Դիտել ողջ տարբերակը : Չեմպիոնների Լիգա 2010/2011
Armen.181
06.04.2011, 20:07
եթե մի առաջնությունում ամեն ինչ որոշում են փողերը, ուրեմն այն բանի պետք չէ... Իտալիան հենց դրանով է յուրահատուկ, որ բացի միլիոնատեր Ինտերից, ներկա դրությամբ նույնիսկ Բեռլուսկոնիի Միլանն ու տրաքած Յուվենտուսը մեծ փողերի հետ գործեր չեն անում... թող փորձեն "հզոր" Մանչեսթեր Յունայթեդին ու Չելսիին մի տարի թույլ չտան այդպիսի գումարներ ծախսել, ու խաղալ իրենց կորիզը կազմող կազմերով, էդ թիմերը միանգամից կդառնան թզուկ... երբեք չեմ սիրել Անգլիայի առաջնությունը
փողը ինչ ա որոշում, ստիպում ա երկրպագուներին երկրպագել իրենց թիմին, թե տրանսվերների ժամանակ թույլ է տալիս թիմ ընգրկել ավելի երիտասարդ խաղացողներով, բերելով նոր ուժ և աշխուժություն, որ իտալայի նման ծերանոց չդառնա..., չես կարծում որ ավելի ճիշտ կլինի իտալանել սկսի գումարներ ծախսելը որ Ա սերայի 1-ին հորիզոնականում գտնվող Միլանը չպարտվի 4-րդ հորիզոնականում գտնվող Տոտենհեմին, Ինտերին ել չասեմ, թզուկներ պես լգայից դուրս են մնում, կամ կարա նստի սպասի պայծառ ապագայի իր կորիզը կազմող կազմերով
եթե մի առաջնությունում ամեն ինչ որոշում են փողերը, ուրեմն այն բանի պետք չէ... Իտալիան հենց դրանով է յուրահատուկ, որ բացի միլիոնատեր Ինտերից, ներկա դրությամբ նույնիսկ Բեռլուսկոնիի Միլանն ու տրաքած Յուվենտուսը մեծ փողերի հետ գործեր չեն անում... թող փորձեն "հզոր" Մանչեսթեր Յունայթեդին ու Չելսիին մի տարի թույլ չտան այդպիսի գումարներ ծախսել, ու խաղալ իրենց կորիզը կազմող կազմերով, էդ թիմերը միանգամից կդառնան թզուկ... երբեք չեմ սիրել Անգլիայի առաջնությունը
Ապեր էս ինչեր ես գրու՞մ :o: Մանչեստրը այս տարի ինչ միլիոններ ա ծախսել, որ աչքիդ երևացելա: Եթե կոնկրետ փաստեր ունես ասա մենք էլ կարդանք, Չելսին մի հատ Տոռես առավ սարքիք աշխարհի վերջը :
չես կարծում որ ավելի ճիշտ կլինի իտալանել սկսի գումարներ ծախսելը որ Ա սերայի 1-ին հորիզոնականում գտնվող Միլանը չպարտվի 4-րդ հորիզոնականում գտնվող Տոտենհեմին
Չէ չեմ կարծում, որովհետև Տոտոենհեմը ար=անի հաղթանակ տարավ, իսկ ես որպես Պրեմիեր Լիգայի կողմնակից անգամ հաճույք կստանայի եթե հետնապահը Միլանին նույն վիճակի մեջ քցեր:
Armen.181
06.04.2011, 20:43
Չէ չեմ կարծում, որովհետև Տոտոենհեմը ար=անի հաղթանակ տարավ, իսկ ես որպես Պրեմիեր Լիգայի կողմնակից անգամ հաճույք կստանայի եթե հետնապահը Միլանին նույն վիճակի մեջ քցեր:
ոչ միայն արժանի:) ասածս են ա որ ներկա բահին անգլինա մի գլուխ բարձր ա իտալայից ,հաճույք պահով ել եթե դու առաջինը լինես հաստատ իմացի 2-րդ ես եմ;),,
Sagittarius
06.04.2011, 21:16
եթե մի առաջնությունում ամեն ինչ որոշում են փողերը, ուրեմն այն բանի պետք չէ... Իտալիան հենց դրանով է յուրահատուկ, որ բացի միլիոնատեր Ինտերից, ներկա դրությամբ նույնիսկ Բեռլուսկոնիի Միլանն ու տրաքած Յուվենտուսը մեծ փողերի հետ գործեր չեն անում... թող փորձեն "հզոր" Մանչեսթեր Յունայթեդին ու Չելսիին մի տարի թույլ չտան այդպիսի գումարներ ծախսել, ու խաղալ իրենց կորիզը կազմող կազմերով, էդ թիմերը միանգամից կդառնան թզուկ... երբեք չեմ սիրել Անգլիայի առաջնությունը
Էտ Մանչեսթերը ի՞նչ խոշոր տրանսֆեր ա արել.
ժող. հետաքրքրության համա, ով կարող է գտնել վերջին տարիներին եվրոպական ակումբների՝ տրանսֆերների վրա ծախսած գումարների ցուցակը, ես ման եկա, չգտա:
Ճիշտ ես, անգլիական թմերը եեեեեեեն գլխից էլ հարուստ են: Բայց դրա համար ուրիշ պատճառ կա. անգլիացի ֆուտբոլասերը հարուստ ա, և իրանք շատ են, իսկ ահա Իտալիայի միայն հյուսիսն ա քիչ թե շատ հարուստ. այդ նույն պատճառով նաև Գերմանական թմերն են հարուստ, իսկ Իսպանականները աղքատ՝ չհաշված Ռեալ/Բարսա:
Նաև, եթե չեմ սխալվում, Անգլիայում հեռարձակման իրավունքը Պրեմիեր լիգան է վաճառում և բոլոր թմերը հավասարաչափ օգտվում են, իսկ ահա Իսպանիայում ամեն թիմ առանձին ա վաճառում, դրա համար Բարսա/Ռեալին ահագին գումար ա հասնում, իսկ մնացածին կոպեկներ:
Հետաքրքիր ցուցակ է (http://en.wikipedia.org/wiki/Transfer_(football)#Highest_transfer_fees)
հ.գ. իսկ յանկիների և արաբների նավթային դոլարների ներկայիս մուտքը անգլիական պրեմիեր լիգա իմ դուրն էլ չի գալիս:
Էտ Մանչեսթերը ի՞նչ խոշոր տրանսֆեր ա արել.
ժող. հետաքրքրության համա, ով կարող է գտնել վերջին տարիներին եվրոպական ակումբների՝ տրանսֆերների վրա ծախսած գումարների ցուցակը, ես ման եկա, չգտա:
Սենց ցուցակ կարամ առաջարկեմ
http://www.eurosport.ru/football/premier-league/teamtransfert.shtml
Խաղացողների անուններն անգամ հերիք են, որ հասկանանք այդպիսի գումարներ չեն ծախսվում:
Իտալացիք պետք է 4 գոլի առավելությամբ հաղթեն որ անցնեն հաջորդ փուլ, հակառակ դեպքում օդերով են թռնում:
Ես էլ դա եմ ասում որ անհնար է այդպես լինի :)
Ես էլ դա եմ ասում որ անհնար է այդպես լինի :)
Դե ամեն ինչ էլ հնարավոր է, իսկ եթե նույն հաշիվը գրանցվի ի օգուտ Ինտեռի ապա ավելացված =ամանակ, բայց եթե 6 գոլ և ավել Ինտեռը խփի ուրեմն 3 ն էլ ա հերիք, բայց այս տարբերակները քիչ հավանական եմ համարում, բայց դե ֆուտբոլա, ինչ ասես, որ չի լինում:
Դե ամեն ինչ էլ հնարավոր է, իսկ եթե նույն հաշիվը գրանցվի ի օգուտ Ինտեռի ապա ավելացված =ամանակ, բայց եթե 6 գոլ և ավել Ինտեռը խփի ուրեմն 3 ն էլ ա հերիք, բայց այս տարբերակները քիչ հավանական եմ համարում, բայց դե ֆուտբոլա, ինչ ասես, որ չի լինում:
Դա էլ է հնարավոր բայց միայն այն դեպքում եթե Ինտերը խաղա Փյունիքի հետ այլ ոչ թե Շալկեի :)
Դա էլ է հնարավոր բայց միայն այն դեպքում եթե Ինտերը խաղա Փյունիքի հետ այլ ոչ թե Շալկեի :)
Չէ ապեր Շալկեն հո Փյունիկի հետ չէր խաղու՞մ: Խաղից ա կախված, բախտները որ բերեց կարա ամեն ինչ էլ լինի, մոռացա՞ր Լիվերպուլ-Միլան եզրափակիչը, ես դեռ երբեք այդպիսի տպավորիչ ֆինալ չեմ տեսել ու չգիտեմ էլ երբ կտեսնեմ: Մինչև հիմա մարդիկ էտ ֆինալից են խոսում:
Չելսի- Մանչ. 0-1 :hands
Բարսա-Շախտյոր 2:0
Աչքիս Ռեալը Բարսելոնայի հետա խաղալու, Մանչեսթրն էլ Շալկեի .............. :think
Աչքիս Ռեալը Բարսելոնայի հետա խաղալու, Մանչեսթրն էլ Շալկեի .............. :think
Մանչինը դեռ հայտնի չի, բայց Բարսա-Ռեալ խաղ կլինի, եթե իհարկե Տոտենհեմը Ռեալին չթռցնի :D
Բարսելոնա-Շախտյոր 5:1
Չելսի-Մանչեստր Յունայթեդ 0:1
Ռեալ Մադրիդ առաջ, մեր հույսը դու ես :))
Ռեալ Մադրիդ առաջ, մեր հույսը դու ես :))
Ոնց եմ սպասում այդ օրվան, հույսով եմ Ռեալը կհաղթի:
Ոնց եմ սպասում այդ օրվան, հույսով եմ Ռեալը կհաղթի:
Ես էտ գրել եմ, որ հույս ունենամ Մանչը կհաղթի :D:D , եթե իհարկե ֆինալում Ռեալը դուրս գա :))
Ավարտվեց «Չեմպիոնների Լիգայի» Բարսելոնա - Շախտյոր հանդիպումը:
Իսպանական ակումբը ևս մեկ անգամ ապացուցեց իր բարձր դիրքն ամբողջ աշխարհում: Սպասված դիտարժան հանդիպումը համարենք ստացված:
Forza Barca :love
Sagittarius
07.04.2011, 01:21
Ավարտվեց «Չեմպիոնների Լիգայի» Բարսելոնա - Շախտյոր հանդիպումը:
Իսպանական ակումբը ևս մեկ անգամ ապացուցեց իր բարձր դիրքն ամբողջ աշխարհում: Սպասված դիտարժան հանդիպումը համարենք ստացված:
Forza Barca :love
:D Լուիս Ադրիոանոն տեղաշարժվող շտանգա չլիներ, Բարսայի մեջ մի երեք հատ լցել էին, ես դեռ չեմ կարողանում Արսենալին պաշտպանողական ֆուտբոլի համար ներել, ախր Բարսայի պաշտպանությունը շատ թույլ ա...
Ես էտ գրել եմ, որ հույս ունենամ Մանչը կհաղթի :D:D , եթե իհարկե ֆինալում Ռեալը դուրս գա :))
Չի ստացվի ;)
romanista
07.04.2011, 09:31
Ապեր էս ինչեր ես գրու՞մ :o: Մանչեստրը այս տարի ինչ միլիոններ ա ծախսել, որ աչքիդ երևացելա: Եթե կոնկրետ փաստեր ունես ասա մենք էլ կարդանք, Չելսին մի հատ Տոռես առավ սարքիք աշխարհի վերջը :
Տղերք, ես չեմ խոսում կոնկրետ տրանսֆերներից, ես ուղղակի ասում եմ, որ անգլիական ֆուտբոլը ուղղակի ահավոր մեծ փողերի հետ ա խաղում, ինչը ընդեղի ֆուտբոլը սարքում ա բիզնես, իսկ ես ֆուտբոլը առաջին հերթին որպես խաղ եմ ընդունում, ոչ թե բիզնես... Չելսիի ֆանատները արդեն երևի մոռացել են, թե ինչ էր իրենից ներկայացնում իրենց թիմը Աբրամովիչից առաջ, ու ինչ դառավ նրանից հետո, երբ Աբրամովիչը սկսեց կատաստրոֆիկ գումարներ ծախսել թմի համար... էսօր ֆուտբոլը լրիվ մեռել ա, ու առաջին հերթին մեռել ա Անգլիայում... նույնը հիմա իմ Ռոմայում ա, ամերիկացիք են թիմը առնում, մի կողմից չեմ ուզում, քանի որ հասկանում եմ, ինչ կսարքեն էդ յանկիները իտալական ամենասիրուն խաղ ցուցադրող թմից, բայց դե ներկա վիճակն էլ, որ ընդհանուր իտալական ֆուտբոլային ճգնաժամի ֆոնի վրա մենք չենք կարում հաղթենք նույնիսկ Շախտյորին, որին 2006ին 4 անպատասխան գոլ էինք խփում, ինձ ստիպում ա ուզել թիմի վաճառքը... բայց ասածս ինչ ա, ես ֆուտբոլում փող խառնելուն դեմ եմ, ու հա, ինձ դուր չի գալիս, որ սովորական ֆուտբոլիստը էսօր արժենում ա 50 մլն եվրո, մարդիկ մեր սիրած խաղի վրա կարգին փողեր են աշխատում...
Հ.Գ. էլ չասեմ, թե ինչքան ուրախ եմ, որ Բարսան Շախտյորին ցույց տվեց իրա արժանի տեղը :) խղճուկ տեսք ունեին, երկնքից ցած էին իջել ու միանգամից դժոխք)))
եթե իհարկե Տոտենհեմը Ռեալին չթռցնի :D
Լավն էր :D:D:hands
Սրտանց երկրպագում եմ Շալկեին: Բավարիան դուրս մնաց, իսկ դա նշանակում է, որ Գերմանիայի միակ ներրկայացուցիչը եվրոգավաթներում Շալկեն է, որը քարը քարի վրա չթողեց իտալական Ա սերիայի առաջատարներից մեկին: Ուղղակի կարելի էր հաճույք ստանալ թե ինչպես Բունդեսլիգայի 11-րդ հորիզոնականում գտնվող Շալկե 04-ը 5 գնդակ ուղարկեց խղճուկ Ինտերի դարպասը: Պարզապես հրաշքով անցան Բավարիային, բայց ... Շալկեին: Հոյակապա, մեծ հաղթանակ ոչ միայն Շալկեի համար այլև գերմանական ֆուտբոլի համար: Ամեն դեպքում լիարժեք կխոսամ պատասխան հանդիպումից հետո, չնայած կարծում եմ ոչ մի շանս Ինտերը չունի 1 տոկոս, բայց էտ 1 տոկոսից հետո կխոսանք: Շնորհավորում եմ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՅԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ փառահեղ հաղթանակի կապակցությամբ:
Չի ստացվի ;)
Ռեալի ֆինալ դուրս գալը նկատի ունե՞ս :)) , ես էլ եմ այդպես կարծում ;):D
Ռեալի ֆինալ դուրս գալը նկատի ունե՞ս :)) , ես էլ եմ այդպես կարծում ;):D
Կարող և դուրս գա, ով իմանա: Մեկ-մեկ պատից կախված հրացանն էլ ա կրակում :D
Ռեալի ֆինալ դուրս գալը նկատի ունե՞ս :)) , ես էլ եմ այդպես կարծում ;):D
Ռեալը ֆինալ դուրս գալը նկատի չունեի այլ Մանչեսթրի ֆինալում հաղթելը ու դու էտ լավ էլ գիտեիր ;)
Կարող և դուրս գա, ով իմանա: Մեկ-մեկ պատից կախված հրացանն էլ ա կրակում :D
Դուք էլ ձեր Բարսելոնային եսիմ ինչ սարքիք, ես քո տեղը լինեմ 100% վստահ չեմ լինի :)
Դուք էլ ձեր Բարսելոնային եսիմ ինչ սարքիք, ես քո տեղը լինեմ 100% վստահ չեմ լինի :)
Այ մարդ, ես Բարսելոնայի անունը ե՞րբ տվեցի :)) Ասում եմ՝ Ռեալը ֆինալ դուրս գալու շանսեր ունի :aha ... չնայած միայն տեսականորեն :D
Այ մարդ, ես Բարսելոնայի անունը ե՞րբ տվեցի :)) Ասում եմ՝ Ռեալը ֆինալ դուրս գալու շանսեր ունի :aha ... չնայած միայն տեսականորեն :D
Պարտադիր չէ որ տաս, կարևորը որ մտածում ես :)
Պարտադիր չէ որ տաս, կարևորը որ մտածում ես :)
Իսկը սա եղավ :D
Շարունակենք ծաղրանկարների թեման :P
http://img01.mundodeportivo.com/2011/04/01/NO_TITLE_54135416603_53379995865_600_200.jpg
Բարսային նախագահը սրիկա է: Նա ասել էր, որ Բարսան կհաղթի արքայական գավաթում 5-0 հաշվով, բայց իրականում մտածում էր որ կլինի 8-0:
Չորեքշաբթի օրը երկրպագուների նման բուռն աջակցության ներքո հուսանք Շալկեն ոչ մի շանս չի թողնի Ինտերին
http://www.youtube.com/watch?v=btEhA5HhdRs&feature=related
http://www.youtube.com/watch?v=TtTNi0wvVUI
Եվ այսպես ապրիլի 26-ին Գելզենկիրխենի Վելտինս Արենա մարզադաշտում Շալկեն կբախվի ոչ ավել, ոչ պակաս Մանչեսթե յունայթեդի հետ. Սակայն մինչ այդ հիշենք, թե ինչպես Շալկեն հասավ կիսաեզրափակիչ փուլ. վայելեք տեսահոլովակը, Չեմպիոնների Լիգայի ողջ շուքով հանդերձ. Հաճելի դիտում...
http://www.youtube.com/watch?v=t6hqrRjyD_U&feature=player_embedded#at=34
Ambrosine
16.04.2011, 20:55
Մոդերատորական. հարցումը թարմացվել է: Ահա նախորդ արդյունքները`
http://i.imgur.com/5tg64.png
http://i.imgur.com/kQphw.png
Շնորհակալություն, Վիստ :)):
Sagittarius
26.04.2011, 23:37
Նոյե՞ռ :o
ֆաներ, է՞ս ուր եք, կլասիկոնների օրերին սաղ ֆուտբոլ նայող են դառնում:D
Նոյե՞ռ :o
ֆաներ, է՞ս ուր եք, կլասիկոնների օրերին սաղ ֆուտբոլ նայող են դառնում:D
Էսօր ո՞ր կլասիկոն ա, ինչոր չեմ հիշում: :))
Sagittarius
27.04.2011, 00:16
Էսօր ո՞ր կլասիկոն ա, ինչոր չեմ հիշում: :))
չէ, էսօր ֆուտբոլ ա, կլասիկոն վաղն ա:P
չէ, էսօր ֆուտբոլ ա, կլասիկոն վաղն ա:P
Հաա, վաղը ոնց մտածում եմ կարգին ֆուտբոլ ենք դիտելու, ամենակարևորը հետաքրքիր: :)
Armen.181
27.04.2011, 00:47
Հաա, վաղը ոնց մտածում եմ կարգին ֆուտբոլ ենք դիտելու, ամենակարևորը հետաքրքիր: :)
և ոչ դիտարժան ;)
Sagittarius
27.04.2011, 01:04
Չեմ իմանում վաղը ինչ եք դիտելու, բայց ես այսօր ականատես եղա հիանալի ֆուտբոլի՝ Մանչեսթեր Յունայթեդի և Նոյերի կատարմամբ... էս խաղը գնաց Նոյերի կապիլկեն՝ լավագույն դրապասապահի որոշման ժամանակ հզոր արգումենտ ա:
Իսկ Ռունեն կրկին ապացուցեց, որ սև օրերը անցյալում են... հաստափորը:)) լավ էլ թափ ա հավաքել:
Շնորհավոր առաջին հերթին Մանչի, հետո Անգլիական ֆուտբոլի, հետո ընդհանրապես ֆուտբոլի երկրպագուններին, որոնք սիրում են ընդհանուր ֆուտբոլ արվեստը և ոչ թե այն դիտարկում են որպես հերթական «պապսա», մոդայից հետ չմնալու հնարավորություն.... լավ շատ անկեղծածա՝ մնացածն էլ թողեմ հետովա:))
Անդրես Ինյեստան Ռեալի հետ հանդիպմանը չի մասնակցի
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է, որ կիսապաշտպան Անդրես Ինյեստան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Ռեալի հետ առաջին հանդիպմանը, ապրիլի 27-ին չի մասնակցի: Ապրիլի 26-ին Ինյեստան փորձել է մարզվել ընդհանուր խմբում, սակայն 10 րոպե անց ստիպված է եղել լքել խաղադաշտը, հաղորդում է AS-ը:
news.am
շատ վատ լուր է,ափսոս
շատ վատ լուր է,ափսոս
բայց արդար ա ենքանով ,որ իրան պետք ա որակազրկեին `մտածված դեղին ստանալու համար...
Հեչ դուրըս չեկավ Շալկեի այսօրվա խաղը, երևի կարծում էին թե Մանչեսթրի պաշտպանությունը նման է Ինտերի փթած պաշտպանությանը: Ինչևէ կասկած չկա որ այս ամենից հետո Մանչեսթրը կհայտնվի ֆինալում, բայց դե ֆինալում ուրիշ խաղ կլինի և կարծում եմ Մանչեսթրը չդիմանա Ռեալին կամ Բարսելոնային:
Աչքիս նախանցած եզրափակիչն ա կրկնվելու :8
Աչքիս նախանցած եզրափակիչն ա կրկնվելու :8
Հա: Էլի պետքա Մանչի դեմ խաղան տղեքը, բայց էս անգամ առանց սիմուլյատորի: :D
Համոզված եմ խոսում: :P
Sagittarius
28.04.2011, 01:56
Հա: Էլի պետքա Մանչի դեմ խաղան տղեքը, բայց էս անգամ առանց սիմուլյատորի: :D
Համոզված եմ խոսում: :P
սիմուլյատոր ասելով էսօրվա խաղը նկատի ունեի՞ր: Ես էսօր գրեթե ֆուտբոլ չտեսա, գրեթեն էլ նշում եմ ի շնորհիվ Մեսսիի. շնորհակալություն իրան, որ բարում իննսում րոպե ոտի վրա կանգնելս իզուր չանցավ:
Իսկ մնացած ողջ «խաղը»՝ ավելի ճիշտ կլիներ ասել թատերական ներկայացումը, ղզիկլարների հավաքածու էր :angry/չհաշված մի քանի ֆուտբոլիստի/... սիմուլյանտուցյան անհույս մակարդակից արդեն սիրտս խառնում էր:[
Ֆուտբոլի հետ առնչություն չունեցող մարդիկ կպած ուզում են ֆուտբոլը շոուի վերածեն, ու դա իրանց հաջողվում ա.... շոու՝ ճիշտ այնպես ինչպես ամերիկյան այսպես ասած «ըմբշամարտը»՝ wrestling
Թվումա արդեն ֆինալի թիմերը հայտնի են և այս անգամ Մանչեսթրը չանս կունենա 2009-ի ռիվանչը անել Բարսելոնային:
Թերևս արդեն խաղից առաջ էլ պարզ էր Բարսայի ապահոված դիրքերը եզրափակիչում:D, բայց այնուամենայնիվ մեկական գնադկներով փոխանակվելն ու գեղեցիկ խաղը ցուցադրելն էլ մեզ բավականին գեղեցիկ պահեր պարգևեցին: :))
Շնորհավորեւմ եմ Բարսելոնայի բոլոր երկրպագուներին: Մանչին ուտելու ենք: :B:D
Sagittarius
04.05.2011, 02:02
Դե ինչ, մրցավարները էլի իրենց դրսևորեցին, հարյուր տոկոսանոց գոլը չհաշվեցին.... սրանց ԱՊԼից մրցավար էր պետք, որ թողեր նորմալ կոշտ ֆուտբոլ խաղային՝ առանց քիքիրության:
Իսկ Ռեալի խաղացողները էլի իրենց հավայի վիճակում էին.... ամեն մի չնշանակված խախտման համար կանգնում երկու ժամ դեմքներն էին ծռմռում, փոխանակ հետ իջնեն՝ հասկանալով, որ եթե մրցավարը չի արձագանքում, ուրեմն բողոքելը անիմաստ ա՝ զրո մոտիվացիա. տենց ա լինում երբ թմի կորիզը կազմում են թմի ավանդույթների հետ կապ չունեող ֆուտբոլիստները՝ հավայի ամեն տեղից հավաքած:
Ի զուր չի, որ ռեալ չեմ սիրում, ստեղ թմային ոգի չկա:
Իսկ Բարսան մի գլուխ ուժեղ ա Ռեալից, սակայն էտ թատերկան ներկայացումները իրանց պատիվ չեն բերում. նման լավ ֆուտբոլ խաղացող թիմը, իմ կարծիքով, նման էժանագին միջոցների չպետք ա դիմի:
Դե ինչ, մրցավարները էլի իրենց դրսևորեցին, հարյուր տոկոսանոց գոլը չհաշվեցին....
Սկսվե՜ց...
Ես էլ կասեմ հարյուր տոկոսով գոլ չէր, որովհետև Մասկերանոն հասնում էր գնդակին, իսկ Ռոնալդուն նրան գցեց (իհարկե ոչ միտումնավոր):
Հույսով եմ Մանչեսթր ավելի լուրջ և վտանգավոր մրցակից կլինի Բարսելոնայի համար:
http://football-talk.co.uk/wp-content/uploads/2011/04/barcelona_man_utd_cl.jpg
http://www.uefa.com/MultimediaFiles/Photo/competitions/General/01/46/75/99/1467599_w2.jpg
2011 ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, 28 մայիսի, Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա
Կարծում եմ անգլիացիները կօգտագործեն այդ մեծ հնարավորությունը իրենց երկրում հաղթելով իսպանացիներին, ամեն դեպքում ես Մանչեսթրի երկրպագուն կլինեմ այս անգամ բայց թող հաղթի նա ով արժանի խաղ կցուցադրի :)
Yellow Raven
04.05.2011, 12:43
Հասանք եզրափակիչ... Բռնվի Մանչեսթեր:goblin
Հասանք եզրափակիչ... Բռնվի Մանչեսթեր:goblin
Ես հակառակը կասեի :D
Yellow Raven
04.05.2011, 12:49
Ես հակառակը կասեի :D
Արսենալի ու Ռեալի ժամանակ էլ էին շատերը հակառակն ասում:P
Արսենալի ու Ռեալի ժամանակ էլ էին շատերը հակառակն ասում:P
Վահիկ ջան չեմ կարծում թե անգլիացիները իրենց երկրում ՉԼ գավաթը նվեր տան Բարսելոնային այնպես որ խաբելով էլ լինի կպահեն իրենց մոտ :))
Ու ամենակարևորը հիշիր Ուիմբլդոնի գերակշռող մասը անգլիացի է լինելու իսկ դա չի կարող չազդել խաղի արդյունքի վրա, չնայած որ Մանչեսթրը նույնը չէ ինչ Ռեալը: ;)
Sagittarius
04.05.2011, 12:56
Սկսվե՜ց...
Ես էլ կասեմ հարյուր տոկոսով գոլ չէր, որովհետև Մասկերանոն հասնում էր գնդակին, իսկ Ռոնալդուն նրան գցեց (իհարկե ոչ միտումնավոր):
կարող ես ասել.
ես ասում եմ իմ տեսածը. ու նշեմ որ կատարյալ չեզոք վերաբերմունք ունեի ես կլասիկոնների ժամանակ, նույնիսկ նախորդ կլասիկոններում սկզբունքորեն Բարսայի համար եմ ցավել:
Նաև չեմ ասում, որ գոլը հաշվելու դեպքում Ռեալը մի երկու հատ էլ կխփեր ու կանցներ Բարսային, խիստ կասկածում էի դրանում. բայց որպես չեզոք ֆուտբոլասեր դժգոհ եմ մրցավարի սխալներից, որոնք թույլ չեն տալիս ֆուտբոլը նորմալ վայելել:
Վահիկ ջան չեմ կարծում թե անգլիացիները իրենց երկրում ՉԼ գավաթը նվեր տան Բարսելոնային այնպես որ խաբելով էլ լինի կպահեն իրենց մոտ :))
ինչի այսքան ժամանակ ո՞ր թիմնա գավաթ նվիրաբերել Բարսելոնային: Այնպես են խոսում Բարսայի մասին, կարծես այնքան թույլ թիմ է, որ չի կարողանում գավաթներ նվաճել ու պետք է նվիրաբերել իրեն: :)
Ես հակառակը կասեի :D
Մանչեստրին հաղթելն ի՞նչ ա որ, խաղ ու պար :P... չէ՞ որ մինչ այդ (կիսաեզրափակիչում) ֆուկ ենք արել աշխարհի հզորագույն ակումբին :lol
Իմ համեստ հաշվարկներով, մայիսի 28-ին (եզրափակիչի օրը) Հայաստանում Ման.Յու.-ի երկրպագուների թիվը աննախադեպ կմեծանա: Մաթեմատիկական հաշվարկները ցույց են տալիս, որ հիշյալ թիվը մեծանա ճիշտ և ճիշտ Ռեալի երկրպագուների թվի չափով :lol :D
Մանչեստրին հաղթելն ի՞նչ ա որ, խաղ ու պար :P... չէ՞ որ մինչ այդ (կիսաեզրափակիչում) ֆուկ ենք արել աշխարհի հզորագույն ակումբին :lol
Դու կարծո՞ւմ ես Մանչը Բարսելոնայի համար նույն մրցակիցնա ինչ Ռեալը, ես ձեր տեղը այդքան վստահ չէի լինի :D
ինչի այսքան ժամանակ ո՞ր թիմնա գավաթ նվիրաբերել Բարսելոնային: Այնպես են խոսում Բարսայի մասին, կարծես այնքան թույլ թիմ է, որ չի կարողանում գավաթներ նվաճել ու պետք է նվիրաբերել իրեն: :)
Դե ես նկատի չունեի որ առանց խաղալու գավաթը բերեին ու տաին Բարսելոնային :D Ասածս նա է որ անգլիացիները մարզադաշտում գերազանցելու են իսպանացիներին ու դա ինչ որ կերպ կազդի խաղի արդյունքի վրա:
Դու կարծո՞ւմ ես Մանչը Բարսելոնայի համար նույն մրցակիցնա ինչ Ռեալը, ես ձեր տեղը այդքան վստահ չէի լինի :D
Մինչև եզրափակիչ մտնել էլ վստահ չէիք: :D
Մինչև եզրափակիչ մտնել էլ վստահ չէիք: :D
Ոչինչ բան չմնաց ես ձեզ Մայիսի 28 կասեմ :aha:))
Դու կարծո՞ւմ ես Մանչը Բարսելոնայի համար նույն մրցակիցնա ինչ Ռեալը, ես ձեր տեղը այդքան վստահ չէի լինի :D
Չէ, չեմ կարծում :) Բոլորին էլ պարզ ա, որ Մանչը Ռեալին շատ ավելի բարձրակարգ թիմ ա (համենայն դեպս վերջին 5-6 տարին):
Ոչինչ բան չմնաց ես ձեզ Մայիսի 28 կասեմ :aha:))
Իչքան հիմա եք ասում, էդքանել Մայիսի 28-ին եք ասելու: Անհիմն փաստորով փորձելու եք ամեն կերպ արդարացնել Բարսային պարտված մրցակցին:
Հիմիկվանից ասեմ մրցավարը ծախված ա խաղն ել առած
Sinigami
05.05.2011, 12:27
Իմ համեստ հաշվարկներով, մայիսի 28-ին (եզրափակիչի օրը) Հայաստանում Ման.Յու.-ի երկրպագուների թիվը աննախադեպ կմեծանա: Մաթեմատիկական հաշվարկները ցույց են տալիս, որ հիշյալ թիվը մեծանա ճիշտ և ճիշտ Ռեալի երկրպագուների թվի չափով :lol :D
Ինչի որ Ռեալը մտներ ֆինալ դուք Ռեալին էիք երկրպագելու?
Ինչի որ Ռեալը մտներ ֆինալ դուք Ռեալին էիք երկրպագելու?
Չէ…
Հ.Գ Հարցիդ իմաստը ո՞րն էր:
Sinigami
05.05.2011, 12:35
Չէ…
Հ.Գ Հարցիդ իմաստը ո՞րն էր:
Դե են որ պարզա որ ոչ մի Ռեալի երկրպագու Բարսելոնային չի երկրպագելու,նույնն էլ հակառակը ու ըտտեղ զարմանալու բան չկա
Դե են որ պարզա որ ոչ մի Ռեալի երկրպագու Բարսելոնային չի երկրպագելու,նույնն էլ հակառակը ու ըտտեղ զարմանալու բան չկա
Ինչի որ Ռեալը մտներ ֆինալ դուք Ռեալին էիք երկրպագելու?
Նշածս մասը ուշադիր կարդա:
Բա էս գրելու իմաստը էլ որն էր: Փաստորեն անիմաստ էր: :)
Sinigami
05.05.2011, 13:32
Փաստորեն անիմաստ էր: :)
Անիմաստ չէր իմ ասածը,ավելի շատ անիմաստ էր իրա գրածը ու ես ետ էի ասում :)
Ոչինչ բան չմնաց ես ձեզ Մայիսի 28 կասեմ :aha:))
Դե ուրեմն սպասենք, որ մայիսի 29-ին մեզ շնորհավորես :ok
Ambrosine
05.05.2011, 15:49
Մոդերատորական. թեմայի հարցումը թարմացվել է: Ահա նախորդ հարցման արդյունքները`
http://i.imgur.com/Kh4Np.png
http://i.imgur.com/7j0Fg.png
Բարսելոնա-Մանչեստր Յունայտեդ
Չեմպիոնների լիգայի ֆինալին նվիրված տրեյլեր
http://www.youtube.com/watch?v=BIJllb_2J7o&feature=player_embedded
Մանչեստրին հաղթելն ի՞նչ ա որ, խաղ ու պար :P... չէ՞ որ մինչ այդ (կիսաեզրափակիչում) ֆուկ ենք արել աշխարհի հզորագույն ակումբին :lol
Հը՞ :o, Բարսին անգամ 11 հոգուց բաղկացած դերասանները չեն փրկի:
Երբ ֆինալը ավարտվի Մանչը գավաթը վեկալի Բարսի տղերքին էլ Օսկարի կարժանացնեն :D:D
Չեմպիոնների լիգա. Թվեր ու փաստեր
http://www.armsport.am/images/news_1/10200171304596589.jpg
16:52 05.05.2011
Մայիսի 28-ին “Ուեմբլիում” կհանդիպեն Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն թիմերը` “Մանչեսթեր Յունայթեդը” և “Բարսելոնան”: Թե նրանցից ով ավելի ուժեղ կգտնվի, կիմանանք միայն որոշիչ հանդիպումից հետո, իսկ Eurosport.ru-ն ներկայացրել է “Մանչեսթեր Յունայթեդ”-“Շալկե” կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման և եզրափակչին առնչվող թվեր ու փաստեր:
“Մանչեսթեր Յունայթեդի” դարպասապահ Էդվին վան դեր Սարը, “Շալկեի” հանդեպ տոնած հաղթանակի շնորհիվ, դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած ամենատարեց ֆուտբոլիստը: Հոլանդացին շրջանցեց Պաոլո Մալդինիի ռեկորդը, ով խաղացել էր եզրափակչում` լինելով 38 տարեկան և 331 օրեկան:
Անտոնիո Վալենսիան “Մանչեսթեր Յունայթեդի” 300-րդ գոլը խփեց Չեմպիոնների լիգայում:
Դարոն Գիբոսնը խփեց իր երկրորդ գնդակը հեղինակավոր մրցաշարում։ Իր առաջին գնդակը նա ևս ուղարկել էր գերմանական ակումբի դարպասը: Նախորդ մրցաշրջանում “Մանչեսթեր Յունայթեդը” 1/4 եզրափակչում հանդիպել էր “Բավարիայի” հետ, և այն ժամանակ երիտասարդ կիսապաշտպանը բացել էր հաշիվը “Օլդ Թրաֆորդում” կայացած պատասխան խաղի ժամանակ:
”Շալկեի” հետ հանդիպմանը ավագի թևկապը կրում էր Ջոն Օ’Շին, ով Չեմպիոնների լիգայում դարձավ 19-րդ ավագը թիմի պատմության մեջ: Այսպիսով, շրջանցվեց “Արսենալի” սահմանած ռեկորդը` 18 ավագ:
“Շալկեի” հետ պատասխան մրցավեճում Անդերսենը դուբլի հեղինակ դարձավ: Բրազիլացին իր արդյունքով հավասարվեց Լեո Մեսսիին, ով ևս երկու գոլ էր ուղարկել “Ռեալի” դարպասը:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում խփած 11 գնդակներից 6-ի հեղինկաներ են դարձել Հարավային Ամերիկայի ֆուտբոլիստները:
Այժմ մի քանի խոսք առաջիկա եզրափակչի մասին: Նախկինում “Մանչեսթեր Յունայթեդն” ու “Բարսան” 10 հանդիպում են անցկացրել` տոնելով երեքական հաղթանակ և 4 անգամ խաղալով ոչ-ոքի: Առաջին անգամ նրանց ուղիները հատվել են 1983/84թթ. գավաթների գավաթի ¼ եզրափակչում: Այն ժամանակ բախտը ժպտացել է “կարմիր սատանաներին”:
Երկու անգամ այս թիմերը մրցել են եվրագավաթների որոշիչ խաղերում: Բացի 2008/09թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակչից, “Յունայթեդն” ու “Բարսելոնան” 1990/91թթ. պայքարել են գավաթների գավաթի համար: Այն ժամանակ Ռոտերդամում Ալեքս Ֆերգյուսոնի սաները հաղթել են 2:1 հաշվով:
“Կարմիր սատանաների” կազմում դուբլի հեղինակ է դարձել “Բարսայի” նախկին հարձակվող Մարկ Հյուզը, մինչդեռ կատալոնացիների դարպասը պաշտպանում էր Կառլոս Բուսկետսը` կապտանռնագույնների կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հայրը:
“Մանչեսթեր Յունայթեդն” ու “Բարսելոնան” նաև հայտնվել են միևնույն խմբում 1994/95 և 1998/99թթ. Չեմպիոների լիգաներում: Մրցել են նրանք նաև 2007/08թթ. խաղարկության կիսաեզրափակչում: Այն ժամանակ հաջողությունը ժպտացել է Ֆերգյուսոնի թիմին, իսկ 2009թ. կայացած հռոմեական եզրափակչում “Բարսելոնան” վստահ ռևանշի է հասել “Մանչեսթեր Յունայթեդի” նկատմամբ:
Մի խոսքով, այս թիմերի հանդիպումների վիճակագրությունը ոչ մի լավ բան չի խոստանում Խոսեպ Գվարդիոլայի թիմին: Բանը նրանում է, որ թիմերից և ոչ մեկին չի հաջողվել հաղթել մրցակցին երկու խաղ անընդմեջ, հաղորդում է eurosport-ը:
Արմսպորտ (http://www.armsport.am/am/news/4/31/20017/)
Վան դեր Սար. 2009թ. եզրափակիչը լավ դաս եղավ մեզ համար
http://www.armsport.am/images/news_1/10200061304584571.jpg
13:37 05.05.2011
“Մանչեսթեր Յունայթեդի” դարպասապահ Էդվին վան դեր Սարը կարծում է, որ 2009թ. Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտությունը լավ դաս է հանդիսացել նրա թիմի համար, հաղորդում է football.ua-ն:
Երեկ “Շալկեի” հետ կայացած հանդիպումը բավական հեշտ տրվեց մեզ: Մենք շատ հանգիստ էինք զգում մեզ խաղադաշտում առաջին մրցավեճում տոնած հաղթանակից հետո”, - ասել է լեգենդար հոլանդացին:
“Սակայն ամեն ինչ բոլորովին այլ կերպ կլինի եզրափակչում: Այնտեղ մենք պետք է մրցենք “Բարսելոնայի” հետ, որն այժմ պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում: Կարծում եմ, երկու տարի առաջ կայացած եզրափակիչը լավ դաս է եղել մեզ համար, և այս տարի մենք այլ կերպ կգործենք կատալոնացիների դեմ”:
Արմսպորտ (http://www.armsport.am/am/news/4/31/20006/)
Ֆերգյուսոն. Հիանալի եզրափակիչ է սպասվում
http://www.armsport.am/images/news_1/10199841304569317.jpg
09:21 05.05.2011
«Շալկեի» հետ պատասխան հանդիպումից հետո սըր Ալեքս Ֆերգյուսոնը շատ ուրախ էր, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդին» 4-րդ անգամ հաջողվեց դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, և, այդպիսով, նրա թիմին ռևանշի հնարավորություն ընձեռնվեց 2009թ. «Բարսայից» կրած պարտության համար։
«Պետք է վստահել ֆուտբոլիստներին։ Շատ դժվար էր կողմնորոշվել հիմնական կազմի վերաբերյալ, ես մի քանի օր չէի կարողանում որոշեի, սակայն «Արսենալի» հետ հանդիպման արդյունքը մղեց ինձ այս քայլին։ Կիրակի մենք էմոցիոնալ դատարկություն էինք զգում: Այդպես լինում է եվրագավաթային հանդիպումներից հետո։ Դրա համար ես ստիպված էի նման որոշում կայացնել։ Եթե առաջին հանդիպումը հաջող չլիներ մեզ համար, ես ոչ մի դեպքում չէի կատարի 9 փոփոխություն, իսկ այս դեպքում մենք ունեինք երկու գնդակի առավելություն։ Այսպիսով, կիրակի օրը մենք կունենանք թարմ թիմ և կկարողանանք ցուցադրել մեր ողջ ուժը», - Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում soccer.ru-ն։
«Անցյալ անգամ մենք ֆավորիտ էինք «Բարսելոնայի» հետ հանդիպմանը։ Միգուցե, մենք մի փոքր ավելի փորձառու ենք, սակայն, եթե խոսենք երկու թիմերի զարգացման մասին մեր վերջին հանդիպումից հետո, ապա այժմ «Բարսան» վերելքում է։ Սակայն փորձը, միևնույն է, զգացնել է տալիս։ Դա ապացուցվում է նաև մեր արտագնա խաղերում։ Կարծում եմ, մեզ հիանալի եզրափակիչ է սպասվում»։
«Ինչու՞ մենք պետք է կասկածենք մեր ուժերի վրա։ Այո, այս մրցացրջանում «Բարսելոնան» հիանալի է ելույթ ունենում Եվրոպայում, այո, մեզ դիմակայում է բարձրակարգ թիմ, բայց դա դեռ առիթ չէ սարսափելու համար։ Մեր խնդիրն է մտածել, թե ինչպես պայքարել կատալոնացիների դեմ։ «Ուեմբլիում» կայանալիք հանդիպումը կախված կլինի այն որակներից, որոնք կարելի է տեսնել երկու ակումբների պատմության և ավանդույթների մեջ։ Ես չեմ կասկածում, որ հինալաի հանդիպում կլինի», - հավելել է Ֆերգյուսոնը։
Արմսպորտ (http://www.armsport.am/am/news/4/31/19984/)
http://fcbarca.net.ru/_nw/15/35632608.jpg <<Ուեմբլի>> մարզադաշտի խոտածածկում կխաղան ավելի քան 670 միլիոն եվրո արժողությամբ ֆուտբոլիստներ:
<<Frontier Economics>> պարբերականը գնահատել է երկու թմերի խաղացողներին ըստ որի Բարսայի խաղացողների ընդհանուր արժեքը կազմում է 454 միլիոն եվրո, իսկ Մանչեստրի խաղացողներինը 216,5 միլիոն եվրո:
Ամենաբարձր արժեք ունեցող ֆուտբոլիստը Բարսայի հարձակվող Լեոնել Մեսսին է ,որի արժեքը կազմում է ավելի քան 140 միիոն եվրո:Այս տարի արգենտինացին 54 խաղերում դարձել է 52 գոլի հեղինակ այսինքն յորաքանչյուր խաղում խփել է 0,96 գոլ: Չմոռանանք որ նա այս տարի նա արժանացավ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Մանչեստրում <<ամենաթանկը>> Ռունին է, որի գինը տատանվում է 59,3 միլիոն եվրոյի սահմաններում:
http://fcbarca.do.am/_nw/15/48537459.jpg
Աղբյուրը (http://www.fcbarca.net.ru)
Ամեն տեղ ենք առաջին հորիզոնականում: :)
Հալալա Բարսա, դու ամեաուժեղն էս աշխարհում ամեն առումով: :yahoo
Ութոտնուկ Իկերը կանխագուշակել է Մանչեսթեր Յունայթեդի հաղթանակը
Ութոտնուկ Իկերը, որը բնակվում է Մալագայի օվկիանարիումում, իր հերթական կանխագուշակումն է արել Չեմպիոնների լիգայի` “Մանչեսթեր Յունայթեդ”-“Բարսելոնա” եզրափակիչ հանդիպման նախաշեմին, հաղորդում է AS-ը:
Համաձայն ութոտնուկի կանխատեսման` այդ հանդիպմանը հաղթանակ են տոնելու “կարմիր սատանաները”: Իկերը 20 րոպե տատանվելուց հետո կատարել է իր ընտրությունը` հօգուտ Ալեքս Ֆերգյուսոնի սաների:
Հարկ է նշել, որ այդ ութոտնուկը կանխագուշակել էր Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակից թիմերին:
ArmSport.am
Հ.Գ Իսկ մենք գիտենք, որ արդեն Ութոտնուկը մեկ անգամ սխալվել է, երկրորդ անգամնել հեռու չէ:
ՉԼ - ի եզրափակիչ / թվեր և փաստեր
http://www.barca.am/files/images/1306517127.jpg
► Սա արդեն 5 - րդ մրցաշրջանն է, ինչ թիմերը հանդիպում են իրար ՉԼ - ում: Առաջին անգամ նրանք բախվել են իրար 1994/1995 , իսկ 2 - րդ անգամ 1998/1999 մրցաշրջաններում, երբ ընդգրկված են եղել նույն խմբում: 3 - րդը եղել է 2007/2008 մրցաշրջանի կիսաեզրափակչում, որտեղ մանկունիանցիները հաղթել են ընդհանուր դիմակայությունում 1 - 0 հաշվով, սակայն հաջորդ մրցաշրջանում Բարսան հաղթեց կարմիր սատանաներին 2 - 0 հաշվով եզրափակչում և այդպիսով հասավ արժանի ռևանշի:
► Մրցաշարը Չեմպիոնների լիգա վերանվանվելուց հետո, ինչը տեղի ունեցավ 1992/1993 թվականների մրցաշրջանից սկսած, Բարսելոնան ու Մանչեսթեր Յունայթեդը նույնքան գոլեր են խփել և բաց թողել (303 խփած, 158 բաց թողած):
► Յունայթեդն ՈՒեմբլիում 9 հանդիպում է անցկացրել, որից 5 - ում հաղթողը որոշվել է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով:
► Վերջին անգամ Բարսան ՈՒեմբլիում պաշտոնական հանդիպում է անցկացրել 1999/2000 մրցաշրջանում, երբ ՉԼ - ի խմբային փուլի շրջանակներում 2 - 4 հաշվով հաղթել է Արսենալին:
► Գվարդիոլայի Բարսան արդեն խաղացել է նոր վերաբացված ՈՒեմբլիում: Դա եղել են Թոթենհեմի և Ալ Ահլի դեմ 2 ընկերական հանդիպումները:
► ՉԼ - ի ընթացիկ մրցաշրջանում Բարսան ամենաշատն է գոլեր հեղինակել` 27: Փոխարեն Մանչեսթերն ամենաքիչն է գնդակ ընդունել սեփական դարպասը` 4:
► Սեռ Ալեքսի թիմը ամենաշատն է անկյունայիններ վաստակել` 76:
► Այս խաղը վերջինը կլինի Էդվին Վան դեր Սարի համար, քանզի նա ավարտում է իր կարիերան: Իր 40 տարեկան հասակում նա հասցրել է 2 անգամ հռչակվել ՉԼ - ի չեմպիոն:
► Կասկած չի հարուցում այն, որ Լեո Մեսսին 3 - րդ տարին անըդմեջ կճանաչվի ՉԼ - ի գլխավոր ռմբարկու: Նման բան անել հաջողվել է միայն Գերդ Մյուլերին և Ժան - Պյեր Պապենին:
► Բացի այդ, եթե Լիոնելը գրավի Մանչեսթերի դարպասը, ապա կհավասավի Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդին, ով ՉԼ - ի 2002/2003 թվականների մրցաշրջանում 12 գոլ է հեղինակել:
► Մեսսին ամենաշտն է հարվածել դարպասին ՉԼ - ի ընթացիկ խաղարկությունում (31): Բացի այդ, ամենաշատը հենց նրա նկատմամբ են խախտել կանոնները (30):
barca.am
Ու՜խ, գավաթը նվաճելուն բան չմնաց :yahoo
Գվարդիոլա. Մեծ հաճույքով կսեղմեմ Ֆերգյուսոնի ձեռքը
http://armsport.am/images/news_1/10211161306558196.jpg
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Լոնդոնում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչի նախօրեին 40 րոպե շփվել է մամուլի ներկայացուցիչների հետ, հայտնում է sport-express.ru-ն։
- Ալեքս Ֆերգյուսոնը այսօր հայտարարել է, որ այդ հանդիպումը կարող է լինել լավագույնը Չմեպիոնների լիգայի պատմության մեջ։ Դուք համաձա՞յն եք նրա հետ։
- Տեսականորեն՝ այո։ Սակայն, վաղը մենք և «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ապացուցենք, որ արժանի ենք այդպիսի կոչմանը։ Թղթի վրա հանդիպումը կարող է լինել լավագույնը, սակայն հաճախ է պատահում, որ իրականում ամեն ինչ այլ է։ Ի՞նչ է պետք անել, որ հանդիպումը արդարացնի սպասելիքները։ Ուղղակի հակառակորդները պետք է ցանկանան հաղթեն, և ավելի շատ խաղան հարձակվողական ֆուտբոլ։ Ապա, այդ դեպքում, հաշվի առնելով եզրափակչի մասնակից թիմերի խաղամակարդակը, հիանալի եզրափակիչը երաշխավորված է։
- Ինչպե՞ս եք դուք վերաբերվում Ֆերգյուսոնին։
- Շատ մեծ հարգանքով։ Եվ չեմ թաքցնում, որ հպարտ եմ, քանի որ ինձ արդեն երկրորդ անգամ է հաջողվում նրա դեմ խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Նա միշտ վերաբերվել և խոսել է մեր մասին մեծ հարգանքով։ Եվ անկախ հանդիպման արդյունքից, մեծ հաճույքով կսեղմեմ նրա ձեռքը։
ArmSport.am
Մանչեսթեր Յունայթեդ-Բարսելոնա. Գեղեցիկ ներկայացման ակնկալիքով
http://armsport.am/images/news_1/10211151306577861.jpg
Այսօր երեկոյան, Լոնդոնի լեգենդար «Ուեմբլի» մարզադաշտում կտրվի ֆուտբոլային մրցաշրջանի ամենագլխավոր հարցի պատասխանը: Այս խաղին բոլոր ֆուտբոլասերներն սպասել են մեծ անհամբերությամբ: Դիմակայություն, որը բոլոր առումներով կլինի լավագույններից մեկը' Չեմպիոնների լիգայի ամբողջ պատմության ընթացքում:
Հետաքրքիր կլինի հետեւել, թե երիտասարդ Խոսեպ Գվարդիոլան ինչ է հակադրելու առավել քան փորձառու Ալեքս Ֆերգյուսոնին: "Բարսելոնայի" հնարավոր հաղթանակի պարագայում, կարծում ենք, չպետք է խոսենք մարզչական մտքի հաղթանակից, քանի որ "Բարսելոնան" ներկայիս "Մանչեսթեր Յունայթեդին" կարող է հաղթել հենց միայն ֆուտբոլիստների բարձր վարպետության եւ խաղային այն ուրույն ձեռագրի շնորհիվ, որը վերջին մի քանի տարվա ընթացքում հասու չէ աշխարհի որեւիցէ այլ թիմի:
Իսկ ահա "Մանչեսթեր Յունայթեդի" հնարավոր հաղթանակում, անկասկած, ներդրված կլինի փայլուն մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի երկարամյա փորձը, քանի որ այն "Բարսելոնային", որին այսօր տեսնում ենք բոլորս, հնարավոր է հաղթել մարզչական ճկուն մտքի շնորհիվ' ունենալով հրաշալի կատարողներ, բնականաբար: Իսկ այն, որ Ալեքս Ֆերգյուսոնի տրամադրության տակ կան անհրաժեշտ կատարողներ, կասկած չի հարուցում:
«Բարսելոնայի» մասին մանրամասն եւ երկար խոսելու հարկ, կարծում եմ, չկա, քանի որ այս թիմն' իր ցուցադրած խաղով, ներկա պահին երեւի թե աշխարհի ամենաուժեղ թիմն է, որի խաղը հաճելիորեն աչք է շոյում:
Ամեն դեպքում, «Բարսելոնայի» դասական ֆուտբոլը հակադրվելու է տիպիկ բրիտանական ոճին, ինչից շահելու ենք բոլորս' սկսած ամենահասարակ երկրպագուից:
http://armsport.am/images/wembley.jpg
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության իր ճանապարհն Անգլիայի նորընծա չեմպիոնն սկսեց C խմբից' իսպանական "Վալենսիայի", շոտլանդական "Ռեյնջերսի" եւ թուրքական "Բուրսասփորի" ընկերակցությամբ:
Խմբային փուլն ավարտելով առաջին հորիզոնականում, մանկունյանցիները 1/8 եզրափակիչում հաղթահարեցին ֆրանսիական "Մարսելի" արգելքը: Հաջորդ փուլում Ալեքս Ֆերգյուսոնի թիմին սպասում էր ներքին առաջնությունում իր ավանդական մրցակից Լոնդոնի "Չելսին", որին "Մանչեսթեր Յունայթեդը"' երկու խաղերի արդյունքներով, դուրս թողեց Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից:
Կիսաեզրափակիչում "Մանչեսթեր Յունայթեդը" հանդիպեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը հրաշալի անցկացրած "Շալկե-04"-ին, որի համար, դատելով ամենից, կիսաեզրափակիչը ամենաբարձր նշաձողն էր: Երկու խաղերի արդյունքով գրանցված 6-1 հաշիվը եզրափակչի բաղձալի ուղեգիր պարգեւեց "կարմիր սատանաներին":
Անգլիայի գլխավոր մարզադաշտում կայանալիք դիմակայությունը պատմական կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» համար, քանի որ հենց «Ուեմբլի» մարզադաշտում են մանկունյանցիներն առաջին անգամ տիրացել Չեմպիոնների գավաթին' 1968թ.-ի եզրափակիչում առավելության հասնելով պորտուգալական «Բենֆիկայի» նկատմամբ: Լեգենդար այս մարզադաշտում շուտով «Մանչեսթեր Յունայթեդի» համար կրկին կարող է տոն լինել, սակայն դրա համար անհրաժեշտ է «Բարսելոնայից» ռեւանշ վերցնել' 2009թ.-ի եզրափակիչում կրած պարտության դիմաց:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդը» փայլուն մարզավիճակում է գտնվում. բավական է նշել, որ ամբողջ մրցաշարի ընթացքում Սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմը բաց է թողել ընդամենը 4 գնդակ:
ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացված եւ անցկացվող մրցաշարերում «Յունայթեդը» հաջողություններ արձանագրել է. 1968, 1999, 2008թթ. թիմը դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ 2009թ.-ին հասել է մինչեւ եզրափակիչ:
1991թ.-ին "Մանչեսթեր Յունայթեդը" դարձել է Գավաթակիրների գավաթակիր եւ նույն թվականին էլ դարձել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր: Եւս երկու անգամ մանկունյանցիները խաղացել են ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի եզրափակիչում, սակայն երկու դեպքում էլ անհաջողության են մատնվել (1999, 2008թթ.):
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության շրջանակներում "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր ռմբարկուն Խավիեր Էռնանդեսն է, ով սյա մրցաշարում դարձել է 4 գոլի հեղինակ:
Ի դեպ նշենք, որ "Մանչեսթեր Յունայթեդը" դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ակումբը, որին հաջողվել է եզրափակիչ հասնել առանց արտագնա խաղերում բաց թողած գնդակի:
Ինչ վերաբերում է "Բարսելոնային", ապա հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընացիկ խաղարկությունը համաշխարհային ֆուտբոլի գրանդն սկսեց D խմբից, եւ գերազանցեց խմբում իր հետ ընդգրկված հունական "Պանատինաիկոսին", դանիական "Կոպենհագենին" եւ ռուսական "Ռուբինին"` հայտնվելով եվրապական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակիչում, որտեղ նրան սպասում էր Լոնդոնի "Արսենալը", որն իր խաղաոճով բավական նման էր "Բարսելոնային": Հենց դա էր պատճառը, որ "Արսենալի" արգելքը հաղթահարել` "Բարսելոնային" հաջողվեց դժվարությամբ: Առաջին խաղում 2-1 հաշվով հաջողությունն ուղեկցեց Արսեն Վենգերի թիմին, սակայն պատասխան խաղում կատալոնացիները կարողացան հասնել իրենց համար ձեռնտու արդյունքի. հաղթեցին 3-1 հաշվով եւ հայտնվեցին արդեն 1/4 եզրափակիչում:
Մրցաշարի քառորդ եզրափակիչում "Բարսելոնան" հանդիպեց Դոնեցկի "Շախտյորի" հետ եւ այդ դիմակայությունն ուղիղ կապով առնչվեց նաեւ հայկական ֆուտբոլի պատմությանը, քանզի հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հայ ֆուտբոլիստը խաղում էր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում: Ցավոք, Հենրիխ Մխիթարյանին եւ նրա թիմին չհաջողվեց հաղթահարել գերհզոր արգելքը եւ "Բարսելոնան"` երկու խաղերի արդյունքներով հաղթելով 6-1 հաշվով, քայլեց դեպի կիսաեզրափակիչ` խաղալու համար իսպանական "Էլ-Կլասիկոյի" հերթական սերիայում:
Կիսաեզրափակիչ երկու խաղերի արդյունքներով "Բարսելոնան" "Ռեալի" նկատմամբ առավելության հասավ 3-1 հաշվով եւ իր տեղն ամրագրեց "Ուեմբլի" մարզադաշտում նախատեսված եզրափակիչ խաղում:
Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, Չեմպիոնների լիգայում իր առաջին չեմպիոնական տիտղոսը "Բարսելոնան" եւս նվաճել է հենց "Ուեմբլիում". կատալոնական ակումբի համար պատմական այդ իրադարձությունը տեղի է ունեցել 1992թ.-ին:
Այսօր արդեն վերակառուցված լեգենդը կրկին հյուրընկալելու է "կապտանռնագույններին", որոնք, ինչպես եւ 2009թ.-ին, ակումբային ամենագլխավոր մրցանակը վիճարկելու են "Մանչեսթեր Յունայթեդի" հետ:
2009թ.-ին "Բարսելոնան" ուժեղ գտնվեց իր մրցակցից: Այժմ նույնպես հենց նրանք են համարվում եզրափակիչ հանդիպման գլխավոր ֆավորիտները` շնորհիվ խաղային իրենց փայլուն ձեռագրի, որը միտված է դեպի հարձակողական ֆուտբոլը եւ շնորհիվ եզրափակիչ հանդիպման ճանապարհին խփված 27 գնդակների:
Ի դեպ, հետաքրքիր եւ, միեւնույն ժամանակ, պատմական եւս մեկ իրադարձության մասին, որն ուղղակիորեն կապված է այս մարզադաշտի եւ այս մրցաշարի հետ. "Բարսելոնայի" ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 1992թ.-ին անձամբ է խաղացել "Ուեմբլիում" կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, որը հաղթական ավարտ ունեցավ կատալոնացիները համար: Այժմ արդեն Գվարդիոլան հույս ունի ակումբի համար այս մրցանակը նվաճել արդեն որպես "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ:
Հնարավոր է, որ երիտասարդ մարզչի համար սա նախավերջին հնարավորությունն է, քանի որ Գվարդիոլայի պայմանագիրն ավարտվում է 2012թ.-ին եւ մարզիչն արդեն իսկ նշել է, որ իր աշխատանքը Կատալոնիայում մոտենում է ավարտին:
ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացված եւ անցկացվող մրցաշարերում «Բարսելոնան» հաջողություններ արձանագրել է. 1992, 2006, 2009թթ. թիմը դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ 1961, 1986 եւ 1994թթ.-ին հասել է մինչեւ եզրափակիչ:
1979, 1982, 1989 եւ 1997թ.-ին "Բարսելոնան" դարձել է Գավաթակիրների գավաթակիր, 1969 եւ 1991թթ. հասել է մինչեւ Գավաթակիրների գավաթի եզրափակիչ` 1991թ.-ին զիջելով հենց "Մանչեսթեր Յունայթեդին", իսկ 1992, 1997 եւ 2009թթ. դարձել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր: Եւս չորս անգամ կատալոնացիները խաղացել են ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի եզրափակիչում, սակայն բոլոր դեպքերում էլ անհաջողության են մատնվել (1979, 1982, 1989 եւ 2006թթ.):
Չեմպիոնների լիգայի շրջանակներում "Բարսելոնայի" լավագույն ռմբարկուն արգենտինացի Լիոնել Մեսսին է, ով հասցրել է մրցաշարի ընթացքում դառնալ 11 գոլի հեղինակ:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության բոլոր հանդիպումներում, ընդհանուր առմամբ, "կապտանռնագույնները" դարձել են 140 գոլի հեղինակ. եւս 28 անգամ "Բարսելոնայի" ֆուտբոլիստների հարվածներից հետո ցնցվել են մրցակից թիմերի դարպասաձողերը:
Հարկ է նշել նաեւ, որ ՈՒԵՖԱ-ի ակումբային դասակարգման աղյուսակում "Մանչեսթեր Յունայթեդը" գերազանցում է "Բարսելոնային". հենց այս երկու ակումբներն են զբացեղնում դասակարգման աղյուսակի առաջին եւ երկրորդ հորիզոնականները` համապատասխանաբար:
Ինչեւէ: Սպասենք եւս մի քանի ժամ եւ միասին կիմանանք այն ակումբի անունը, որը հերթական անգամ կնվաճի ակումբային ֆուտբոլի բարձունքը:
23.45-ին Վիկտոր Կասսայը կազդարարի Չեմպիոնների լիգայի 2010-11թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպման մեկնարկը` գեղեցիկ ներկայացման ակնկալիքով:
Լուսանկարները: (http://www.gettyimages.com/)
ArmSport.am
Մանչեսթեր Յունայթեդ-Բարսելոնա. Մեկնարկային կազմերը հայտնի են
Հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի "Մանչեսթեր Յունայթեդ"-"Բարսելոնա" եզրափակիչ հանդիպման մեկնարկային կազմերը.
"ԲԱՐՍԵԼՈՆԱ" - Վիկտոր ՎԱԼԴԵՍ, Դանիել ԱԼՎԵՇ, Խավիեր ՄԱՍԿԵՐԱՆՈ, Խերարդ ՊԻԿԵ, Էրիկ ԱԲԻԴԱԼ, Սերխիո ԲՈՒՍԿԵՏՍ, ՉԱՎԻ, Անդրես ԻՆՅԵՍՏԱ, ՊԵԴՐՈ Ռոդրիգես, Դավիդ ՎԻԼՅԱ, Լիոնել ՄԵՍՍԻ.
"ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ" - Էդվին ՎԱՆ ԴԵՐ ՍԱՐ, ՖԱԲԻՈ Դա Սիլվա, Ռիո ՖԵՐԴԻՆԱՆԴ, Նեմանյա ՎԻԴԻՉ, Պատրիս ԷՎՐԱ, Լուիս ՎԱԼԵՆՍԻԱ, Մայքլ ԿԵՐՐԻԿ, Ռայան ԳԻԳԶ, Ջի Սուն ՊԱԿ, Խավիեր ԷՌՆԱՆԴԵՍ, Ուեյն ՌՈՒՆԻ.
ArmSport.am
lovedavis
28.05.2011, 22:18
Մի հատ էլ երգեմ ու նոր գնամ խաղը վայելելու :)
http://www.youtube.com/watch?v=Vp5vLVBF77Y&feature=related
դե ինչ, Բառսաիս ասենք շնորհավոր, մեր աչքն ել լույս...
Շատ լավն էր, ապրեն տղեքը, խոսքեր չկան:
Բարսելոնա-Մանչեսթեր Յունայթեդ` 3:1. Բարսելոնան` Չեմպիոնների լիգայի գավաթակիր
Ահա եւ պատմություն դարձավ 2010-11թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որն արդարացրեց բոլորի սպասելիքները: Ակնկալված գեղեցիկ ներկայացումն իսկապես ստացվեց, որը մեզ պարգեւեցին 2 մեծագույն ակումբներ` "Բարսելոնան" եւ "Մանչեսթեր Յունայթեդին":
Միլիոնավոր ֆուտբոլասերներին հաճելի լարվածության մեջ պահած այս դիմակայությունն, ի վերջո, ավարտվեց ներկա դրությամբ աշխարհի ամենագեղեցիկ ֆուտբոլը ցուցադրող կատալոնական "Բարսելոնայի" հաղթանակով` 3-1 հաշվով, որն իր պատմության մեջ 4-րդ անգամ տիրացավ Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթին:
Կարծում ենք բոլոր ֆուտբոլասերների համար հետաքրքիր կլինի տեղեկանալ, որ մինչեւ այսօրվա եզրափակիչ խաղը, "Բարսելոնայի" արգենտինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Լիոնել Մեսսիին չէր հաջողվել գոլի հեղինակ դառնալ Անգլիայում, որտեղ Մեսսին 8 պաշտոնական հանդիպում էր անցկացրել: Այսօրվա խաղում գրավելով "Մանչեսթեր Յունայթեդի" դարպասը, Լիոնել Մեսսին Անգլիային "ընդգրկեց" աշխարհի այն 20 երկրների շարքում, որոնց տարածքներում ֆանտաստիկ այս ֆուտբոլիստը դարձել է գոլի հեղինակ:
Հետաքրքիր եւս մեկ փաստ` կապված "Բարսելոնայի" հետ. հանդիպման 27-րդ րոպեին գրավելով անգլիական ակումբի դարպասը, "Բարսելոնայի" հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը դարձավ եվրագավաթների շրջանակներում կատալոնական ակումբի խփած 900-րդ գոլի հեղինակը: Ի դեպ, արժե նշել նաեւ, որ Պեդրոյի խփած գնդակը նաեւ ընթացիկ մրցաշրջանում "Բարսելոնայի" խփած 150-րդ գնդակն էր:
Լիոնել Մեսսիի խփած գնդակը դարձավ նրա համար դարձավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերի շրջանակներում խփած 18-րդ գոլը եւ արգենտինացի "այլմոլորակայինն" այդ ցուցանիշով հավասարվեց ուկրաինացի Անդրեյ Շեւչենկոյին եւ իսպանացի Ռաուլին:
"Մանչեսթեր Յունայթեդի" հոլանդացի դարպասապահ Էդվին վան դեր Սարը դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերին մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը. ներկա պահին փորձառու դարպասապահը 40 տարեկան եւ 211 օրական է:
Ավելի վաղ այս առումով լավագույն ցուցանիշը պատկանում էր լեգենդար իտալացի Պաոլո Մալդինիին, ով 2006-07թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ 38 տարեկան եւ 331 օրական էր:
"Մանչեսթեր Յունայթեդի" հարձակվող Ուեյն Ռունին` այսօրվա խաղում գրավելով "Բարսելոնայի" դարպասը, Չեմպիոնների լիգայում խփած գնդակների քանակով հավասարվեց իր ակումբակից Պոլ Սքոուլզին. իրենց խփած 24-ական գնդակներով, Ռունին եւ Սքոուլզը հանդիսանում են Չեմպիոնների լիգայի շրջանակներում լավագույն անգլիացի ռմբարկուները:
Վերջում հավելենք նաեւ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Լիոնել Մեսսին` իր խփած 12 գնդակներով, դարձավ Չեմպիոնների լիգայի 2010-11թթ. խաղարկության լավագույն ռմբարկուն:
"ԲԱՐՍԵԼՈՆԱ" - "ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ" ` 3-1
1-0 - Պեդրո Ռոդրիգես (27'), 1-1 - Ուեյն Ռունի (34'), 2-1 - Լիոնել Մեսսի (54'), 3-1 - Դավիդ Վիլյա (69'):
ArmSport.am
Բարսելոնա - Մանչեսթեր Յունայթեդ հանդիպումը տոռռենտ տարբերակով կարող եք բեռնել այստեղից: (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3591864)
Գոլերը:
http://www.youtube.com/watch?v=RjyFHeo1wZQ&feature=player_embedded
Enigmatic
29.05.2011, 02:07
Վան դեր Սարը վերջն էր, էտ ինչ լավ վռո ա:
Դե, ինչպես ասել է Մոուրինյոն, խաղը դեռ ավարտված չէ, էկող տարի մենք ձեզ ցույց կտանք, We will be back:B:))
Վան դեր Սարը վերջն էր, էտ ինչ լավ վռո ա:
Դե, ինչպես ասել է Մոուրինյոն, խաղը դեռ ավարտված չէ, էկող տարի մենք ձեզ ցույց կտանք, We will be back:B:))
Արդեն երկրորդ տարին նույն բանն ենք լսում:
Բարսա the best, լավագույնը ամբողջ աշխարհում:
Barcamaniac
29.05.2011, 02:44
Մոուրինյո...Մոուրինյո… Ծանոթ անուն ա, բայց տեղը չեմ բերում… Կինոդերասան ա՞ Դրամաներում ա՞ խաղում
Հը՞ :o, Բարսին անգամ 11 հոգուց բաղկացած դերասանները չեն փրկի:
Երբ ֆինալը ավարտվի Մանչը գավաթը վեկալի Բարսի տղերքին էլ Օսկարի կարժանացնեն :D:D
Սպասում էի էս օրվա, որ էս գրառմանդ պատասխանեի :)
Մանչը գավաթը կվերցներ, եթե մի գլուխ իր խաղամակարդակով չզիջեր Բարսային: Բարսան թելադրեց իր խաղն ու գեղեցիկ ոճով նվաճեց իր հասանելիքը :)
Ընդ որում իր միակ գոլը Մանչեստրը խփեց խաղից դուրս վիճակից :)
Ռունիի փոխանցումից հետո Գիգզը բացահայտ խաղից դուրս վիճակում էր:
http://i.imgur.com/Ii1GN.png
Բարսելոնա 3 - 1 Մանչեսթեր Յունայթեդ / ՉԼ - ի 4 - րդ գավաթը
http://farm6.static.flickr.com/5301/5651311973_6e9219043f.jpg
Երեկ երեկոյան Բարսելոնան 3 - 1 հաշվով վստահ և գեղեցիկ հաղթանակ տոնեց Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ ու իր պատմության մեջ 4 - րդ անգամ նվաճեց ՉԼ - ի չեմպիոնի տիտղոսը:
Հանդիպումը սկսվեց մանկունիանցիների գրոհներով: Յունայթեդի խաղացողներն այդ ընթացքում կարողացան մի քանի գոլային պահեր ստեղծել, սակայն ամեն անգամ կամ նրանց հարմածներն էին շեղ ստացվում, կամ էլ Վալդեսն էր փայլում: Ինչպես Հռոմի եզրափակիչում էր, դա տևեց ընդհամենը 10 րոպե, որից հետո Բարսելոնան իր ձեռքը վերցրեց գնդակը և այն այլևս չհանձնեց մրցակցին, մինչ հանդիպման վերջին 10 րոպեները: Սակայն մինչ այդ շատ բաներ տեղի ունեցան: Նախ Բարսան Պեդրոյի գոլի շնորհիվ բացեց խաղի հաշիվը: Այդ դրվագում արժե նշել Չավիի փայլուն փոխանցումն ու Յունայթեդի ակնհայտ սխալը հենակետային գոտում: Գոլից հետո Բարսան էլ ավելի ավելացրեց ճնշումը, սակայն.... գրոհում էին կատալոնացիները, իսկ գոլ էին խփում անգլիացիները: Ձեռնարկված գեղեցիկ գրոհի արդյունքում ոչ պակաս գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ ՈՒեյն Ռունին: Թվում էր, թե հոգեբանական առավելությունը կանցնի Մանչեսթերի կողմը և նրանք կսկսեն ճնշում գործադրել կապտանռնագույնների պաշտպանության վրա, ինչպես անում էին առաջին 10 րոպեներին: Բայց ինչպե՞ս ճնշում գործադրել առանց գնդակի: Իհարկե, անհնար է: Առաջին կեսն այդպես էլ ավարտվեց` 1 - 1: Ինչպես երևաց 2 - րդ կեսում, ընդմիջման ժամանակ Գվարդիոլան շատ լուրջ խոսակցություն էր ունեցել իր խաղացողների հետ, քանզի Բարսան 2 - րդ կեսում գերակնհայտ առավելություն ուներ բոլոր առումներով, ինչի արդյունքն եղավ այն, որ 54 - րդ րոպեին Մեսսին գրավեց Վան դեր Սարի պաշտպանած դարպասն ու կրկին առաջ մղեց կատալոնյան թիմին: Այդ գոլից հետո կապտանռնագույնները չթուլացրին տեմպն ու շարունակեցին անընդհատ գրոհել: Սակայն, ի տարբերություն առաջին կեսի, այս անգամ նրանք շատ ավելի զգույշ ին գործում պաշտպանությունում, որպեսզի բացառեն առաջին 45 րոպեների կրկնություն: Պեպի սաներին դա ի վերջո հաջողվեց անել: Դեռ ավելին` Վիլյան անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ 2 - րդ կեսի միջնամասում և գրեթե վճռեց հանդիպման ելքը: Հետագայում Յունայթեդը աստիճանաբար խլեց գնդակը Բարսայի ձեռքից, սակայն ոչ մի լուրջ բան չկարողացավ ձեռնարկել: Հաշիվը կարող էր նույնիսկ խոշոր լինել, եթե կատալոնացիներն ավելի լուրջ մոտենային մի քանի հակագրոհների: Ամեն դեպքում պետք է փաստենք, որ Բարսելոնան երեկ երեկոյան իսկական ֆուտբոլային ներկայացում ցույց տվեց ու արժանիորեն իր պատմության մեջ 4 - րդ անգմ նվաճեց այս պատվաբեր տիտղոսը:
Մարզադաշտ. ՈՒեմբլի
Գլխավոր մրցավար. Վիկտոր Կաշշաի
Մրցավարի օգնականներ. Գաբոր Էրեշ, Գիորգի Ռինգ
4 - րդ պաշտոնյա. Իշտվան Վոդ
Լրացուցիչ մրցավարներ (դարպասների հետևում). Միխայ Ֆաբիան, Թոմաշ Բոգնար
Կորուստներ խաղից առաջ.
Բարսելոնա. Պինտո (որակազրկման պտճռ.)
Բարսելոնայի կազմը. Վալդես, Ալվես (Պույոլ, 88'), Մասկերանո, Պիկե, Աբիդալ, Բուսկետս, Չավի, Ինիեստա, Պեդրո (Աֆելլայ, 90 + 2'), Վիլյա (Կեյտա, 86'), Մեսսի
Մանչեսթեր Յունայթեդի կազմը. Վան դեր Սար, Ֆաբիո (Նանի, 69'), Ֆերդինանտ, Վիդիչ, Էվրա, Գիգզ, Պարկ, Կարիկ (Սքոուլզ, 77'), Վալենսիա, Ռունի, Չիչարիտո
Գոլեր.
1 - 0 Պեդրո (27'), փոխանցումը` Չավի
1 - 1 Ռունի (34'), փոխանցումը` Գիգզ
2 - 1 Մեսսի (54'), փոխանցումը` Ինիեստա
3 - 1 Վիլյա (69'), փոխանցումը` Բուսկետս
Զգուշացումներ.
Բարսելոնա. Ալվես (60'), Վալդես (85')
Մանչեսթեր Յունայթեդ. Կարիկ (61'), Վալենսիա (79')
Ցուցանիշներ Բարսելոնա Մանչեսթեր
Հարվածներ Բարսելոնա 19 Մանչեսթեր 4
Հարվածներ դարպասին Բարսելոնա 12 Մանչեսթեր 1
Գնդակին տիրելու % - Բարսելոնա 63% Մանչեսթեր 37%
Անկյունային հարվածներ Բարսելոնա 6 Մանչեսթեր 0
Խաղից դուրս Բարսելոնա 1 Մանչեսթեր 5
Կանոննորի խախտումներ Բարսելոնա 5 Մանչեսթեր 16
Դեղին քարտեր Բարսելոնա 2 Մանչեսթեր 2
Կարմիր քարտեր Բարսելոնա 0 Մանչեսթեր 0
barca.am
Barcamaniac
29.05.2011, 15:32
Իսկ Լեո Մեսսին երրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների Լիգայի գլխավոր ռմբարկուն
Barcamaniac
29.05.2011, 15:44
http://www.dailymotion.com/video/xiz1z0_barcelona-manchester-united-ucl-final-28-05-2011-highlights-hd_sport#from=embed&start=4
Վերլուծույուն թե Բարսելոնան ինչպես հաղթեց Ման. Յունայթեդին | Վիդեո
http://www.youtube.com/watch?v=NDsGMt0M4vc&feature=player_embedded