
http://img-fotki.yandex.ru/get/5902/mashot7.3/0_5c0d4_2b790b72_L 1/16

Barcamaniac
16.01.2011, 13:56
Գրում եի միայն իմ սուբյեկտիվ կարծիքը, որ հետո չասեք, թե ծիծաղելի է:
ՌՈՄԱ - Շախտյոր
Միլան - ՏՈՏԵՆՀԵՄ
ՎԱԼԵՆՍԻԱ - Շալկե
ԻՆՏԵՌ - Բավարիա
Լիոն - ՄԱԴՐԻԴ
Արսենալ - ԲԱՐՍԱ
Մարսել - ՄԱՆ.ՅՈՒ
ԿՈՊԵՆՀԱԳԵՆ - Չելսի

Մեծատառերով գրված թիմերը կանցնեն հաջորդ փուլ: Արսենալը ու Բավարիան վրեժ չեն լուծի, Լիոնը դժվար Մաուրի դեմն առնի, Չելսիին էլ սրտանց մաղթում եմ ջախջախիչ պարտություն:hands

Gayl
16.01.2011, 16:55
Չելսիին էլ սրտանց մաղթում եմ ջախջախիչ պարտություն:hands

Կարծում եմ Չելսին ծեծելու ա Կոպենհագենին:

Sagittarius
16.01.2011, 18:13
ՌՈՄԱ - Շախտյոր
Միլան - ՏՈՏԵՆՀԵՄ
ՎԱԼԵՆՍԻԱ - Շալկե
ԻՆՏԵՌ - Բավարիա
Լիոն - ՄԱԴՐԻԴ
Արսենալ - ԲԱՐՍԱ
Մարսել - ՄԱՆ.ՅՈՒ
ԿՈՊԵՆՀԱԳԵՆ - Չելսի
:)

Barcamaniac
16.01.2011, 22:28
Sagittarius, ճիշտ հասկացա՞, քո կարծիքով Արսենալը կանցնի՞ Բարսային: Արսենալը Վերջերս պարտվեց Իսպվիչին, ոչոքի արես Լիդսի հետ, բայց կհաղթի Բարսայի՞ն: Դժվար թե, էս տարի ավելի քիչ հավանական ա: Էս տարվա Բարսան իմ տեսածներից ամենաուժեղն ա:

Gayl
17.01.2011, 00:50

Ապեր, Լիվերը երբ ՉԼ ի հաղթող դառավ կարողա՞ հիշես իրա լիգայում որերորդ տեղում էր և հետո քո նշած խաղերը ընդամենը կուբկի խաղեր են և ոչ թե Պրեմիեր Լիգա, իսկ այդպիսի խաղերին խաղում են թույլ սաստավով, անպարտելի Բարսան էլ նիչյա խաղաց, Մադրիդն էլ պարտվեց:

Բարսային հանելու համար կա ընդամենը երեք թիմ՝ Մանչեստր Յուն., Ռեալ Մադրիդ և Արսենալ:
Դե իհարկե Բարսան ֆավորիտ է, բայց անպարտելի ակումբ չկա, իսկ ֆուտբոլը լի է անակնկալներով, չէ՞;)

Sagittarius
17.01.2011, 03:18

Բարեկամ, Իսպվիչ, Լիդս, դրանք անգլիական թիմեր են, դա էլ հո Լա Լիգա չի. :) իհարկե կես կատակ է, և Բարսան Իսպվիչ չէ և համաձայն եմ, որ Բարսան ա այս խաղի ֆավորիտ, բայց....

Ներքին առաջնությունները համեմատելն էլ սխալ է, Անգլիայի ներքին մրցակցությունը հիմա ոչ մի տեղ չկա, առավել ևս նշվեց, որ դրանք գավաթի խաղեր են.

Altair
17.01.2011, 16:31
ՌՈՄԱ - Շախտյոր
Միլան - ՏՈՏԵՆՀԵՄ
ՎԱԼԵՆՍԻԱ - Շալկե
ԻՆՏԵՌ - Բավարիա
Լիոն - ՄԱԴՐԻԴ
Արսենալ - ԲԱՐՍԱ
Մարսել - ՄԱՆ.ՅՈՒ
ԿՈՊԵՆՀԱԳԵՆ - Չելսի
:)

Բարսայի հարցով սխալվում ես: Մեկել Գայլ ջան դու դա չես վայելի մի ուրախացի :

Gayl
17.01.2011, 19:40
Մեկել Գայլ ջան դու դա չես վայելի մի ուրախացի :

Ապեր ի՞նչը չեմ վայելելու:)

Altair
17.01.2011, 20:15
Ապեր ի՞նչը չեմ վայելելու:)

Արսենալի հաղթանակը ախպեր :
Բայց Գայլ ջան ես , որ իմացա Արսենալի հետա խաղում տխրեցի : Որուվհետև երկուսնել լավ թիմ են:

Gayl
17.01.2011, 20:44
Արսենալի հաղթանակը ախպեր :

Դե իմ մոտ այնպեսա, որ եթե Արսենալի հաղթանակով չուրախանամ ապա հաստատ Մանչի ու Չելսիի հաղթանակներով կուրախանամ:

Barcamaniac
18.01.2011, 13:56
Ապեր, Լիվերը երբ ՉԼ ի հաղթող դառավ կարողա՞ հիշես իրա լիգայում որերորդ տեղում էր և հետո քո նշած խաղերը ընդամենը կուբկի խաղեր են և ոչ թե Պրեմիեր Լիգա, իսկ այդպիսի խաղերին խաղում են թույլ սաստավով, անպարտելի Բարսան էլ նիչյա խաղաց, Մադրիդն էլ պարտվեց:

Բարսային հանելու համար կա ընդամենը երեք թիմ՝ Մանչեստր Յուն., Ռեալ Մադրիդ և Արսենալ:
Դե իհարկե Բարսան ֆավորիտ է, բայց անպարտելի ակումբ չկա, իսկ ֆուտբոլը լի է անակնկալներով, չէ՞;)

Գոնե Ռալ Մադրիդը չգրեիր:D

Barcamaniac
18.01.2011, 13:59
Էտ տարի Լիվերը կարծեմ հինգերորդ տեղով պրծավ: Բայց հիմա մի քիչ փոխվել ա ֆուտբոլը: Էտ վախտերը Միլանն էլ կարար Դեպորին չորս զրո կրվեր, կարար ֆինալը Մոնակո-Պորտու լիներ: Բայց հիմա կարա՞ս տենց եզրափակիչ պատկերացնես:

Ungrateful
16.02.2011, 01:44
Միլան 0 - 1 Տոթենհեմ
Վալենսիա 1 - 1 Շալկե :love
Էսօր Շալկե ու Տոթենհեմ էի երկրպագում...

Ռաո՜ւլ :love: Տղեն էլի գոլ ա արել, ու Շալկեին փրկել պարտությունից :yahoo:

Gayl
16.02.2011, 02:10
Վիստյոկ էտ ու՞մ 20 տոկոսանոց ստավկին չես հավատում:
Հալալ ա Տոտենհեմին, մի հատ էլ իրա դաշտում ա Միլանին սվաղում պատերին ու վերջ, իսկ խաղի հերոս Գոմեսի մասին խոսքերն ավելորդ են:

Sagittarius
16.02.2011, 02:12
Տոտենհեմին հալալ ա, էսօր էլ հո առանց Բեյլ էին խաղում:)
այս պատճառով Անգլիայում Լիվերպուլի վեցերորդ տեղի համար չէմ ամաչում.

Ռաուլին էլ շնորհավոր, արժանի էր :)

Ես էլ էի այսօր Տոտենհեմ Շալկե երկրպագում,

դե իսկ վաղը Արսենալ Հենո :)

romanista
16.02.2011, 12:46
Շախտյորի ֆանատները դեմք են :) իրանց թիմը միամիտ Արսենալից առաջ անցնելով խմբում գրավեց առաջին տեղը, Ռոման էլ Ինտերին ու Նապոլիին կրվավ, գիտեն էդ ա, աշխարհն իրանցն ա, դավադիտ արին էս երկու օր ա Ռոմայի ռուսական սայթում: :) որ մի հատ էսօր Ռոման լավ կրի, սաղ իրանց բերանները կփակեն)) Հենոն սկի չի էլ խաղալու, իզուր եք տենց ուրախանում)) իրան ո՞վ ա սենց կարևոր խաղում հիմնական կազմում տեղ վստահելու))) Բարսան էլ Արսենալին ա ջարդելու;)

Ուրվական
16.02.2011, 14:34
Շախտյոր, Հենո, առաջ... Համարյա բոլոր հայ ֆուտբոլասերները ձեր հետ են: Ջարդեք հռոմեացիներին:

Աբելյան
16.02.2011, 16:09
Շախտյորը լավ կաներ ՈւԵՖԱ ընկներ: Տենց հաստատ ավելի հեռու կգնար::))

Սերխիո
16.02.2011, 16:32
ինչպես շատերը, երեկ երկրպագել եմ Շալկեին ու հենց մի նպատակի համար, որ Ռաուլը իրա ռեկերդային գոլերը շատացնի, ինչն էլ ստացա:hands

Տոտենհեմ եմ ձգել, ոչ թե՝ ի հեճուկս միլանի , ուղղակի Անգլիայում իմ ամենասիրելի թիմն է եղել շատ վաղուց...

Էսօր Բարսենալ խաղում ձգելու եմ աշխարհի ամենաթեթև , սիրուն ֆուտբոլ դավանողին... Արսենալին:ok

դե մեկել Հենոյի հանքափորներին , մանավանդ որ հռոմեացիներին չեմ սիրել սկսած Արտավազդ Երկրոդի ժամանակից;)

Սերխիո
16.02.2011, 16:35
Ի դեպ՝ սաղ ֆուտբոլային հասարակությունը դատափետում էր Ռոնալդուին, որ Պեպին բռդեց , բայց խի հիմա ոչ մեկը չի նշում ,թե գատուզոն իրան ինչ անասունի, ԲՏ-ի, սրիկայի պես էր պահում իրան... Յանի ի՞նչ դերասանություններ էր անում , չեմ հասկանում:[:o

Sagittarius
16.02.2011, 16:57

Գատուզոյին միշտ հրագում էի որպես իսկական Մարտիկ, որը իր թիմի համար ցանկացած կհոշոտեր, բայց երեկվա խաղից հետո ամբողջովին հիասթափվեցի, ոչ մի կաթիլ տղամարդկայնություն իրա արածներում չկար, ոչ միայն այդ միջադեպը մարզչի հետ, այլև ընդհանրապես խաղի ընթացքում՝ երկու անգամ Կռաուչի դեմքին բոքսեց, դեղին չստացավ:

Ընդհանրապես երեկ Միլանը իրան ստոր պահեց. էն եզի տղա Ֆլամինին դատարկ տեղը մարդու ոտն էր ջարդում արդեն. տենց գյադեքին ընդհանպես ֆուտբոլից պետք ա հեռու պահել. ես ֆուտբոլում կոշտ կոպիտ պայքարի կողմանկից եմ, բայց ոչ որ դիտմամբ մարդու ոտ են ջարդում:

Gayl
16.02.2011, 17:00
Ի դեպ՝ սաղ ֆուտբոլային հասարակությունը դատափետում էր Ռոնալդուին, որ Պեպին բռդեց , բայց խի հիմա ոչ մեկը չի նշում ,թե գատուզոն իրան ինչ անասունի, ԲՏ-ի, սրիկայի պես էր պահում իրան... Յանի ի՞նչ դերասանություններ էր անում , չեմ հասկանում:[:o
Գատուզուն շան ծնունդ ա, ապրեն տղերքը, հետը քյալա չէին տալիս, բայց դաշտում ջարդում էին դրան, սրտովս էր, մանավանդ Կրաուչի կպնողական քայլը ու լավ կանի անգլիայում դաշտ չհելնի, թե չէ մաշկի վրա կզգա անգլիական չոր ու ագռեսիվ խաղը:

Gayl
16.02.2011, 17:01
Ընդհանրապես երեկ Միլանը իրան ստոր պահեց. էն եզի տղա Ֆլամինին դատարկ տեղը մարդու ոտն էր ջարդում արդեն. տենց գյադեքին ընդհանպես ֆուտբոլից պետք ա հեռու պահել. ես ֆուտբոլում կոշտ կոպիտ պայքարի կողմանկից եմ, բայց ոչ որ դիտմամբ մարդու ոտ են ջարդում:
Դրա մաման անգլիայում պտի լացացնեն:

Սերխիո
16.02.2011, 17:03
հլը մի բան էլ եկել էին ու բողոքում, թե դաշտից շուտ դուս հանեն Չոռլուկային...
Բեյլը սրանց վաբշե կուտեր,ետ հլը մենակ Լենոնի եզրով էին ծանրաբեռնված...

Սերխիո
16.02.2011, 17:05
Դրա մաման անգլիայում պտի լացացնեն:

ինքը ենքան սուտի դուխավիկ ա, որ դեղին ստանալուց հետո ,նոր սկսեց անասնանալ, քանի որ ինքը Լոնդոն չի եթալու, որակազրկված ա

Սերխիո
16.02.2011, 17:10
http://www.youtube.com/watch?v=8XTeY9e1QL0&feature=related

Gayl
16.02.2011, 17:11
ինքը ենքան սուտի դուխավիկ ա, որ դեղին ստանալուց հետո ,նոր սկսեց անասնանալ, քանի որ ինքը Լոնդոն չի եթալու, որակազրկված ա
Ապեր դրանց պետք է շատ խիստ նկատողություն տան, դրանք ֆուտբոլ խաղալու իրավունք չունեն:Ուղղակի Միլանի բախտը բերեց, ինքը պետք է էտ նույն տրամադրությամբ Չելսիի հետ խաղար ու Գատուզուն էլ բախտը փորձեր ասենք Դրոգբային հարվածեր:

Լեո
16.02.2011, 17:12
ՉԼ էս տարվա առաջնությանը Լիոնին եմ երկրպագում :)

Gayl
16.02.2011, 17:15
http://www.youtube.com/watch?v=8XTeY9e1QL0&feature=related

Արա չէի տեսել, որ էտ լրբի լակոտը գլխով հարվածում ա:

Gayl
16.02.2011, 17:16
ՉԼ էս տարվա առաջնությանը Լիոնին եմ երկրպագում :)

:D
Ամենաքիչը Ֆորա (-1.5) ը մեջնա:

Sagittarius
16.02.2011, 17:27
Բարեբախտաբար Լոնդոնում գոնե Ֆլամինին կլինի :) իհարկե, եթե մինչև էտ չորակազրկեն

http://www.youtube.com/watch?v=Ee8nV0kFVEY

Yellow Raven
16.02.2011, 17:33
Էսօր մեջտեղիցս կիսվելու եմ, որ երկու խաղն էլ մի կերպ նայեմ :))

Սերխիո
16.02.2011, 19:00
Արա չէի տեսել, որ էտ լրբի լակոտը գլխով հարվածում ա:

էսի խաղից հետո էր, երբ Կրաուչը արդեն հագցրել էր , դրա համար էլ չափը անցավ... ես որ միշտ ատել եմ էս անտիֆուտբոլիստին, հիմա սրան մատերացիի պես թշնամի եմ համարում...

romanista
16.02.2011, 19:05
Շախտյոր, Հենո, առաջ... Համարյա բոլոր հայ ֆուտբոլասերները ձեր հետ են: Ջարդեք հռոմեացիներին:

ասել էի հիմա հա ով ում կջարդի)))));) սենց ամպագոռգոռ բաներ մի գրեք, Հենոն Շախտյորում 2րդ կազմի ֆուտբոլիստ ա, անկախ իրա հաջողություններից... իրականության երեսին մեկ-մեկ նայեք էլի...

Լեո
16.02.2011, 19:09

Ինձ մոտ էնպիսի տպավորություն ա, որ դու ոչ թե Ռոմայի երկրպագու ես, այլ Հենոյի հակաերկրպագու: Հենոն լավ ֆուտբոլիստ ա՝ անկախ նրանից, որ դու Ռոմայի երկրպագու ես:

Gayl
16.02.2011, 19:10

100 տոկոս համաձայն եմ, իհարկե Հենոի խաթր վատ չի լինի, որ շախտյորը հաջողության հասնի, բայց տղերք ջան Ռոման հիմա իրականում հիանալի մարզավիճակում է ու քրքրելուա հակառակորդին:

romanista
16.02.2011, 19:14
Ինձ մոտ էնպիսի տպավորություն ա, որ դու ոչ թե Ռոմայի երկրպագու ես, այլ Հենոյի հակաերկրպագու: Հենոն լավ ֆուտբոլիստ ա՝ անկախ նրանից, որ դու Ռոմայի երկրպագու ես:

բացարձակ, ուղղակի ես չեմ պատրաստվում իմ սիրած թիմին չերկրպագեմ, ինչ ա թե Հենոն կարող ա 90+3րդ րոպեին տակտիկական նկատառումներով փոխարինման դուրս գա, ասենք:) էդ մեկ, երկրորդը, ստեղ թեկուզ որ մեկն էր մի օր Շախտյորի համար ցավացել, որ հիմա են սենց բաներ գրում... լավ չի էլի, եթե թմում հայ ֆուտբոլիստ ա, ուրեմն պետք ա անպայման բալետ անել... Իրանի 2րդ լիգայի թմերում էլ մի գլուխ հայեր կան...

Լեո
16.02.2011, 19:32

Ի՞նչ ես առաջարկում, չերկրպագե՞նք:

Ես երկրպագում եմ Շախտյորին, որովհետև էնտեղ Հենոն ա խաղում: Ես ուզում եմ, որ թեկուզ քո ասած 90+3-րդ րոպեին Հենոն խաղա ու իր լավ որակները դրսևորի:

romanista
16.02.2011, 19:35

Լեո ջան, իմ ասածն էն ա, որ մի հատ հայ ֆուտբոլիստի էդ թմում լինելու համար դառնում են էդ թմի երկրպագու, այնինչ մինչև էդ սկի չգիտեյին խոսքի օրինակ, թե էդ թիմը որ քաղաքն ա ներկայացնում:)

Լեո
16.02.2011, 19:53

Ասենք, թե էդ քո ասած ձևով են դարձել Շախտյորի երկրպագու, ի՞նչ վատ ա:
Դու էլ ինչ ծնվել ես, Ռոմային չես իմացել, կամաց-կամաց ես իմացել՝ զրոյի սկսած: Կարող ա հիմա էլ մարդիկ ուզում են զրոյից սկսած ծանոթանալ ու երկրպագել Շախտյորին:

romanista
16.02.2011, 20:00

էդ հեչ, հեսա Կրասնոդար ՖԱ-ի ֆան-ակումբ էլ ա ստե բացվելու, Յուրան ընդեղ ա :) բան չունեմ ասելու, թող ծանոթանան, թող ցավան, բայց գրազ կգամ ,հենց Հենոն ընդեղից գնաց, Շախտյորին թեկուզ էս ֆորումում ոչ մեկ չի հիշելու)) կամ էլ, եթե հայի համար են ցավում, բա մեր ազգային առաջնության խաղերին խ՞ի ոչ մեկ չի գնում, չի ցավում թմերի համար, մեռյալ վիճակ ա... ազգովի ուրախանում ենք, երբ որևէ հայ արտասահմանում հաջողության ա հասնում, բայց ստեղ էդ նույն բանին ոչ սատարում ենք, ոչ աջակցում, դրա համար էլ ակումբային ֆուտբոլը ստե մեռել ա... մի քիչ տեղին օֆֆտոպ ստացվեց)

Sagittarius
16.02.2011, 20:07
ասել էի հիմա հա ով ում կջարդի)))));) սենց ամպագոռգոռ բաներ մի գրեք, Հենոն Շախտյորում 2րդ կազմի ֆուտբոլիստ ա, անկախ իրա հաջողություններից... իրականության երեսին մեկ-մեկ նայեք էլի...

Այնպիսի երկրորդ կազմի ինչպիսին են Կոստան, Վիլիանը, Ժադսոնը, Էդուրադոն: Տենց որ նայենք Շախտորի բոլոր ֆուտբոլիստները երկրոդ կազմից են: Հենոն վնասվածք չունեցած ժամանակ նշածս ու էլի շատ ֆուտբոլիստներից ոչ պակաս մեկնարկային կազմում ա եղել: Մի հատ էլ վնասվածքից առաջ խաղերի մեկնարկային կազմերը աչքի տակով անցկացրու՛:

Իսկ այսօր հնարավոր ա մեկնարկային կազմում չլինի, միայն այն դեպքում եթե Լուչեսկուն խիստ պաշտպանողական մարտավարություն ընտրի:

Sagittarius
16.02.2011, 20:12
Լեո ջան, իմ ասածն էն ա, որ մի հատ հայ ֆուտբոլիստի էդ թմում լինելու համար դառնում են էդ թմի երկրպագու, այնինչ մինչև էդ սկի չգիտեյին խոսքի օրինակ, թե էդ թիմը որ քաղաքն ա ներկայացնում:)

Իսկ ով ասեց, որ այդ թմի երկրպագու են դառնում: Ես օրինակ Բարսա Ռեալ խաղի ժամանակ միշտ ուզում եմ, որ Բարսան կրի /քանի որ Ռեալին ատում եմ/, չի նշանակում, որ դառա Բարսայի երկրպագու:

Հիմա էլ ուզում եմ, որ Հենոն կրի /քանի որ երբեք Ռոմայի համար չեմ ցավել/, իսկ դու որ մնում ես Ռոմայի հավատարիմ երկրպագու, այդ առումով կարող եմ միայն ասել՝ հալալա

romanista
16.02.2011, 20:30

Եթե ուզում ես իմանաս, ես Այաքսի համար էլ չեմ ցավացել, երբ որ Էդոն էր ընդե, ոչ էլ Դոնեցկի Մետալուրգի համար, երբ Բանանցի տղեքն էին ընդեղ խաղում, ցուցակը կարամ շարունակեմ... ուղղակի ես չեմ սիրում մի հայի համար ամբողջ թմի համար ցավալ, անիմաստ ա, ոչ հայկական թիմ ա, ոչ էլ մի եսիմ ինչ ա, մի հատ հայ կա մեջը, որը էգուց մյուս օր թողելու ա ըտեղից գնա ավելի լավ ակումբ... դրա համար էլ ձեզ չեմ հասկանում, չնայած տենց ա, փոքր ազգերի հատկանիշ ա էս

Sagittarius
16.02.2011, 20:32
էդ հեչ, հեսա Կրասնոդար ՖԱ-ի ֆան-ակումբ էլ ա ստե բացվելու, Յուրան ընդեղ ա :) բան չունեմ ասելու, թող ծանոթանան, թող ցավան, բայց գրազ կգամ ,հենց Հենոն ընդեղից գնաց, Շախտյորին թեկուզ էս ֆորումում ոչ մեկ չի հիշելու)) կամ էլ, եթե հայի համար են ցավում, բա մեր ազգային առաջնության խաղերին խ՞ի ոչ մեկ չի գնում, չի ցավում թմերի համար, մեռյալ վիճակ ա... ազգովի ուրախանում ենք, երբ որևէ հայ արտասահմանում հաջողության ա հասնում, բայց ստեղ էդ նույն բանին ոչ սատարում ենք, ոչ աջակցում, դրա համար էլ ակումբային ֆուտբոլը ստե մեռել ա... մի քիչ տեղին օֆֆտոպ ստացվեց)

այ սրա հետ լրիվ համաձայն եմ, Հույն եկրպագուներին նախանձում եմ, ինչ-որ ուժեղ առաջնություն չունեն, բայց սաղ Եվրոպան կերազեր իրանց նման երկրպագուներ ունենար:

հիմա կասեն ա դե մեզ մոտ նայելու ինչ կա, ճիշտ ա չկա, բայց պարզ տրամաբանություն ա, ֆուտբոլը այսօր բիզնես ա, որում ներդրումների քանակը կախված է երկրպագուների առկայությունից, ամեն ձեր հատկացրած ուշադրությամբ, գրառումով, դիտած խաղով դուք տվյլա թմի ֆինանսներում մեկ միավոր եք ավելացնում:

Ճիշտ ա կա նեմեց, որը բոլոր ներդրումները անիմաստ ա դարձնում, բայց դուք երբեք գնացել ստադիոն և բոուււ արել երբ հերթական Չեմպիոնությունը Փյունիկին է տրվել: Երբ եք հասկանելի դարձրել, որ դուք եք հայ ֆուտբոլի տերը, երբ եք Արարատ-Փյունիկի մասին թեմա բացել ու ակտիվորեն քննարկել ինչպես օրինակ Բարսա-Ռեալ: Հասկանում եմ այդ ակումբների երկրպագուն եք, բայց նայեք այդ թեմաները /արդեն չեմ էլ ուզում մտնեմ այդ թեմաները, որ իմ դիտումներով այդ փուչիկը չմեծացնեմ/, ամեն օր ակտիվ քննարկվում է, բայց քննարկման թեման ի՞նչ է՝ Ռոնալդուն է ավելի զիլ, թե Մեսսին:

Ասում են՝ ֆուտբոլը ֆուտբոլ չի, բայց երկրպագուներն էլ երկրպագու չեն:

հ.գ. երբ ասում եմ դուք, անհատապես ոչ մեկի նկատի չունեմ, նկատի ունեմ մեզ բոլորիս, նաև ինձ: Ես էլ երբեք չեմ փայլել Հայկական ֆուտբոլի ազնիվ երկրպագու լինելով:
Երկրպագում եմ և միշտ կերկրպագեմ Լիվերպուլին, բայց էլ ինչ երկրպագու եթե իր բակի /քուչի/ ֆուտբոլի մասին չմտածի:

romanista
16.02.2011, 20:44

Ես Արարատի ու նրան նեմեցի կողմից երկրորդ լիգա վռնդելու մասին բազմիցս եմ ստեղ գրել, կհիշես, նեմեցին էլ ինչ ասես ասել եմ ու կասեմ, քանի որ Արարատի երկրպագու եմ, ոչ թե իրա թերխաշ Փյունիկի: Բայց մենակով գնամ Ֆեդերացիայի դեմը կանգնեմ, բողոքս արտահայտեմ, կհելնեն, ոստիկանություն կկանչեն, ու ինձ կգան կտանեն, բայց ոչ թե քաղմաս, այլ գժանոց)) ասում ես ֆանատ)) ու՞ր ա ստեղ ֆանատ) ես ինքս Ռոմայի ֆանատ եմ, բայց եկող տարի որ Արարատը նորից եկավ Բարձրագույն լիգա, հաստատ գնալու եմ ստադիոն ու սատարեմ, մանավանդ Փյունիկի հետ խաղին... թող նեմեցը մեջից տրաքի

Ambrosine
16.02.2011, 20:56
Երեխեք, սխալ եք ընկալում. եթե Շախտյորի համար ենք ցավում, չի նշանակում, որ իր ֆանատը դարձանք, ուղղակի մեզ համար հպարտանալու առիթ է, երբ մեր հայրենակիցը հաջողությունների է հասնում ինչ-որ առաջատար թիմում /դե գոնե մեր առաջնության թիմերից բարձրակարգ թիմում/: Ու, այո, մենք կմոռանանք այդ թիմը, երբ նա տեղափոխվի այլ թիմ. կսկսենք այդ թիմի հանդիպումները դիտել, այդ թիմի համար ցավել, քանի որ այդ թիմում է հանդես գալիս, փայլում մեր ազգային հավաքականի ներկայացուցիչը: Քանի որ մեր առաջնությունում առաջընթացի ու հաղթանակի հնարավորություն ունեն միայն որոշակի թիմեր, մեզ այլ ընտրություն չի մնում, քան երկրպագել այն թիմերին, որտեղ հանդես են գալիս մեր առաջատար ֆուտբոլիստները: Եթե մեր առաջնությունը մի բանի պետք լիներ, մեզ մոտ կմնային, էլի, ոչ թե կձգտեին ասենք Շախտյորում խաղալ: Իսկ Ռեալ-Բարսելոնա իրողությունը անխուսափելի է: Դուք էլ եք ճիշտ, որ քննարկումը միայն ինչ-որ ֆուտբոլիստների հակամարտության կամ համեմատության վրա է հիմնվում, բայց դե դա էլ ցույց է տալիս, որ անգամ այդ բնագավառում է մեր ֆուտբոլը կաղում: Ինչ վերաբերում է մարզադաշտում մեր թիմերին աջակից լինելուն, ապա ես մեկ անգամ չէ, որ ամենայն անկեղծությամբ նշել եմ, որ ինձ ուղղակի չեն թողնում մարզադաշտի կողքով անցնեմ, հետս էլ չեն գալիս, այնպես որ ես ընդհանրապես պետք է լռեմ այդ առումով ու երանի տամ նրանց, ովքեր մեր թիմերի հետ են` ինչ-որ առաջնությունների շրջանակներում: Եթե Ռեալ-Շախտյոր հանդիպում լինի, ես էլի Ռեալի կողմից կլինեմ, բայց կուրախանամ, եթե Հ. Մխիթարյանը գոլ խփի:

հ.գ. օֆֆտոպի հոտ եմ առնում: Հետո կտեղափոխեմ համապատասխան թեմա` կախված ընթացքից:

romanista
16.02.2011, 21:03
Աստղ ջան, մի հատ հարց տամ էլի)) դու կուրախանաս Հենոյի համար, եթե ինքը ասենք բարսայում խաղա ու ռեալի հետ խաղում պոկեր անի;)

Ambrosine
16.02.2011, 21:09
Աստղ ջան, մի հատ հարց տամ էլի)) դու կուրախանաս Հենոյի համար, եթե ինքը ասենք բարսայում խաղա ու ռեալի հետ խաղում պոկեր անի;)

Այո, իր համար կուրախանամ: Ասեմ ավելին, ես կմխիթարվեմ նրանով, որ իմ սիրելի թիմը պարտվել է Մխիթարյանի խփած գոլերի պատճառով ;):

romanista
16.02.2011, 21:16
Այո, իր համար կուրախանամ: Ասեմ ավելին, ես կմխիթարվեմ նրանով, որ իմ սիրելի թիմը պարտվել է Մխիթարյանի խփած գոլերի պատճառով ;):

ասում եմ էլի, մենք տարբեր ենք մտածում))) եթե ռոմային լացիոյի կազմում խաղալով, պոկեր աներ, ես էլ ընդհանրապես չէի ուզի իրա մասին լսեի;)

romanista
16.02.2011, 21:36
Կարող ա Ռոմա-Շախտյոր խաղը էսօր կես ժամ ուշացումով սկսվի, քանի որ Հռոմում պետք ա հանդիպեն Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնին (որը նաև Միլանի տերն ա, չենք մոռանում :) ) ու Ռուսաստանի մասոն նախագահ Մեդվեդևը... բայց թե դրանց հանդիպումը խաղը կես ժամով ուշ սկսելու հետ ինչ կապ ունի, չեմ հասկանում)

Yellow Raven
16.02.2011, 21:52
ասել էի հիմա հա ով ում կջարդի)))));) սենց ամպագոռգոռ բաներ մի գրեք, Հենոն Շախտյորում 2րդ կազմի ֆուտբոլիստ ա, անկախ իրա հաջողություններից... իրականության երեսին մեկ-մեկ նայեք էլի...

romanista ջան, չգիտեմ դու ինչքան ես հետևել էս տարվա Շախտյորի ելույթներին, բայց ես իրանց գրեթե բոլոր խաղերին հետևել եմ (եթե խաղը չեմ դիտել, ապա գոնե հաշվետվությունը նայել/կարդացել եմ) ու վստահ կարող եմ ասել, որ Հենոն էսօր Շախտյորի հիմնական կազմի ֆուտբոլիստա;)
Հենոյի առաջին պլյուսը իր ունիվերսալությունն է` նա կարող է հանդես գալ, թե որպես հենակետային կիսապաշտպան ու գրոհներ քանդել, թե որպես հարձակվողական կիսապաշտպան ու գնդակներ մատակարարել հարձակվողին: Իսկ Լուչեսկուն վստահումա առաջին հերթին հենց դրա համար, ինքը կենտրոնական կիսապաշտպանի 2-ը 1-ում վառ օրինակա:) Նույնիսկ Ժադսոնը, որին համարում են Լուչի ամենասիրած խաղացողներից հոկտեմբերին մի պահ պահեստայինների նստարանին էր հայտնվել Հենոյի պատճառով:

Էսօր չնայած էսքանին խոսակցություններ են պտտվում, որ Լուչը հնարավորա ավելի պաշտպանական տակստիկա ընտրի ու Հյուբշմանի հետ հենակիտային կիսապաշտպանների զույգը Ստեպանենկոն կազմի: Բայց ես չեմ կարծում, թե տենց լինի, որովհետև Ստեպանենկոն արդեն էնքան պարզամիտ սխալներա գործել, որ Ռոմայի հետ սենց պատասխանատու խաղում իրան խաղացնելը Շախտյորի համար ինքնասպանություն կլինի :)) Դե Ռոսսին հում-հում կուտի Ստեպանենկոյին միանշանակ:
Երկրորդ տարբերակ կարող էր հանդիսանալ Ալեքսեյ Գայը, բայց էսօր ինքը որակազրկվածա, հետևաբար Հենոյից ավելի օպտիմալ հենակետային դժվար թե էսօր Լուչը գտնի:
Ինձ թվումա Շախտյորը սենց կազմով դուրս կգա խաղադաշտ`

-------------------------Պյատով--------------------------
---Սռնա-----Չիգրինսկի----Ռակիցկի------Ռաց------
----------Հյուբշման------Մխիթարյան------------------
--Դուգլաս Կոստա-----Ժադսոն------------Վիլիան----
----------------------Լուիս Ադրիանո---------------------

Եթե դաժե Մխիթարյանի տեղը Ստեպանենկոն խաղա, պատասխան խաղում միանշանակ Մխիթարյաննա խաղալու:)

Հ.Գ. Ես արդեն Շախտյորի ֆանատ եմ դառել:))

romanista
16.02.2011, 21:59
ոչ մի ուկրաինացի կազմում... ու՞ր ա ստե թիմ)) ուկրաինական Ինտերն ա:D

Sagittarius
16.02.2011, 22:03
ոչ մի ուկրաինացի կազմում... ու՞ր ա ստե թիմ)) ուկրաինական Ինտերն ա:D

Պյատով, Չինգրիսկի,.... Ռակիցկին էլ ա ուկրաինացի եթե չեմ սխալվում

romanista
16.02.2011, 22:08
Պյատով, Չինգրիսկի,.... Ռակիցկին էլ ա ուկրաինացի եթե չեմ սխալվում

հա գիտեմ) գրելուց ես էս կազմի հետ չէի) Շախտյորը առաջնությունում լինում ա մենակ լեգիոներներով ա խաղում)) կազմը կարդացի, ինձ թվաց էլի տենց ա: Հետո տեսա էդ երեք խախոլներին :)

Yellow Raven
16.02.2011, 22:10
ոչ մի ուկրաինացի կազմում... ու՞ր ա ստե թիմ)) ուկրաինական Ինտերն ա:D

Պյատով, Չիգրինսկի, Ռակիցիկի + նաև կիսահիմնական կազմից` Ստեպանենկո, Վիցենեց, Գայ, Կուչեր :)

Սերխիո
16.02.2011, 22:15
ասում եմ էլի, մենք տարբեր ենք մտածում))) եթե ռոմային լացիոյի կազմում խաղալով, պոկեր աներ, ես էլ ընդհանրապես չէի ուզի իրա մասին լսեի;)

բայց պոկեր անելով ՝չի նշանակում ,որ Ռոման կամ Ռեալը կլուծարվեն ու կվերանան , ասեմ ավելի ՝ դաժը տվյալ տարում կարողա չեմպիոն դառնալ, նենց որ չարժի ետ մարդու պոկերին վայս լինել... Մի բան էլ ավելացնեմ , ես Անրիի շատ եմ սիրել ու իրա խփված գոլերից հետո էլ, Թե Արսենալում ,թե Բարսում , ինքը չհեղինակազրկվեց իմ մոտ....
Հ.Գ.
Արշավինը պոկեր արեց Լիվերպուլի հետ խաղում, ռուս մեկանբանները ասում էին ,որ ետ խաղի մասին կարելի ա գիրք գրել, ի՞սկ մենք...Մենք չենք ուզում իրա մասին լսել...

romanista
16.02.2011, 22:20

հա, հենց տենց...

Սերխիո
16.02.2011, 22:24
հա, հենց տենց...
ընտրությունը քոնն ա, ինչպես նաև մերը, որ էսօր Շախտյոր ենք ձգելու…

Gayl
16.02.2011, 22:25
Երկրորդ տարբերակ կարող էր հանդիսանալ Ալեքսեյ Գայը, բայց էսօր ինքը որակազրկվածա, հետևաբար Հենոյից ավելի օպտիմալ հենակետային դժվար թե էսօր Լուչը գտնի:

http://www.marca.com/marcador/futbol/2010_11/champions/octavos/ida/rom_sha/
Ապեր էս քանի ժամ ա ցույց ա տալիս, որ հետևյալ սաստավով են դաշտ հելնելու ու Գայն էլ սաստավ ա, եթե որակազրկված ա, ինչպես պատահեց, որ նրա անունն էլ կա խաղացողների մեջ:think

romanista
16.02.2011, 22:26
ընտրությունը քոնն ա, ինչպես նաև մերը, որ էսօր Շախտյոր ենք ձգելու…

Ձգի, մենակ թե Ռոման Շախտյորին էսօր ուրիշ բանի ա ձգելու))))))

Գայը Կորակազրկվի, եթե էս խաղում դեղին ստանա

Ջուզեպե Բալզամո
16.02.2011, 22:30
Ապեր դրանց պետք է շատ խիստ նկատողություն տան, դրանք ֆուտբոլ խաղալու իրավունք չունեն:Ուղղակի Միլանի բախտը բերեց, ինքը պետք է էտ նույն տրամադրությամբ Չելսիի հետ խաղար ու Գատուզուն էլ բախտը փորձեր ասենք Դրոգբային հարվածեր:

:) Մի երկու տարի առաջ էր, Դրոգբային չորս խաղով որակազրկել էին համանման պահվածքի համար, սրան էլ եկող երկուշաբթի ( ՈւԵՖԱ Դիսցիպլինարի նիստն ա) կզրկեն…

Gayl
16.02.2011, 22:33
Տղերք ջան թարգեք, մեկա հեսա մոտ մեկ ժամից խաղը սկսվելու ա ու ամեն ինչ պարզ կդառն ա:

Թույլ տվեք խաղերից առաջ գուշակել:

Արսենալ - Բարսելոնա, ամբողջ կարողությամբ Արսենալ եմ երկրպագելու, անգամ գնալու եմ Արսենալիս վրեն ստավկա էլ դնեմ, բայց... Բարսելոնա, մեկ էլ Վենգերի ասած Արսենալը նվեր չի, ով գիտի ամեն ինչ էլ պատահում ա:
Ռոմա - Շախտյոր, Ռոման կհաղթի ու կարծում եմ այդ խաղին երեք գոլ չի լինելու հավանական եմ համարում 1:0 և 2:0 հաշիվները ի օգուտ Ռոմայի, Ռոման Արսենալ չի որ կարողանա Շախտյորին մինչև վերջ քանդի քցի մի կողմ:
Ռոմանիստա Վուչինիչը չի խաղալու՞:

Yellow Raven
16.02.2011, 22:34
http://www.marca.com/marcador/futbol/2010_11/champions/octavos/ida/rom_sha/
Ապեր էս քանի ժամ ա ցույց ա տալիս, որ հետևյալ սաստավով են դաշտ հելնելու ու Գայն էլ սաստավ ա, եթե որակազրկված ա, ինչպես պատահեց, որ նրա անունն էլ կա խաղացողների մեջ:think

Հնարավորա սխալվել եմ, համենայն դեպս ես հիշում էի, որ Գայը որակազրկված էր:think
Բայց նույնիսկ Գայի առկայության դեպքում Մարկայի գրած կազմը 80 տոկոսով բացառվումա, Լուչը չի գժվել, որ մի հենակետայինով մրցակցի հարկի տակ դուրս գա Ռոմայի դեմ:) Մի ժամ մնաց, սպասենք:)

Լեո
16.02.2011, 22:35
Էսօրվա իմ կանխատեսումները.

Արսենալ 1 - 3 Բարսա

Ռոմա 2 - 0 Շախտյոր

:8

romanista
16.02.2011, 22:36
Տղերք ջան թարգեք, մեկա հեսա մոտ մեկ ժամից խաղը սկսվելու ա ու ամեն ինչ պարզ կդառն ա:

Թույլ տվեք խաղերից առաջ գուշակել:

Արսենալ - Բարսելոնա, ամբողջ կարողությամբ Արսենալ եմ երկրպագելու, անգամ գնալու եմ Արսենալիս վրեն ստավկա էլ դնեմ, բայց... Բարսելոնա, մեկ էլ Վենգերի ասած Արսենալը նվեր չի, ով գիտի ամեն ինչ էլ պատահում ա:
Ռոմա - Շախտյոր, Ռոման կհաղթի ու կարծում եմ այդ խաղին երեք գոլ չի լինելու հավանական եմ համարում 1:0 և 2:0 հաշիվները ի օգուտ Ռոմայի, Ռոման Արսենալ չի որ կարողանա Շախտյորին մինչև վերջ քանդի քցի մի կողմ:
Ռոմանիստա Վուչինիչը չի խաղալու՞:

Խաղալու են Վուչ - Տոտտի - Մենեզ եռյակը, ըստ նախնական տեղեկությունների)

Գայի մասին վերևում գրել եմ)

Ներսես_AM
16.02.2011, 22:37
Ի դեպ՝ սաղ ֆուտբոլային հասարակությունը դատափետում էր Ռոնալդուին, որ Պեպին բռդեց , բայց խի հիմա ոչ մեկը չի նշում ,թե գատուզոն իրան ինչ անասունի, ԲՏ-ի, սրիկայի պես էր պահում իրան... Յանի ի՞նչ դերասանություններ էր անում , չեմ հասկանում:[:o

Պետրոս ջան ինչ մտածել եմ Ռոնալդուի մասին երբ Պեպին բրդեց, դրա հարյուրապատիկը մտածել եմ էրեկվա էս եզի տղու մասին, ու մեկ էլ Ֆլամինին էր վայթե, որ անասունավարի տվեց էն տղու ոտը ջարդեց:

Էսօր Բարսելոնա ու Շախտյոր :goblin

Gayl
16.02.2011, 22:38
Հնարավորա սխալվել եմ, համենայն դեպս ես հիշում էի, որ Գայը որակազրկված էր:think
Բայց նույնիսկ Գայի առկայության դեպքում Մարկայի գրած կազմը 80 տոկոսով բացառվումա, Լուչը չի գժվել, որ մի հենակետայինով մրցակցի հարկի տակ դուրս գա Ռոմայի դեմ:) Մի ժամ մնաց, սպասենք:)

Խաղից 20 րոպե առաջ ավելի ճշգրիտ տվյալներ կտան, այնուամենայնիվ Շախտյորը Ինտեռ չի, որ կարողանա բետոնյա պաշտպանություն ստեղծի:

Yellow Raven
16.02.2011, 22:38
Արսենալ-Բարսելոնա 1-2
Ռոմա-Շախտյոր 1-2

:oy

Yellow Raven
16.02.2011, 22:39
Խաղից 20 րոպե առաջ ավելի ճշգրիտ տվյալներ կտան, այնուամենայնիվ Շախտյորը Ինտեռ չի, որ կարողանա բետոնյա պաշտպանություն ստեղծի:

Հա, Շախտյորի պաշտպանությունը շատ թույլա:(
Արսենալի հարձակումը 5 անպատասխան գնդակ ուղարկեց Պյատովի դարպասը: Բայց հուսանք էսօր լավ կստացվի պաշտպանվելը:)

Ambrosine
16.02.2011, 22:43
Մոդերատորական. ստոոոպ :angry:
Չշարունակեք անձական հարթություն տեղափոխող գրառումները :angry:

romanista
16.02.2011, 22:48
Ժողովուրդ, կասե՞ք, Արարատ ալիքի բացակայության դեպքում երկու խաղերից երկրորդը ո՞ր ալիքով են ցույց տալու) ես ուղղակի ՆՏՎ+ով եմ միշտ նայում, ուղղակի էս անգամ հետաքրքիր ա հայտնի պատճառներով))))

Yellow Raven
16.02.2011, 22:49
-------------------------Պյատով--------------------------
---Սռնա-----Չիգրինսկի----Ռակիցկի------Ռաց------
----------Հյուբշման------Մխիթարյան------------------
--Դուգլաս Կոստա-----Ժադսոն------------Վիլիան----
----------------------Լուիս Ադրիանո---------------------

Աաաաա, լավնա Լուչեսկուն էլի:love
Գուշակել էի ամբողջ կազմը, կարաք վարկանշեք:)):oy
Հենոն խաղումա:drinks

Հ.Գ. Գայն էլ դաժե զամենների մեջ չկա:D Նոստրադամուսն եմ:))

Yellow Raven
16.02.2011, 22:50
Ժողովուրդ, կասե՞ք, Արարատ ալիքի բացակայության դեպքում երկու խաղերից երկրորդը ո՞ր ալիքով են ցույց տալու) ես ուղղակի ՆՏՎ+ով եմ միշտ նայում, ուղղակի էս անգամ հետաքրքիր ա հայտնի պատճառներով))))

Շողակաթ:)

Ungrateful
16.02.2011, 23:45
Մեր ախպերը հիմնական կազմում ա, մեռնեմ ջանին :)):
Եթե անգամ Հենոյի պահը դնենք մի կողմ` մեղմ ասած չեմ սիրում իտալական ֆուտբոլ ու Անգլո -Իսպանական եզրափակիչ եմ ուզում:

Ուրվական
16.02.2011, 23:49
ասել էի հիմա հա ով ում կջարդի)))));) սենց ամպագոռգոռ բաներ մի գրեք, Հենոն Շախտյորում 2րդ կազմի ֆուտբոլիստ ա, անկախ իրա հաջողություններից... իրականության երեսին մեկ-մեկ նայեք էլի...

Ապեր, հիմա, երբ խաղը սկսվել ա ու տեսնում ենք, թե ով է խաղում, հուսով եմ դու կհասկանաս, որ սխալ ես ընկալում Շախտյորում Հենոյի ֆուտբոլը ու կսկսես իրականության երեսին նայել: Գոնե մեկ-մեկ:

Ungrateful
17.02.2011, 00:15
Ժող, ո՞նց ա խաղում Հենոն: Չեմ հասցնում էդ խաղին հետևեմ: Արսենալ - Բարսան եմ նայում, ինտրիգան շատ ա :B:

Ungrateful
17.02.2011, 00:26
1 -3 Բացել ա :D

Լեո
17.02.2011, 00:34
Աաաաա, դզեց, 1-3 Շախտյորը սպանում ա :hands

Իսկ դե կապտանռնագույները չեն հիասթափեցնում :B Ափսոս 2 շատ լավ պահ կորցրեցին Մեսսին և Պեդրոն:

Ներսես_AM
17.02.2011, 00:35
1-3 :B
Բայց ոնց ա դզում :love

Լեո
17.02.2011, 00:40
Ռոմայի գերազանց մարզավիճակի մասին ասեկոսեները հօդս են ցնդում :lol

romanista
17.02.2011, 00:44
աչքիս առաջ գալիս ա 2 տարի առաջվա Պանատինաիկոսի հետ ՈՒԵՖԱի խաղը... նույնն էր... էս թիմը ուղղակի չի կարում թզուկների հետ խաղա, կգնա Միլանով, Յուվեով, Բավարիայով կփշրի, կգա Բրեշիաների, Պանատինաիկոսների ու Շախտյորների կհագնի... նույնն ա ոնց որ առանց դարպասապահի խաղանք, էն խլուրդի դեմքով բրազիլացուն խ՞ի եք գոլերին կայնացրել, հենա Լորիային դնեյիք, համ էլ պրակտիկա կունենար... չնայած պաշտպան ա, Դոնիից լավ կկայներ... եթե 4:3 պրծնի, ես չեմ զարմանա, բայց դեռ ամեն ինչ տանում ա նրան, որ ճիշտ են դուրս գալիս ռոմանիստաները, որոնք Նապոլիի հետ խայտառակ խաղից հետո Տրիգորիայի պատին Ռոմայի տրեներովկի վախտ գրել էին ընդամենը մի բառ՝ indegni...

ամեն դեպքում, ես էս թմին հավատում եմ, հավատում եմ, որ գոնե կփորձեն անեն էն, ինչ արեցին Ինտերի հետ, որովհետև Շախտան առանց խաղալու մեզ գոլեր ա խփում...
ես իմ ciao - ն դոն Կլաուդիոյին ասում եմ...

Ungrateful
17.02.2011, 01:20
Արսենա՜լ :yahoo

Նաիրուհի
17.02.2011, 01:28
Արսենա՜լ :yahoo

Այո՜... Արշավի՜ն... :yahoo

Ապե Ջան
17.02.2011, 01:33
Իրոք հալալա Արսենալին… :B

Ungrateful
17.02.2011, 01:36
Մեռնեմ դրա մոլոկան ջանին))))
Թշնամուս մրցակիցը իմ բարեկամն ա... :)) Ու վօօբշե, 2 խաղերն էլ սրտովս եղան: :yahoo

Շնորհավորում եմ Արսենալի բոլոր երկրպագուներին... Էսօր ձեր չափ բալետ եմ արել :))

tikopx
17.02.2011, 01:37
ժողովուրդ եսինչ բանա, բարսայի բալելշիկների մի թիմի ասում են հալալա, առաջին անգամ եմ տենում, բայց դե ելի կեսը ձեն չեն ահանում մեկա:D

Լեո
17.02.2011, 01:38
Ձգտեց ու հասավ իր ուզածին Արսենալը :ok

Էս էն բացառիկ դեպքերից ա, երբ Բարսայի պատրությունից ցավ չեմ ապրում :)

Իսկ Պեպը սխալվեց՝ Վիլիային փոխարինելով Կեյտայով: Պիտի փորձեր Պեդրոյի փոխարեն Բոյանին խաղադաշտ դուրս բերել, Պեդրոն հաճախ էր սխալվում:

Ապե Ջան
17.02.2011, 01:40
ժողովուրդ եսինչ բանա, բարսայի բալելշիկների մի թիմի ասում են հալալա, առաջին անգամ եմ տենում, բայց դե ելի կեսը ձեն չեն ահանում մեկա:D

Իսկ հիմա երկրորդ անգամ տես, որ ասում եմ «հալալա», տեսնելով Արսենալի 2 գոլերը, միայն կարող եմ ասել հալալա Արսենալ: Որ Բարսելոնայի երկրպագու է, դա չի նշանակում պետք է իրականությունից շեղվել և փորձել այլ բան ապացուցել:

Լեո
17.02.2011, 01:41
ժողովուրդ եսինչ բանա, բարսայի բալելշիկների մի թիմի ասում են հալալա, առաջին անգամ եմ տենում, բայց դե ելի կեսը ձեն չեն ահանում մեկա:D

Տիկ ջան, սրանից հետո աշխատի սենց հայտարարություններդ անվանական անես, որ կարող ա մեկ-մեկ օբյեկտիվ պատճառներով Բարսայի անհաջող խաղերից հետո ակումբ չկարողանամ մտնեմ, հետո գամ գրածներիդ պատասխանեմ:

Gayl
17.02.2011, 01:41
Ջաաաաաաաան, մոռթեցինք, ապրեք տղերք ջան, Բարսան ջոկել էր իրա սեփական լիգայում ա խաղում:
Արսենալից բացակայում էր դարպասապահը, հենակետային կիսապաշտպանը, կենտրոնական պաշտպանը, Նասրին երկար բացակայությունից հետո առաջին անգամ էր խաղադաշտ մտել, բայց Արսենալը ունի Վենգեր, Արսենալը չունի գերտրանսֆերային ֆուտբոլիստներ, բայց ունի կամքի ուժ, իսկ ով ասում էր Բարսան անպարտելի է թող այդպես էլ մտածեն, ահա այսպիսին է լինում անգլիական դաժան ապտակը:

tikopx
17.02.2011, 01:43

Բա, սա դեռ Բարսայի պարտությունների սկիզբնա, իրանք խաբար չեն

romanista
17.02.2011, 01:43
Դոնեցկի խաղի վախտ Ռոման արդեն նոր տերեր կունենա, 2 շաբաթվա մեջ թիմը ծախելու են ամերիկացի միլիոնատերերի խմբի + նոր մարզիչ, ու էդ տարբերակում կարելի ա մտածել ընդե 2:0 կրելու մասին... շնորհակալ եմ թիմից երկրորդ գոլի ու մնացած ջանքերի համար... իսկ Շախտյորը, Շախտյորը ի՞նչ, առանց խաղալու խաղ ա կրում... Հենոյին էլ ես բացի մի անգամ կանոնները խաղտելուց ու մի անգամ շեղ հարվածելուց դաշտում չտեսա...

Ապե Ջան
17.02.2011, 01:43
Ջաաաաաաաան, մոռթեցինք, ապրեք տղերք ջան, Բարսան ջոկել էր իրա սեփական լիգայում ա խաղում:
Արսենալից բացակայում էր դարպասապահը, հենակետային կիսապաշտպանը, կենտրոնական պաշտպանը, Նասրին երկար բացակայությունից հետո առաջին անգամ էր խաղադաշտ մտել, բայց Արսենալը ունի Վենգեր, Արսենալը չունի գերտրանսֆերային ֆուտբոլիստներ, բայց ունի կամքի ուժ, իսկ ով ասում էր Բարսան անպարտելի է թող այդպես էլ մտածեն, ահա այսպիսին է լինում անգլիական դաժան ապտակը:

Բարսան այսօր անպարտելի է, անպարտելի ամբողջ աշխարհի մասշտաբով:
Այսօր Բարսան նվաճել է գրեթե բոլոր հնարավոր տիտղոսները, և այդ ամենը տեսնելով վստահորեն կարող եմ ասել...
Բարսան անպարտելի է:

Լեո
17.02.2011, 01:44
Հետաքրքիր ա, Արսենալի՞ երկրպագուներն են ավելի շատ ուրախացել, թե Ռեալի՞ :lol

Ուրվական
17.02.2011, 01:44
Ռոման նույնիսկ երկրորդ գնդակին արժանի չէր: Ինչևէ, շատ ուրախ եմ, որ ամեն ինչ ընթանում է ըստ տրամաբանության: Ռոմայի պես ֆուտբոլային մոլախոտները պետք է մաքրվեն՝ ինչքան շուտ, էնքան լավ: Կրկնակի ուրախ եմ, որ մաքրողի դերը ստանձնել է իմ ազգային հավաքականի առաջատարի թիմը:
Շնորհավոր հայ ֆուտբոլասերներ՝ մեր Հենոյի թիմի հաղթանակի համար: Չնայած որ իր լավագույն խաղը չէր խաղում այսօր Հենոն:

tikopx
17.02.2011, 01:44
Տիկ ջան, սրանից հետո աշխատի սենց հայտարարություններդ անվանական անես, որ կարող ա մեկ-մեկ օբյեկտիվ պատճառներով Բարսայի անհաջող խաղերից հետո ակումբ չկարողանամ մտնեմ, հետո գամ գրածներիդ պատասխանեմ:

ապեր են անգամ , շատերը ձեն չհանեցին, դրա համար եմ ասւոմ, ստեղ Բարսացիները շատ շատ են , բա խի չեն գրում

Լեո
17.02.2011, 01:47
Ջաաաաաաաան, մոռթեցինք, ապրեք տղերք ջան, Բարսան ջոկել էր իրա սեփական լիգայում ա խաղում:
Արսենալից բացակայում էր դարպասապահը, հենակետային կիսապաշտպանը, կենտրոնական պաշտպանը, Նասրին երկար բացակայությունից հետո առաջին անգամ էր խաղադաշտ մտել, բայց Արսենալը ունի Վենգեր, Արսենալը չունի գերտրանսֆերային ֆուտբոլիստներ, բայց ունի կամքի ուժ, իսկ ով ասում էր Բարսան անպարտելի է թող այդպես էլ մտածեն, ահա այսպիսին է լինում անգլիական դաժան ապտակը:
Գայլ ախպեր, պատասխան խաղ կա, Արսենալի դուրս թռչել կա, բան կա, ու՞ր ես սենց շտապում: Բա քեզ պե՞տք ա ;)

Հլը ու՜ր ես, շուտով իսպանական ապտակ ենք տեսնելու :)

tikopx
17.02.2011, 01:48
Գայլ ախպեր, պատասխան խաղ կա, Արսենալի դուրս թռչել կա, բան կա, ու՞ր ես սենց շտապում: Բա քեզ պե՞տք ա ;)

Հլը ու՜ր ես, շուտով իսպանական ապտակ ենք տեսնելու :)

ես չգիտեմ մյուսը ինչ կլինի, բայց կասկածում եմ ֆիանլը լինի ՝ ԲԱՐՍԱ-Շախտյոր

Լեո
17.02.2011, 01:49
ապեր են անգամ , շատերը ձեն չհանեցին, դրա համար եմ ասւոմ, ստեղ Բարսացիները շատ շատ են , բա խի չեն գրում

Էդ իրենց գործն ա, թե խի չեն գրում: Կարող ա պատահեր, որ ես էլ չգրեի (օբյեկտիվ պատճառներով կամ ուղղակի հավես չունենայի): Ու ինձ դուր չէր գա, որ էդ կարգի գրառումներդ նաև ինձ վերաբերեին: Դրա համար էլ ասում եմ անվանական ասա:

tikopx
17.02.2011, 01:51

հասկացանք իրար:օկ

Gayl
17.02.2011, 01:51
Տղերք ջան, որ խնդրեմ գոլերը կտեղադրե՞ք, իմ ինետ շաաաաատ վատա, մի էջը մի քանի րոպեումա բացում, թող բոլորը տեսնեն ինչ է ասել Արսենալ:

Լեո
17.02.2011, 01:53
Ռոման նույնիսկ երկրորդ գնդակին արժանի չէր: Ինչևէ, շատ ուրախ եմ, որ ամեն ինչ ընթանում է ըստ տրամաբանության: Ռոմայի պես ֆուտբոլային մոլախոտները պետք է մաքրվեն՝ ինչքան շուտ, էնքան լավ: Կրկնակի ուրախ եմ, որ մաքրողի դերը ստանձնել է իմ ազգային հավաքականի առաջատարի թիմը:
Շնորհավոր հայ ֆուտբոլասերներ՝ մեր Հենոյի թիմի հաղթանակի համար: Չնայած որ իր լավագույն խաղը չէր խաղում այսօր Հենոն:

Ուրվական ջան, քո ու romanista-ի ավատարները իրար նման են, մի պահ ինձ թված՝ romanista-ն ա էս գրառման հեղինակը, ու դեմքիս մոտավորապես սենց արտահայտություն էր հայտնվել :o

:lol

Gayl
17.02.2011, 01:55
Գայլ ախպեր, պատասխան խաղ կա, Արսենալի դուրս թռչել կա, բան կա, ու՞ր ես սենց շտապում: Բա քեզ պե՞տք ա ;)

Հլը ու՜ր ես, շուտով իսպանական ապտակ ենք տեսնելու :)

Ախպերս ես հո չասացի, որ արսենալը հաջորդ փուլում է, ուղղակի անպարտելի ակումբը չի պարտվում 1:0 հաղթելուց հետո և երկու գնդակ հինգ րոպեում անպարտելիներին հեչ սազական չի;)

Դարք
17.02.2011, 01:55
մարդու գրելու հավեսը պետքա գա, որ գրենք:)) գոլերը էս (http://www.totalfootball.am/2011/02/36969/) սայթում կա

romanista
17.02.2011, 01:56
Չէ, տղերք ջան, հասկացանք, առանց խաղի կրեցին, բայց հլը 2րդ խաղ կա, ու Ռոմայի պես լեգենդար թմին Շախտյորին պարտվելու համար մոլախոտ անվանելը ես ընդոնում եմ որպես վիրավորանք իմ հասցեին, քանի որ էսքանիդ մեջից էսօր մենակ մեկն ա իրա թիմի համար ցավում, ու ես հպարտ եմ, որ ցավում եմ հռոմեացիների համար...

Լեո
17.02.2011, 01:56
Տղերք ջան, որ խնդրեմ գոլերը կտեղադրե՞ք, իմ ինետ շաաաաատ վատա, մի էջը մի քանի րոպեումա բացում, թող բոլորը տեսնեն ինչ է ասել Արսենալ:

Արսենալ = Արսեն Վենգեր = Մեծագույն ֆուտբոլային մասնագետ, հանճարեղ մարզիչ :)

Gayl
17.02.2011, 01:59
Բարսան անպարտելի է:
Հեչ ախպերս:o
Արսենալ-Բարսելոնա 2-1

Լեո
17.02.2011, 02:00
Ախպերս ես հո չասացի, որ արսենալը հաջորդ փուլում է, ուղղակի անպարտելի ակումբը չի պարտվում 1:0 հաղթելուց հետո և երկու գնդակ հինգ րոպեում անպարտելիներին հեչ սազական չի;)

Կարո՞ղ ա «Բարսան անպարտելի է» արտահայությունը տառացի ես հասկացել :lol

Էդ արտահայտությունը ընդամենը խորհրդանշում ա Բարսայի հզորությունը ;) Իսկ անպարտելի թիմեր գոյություն չունեն: Չնայած երևի իզուր եմ ասեմ, հաստատ գիտեիր :))

Gayl ջան, ֆուտբոլում անպարտելի հասկացություն չկա, բոլորն էլ պարտելի են` այդ թվում նաև Բարսելոնանա, սպասենք պատասխանը հանդիպմանը, այն աավելի ինտրիգային կլինի, Արսենալը շատ լավ խաղաց հակագրոհների վրա ու երբ Բարսան պատասխան խաղում հարձակվողական տակտիկա ընտրի, պատկերացնւմ եմ ինչ է տեղի ունենալու Արսենալի հակագրոհների ժամանակ, ամեն ինչ դեռ առջևում է :))

Ապե Ջան
17.02.2011, 02:00
Հեչ ախպերս:o
Արսենալ-Բարսելոնա 2-1

....

http://www.akumb.am/showthread.php/56556-Չեմպիոնների-Լիգա-2010-2011?p=2177039&viewfull=1#post2177039

Armen.181
17.02.2011, 02:01
Հետաքրքիր ա, Արսենալի՞ երկրպագուներն են ավելի շատ ուրախացել, թե Ռեալի՞ :lol

նեց Մանչեստրից ել կան :P, ու ընդանրապես անգլիայից ուրաքանչյուր թմի երկրպագու պետք է ուրախ լինի

Sagittarius
17.02.2011, 02:01
Ջաաաան Արսենալ Ջաաաա՜ն:hands

Վիլշերը սպանում էր էսօր, անլիացիների նոր սերունդն ա մեծանում:

Դոնեցկի խաղի վախտ Ռոման արդեն նոր տերեր կունենա, 2 շաբաթվա մեջ թիմը ծախելու են ամերիկացի միլիոնատերերի խմբի + նոր մարզիչ, ու էդ տարբերակում կարելի ա մտածել ընդե 2:0 կրելու մասին... շնորհակալ եմ թիմից երկրորդ գոլի ու մնացած ջանքերի համար... իսկ Շախտյորը, Շախտյորը ի՞նչ, առանց խաղալու խաղ ա կրում... Հենոյին էլ ես բացի մի անգամ կանոնները խաղտելուց ու մի անգամ շեղ հարվածելուց դաշտում չտեսա...

Այ ախպեր էտ յանկիներից հեռու մնացեք, դրանք ֆուտբոլի հերը անիծում են:

Ambrosine
17.02.2011, 02:04
Թույլ տվեք խաղերից առաջ գուշակել:

Արսենալ - Բարսելոնա, ամբողջ կարողությամբ Արսենալ եմ երկրպագելու, անգամ գնալու եմ Արսենալիս վրեն ստավկա էլ դնեմ, բայց... Բարսելոնա, մեկ էլ Վենգերի ասած Արսենալը նվեր չի, ով գիտի ամեն ինչ էլ պատահում ա:
Ռոմա - Շախտյոր, Ռոման կհաղթի ու կարծում եմ այդ խաղին երեք գոլ չի լինելու հավանական եմ համարում 1:0 և 2:0 հաշիվները ի օգուտ Ռոմայի, Ռոման Արսենալ չի որ կարողանա Շախտյորին մինչև վերջ քանդի քցի մի կողմ:
Ռոմանիստա Վուչինիչը չի խաղալու՞:
Դու էլ գուշակություններ չանես :D:

Շախտյորի կամ ավելի ճիշտ` Մխիթարյանի համար շատ ուրախ եմ :)): Արսենալի համար էլ ուրախ եմ այնքանով, որ կամային հաղթանակ տարավ. էդպիսի խաղերը շաաատ եմ սիրում :)): Հեռակառավարման վահանակների կոճակները երևի էլ չեն աշխատի. էնքան որ ալիք եմ փոխել :D: Շնորհավոր Շախտյորի /եթե կան ակումբում/, Մխիթարյանի ու Արսենալի ֆանատներին :clap:

Sagittarius
17.02.2011, 02:05
Չէ, տղերք ջան, հասկացանք, առանց խաղի կրեցին, բայց հլը 2րդ խաղ կա, ու Ռոմայի պես լեգենդար թմին Շախտյորին պարտվելու համար մոլախոտ անվանելը ես ընդոնում եմ որպես վիրավորանք իմ հասցեին, քանի որ էսքանիդ մեջից էսօր մենակ մեկն ա իրա թիմի համար ցավում, ու ես հպարտ եմ, որ ցավում եմ հռոմեացիների համար...

Ախպերս սխալ ես ասում, Գայլն էլա իրա թմի համար երկրպագում՝ Արսենալ

Դե ես էլ Լիվերպուլի դեսանտից եմ :) իսկ եթե լուրջ մանկությունիցս միշտ երկրպագել եմ Անգլիական գրանդների համար

Լեո
17.02.2011, 02:06
romanista ջան, թեթև տար ;) Մենք էլ ենք պարտվել ու աշխատում ենք թեթև տանել... ու հլը որ ստացվում ա :lol

Gayl
17.02.2011, 02:08
Կարո՞ղ ա «Բարսան անպարտելի է» արտահայությունը տառացի ես հասկացել :lol

Էդ արտահայտությունը ընդամենը խորհրդանշում ա Բարսայի հզորությունը ;) Իսկ անպարտելի թիմեր գոյություն չունեն: Չնայած երևի իզուր եմ ասեմ, հաստատ գիտեիր :))

Լավ ա, որ հզորա կամ շատ հզոր, բայց Վենգերի ասած. «Մենք Բարսայի համար նվեր չենք», դե ֆուտբոլա ինչ ասես, որ չի լինում, հիմա մնացած բոլոր թիմերի միջից ամենահարձակվողական ֆուտբոլը Արսն ու Բարսն են խաղում, երկուսն էլ վտանգավոր, բայց դրանցից ոչ մեկն էլ անպարտելի չի բառիս ցանկացած իմաստով:

Gayl
17.02.2011, 02:11
Դու էլ գուշակություններ չանես :D:

Հա շեֆ ջան:D

ամբողջ կարողությամբ Արսենալ եմ երկրպագելու, անգամ գնալու եմ Արսենալիս վրեն ստավկա էլ դնեմ, բայց... Բարսելոնա
Տո էնքան ռեկլամ արին Բարսին, որ անգամ ես մտածում էի, որ պաշտպանությունը չի դիմանա համ էլ հիմնական կազմից երեք հոգի չկար, որ չոր դատենք ճիշտ եմ ասել:D:D

Լեո
17.02.2011, 02:13
Լավ ա, որ հզորա կամ շատ հզոր, բայց Վենգերի ասած. «Մենք Բարսայի համար նվեր չենք», դե ֆուտբոլա ինչ ասես, որ չի լինում, հիմա մնացած բոլոր թիմերի միջից ամենահարձակվողական ֆուտբոլը Արսն ու Բարսն են խաղում, երկուսն էլ վտանգավոր, բայց դրանցից ոչ մեկն էլ անպարտելի չի բառիս ցանկացած իմաստով:

Միակ անպարտելի թիմն աշխարհում, որն անխտիր չեմպիոն է դառնում, դա Փյունիկն է :)) Իսկ աշխարհի մյուս հզորները երբեմն փոխչեմպիոն են դառնում, երբեմն երրորդ հորիզոնականն են զբաղեցնում, երբեմն էլ՝ նույնիսկ լավագուն տասնյակում չեն հայտնվում :)

Gayl
17.02.2011, 02:15
Gayl ջան, ֆուտբոլում անպարտելի հասկացություն չկա
Հա բա ոնց, ես հո հակառակը չեմ պնդել, ուղղակի վստահ եմ, եթե Բարսան հաղթեր նորից այստեղ անպարտելի բառը շոշափվելու էր

Արսենալը շատ լավ խաղաց հակագրոհների վրա ու երբ Բարսան պատասխան խաղում հարձակվողական տակտիկա ընտրի, պատկերացնւմ եմ ինչ է տեղի ունենալու Արսենալի հակագրոհների ժամանակ, ամեն ինչ դեռ առջևում է :))
Ոչ Բարսան ոչ էլ Արսենալը ինտեռի նման հույսները չեն դնում պաշտպանվելու վրա:

Gayl
17.02.2011, 02:17
Իսկ աշխարհի մյուս հզորները երբեմն փոխչեմպիոն են դառնում, երբեմն երրորդ հորիզոնականն են զբաղեցնում, երբեմն էլ՝ նույնիսկ լավագուն տասնյակում չեն հայտնվում :)

Համաձայն եմ:
Կարևորը շատ գեղեցիկ ֆուտբոլ տեսանք, շուտվանից այսպիսի արագ ու գեղեցիկ պասերով հագեցած խաղ չէի տեսել:

Gayl
17.02.2011, 02:20
Վիլշերը սպանում էր էսօր, անլիացիների նոր սերունդն ա մեծանում:

Ես էլ դրա վրա կասկածում էի, էն Արշավինն էլ, ոնց որ պատից կախած հրացան լինի:D

Դարք
17.02.2011, 02:29
Ես էլ դրա վրա կասկածում էի, էն Արշավինն էլ, ոնց որ պատից կախած հրացան լինի:D

որը մեկ-մեկ կրակումա :))

Sagittarius
17.02.2011, 02:34
Ես էլ դրա վրա կասկածում էի, էն Արշավինն էլ, ոնց որ պատից կախած հրացան լինի:D

Բաց դե մեր մեջ ասած, չնայած խփած գոլին, Արշավինը լրիվ տախտակ ա :) մի հատ հակագրոհ վարի տվեց, մի հատ էլ իրա սխալի պատճառով Արսենալը հայ հայա գոլ էր ուտում...

Ճիշտ ա անում Վենգերը, որ չի խաղացնում.... գիտի, որ Մարտի 26ն ա մոտենում :)

"Green eyes"
17.02.2011, 12:19
Ես Բարսելոնա եմ սիրում:Ու Բարսելոնան ընդհանրապես թիմային խաղ ա ցույց տալիս:Ուղղակի իրանք, որ կրում են հետո թուլացնում են ուժերը, թերագնահատելով հակառակորդի ուժը,և հակառակորդը գրոհման է անցնում:Օրինակ ինչպես որ երեկվա խաղում Բարսելոնա - Արսենալ (2:1)

salatik
17.02.2011, 12:34
ես էլ Յուվենթուս - Ինտեր խաղն եմ նաել , մի հատ կանալ էինք գտել ինետում Իտալական, ցույց էր տալիս , շատ լավն էր :) Էտօ'օն Մեսսիի օրն էր ընկել, ոնց խփում էր ծուռ էր գնում գնդակը :hands

Gayl
17.02.2011, 16:16
Ճիշտ ա անում Վենգերը, որ չի խաղացնում.... գիտի, որ Մարտի 26ն ա մոտենում :)

Էտ էլ մեր խաթր ա անում, բա երկու կես եղանք մինչև հաղթեցին:D

Gayl
17.02.2011, 16:45
Ես Բարսելոնա եմ սիրում:Ու Բարսելոնան ընդհանրապես թիմային խաղ ա ցույց տալիս:Ուղղակի իրանք, որ կրում են հետո թուլացնում են ուժերը, թերագնահատելով հակառակորդի ուժը,և հակառակորդը գրոհման է անցնում:Օրինակ ինչպես որ երեկվա խաղում Բարսելոնա - Արսենալ (2:1)

Ընդհանրապես համաձայն չեմ, եթե նկատել ես Բարսան այս տարի ինչքան կարողանում խփում ա, Բարսան պաշտպանողական թիմ չի, որ խփի ու սկսի պահելը, հակառակ դեպքում այս տարվա 3,4,5 և 8 զրոները չէր անի: Ռեալին 5:0 հաղթեց և մեկ վայրկյան չմտածեց պաշտպանվելու մասին, իսկ երեկվա խաղը դա ուրիշ «օպերա» էր, որ կարողանար խոշոր հաշիվ կաներ:

Աբելյան
17.02.2011, 16:55
Չեմ ափսոսում, որ Արսենալի խաղի վրա փոխեցի, ու սենց հաճույք երևի ոչ մի խաղից էս տարի չեմ ստացել:
1. Արսենալը ցույց տվեց, որ Բարսելոնը անպարտելի թիմ չի,
2. Որ ավելի լավ ա խելացի թիմային խաղ ոչ էնքան ուժեղ ֆուտբոլիստներով, քան թե անհատական խաղ աշխարհի հավաքականով,
3. Պայթեց Իսպանական Պրիմերա կոչվող փուչիկը, էն հաշվով, որ բացի Բարսելոնից ու Ռեալից մնացած թմերը Ուիգան ու Վեսթ Հեմ են:
Ի դեպ, Վոյցեխ Շչեսնին լավ դարպասապահ ա: Մյուս տարվանից կարա դառնա հիմնական կազմի դարպասապահ:

Gayl
17.02.2011, 16:57
Ի դեպ, Վոյցեխ Շչեսնին լավ դարպասապահ ա: Մյուս տարվանից կարա դառնա հիմնական կազմի դարպասապահ:

Ապեր Ֆաբիանսկին ավելի կատաղած դեմքա, ոնց որ սրկսկվի ու մտնի դաշտ, բայց երկուսն էլ միջին կարգի դարպասապահներ են, Արսենալին Գոմեսի կարգի դարպասապահ ա պետք:

Աբելյան
17.02.2011, 17:04
Ապեր Ֆաբիանսկին ավելի կատաղած դեմքա, ոնց որ սրկսկվի ու մտնի դաշտ, բայց երկուսն էլ միջին կարգի դարպասապահներ են, Արսենալին Գոմեսի կարգի դարպասապահ ա պետք:
Ֆաբիանսկին անցած տարի հիշում եմ մեկ-մեկ սպալվում էր: Հա Պորտոյի հետ խաղն ա մտքիս գալի:

Yellow Raven
17.02.2011, 21:43
Ժող, համաձայն եմ, Արսենալը արժանիորեն հաղթեց: Բայց եկեք չմոռանանք, որ էս փլեյ-օֆֆա,որտեղ հաղթողը որոշվումա երկու խաղի արդյունքում ու չեմ կարծում,թե մրցակցի հարկի տակ 1-2-ը ամենավատ հաշիվն է;)
Սեփական հարկի տակ գնդակ ենք խփում ու Արսենալը ստիպված է լինում բացվել... Ինձ թվումա Բարսելոնան կանցնի Արսենալին:)

Gayl
17.02.2011, 21:47

Ապեր Արսենալը մեկա բաց ա խաղալու, հաստատ չի փակվի, որովհետև չի կարող: Ֆուտբոլա էլի, ինչ ասես կարա լինի, Արսը կարա պարտվի բայց հելնի հաջորդ փուլ, հազար ու մի բան կարող է լինել, բայց ամենակարևորը թող հաջորդ փուլ հելնի միայն արժանին և համոզված եմ, որ կրկին գերգեղեցիկ ֆուտբոլի ականատես ենք լինելու:

Yellow Raven
17.02.2011, 21:50

Արսենալը համարյա միշտ երկու հենակետայինովա խաղում` Սոնգ-Ուիլշիր(հիմնականում իրանք են խաղում, չնայած Դիաբի էլ կա): Իսկ եթե ասենք 60-րդ րոպեի դրությամբ հաշիվը Արսենալի օգտին չլինի շատ հնարավոր է,որ Վենգերը նրանցից մեկի փոխարեն հարձակվողական ոճի ֆուտբոլիստ մտցնի ու եթե հաշվի առնենք, որ պաշտպանողական ոճի ֆուտբոլիստներն էլ են ստիպված ամբողջ ուժով գրոհելու Բարսելոնան կարա կատարողների վարպետության հաշվին մեկ-երկու գոլ էլ խփել;)

Altair
17.02.2011, 21:57
Ընդհանրապես համաձայն չեմ, եթե նկատել ես Բարսան այս տարի ինչքան կարողանում խփում ա, Բարսան պաշտպանողական թիմ չի, որ խփի ու սկսի պահելը, հակառակ դեպքում այս տարվա 3,4,5 և 8 զրոները չէր անի: Ռեալին 5:0 հաղթեց և մեկ վայրկյան չմտածեց պաշտպանվելու մասին, իսկ երեկվա խաղը դա ուրիշ «օպերա» էր, որ կարողանար խոշոր հաշիվ կաներ:

Քո հետ համաձայն եմ , ես Բարսան սիրեցի նրա համար , որ չի վախենում ու սկսում պաշտպանվել , խնդրում եմ ձեր ակումբների վրա չվերցեք:Երեկ պետքա 3-2 կրեր, իմ ասծը հիմնաորվածա - նախ Մեսսիի մաքուր գոլը չհաշվին, երկրորդ Առշոին որ ձեռ եղավ պենալ չդրին , լռիվ ետ հիմար մրցավարն եր :

Gayl
17.02.2011, 21:58
Արսենալը համարյա միշտ երկու հենակետայինովա խաղում` Սոնգ-Ուիլշիր(հիմնականում իրանք են խաղում, չնայած Դիաբի էլ կա): Իսկ եթե ասենք 60-րդ րոպեի դրությամբ հաշիվը Արսենալի օգտին չլինի շատ հնարավոր է,որ Վենգերը նրանցից մեկի փոխարեն հարձակվողական ոճի ֆուտբոլիստ մտցնի ու եթե հաշվի առնենք, որ պաշտպանողական ոճի ֆուտբոլիստներն էլ են ստիպված ամբողջ ուժով գրոհելու Բարսելոնան կարա կատարողների վարպետության հաշվին մեկ-երկու գոլ էլ խփել;)
Ապեր եթե հույսդ դրել ես որ Վենգերը կտուֆտի ասեմ որ չստացվավ:)) Ի դեպ Արշավինը հենց Սոնգի տեղն էլ մտել էր: Ապեր ես ամենաշատը մեկ բանից էի վախենում, որ հանկարծ գռուբի ֆուտբոլ չխաղան, դա անում են այն դեպքում երբ մոտները խուճապ ա սկսվում ու սկսում են ջարդելը, թե չէ Վենգերին մինչև վերջ վստահում եմ, էնի գիտի ինչա անում:

Gayl
17.02.2011, 22:01
նախ Մեսսիի մաքուր գոլը չհաշվին

Գոլ չէր:

Altair
17.02.2011, 22:06
Գոլ չէր:

Ինչու՞:
Մեկ էլ պենալը չմոռանաս :hands…

Gayl
17.02.2011, 22:07
Մեկ էլ պենալը չմոռանաս:hands:
Պատահումա;)

Ինչու՞:
Օֆսայիդ էր:

Altair
17.02.2011, 22:10
Օֆսայիդ էր:

Ո՞վ, Մեսսին թե Պեդռոն:

Altair
17.02.2011, 22:11
Պատահումա;)

Օֆսայիդ էր:

Եթե տենց նայենք , անցած տարի ձերը դրին , հաշիվը հակառակ էր :

Gayl
17.02.2011, 22:12
Ո՞վ, Մեսսին թե Պեդռոն:
Երեկ կրկնության մեջ մաքուր օֆսայիդ եմ տեսել, բայց հիմա չեմ հիշում, որ մեկը, բայց ոնց որ Մեսսին էր օֆսայիդ, վիդեոն, որ քցես կասեմ ու եթե դժվար չի այս թեմայից տեղափոխվենք, թե չէ Աստը գալուա կտրտի:

Altair
17.02.2011, 22:27

Մեմք չեմպիոննեչի լիգայից ենք խոսում Աստղ ջան :))
Վիդյոն որ գտնեմ կդնեմ Գայլ ջան :

Gayl
17.02.2011, 22:30
Մեմք չեմպիոննեչի լիգայից ենք խոսում Աստղ ջան :))
Վիդյոն որ գտնեմ կդնեմ Գայլ ջան :
Հա որ գտնես դիր, բայց ես մանրից հիշեցի, Պեդրոի հարվածի ժամանակ Մեսսին օֆսայիդի մեջ էր:

Altair
18.02.2011, 15:04
Հա որ գտնես դիր, բայց ես մանրից հիշեցի, Պեդրոի հարվածի ժամանակ Մեսսին օֆսայիդի մեջ էր:

http://football.sport.ua/images/news/0/2/190/orig_118008.jpg
Իսպանական թերթերը ողողվել են սկանդալային վերնագրերով:
"Մրցավարը Մոուրինյոյի ընկերն է", "Մրցավարը շուն է" և նման այլ արտահայտությունները ունեն պատճառ: Եկեք չվիճենք, և դիտենք այս "վառ ապացույցը" ...

Հիմա դուք կհարցնեք ձեզ` Ու՞ր է վիդեոն ... Մարդ կա, կասի` էս լավ տղերքին խափում ե՞ք: Միանգամից հիասթափեցնեմ ձեզ, որ ՈՒԵՖԱՆ YouTube-ից արդեն բոլոր Մեսսիի խփված մաքուր գոլերը փակել է տվել, և դա նշանակում է, որ ՈՒԵՖԱՆ վախենում է սկանդալից, սակայն այս գործողությունով նա արդեն մի բան շինեց իր գլխին :
Աղբյուրը - http://armbarca.com (http://armbarca.com/news/qnnarkvogh_t'ema_no1_skandal_t'e/2011-02-18-843)
Լրիվ հարցերը փակվեցին: Էլի Մոուրինյոն:

Դուխից չընկնեք, տղեք և քուրեր :hands
Առաջ, Բարսելոնա:

Gayl
18.02.2011, 16:36
Իսպանական թերթերը ողողվել են սկանդալային վերնագրերով:
"Մրցավարը Մոուրինյոյի ընկերն է", "Մրցավարը շուն է" և նման այլ արտահայտությունները ունեն պատճառ: Եկեք չվիճենք, և դիտենք այս "վառ ապացույցը" ...

Հիմա դուք կհարցնեք ձեզ` Ու՞ր է վիդեոն ... Մարդ կա, կասի` էս լավ տղերքին խափում ե՞ք: Միանգամից հիասթափեցնեմ ձեզ, որ ՈՒԵՖԱՆ YouTube-ից արդեն բոլոր Մեսսիի խփված մաքուր գոլերը փակել է տվել, և դա նշանակում է, որ ՈՒԵՖԱՆ վախենում է սկանդալից, սակայն այս գործողությունով նա արդեն մի բան շինեց իր գլխին :
Աղբյուրը - http://armbarca.com (http://armbarca.com/news/qnnarkvogh_t'ema_no1_skandal_t'e/2011-02-18-843)
Լրիվ հարցերը փակվեցին : Ելի Մոուրինյոն :
Թույլ տվեք լիաթոք ծիծաղել:D:D

Gayl
18.02.2011, 16:43
http://football.sport.ua/images/news/0/2/190/orig_118008.jpg
Իսպանական թերթերը ողողվել են սկանդալային վերնագրերով:
"Մրցավարը Մոուրինյոյի ընկերն է", "Մրցավարը շուն է" և նման այլ արտահայտությունները ունեն պատճառ: Եկեք չվիճենք, և դիտենք այս "վառ ապացույցը" ...

Հիմա դուք կհարցնեք ձեզ` Ու՞ր է վիդեոն ... Մարդ կա, կասի` էս լավ տղերքին խափում ե՞ք: Միանգամից հիասթափեցնեմ ձեզ, որ ՈՒԵՖԱՆ YouTube-ից արդեն բոլոր Մեսսիի խփված մաքուր գոլերը փակել է տվել, և դա նշանակում է, որ ՈՒԵՖԱՆ վախենում է սկանդալից, սակայն այս գործողությունով նա արդեն մի բան շինեց իր գլխին :
Աղբյուրը - ԱռմԲարսա (http://armbarca.com/news/qnnarkvogh_t'ema_no1_skandal_t'e/2011-02-18-843)
Դուխից չընգնեք տղեք և քուրեր :hands
Պերսիի ու Արշավինի գոլերն էլ օֆսայիդից էր:Ֆուտբոլա ամեն ինչ էլ կարող է լինել, հիմա մարդը սխալ տեսավ, հա ի դեպ եզրային մրցավա՞րն էր Մոուի ընկերը:
Աշխարհի խաղերին Ջերարդը գնդակը երկու մետրից ավելի գնդակը խոթեց գոլերի մեջ, ամբողջ աշխարհը տեսավ բացի մրցավարից, ախ այդ Մոուն դրան պետք է ցմահ տալ:

Դարք
18.02.2011, 16:55
http://football.sport.ua/images/news/0/2/190/orig_118008.jpg
Իսպանական թերթերը ողողվել են սկանդալային վերնագրերով:
"Մրցավարը Մոուրինյոյի ընկերն է", "Մրցավարը շուն է" և նման այլ արտահայտությունները ունեն պատճառ: Եկեք չվիճենք, և դիտենք այս "վառ ապացույցը" ...

Հիմա դուք կհարցնեք ձեզ` Ու՞ր է վիդեոն ... Մարդ կա, կասի` էս լավ տղերքին խափում ե՞ք: Միանգամից հիասթափեցնեմ ձեզ, որ ՈՒԵՖԱՆ YouTube-ից արդեն բոլոր Մեսսիի խփված մաքուր գոլերը փակել է տվել, և դա նշանակում է, որ ՈՒԵՖԱՆ վախենում է սկանդալից, սակայն այս գործողությունով նա արդեն մի բան շինեց իր գլխին :
Աղբյուրը - ԱռմԲարսա (http://armbarca.com/news/qnnarkvogh_t'ema_no1_skandal_t'e/2011-02-18-843)
Դուխից չընգնեք տղեք և քուրեր :hands

մի խառնվեք, հեսա Մեսիի գոլը :))

http://www.youtube.com/watch?v=S7tLmp7kQJA

Gayl
18.02.2011, 17:00
:D:D
Այ մարդ թարգեք, անչափ վիճելի հարց է, այս վիդեոում, Մեսսին կամ հավասար էր կամ էլ շատ քիչ հետ էր կանգնած, բայց այստեղ ակնհայտ ոչինչ չի երևում, այնպես թարգեք:

Moonwalker
18.02.2011, 19:07
http://football.sport.ua/images/news/0/2/190/orig_118008.jpg
Իսպանական թերթերը ողողվել են սկանդալային վերնագրերով:
"Մրցավարը Մոուրինյոյի ընկերն է", "Մրցավարը շուն է" և նման այլ արտահայտությունները ունեն պատճառ: Եկեք չվիճենք, և դիտենք այս "վառ ապացույցը" ...

Հիմա դուք կհարցնեք ձեզ` Ու՞ր է վիդեոն ... Մարդ կա, կասի` էս լավ տղերքին խափում ե՞ք: Միանգամից հիասթափեցնեմ ձեզ, որ ՈՒԵՖԱՆ YouTube-ից արդեն բոլոր Մեսսիի խփված մաքուր գոլերը փակել է տվել, և դա նշանակում է, որ ՈՒԵՖԱՆ վախենում է սկանդալից, սակայն այս գործողությունով նա արդեն մի բան շինեց իր գլխին :
Աղբյուրը - ԱռմԲարսա (http://armbarca.com/news/qnnarkvogh_t'ema_no1_skandal_t'e/2011-02-18-843)
Դուխից չընգնեք տղեք և քուրեր :hands

Աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում ա խակ ա: :))

Լեո
18.02.2011, 19:16
Այ մարդ, պարտվել ենք, լավ ենք արել, ինչ եք սրան-նրան քննադատում: Բոլորն էլ օրերից մի օր պարտվում են, բայց դրանից աշխարհի վերջը չի մոտենում: Էսօր պարտվել ենք, վաղը կհաղթենք, ինչ ա եղել ;)

Ambrosine
18.02.2011, 20:28
Բայց լավ էր դուրս էր :esim:
Հետո էլ ՈՒԵՖԱ-ն միակը չէ, որ վիդեոները ջնջում է: Դա սկանդալից խուսափելու համար չէ. հեղինակային իրավունքների խախտման դեպքերն է վերացնում:

Gayl
20.02.2011, 18:56
Ժող. հլը տեսեք ինչ ֆանտաստիկ մեկնաբանություն եմ գտել:

Մարզադաշտ` "Էմիրեյթս" Լոնդոն
Ջերմաստիճանը` 6 աստիճան տաքություն
Խոնավությունը`81 %
Եղանակը` Մասն. ամպամած

Կազմերը`
"Արսենալ"

Շենսնի, Ֆաբրեգաս, Կոսցելնի, Նասրի, Վան Պերսի, Ուոլքոթ, Ա.Սոնգ, Ուիլշեր, Ջուրու, Կլիշի, Էբուե

"ԲԱՐՍԵԼՈՆԱ"

Վալդես, Դանի Ալվես, Պիկե, Չավի, Վիլյա, Ինիեստա, Մեսսի, Պեդրո, Մաքսվել, Աբիդալ

P.S. Հիշեցնենք, որ զուգահեռաբար ընթացող "Ռոմա" - " Շախտյոր" հանդիպման հիմնական կազմում Հենրիխ Մխիթարյանն է

Քիչ ժամանակ է մնացել սպասված հանդիպմանը
1. Մրցավարը սկսում է հանդիպումը
2. Ֆավորիտը միանշանակ "Բարսելոնան" է
4. Խախտում` Ստանդարտ Վալդեսի դարպասին ... Նվեր Վալդեսին :)
5. Գրոհում է "Արսենալը" ... վտանգավոր է Թեո Ուոլքոթը
6. Հարվաաաաաաած ... Վալդեսսսսսսսս

7. Դեղին քարտ Սոնգին
10. Խաղը հավասարվում է
13. Լեոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո ... Շեղ էր ...

19. Վիլյան խաղից դուրս վիճակում է
21. Գրոհը գրոհի ետևից ... սխալվում են և Վիլյան, և Մեսսին ...
24. Աբիդալը խախտեց կանոնները. Վան Պերսի` տուգանային
25. Բրավո Աբիդալ ... Հեռացնում է գնդակը Վան Պերսիից
26.0-1 ՎԻԼՅԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ

Լեո Մեսսին` փոխանցման հեղինակ
28. Նասրին ստացավ դեղին քարտ
29-30. Գեղեցիկ է գործում "Բարսան" ... Փրկում է լեհ դարպասապահը ... ՀԱԿԱԳՐՈՀ`Վան Պերսի հարվաաաաած ... բարձր է
30. Ինիեստա` դեղին քարտ

P.S. "Ռոմա" - "Շախտյոր"` 1-2

39. Հաշիվը մնում է անփոփոխ` 0-1 ... խաղից դուրս վիճակ
41. Հավասար խաղ է ընթանում
43. Վան Պերսի` բարձր է
Ավարտված է առաջին խաղակեսը, 0-1 - առջևում "Բարսելոնա"ն է ...

David Villa (FC Barcelona) Samir Nasri (Arsenal FC) Cesc Fàbregas (Arsenal FC)

45. 2-րդ խաղակես

P.S. "Ռոմա" - "Շախտյոր"` 1-3: Հենոենց շանսերը ահավոր մեծ են ...

46. "Արսենալն" է նորից գրոհում
48. Վալդեսն է ագրեսիվ հարվածով հեռացնում գնդակը
50. Համառ է շատ Մեսսին ... Ալվեսի հետ 2 անգամ պատ է խաղարկում
52. Դժվար թե հիմա ինչ-որ փոփոխություններ լինեն խաղադաշտում
53. Չավին է հարվածում ... Շեղ էր
54. Խախտում Դանի Ալվեսի նկատմամբ ... Էրիկ Աբիդալն է նորից փայլում
55. Վան Պերսի ... Շատ անհաջող հարված
56. Պեդրոոոո ... մեն մենակ էր նա, սակայն խաղի կանոնների խախտումով հեռացնում է պաշտպանը ... Մրցավարը լռում է .
59. Պիկե` դեղին քարտ Շակիրայի սիրեցյալին

P.S. "Ռոմա" - "Շախտյոր"` 2-3

62. Վան Պերսիի հարվածը որսում է Վիկտոր Վալդեսը
66. Գրոհներով են փոխանակվում 2 թիմերը ...
67. Մեսսի ... ևս մեկ անգամ` Մեսսիիիիիի ... Նորից շեղ է
68. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ` "Բարսելոնա" Վիլյա <-> Կեյտա
"Արսենալ" Ալեքս Սոնգ <-> Արշավին
76. "Արսենալ" Ուոլքոթ <-> Բենդտներ
78. 1-1 ... Վան Պերսի ` խփում են լագոդ լուգուդները
82. ............... Արշավին ................ արդեն "քնած" հրաբուխը խփեց
86. Դեղին քարտ Վան Պերսիին ... Բենտդերրրրրրրր ... Վալդեսսսսսսսս
4-6 րոպե "Բարսան" ունի խաղը փրկելու համար
87. Մեսսին չի երևում այսօր ...
88. "Բարսելոնա" Ինիեստա <-> Ադրիանո
Վերջին րոպեն է հիմնական ժամանակի ...
Ընդհամենը 2 րոպե ...
Մեսսիիիիիիիիիիիիիիիիիիի , նորից ու նորից չի ստացվում ... Արշավինը ձեռքով է խաղում ... 2 11 մետրանոց չի նշանակվում ...
Վերջ ... "Արսենալը" հաղթում է վերջին րոպեներին հաղթեց "Բարսային"
ՀԱՋՈՐԴ ԽԱՂՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿ ... ՉՄՈՌԱՆԱՆՔ, ՈՐ "ԲԱՐՍԱՆ" ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ՋԱՂՋԱԽԵՑ "ԱՐՍԵՆԱԼԻՆ" 2-2 ՀԱՇՎԻՑ ՀԵՏՈ
http://armbarca.com/news/arsenal_barselona_livetext/2011-02-16-838
Ահա այս հանճարեղ օնլայն մեկնաբանությունը այս հանճարեղ սայթից:

Լեո
20.02.2011, 19:05
Ահա այս հանճարեղ օնլայն մեկնաբանությունը այս հանճարեղ սայթից:

Մոռացար նաև նշել, որ այդ հանճարեղ մեկնաբանությունը մեջբերեցիր դու :)

Gayl
20.02.2011, 19:06
Թույլ տվեք ծիծաղս զսպեմ և մեկնաբանել:
Նախ սկսեմ նրանից, որ չի կարելի, չի թույլատրվում ֆուտբոլ մեկնաբանել և խոսել միայն մեկ թիմից դա մեկնաբանողին պատիվ չի բերում:

Հավասար խաղ է ընթանում
Ճիշտ ես ասում հարգելի մեկնաբանող, ասածներիցդ շատ պարզ երևաց, որ խաղը հավասար էր:D

Պիկե` դեղին քարտ Շակիրայի սիրեցյալին
Շակիրայի խաղթր էր:D:D

1-1 ... Վան Պերսի ` խփում են լագոդ լուգուդները
Սա արդեն ֆուտբոլասերին երբեք չի կարող պատիվ բերել, դա նշանակում է, որ չի հարգում հակառակորդի խաղը և չի հասկանում, որ ինքը այդ օր շատ գեղեցիկ ֆուտբոլի ականատես եղավ տվյալ «լագոդ լուգուդներ»ի շնորհիվ:

ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ՋԱՂՋԱԽԵՑ "ԱՐՍԵՆԱԼԻՆ" 2-2 ՀԱՇՎԻՑ ՀԵՏՈ
Դե որ տենց մտածես ուրեմն Բարսան էս տարի չեմպիոն դառնալու շանս չունի:D:D

Gayl
20.02.2011, 19:07
Մոռացար նաև նշել, որ այդ հանճարեղ մեկնաբանությունը մեջբերեցիր դու :)

Ու ես էլ մեկնաբանել եմ:D:D

Ozon
21.02.2011, 19:30
Հետքրքիր հանդիպում է սպասվում նաև Միլանում, ուր միմյանց հետ հարաբերությունները պարզելու են անցած տարվա Չեմպիոնների լիգայի ֆինալիստները:

http://www.youtube.com/watch?v=tsOJnNYvguk

Gayl
21.02.2011, 22:05
Հետքրքիր հանդիպում է սպասվում նաև Միլանում, ուր միմյանց հետ հարաբերությունները պարզելու են անցած տարվա Չեմպիոնների լիգայի ֆինալիստները
Մեկը Իտալական մյուսը գերմանական: Չոր, կոպիտ, դանդաղ ֆուտբոլ եմ ակնկալում :

Ozon
21.02.2011, 22:08
Մեկը Իտալական մյուսը գերմանական: Չոր, կոպիտ, դանդաղ ֆուտբոլ եմ ակնկալում :
Գայլ ջան երեևումա, որ Բունդեսլիգա չես նայում:

Իտալականի դեպքում համաձայն եմ 11 հոգանոց պաշտպանություն, բայց Բավարիան լրիվ այլ որակի ֆուտբոլ ա խաղում: Ագրեսիվ դինամիկ և ավելի շատ հարձակվողական: Համենայն դեպս Բավարիայի վերջին խաղերն են վկայում այդ մասին: Եթե նայած լինեիր Բավարիա-Հոֆենհայմ, Մայնց-Բավարիա խաղերը հավանաբար նման կերպ չէիր գրի: