PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջուզեպե Արչիմբոլդո (1527 - 1593)



ars83
04.05.2011, 18:40
Արչիմբոլդոն ծնվել է Միլանում 1527 թվականին՝ նկարիչների ընտանիքում: Սկսել է աչքի ընկնել 22 տարեկան հասակում, երբ մասնակցում էր հոր հետ Միլանի տաճարում տարվող աշխատանքներին: Ջուզեպեն վիտրաժներ էր սարքում: Նրան շատ արագ նկատում է Ֆերդինանդ Ա կայսրը, որը պատվիրում է 5 զինանշան տաճարի համար: Նրա համբավը սկսում է տարածվել: 1562-ին նրան հրավիրում են Պրահա՝ Ֆերդինանդին ծառայելու որպես կայսերական ընտանիքի դիմանկարիչ (հետագայում Մաքսիմիլիան Բ-ի և նրա որդու՝ Ռուդոլֆ Բ-ի արքունիքի նկարիչ):
Պահպանվել են մի քանի կտավներ, որոնք վերագրում են նկարչի վրձնին, առանց, սակայն, որևէ համոզվածության: Դրանցից առավել հայտնի է Մաքսիմիլիան Բ Հաբսբուրգցու և նրա ընտանիքի նկարը՝ նկարված մոտավորապես 1563-ին:



http://www.akumb.am/attachment.php?attachmentid=52019&d=1304517491
Մաքսիմիլիան Բ Հաբսբուրգցու և նրա ընտանիքի նկարը, վերագրում են Արչիմբոլդոյին

Արչիմբոլդոյի՝ սովորոկան կրոնական սյուժեներով նկարները մատնվել են մոռացության, սակայն բանջարեղենից, բույսերից, մրգերից, ծովային կենդանիներից և ծառերի արմատներից կառուցված գլուղների նրա դիմանկարները մեծ հավանության են արժանացել ժամանակակիցների կողմից և մեր օրերում էլ զարմանք են առաջացնում: Արվեստի քննադատները վիճում են՝ արդյոք սրանք էքսցենտրիկ նկարներ են, թե հիվանդ երևակայության արդյունք: Մասնագետների մեծամասնությունը, սակայն, հաշվի առնելով Վերածննդի ժամանակաշրջանի հանելուկները, փոխաբերությունները և տարօրինակությունները (օրինակ՝ Դա Վինչիի անճոռնի գլուխները), համարում է, որ Արչիմբոլդոն, հեռու լինելով մտավոր թերություններից, ընդամենը բավարարել է իր ժամանակի պահանջները:


http://www.akumb.am/attachment.php?attachmentid=52020&d=1304519230
Լեոնարդո դա Վինչի. Անճոռնի գլուխ

Արչիմբոլդոն մահացել է Միլանում, որտեղ նա ապրում էր Պրահայում իր ծառայությունն ավարտելուց հետո: Այս վերջին ժամանակաշրջանում նա նկարում է Ռուդոլֆ Բ-ի հավաքական դիմանկարը:



http://www.akumb.am/attachment.php?attachmentid=52021&d=1304519884
Ռուդոլֆ Բ-ի դիմանկար: (Պահպանվում է Սկոկլոստերի դղյակում, Շվեդիա)

ars83
04.05.2011, 18:51
Տարվա եղանակները (1573): (Պահպանվում է Լուվրի թանգարանում, Փարիզ, Ֆրանսիա)


http://www.akumb.am/attachment.php?attachmentid=52024&d=1304520434
Տարվա եղանակները. Ձմեռ:


http://www.akumb.am/attachment.php?attachmentid=52025&d=1304520527
Տարվա եղանակները. Գարուն:



http://www.akumb.am/attachment.php?attachmentid=52030&d=1304520830
Տարվա եղանակները. Ամառ:


http://www.akumb.am/attachment.php?attachmentid=52031&d=1304520983
Տարվա եղանակները. Աշուն:

Ռուֆուս
04.05.2011, 19:02
Էսօր Արսը Արչիմբոլդոյի նկարներից մեկը ցույց տվեց, էնքան շատ էր դուրս եկել, որ համոզեցի, որ թեմա բացի :))

Շատ հետաքրքիր նկարներ են, մանավանդ, եթե հաշվի առնենք դարաշրջանը :) Ի դեպ Արչիմբոլդոն ներշնչանք է հանդիսացել Սալվադոր Դալիի համար, ով նույնպես բազմաթիվ թաքնված գլուխներով նկարներ ունի:

Մի հատ էլ թեմայից շեղվեմ, Լեոնարդոյի տգեղ կնոջ էսկիզի հիման վրա ֆլամանդացի նկարիչ Քվենտին Մատսիսը նկարել է կտավ: Ասում են թե կտավում պատկերված է Տիրոլի Մարգարետ կոմսուհին:

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/55/Quentin_Massys_008.jpg/456px-Quentin_Massys_008.jpg

ars83
04.05.2011, 19:07
Մեր Norton-ի ու Astgh-ի պատվին: :))


http://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/f8/Jurist-arcimboldo.png
Իրավաբան: (Պահպանվում է Շվեդիայի ազգային թանգարանում)

ars83
04.05.2011, 19:15
Ռուֆուսի ու իմ ֆավորիտներից: :))


http://www.akumb.am/attachment.php?attachmentid=52033&d=1304522097
Գրադարանավար: (Պահպանվում է Սկոկլոստեր դղյակում, Շվեդիա)

ars83
05.05.2011, 17:10
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/1/11/Arcimboldo_Fire.jpg
Կրակ: (Պահպանվում է Kunsthistorisches թանգարանում, Վիեննա, Ավստրիա)

ars83
05.05.2011, 21:40
Արչիմբոլդոյի կառուցած գլուխներից ոմանք կենսագրական տվյալներ են հաղորդում հեղինակի մասին: Նրա մահվան ամսաթիվը՝ 1593թ հուլիսի 11, հաստատվում է իր ժամանակի փաստաթղթերով (բերված է "Archivio Storico Lombardo" -ում, հրապարակված 1885-ին), սակայն նրա ծննդյան վայրն ու ամսաթիվը որևէ տեղ ուղղակիորեն գրանցված չեն:

«Կրակը» նկարի ամենավաղ տարբերակը (գրառում համար 6), որը թվագրված է 1566թ-ով, ունի Josephus Arcimboldus Mlnensis f. ստորագրությունը: Նման գրառումներ հանդիպում են նաև այլ գործերում: Սա ցույց է տալիս, որ հեղինակն իրեն ներակայացնում է որպես միլանցի (Milanensis):

Ինքնանկարում, որը պատկերում է տարբեր տեսակի թղթերից պատրաստված գլուխ, կա 1587 թիվը օձիքի վրա, իսկ ճակատին կարելի է կարդալ 6 և 1 թվերը, որտեղից կարելի է եզրակացնել, որ նրա ծննդյան տարեթիվը 1526-ն է (1587-61):


http://www.thearttribune.com/IMG/jpg/Arcimboldo_Autoportrait_Papier.jpg
Ինքնանկար. Թղթե մարդը: (Պահպանվում է Palazzo Rosso-ում, Ճենովա)


Նյութը վերցված է Thomas Dacosta Kaufmann. Arcimboldo: Visual Jokes, Natural History and Still-Life Painting գրքից: